23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Երևանն ու Բաքուն տարաձայնություններ ունեն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, բայց մենք հիանալի հասկանում ենք, որ 2020 թվականի աշնան իրադարձությունները նոր իրողություններ ստեղծեցին տարածաշրջանում և աշխարհագրական, աշխարհաքաղաքական և տնտեսական: Օբյեկտիվորեն չկա այլ տարբերակ, քան այդ հարցի հետաձգումն անորոշ ժամանակով: ԵԱՀԿ ՄԽ-ն կտրուկ թուլացրել է իր դիրքերը, դա բոլորը նկատում են: Սա ևս իրողություն է: Ռուսաստանում տպավորություն է, որ այս և մի շարք այլ հարցերի պատասխանատվությունը, ինչպես Ղարաբաղում կյանքի կարգավորման պատասխանատվությունը, դնում են Ռուսաստանի և Ադրբեջանի վրա: Սա նոր իրողություն է, որը ևս պետք է համապատասխան կերպով իմաստավորվի»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի մասին հարցին:
Ըստ նրա՝ դեռ կարող ենք խոսել գործող և նոր ստատոա-քվոյի մասին, որն ավելի քիչ բարենպաստ է հայկական կողմի համար, սակայն այդպիսին են իրողությունները, և խոսել սկզբունքորեն նոր բանի մասին շատ բարդ է: «Նշեմ նաև, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը նոր խոստումներ է փորձում տալ այս հարցի առնչությամբ փորձելով արժանանալ Հայաստանի համակրանքին, բայց Բաքվում ամերիկյան բիզնեսը խոսում է այն տարածքներում հարմարվելու և պրոյեկտների մասին, որոնք Ադրբեջանը ստացել է: Այստեղ ԱՍՆ դիրքորոշումը երկակի է, և նրանք ևս ճանաչելու են այն իրողությունները, որոնք ձևավորվել են տարածաշրջանում պատերազմից հետո: Ես մեծ նշանակություն չէի տա պետքարտուղարի հայտարարություններին, չեմ կարծում, որ դրանց լուրջ քայլեր են հաջորդելու»,- ասել է Արեշևը:
Խոսելով հունվարի 30-ին կայանալիք երեք երկրների վտխվարչապետների հերթական աշխատանքային հանդիպման մասին՝ Եվսեևն ասել է, որ այդ հանձնաժողովից, ինչպես ռուս խաղաղապահներից և ուժայինների շփումներից, ևս շատ բան է կախված լինելու: «Համագործակցությունը կաթվածահար չի լինելու այնպիսի սպեցիֆիկ գործչի վարչապետության պարագայում, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, սակայն նրա ներկայությամբ համագործակցությունն այլ ձև է ձեռք բերում»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչատուրովին և մյուսներին՝ թույլ չտալով մոտենալ հրամանատարական բունկերին։ Բայց ամեն ինչ միայն մերժելով չի ավարտվել։
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները, ինչպես գրել էինք այդ օրը, Երևանից Արցախ մեկնելու ճանապարհին կանգնեցրել են Երանոսյանի ավտոմեքենան և, բառի բուն իմաստով, առևանգել նրան՝ տանելով անհայտ ուղղությամբ։ Անցել է ավելի քան մեկ ամիս, և Լևոն Երանոսյանը մեզ հետ զրույցում բացում է փակագծերը։
«Սեպտեմբերի 27-ին ես դիմել եմ գլխավոր շտաբ, որ որպես զորամիավորման հրամանատար՝ իմ լուման ներդնեի։ Ուրեմն, ձախ թևում մենք ենք 90-ականներին ազատագրել Թալիշը, Մատաղիսը, աջ թևում էլ եղել եմ բանակային կորպուսի հրամանատար, լիարժեք տիրապետում եմ Ջաբրայիլից, Հորադիզից մինչև Խնձորեսկ բոլոր տարածքներին՝ ծառ առ ծառ, թուփ առ թուփ։ Ու ինձ գլխավոր շտաբից պատասխանեցին, որ կասեն։
Էդպես էլ դրական պատասխան չստացա։ Ամսի 4-ին մեկնեցի Ղարաբաղ, իրավիճակը բարդ էր, ու ես հասկանում էի ամեն ինչ, անկառավարելի էր։ Հարց եմ բարձրացրել էնտեղ՝ գոնե թույլ տվեք, որ գնանք, որպես հրամանատարի օգնական ծառայենք, պատասխանը եղավ՝ ոչ։ 3 օր մնալուց հետո վերադարձա Հայաստան, նորից դիմեցի գլխավոր շտաբ, նորից պատասխան չեղավ։ Էսօրվա գլխավոր շտաբի 80 տոկոսը՝ պետի գլխավորությամբ, ինձ հետ ծառայել են, եղել են իմ ենթակաները։ Ուզում էի լինել նրանց մոտ, մի բանով օգտակար լինեի։ Պատասխան չեղավ։ Բայց տունը մնալով էլ չէի կարողանում, մտածեցի՝ նորից գնամ Ղարաբաղ»,- սկսեց պատմել պարոն Երանոսյանը։
- Ու Ձեզ Ղարաբաղ մեկնելու ճանապարհին առևանգեցին, եթե կարելի է այդպես ասել։ Ովքե՞ր էին, ի՞նչ էին ուզում, ո՞ւր տարան, ե՞րբ բաց թողեցին Ձեզ։
- Երեկոյան, երբ Երևանից դուրս էինք գալիս արդեն, ոստիկանության հատուկ վաշտը՝ շքախմբով, դիմակավորված, զինված, հարձակվեց իմ վրա ու տարավ։ Ես ընկա շոկի մեջ, հարցրի՝ ի՞նչ է կատարվում։ Դե, իրենք ինձ ճանաչում են, բայց մասկեքը քաշած էին, հետո տեսա, թե ով էր ղեկավարում էդ միջոցառումը՝ ՊՊԾ գնդի հրամանատարը, որը 2016 թվին ղեկավարում էր ՊՊԾ գունդը, երբ «Սասնա ծռերը» գրավեցին գունդը։ Ինքը ոչ թե պիտի գար ինձ ձերբակալելու, այլ պիտի դատված լիներ 2016 թվից։ Իրեն «Տապոռ» էին ասում, բայց ես իրեն միշտ ասել եմ՝ «Քոռ տապոռ», որ թույլ տվեց զորամասը գրավեն։ Դրանից հետո չգիտեմ ոնց դարձավ ոստիկանության 6-րդ վարչության հատուկ վաշտի հրամանատար։
Ես ասացի՝ հանգիստ մնացեք, էդ զենքերն էլ քաշեք։ Նստեցի իրենց մեքենան, 5 հոգի՝ մեքենայի մեջ, 2 մեքենա էլ՝ հետևից, ու գնում ենք։ Մտածեցի՝ կարող է Գորիս են տանում, բայց երբ Գորիսն անցանք, արդեն զգացի, որ տանում են Ղարաբաղ։ Ճանապարհին մի զավեշտալի դրվագ եղավ․ Լաչինում սրանք ավտոները թողին փախան, ասին՝ անօդաչու սարք է վերևը պտտվում։ Ես մնացի մեքենայի մեջ։ Գոռում էի, ասում էի՝ տղերք, եկեք, անօդաչու չի, աստղեր են։ Մի խոսքով, հասանք Ղարաբաղ, գնացինք ոստիկանություն, էնտեղից տարան Շուշիի բերդ։
Թղթեր լրացրեցին՝ երեք օրով, ու տվեցին մի կամեռ ու հիմարի պես ինձ ասում էին՝ արխային էղի, կողքիդ կամեռում թուրքերն են, էստեղ բամբյոժկա էլ անեն, իրենք գիտեն, որ թուրք գերիներ կան, բան չեն անի։ Լուսադեմին սկսվեց բամբյոժկեն։ Եկան, թե՝ պարոն Երանոսյան, ո՞նց ես զգում քեզ, ասի՝ նորմալ։ Ցերեկը ժամը 1-ի կողմերը եկան ինձ ծանոթ մարդիկ, բա՝ պարոն Երանոսյան, Հայաստանում սկանդալ է բարձրացել, դուրս արի, բայց ոչ մի բան չասես, որ եղել ես Շուշիում։ Ասի՝ ես չեմ ասի, թե ես ուր եմ եղել, մինչև պատերազմը չավարտվի։
- Իսկ չասացի՞ն՝ պատճառը ո՞րն էր, ինչո՞ւ էին Ձեզ ձերբակալել, տարել Շուշիի բերդ։
- Հարցրի՝ պատճառը ո՞րն է, ասացին՝ դու խոսում ես։ Ասացի՝ իրոք, ես խոսում եմ, ասում եմ, որ Նիկոլը տապալեց արտաքին քաղաքականությունը, բերեց ազգին պատերազմի դեմ, ու դա իրականություն է։ Ու ասի՝ ես ասում եմ, որ Արծրուն կոչեցյալը սուտ է խոսում հեռուստացույցով, իրականությունը դա չի։ Ասի՝ ես ասել եմ, չեմ ժխտում։ Բա՝ խնդրում ենք, ոչ մի բան մի խոսա։ Ասի՝ առայժմ ոչ մի բան չեմ խոսի, բայց հետագայում խոսելու եմ։ Բա ո՞նց չխոսեմ, երբ գցել են սայթերը, ասում են՝ գեներալը դավաճան է։ Ես ո՞նց կարող եմ դավաճան լինել, ես հող ազատագրող եմ եղել, ես փառքով թուրս դրել եմ պատյան։ Դավաճանները նրանք են, ովքեր տվեցին էս հողերը։ Ես էսօր չեմ քննադատի բանակին, ու ես կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին՝ հանգիստ թողնեն բանակին, բանակն էսօր խիստ լարված իրավիճակում է, 18-19 տարեկան երեխեքն էսօր 50-60 տոննանոց տեխնիկաներ են տեղափոխում, զորքերի տեղաշարժ է կատարվում, հնարավոր է՝ ունենանք զոհեր։ Դրա համար բանակին էսօր հանգիստ է պետք թողնել։
- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվեցին, նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը։ Ինչպե՞ս եք գնահատում։
- Ես, համենայնդեպս էսօր, ոչ մեկի մասին չեմ կարող բան ասել, թե, ասենք, Տոնոյանն ինչքանով է էս ամեն ինչի հետ կապված, որ ասում են՝ վաղը, մյուս օրը քննությունը կպարզի։ Ես Տոնոյանի հետ էլ եմ ծառայել, Վաղարշակի հետ էլ եմ կարճ ժամանակ ծառայել։ Ես միայն կարող եմ Վաղարշակին ասել, որ շտապել պետք չէր էդ պաշտոնին, ում ինչ պաշտոն առաջարկում են, ասում է՝ ես եմ։ Թող մի հատ գնար բանակի հետ զրուցեր Վաղարշակը, տեսներ՝ ինչ մթնոլորտով կընդունեին իրեն, ոնց են նայում իրեն։
- Պարոն Երանոսյան, 1-ին բանակային կորպուսը, որը մի քանի տարի ղեկավարել եք, ըստ պլանի՝ պատերազմի ժամանակ հարավային թևում հստակ գործառույթ ուներ իրականացնելու։ Դուք տեղյա՞կ եք՝ կատարե՞լ է իր գործառույթները և որքանո՞վ։
- Ես էսօր չեմ ուզում էդ փակագծերը բացել, նորից եմ կրկնում՝ բանակն էսօր ծանրաբեռնված աշխատանքի մեջ է, բայց երբ ժամանակը եկավ, փակագծերը կբացեմ։
- Լավ, ո՞րն էր հիմնական խնդիրը, Շուշին պահելու, Արցախը չհանձնելու ռեսուրս մենք իսկապե՞ս չունեինք։
- Ուրեմն, ես ասեմ՝ էսօր թող չասեն, թե մարդկային ռեսուրսները քիչ են եղել։ Մարդկային ռեսուրսները բավական են եղել, թե ինչու են «մոբը» կանգնեցրել․․․ Կար խնդիր, թե «մոբը» որտեղից ուր պիտի գնար։ Մի բան էլ՝ Օմարի լեռնանցքը, Վարդենիսի հատվածն անառիկ են եղել։ Թուրքերը վերցրել էին երեք ուղղություն՝ ձախ, աջ, հետո՝ մեջտեղի ուղղությունը։ Փորձեցին մեջտեղից՝ չկարողացան, ձախից փորձեցին, եկան հասան մինչև Տոնաշեն, դրանից հետո կանգնած էր հրամանատար։ Քելբաջարի օպերացիա սկսեցին, չկարողացան։ Ինչո՞ւ չկարողացան․ որովհետև հին տղաներն էին էնտեղ գտնվում, որ կարողանում էին մարտը ղեկավարել՝ երիտասարդ հրամանատարներին կողքից ցուցումներ տալով։ Սա է պատճառը։ Իսկ աջ թևում՝ Ջաբրայիլ, Հադրութ, խառնաշփոթ իրավիճակ էր։ Էսօր ես ասացի՝ չեմ ուզում փակագծեր բացել, որովհետև գլխավոր շտաբին հանգիստ է պետք տալ, որովհետև գերլարված գործողության մեջ են իրենք։
- Ենթադրենք՝ բանակին հանգիստ թողեցին, իսկ կառավարությանը, իշխանությանը նույնպե՞ս հանգիստ թողնենք, թե՞ պահանջենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
- Նիկոլի խելքը որ մի տոկոս էլ հասներ, ինքը պիտի հրաժարվեր, ամսի 10-ին ինքը պիտի հրաժարական տար։ Էս ամենի գլխավոր դերում Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն իրեն ասաց՝ ես եմ գերագույն հրամանատարը։ Գերագույն հրամանատարը տանուլ է տվել պատերազմը, ինչի՞ մասին է խոսքը։ Ինքը ազգին էս ի՞նչ դարձրեց, ի՞նչ պիտի ասենք։ Առաջ ասում էինք՝ հաղթած բանակ, բանակի կենացն էինք խմում հոտնկայս, հիմա ո՞ւմ կենացը պիտի խմենք՝ Նիկոլի՞»,-գրում է թերթը:
«Եթե շահերը ՌԴ-ին դրդեն որևէ նոր գործարքի գնալ Թուրքիայի հետ՝ ինչ-որ բաներ զիջել այստեղ և ինչ-որ բաներ ստանալ որևէ այլ տեղում, դա տեղի կունենա, և այստեղ որևէ մեկից չարժե նեղանալ կամ բողոքել աշխարհի անարդարությունից: Կցանկանա՞ արդյոք Ռուսաստանը գործ ունենալ իր պետությունը խայտառակ պարտության հասցրած լիդերի հետ, որին ամբողջությամբ չի վստահում, և որի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածներ կան:
Տնտեսության ոլորտում մեզ սպասում է ահավոր ճգնաժամ: Առանց պատերազմի և անգամ առանց կորոնավիրուսի էլ տնտեսության մեջ մեր գործերը վատ էին՝ ի հեճուկս պաշտոնական քարոզչության: Չի կարող լուրջ գործարարը գումարներ ներդնել անկայուն մի երկրում, որտեղ իրավական և, մասնավորապես, դատական համակարգը ենթարկվում է մշտական հարձակումների գործադիր իշխանության կողմից: Դե, հիմա պատկերացրեք, թե որ խելագար բիզնեսմենն է ներդրումներ անելու ջախջախված, պարտված երկրի տնտեսության մեջ, որի ղեկավարությունը ցուցաբերել է պետությունը ղեկավարելու կատարյալ անկարողություն:
Հումանիտար առումով աղետն ակնհայտ է՝ տասնյակ հազարավոր փախստականներ, որոնց կարիքները աղքատ և անկազմակերպ պետությունը չի կարողանա հոգալ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ստանալու ենք մարդասիրական օգնություն: Երբ կորոնավիրուսը վերջանա, և սահմանները բացվեն, միանգամայն կանխատեսելի է զանգվածային արտագաղթ՝ ոչ միայն փախստականների, այլև ՀՀ այն քաղաքացիների, որոնք չեն կարողանա իրենց ընտանիքները պահել, իրենց խաբված են զգում և այստեղ ապագա չեն տեսնում իրենց երեխաների համար:
Դիվանագիտական ոլորտում ոչ ոք լուրջ բանակցություններ չի վարի իր երկրի ամոթալի պարտությունն «ապահոված» ղեկավարի հետ՝ այն ղեկավարի, որը հանուն պոպուլիստական դիվիդենտների և գեղեցիկ հռետորաբանության տապալել է բանակցությունները:
Եվ վերջապես, բարոյահոգեբանական առումով մեր երեխաներին ու թոռներին դժվար կլինի շփվել այլ ազգերի հետ: Դեռ երկար ժամանակ կմնա հետևյալ բարդույթը՝ օտարները կասեն կամ կմտածեն՝ «դուք էն ազգը չե՞ք, որին ադրբեջանցիներն ու թուրքերը ջախջախել են»: Այդ բարդույթը կար նաև Մեծ Եղեռնի պատճառով, բայց այն ժամանակ մենք չունեինք պետության ղեկավար, որը պատասխանատու էր աղետի համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկություններ ենք ստանում, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ մերժում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել: Ավելին, մեզ դիմած մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրեց մերժել են բուժման նպատակով Եվրոպա մեկնելու համար «շենգենյան վիզա» տրամադրել:
Ըստ այդ քաղաքացիների, պատճառաբանությունն ամենեւին էլ կապված չէ կորոնավիրուսի հետ, թեպետ նաեւ այդ առումով է Հայաստանը անբարենպաստ վիճակում գտնվում: Հիմա ավելի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով:
Բանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի եւ իշխանությունների կողմից ընդդիմացողների նկատմամբ կիրառվող ճնշումների հետ:
Միեւնույն ժամանակ, դեսպանատներին կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ զգալի ավելացել է «վիզա» ստանալ ցանկացողների թիվը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ Ադրբեջանը վաղուց է պատրաստվել Հայաստանի դեմ պատերազմին, այլեւս կասկածելու տեղ չի մնում:
Ադրբեջանաթուրքական զորավարժություններից եւ համատեղ հայտարարություններից զատ հետաքրքիր նրբություններ են պարունակում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախարարների կոմիտեի նիստում այս տարի տեղի ունեցած դեպքերը, որոնք, սակայն, վրիպել են հանրության լայն շրջանակների ու, կարծես թե, նաեւ մեր երկրի իրավաքաղաքական ղեկավարների տեսադաշտից:
Ինչի՞ մասին է խոսքը. 2016 թվականից սկսած՝ վեց ամիսը մեկ անգամ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախարարների կոմիտեի նիստին ներկայացնում էր ադրբեջանցի փախստականների՝ իրենց բնակության վայրեր վերադարձվելու հարցը:
Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Այն ներկայացվեց նաեւ այս տարվա հունվարին, սակայն հենց նիստի օրը բոլորի համար անակնկալ կերպով ադրբեջանական կողմը հրաժարվեց դրա քննարկումից: Այսինքն՝ 4 տարի շարունակ հետեւողական պահանջում էր քննարկել հարցը ու հանկարծ հետ կանգնեց: Իսկ ինչո՞ւ։
Պատճառների մասին ուշագրավ բացահայտում է արել ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը. «Տարօրինակ կերպով այս տարվա հունվարին Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ այն կրկին օրակարգ մտնի, բայց նիստի օրը այդ հարցը հենց ինքն է հանում քննարկման օրակարգից. այսպիսի բան չէր եղել այսքան ժամանակ:
Նրանք չցանկացան քննարկել, քանի որ եթե այն քննարկվեր, եւ նախարարների կոմիտեն մերժեր որոշում կայացնելը, այսօր Ադրբեջանը հնարավորություն չէր ունենա այս փաստաթղթի մեջ ներառել նրանց վերադարձի հարցը»:
Ստացվում է՝ դեռ այս տարվա հունվարին ադրբեջանական կողմը պատերազմ սկսելու մտադրություն է ունեցել եւ դիտմամբ փախստականների վերադարձի հարցի քննարկումը վերջին պահին հետաձգել է, որպեսզի հետո խնդիրների առեջեւ չկանգներ:
Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունում այդ կետն ամրագրված է եւ, փաստորեն, ենթակա կատարման»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախում ընթացող ռազմական գործողությունները իրենց մեջ ողջ տարածաշրջանը «բոցավառելու» կամ խոր անկայունության մեջ ընդգրկելու պոտենցիալ ունեն։ Իսկ անկայունությունը բխում է Թուրքիայի շահերից, քանի որ դրա միջոցով թուրքական վերնախավը հնարավորություն կստանա ճանապարհ բացել իր պանթուրանական և նեոօսմանական ծրագրերի իրագործման համար։ Իսկ թուրքական այսպիսի ծրագրերը հակադրվում են ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների շահերին։ Խորհրդային միության տարածքի մաս կազմող Հարավային Կովկասը Ռուսաստանը պատմականորեն համարել է իր շահերի գերակայության գոտի, իսկ այստեղ հաստատվելու թուրքական յուրաքանչյուր փորձ ռուսների ազդեցությունը թուլացնելու նպատակ է հետապնդում։
Եվ պատահական չեն փորձագիտական այն գնահատականները, որ միայն Ռուսաստանը Հարավային Կովկասում ամենից շատ ազդեցություն և լծակներն ունի, որոնց միջոցով կարող է կանխել թուրքական ներթափանցումը այս տարածք։ Իսկ այս հարցում մեծ նշանակություն են ձեռք բերում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները և երկու երկրների միջև ձևավորված անվտանգային փոխգործակցության միջավայրը։ Եվ կարևոր է, որ պատերազմական իրավիճակի պայմաններում ՀՀ ղեկավարությունը հայտարարում է, թե Ռուսաստանը ողջ ծավալով իրականացնում է և իրականացնելու է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները։
Միևնույն ժամանակ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը փորձում է առավել չսրել իրավիճակը Արցախյան հակամարտության գոտում և հասնել հրադադարի հաստատման, որից հետո խնդրի կարգավորման գործընթացը ամբողջովին կտեղափոխվի դիվանագիտական հարթություն։ Բայց Թուրքիան ադրբեջանական բանակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու և հակամարտության գոտին ահաբեկիչների կենտրոնատեղի դարձնելու միջոցով Ռուսաստանին փորձում է հունից հանել։ Իսկ երբ Ռուսաստանը սկսի կտրուկ քայլեր ձեռնարկել, Թուրքիան հնարավորություն կստանա արդեն պաշտոնապես զորք տեղափոխել Ադրբեջան և այնտեղ մշտական ռազմական ներկայություն ապահովել ռազմաբազայի հիմնման տեսքով։ Այնպես որ, իրավիճակը շատ նուրբ մոտեցում է պահանջում Ռուսաստանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հարցում։
Եվ պատահական չէ, որ ՀՀ վարչապետի՝ ԱԳՆ խողովակով նախագահ Պուտինին ուղղված նամակի շուրջ ՌԴ ԱԳՆ-ից ստացված պատասխանից շատ չանցած Բաքու շտապեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն և կրկին հայտարարեց, թե իրենք մինչև վերջ Ադրբեջանի հետ են։ Թուրքիային չի կարող չանհանգստացնել այն հանգամանքը, որ Ռուսաստանը հայտարարում է Հայաստանին աջակցություն տրամադրել ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները չեզոքացնելու տեսանկյունից։ Սակայն բավական հատկանշական է, որ մեր հանրության ներսում Ռուսաստանի գործողությունների հետ կապված թեման տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում։ Եվ, ըստ այդմ, տարբեր շրջանակներ, անկախ այն հանգամանքից, թե իրենք որքանով են տիրապետում իրավիճակի նրբություններին, փորձում են «խորը վերլուծություններ» իրականացնել, որոնք շատ հաճախ կարող են նաև հակառուսական տրամադրությունների առաջացման պատճառ դառնալ։
Հայաստանում հակառուսականության ամրապնդումը բխում է Թուրքիայի շահերից, դա թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն ու ցանկությունն է: Այնպես որ, այստեղ չափազանց զգուշավոր ու նուրբ մոտեցում է անհրաժեշտ: Ընդհանրապես, հակառուսական տրամադրությունների առաջացումը բացարձակ չի բխում Հայաստանի շահերից։ Կարևոր է գիտակցել, որ թուրքական սպառնալիքի վտանգի խորացմանը զուգահեռ Ռուսաստանն իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի, ինչի մասին դիվանագիտական լեզվով ոչ մեկ անգամ է բարձրաձայնվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմը գրեթե բոլոր հարթակներում գոյություն ունեցող հակասություններն ու տարաձայնությունները կտրուկ մի կողմ թողեց՝ դառնալով յուրատեսակ կոնսոլիդացիայի հիմք։
Այս օրերին շատ է խոսվում ռազմաճակատից զատ նաև միջազգային և դիվանագիտական ճակատներում կազմակերպված պայքար տանելու մասին։ Հանուն արդարության պետք է փաստել, որ ներկա փուլում հայաստանյան ընդդիմությունն իր հերթին հայրենիքի անվտանգության ընդհանուր գործում իր բոլոր հնարավորություններն ու միջազգային կապերը ի նպաստ է դրել, որպեսզի տեղեկատվական համապատասխան չափաբաժին ապահովվի՝ ճշմարտությունը տեղ հասցնելու նպատակով։
Այս ընթացքում բավական ակտիվ են ու մեծ ծավալի աշխատանք են իրականացնում արտերկրում գործող հայկական կազմակերպությունները, անհատներն ու լոբբիստական խմբերը, որոնք անգնահատելի աշխատանք են տանում իրենց երկրներում։ Դրա արդյուքն են ոչ միայն մարդաշատ բողոքի ակցիաներն ու երթերը, Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից ստացվող ֆինանսական հոսքերը, այլև լոբբիստական բուռն աշխատանքը՝ աշխարհին ճշմարտությունը հասցնելու և դա առարկայացնելու համար։
Փաստն այն է, որ արդեն իսկ առանձին երկրների խորհրդարաններ ընդունել են Թուրքիայի ռազմական միջամտությունը, ահաբեկիչների ներգրավումը դատապարտող բանաձևեր։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նման բանաձևեր կընդունեն նաև այլ երկրների խորհրդարաններ: Վերջապես, մյուս կողմից, այն հանգամանքը, որ որևէ երկրի օրենսդիր մարմնի քննարկմանն է ներկայացվում Արցախի Հանրապետությունը ճանաչելու բանաձև, անկախ դրա վերջնական ելքից, արդեն իսկ խոսուն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է պետական տուրք սահմանել այն քաղաքացիների համար, ովքեր ստանալով կամ փոխարինելով հին նմուշի անձնագրերը, հրաժարվում են ստանալ նույնականացման քարտեր: Նույնականացման քարտից հրաժարվող քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 8 հազար դրամ:
Նման կերպ իշխանությունը ցանկանում է քաղաքացիներին պարտադրել ստանալ նույնականացման քարտեր, քանի որ նույնականացման քարտ ստանալու պետտուրքը 3 հազար դրամ է, իսկ դրանից հրաժարվելը կլինի 8 հազար դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.