31.01.2023 | 15:10

31.01.2023 | 14:10

31.01.2023 | 13:10

31.01.2023 | 12:10

31.01.2023 | 11:10

30.01.2023 | 15:10

30.01.2023 | 14:10

30.01.2023 | 12:10

30.01.2023 | 12:00

30.01.2023 | 11:10

28.01.2023 | 15:10

28.01.2023 | 14:10

28.01.2023 | 13:10

28.01.2023 | 12:10

28.01.2023 | 11:10

27.01.2023 | 15:10

27.01.2023 | 14:10

27.01.2023 | 14:10

27.01.2023 | 13:10

27.01.2023 | 12:10

27.01.2023 | 11:10

26.01.2023 | 15:10

26.01.2023 | 14:10

26.01.2023 | 13:10

26.01.2023 | 12:10

26.01.2023 | 11:10

25.01.2023 | 15:10

25.01.2023 | 14:10

25.01.2023 | 13:10

25.01.2023 | 12:10

25.01.2023 | 11:10

24.01.2023 | 15:10

24.01.2023 | 14:10

24.01.2023 | 13:10

24.01.2023 | 12:10

24.01.2023 | 11:10

23.01.2023 | 15:10

23.01.2023 | 14:10

23.01.2023 | 13:10

23.01.2023 | 12:10

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հարցազրույց է տվել ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
Ամերիկացի համանախագահը հայտարարել է, որ ներկայիս ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, սակայն հիմնախնդիրը չունի ռազմական լուծում:
Շեֆերը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին եւ կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Մեկնաբանելով ամերիկացի դիվանագետի խոսքերը՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը ուշադրություն է հրավիրում նրա մեկ այլ մտքի վրա, որ բանակցային գործընթացում դրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքեր ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ համանախագահների եւ միջազգային հանրության, ինչը վերջին հաշվով հակամարտող կողմերից կպահանջի դժվար որոշումների ընդունում: Մեր զրուցակիցը Շեֆերի խոսքերից եզրակացնում է, որ Միացյալ Նահանգներն ունի հակամարտության կարգավորման իր ուրույն ծրագիրը, սակայն առայժմ չի բացում խաղաքարտերը:
«Շեֆերն ընդհանուր առմամբ ճիշտ է: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհ չկա, քանի որ պատերազմը կքանդի, կոչնչացնի ողջ տարածաշրջանը, ոչ միայն Ղարաբաղը: Բայց միեւնույն ժամանակ հույս չկա, որ կպահպանվի ստատուս քվոն: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը գնալով ավելի է ակտիվանում: Սա ինքնին շատ հատկանշական փաստ է: Բացի այդ, նա խոսել է դժվար որոշումների կայացման անհրաժեշտության մասին՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Սա բավական հետաքրքիր պահ է նրա հարցազրույցում: Հնարավոր է՝ Միացյալ Նահանգներն ինչ-որ առաջարկներ անի կողմերից մեկին ոչ հրապարակային ձեւով: Պարզ է մի բան, որ Միացյալ Նահանգներն ուզում է տեղաշարժել կարգավորման սառեցված գործընթացը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը:
Փորձագետը տարօրինակ է համարում այն փաստը, որ ամերիկացի համանախագահ Շեֆերը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, հղում է անում 1975 թ. ստորագրված Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին:
«Իմ կարծիքով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը Խորհրդային Միության եւ խորհրդային ազդեցության գոտու փլուզման փաստով ավտոմատ կերպով կորցրեց իր ուժը: Հակառակ դեպքում կարելի է հարցնել Էնդրյու Շեֆերին՝ ցույց տվեք, խնդրեմ, այն սահմանները, որոնք ֆիքսել է Հելսինկյան եզրափակիչ ակտը որպես անխախտ սահմաններ: Այդ դեպքում նախկին խորհրդային բոլոր պետությունները, այդ թվում՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, իրենց անփոփոխ տեսքով պետք է մտնեն ԽՍՀՄ-ի կազմի մեջ, իսկ քանի որ դա չկա, տարօրինակ է ասել, որ պետք է հիմնվենք Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների վրա:
Բանակցությունների սեղանին այսօր դրված են մինչեւ 2016 թ. ապրիլյան պատերազմը մշակված փաստաթղթերը, եւ կողմերը չեն հերքում դրանց գոյությունը: Դրանք են Մադրիդյան սկզբունքները: Բայց վերջին երկու տարիների ընթացքում կողմերը հիմնվում են նոր որոշումների վրա: Դրանք են 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում եւ 2017 թ. հոկտեմբերին Ժնեւում ընդունված որոշումները: Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ են եկել մի շարք նոր փաստաթղթեր: Ի՞նչ են տվել այս փաստաթղթերը առաջ շարժվելու համար: Դրանք ոչինչ չեն տվել: Ուստի Շեֆերը պետք է պարզաբաներ՝ գուցե պետք է եւս մի քանի տասնյակ փաստաթղթեր ընդունել, որպեսզի հնարավոր լինի բանակցություններում հասնել առաջընթացի: Չէ՞ որ ինքն էլ իր հարցազրույցում ասում է, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել»,- նշեց նա:
Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ներկայիս ստատուս քվոն ձեռնտու է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող պետություններին՝ բացի Միացյալ Նահանգներից, որն ունի կարգավորման իր ծրագիրը:
«Ինձ թվում է, որ Ամերիկան ունի իրադրության վրա ազդելու իր ծրագիրը, որը միգուցե չի համընկնում այս անվերջ ստատուս քվոյի հետ, եւ Շեֆերն ակնարկում է, որ սպասվում են ինչ-որ դժվար որոշումներ: Թե դա ի՞նչ ծրագիր է՝ Միացյալ Նահանգներն առայժմ չի պարզաբանում՝ հավաքելով իր համար անհրաժեշտ առավելագույն ինֆորմացիա: Առայժմ Միացյալ Նահանգները պահպանում է ինտրիգը: Ես պարզապես համոզված եմ, որ Ամերիկան ունի ինչ-որ ծրագիր, բայց սպասում է իրավիճակի հերթական սրացմանը, եւ այդ ժամանակ նա կբացի իր խաղաքարտերը եւ կդնի սեղանին», – նշեց փորձագետը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մեր տեղեկություններով՝ ժամանակ առաջ հարկային մարմինները, որոնք չեն խնայում անգամ ռեժիմի սիրելի օլիգարխներին, այդ թվում` Սամվել Ալեքսանյանին, նրա «Աստղիկ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերել` աշխատողների գրանցված չլինելու մասով։ Ստուգումներ են եղել նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրհամյանի «օբյեկտներում», հատկապես՝ «Նացիոնալ» հյուրանոցային համալիրում․ «Ճիշտ է` ակտի թիվը մեծ չէ` 8 միլիոն դրամ, սակայն քաղաքական ենթատեքստը թափանցիկ է․ առաջիկայում սպասվող ակտիվ քաղաքական զարգացումների ֆոնին Հովիկ Աբրահամյանին զգուշացվում է` խելոք նստել տեղը»: Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, Արգամիչը վերջերս հաճախ է լինում Թբիլիսիում ու Սոչիում, այցելում է իր նախկին ծանոթներին, վայելում է ազատ կյանքը։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Դիտելով կադրերը, որոնցում ցուցադրվում էին ադրբեջանական մանկապարտեզում 3-4 տարեկան երեխաների հետ անցկացվող «ատելության պարտադիր վարժությունները», ես հիշեցի Ջորջ Օրուելի «1984» վեպը, որում կուսակցության անդամները ամեն օր պետք է նայեին երկու րոպեանոց ֆիլմ «կուսակցության թշնամիների» վերաբերյալ, եւ հանդիսատեսները պարտավոր էին իրենց ատելությունն արտահայտել ընտրված թիրախների հանդեպ:
Թեեւ անգլիացի գրողի երեւակայության եւ ադրբեջանական իրականության դրսեւորումները ծայրահեղական են, բայց ասել, թե դա ինչ-որ արտառոց, պատմության մեջ երբեւէ չհանդիպած երեւույթ է, ցավոք, «լավատեսական չափազանցություն» կլիներ:
Վստահ եմ, որ նախորդ դարում նացիստական Գերմանիայի մանկապարտեզներում նույնպիսի «դասընթացներ» էին անցկացնում երեխաների հետ եւ նույնպիսի զգացմունքներ էին արթնացնում հրեաների եւ սլավոնների հանդեպ:
Որո՞նք են մարդկանց գազազեցնելու, գազան (կամ երբեմն անասուն) դարձնելու մեխանիզմները: Գլխավորն, անշուշտ, ապատեղեկատվությունն է: 30 տարի առաջ Սումգայիթ էին գործուղվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալները եւ պատմում էին մարդկանց, թե ինչպես են Հայաստանի քաղաքներում զանգվածաբար բռնաբարում ադրբեջանցի աղջիկներին, կամ ինչպես է Կապանից Նախիջեւան հասել մի գնացք, որն ամբողջությամբ լցված էր ադրբեջանցիների դիակներով:
Հասարակ մարդիկ հակված չեն տեղեկատվությունը քննադատաբար ընկալելու, հատկապես այն դեպքում, երբ տեղեկատվությունը ներդաշնակ է իրենց մթին բնազդներին: Ինչպիսի՞ «հակաթույն» կա ուղեղների այդ մթագնման դեմ: Իմ պատկերացրած «հակաթույնը» հետեւյալն է. այդ պահին Ադրբեջանում պետք է հայտնվեին մի քանի հեղինակավոր մտավորականներ եւ ասեին՝ «ժողովուրդ ջան, մի պահ մտածենք՝ արդյո՞ք այդ տեղեկատվությունը խելքին մոտիկ է», մտավորականներ, որոնք չէին վախենա ամբոխի հաշվեհարդարից: Հայաստանում նման՝ «ազգային բնույթի» ապատեղեկատվության համար հող, բարեբախտաբար, չկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
««Հայ ազգի մեջ ընդդիմադիր ճամբար չկա, պարզապես հայը ցանկանում է լավ ապրել, իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«ՉԻ» – Սովորաբար այդպես ծծկեր երեխաների մասին են ասում՝ «Ի՞նչ է պետք, որ փորը կուշտ լինի, տակը չոր լինի, ժամանակին հանեն մաքուր օդի»:
Ծծկեր երեխային գուցե իսկապես դրանից ավելին պետք չէ, որովհետև գիտակցությունը դեռևս սաղմնային վիճակում է: Բայց Գալուստ Սահակյանն ակնհայտորեն ինքն իրեն է նկարագրել ու միանգամայն իրավացի է՝ տնեցիք լավ են ապրում, իր սառնարանում լիքը ուտելիք կա, ժամանակին օդափոխվում է, գիտակցությունն էլ սաղմնային վիճակում է:
Ի դեպ՝ եթե որևէ օտարերկրացի իրեն նման արտահայտություն թույլ տար, թե հայերի գիտակցությունը պայմանավորված է միայն ստամոքսով, ազգովի այդ մարդուն թուրք կհայտարարեինք (կամ՝ ադրբեջանական նավթադոլարներով գնված):
Բայց ասողը Գալուստ Սահակյանն է, և բոլորս ըմբռնումով ենք մոտենում: Ու միայն մի խնդրանք ունենք՝ որ տնեցիք նորմալ կերակրեն ու ժամանակին հանեն զբոսանքի»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Մինչ առողջապահության ոլորտի պատասխանատուները կարեւորում են էլեկտրոնային համակարգի ներդրումը ոլորտում, իսկ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարում է, որ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու է բոլորովին անկախ օղակ, պարզվում է, որ Հայաստանի առողջապահության համակարգի պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը վերապահվել է առողջապահության նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Գեւորգյանին:
Ասել է թե՝ այսուհետ ՀՀ քաղաքացիների առողջության մասին հույժ գաղտնի տվյալներին տիրապետելու է անմիջապես Լեւոն Ալթունյանը: Խոսքը Armed.am կայքի մասին է, որտեղ գրանցված են բոլոր քաղաքացիների առողջապահական գաղտնիքները:
Առողջապահության նախարարին վերաբերող մի ուշագրավ մանրամասն եւս. Նախարար Լեւոն Ալթունյանին արգելել են մասնակցել չորեքշաբթի օրը տեղի ունեցած կառավարության հերթական նիստին՝ ասելով, որ նա ստվերում մնա՝ մինչեւ հանդարտվի դեղերի առնչությամբ բարձրացած աղմուկը»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Վլադիմիր Պուտինի` լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված մի քանի հարցազրույցների հիման վրա նկարահանվել է «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլմը: Այն արժեքավոր է այն իմաստով, որ Պուտինն անդրադառնում է գլոբալ քաղաքականության կարևոր հարցերին, նաև բացահայտում է իր արժեքային կողմնորոշումները, հետխորհրդային երկրների հանդեպ իր քաղաքականությունը:
Պուտինը մի կարևոր դիտարկում է արել` պնդելով, թե Վաշինգտոնը 2014-ի ուկրաինական իշխանափոխությունից մեկ օր առաջ «կոպիտ և ստորաբար խաբել» է Մոսկվային: Պուտինն անկեղծորեն բացահայտել է նաև ամերիկյան «ստորության» բովանդակությունը. Վաշինգտոնը խնդրել է Մոսկվային օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Յանուկովիչը ցուցարարների դեմ բանակ կամ ուժ չկիրառի և, քանի որ դրանից ընդամենը մեկ օր հետո Ուկրաինայում իշխանափոխություն է եղել, Պուտինը եզրակացնում է` ԱՄՆ-ն իրեն խաբել է:
Պուտինը գուցե ակամայից խոստովանել է, որ իր սատելիտ ռեժիմները պահպանվում են միայն ուժի և բռնության միջոցով: Սակայն Ռուսաստանի գործող նախագահը, ըստ էության, ավելի կարևոր բացահայտում է արել. նա գրեթե բաց տեքստով ակնարկել է, որ հետխորհրդային ռուսամետ ռեժիմները իրենց ժողովրդի դեմ ուժ են կիրառում Մոսկվայի «դաբրոյով»:
Պուտինի այս բացահայտումների ֆոնին ժամացույցի սլաքները տաս տարով հետ տանենք և վերադառնանք Հայաստան: Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից երկու օր առաջ, փաստորեն, Մոսկվա էր գնացել` բանակը ժողովրդի դեմ օգտագործելու «դաբրոն» ստանալու նպատակով: Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը համաժողովրդական էր, սակայն, մեծ հաշվով, գործում էր, այսպես կոչված, ռուսական դաշտում, ինչի հետևանքով չուներ միջազգային աջակցություն: Հենց այդ պատճառով Հայաստանում Պուտինը չի բախվել ամերիկյան «ստորության» հետ և ճիշտ հակառակը` Քոչարյանը Պուտինից ստացել է ցուցարարներին գնդակահարելու քարտ-բլանշ:
Ներկայումս Հայաստանում իրադարձություններն այնպես են զարգանում, որ գուցե Ռոբերտ Քոչարյանը առաջիկայում ցուցմունք տա Մարտի 1-ի գործով: Չի էլ բացառվում, որ այդ պարագայում բոլորը տեղեկանան Պուտինի քաղաքականության ավելի «նուրբ» դրվագների մասին»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն ապրիլի 9-ից հացադուլ կսկսի։ Այդ օրը լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ուստի նա իր հացադուլով փորձելու է ահազանգ հնչեցնել բոլոր քաղաքական ուժերին եւ ժողովրդին՝ դուրս գալ փողոց, ընդվզել ու թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։
«Ինչպես հայտնի է, ապրիլի 9-17-ը Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոն չի զբաղեցնելու, դա վարչապետի թեկնածություն առաջադրելու ժամանակահատվածն է, այսինքն՝ Սերժ Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահ է տանելու։ Դա բացառիկ դեպք է, երբ իշխանության կրողն իշխանության մեջ չէ, ուրիշ խնդիր է, որ շատ պաշտոններում իր դրած մարդիկ են»,- ասում է նա ու ընդգծում, որ իշխանության ներսում մտահոգություն կա, այդ պատճառով էլ վարչապետի ընտրության օրը մայիսից տեղափոխվեց ապրիլի 17։ Ինչո՞ւ է վստահ, որ իր քայլը պետք է արձագանք ստանա։ «Ես համարում եմ, որ դա ճիշտ քայլ է, այսօր իշխանափոխության խնդիր կա»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել է նման գործընթաց սկսելու մտադրության մասին։ Խոսե՞լ է Հարությունյանը Փաշինյանի հետ։ «Ոչ, չեմ խոսել, բայց կարծում եմ, որ Փաշինյանն էլ կարող է ԱԺ ընդմիջումների ժամանակ գալ Ազատության հրապարակ, եթե ուզում է ժողովրդին առաջնորդել»։ Նա հիշեցնում է, որ «Ելք»-ն ընդունել է ԱԺ ընտրությունների արդյունքները, եւ խմբակցությունը կարող է նաեւ վարչապետի թեկնածու առաջադրել։ Ինչքա՞ն կմնաք հացադուլի մեջ։
«Երեւի մինչեւ ապրիլի 16-ը, երբ տեսանելի կլինի, թե ինչ է լինում»։ Հիշեցնենք, որ Հարությունյանը 2013-ին էլ է մեկօրյա հացադուլ արել, որից հետո հանել է նախագահի իր թեկնածությունը, որպեսզի, ինչպես ինքն էր ասում, Սերժ Սարգսյանը մնա միայնակ»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Գագիկ Հարությունյանի Բարձարգույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո կուլիսային հետաքրքիր զարգացումներ են ընթանում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի ընտրության/նշանակման շուրջ:
Հիշեցնենք, ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, որն օրերս ԱԺ-ի կողմից ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, Հրայր Թովմասյանը ոչ միայն ցանկանում է ՍԴ նախագահ նշանակվել, այլեւ խորհրդարանական համակարգին անցնելու վերջին ամսում, երբ դեռ գործում են 2005 թվականին ընդունված Սամանադրության իրավակարգավորումները, հավերժացնել իրեն այդ պաշտոնում:
Բանն այն է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության 166-րդ հոդված 2-րդ ենթակետում նշվում է, որ՝ «Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի»:
Մինչ այդ գործող Սահմանադրությամբ նախատեսվում էր, որ ՍԴ նախագահը պաշտոնավարում է ցմահ:
Ի՞նչ է հիմա անելու Հրայր Թովմասյանը՝ ՍԴ ցմահ նախագահ դառնալու համար, պարզել է «Հայկական ժամանակ»-ի լրագրող Արշալույս Մղդեսյանը՝ իրազեկ աղբյուրից: Ի դեպ, սահմանադրական դատարանում այս հարցի շուրջ արդեն կուլիսային պատերազմներ են ընթանում: ՍԴ դատավորները խիստ դժգոհ են Հրայր Թովմասյանի ամբիցիաներից»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Միջազգային հանրությունը շարունակում է բավական աշխուժորեն քննարկել ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը, մասնավորապես դրա ռազմատենչ բնույթը, թեեւ առ այս իսկապես դժվար է ի վերջո հասկանալ՝ այդ ամենը մուլտիպլիկացիոն բլեֆ էր, թե՞ Պուտինն իսկապես դիմել է ռազմական շանտաժի եւ վերստին արդիականացրել երրորդ համաշխարհային պատերազմի թեման: Իսկ այդ թեման Հայաստանի համար խիստ զգայուն է, մի շարք պատճառներից ելնելով, հատկապես նկատի ունենալով այն, որ ժամանակակից աշխարհում երրորդ համաշխարհայինն ունի պարզապես հիբրիդային դրսեւորում եւ ուժային կենտրոնները բախվում են ոչ թե անմիջականորեն միմյանց, այլ այսպես ասած որոշակի տարածքներում, միջնորդավորված: Այդ իմաստով երրորդ համաշխարհայինն արդեն իսկ տարիներ շարունակ ընթանում է թե Սիրիայում, թե ուկրաինական գոտում:
Հայաստանը կամ Հարավային Կովկասն այդ առումոբ ռիսկային գոտի է, եւ դժվար է ասել դժբախտաբար, թե բարեբախտաբար: Այսինքն, դժբախտաբար կա բախման ռի՞սկ, թե՞ բարեբախտաբար այն միայն ռիսկ է եւ դեռեւս չի վերածվել բախման: Ահա այդ տեսանկյունից էլ Պուտինի ելույթը եւ դրանում ռազմական շանտաժի շեշտադրումը Հայաստանի համար իսկապես զգայուն թեմա է, եւ ոչ միայն Արեւմուտք-Ռուսաստան հակադրության համատեքստում՝ որի սահմանին է Հայաստանն ու որի համար ռազմավարական անվտանգության խնդիր է որեւէ ճամբարում չհայտնվելը:
Բանն այն է, որ ի լրումն այդ ռիսկերի, կա մեկ այլ հարց: Ռազմական շանտաժը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության, ղարաբաղյան քաղաքականության առանցքը կամ հիմքը: 2016 թվականի ապրիլին այն փլուզվեց, հայկական զինված ուժերի եւ հանրային կամավորության միասնական ջանքով: Դրանից հետո հարավկովկասյան անվտանգության համակարգի շուրջ բոլորովին նոր իրավիճակ է, որի ճարտարապետը հենց այդ միասնական ջանքն էր: Այդ նոր իրավիճակը ժամանակավրեպ եւ միջազգայնորեն ոչ լեգիտիմ է դարձրել ռազմական շանտաժի ադրբեջանական քաղաքականությունը, ինչի եւս մեկ վկայություն էր այն, որ միջազգային բոլոր կենտրոնները բացասական արձագանքեցին Երեւանի մասին Ալիեւի հայտնի աղմկոտ հայտարարությանն ու փաստորեն ստիպեցին հետո Ադրբեջանի արտգործնախարարին հայտարարել, որ Բաքվի համար քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք:
Խնդիրը սակայն այն է, որ, եթե ուժային կարեւոր կենտրոններից մեկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, հարավկովկասյան անվտանգության համակարգի պատասխանատուներից եւ պարեկներից մեկը՝ Ռուսաստանը անցնում է ռազմական շանտաժի իրական քաղաքականության, եւ ոչ թե դիմում ընդամենը նախընտրական բլեֆի, ներքին սպառման համար, ապա դա կարող է հղի լինել ռազմական շանտաժի քաղաքականության այսպես ասած թրենդավորմամբ, որից կարող է օգտվել այդ քաղաքականության ռեգիոնալ միակ շահառուն՝ Ադրբեջանը:
Ահա այստեղ է Հայաստանի համար Պուտինի ուղերձի գլխավոր վտանգներից մեկը, գուցե ավելի, քան ընդհանրապես Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության առավել սրացումը: Վերջին հաշվով, այդ առումով Արեւմուտքը ըմբռնելով Հայաստանի գլոբալ խնդիրները, մեծ հաշվով չի առաջացրել Հայաստանի մասով այնպիսի ճնշում, որը կբերեր Ռուսաստանի կոշտ հակազդեցության կամ Երեւանին կստիպեր կատարել ծայրահեղ ընտրություն, ինչպես օրինակ Ուկրաինայում:
Եվ այդ իմաստով Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը լայն առումով ավելի շատ տեսական ռիսկեր է պարունակում բուն Հայաստանի համար, իսկ գործնական մարտահրավերները կարող են ձեւավորվել ռուսական քաղաքականության մեջ ռազմական շանտաժի բաղադրիչի թրենդավորման դեպքում, քանի որ այդ պարագայում Մոսկվան անկասկած կփորձի ձեւավորել նաեւ որոշակի «կոալիցիոն» կամ «դաշնակցային» շղթա: Իսկ այդտեղ Ադրբեջանը կանգնած կլինի ինչպես սվին: Հայաստանը պետք է աչալուրջ լինի հենց այդ ուղղությամբ, եթե Պուտինի ուղերձը մուլտֆիլմ կամ համակարգչային անիմացիա չէր միայն, այլ իրական քաղաքականություն: Երեւանը չպետք է թույլ տա ռեգիոնալ անվտանգության համատեքստում հետապրիլյան թրենդի փոփոխություն»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Նախօրեին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ծագած Դավիթ Հարությունյան-Գեւորգ Կոստանյան վեճը դուրս է եկել ԱԺ տարածքից։ Կոստանյանի քավոր, հոր հետ ջերմ հարաբերություններ ունեցող Դավիթ Հարությունյանը դժգոհել է «վերեւում», թե սա չտեսնված-չլսված վերաբերմունք է իր նկատմամբ, սակայն նրան հասկացրել են, որ նորմալ է։
Ըստ ամենայնի, Դ․ Հարությունյանը կհրաժարվի վեճի առարկա ձեւակերպումից եւ կընդունի Կոստանյանի տարբերակը։ Այն է՝ մարդուն, որի արարքի համար 1 տարուց պակաս ազատազրկում է սահմանված, չի կարելի կալանավորել միայն այն պատճառով, որ քննիչի կանչով չի ներկայացել նախաքննական մարմնին։
Հարությունյանը կողմ է կալանավորմանը, Կոստանյանի մոտեցումն ավելի հումանիստական է եւ կոնվենցիաներին համահունչ։ Ի դեպ, այս վեճը ՀՀԿ-ականները քննարկել են, Կոստանյանը պնդել է, որ ինքն աշխատելու է կոշտ մեթոդներով»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
-
-
27.01.2023 | 03:10
Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին -
28.01.2023 | 02:10
ՄԱԿ անտարբերությունը 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում -
30.01.2023 | 03:10
Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» -
27.01.2023 | 01:10
Ֆիքսում ենք, որ Երևանում, առանց ՀԱՊԿ-ի առաքելության ուղղությամբ աշխատանքն իր տրամաբանական ավարտին հասցնելու, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի. ՌԴ ԱԳՆ -
25.01.2023 | 02:10
44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում -
28.01.2023 | 01:10
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինն 8 ամիս առաջ «մտել էր այդ շենք ու անհետացել». լրատվամիջոցներ -
31.01.2023 | 11:10
Ո ՞ ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը՝ Հայաստանի ՞, Իրանի ՞, թե ՞Ռուսաստանի -
26.01.2023 | 11:10
Կապիտանը, որին նախնական վարկածով մեղսագրվում է անզգուշությամբ հրդեհ առաջացնելը, չի հարցաքննվել -
27.01.2023 | 02:10
Տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար. Արցախցի կանանց բաց նամակը -
26.01.2023 | 12:10
Շուրջ 600 մարդ անգործ կմնա. Այդ մարդիկ վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու. «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.