14.04.2021 | 15:10

14.04.2021 | 14:10

14.04.2021 | 13:10

14.04.2021 | 12:10

14.04.2021 | 11:10

13.04.2021 | 15:10

13.04.2021 | 15:10

13.04.2021 | 14:10

13.04.2021 | 13:10

13.04.2021 | 13:10

13.04.2021 | 12:10

13.04.2021 | 11:10

13.04.2021 | 11:10

12.04.2021 | 14:10

12.04.2021 | 13:10

12.04.2021 | 12:10

12.04.2021 | 11:10

10.04.2021 | 15:10

10.04.2021 | 14:10

10.04.2021 | 13:10

10.04.2021 | 12:10

10.04.2021 | 11:10

09.04.2021 | 15:10

09.04.2021 | 14:10

09.04.2021 | 13:10

09.04.2021 | 12:10

09.04.2021 | 11:10

08.04.2021 | 15:10

08.04.2021 | 14:10

08.04.2021 | 13:10

08.04.2021 | 12:10

08.04.2021 | 11:10

07.04.2021 | 15:10

07.04.2021 | 14:10

07.04.2021 | 13:10

07.04.2021 | 12:10

07.04.2021 | 11:10

06.04.2021 | 15:10

06.04.2021 | 14:10

06.04.2021 | 13:10


Մենք արդեն մեկ օր է ՊՆ-ի շենքի մոտ ենք, այդ ընթացքում ոչ ԳՇ պետը, ոչ պաշտպանության նախարարը, լինելով ՊՆ շենքում, չբարեհաճեցին մոտենալ, խոսել: Այս մասին Facebook-ի իր...
Մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։ Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման` տեղեկացնում են ՀՀ պաշտպանության...
yerkir.am-ը գրում է․ Հուշերը սպանում են ինձ, ափսոս մեր տղերքը. «Տիգրան Մեծ» պետական ռազմամարզական հատուկ վարժարանի ղեկավար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը վերհիշում է...
Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն նախօրեին հայտարարություն է տարածել, որում նշվում է դեպի Թուրքիա կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները չեղարկելու վերաբերյալ, որոնք կասեցվել էին 2020թ. հոկտեմբերին՝ Արցախի դեմ կիրառման հետևանքով։
«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր կայուն ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրեց ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները Թուրքիա՝ մինչև Լեռնային Ղարաբաղի ռազմական բախման ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին մեղադրանքների հետաքննության արդյունքների հետաքննությունը։
Այդ կասեցումները հետևեցին 2019-ի աշնանը Թուրքիա արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը կասեցնելու որոշմանը՝ Սիրիայի հյուսիս-արևելք նրա ռազմական ներխուժումից հետո»,-ասվում է հայտարարության մեջ։
ԱԳ նախարարը նշում է, որ այդ ժամանակից ի վեր մանրազննին ուսումնասիրվել է բոլոր կասեցված և վավեր արտահանման թույլտվությունները՝ բոլոր ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների համար, որոնք նախատեսված են եղել Թուրքիայի համար:
«Այս վերանայումից հետո, որը հայտնաբերեց հավաստի ապացույցներ այն մասին, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաներն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք կասեցվել էին 2020-ի աշնանը։
Այս օգտագործումը չէր համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը, և ոչ էլ Թուրքիայի կողմից տրված վերջնական օգտագործման երաշխիքներին»,-ասում է Կանադայի ԱԳ նախարարը։
Նշվում է, որ Գարնոն խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ վերահաստատելով Կանադայի մտահոգությունը։
Սիրիացի թուրք վարձկանները, որոնք մասնակցել են Արցախի դեմ մարտերին, դժգոհել են վճարումներ չստանալուց: Ըստ «Լենտա ռու»-ի՝ այս մասին հայտնում է WarGonzo Տելեգրամի-ալիքը՝ հղում անելով արաբալեզու սոցիալական ցանցերին:
Ըստ ալիքի, տեսանյութում վարձկաններից մեկն ասում է, որ հրամանատարները չեն վճարում ռազմական գործողությունների մասնակիցների, վիրավորների ու զոհվածների ընտանիքներին:
«Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների հանդեպ, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին և զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը սոված են մնում: Չպետք է այդպես լինել»,- մեջբերում է WarGonzo-ն:
Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Սիրիայի հյուսիսում, ձայնագրության ստույգ ամսաթիվն անհայտ է:
2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանան ագրեսիա սկսեց Արցախի դեմ: Դրանք շարունակվեցին մինչ նոյեմբերի 9-ը, երբ Երևանը, Մոսկվան և Բաքուն ընդունեցին հրադադարի մասին համատեղ հայտարարություն:
1991-ին հիմնականում հայերով բնակեցված Արցախը հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ի մաս կազմող Ադրբեջանից: Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ: 1994-ին Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանը, Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը հրադադար կնքեցին, որը պարբերաբար խախտվում էր:
Երկու վիժվածք, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ ադրբեջանում: Մեկն ասում է՝ հայ մայրեր ձեր որդիներին փնտրեք դիահերձարաններում, մյուսը՝ մեր զոհված զինվորների սաղավարտներից ճեմուղի է կառուցում: Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Երկուսն էլ մարդկության այն թերմացքն են, որոնց նույնիսկ աղբանոց նետելն է վնասակար շրջակա միջավայրի համար:
Կամ մեր ժողովրդի ինքնագիտակցությունը կարթնանա և այս աղետի ճանապարհը փակելու կամք ու խիզախություն կդրսևորի, թաղելով վիժվածքին պատմության ամենախարանված փոսում, կամ, կկորցնենք մեր պետականությունը։
Այսօր էլ Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել, անվտանգությունը զրոյացրաց պանթուրքիստական հարճերը, ամենայն հավանականությամբ հաստատելու Սյունիքի հանձնման «թավշյա» մեթոդնեն ու գործիքակազմը: Եվ այս ամենին զուգահեռ՝ Վրաստանում ռուսական նախկին 62-րդ ռազմաբազայի տեղում թուրքիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում` իր ռազմաբազան տեղակայելու նպատակով և ինտենսիվորեն, առանց դադարի, հսկայածավալ ռազմական աջակցություն է ցուցաբերում ադրբեջանին։
Մի կողմից թուրքերը դիրքավորվում են տարածաշրջանում, իսկ մյուս կողմից էլ, այս ազդադավ սրիկայի օգնությամբ, մեր երկրում պրոթուրքական ակտիվ քարոզչություն են իրականացնում։ Իսկ սա նշանակում է, որ թուրքերը հաշվարկելով իրենց ռիսկերը, հենվելով նիկոլի հետ իրենց ստացված գործարքի՝ Արցախի հանձնման վրա, պատրաստվում են հարմար պահի օղակի մեջ առնել նաև Հայաստանը և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից:
Այսպիսով՝ էրդողան-նիկոլ- ալիև եռյակը այժմ զբաղված է Հայաստանի վիլայեթացման նախապատրաստական աշխատանքներով»,- գրել է Գևորգյանը:
Իլհամ կեղծարարը հայոց պատմությունն ու մշակույթը լկտիաբար կեղծելու, հայ ժողովրդի պատմական բնօրրան Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն իր մայրաքաղաքով սեփականաշնորհելու փորձերից հետո որոշել է իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, երկխոսության տեքստեր հորինել և իբրև ուղիղ մեջբերումներ՝ ցիտել այդ հորինվածքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը:
Հայտարարությունում նաեւ ասվում .
«Եվ գտել է իր ստերը իրականության փոխարեն մատուցելու «հնարքը»՝ ամեն առիթով նույն բանը հետևողականորեն կրկնել այնքան, մինչև դիմացինը հոգնի դրանք հերքելուց կամ պարզապես արհամարհի իր պես ստախոսին, ու հրապարակում մնան միայն սեփական ստերը՝ որպես «իրականության» վկայություններ:
Եթե Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Իլհամ Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, երբ անվտանգության գոտի համարվող տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները՝ Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Հայաստանի և Արցախի միջև անխափան և հուսալի ցամաքային սահմանի (ցամաքային կապի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության ապահովման ուղղությամբ:
Դիվանագիտական ճակատում և պատերազմում Սերժ Սարգսյանին պարբերաբար պարտված Ալիևի ներկայիս ոգևորությունը որքան էլ հասկանալի է, միաժամանակ զավեշտալի են այդ ոգևորությունից գլուխը կորցրած Ադրբեջանի նախագահի՝ ժամանակ առ ժամանակ հնչող իրարամերժ հայտարարությունները.
Սերժ Սարգսյանը, ըստ Ալիևի, մեկ մերժում էր հողերը վերադարձնել, և Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք, միևնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, ուստի 2020 թվականին իրենք վերջապես հերոսաբար գրավեցին դրանք (bit.ly/2Rl3dhV), մեկ էլ՝ Սերժ Սարգսյանը խոստանում էր հանձնել հողերը ու չէր հանձնում, մի երրորդ դեպքում՝ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին (bit.ly/329iXa1):
Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր «Հաղթանակի այգու» բացման ժամանակ ասել էր, որ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրեն խոստացել է հողերը վերադարձնել՝ իրենից երկու շաբաթ խնդրելով:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երեկ այցելել եմ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնք, որտեղ ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող համայնքի բնակիչների ուղղությամբ:
Տեղանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դաշտը, որտեղ համայնքի բնակիչները իրականացնում էին գյուղատնտեսական աշխատանքներ, գտնվում է ադրբեջանցիների կողմից ուղիղ դիտարկման ներքո, ուստի վարկածը, որ ադրբեջացնի դիրքապահները կրակել են իբր ինժեներական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ, մտացածին ու անտրամաբանական է, քանի որ իրենց զբաղեցրած դիրքերից առանց սխալվելու կամ շփոթվելու հնարավորության տեսանելի է ինչպես մեր քաղաքացու կողմից վարվող գյուղատնտեսական նշանակության տեխնիկան, այնպես էլ աշխատանքի բնույթը:
Ադրբեջանական զինված ուժերը, իրենց գործողություններով ակնհայտ խախտելով քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, ոչ միայն խոչընդոտել են համայնքի բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին, այլև իրական ոտնձգություն գործել նրանց կյանքի իրավունքի նկատմամբ:
Այս ամենը ծնում է Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղու ողջ երկանքով անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այդ ճանապարհով ադրբեջանական շարասյուների տարանցման ժամանակ մերձակա համայնքների բնակչության անվտանգությունը երաշխավորելու համար խիստ կարևոր է տարանցումները հստակ որոշված ժամանակացույցով կազմակերպելը, ինչը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին թույլ կտա փոխգործակցության շրջանակում կանոնակարգելու և կարգավորելու այն բոլոր իրավիճակները, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքը, առողջությունը կամ սեփականությունը:
Ժամանակացույցը նաև լրացուցիչ ու անհրաժեշտ պայման է քաղաքացիների համար` սեփական վարքագիծը որոշակիացնելու և հոգեբանական ներկա փուլում անվտանգության համար սպառնալիք դիտարկվող երևույթների մասին նախապես տեղեկացված լինելու տեսանկյունից:
Գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանում սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից մշակվող դաշտերում Արցախի զինված ուժերի և ռուսական խաղաղապահների ներկայությունը ուղղակի պարտադիր է՝ ադրբեջանական հնարավոր սադրանքներից խուսափելու համար»:
Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» բացումը ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է, որը մի կողմից արտահայտում է ադրբեջանական հասարակության շրջանում հայության նկատմամբ ատելության հսկայական պաշարը, մյուս կողմից հանդիսանում է այդ պաշարը սնուցող աղբյուր: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը:
NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության տեքստը.
«Այս ամենի մեջ ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը:
Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհված զինծառայողների, անհայտ կորած ու գերեվարված անձանց հարազատներին:
Ցավակցությունների և մարդու իրավունքների համընդհանրության մասին աղաղակելու փոխարեն միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»
ՀՀ ՀՔԾ մամուլի բաժինը հաղորդագրություն է տարածել, պարզաբանելով․
«Քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանն այսօր հայտարարություն են տարածել` նշելով, թե իբրև ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությամբ փորձել է տպավորություն ստեղծել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը` միաժամանակ ՀՔԾ-ին հորդորելով օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և առարկայազուրկ գործը չհասցնել դատարան:
Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ:
Այսպիսով` փաստաբաններին հերթական անգամ կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում և քրեական գործի նյութերում առկա փաստերը աղավաղված ներկայացնելու կամ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվել բուն մասնագիտական գործունեությամբ: Հակառակ պարագայում նրանք առաջին հերթին կասկածի տակ են դնում հենց իրենց` պաշտպանների` որպես իրավաբանների կոմպետենտությունը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
«Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2018-2019թթ ընթացքում, ի կատարումն վերը նշված պայմանագրերի «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանից ստացված առաջադրանքների հիման վրա, տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններին էականորեն չհամապատասխանող ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող պայմանագրերի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ու դրանց վերաբերյալ հարկային հաշիվներում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և այդ փաստաթղթերն օգտագործելով՝ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ:
Նույն ժամանակահատվածում Կոստանտին Կոստանյանը, ով ի պաշտոնե պարտավոր է եղել հսկողություն իրականացնել վերը նշված աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ և ընդունել տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված աշխատանքները, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես` վերջինս աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն չի իրականացրել, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, ստորագրել է դրանց վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրությունները: Այդ արձանագրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցման եղանակով անհիմն վճարվել է 255.824.768 ՀՀ դրամ, որով պետությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:
Վերը նշված արարքների կատարման համար Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Կոստանտին Կոստանյանին` 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հանցագործությամբ պատճառված վնասը` 255.824.768 ՀՀ դրամը, ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
-
-
08.04.2021 | 01:10
Ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ տանող ճանապարհ, դա ահաբեկչության դրսեւորում է. ԱԳՆ -
10.04.2021 | 03:10
Եթե չհակադարձենք նման արշավներին, ներկա օկուպացիոն ռեժիմը մեկ այլ բնագիծ էլ կզիջի Տավուշում, Վայոց Ձորում. թուրքագետ -
13.04.2021 | 12:10
ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում -
09.04.2021 | 12:10
ՊՆ նախարար ու ԳՇ պետ․ ձեզ երբեք չեն ներվելու ձեր արածները․ անհետ կորածի հարազատ -
13.04.2021 | 03:10
Ալիեւը հայտարարել է, որ ցանկացել են տապալել իրեն -
09.04.2021 | 01:10
Ոստիկաններն անհետ կորած զինծառայողների հարազատներին զգուշացրել են՝ ուժ կգործադրեն, եթե չբացեն ՊՆ-ի մուտքերը -
13.04.2021 | 11:10
«Հրապարակ». Իշխանությունը սկսել է նենգ խաղ խաղալ -
14.04.2021 | 01:10
Սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան -
13.04.2021 | 01:10
Կանադան Արցախում պատերազմի արդյունքում չեղարկել է Թուրքիա կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները -
12.04.2021 | 12:10
Սյունիքի վիճակով կամ ադրբեջանցիներին վերաբնակեցնելու լուրով ավելի քիչ հետաքրքրվող մարդ կա, քան ինչ-որ մի շքեղաշուք հարսանիքով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.