29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Այդ մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ոչ թե ճիշտ այլ ճշտագույն ճանապարհի վրա ենք»,-երթի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ մեկնաբանելով...
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում: Նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի...
Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի...
Արցախի Հանրապետության ամբողջ բջջային կապն ու համացանցը, տևական ժամանակ է աշխատում են խափանումներով։ Որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից։ Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Բազմաթիվ ահազանգեր ստանալով` պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրություն է իրականացրել և պարզաբանումներ ստացել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից։
«Հավաքագրված փաստերը վկայում են, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունը Արցախի տարածքում խլացվում է ադրբեջանցիների կողմից` հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով»,– հայտնում է ՄԻՊ–ը։
Նրա խոսքով` Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ` Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով:
Պաշտպանը հայտնում է, որ ստացված բոլոր փաստերը ներակայացվել են ռուս խաղաղապահներին։
R
Շատերն են պատմելու պատերազմի 44 օրերի մասին, եւ բոլոր հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Իսկ հիմա պատերազմի 44 օրվա մասին, որոնք սխրանքի, հայրենասիրության, անձնազոհության, բայց նաեւ լկտի ստի եւ դավաճանության 44 օրեր էին։ Այդ 44 օրվա ընթացքում մենք ապացուցեցինք, որ կարող ենք կռվել, բայց նաեւ ապացուցեցինք, որ կարող ենք կուրորեն հավատալ մի մարդու, որը 2,5 տարի խաբելուց բացի ոչինչ չի արել։ Ես այսօր, երբ պատմեմ պատերազմի 44 օրվա մասին, չեմ անդրադառնալու ռազմական գործողությունների իրարամերժ ու քաոտիկ շարժումներին, ես չեմ պատմելու, թե ինչպես Աննա Հակոբյանի կոնկրետ հրահանգներով, կոնկրետ ջարդեր են իրականացվել կոնկրետ գնդերում, ինչպես են հանձնվել գյուղեր։ Ես դա չեմ անելու, որպեսզի էլ ավելի չցավեցնեմ այն ծնողներին, որոնք խելագարված դեռ որոնում են իրենց զավակներին։ Ես չեմ պատմելու, թե ինչպես եւ ով հանձնեց Շուշին, ես նույնիսկ չեմ պատմելու, թե ինչպես նոյեմբերի 4-ին, գիշերվա ժամը 4-ին դուք փախցրեցիք ձեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետեւ ամսի 4-ին, ժամը 6-ին Շուշին արդեն հայկական քաղաք չէր։
Շուշին ընկավ ամսի 5-ի վաղ առավոտյան։ Ես չեմ պատմելու, թե ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավել Լելե Թեփե բարձունքը, որ ցույց տան, թե իրենք վերադարձնում են այն, ինչը, իրենց ասելով, Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի, ուզում ա՝ 6 հազար մարդ մորթվի, մենք, մեկ ա, պետք ա էդ Լելե Թեփեն հետ բերենք»։ Ես չեմ պատմելու, վստահ եմ, որ պատմելու են ականատեսները։ Մենք տեսնում ենք, որ պրոցեսը գնում է, գեներալ Մովսես Հակոբյանն արդեն պատմում է։ Շատերն են պատմելու, եւ այդ հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ։ Եվ ինձանից շատ ավելի գիտակ մարդիկ են պատմելու ռազմական գործողությունների մասին։ Ես չեմ պատմելու, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը, երբ Ռուսաստանից սկսեց գալ աներեւակայելի քանակի զենք ու զինամթերք, այն զինատեսակները, որ կարող էին փակել երկինքը, չէր թողնում, որ այդ զենքը Հայաստանից հասնի Արցախ։ Դրանց ցուցակները կան։
Ես չեմ պատմելու, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ, հետեւողական ձեւով զորքը սոված թողեց։ Ես չեմ պատմելու գողությունների մասին, որոնք եղել են այդ ընթացքում։ Ես չեմ պատմելու զինատեսակների մասին, որոնք պայթում էին մեր տղաների ձեռքերում, որովհետեւ ինչ-որ մեկը փող էր աշխատել։ Այդ ամենի մասին, վստահ եմ, կպատմեն շատերը», ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը։
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների առաջին հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։
Նա դրական իրադարձություն է անվանել մայիսի 11-ին Ալմաթիում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների 1-ին հանդիպմանը, հայտնում է Anadolu-ն։
Այսպես է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել 4 հայկական գյուղերի հանձնումը Ադրբեջանին։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, նա ասաց, որ Ադրբեջանը «ճանապարհ հարթեց տարածաշրջանում կայուն խաղաղության համար՝ վերջ դնելով Ղարաբաղի օկուպացմանը, որը տևեց գրեթե երեք տասնամյակ»։
Ֆիդանը դրական քայլ է անվանել «Հայաստանի կողմից օկուպացված չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին», ինչպես նաև Ալմաթիում ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։
Նա ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին այս գործընթացում։ Ֆիդանը նաեւ վստահություն է հայտնել, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական արդյունքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար։
Շարժման ընթացքը, փուլայնությունը, ակտիվությունը, քայլերը, ժամկետները և այլ բաներ կարող են փոփոխվել։ Սա լրիվ բնական պրոցես է։ Բայց շարժման ելքը չի կարող «եթե» ունենալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Ուղղակի պետք է գիտակցել, թե ինչ ասել է պարտություն։ Սա նշանակում է Ալիևի հաղթարշավ, անդառնալի զիջումներ և անասնական մթնոլորտ Հայաստանում։
Հայաստանում առաջանում է համակեցության սուր պրոբլեմ. սա ամենավտանգավորն է, հազար անգամ ավելի վտանգավոր, քան Ալիևի պահանջները։ Հարյուր հազարավոր մարդկանց համար անհնար է դառնում ապրել մի երկրում, որտեղ վերջին հարյուրամյակի ամենախոշոր կորուստներից ու պատմական աղետից հետո այդ աղետի հեղինակ իշխանությունը ուժով և մանիպուլյացիաներով պահում է իր իշխանությունը, որտեղ նվիրական բոլոր երազանքները զրոյացվում են, որտեղ Արցախից բռնի տեղահանված քաղաքապետերի են կալանավորում, որտեղ բերետավորները ոհմակով հարձակվում են ընդվզող մարդկանց վրա, որտեղ Վեհափառի մուտքը կարող են ինչ-որ «միլիցեք» փակել, ու քաղաքական ու գերատեսչական ղեկավարությունն արդարացնի դա, որտեղ պաշտոնյաները կարող են դոշ տալ ու «մեծարգո»-ով դիմել այն վարչապետին, որի օրոք անհաշվելի կորուստներ ենք ունեցել և ունենում։ Իմ ընկեր, դեսպան Վ. Մելիքյանի ձևակերպմամբ՝ Հայաստանը կարող է վերածվել հարևանների ֆուռերը սպասարկող քարվանսարայի՝ աներազանք, անիմաստ։
Հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ չեն համակերպվելու այս սցենարի հետ, ու սա լինելու է մեր ժողովրդի պատմության մեջ խոշորագույն ու ողբերգական մի գաղթ։
Նիկոլին սա ձեռնտու է, չէ՞ որ պետությունը, նրա պատկերացմամբ, միայն լավ ապրելու համար է։ Ինքը լավ կապրի, մի փոքր խումբ լավ կապրի, մնացածը կդառնան քարվանսարայի աշխատողներ։
Հարյուր հազարավոր մարդիկ չեն կարողանալու ապրել մի երկրում, որտեղ պետության և «լավ ապրելու» նշաձողը իջեցված է շատ ուտելու մակարդակին։
Այս տրամաբանությամբ մարդկության պատմության մեջ զրկանքների գնով արված բոլոր գյուտերը, հայտնագործությունները, արվեստի ստեղծագործությունները, համաշխարհային արժեքների ստեղծումն անիմաստ էին, որովհետև Ջորդանո Բրունոյից սկսած բոլորը պետք է մտածեին միայն լավ ապրելու մասին։ Իսկ Վան Գոգը սոված գլուխգործոցներ ստեղծելու փոխարեն պետք է լավ ռոճիկով մալյար աշխատեր հարևանի տանը՝ ըստ Նիկոլի։
Գործող իշխանության աշխարհընկալումը ռեստորանի մենյուի շրջանակներում է։ Նրանց Աստվածաշունչը և Սահմանադրությունը երկրի մենյուն է։
Հարյուր հազարավոր մեր քաղաքացիների ընտանիքների համար «մեծարգո»-ի աշխարհընկալումը և նրան մահակով, մանդատով կամ գրչով պաշտպանող զանգվածը դառնում է օրգանապես անընդունելի։ «Եթե»-ն իրոք շատ հստակ է։ Շարժման հաղթանակը երկրում նոր բարքերի ու նոր մթնոլորտի հաղթանակն է՝ ներքին հաշտության մեծ հնարավորությամբ։ Հակառակ պարագայում պարզապես չենք կարողանալու այստեղ ապրել։
Այնպես որ, այս պայքարը իշխանության համար չէ, այլ՝ Հայաստանում ապրելու հնարավորության։ Սա նշանակում է, որ Շարժումը «եթե» իսկապես չի կարող ունենալ։ Պատրաստվեք համառ ու գրագետ պայքարի՝ անհատապես բոլորիս անմիջական մասնակցությամբ», - գրել է նա։
Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հայտարարություն է տարածել։
«Ցավով անդրադառնում և դատապարտում ենք մայիսի 28֊ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցածը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել և արգելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների այցը հուշահամալիր։
Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ ու աղոթում, որ Տերը ողջամտություն և զգաստություն պարգևի մեր ոստիկաններին»,- ասվում է հայտարարությունում։
Սիրելի ընթերցող վերազինման հետ կապված armversin.am կայքը չի գործում: Աշխատանքների ավարտից հետո այն կրկին հասանելի կլինի: հայցում ենք ձեր ներողամտությունը:
Մալաթիայի տոնավաճառում տագնապի ազդանշան հնչեց. բարեբախտաբար, այն զգուշացնում էր օբյեկտային վարժանքի անցկացման մասին՝ «Անձնակազմի և հաճախորդների գործողություններն օբյեկտում հրդեհի բռնկման դեպքում» թեմայով:
Վարժանքի նպատակն էր՝ ստուգել օբյեկտի քաղպաշտպանության կազմի պատրաստականությունն արտակարգ իրավիճակների սպառնալիքի և ծագման դեպքում, կատարելագործել վարժանքին ընդգրկված անձնակազմի հմտություններն ԱԻ արձագանքելու ժամանակ, ինչպես նաև ստուգել օբյեկտում գտնվող անձնակազմի և հաճախորդների պատրաստվածությունը:
Իսկ նման կարևոր վարժանքի մասնակիցների կազմը հետևյալն էր՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ ՔՊ ղեկավար կազմ, ՔՊ կազմավորումներ, ՆԳՆ ՓԾ ԵՓՎ մեկ մարտական հաշվարկ:
Տպավորիչ կազմ և տպավորիչ գործողություն, իսկ ամենակարևորը՝ խուճապի և ոչ մի նշույլ:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ իրենք այս օրվան նախապես պատրաստվել են՝ աշխատակիցների հետ անցկացնելով տարատեսակ ուսուցումներ, սովորեցնելով նրանց հրդեհի բռնկման դեպքում իրենց անելիքները, ծանոթացնելով տարհանման պլանին և ցույց տալով բոլոր ելքերը, որոնցով պետք է իրականացվի տարհանումը: Ի դեպ, պարոն Ավետիսյանի խոսքով, ելքերը յոթն են, ընդ որում՝ ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ որևէ տեղ մադկային կուտակումներ չլինեն, և տարհանումը հնարավորինս արագ իրականացվի, ինչին էլ մենք ականատես եղանք երեկվա օբյեկտային վարժանքի ընթացքում:
«Երեք րոպեն գերազանց գնահատական է, ես իմ աչքով եմ տեսել, որ տագնապի ազդանշանից անմիջապես հետո տաղավարներում էլ մարդ չկար, մեր ՆԳՆ ՓԾ յոթերորդ ջոկատի անձնակազմը նույնպես գործեց ժամանակին»,-նշեց Ավետիսյանը և հավելեց, որ մոտ երկու ամիս առաջ տոնավաճառում ոչ աշխատանքային մի օր հրդեհ է բռնկվել, և իրենց հաջողվել է մարել այն՝ մինչ հրշեջների ժամանումը:
«Մենք ունեցել ենք հրդեհ, ինքներս ենք հանգցրել, այդ օրը երկուշաբթի էր, տոնավաճառը չէր աշխատում, դրանից հետո երկու անգամ մարդկանց տարհանման փորձ ենք կատարել, մենք ընդունել ենք նոր աշխատող, նա մարդկանց տեղյակ է պահել, զգուշացրել, սովորեցրել է՝ ով ինչ պետք է անի, ով ջուր բերի, ով որտեղից դուրս գա…»,-ասաց տոնավաճառի տնօրենը:
Մենք զրուցեցինք նաև տոնավաճառի նոր աշխատողի՝ հակահրդեհային անվտանգության գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի հետ, որը նույնպես նշեց, որ իրենց առջև դրված խնդիրն այսօր կատարել են, իսկ հիմնական նպատակն էր ստուգել իրենց հնարավոությունները, տարհանման ուղիները, ՔՊ կազմավորումների ունակությունները հրդեհաշիջման ժամանակ:
«Ադյունքները շատ դրական են»,-ընդգծեց Ավետիսյանը:
Նա հավելեց, որ հաջորդ նման վարժանքը նախատեսում են առաջիկայում, այն կլինի օդային տագնապի ժամանակ մարդկանց գործողությունների վերաբերյալ:
Իր հերթին Մալաթիայի տոնավաճառի տնօրենն էլ հավելեց, որ քաղաքապետարանի հետ որոշել են համապատասխան ապաստարանները՝ օդային տագնապ ազդանշանի դեպքում իրենց գործողությունները կազմակերպելու համար:
«Հաջորդ հավաքի ժամանակ պատրաստվում ենք մարդկանց ապաստարաններ տանել, Աստված չանի՝ պատերազմ լինի, որ իմանան՝ որտեղ պատսպարվել»,-նշեց Սամվել Ավետիսյանը:
Եվ իսկապես՝ հատկապես մեր տարածաշրջանում խիստ կարևոր է նաև պատերազմի վտանգին պատրաստ լինել, և նմանատիպ վարժանքները մանավանդ այս տեսանկյունից ավելի են արժևորվում:
Օրվա իրադարձությունը դրական գնահատեց նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ, քաղպաշտպանության հարցերով պատասխանատու Աբրահամ Մարգարյանը: Նա, համագործակցելով Կարեն Ավետիսյանի հետ, պլանավորել ու կազմակերպել էր օբյեկտային վարժանքը, որի անցկացումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ բոլորն իրենց տեղերում են՝ աշխատակիցները հստակ գիտեն իրենց պարտականությունները, ելքերն ու անվտանգության կանոնները:
«Բոլորն իրենց պարտականությունները պատշաճ մակարդակով կատարեցին, տնօրենն էլ ամեն ինչ արել է, որ ամեն ինչ ճիշտ կազմակերպվի: Ես, որպես մասնագետ, դրական եմ գնահատում»,-նշեց Աբրահամյանը:
Այս ամենում ոչ երկրորդական դեր ուներ նաև տոնավաճառի բժշկուհի Աննա Մարտիրոսյանը, որը մանրամասնորեն ներկայացրեց այրվածքների դեպքում առաջին օգնության ցուցաբերման առանձնահատկությունները:
Ուշագրավն այն է, որ հրդեհային իրավիճակներում, փաստորեն, ոչ միայն մարդկային գործոնն է կարևոր, այլև հրդեհաշիջման ժամանակակից սարքավորումների կիրառումը: Նման մի սարք էլ «Սֆերա» անվանումով ինքնաշխատ, այսպես ասած, գունդն է, որը տեղադրված է Մալաթիայի տոնավաճառի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ այն տեղերում, որտեղ էլեկտրական հոսանք կա, հետևաբար և՝ բռնկման մեծ հավանականություն: Սարքն առանց մարդկային միջամտության ինքնուրույն գործում է հրդեհի ժամանակ՝ իրենից արտազատելով փոշի, որը միանգամից հանգցնում է կրակը: Այդ սարքն այսօր էլ օգտագործվեց վարժանքի ժամանակ՝ ցուցադրելով ի արդյունավետությունը:
«Ինքներդ տեսաք, որ մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն: Մեր հիմնական նպատակն այն է, որ հրդեհի հետևանքով ոչ մեկը նույնիսկ մի քերծվածք անգամ չունենա»,-շեշտեց տոնավաճառի տնօրենը:
Մենք զրուցեցինք նաև աշխատողների հետո, որոնք միաբերան պնդում էին, որ տարհանման ժամանակ հանգիստ ու ապահով են իրենց ապրանքների համար. կան տեսախցիկներ, անվտանգության միջոցներ, իրենք գողության կամ վնասման մասին չեն մտածում: Իսկ ինչ վերաբերում է բուն վարժանքին, ապա այն իրենց համար նորություն չէ, ընդհակառակը, շատ տեղին ու ճիշտ են համարում նման վարժանքների կամզակերպումը, քանի որ դրանց միջոցով բարձրացվում է թե՛ իրենց, թե՛ հաճախորդների իրազեկվածությունը, և կարողանում են արագ, առանց հրմշտոցի ու խուճապի կազմակերպել անհրաժեշտ գործողությունները:
Անշուշտ, այսպիսի վարժանքներն անչափ կարևոր են, ինչպես նաև շատ լավ օրինակ են նմանատիպ կառույցների համար՝ հնարավոր սպառնալիքներից ու վտանգներից խուսաափելու, իսկ դրանց առկայության դեպքում՝ պատշաճ կերպով պատրաստված լինելու առումով:
Մանրամասը՝ տեսանյութում
«Տեսակետ» մամուլի ակումբ
Մայիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Լեո Նիկոլյանը և մատնացույց է արել մի քաղաքացու, ով, ըստ իր հայտարարության, ցանկացել է իր սայլակի մեջ տեղադրված պոլիէթիլենային տոպրակից գումար գողանալ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերները հայտնաբերել են Լ. Նիկոլյանի կողմից ներկայացված քաղաքացուն, և տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Այդ քաղաքացին Երևան-Փարիզ չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Սերոժ Մեսրոպյանն է: Լ. Նիկոլյանը ֆրանսահայ լրագրող է, ով «Զվարթնոց» օդանավակայանում արդեն մի քանի օր է՝ հացադուլ է հայտարարել ու նրա մուտքը Հայաստան արգելված է:
Ոստիկանական բաժիններում մի շարք ոստիկաններ, անցնելով բոլոր սահմանները, անչափահաս երեխաների հետ կապված՝ սպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղեկացրեց Փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Սպառանցել են, որ նրանց երեխաները դպրոց չեն կարողանա այսուհետև հաճախել, նույնիսկ ծնողներին սպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից։
Կոչ եմ անում, հորդորում եմ ոստիկաններին՝ տղե՛րք, խելքներդ հավաքեք գլուխներդ։ Ես չգիտեմ՝ հույսներդ ինչի վրա եք դրել․ ու՞մ եք պաշտպանում՝ մի խմբակի, մի խմբակի առաջնորդի, որի գործողությունների և անգործության հետևանքով հայրենիքը կես դարձա՞վ, որ օր օրի՝ կես-կես բաժանու՞մ են։ Էն անձին եք պաշտպանում, որի հոգին փառավորվու՞մ էր, երբ ձեզ ու ձեր կոլեգաներին ծեծում էին։
Ոստիկաններ, նորից եմ կրկնում՝ խելքներդ գլուխներդ հավաքեք՝ հատկապես անչափահասների պահով։ Մենք՝ փաստաբաններս, հետևողական ենք լինելու։ Եվ ամեն ինչ արձանագրվում է։ Էդպես չի մնալու ու անցնելու»,- հայտարարեց փաստաբան Հարությույնանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.