31.01.2023 | 15:10

31.01.2023 | 14:10

31.01.2023 | 13:10

31.01.2023 | 12:10

31.01.2023 | 11:10

30.01.2023 | 15:10

30.01.2023 | 14:10

30.01.2023 | 12:10

30.01.2023 | 12:00

30.01.2023 | 11:10

28.01.2023 | 15:10

28.01.2023 | 14:10

28.01.2023 | 13:10

28.01.2023 | 12:10

28.01.2023 | 11:10

27.01.2023 | 15:10

27.01.2023 | 14:10

27.01.2023 | 14:10

27.01.2023 | 13:10

27.01.2023 | 12:10

27.01.2023 | 11:10

26.01.2023 | 15:10

26.01.2023 | 14:10

26.01.2023 | 13:10

26.01.2023 | 12:10

26.01.2023 | 11:10

25.01.2023 | 15:10

25.01.2023 | 14:10

25.01.2023 | 13:10

25.01.2023 | 12:10

25.01.2023 | 11:10

24.01.2023 | 15:10

24.01.2023 | 14:10

24.01.2023 | 13:10

24.01.2023 | 12:10

24.01.2023 | 11:10

23.01.2023 | 15:10

23.01.2023 | 14:10

23.01.2023 | 13:10

23.01.2023 | 12:10

«Հրապարակ» թերթը գրում է. «2017 թվականի մայիսի 25-ին Սերժ Սարգսյանի հրամանով Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Արթուր Բաղդասարյանը։
Խոսքը, բնականաբար, ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանի մասին չէ։
ՌՈ նորանշանակ պետը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցած գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաեւ 2017 թվականի տարեկան հայտարարագիր։
Դատելով ներկայացրած թվերից՝ կարող ենք եզրակացնել, որ ՌՈ նոր պետը բավականին տպավորիչ կարողության տեր է եւ կարող է դասվել մեծահարուստների շարքին։
Օրինակ՝ 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը, որը մինչ այդ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, ունեցել է 35 մլն դրամ եւ 92 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ աշխատանքից ստացված իր վարձատրությունն ընդհանուր կազմել է 2 մլն 666 հազար դրամ։
Տարօրինակ է, բայց այսպիսի դրամական միջոցներ ունեցող անձը որեւէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել։ Այսինքն՝ ոչ տուն ունի, ոչ մեքենա։ Թեպետ՝ նույն 2017-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նա, ըստ հայտարարագրի, ունեցել է «ԳԱԶ 3102» մակնիշի մարդատար եւ «ԿԱՄԱԶ 5410» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։ Թե ինչ է անում Ռազմական ոստիկանության պետը բեռնատար մեքենան, կարելի է միայն կռահել։
2017-ի վերջին, ըստ ներկայացրած տարեկան հայտարարագրի, Արթուր Բաղդասարյանի 35 մլն դրամ եւ 92 հազար դոլար դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 33 մլն դրամ եւ **88 **հազար դոլար։ Փոխարենը՝ տրամաբանորեն ավելացել են նրա աշխատավարձից գոյացած միջոցները՝ 5 մլն 937 հազար 990 դրամ։
Ու կրկին հիշեցնենք, որ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրում, որպես կանոն, նշվում է գույքի եւ ունեցվածքի մի մասը միայն՝ այն մասը, որը հնարավոր չէ չնշել։ Այնուամենայնիվ, շատ պաշտոնյաների ունեցվածքը տպավորիչ է եւ բազում հարցեր է առաջացնում՝ որտեղի՞ց տարեկան ընդամենը մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյային տասնյակ միլիոնների հասնող կարողություն»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեությունը անհայտ է։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մասով ֆինանսավորումը դադարեցվելու է։
Այս խնդրի հետ կապված Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում, մարտի 13-ին, քննարկում է եղել։ Քննարկվել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման եւ կենտրոնի հնարավոր փակման հարցերը: Հանրային խորհրդի նախագահն առաջարկել է քննարկել «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության եւ կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցերը՝ անկախ նախարարության որոշման հիմնավորումներից:
Քննարկմանը մասնակցած մասնագետները, «Արմենիկում» բուժհաստատության ղեկավարը, աշխատակիցներ ներկայացրել են «Արմենիկում» դեղամիջոցի, քսուկի գրանցած հաջողությունները։
Որքան էլ ուշագրավ է, ի սկզբանե ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման համար նախատեսված այս դեղորայքը, պարզվում է, հրաշագործ միջոց է։ Օրինակ՝ քննարկմանը ներկա «Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, այլեւ դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային Հեպատիտ C-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի եւ պառկելախոցերի բուժման ժամանակ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում համապատասխան փորձարկումների արդյունքում էլ հաստատվել է «Արմենիկում» քսուկի դրական ազդեցությունը օնկոլոգիական վիրահատություններից հետո բորբոքումների եւ վերքերի արագ ապաքինման գործում: «Արմենիկումի» տնօրենը ներկաներին հայտնել է, որ «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է գործել արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ: Դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաեւ Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը:
Հիշեցնենք, որ դեռեւս 1998 թվականին ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում հայտնաբերվել է «Արմենիկում» անունը կրող դեղամիջոցը, որը լիովին բուժում է դարի չարիքը հանդիսացող ՁԻԱՀ հիվանդությունը: Բայց այս հայտարարությունից հետո հսկայական միջոցներ ներդրվեցին, կլինիկա բացվեց, դրսից հիվանդներ բերեցին, բայց էական արդյունք չգրանցվեց, եւ որեւէ ԶԻԱՀ-ով հիվանդ այդպես էլ չբուժվեց։ Այսքանից հետո՝ 20 տարի անց մենք հասկացանք, որ մեզ ոչ «Արմենիկում» կլինիկան է պետք, ոչ էլ՝ «Արմենիկումը»։
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքերով՝ «Արմենիկումը» հեքիաթ էր, որն ավարտվեց, փուչիկ էր, որը պայթեց։
Նախկին նախարարի խոսքերով՝ «Արմենիկումի» հրաշագործ հատկությունների մասին խոսվեց 98-99 թվականներին, ամպագոռգոռ հայտարարություններ արվեցին, թե մենք շատ արագ տարածաշրջանային կենտրոն կդառնանք, ողջ աշխարհի ֆինանսական միջոցները կգան Հայաստան, երկիրը կծաղկի, մենք էլ կնստենք մեր բազմոցների մեջ ու արքայավայել կապրենք։ «Գիտեք, այն երկրներում, որտեղ պարբերաբար տնտեսական, քաղաքական ճգնաժամեր են տեղի ունենում, պարբերաբար բնակչության շրջանում այդպիսի լուրեր են տարածում, որը միտված է մարդկանց շրջանում հանգստություն պահպանելուն, մարդկանց նիհրի մեջ գցելուն, եւ փորձ է արվում ապագայի նկատմամբ վառ երազանքներ առաջացնել։ 2000-ականների սկզբին այս աղմուկն էր, հետո տարածվեց, թե հեսա-հեսա նավթ ենք գտնելու Հայաստանում, ոսկի ենք գտնելու։ Նման հեքիաթներ մշտապես հորինվում են, ինչպես արդեն ասացի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նախկին նախարարը։
Ինչ վերաբերում է «Արմենիկում» դեղամիջոցին, ապա, Մկրտչյանի խոսքերով, դա իմունիտետը բարձրացնող դեղամիջոց է, որի նման, բազմաթիվ, տասնյակ անգամ ավելի հզոր դեղամիջոցներ կան աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, որոնց մեծ մասը գրանտային ծրագրերի շրջանակում գալիս են նաեւ Հայաստան։ «Արդյունքում «Արմենիկումի» կարիքը էլ չկա, քանի որ, կան ավելի արդյունավետ պրեպարատներ։ Իսկ կենտրոնն էլ տեւական ժամանակ է դարձել էր սովորական հիվանդանոց»,- ասաց Մկրտչյանը։
Անդրադառնալով հանրային խորհրդի քննարկման ժամանակ դեղամիջոցի վերաբերյալ հնչած գնահատականներին, դրա հրաշագործ հատկություններին, նախկին նախարարը հակադարձեց. «Դե որ այդքան հրաշագործ դեղ լիներ, պետությունը ծրագիրը չէր փակի, կշարունակեր ֆինանսավորել։ Հավանաբար, ուսումնասիրությունները կատարվել են եւ հանգել են համապատասխան հետեւության։ Եվ հետո, «Արմենիկումը» գիտականորեն ապացուցված եւ միջազգայնորեն ճանաչված պրեպարատ չէ։ Հնարավոր է, դա հրաշագործ էր 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին, բայց ոչ հիմա։ Համաշխարհային պրակտիկայում նման, տասնյակ անգամ ավելի հզոր դեղամիջոցներ կան միջազգային փորձագիտական հանրության կողմից ընդունված»,- ընդգծեց Մկրտչյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի դեմ բրիտանական Սոլսբերիում իրագործված մահափորձից հետո Լոնդոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները լարվել են ծայրաստիճան: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերջնագիր ներկայացրեց Կրեմլին` պահանջելով մեկօրյա ժամկետում բացատրել, թե ինչպես է Ռուսաստանում դեռ խորհրդային ժամանակներից սինթեզվող новичок քիմիական թունանյութը, որն ունի նյարդակաթվածահարող ազդեցություն, տեղափոխվել եւ գործադրվել Մեծ Բրիտանիայի տարածքում:
Մոսկվան բացատրություններ չներկայացրեց, փոխարենը ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Բրիտանիան պետք է Ռուսաստանին տրամադրի այդ թույնի ցուցանմուշը: Ենթադրելի է՝ Լավրովը դա հայտարարում էր Ռուսաստանի ներքին լսարանի համար, բայց արդյունքը եղավ այն, որ Լոնդոնից պատասխանեցին, թե Մոսկվան թող քիչ գլուխ ցավեցնի․ քիմիական թունանյութերն արտադրվում են կենտրոնական Ռուսաստանում Չապաեւսկի մոտակայքում գտնվող Շիխանի հետազոտական կենտրոնում, որը Մեծ Բրիտանիայի Porton Down-ին համարժեք կառույց է։
Այնպես որ՝ թող Ռուսաստանը ձեւեր չթափի եւ եթե կարծում է, որ իրեն հանիրավի մեղադրում են, թող նախ քիմիական զենքի միջազգային փորձագետներին թույլատրի Շիխանի մուտք գործել: Հասկանալի է, որ Ռուսաստանը հազիվ թե փորձագետների մուտքը թույլատրի, հետեւաբար, Մեծ Բրիտանիան էլ չհապաղեց երեկ Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ հայտարարել, դրանց թվում՝ ռուս դիվանագետների արտաքսումը եւ Ռուսաստանի հետ կապ ունեցող բանկային հաշիվների սառեցումը, եթե կլինեն տվյալներ, որ դրանք կարող են օգտագործվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների եւ ռեզիդենտների կյանքին կամ ունեցվածքին սպառնալիքներ ստեղծելու համար:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Իշխանական կուլիսներում անհանգստություն կա` ապրիլի 9-18-ն ընկած լյուֆտի մասով, երբ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ դե ֆակտո իշխանություն չի ունենալու, առաջադրվելու դեպքում էլ ընդամենը թեկնածու է լինելու: Տագնապը ոչ թե ընդդիմադիրների հանրահավաքների հետ է կապված՝ «Տեսանք, էլի, իրենց միտինգները, երկուսուկես մարդ է հավաքվում», այլ` ՊՊԾ-ի գրավման տիպի փորձերի՝ ասաց իշխանական մեր աղբյուրը:
Դա է պատճառը, որ համապատասխան մարմիններին հրահանգ է տրված աչալուրջ լինել, վերջին օրերին խստացվել են հատուկ պահպանվող օբյեկտների, առաջին հերթին՝ մետրոյի հսկողությունը: Ճիշտ է, դա բացատրում են քուրդ ահաբեկիչների հայտնաբերման փաստով, որոնք պետք է «Հայաստանի միջով անցնեին դեպի Իրան, ապա` Թուրքիա», սակայն իրական պատճառը ներքին «ինցիդենտները» բացառելն է:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Այս օրերին ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է Լոնդոնում և դեռ Հայաստան չի վերադառնա, կմեկնի Միացյալ Նահանգներ` հայ համայնքի հետ հանդիպման: Իրան ու Վրաստան ևս կմեկնի, սակայն պաշտոնն ստանձնելուց հետո: Սարգսյանը հանդիպման պայմանավորվածություններ ունի նաև Հայաստանում: Նա մեծ հարգանք է տածում Կարեն Սերոբիչի նկատմամբ և մինչ ընտրվելը ցանկացել է հանդիպել Ստեփան Դեմիրճյանի, տիկին Ռիմայի հետ, լինել Կարեն Դեմիրճյանի թանգարանում, սակայն պարզվել է, որ Ստեփանը հիվանդ է, հանդիպումը հետաձգվել է:
Հայաստան վերադարձից հետո առաջին հանդիպումը կլինի ՀԺԿ-ի հետ: Ի դեպ, Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ` առաջադրման փուլում, սակայն չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել:
Սարգսյանը մեծ ցանկություն ունի նախագահների համագործակցության ինստիտուտը կայացնել և առաջիկայում կհանդիպի նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Նա ջերմ հարաբերություններ ունի ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի և նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Շահեն-Կարամանուկյանի հետ: Ասում են՝ հեռախոսազրույց է ունեցել նաև Հրանտ Բագրատյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ադրբեջանը ԱԳՆ է հրավիրել Բաքվում ԱՄՆ դեսպանին եւ իր դժգոհությունն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցի կապակցությամբ: Այցի ընթացքոմ Բակո Սահակյանը հանդիպում կունենա կոնգրեսական շրջանակների հետ: Սահակյանն ամենեւին առաջին անգամ չէ, որ այցելում է ԱՄՆ: Իհարկե, նախորդ այցերը կրել են ավելի շուտ հայկական շրջանակային բնույթ եւ, թերեւս, առաջին անգամ Կոնգրեսի շրջանակի առկայությունն անհանգստացրել է Բաքվին: Մյուս կողմից, ԱՄՆ Կոնգրեսի շրջանակում Արցախի բարձրաստիճան պատվիրակության հանդիպումներ եղել են ավելի վաղ, իհարկե ԱԺ նախագահի մակարդակով:
Գուցե Բաքուն ուշադրության է արժանացնում եւ զգայուն ընկալում նախագահական մակարդակը, հաշվի առնելով հատկապես Արցախում նախագահական ուժեղ համակարգի առկայությունն Արցախում: Բոլոր դեպքերում, Բաքվի արձագանքը բավականին նշանային է Բակո Սահակյանի այցի առումով եւ, թերեւս, «մատնում» է որոշակի քաղաքական տողատակեր, որ առկա է ամերիկյան այցի շրջանակում: Չի բացառվում, անշուշտ, որ Բաքվին անհանգստացնում է ոչ այնքան այցն ինքնին, որքան դա առիթ է Սպիտակ տան հետ, այսպես ասած, որոշակի ամուր դիրքերից խոսելու, կամ այլ կերծ ասած՝ «մունաթ գալու» առիթ ունենալու համար, եւ Ադրբեջանը փորձում է օգտագործել այդ առիթը, Սպիտակ տանը կամ պետքարտուղարությանը գործնականում դնելով Կոնգրեսի համար արդարանալու անհրաժեշտության առաջ:
Իհարկե, խոսք չկա Կոնգրեսի ղեկավարության քաղաքականության մասին, եւ ինչպես ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենն էր դատական համակարգի անկախության մասին լիկբեզի ենթարկում Էրդողանին՝ Գյուլենին հանձնելու նրա պահանջի առիթով, այդպես էլ, թերեւս, այժմ կարիք կա լիկբեզի ենթարկել կրտսեր եղբորը՝ խորհրդարանական ժողովրդավարության մասով: Սակայն Ալիեւին այդ ամենը երեւի թե հայտնի կլինի, նա պարզապես փորձում է առիթն օգտագորել ԱՄՆ հետ որոշակի դիրքերից խոսելու համար՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ: Որքան էլ Ալիեւի համար նշանակություն չունի, թե ինչ կասեն դիտորդները, որքան էլ նա պարզապես իրեն թույլ է տվել ցինիկաբար փակել Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը, իսկ հետո էլ հասնել նրան, որ փակվի Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը, այդուհանդերձ, նրա համար շատ կարեւոր է թիվ մեկ գերտերության մոտ իր վերարտադրության գոնե նվազագույն լեգիտիմությունը:
Պարզապես Ալիեւը փորձում է առիթն օգտագործել այն ոչ թե խնդրելու, այլ, այսպես ասած, «բարտեր» անելու համար: Մյուս կողմից, բացառված չէ այն, որ Ալիեւը տվյալ դեպքում միջնորդ է, այսինքն՝ «քաղաքական բրոկերություն» է անում կամ Թուրքիայի, կամ ծայրահեղ դեպքում Ռուսաստանի համար, հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ այդ երկուսի լարված հարաբերությունը եւ ակնկալելով, որ այդպիսով, ուղղակի թե անուղղակի, ծառայություն մատուցած կլինի նրանց: Այդ ամենի հետ մեկտեղ, իր հերթին հետաքրքրական է այն, որ դա տեղի է ունենում արցախյան խնդրում ռազմական լուծում չունենալու, այլ կերպ ասած՝ Բաքվին պատերազմն արգելելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հայտարարությունից օրեր անց: Հնարավոր է՝ Բաքուն փորձում է այսպես ասած հակադարձել Վաշինգտոնին:
Անշուշտ, զուտ քաշային կատեգորիաների առումով այդ ամենն ինքնին ծիծաղելի է, խնդիրը սակայն այն է, որ պետք չէ ժամանակ վատնել ծիծաղելու վրա: Ու նաեւ պետք չէ բավարարվել նրանով, որ Բաքվի այդօրինակ քայլերը թողնում են որոշակի հուսահատ տպավորություն:
Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանն ու Արցախը ինչ նոր իրավիճակ կարող են ստեղծել այդ մթնոլորտում, օգտագործելով ընձեռված հնարավորությունները: Բանն այն է, որ Բաքուն այդպիսով, կամա թե ակամա, քաղաքական շոշափելի կշիռ է տալիս Բակո Սահակյանի ամերիկյան այցին, ավելին, քան գուցե այն կարող էր ունենալ: Հարցն այն է, թե հայկական կողմն ինչպես կարող է աշխատել, ինչպես կարող է օգտագործել այդ հավելյալ հնարավորությունը»:
«Ժամանակ».
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «ցնցող» շնորհավորանք էր պատրաստել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Անցած ուրբաթ հեռարձակված «Լավ Երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Պատճառներից մեկը Արուս Տիգրանյանի «շնորհավորանք»-ռեպորտաժն էր «Աբովյան» ՔԿՀ-ից (Կանանց գաղութ):
Լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա են դարձել, որի մեղավորն այս դեպքում թերեւս ոչ միայն Հ1-ի ղեկավարությունն է, այլ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, որը ընտրողական մոտեցում է ցուցաբերել:
«Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա: Ըստ նրա՝ քրեակատարողական վարչությունը սովորաբար մերժում է լրագրողներին, որոնք փորձում են թույլտվություն ստանալ ՔԿՀ-ներ մտնելու եւ խնդիրներ բարձրաձայնելու համար՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռնված ե: Բայց նման հաղորդումների համար թույլտվություն տալիս են: Ըստ բալասանյանի, ՔԿՎ-ն թույլտվությունների հարցում առաջնորդվում է սիմպատիայով»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը պատրաստվում է հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում:
«Պոլիմետալ Ինթերնեյշնլ Փիէլսի» ընկերությունը, որը տարիներ առաջ գնեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը, ռուսական ծագում ունի, գրանցված է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օֆշորային երկիր համարվող Կիպրոսում, Լիմասոլ քաղաքում: «Պոլիմետալ»-ը հանքեր է շահագործում ՌԴ-ում, Ղազախստանում եւ Հայաստանում:
Ընկերության հայաստանյան ներկայացուցչության մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանից տեղեկացանք, որ հետազոտման արդյունքում ակնկալվում է հայտնաբերել եւ գնահատել ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի եւ ցինկի հեռանկարային հանքայնացումներ:
Բնապահպաններն ու տեղի բնակիչները բացասաբար են տրամադրված Լոռու եւ Տավուշի մարզերում մեկնարկող ուսումնասիրություների ծրագրին:
Բնապահպանները պնդում են, որ մետաղական հանքերի շահագործումը Հայաստանում անդառնալի կորուստների է բերում եւ այնպիսի էկոլոգիական վնասներ հասցնում, որոնք անհամատեղելի են ստացված արդյունքի հետ:
Ի՞նչ ծավալների ոսկու մասին է խոսքը, երբ են պլանավորում սկսել աշխատանքները, ինչ կոնկրետ վնասների կարող են հանգեցնել նախատեսված աշխատանքները եւ ինչպես են տեղի բնակիչներն ընդունելու օֆշորային ընկերությանը:
Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
«ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս օրերին գտնվում է արտասահմանում։ ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանից փորձեցինք ճշտել՝ անձնակա՞ն, թե այլ նպատակով է Հայրիկյանը որոշ ժամանակով մեկնել Հայաստանից։
«Այդ մարդն այնքան հանրաճանաչ մարդ է, որ ցանկացած իր շարժը ինչ-որ մի տեղ արդեն քաղաքական է, ինքն իր անձնական գործով մտնում է խանութ, արդեն նա քաղաքական դեմք է, որտեղ էլ մտնում է, իր հարցերը, մարդկանց հետ շփումը, ինքը աշխարհի որ ծայրում էր լինի, իր այցելությունը չի կարող լինել անձնական։ Բայց ես Ձեզ ասեմ, որ ինքը գրքի շնորհանդեսի առումով էլ է արտասահմանում, դա ռուսալեզու գիրք է»,-պատասխանեց Հայրիկյանի ընկերը։
Նշենք, որ նույեմբերից վերջերից Պարույր Հայրիկյանը լռում է, նա հրաժարվել է մինչեւ ապրիլի 24-ը պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ Սերժ Սարգսյանը ստորագրել է ԵՄ ասոցացման համաձայնագիրը։ Հենց այդ օրերին էլ Հայրիկյան հացադուլ էր իրականացնում։
Հայրիկյանը ԿԸՀ-ից պահանջում էր 200 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու եւ դրա հիման վրա սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ ձեւաթուղթը, սակայն մերժում էր ստացել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Վերջինս հայտնել էր, որ քաղաքացիների ստորագրությամբ հանրաքվե անցկացնելու մասին սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլից»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
-
-
27.01.2023 | 03:10
Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին -
28.01.2023 | 02:10
ՄԱԿ անտարբերությունը 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում -
30.01.2023 | 03:10
Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» -
27.01.2023 | 01:10
Ֆիքսում ենք, որ Երևանում, առանց ՀԱՊԿ-ի առաքելության ուղղությամբ աշխատանքն իր տրամաբանական ավարտին հասցնելու, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի. ՌԴ ԱԳՆ -
25.01.2023 | 02:10
44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում -
28.01.2023 | 01:10
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինն 8 ամիս առաջ «մտել էր այդ շենք ու անհետացել». լրատվամիջոցներ -
31.01.2023 | 11:10
Ո ՞ ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը՝ Հայաստանի ՞, Իրանի ՞, թե ՞Ռուսաստանի -
26.01.2023 | 11:10
Կապիտանը, որին նախնական վարկածով մեղսագրվում է անզգուշությամբ հրդեհ առաջացնելը, չի հարցաքննվել -
27.01.2023 | 02:10
Տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար. Արցախցի կանանց բաց նամակը -
26.01.2023 | 12:10
Շուրջ 600 մարդ անգործ կմնա. Այդ մարդիկ վճարունակ չեն այլ տեղերում կանգնելու. «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.