Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով մահացել էր 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, պարզվում է նախապատմություն է ունեցել: Ըստ մեր տեղեկությունների մինչ այդ վթարը Դավիթ Հայրապետյանի «BMW» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է ՃՈ աշխատակիցը և փորձել է տուգանել արագությունը գերազանցելու համար: Մեքենայի վարորդը, սակայն, զանգահարել է ինչ-որ մեկին և ասել, որ խոսի ՃՈ աշխատակցի հետ, որպեսզի իրեն չտուգանի: ՃՈ աշխատակիցը համաձայնել է, բայց պայմանով, որ վարորդի հետ եղած մյուս երեք հոգին իջնեն մեքենայից և ինքը մենակ գնա, քանի որ ի վիճակի չէ մեքենա վարել: Երեք հոգին իջել են մեքենայից և Դավիթը շարունակել է ճանապարհը, սակայն րոպեներ անց տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Այս տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հետ: Վերջինս մեր հարցերին ի պատասխան ասաց. «Առաջին անգամ եմ նման տեղեկություն լսում, իմաստը չեմ հասկանում, մեր պրակտիկայի մեջ դեռ նման դեպք չի գրանցվել (որպեսզի ՃՈ աշխատակիցը 3 հոգու իջեցնի մեքենայից, իսկ վարորդին չտուգանի ու թողնի գնա-խմբ.)»,-ասաց Արսեն Արշակյանը: Վերջինիս արտահայտած զարմանքը հասկանալի է: Իսկ ո՞ւմ համարին կատարած զանգը կարող էր այդքան ազդեցիկ լինել ՃՈ աշխատակցի համար: Ըստ տարածված տեղեկությունների, երիտասարդի հայրը աշխատում էր Միխայիլ Բաղդասարովի հետ, բավական բարձր պաշտոն է զբաղեցրել վերջինիս պատկանող ընկերություններից մեկում, իսկ նախկինում եղել է ճանաչված օդաչու: Ըստ որոշ տեղեկությունների նա ինչ-որ ժամանակահատվածում եղել է նախագահական ինքնաթիռի օդաչուն: Տեղեկություններ կան նաև, որ զոհված երիտասարդի հոգեհանգստին մասնակցել Է Սերժ Սարգսյանը: Այս ամենի համադրումից դժվար չէ կռահել, որ երիտասարդի ծանոթների շրջանում ոստիկանին զանգահարող և հրահանգներ տվող անձանց պակասություն չի զգացվել:
Հայկական ժամանակ
- 13:10Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.