23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով մահացել էր 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, պարզվում է նախապատմություն է ունեցել: Ըստ մեր տեղեկությունների մինչ այդ վթարը Դավիթ Հայրապետյանի «BMW» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է ՃՈ աշխատակիցը և փորձել է տուգանել արագությունը գերազանցելու համար: Մեքենայի վարորդը, սակայն, զանգահարել է ինչ-որ մեկին և ասել, որ խոսի ՃՈ աշխատակցի հետ, որպեսզի իրեն չտուգանի: ՃՈ աշխատակիցը համաձայնել է, բայց պայմանով, որ վարորդի հետ եղած մյուս երեք հոգին իջնեն մեքենայից և ինքը մենակ գնա, քանի որ ի վիճակի չէ մեքենա վարել: Երեք հոգին իջել են մեքենայից և Դավիթը շարունակել է ճանապարհը, սակայն րոպեներ անց տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Այս տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հետ: Վերջինս մեր հարցերին ի պատասխան ասաց. «Առաջին անգամ եմ նման տեղեկություն լսում, իմաստը չեմ հասկանում, մեր պրակտիկայի մեջ դեռ նման դեպք չի գրանցվել (որպեսզի ՃՈ աշխատակիցը 3 հոգու իջեցնի մեքենայից, իսկ վարորդին չտուգանի ու թողնի գնա-խմբ.)»,-ասաց Արսեն Արշակյանը: Վերջինիս արտահայտած զարմանքը հասկանալի է: Իսկ ո՞ւմ համարին կատարած զանգը կարող էր այդքան ազդեցիկ լինել ՃՈ աշխատակցի համար: Ըստ տարածված տեղեկությունների, երիտասարդի հայրը աշխատում էր Միխայիլ Բաղդասարովի հետ, բավական բարձր պաշտոն է զբաղեցրել վերջինիս պատկանող ընկերություններից մեկում, իսկ նախկինում եղել է ճանաչված օդաչու: Ըստ որոշ տեղեկությունների նա ինչ-որ ժամանակահատվածում եղել է նախագահական ինքնաթիռի օդաչուն: Տեղեկություններ կան նաև, որ զոհված երիտասարդի հոգեհանգստին մասնակցել Է Սերժ Սարգսյանը: Այս ամենի համադրումից դժվար չէ կռահել, որ երիտասարդի ծանոթների շրջանում ոստիկանին զանգահարող և հրահանգներ տվող անձանց պակասություն չի զգացվել:
Հայկական ժամանակ
Գալիք ուսումնական տարվանից Երևանի պետական համալսարանում բարձրանալու է ուսման վարձավճարների չափը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» լրատվական զործակալությունը: Այդպիսով, նվազագույն վարձավճարը այսուհետ կազմելու է 400 հազար դրամ` նախկին 300 հազար դրամի փոխարեն: Տարբեր մասնագիտությանների դեպքում ուսման վարձը կավելանա 20-100 հազար դրամի չափով: ԵՊՀ ամենաթանկ մասնագիտության` իրավագիտության վարձավճարը, 700 հազար դրամի փոխարեն` նոր ուսումնական տարվանից կլինի 800 հազար դրամ: Վարձավճարների փոփոխությունները վերաբերելու են միայն 2013 թվականին ԵՊՀ ընդունված ուսանողներին, իսկ համալսարանում արդեն սովորող ուսանողների ուսման վարձի չափը չի փոխվի: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, մեկնաբանելով վարձավճարների նախատեսվող բարձրացումը, ասել է, որ այդ ճանապարհով բարձրացվելու են աշխատավարձերը:
Հայկական ժամանակ
Թե հարցադրումը, և թե ակնկալվող պատասխանը փոքր-ինչ հարաբերական են:
Մամուլի ազատությունը կամ անազատ լինելը բացարձակ չեն և միշտ էլ գնահատվում են համեմատության մեջ:
Օրինակ, այսօրվա մեր թերթերն, իրենց ազատությամբ, զիջում են 90-ականների սկզբի թերթերին: Մյուս կողմից՝ այսօր մամուլն ավելի, անհամեմատ ավելի ազատ է, քան, ասենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին:
Գոնե իմ համար մամուլի ազատությունն ու էֆեկտիվությունը գնահատվում են կոնկրետ չափանիշներով, որոշակի գործոնների առկայությամբ:
Առաջին, ազատ մամուլ կարող է լինել ժողովրդավարական երկրներում:
Այս առումով՝ մեր երկիրը կատարյալ ժողովրդավարության չի ձգում, բայց նաև՝ ավտորիտար էլ չէ: Ասենք, Հայաստանում չկա պաշտոնական գրաքննություն կոչվածը, «վերևի» կոշտ միջամտությունը: Բայց հաճախ թերթերն ինքնագրաքննվում են՝ իրենց ասելիքը հարմարեցնելով իշխանության կամ իրենց համակրելի քաղաքական ուժի ցանկություններին:
Երկրորդ, ազատ մամուլի գոյության կարևոր երաշխիք է ֆինանսական անկախությունը: Հայաստանում դա լինելու բան չէ՝ հաշվի առնելով բիզնեսի օլիգարխիկ բնույթը:
Երրորդ, մամուլի ազատության կարևոր երաշխիք է այն, որ թերթը լինի մասսայական, այսինքն՝ պատկանի հազարավոր ընթերցողների: Հայաստանում, այս առումով ևս, անմխիթար վիճակ է. թերթերն ունեն մի քանի հազար տպաքանակ և գործում են, ըստ էության, «մենք գրում ենք, մենք կարդում ենք» սկզբունքով:
Եվ վերջապես, ազատ մամուլը կայացնողը պրոֆեսիոնալներն են: Հայաստանի ժուռնալիստիկայի դպրոցը լավագույնը չես համարի:
Տպագիր մամուլն այսօր ամբողջ աշխարհում կանգնած է մեկ այլ կարևոր մարտահրավերի առաջ:
Քանի զարգանում է ինտերնետը, այնքան ակնհայտ է դառնում թերթերի, ամսագրերի ճգնաժամը. նրանք չեն դիմանում մրցակցությանը:
Բայց ինչքան էլ բարձր տեխնոլոգիաները զարգանան, թերթը, մամուլն իրենց ուրույն քաղաքակրթական դերն ունեն հասարակության մեջ: Եվ ես ուզում եմ, որ այդ դերն վերաարժևորվի՝ նոր իրողությունների, հասարակության նոր սպասելիքների համատեքստում:
Սուրեն Սուրենյանց
Հուժկու հանրահավաքի տարիֆներն այլ են, երթինը այլ:
Իսկ ահա օրվա վերջում ահազանգ ստացանք, որ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի դիմաց` Կոնյակի գործարանի հարևանությամբ, երիտասարդներ են հավաքված: Փող էին ստանում: Տեղում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է դրսում հավաքված տղաների խմբի մեջ մեկը նայում ցուցակին ու 10 հազար դրամանոցներ տալիս խմբերի լիդերներին, որ նրանք կիսեն իրար մեջ: Մեր թղթակցի և փող ստացած տղաների միջև տեղի է ունեցել հետևյալ երկխոսությունը.
— Տղերք, ասում են, որ էսօրվա համար փող են բաժանում:
— Ախպերս, խմբի ղեկավար ունեինք, մտավ էդ հարցերը լուծեց:
— Չեն ասո՞ւմ, ինչքան կտան:
— Քիչ կտան:
— Բայց մարդա ինչքա՞ն են տալիս:
— Վափշե, հինգ են տալի, էս գործը հինգ ա: Տենց չերեզներով ում հասնում ա, ինքը բան ա անում, էլի: Մեզ մարդա 2-2,5 հազար են տալի խառը: Չերեզներով ա հասել:
Հայկական ժամանակ
Արդեն գրել եմ, որ Երևանի բնակիչ չեմ և չեմ մասնակցելու կիրակի օրը կայանալիք ընտրություններին: Բայց քանի որ այս ընտրությունները քաղաքական են (և դրա հետ, կարծես թե, ոչ ոք լրջորեն չի վիճում ), ուզում եմ, ավանդույթի համաձայն, հայտնել իմ դիրքորոշումը. եթե ես քվեարկելու իրավունք ունենայի, ապա ձայնս կտայի ՀԱԿ-ի ցուցակին: Այնպես չէ, որ հիացած եմ այդ կուսակցության, նախկինում` դաշինքի գործունեությամբ: Ինչպես հայաստանյան գրեթե բոլոր կուսակցություններում, այստեղ էլ կան բոլշևիկյան հավատաքննության և առաջնորդի անձի պաշտամունքի տարրեր: Բայց երբ քաղաքացին գնում է ընտրությունների, նա պետք է առաջնորդվի ոչ թե ինչ-որ ժամանակավոր, մակերեսային երևույթներով, այլ սկզբունքներով, գաղափարներով: Հենց դրանից ելնելով էլ ես, որպես քաղաքացի, նախագահական ընտրություններում համակրում էի Բագրատյանին, իսկ հիմա` ՀԱԿ-ին: Կարևոր չէ, թե ով այս պահին որ «գծի մեջ է»՝ դրանք մարտավարական հարցեր են, որոնք կարող են փոխվել: Էականը այն ուղղությունն է, որը, իր բոլոր սխալներով և շեղումներով, ընտրում են այս միջավայրից դուրս եկած գործիչները: Իսկ այդ ուղղությունն է ազատ շուկան, ժողովրդավարությունը և ազգային հարցերում պրագմատիզմը: Որքան կարող եմ դատել հարցազրույցներից, նույն արժեքներն են դավանում ՀԱԿ-ի ցուցակում առաջադրված երիտասարդները: (Հեղափոխական հռետորաբանությունը ես վերագրում եմ, այսպես ասած, «Ձախության մանկական հիվանդությանը): Կարևոր է նաև, թե ով է ղեկավարում ցուցակը: Վահագն Խաչատրյանը քաղաքի և երկրի համար դժվար տարիներին իրեն դրսևորել է որպես արհեստավարժ մենեջեր և տնտեսությունը ներսից հասկացող անձնավորություն: Էական է, որ նա Երևանի քաղաքային խորհրդի նախագահ էր ընտրվել որպես անկուսակցական և իր աշխատանքի ընթացքում երբեք քաղաքական հակամարտության մեջ չի մտել այն ժամանակվա (1992-1996 թվականների) իշխանական և ընդդիմադիր ուժերի հետ: Սա այսօր էլ է արդիական. որքան էլ կուսակցություններն իրար քարկոծեն ու վարկաբեկեն, կան խնդիրներ և ոլորտներ, որտեղ նրանք դատապարտված են համագործակցության: 20 տարի ճանաչելով Վահագն Խաչատրյանին` ես նրանից ոչ միայն հայհոյանք չեմ լսել, այլև որևէ մեկի հասցեին անձնական վիրավորանք պարունակող արտահայտություն` ինչպես հրապարակային ելույթներում, այնպես էլ մասնավոր զրույցներում: Երիտասարդ ՀԱԿ-ականներն այդ առումով պարոն Խաչատրյանից շատ բան ունեն սովորելու: Ավելորդ չէ նորից հիշեցնել, այն, ինչ ես այստեղ գրում եմ, իմ անձնական կարծիքն է, որը կապ չունի ոչ իմ լրագրողական գործունեության, ոչ էլ «Աոավոտի» ուղղվածության հետ: Լրագրությունը, շարունակում եմ դա պնդել, չի կարող «պատկանել» որևէ կուսակցության, իսկ լրատվամիջոցը պարտավոր է հավասարակշռություն պահպանել բոլոր «հակամարտող» կողմերի միջև, ինչը և մենք անում ենք: Ավելին ասեմ, թե տանը և թե աշխատավայրում իմ հարազատներն ու ընկերները, որքան հարցրել եմ, չեն կիսում իմ անձնական քաղաքացիական նախասիրությունները և, որպես կանոն, այս և նախորդ ընտրություններում գերադասում են Րաֆֆիին: Չեմ պատրաստվում քննել որևէ մեկի հավատը: Կեցցե՛ բազմակարծությունը:
Առավոտ
Ահա թե ինչպես է Լիցկան արոտավայրերը հրամցնում Իրանին, իսկ ավելի ճիշտ՝ Իրանի ադրբեջանաբնակ հատվածին: Մեջբերում եմ Ատրպատականի ու Սյունիքի մարզի միջև կնքված համաձայնագրի այն կետերը, որոնցով էլ հենց արոտավայրեր են տրմադրվելու Իրանի ադրեջանցիներին․
1.4.7. Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնեց աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին:
1.4.8. Կողմերը համաձայնեցին աջակցել մասնավոր հատվածի կողմից` «Arman Agro industrial complex» ընկերության ստեղծմանը, որի գործունեությունը կիրականացվի ագրոարդյունաբերության ոլորտում իսլամական սպանդանոցի, արոտավայրերի բարելավման և օգտագործման, այգեգործության և այլ գործունեության զարգացման ուղղությամբ:
Նախ, ինձ խի՜ստ հետաքրքիր է պարզել «Arman Agro industrial complex» ընկերության սեփականատիրոջը: Պատրաստ եմ գրազ գալ, որ հենց Լիցկան է, դրա համար էլ այսպես համառորեն շարունակում է հայրենիքի դավաճանին հարիր այս որոշումն ի կատար ածել:
Բազմիցս է խոսվել այն մասին, որ Արցախյան պատերազմի ու հազարավոր զոհերի գնով մենք կարողացանք ձերբազատվել մեր սահմանամերձ գոտիներում ադրբեջանական/թյուրքական կոմպակտ համայքներից, բազմիցս է խոսվել հարցի էկոլոգիական կողմի մասին, որ ոչխարները փչացնում են արոտավայրերը, որովհետև խոտը արմատով են ուտում, ուստի չեմ կրկնվի:
Բայց, ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչպես կարելի է Լիցկայի պես հայրենիքի դավաճանին թույլ չտալ, որպեսզի նա Սյունիքի հողերը տնօրինի իր մասնավոր սեփականության պես, ինչպե՞ս հասկացնենք մեր այս իշխանություններին, որ արդեն հոգնել ենք տարբեր կիսագրագետ բաշիբոզուկների կամայականություններից:
Ախր սթափվել է պետք: Հասկացանք, որ Լիցկան չի հասկանում, որ իրա վերջը ամեն դեպքում վատ է լինելու, հասկացանք, որ իշխանություններն էլ կորցրել են կապը իրականության հետ, բայց ախր մեր իշխանություններն էլ պետք է հասկանան, որ կա մի հատ սահման, որից այն կողմ սկսվելու է անդառնալիության տարածքը, որտեղ իշխելու են ոչ թե լիցկաներն ու լիցկաներին հովանավորող իշխանությունները, ոչ էլ աբրի ու արդար ազգափրկիչները, այլ գազազած ու արյունարբու քաոսը:
Հ. Գ.Կին ծեծող Լիցկայից հայրենիք վաճառելը դեռ ամենամեծ ստորությունը չի, որ ես սպասում եմ:
Կոնստանտին Տեր-Նաքալյանի ֆեյսբուքյան էջից
Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2013 թվականի մարտի 26-ից գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով մայիսի 2-ի դրությամբ ստացվել է 25 հաղորդում, որից միայն 3-ն են վերաբերվել ընտրացուցակներում առկա անշճտություններին:
Մասնավորապես.
1. Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ անճշտությունը հաստատվել է, այնուհետև` վերացվել:
2. Քաղաքացի Ռոբերտ Ավետիսյանը տեղեկացրել է, որ իր եղբայրը` Սամվել Ավետիսյանը, մահացել է 1999 թ.-ին, սակայն վերջինիս անհատական տվյալներն առկա են ընտրողների ցուցակում: Ստուգմամբ պարզվել է, որ Ս. Ավետիսյանի մահվան փաստի մասին նշում է արվել բնակարանային քարտում, սակայն բնակչության պետական ռեգիստրից չի հանվել: Անճշտությունը վերացվել է:
3. Քաղաքացի Սիրանուշ Հարությունյանը հայտնել է, որ իր իրական հասցեն ք. Երևան Ավանեսովի փակուղի շենք 3 բն. 42 է, սակայն ընտրացուցակում նշված է բն 2: Ստուգմամբ անճշտությունը հաստատվել է, այնուհետև` վերացվել:
Մյուս 22 հաղորդումները վերաբերել են բնակելի տարածության նախկին սեփականատերերին հաշվառումից հանելու կարգին, հաշվառումից հանելու դիմումների քննության ընթացքին, ընտրացուցակներում սեփական տվյալները չհայտնաբերելու դեպքերին: Զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ:
Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նոր Նորքի 5-րդ զանվածում, Միկոյան փողոցի վրա Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտում է «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստներին բուկլետներ բաժանել այդ հատվածում: Քաղաքացու հետ քիչ առաջ ունեցած հեռախոսազրույցը անգամ բավարար չեղավ հասկացնելու, որ նա քրերորեն պատժելի արարք է թույլ տալիս. «ոչինչ, եթե պատժելի արարք եմ կատարում, թող պատժեն»,-հայտարարեց նա քիչ առաջ: Ինչպես և նախազգուշացրի քաղաքացուն, հանցագործության մասին հաղորդում թողվեց Նոր նորքի ոստիկանության բաժանմունքում, ինչպես նաև պահանջեցի ապահովել ոստիկանների ուղեկցություն քարոզչական խմբի աշխատանքներն ապահովելու համար: Այս պահին ինքս էլ գնում եմ դեպքի վայր, որտեղ հավաքվել են թաղային հեղինակությունները, իսկ ակտիվիստները սպասում են ոստիկաններին ու լրատվամիջոցներին: Լրագրողները այնտեղ հասնելու կապակցությամբ կապ պահպանելու համար կարող են զանգահարել ինձ՝ 091 77 43 19»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախորդ երկու օրերի ընթացքում Հայաստանի լրատվական դաշտին վերաբերող երկու հետաքրքիր հետազոտութուններ հրապարակվեցին:
Ըստ Freedom House-ի տարեկան զակույցի, Հայաստանը մամուլի ազատության ոլորտւմ լրջագույն առաջընթաց արձանագրած երկրների շարքում է: Ինչ խոսք, հաճելի լուր, մանավանդ, որ իրականությանը ամբողջությամբ համապատասխանող է:
Իսկ Երևանի մամուլի ակումբը հրապարակել էր ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013Թ. ՄԱՅԻՍԻ 5-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի մեդիածածկույթը, զեկույցի հեղինակները մի շարք դիտարժան փաստեր են հայտնաբերվել:
Նախ, աննախադեպ է որակվել ՀՀԿ-ի մեդիածածկույթը ողջ հեռուստաեթերում, որն ընդամենը 3-րդ էր ԲՀԿ-ից և ԲԱՐԵՎԻՑ հետո:
Մեկ այլ տվյալներով հաստատվում են այն մտահոգությունները, որ կուսակցական շաղկապում, իսկ երբեմն բացահայտ պատկանելություն ունեցող հեռուստաալիքները խիստ միակողմանի և ուղղորդված լրահոս են ապահովում:
Եթե ԵՐԿԻՐ-ՄԵԴԻԱ-ի դեպքում իրավիճակը ավելի քաղաքակիրթ է, ապա ԿԵՆՏՐՈՆ-ի պարագայում ամբողջությամբ տեղավորվում է բանանային պետությունում ԹՎ-րի որևէ խոշոր սեփականատիրոջ տրամաբանության մեջ:
Պարզվում է, բազմակարծությանը, ժողովրդավարության զարգացմանը, խոսքի և տեղեկատվության ազատութունների իրագործմանը նպաստելու փոխարեն սույն հեռուստաընկերությունը ավագանու ընտրությունները լուսաբանել է, ինչպես կլուսաբաներ որևէ գյուղական հարսանիք:
ՀՀԿ-ի մասին արձանագրել 0 (!) դրական և 16 (!) բացասական անդրադարձ: Իսկ ԲՀԿ-ի մասին 8 դրական և 0 (!) բացասական հիշատակում:
Սա է հավասարակշռված, անկողմնակալ և օբյեկտիվ գործունեությունը:
Իրավիճակը ավելի հստակ է դառնում, երբ վերհիշում ենք մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ ԿԵՆՏՐՈՆԻ-ի լրատվական բլոկը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի հսկողության տակ է:
Ճշմարիտ լինելու համար նաև ասել, որ Պետրոս Ղազարյանի ՈՒՐՎԱԳԻԾ հաղորդաշարում հյուրընկալվելու հրավերներ հանրապետականները ստացել են և մերժել, քանզի աղմկոտ հեռուստաեթերները չեն մտնում մեր քարոզչական ռազմավարության մեջ:
Ինչևէ, տարբեր երկրներում կան հարուստ մարդիկ, որոնք սեփական ԹՎ ունեն:
Սակայն դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Բերլուսկոնիին պատկանող մեդիաները իրենց թույլ տային նման բացահայտ, ոչ պրոֆեսիոնալ և անզուսպ գործելաոճ»:
Երբ փոքր էի, Մայիսի 1-ը մի տեսակ ուրիշ խորհորդ ուներ:
Համենայն դեպս, մարդիկ ուրախ էին՝ գուցե ոչ այն պատճառով, որ տնօրենի ցուցումով անպայման շքերթի պետք է մասնակցեին: Մարդկանց ուրախության առիթն այն էր, որ իրենք աշխատանք ունեն, ընտանիք են պահում և գնահատված են՝ ծնողի, երեխայի, կոլեկտիվի, շրջապատի կողմից:
Խորհրդային միությունն այլևս պատմություն է, մայիսի 1-ն էլ՝ համաժողովրդական տոն չէ:
Այսօրվա խորհուրդը վերաիմաստավորվել է. այն տոն են համարում մարդիկ, ովքեր կամ նոստալգիկ տրամադրություններ ունեն, կամ էլ՝ ձախ հայացքների կրող են:
Ես ոչ սովետիզմով եմ տառապում և ոչ էլ՝ սոցիալիստական հայացքների կրող եմ:
Սակայն յուրաքանչյուր Մայիսի 1 ինձ խորհելու առիթ է տալիս:
Թեկուզ այն պատճառով, որ աշխատավոր մարդն ամենաանպաշտպանն է Հայաստանում՝ լինի պետական, թե մասնավոր հատվածում:
Պետական ծառայողը ցանկացած պահի ենթակա է քաղաքական փոփոխությունների զոհը դառնալու, համարակալված քվե է օրվա կառավարող կուսակցության համար:
Մասնավոր սեկտորում աշխատող մեր հայրենակիցները դառնում են այս կամ այն փողատիրոջ կամ օլիգարխի կամայական և սուբյեկտիվ ցանկությունների պատանդը:
Էլ չեմ խոսում ցածր աշխատավարձերի, գործազրկության, աղքատության մասին: Մարդն իր աշխատանքով ընտանիք պահել, երեխա մեծացնել չի կարողանում:
Եվ վերջապես Հայաստանում բացակայում է իրական արհմիութենական շարժումը, որն ամբողջ աշխարհում աշխատավորների շահերի պաշտպանն է:
Մեզանում արհմիությունները հիմնականում թղթի վրա են. արհկոմի նախագահները որևէ հիմնարկության տնօրենի մարդիկ են և ավելի հաճախ հենց տնօրենին են «պաշտպանում» աշխատակիցներից, քան՝ հակառակը:
Դատական դեգրադացված համակարգը թույլ չի տալիս, որ մարդիկ իրենց աշխատանքային հարցերը լուծեն իրավական հարթության մեջ: Երեկ մենք ևս մեկ անգամ համոզվեցինք դրանում, երբ «Վարկած» ակումբում հյուրընկալվել էր Մարզահամերգային համալիրի նախկին մի աշխատակից, որը ոչ միայն չէր կարողացել ստանալ իր մի քանի ամիսների աշխատավարձը, այլ նաև՝ դարձել է իր նախկին տնօրինության ապօրինի պահանջների թիրախը, զոհը:
Այսօրվա Հայաստանը շատ նման է այն Ֆրանսիային, որի մասին խոսում էր Վիկտոր Հյուգոն՝ իր «Թշվառները» գրքում:
Տոնի իրական հատկանիշն այն է, որ փողոցում մարդկանց դեմքին երջանկություն և ուրախություն ես տեսնում:
Այսօր Երևանում ես նման մարդկանց չհանդիպեցի…
Սուրեն Սուրենյանց
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.