23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին:
Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղաքական շրջանակներն անհանգստություն էին հայտնում, իսկ իշխանական շրջանակները մատնանշում էին, որ Ալիևի ռեժիմը սպառնալիքների ներքո կարող էր նրան պարտադրել անել հայտարարություններ, որոնք կարող են ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Սակայն ուշագրավ է, որ իրենց լրատվականներում ռեզոնանսային անոնս անելուց հետո այդ հարցազրույցն այդպես էլ չհրապարակայնացվեց:
Փոխարենը այդ անոնսից ուղիղ երկու օր անց ասուլիս տվեց Նիկոլ Փաշինյանը և խոսեց Տավուշից տարածքներ հանձնելու մեկնարկի մասին՝ շեշտելով, որ դրանք երբեք Հայաստանինը չեն եղել: Եվս վեց օր անց նա «արագի մեջ» այցելեց Տավուշ՝ հանդիպելու Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Իրականում հանդիպումը նեղ շրջանակի հետ էր՝ նախապես ընտրված ցանկով, սակայն տպավորություն էր, որ անձամբ գնում, հանդիպում, համոզում էր: Եվս մեկ անգամ այդ բնակավայրեր Փաշինյանն այցելեց վեց օր առաջ, խոստացավ բաներ, որոնց լրիվ հակառակի մասին հայտնի դարձավ այդ հանդիպումների հաջորդ իսկ օրը՝ ԱԳՆ հայտարարությամբ ու վարչապետի աշխատակազմի «պարզաբանմամբ»:
Թե որքանով են միմյանց հետ կապված այս իրադարձությունները, ցույց կտա ժամանակը. փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ կամ շանտաժի հերթական միջոց՝ արագացնելու նշյալ տարածքների հանձնման գործընթացը: Իսկ թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Բրյուսելյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի «լռությունը» եւ խուսափողական պահվածքն անհանգստություն են առաջացրել ՔՊ-ում։ «Պատմական» հանդիպումից 1 շաբաթ է անցել, սակայն Փաշինյանը դեռ չի հանդիպել նրանց հետ, չի ներկայացրել հանդիպման ոչ հրապարակային դրվագները, չի տվել գնահատականներ, ինչպես արել է սովորաբար Հայաստանից դուրս հանդիպումներից հետո։ Հատկապես որ վերջերս նա առավոտից ուշ երեկո ԱԺ-ում էր՝ մասնակցում էր կառավարության 5-ամյա ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը:
ՔՊ-ականներն անհամբեր սպասել են, որ վարչապետը թեկուզ նիստերի մեծ ընդմիջումների ժամանակ կլուսավորի իր «ուսապարկերին», ավելին` չորեքշաբթի կեսօրից հետո արդեն հայտնի էր, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ընդդիմադիր պատգամավորները հարցազրույցներ էին տվել, որ գնալու են դատարան՝ Արմեն Աշոտյանին տված իրենց երաշխավորությունը ներկայացնելու, եւ Փաշինյանը կարող էր հրահանգել թիմին` արագ ավարտել հարցուպատասխանն ու փակ նիստ հրավիրել, սակայն դա էլ չի արել՝ խորացնելով իշխանական թիմի կասկածները։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շարունակվող բռնությունը կարող է խաթարել տեւական ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած առաջընթացը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 1-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի՝ Տավուշի գյուղերի հանձման վերաբերյալ արված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ:
ԱՄՆ դեսպանին, մասնավորապես, խնդրել էինք պատասխանել, թե ինչ տեղեկություններ կան դեսպանի մոտ, որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը:
Ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ եւ առաջարկում սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով:
Ինչո՞ւ դեսպանը՝ որպես միջազգային հանրության վառ ներկայացուցիչ, չի գործադրում ջանքեր, որպեսզի Ադրբեջանը, որ 2021 թվականից օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները Սյունիքի, Գեղարքունիքի եւ Ջերմուկի հատվածներում, հետ քաշվի: Իսկ եթե գործադրում է ջանքեր, ապա ինչո՞ւ չկա հաջողություն:
ՀՀ վարչապետը մարտի 18-ին՝ Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ եթե 1 շաբաթվա ընթացքում սահմանազատման գործընթացը չսկսվի, այսինքն՝ տարածքները չհանձնվեն, ապա պատերազմ է սկսվելու: Դեսպանն ի՞նչ տեղեկություն ունի, արդյոք պատերազմը անխուսափելի՞ է, եւ եթե հարձակում լինի ՀՀ վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան միջազգային հանրությունը:Ի պատասխան մեր այս հարցերի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տվել է այսպիսի պատասխան.
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն տեւական խաղաղության համաձայնագիր, որով կճանաչվի այդ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը․ եւ ինչքան շուտ, այնքան լավ։
Միացյալ Նահանգները հստակ մատնանշել է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Մենք կարծում ենք, որ շարունակվող բռնությունը կարող է խաթարել տեւական ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած առաջընթացը»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը կխստացվի. ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները: Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գնացել էր խորհրդարան՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների հետ փակ ֆորմատով հանդիպման:
«Ժողովուրդ» օրաթերթից որոշ մանրամասներ են հայտնի դարձել նախարար Պապիկյանի եւ պատգամավորների հանդիպումից:Այսպիսով, մեր տեղեկություններով՝ նախարարը եւ պատգամավորները քննարկել են օրենսդրական նախագծերի փաթեթ:
Բանն այն է, որ գործադիրն առաջարկում է խստացնել 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը: Ահա այս «հույժ կարեւոր» հարցով էր Պապիկյանը հասել խորհրդարան:
Գործադիրն առաջարկում է վարժական հավաքից խուսափածներին թե՛ տույժի ենթարկել, թե՛ քրեական պատասխանատվության: Քրեական պատիժը նախատեսում է 2 ամսից ընդհուպ մինչեւ 2 տարի ազատազրկում:
Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ ԱԺ գալը նախագիծը նախ պետք է իրավապահ մարմինների «ձեռքի տակով» անցնի, որպեսզի հասկանան՝ արդյոք իրավական անհամապատասխանություն այնտեղ չկա:
Հիշեցնենք, որ Հայաստանում նոր՝ պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներն անցկացվում են 2024թ.-ի հունվարից. այն կտեւի մինչեւ ապրիլի 12-ը:
Դրանք պարտադիր են 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ստերը անչափելի են: Նա գնացել է գազաբալոնի արտադրության գործարանի բացմաը այն դեպքում, երբ դա բացել էր նախկին վարչապետ Կարեն Կարպետյանը: Իսկ ամենազավեշտալին այն է, որ այդ գործարանը չի աշխատում:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացահայտել վարչապետի ստերը: Նա նախկինում այլ բան էր խոստանում, հիմա տրամագծորեն հակառակն է անում:
22․12․2018թ-ին Փաշինյանը մասնակցեց Գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը Վանաձորում:
Հրապարակավ խոստացավ, որ Վանաձորը կվերագտնի արդյունաբերական քաղաքի դերը։ Հայտարարվեց, որ գործարանը կառուցվել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից: Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց գործարանում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշեցին, որ ներդրել են 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն դոլարը։ Նշեցին, որ բալոնները մեծ պահանջարկ ունեն, աշխարհում չորրորդն է՝ Իրանից, Գերմանիայից ու ԱՄՆ-ից հետո։
Գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների համար։ Փաշինյանը փակ խորհրդակցություն արեց, ասաց, որ խոսել են բալոնների արտադրությունը նոր սերնդի դնել։ Ասաց, որ աննախադեպ է նման գործարանի բացումը։ 2021թ․ ծրագիրը կամբողջականա, և աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։
Իսկ իրականում «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել դեռ 2017թ․ հոկտեմբերի 7-ին, մասնակցել էր վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կից լուսանկարները։
Բայց զավեշտը ոչ միայն ի անգամ բացված գործարանի բացումն էր, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի՝ գործարանի բացմանը մասնակցելուց ամիսներ անց արդեն խոսվեց գործարանի փակման մասին։ 2019թ․ մայիսին, մամուլը պարզեց, որ գործարանը չի աշխատում։
Ըստ տարիների՝ գործարանն ունեցել է հետևյալ թվով աշխատողներ․
• 2018թ. – 1 աշխատակից
• 2019թ. տարբեր ամիսների՝ 1-8 աշխատակից
• 2020թ. – 7 աշխատակից
Ավելի ուշ գործարանի հայ համասեփականատեր Արայիկ Ասրյանն ասել էր, թե «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ընկերությունում 85% բաժնեմաս ունեցող իրանցի գործարարը Վանաձորում ներդրումային ծրագիրը կիսատ է թողել և հրաժարվել խոստացած ընդհանուր 21 մլն դոլար ծրագրի իրագործումից:
Գործարանի մասին վերջին տեղեկատվությունը հրապարակվել է 21․04․2021թ․՝ Լոռու մարզպետարանի կայքում։ Այն մասին է, որ մարզպետն այցելել է Դարպաս համայնքում գործող «ՌՍՎ» հայ-իրանական կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության գործարան, որը առաջին խոշոր խմբաքանակը առաջիկա 2 օրերին կուղարկի Մոսկվա:
Համաձայն համասեփականատիրոջ, գործարանի՝ մինչ այդ ձախողման պատճառը եղել են պատերազմն ու համավարակը։ 2021 թվականին խոստացված 120 աշխատողի փոխարեն գործարանում, ըստ համասեփականատիրոջ, աշխատում էր 15 հոգի։ Չէր կատարվել նաև օրը 1000 բալոն արտադրելու խոստումը։ 2021 թվականից հետո գործարանի մասին տեղեկությունները դադարեցին»։
Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական սրումը, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունի, լրջագույն հետևանքներ կարող է առաջացնել Հայաստանի հետագա պաշտպանունակության համար։ Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները դեպքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների բերանով սկսեցին մեղադրանքներ հասցեագրել ոչ թե Ադրբեջանին, այլ առաջին հերթին սեփական բանակին և Սյունիքի դիրքերը պահող երկրապահներին՝ նախ ակնարկելով, ապա և բացեիբաց հայտարարելով, թե առաջինը հայկական կողմն է կրակ բացել Ադրբեջանի ուղղությամբ, իսկ ադրբեջանական կողմն ընդամենը… պատասխանել է։
Հայաստանի գործող իշխանությունների նման պահվածքի պատճառով անգամ միջազգային կազմակերպությունները սկսեցին հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև դատապարտող հայտարարություններ տարածել Հայաստանի հասցեին՝ Ադրբեջանի գործողությունները, ըստ էության, լեգիտիմ որակելով, մինչդեռ փաստն այն է, որ Ներքին Հանդի տարածքում հայկական դիրքերի ուղղությամբ կրակող ադրբեջանցիները, ըստ էության, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և հրաժարվում են լքել այն, ավելին, իրենք էլ պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։ Իսկ այժմ, երբ մեղքը փորձում են գցել հայկական կողմի վրա, մտավախություն կա, որ հակառակորդի կողմից հրահրված որևէ միջադեպի դեպքում հայ զինվորը կարող է չկրակել՝ գրեթե վստահ լինելով, որ դրա համար խնդիրների է բախվելու սեփական իշխանությունների հետ։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ, Բաքվի կողմից կազմակերպված սադրանքն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը և հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խաղաղության ցանկություն չունի, ինչպես նաև մտադիր է գործել բացառապես ուժի դիրքերից։
Ըստ Կարապետյանի, Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանին էսկալացիայի համար, որպեսզի ուժով զավթվի այս տարածքը և իրականացվի Թուրքիայի հետ ցամաքային միջանցք ստեղծելու իրենց վաղեմի երազանքը։ «Բայց գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանության՝ ազգային անվտանգությունն ապահովելու կամքի բացակայությունն է, ագրեսիվ հարևանների ցանկացած ճնշման տակ նրանց պայմանները հեզ ընդունելու պատրաստակամությունը։ Էլի քանի՞ կյանք պիտի տան մեր զինվորները, որ իշխանությանը կառչած բարձրաստիճան պաշտոնյաները վերջապես հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել մեր պետությունը։ Հայտնի խոսք է` եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Կարապետյանը»:
Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում
«Հրապարակ» թերթը գրում է. Տարին ավարտվեց: 2023-ը հայ ժողովրդի համար ողբերգությամբ լի տարի էր: Բայց մեր կողքին կան մարդիկ, որոնք այդ ողբերգության զգացումը չունեն: Ավելին` անհամբերությամբ սպասում են մոտակա Ամանորի եւ Սուրբ ծնունդի տոներին: Կա նաեւ անտարբերների մի հսկա բանակ, որը ոչինչ չի զգում` ո՛չ ուրախություն, ո՛չ տխրություն: Չենք մեղադրում ոչ մեկին, չենք դատապարտում տոնի եւ ուրախության պահանջ ունեցողներին:
Հասկանում ենք նաեւ մեր իշխանությունների վարած քաղաքականությունը` հաց եւ տեսարաններ ապահովել, որ մարդիկ մոռանան Արցախը, մեր զոհերին ու գերիներին, անդառնալի կորուստները: Բայց մարդը հիշողությամբ է տարբերվում կենդանուց: Ոչինչ չի մոռացվելու: Տա Ասված, վերքերը սպիանան, ցավը մեղմանա, եւ 2024-ին մենք կարողանանք վերագտնել մեր հոգու անդորրն ու խաղաղ ստեղծագործելու ուղին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2024 թ. հունվարի 17-ին։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Հիշեցնենք, որ դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում վիճարկում է Ծառուկյանի ողջ ունեցվածքի օրինականությունը։
Մենք տեղեկացանք, որ գործը բաղկացած է 45 հազար էջից, այսինքն՝ ահռելի ծավալի գործ է: Դատախազությունը մասնավորապես վիճարկում է 200-ից ավելի գույքերի օրինականությունը, իսկ Ծառուկյանն ու նրա ընտանիքի անդամները պատրաստվում են դատարանում հիմնավորել այդ գույքերի ձեռքբերման օրինականությունը։
Մեր տեղեկություններով, 90-ականներից ծագող այս գույքի օրինականության ապացուցումը ՀՀ իրավապահները գրեթե անհնարին են համարել, ուստի վստահ են եղել, որ Ծառուկյանը հաշտության է գնալուգույքի ինչ-որ մաս զիջելով պետությանը: Սակայն պարզվում է
Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, իր սնդուկներում պահպանել է անգամ 80-ականների հին ֆակտուրաներ, որոնք սովետի վերջին և անկախության առաջին տարիներին միլիոնների եկամուտ են բերել իր որդուն և հիմք հանդիսացել նրա հետագա հարստության համար: Դրանց առկայությունը, ասում են, բավականին փոխում է իրավիճակը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա օգոստոսի 29-ին Տաշիր կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն էր գրել իր ՖԲ էջում, «չնախատեսված կանգառ» էր կատարել «Երեմյան Ֆարմ» անասնաբուծական համալիր:
Չնայած Փաշինյանը ոգևորված գրառում էր կատարել, թե «մասնավորի կողմից ծրագրի նպատակով իրականացվում է 31 մլն դոլարի ներդրում», այդուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, նա առանձնապես ոգևորված չի եղել տեսածով ու բավական զարմացել է, որ իրեն համոզել են այցելել մի տեղ, ուր ընդամենը 300-400 խոշոր եղջերավոր անասուն կա:
Այս հանգամանքը նրան կասկածելի է թվացել, առավել ևս, որ նշյալ ընկերությունը բավական տենդերներ է շահում, այդ թվում՝ մեկ անձից գնումով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ներքին կարգով հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչի՞ համար են իր մոտ այդպես ակտիվ «ռասկրուտկա անում» Դավիթ Երեմյանին: Թերթի տեղեկություններով, նրան զեկուցել են, որ մի քանի «կարկառուն» քպականներ նշյալ ընկերության ռեստորաններում, ի մասնավորի՝ «Լիվինգսթոնում», «հաց ուտելու» կայուն «լիմիտներ» ունեն:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, սա պարզապես ափերից հանել է Փաշինյանին, որն ասել է, թե ոչ ոք «այդ տղայի» հետ կապված իր մոտ այլևս չմտնի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25․ 11․ 23 թ համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, թե քրեական վարույթ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եղբոր` գործարար Կարեն Վանեցյանի դեմ, ով բիզնեսներ ունի Ռուսաստանում եւ Եվրոպայում: Ըստ մեղադրանքի՝ Կ․ Վանեցյանը «հանցավոր ճանապարհով ստացված գույք է օրինականացրել» (փողերի լվացում):
Քրգործի թեման Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոս բաժնետոմսերն են, որոնք, ըստ մեղադրանքի, «փաստացի պատկանել են 2013-2018 թթ. Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին», եւ որը նա` «ակնհայտ շահավետ պայմաններով, 2018-ին փոխանցել է Կ. Վ.-ին»: Իրականում, այդ 12,5 տոկոսի սեփականատերը գործարար Միխայիլ Զուրաբովն է, ում կառավարությունում 2021-ին ընդունել է Նիկոլ Փաշինյանը:
Հետագայում, ըստ ամենայնի, Փաշինյանի մտադրությունները փոխվել են, եւ ԶՊՄԿ սեփականատերերի ու փայաբաժինների վերաձեւման փուլում Զուրաբովը սկսել է խանգարել։ Հետո նա ստիպված է եղել պայքար սկսել իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար (ըստ օրենքի` նախ փայատերերին պետք է առաջարկ անեն` վաճառվող փայաբաժինը գնելու մասին, ապա նոր դրսից գնորդ ներգրավեն, ինչը չի արվել): Զուրաբովը սկզբում միջազգային արբիտրաժ է դիմել, ապա իր փայաբաժինն այլ միջազգային կազմակերպության է վաճառել, որն էլ փորձելու է ստանալ այն, ինչ չկարողացավ ստանալ Զուրաբովը:
Այս փաստը զայրացրել է Փաշինյանին, եւ նա որոշել է, սովորույթի համաձայն, քրեական գործերով հասնել իր նպատակին: Նախ` գործ հարուցեցին Զուրաբովի ընկերոջ` Կարեն Վանեցյանի նկատմամբ, ապա կփորձեն այս պրոցեսի մեջ ներքաշել նաեւ Արթուր Վանեցյանին եւ «բազարի» մեջ մտնել նորահայտ սեփականատիրոջ հետ` շանտաժով ստիպելով, որ իր հավակնություններից հրաժարվի, եթե չեն ուզում, որ Վանեցյանը նստի:
Արդյունքում միանգամից երկու հարց «կլուծեն»` ընդդիմադիր Արթուր Վանեցյանին կչեզոքացնեն եւ Զուրաբովին կստիպեն հրաժարվել հետագա պայքարից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.