20.05.2022 | 15:10

20.05.2022 | 14:10

20.05.2022 | 13:14

20.05.2022 | 12:10

20.05.2022 | 11:10

19.05.2022 | 14:10

19.05.2022 | 13:10

19.05.2022 | 11:10

18.05.2022 | 15:10

18.05.2022 | 14:10

18.05.2022 | 13:10

18.05.2022 | 12:28

18.05.2022 | 11:10

17.05.2022 | 14:10

17.05.2022 | 13:10

17.05.2022 | 12:10

17.05.2022 | 11:10

16.05.2022 | 15:10

16.05.2022 | 14:10

16.05.2022 | 13:10

16.05.2022 | 12:10

16.05.2022 | 11:10

14.05.2022 | 14:10

14.05.2022 | 13:10

14.05.2022 | 12:08

14.05.2022 | 11:10

13.05.2022 | 14:10

13.05.2022 | 13:10

13.05.2022 | 12:10

13.05.2022 | 11:10

12.05.2022 | 15:10

12.05.2022 | 14:10

12.05.2022 | 13:10

12.05.2022 | 12:10

12.05.2022 | 11:10

11.05.2022 | 15:10

11.05.2022 | 14:10

11.05.2022 | 13:10

11.05.2022 | 12:10

Ուկրաինայի պատերազմը ազդանշան է ողջ աշխարհին՝ հրաժարվելու հանածո վառելիքից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշ։
Ելույթ ունենալով Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության «Գլոբալ կլիմայի վիճակը 2021» զեկույցի մեկնարկի ժամանակ՝ Գուտերիշը ստացված տվյալները նկարագրել է որպես «մարդկության՝ կլիմայի խանգարմանը դիմակայելու անկարողության մռայլ ցուցակ»:
«Համաշխարհային էներգետիկ համակարգը խաթարված է եւ մեզ ավելի է մոտեցնում կլիմայական աղետին: Հանածո վառելանյութերը փակուղի են՝ եւ՛ բնապահպանական տեսանկյունից, եւ՛ տնտեսապես»,-ասել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրների էներգետիկ քաղաքականությունը համարում է «տնտեսական ինքնասպանություն», գրում է ՏԱՍՍ-ը։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելով, Եվրոպան կկորցնի նաև տնտեսական ակտիվությունը մեծացնելու հնարավորությունը։ Նման տնտեսական հրադատությունը (ինկվիզիցիայի դատավճռի արձակումը և իրականացումը, գլխավորապես, դատապարտյալների հրապարակային ողջակիզումը խարույկի վրա- Խմբ.), ինքնասպանությունը, իհարկե, եվրոպական երկրների ներքին գործն է»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով նավթարդյունաբերության զարգացմանը նվիրված հանդիպմանը։
«Ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելը նշանակում է, որ Եվրոպան համակարգված, երկարաժամկետ հեռանկարում, դառնում է էներգառեսուրսների ամենաբարձր արժեք ունեցող տարածաշրջանն աշխարհում: Սա կարող է լրջորեն խաթարել եվրոպական արդյունաբերության մի զգալի մասի մրցունակությունը»,- կանխատեսել է ՌԴ ղեկավարը։
Սա կարող է լրջորեն խաթարել եվրոպական արդյունաբերության մի զգալի մասի մրցունակությունը, որը ամենալուրջ կերպով կորցնում է մրցակցությունը աշխարհի այլ տարածաշրջանների ընկերություններին, իսկ որոշ փորձագետների կարծիքով՝ անդառնալիորեն։
Այս բոլոր գործընթացներն այսուհետ միայն կարագանան, վստահ է ՌԴ նախագահը։
Պուտինը նաև ասել է, որ Եվրոպան խնդիր է դնում հրաժարվել ռուսական էներգակիրներից՝ անտեսելով իր տնտեսությանը հասցված վնասը։
«Եվրոպացիները բացահայտ խոստովանում են, որ դեռ չեն կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից, առավել ևս ակնհայտ է, որ ԵՄ որոշ երկրներ, որոնց էներգետիկ հաշվեկշռում հատկապես մեծ է ռուսական ածխաջրածինների մասնաբաժինը, երկար ժամանակ չեն կարողանա հրաժարվել մեր նավթից: Սակայն նրանք նման խնդիր են դրել, մենք դա տեսնում ենք, նրանք դա դնում են՝ ուշադրություն չդարձնելով այն վնասներին, որոնք արդեն հասցրել են իրենց իսկ տնտեսությանը»,- ասել է նա։
Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրության» շարժման
Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները կիրակի հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց իրենց համերաշխությունը հայտնելով Հայաստանում ժողովրդի «Դիմադրության» շարժմանը. հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կառույցը:
Հանրահավաքից հետո ցուցարարները շարժվեցին դեպի Արցախի փողոց: Հանրահավաքի ժամանակ, քայլերթի և եզրափակման ժամանակ Արցախի փողոցում, հավաքվածների ուղերձը հստակ էր.
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և Հայաստանը չի թուրքացվելու,
Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ դա միակ լուծումն է Արցախը փրկելու և Հայաստանը պաշտպանելու,
Իր գործողություններով, որպես Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար, Զարեհ Սինանյանը Փաշինյանի դավաճանության մեղսակիցն է,
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և հատկապես Սփյուռքում չունի մանդատ բանակցելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Ցեղասպանության պահանջատիրության հաշվին,
Փաշինյանի կողմից ցանկացած պայմանավորվածություն չի արտացոլում Արցախի, Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով սին է և առ ոչինչ:Նշենք, որ Հայաստանում փաշինյանական թուրքամետ իշխանությունների դեմ սկսված «Դիմադրության» շարժմանը զուգահեռ, Սփյուռքում նույնպես պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն իրեն առաջարկել է զիջել Ուկրաինայի ինքնիշխանության մի մասը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դեմքը փրկելու համար»։ Այս մասին գրում է zn.ua-ն:
«Մակրոնը ցանկանում էր արդյունքներ գտնել մեր միջև միջնորդության հարցում: Նա չգտավ, և ոչ մեր կողմից: Նա դա չգտավ ռուսական կողմից: Իսկ ինձ որոշ բաներ առաջարկելը՝ կապված մեր ինքնիշխանության զիջումների հետ, որպեսզի փրկվի Պուտինի դեմքը… Կարծում եմ՝ դա այնքան էլ ճիշտ չէ։ Մենք պատրաստ չենք ինչ-որ մեկի համար ինչ-որ բան փրկել և դրա համար կորցնել մեր տարածքները։ Սա այնքան էլ արդար չէ։ Սա կորած ժամանակ է»,- ասել է Զելենսկին իտալական Rai հեռուստաալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ հայտարարելով, որ ««անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am) կասկածի տակ են դնում այս երկրի խաղաղության ձգտումը»:
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան.«Նիդեռլանդների Քլինգենդայլ միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն մեղադրանքները» (չակերտները՝ Tert.am), այդ թվում՝ հումանիտար հարցերում, վկայում են այն մասին, որ Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծությունից՝ հարաբերությունների կարգավորման հարցում…
Եռակողմ հռչակագրի ստորագրումից մինչ օրս ականների պայթյունից զոհվել է 219 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Ցավոք, մեր քաղաքացիները պարբերաբար զոհվում են ականներից, նաև այն բանից հետո, երբ հայկական կողմը տրամադրեց քարտեզներ, երկու պետությունների ղեկավարների բրյուսելյան հանդիպումից հետո…
Նման պայմաններում Հայաստանի վարչապետի մեղադրանքները, թե Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում, «անտեղի ու անհիմն են» (չակերտները՝ Tert.am)…
Սակայն այն փաստը, որ Հայաստանի վարչապետը շարունակում է «անհիմն մեղադրանքներ» (չակերտները՝ Tert.am) հնչեցնել Ադրբեջանի հասցեին, լրջորեն կասկածի տակ է դնում այս երկրի՝ հանուն խաղաղության գործելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ, ըստ azatutyun.am-ի, Նիդերլանդներում հանդիպման ընթացքում Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպումից մանրամասներ է գաղտնազերծել։ Ըստ նրա` Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. «Առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում, և փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը, իմիջիայլոց ասեմ` վերջին անգամ հենց Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Խաղաղության մասին խոսել` արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել և ներսում շատ լուրջ քննադատության ենք արժանացել, թե ինչու եք դուք քարտեզները տալիս»:
Երևանը դատապարտելի է համարում մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելը, ասել է Փաշինյանը` հիշեցնելով, որ հենց այդպես վարվեց Բաքուն, երբ փորձեց գերիներին դարձնել առևտրի առարկա՝ ստանալու ականպատ դաշտերի քարտեզները. «Մենք մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին` հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ»:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ «այսօր Ղարաբաղը վերածնվում է, բոլոր շրջաններում մեծ տեմպով ընթանում են շինարարական ու վերականգնողական աշխատանքներ»։
«Մենք՝ այս հողի տերերն արդեն վերադարձել ենք, և երկինքը դա տեսնում է։ Ամեն օր մենք կառուցում ենք։ Մեկ անգամ ևս կրկնեմ, որ մենք վերջնականապես վերադարձել ենք այս տարածքներ, հարազատ հող ու այստեղ կապրենք մշտապես»,-ասել է նա։
Ի դեպ, Ալիևն իր ելույթն ավարտել է Նիկոլ Փաշինյանի՝ ոչ վաղ անցյալում Ստեփանակերտում հնչեցրած բառերը փոփոխելով. «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջանն է»։
Հիշեցնենք, որ 2019-ի օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանրահավաքին մասնավորապես հայտարարել էր. «Արցախը Հայաստան է և վերջ»։
«Այսօր Հայաստանում որոշակի իմաստով բողոքի ցույցեր կան։ Ընդդիմությունը ցույցեր է անում՝ իշխանափոխություն պահանջելով»։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։
Նա նշել է, որ դա Հայաստանի ներքին գործն է։ Փոխնախարարի խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանի նեևկա իշխանությունները չեն հրաժարվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելուց։ «Այդ գործընթացը շարունակվում է»,- ընդգծել է Խալաֆովը։
Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչները երկիրն անդունդ են տանում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բողոքի ցույցերի կազմակերպիչները հայկական հասարակությունում բավական հայտնի դեմքեր են։ Այդ անձինք երկար տարիներ, մոտ 30 տարի, կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել են պատրանքներով եւ այսօր Հայաստանն անդունդ են տանում։ Դա հանուն իշխանության պայքարի անքակտելի մասն է, նորից ցանկանում են բարձրացնել Ղարաբաղի թեման։ Մենք, հասկանալի է, հետեւում ենք այդ գործընթացներին։ Լայն հանրային սատարման մասին այնտեղ խոսք լինել չի կարող, լավագույն դեպքում անգամ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ հայկական հասարակությունը հոգնել է այդ կեղծ խոստումներից եւ պատրանքներից»,- ասել է նախարարը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ «ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հակասեմական արտահայտությունների շնորհիվ Իսրայելից Ուկրաինա զենքի մատակարարման հարցը գրեթե լուծվել է», փոխանցում է НВ-ն: Այս մասին նա ասել է հեռուստամարաթոնի եթերում տված հարցազրույցի ժամանակ:
Ռեզնիկովի խոսքով՝ Իսրայելը «հավասարակշռություն էր պահում», չեզոքություն՝ «ոչ Ռուսաստանի հետ, ոչ էլ Ուկրաինայի»: Սակայն Լավրովն «առավելագույն է արել», որպեսզի պետությունը կողմնորոշվի:
«ՌԴ-ի՝ «ուկրաինամետ տրամադրվածություն» ունեցող ԱԳ նախարարի այդ ջանքերի շնորհիվ, քանի որ այլ կերպ այն չես անվանի, եթե նա արել է առավելագույնը, որպեսզի Իսրայելը վերջապես շրջվի դեպի մեզ… Նրա շնորհիվ կարելի է ասել, որ Իսրայելից զենքի մատակարարման հարցը գրեթե լուծված է»,- ասել է ուկրաինացի նախարարը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «փաստարկ է առաջ քաշել. ինչպես կարող է Ուկրաինայում նացիֆիկացիա լինել, եթե Զելենսկին հրեա է»:
«Կարող եմ սխալվել, սակայն Հիտլերը նույնպես հրեական արյուն ուներ: Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում: Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»,- ասել էր Լավրովը:
Ներկայում Զանգիլանի (Կովսական) շրջանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում։ Դրանց թվում ուզում եմ նշել տրանսպորտային ենթակառուցվածքը, որը «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) անբաժանելի մասն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը նշել է, որ Զանգիլանի (Կովսական) միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի այս տարի։
«Վստահ եմ, որ այս օդանավակայանը շատ մեծ գործառույթներ է ունենալու։ Որովհետև մենք Զանգիլանը տեսնում ենք որպես ապագայում միջազգային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն։ Դա կապահովեն տարածքի աշխարհագրական դիրքը, միջազգային շուկաներին մոտ լինելը և այլ գործոններ… Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին» (չակերտները՝ Tert.am), ապա այս միջանցքն արդեն իրականություն է։ Ե՛վ երկաթգիծը, և՛ Զանգիլանի շրջանի տարածքով անցնող մայրուղին ոչ միայն կկապեն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնան միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի, կլինեն միջազգային երթուղի։ Հետևաբար, և միևնույն ժամանակ, նախկին ներքին տեղահանվածների հարմարության համար, մենք արագորեն կառուցում ենք չորս և վեց գոտիներով ճանապարհ։ Այս ճանապարհի փուլային շահագործումը կսկսվի հաջորդ տարի»,- ասել է Ալիևը։
-
-
20.05.2022 | 01:14
Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մտնել դահլիճ․ Ի՞նչ էր կատարվում Մարիոթի ներսում -
19.05.2022 | 12:10
Պուտինն անձամբ մերժել է ՀՀ ՀԱՊԿ զորքեր մտցնելու Փաշինյանի խնդրանքը․ աղբյուր -
19.05.2022 | 02:10
Իշխանությունը գործը տանում է դեպի նոր մարտի 1․ Արծվիկ Մինասյան -
14.05.2022 | 01:10
ԱԳՆ-ն ինձ ու Արման Եղոյանին թույլ չի տվել մասնակցել ԵԽ֊ում կազմակերպած Հայաստանի թեմայով քննարկմանը. Վահե Հակոբյան -
20.05.2022 | 12:10
Քրեական հեղինակությանը մեղադրանք է առաջադրվել «Գորիս» ՔԿՀ-ում խմբավորում ստեղծելու և կալանավորներին ու դատապարտյալներին ղեկավարելու համար -
14.05.2022 | 12:08
Արդեն չորրորդ օրն է կառավարության կողմից մահացու լռություն է -
16.05.2022 | 03:10
Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրության» շարժման -
17.05.2022 | 11:10
Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել ՌԴ-ի, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի 2020թ. նոյեմբերի 9-ին, և 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին -
19.05.2022 | 11:10
«Դիմադրություն» շարժումը հանդիպում է պահանջել Հայաստան ժամանող Լիտվայի նախագահից. Նիկոլ Փաշինյանն այլեւս լեգիտիմ չէ -
16.05.2022 | 12:10
6-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. Անդրանիկ Թեւանյ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.