02.02.2023 | 15:10

02.02.2023 | 14:10

02.02.2023 | 13:10

02.02.2023 | 12:10

02.02.2023 | 11:10

01.02.2023 | 15:10

01.02.2023 | 14:10

01.02.2023 | 13:10

01.02.2023 | 12:10

01.02.2023 | 11:10

31.01.2023 | 15:10

31.01.2023 | 14:10

31.01.2023 | 13:10

31.01.2023 | 12:10

31.01.2023 | 11:10

30.01.2023 | 15:10

30.01.2023 | 14:10

30.01.2023 | 12:10

30.01.2023 | 12:00

30.01.2023 | 11:10

28.01.2023 | 15:10

28.01.2023 | 14:10

28.01.2023 | 13:10

28.01.2023 | 12:10

28.01.2023 | 11:10

27.01.2023 | 15:10

27.01.2023 | 14:10

27.01.2023 | 14:10

27.01.2023 | 13:10

27.01.2023 | 12:10

27.01.2023 | 11:10

26.01.2023 | 15:10

26.01.2023 | 14:10

26.01.2023 | 13:10

26.01.2023 | 12:10

26.01.2023 | 11:10

25.01.2023 | 15:10

25.01.2023 | 14:10

25.01.2023 | 13:10

25.01.2023 | 12:10

Արցախի Հանրապետության ամբողջ բջջային կապն ու համացանցը, տևական ժամանակ է աշխատում են խափանումներով։ Որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից։ Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Բազմաթիվ ահազանգեր ստանալով` պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրություն է իրականացրել և պարզաբանումներ ստացել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից։
«Հավաքագրված փաստերը վկայում են, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունը Արցախի տարածքում խլացվում է ադրբեջանցիների կողմից` հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով»,– հայտնում է ՄԻՊ–ը։
Նրա խոսքով` Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ` Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով:
Պաշտպանը հայտնում է, որ ստացված բոլոր փաստերը ներակայացվել են ռուս խաղաղապահներին։
R
Շատերն են պատմելու պատերազմի 44 օրերի մասին, եւ բոլոր հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Իսկ հիմա պատերազմի 44 օրվա մասին, որոնք սխրանքի, հայրենասիրության, անձնազոհության, բայց նաեւ լկտի ստի եւ դավաճանության 44 օրեր էին։ Այդ 44 օրվա ընթացքում մենք ապացուցեցինք, որ կարող ենք կռվել, բայց նաեւ ապացուցեցինք, որ կարող ենք կուրորեն հավատալ մի մարդու, որը 2,5 տարի խաբելուց բացի ոչինչ չի արել։ Ես այսօր, երբ պատմեմ պատերազմի 44 օրվա մասին, չեմ անդրադառնալու ռազմական գործողությունների իրարամերժ ու քաոտիկ շարժումներին, ես չեմ պատմելու, թե ինչպես Աննա Հակոբյանի կոնկրետ հրահանգներով, կոնկրետ ջարդեր են իրականացվել կոնկրետ գնդերում, ինչպես են հանձնվել գյուղեր։ Ես դա չեմ անելու, որպեսզի էլ ավելի չցավեցնեմ այն ծնողներին, որոնք խելագարված դեռ որոնում են իրենց զավակներին։ Ես չեմ պատմելու, թե ինչպես եւ ով հանձնեց Շուշին, ես նույնիսկ չեմ պատմելու, թե ինչպես նոյեմբերի 4-ին, գիշերվա ժամը 4-ին դուք փախցրեցիք ձեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետեւ ամսի 4-ին, ժամը 6-ին Շուշին արդեն հայկական քաղաք չէր։
Շուշին ընկավ ամսի 5-ի վաղ առավոտյան։ Ես չեմ պատմելու, թե ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավել Լելե Թեփե բարձունքը, որ ցույց տան, թե իրենք վերադարձնում են այն, ինչը, իրենց ասելով, Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի, ուզում ա՝ 6 հազար մարդ մորթվի, մենք, մեկ ա, պետք ա էդ Լելե Թեփեն հետ բերենք»։ Ես չեմ պատմելու, վստահ եմ, որ պատմելու են ականատեսները։ Մենք տեսնում ենք, որ պրոցեսը գնում է, գեներալ Մովսես Հակոբյանն արդեն պատմում է։ Շատերն են պատմելու, եւ այդ հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ։ Եվ ինձանից շատ ավելի գիտակ մարդիկ են պատմելու ռազմական գործողությունների մասին։ Ես չեմ պատմելու, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը, երբ Ռուսաստանից սկսեց գալ աներեւակայելի քանակի զենք ու զինամթերք, այն զինատեսակները, որ կարող էին փակել երկինքը, չէր թողնում, որ այդ զենքը Հայաստանից հասնի Արցախ։ Դրանց ցուցակները կան։
Ես չեմ պատմելու, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ, հետեւողական ձեւով զորքը սոված թողեց։ Ես չեմ պատմելու գողությունների մասին, որոնք եղել են այդ ընթացքում։ Ես չեմ պատմելու զինատեսակների մասին, որոնք պայթում էին մեր տղաների ձեռքերում, որովհետեւ ինչ-որ մեկը փող էր աշխատել։ Այդ ամենի մասին, վստահ եմ, կպատմեն շատերը», ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը։
Հայաստանում ավելի շատ երեխաներ ծնվում են քաղաքներում, քան գյուղերում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նրա խոսքով՝ պատճառները շատ են, իրենք իրավիճակի բարելավման համար քայլեր են ձեռնարկում:
«Մեզ մոտ այսօր ծնելիության գումարային միջին գործակիցը կազմում է 15.5 տոկոսից մի փոքր ավելի, աշխարհում այդ ցուցանիշը գյուղում ավելի բարձր է լինում, քան քաղաքում, գյուղն ունի այն պոտենցիալը, որտեղ ծնվում են ավելի շատ երեխաներ, մեզ մոտ տրամագծորեն հակառակն է, գյուղերում ծնելիության գումարային միջին գործակիցը զգալիորեն զիջում է քաղաքին: Սա մտահոգիչ է: Ժողովրդագրության վրա ազդում են բազմապիսի գործոններ, միանշանակ գնահատականներ տալ և ասել, թե որն է հիմնական պատճառը, հնարավոր չէ, բայց պատճառները մենք բոլորս գիտենք ու կարող ենք թվարկել. առաջինը դա արտագաղթն է և ներքին միգրացիան, գյուղական բնակավայրերում ավելի քիչ երիտասարդություն է սկսում բնակվել, նրանք ձգտում են քաղաքներ, որը բերում է նրան, որ ծնունակ կանանց կամ աղջիկների թիվը պակասում է, մյուս կարևորագույն պատճառը սոցիալ-տնտեսական իրավիճակն է գյուղերում: Այն, ինչ ազդել է Հայաստանի իրողության վրա, ավելի խորն ազդել է գյուղական բնակավայրերի վրա»,- ասում է նա:
Այս խնդրի լուծման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագիր է մշակել, ըստ որի՝ երեխայի խնամքի միանվագ նպաստ գյուղում ապրող ծնողը կստանա, անգամ, եթե երեխա ունենալուց առաջ չի աշխատել:
«Մեր բոլոր տեսակի ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումները շատ ավելի բացասական կամ խնդրահարույց են գյուղական համայնքներում, դրա համար, հաշվի առնելով բյուջետային սահմանափակումները, որոշում է կայացվել գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքներին նշանակել և վճարել խնամքի նպաստ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը , անկախ նրանից, թե այդ ընտանիքի որևէ անդամ ստանո՞ւմ է խնամքի նպաստը՝ որպես վարձու աշխատող, թե՞ ոչ: Առայժմ խոսքը գնում է միայն գյուղական համայնքներում չաշխատողների մասին, ծրագրի ընդլայնում չի նախատեսվում»,- ասում է Սաիյանը:
Մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար տրամադրվող գումարը ևս ավելացել է: Նախկին 18.000-ի փոխարեն՝ երեխայի խնամքի համար կտրվի 25.500 դրամ:
«2020թ. հուլիսի 1-ից կավելանա նաև մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը, այժմ տրվող 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ»,- ասաց Սմբատ Սաիյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ ժողովրդագրական ցուցանիշների վրա ազդում է նաև բնակարանային խնդիրը: Դրա համար 3 ծրագիր ունեն:
«Հայաստանում նախատեսվում է իրականացնել բնակարանային ապահովության երեք ծրագիր: Նախատեսվում է, որ, եթե ընտանիքում կա 2 երեխա, ապա մարզում բնակարան ձեռք բերելու համար պետությունն ընտանիքին կաջակցի բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ընտանիքում եղող երեխաների թվի հետ կապված՝ այն կարող է աճել մինչև 2 մլն դրամ:
Երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքով բնակարանի ձեռք բերման համար խնդիր է կանխավճարը, մենք որոշում ենք ընդունել, որ պետությունը կապահովագրի այդ գումարը, շահառուն հետագայում կվճարի այդ գումարը, բայց, այսպես ասենք, առանց տոկոսների, պետությունը տվյալ ժամանակահատվածի համար կապահովագրի գումարը, ինչը կնշանակի, որ ընտանիքը այդ գումարն արդեն վճարել է: Երրորդը, եթե արդեն ունեն հիպոթեքային վարկեր, և ընտանիքում երեխա է ծնվում, ֆինանսական ռիսկն ավելանում է, հատկապես, եթե կինն աշխատող է, սա նշանակում է՝ լրացուցիչ ծախսեր և լրացուցիչ եկամտի կրճատում, պետությունը՝ կախված նրանից, թե ո՞ր երեխան է, որպես շնորհ՝ որոշակի տոկոս կվճարի: Եթե խոսքը գնում է առաջին և երկրորդ երեխաների մասին, ապա վարկի մնացորդի 5 տոկոսի մարում կլինի քաղաքներում և 10 տոկոսի մարում՝ գյուղական բնակավայրերում, երրորդ և չորրորդ երեխան ունենալու դեպքում խոսք կարող է գնալ մարզերում՝ մինչև 50 տոկոսի, Երևանում՝ 25 տոկոսի մարման մասին»,- ասում է փոխնախարարը:
Ավելի վաղ հայտնել էին նաև, որ 2020 թ. պետբյուջեով ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար նախատեսված է լրացուցիչ 5.3 մլրդ դրամ:
«Արդեն հայտնի է, որ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան նպաստը սահմանվելու է 300.000 դրամ՝ նախկին 50 և 150 հազար դրամների փոխարեն: Փաստացի շուրջ 6 անգամ ավելանում է առաջին երեխային տրվող նպաստը և կրկնակի ավելանում է երկրորդինը: Երրորդ և չորրորդ երեխայի պարագայում տրվող նպաստի չափը կմնա նույնը՝ 1 մլն դրամ, դրանից հետո արդեն՝ 1.5 մլն դրամ: Սրա համար նախատեսված է լրացուցիչ 3.8 մլրդ դրամ, 2020-ի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաների նպաստը արդեն կտրվի այս կարգով»,- ասում է նա:
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
Այսօրվա նիստը ուզում եմ սկսել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նախորդ նիստի արդյունքներն ամփոփելով։ Նախորդ նիստի ընթացքում մենք անդրադարձանք ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված շատ կարևոր և գործնական քայլերի։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ կառավարությունը վճռական է տրամադրված երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում։ Հետևաբար, նախորդ նիստի քննարկման արդյունքներով կարող ենք ազդարարել, որ 2020 թվականից սկսած մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։
Այսպիսով, 2020 թվականից.
1. Վեց անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ։
2. Երկու անգամ բարձրացնելու ենք երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից այն հասցնելով մինչև 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։
3. Շուրջ 41 տոկոսով բարձրացնելու ենք աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 500 դրամի։
4. Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ ենք մտցնելու. մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ:
5. Աշխատանք ենք տանելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։ Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ունենալու ենք երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպելու ենք խնամք ժամը 08:30-ից մինչև 19:00-ն: Արդյունքում աշխատող ծնողը հնարավորություն պետք է ունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իր երեխայի խնամքը կազմակերպել:
6. Ամենակարևոր դրույթներից մեկը, իհարկե, երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքների բնակարանային կարիքները բավարարելու ծրագրերն են և 2020 թվականը մեկնարկելու ենք հավակնոտ ծրագրերով, որոնց շրջանակներում երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում: Նախնական ծրագրի բյուջեն կկազմի մոտավորապես 500 մլն. դրամ, բայց սկզբի համար, կարծում եմ, սա ավելի քան բավարար կլինի: Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն մարզային բնակավայրերում նպատակային բնակարանաշինական ծրագրերով, որով Քաղաքաշինության կոմիտեն արդեն զբաղվում է։
Ես կուզենային նաև հավելել, որ այս ծրագրերն ընդամենը սկիզբն են և մենք պետք է 2021թ.-ից մի նոր ազգային գաղափարախոսության վերաբերյալ քննարկում ունենանք, այսինքն քննարկումն ունենանք նախօրոք, բայց 2021թ.-ից մեզ համար միջին նորման ընտանիքում պետք է լինի 3 երեխան: Եվ մեր բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն նրան, որ 2021թ.-ից Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական յուրաքանչյուր ընտանիք ունենա ցանկություն և հնարավորություն ունենալու նվազագույնը երեք երեխա»:
Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Վերջինիս խոսքով՝ օգոստոսի 15-ից սկսած թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և սահմանի մոտ ունի ընդամենը 13 կմ լայնություն:
Ըստ Քեսքինի՝ արդեն ավարտվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալության հետ տարված աշխատանքները՝ ուղղված օդային միջանցքի բացմանը դեպի Նախիջևան ուղիղ թռիչքների համար:
Վերջին վեց ամսվա ընթացքում առաջնագծում լարվածություն չի եղել, հիմնականում եղել են դիպուկահարների կրակոցներ, այս պահին էլ ոչ մի լարվածություն չկա, հանգիստ է։ Այս մասին ԳՇ–ի կողմից կազմակերպած՝ մարտական դիրքեր այցելած լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ N միավորման հրամանատար Կարեն Շաքարյանը՝ անդրադառնալով սահմնանային վիճակին։
Նրա խոսքով՝ 2016 թվականի ապրիլից հետո նշված ուղությամբ ինժիներական աշխատանքներ են կատարվել․ «Եթե համեմատական կարգով նշենք, 2016 թվականից առ այսօր, կարելի է ասել, ամբողջ առաջնագծով՝ բոլոր ուղղություններով, այնպիսի աշխատանքներ են իրականացվել, որ ապահովեն անձնակազմի տեղաշարժվելը եւ այն մարտական խնդիրները, որը մեր առջեւ դրված են՝ կարողանանք ծածուկ մոտենալ առաջնագծին, այն ստորաբաժանումները, որոնք պետք է ծավալվեն, դուրս բերվեն ծավալման բնագծեր եւ իրենց խնդիրներն անվտանգ, առանց որեւէ չոչընդոտի իրականացնեն։ Սպառազինության, ռազմական տեխնիկայի, զինամթերքի հետ կապված այս պահի դրությամբ միավորման ենթակա բոլոր զորամասերն ապահովված են 100%-ով, ոչ մի խնդիր չունենք»։
Նորակոչիկները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին իրենց ծառայության մասին․ «10 օր է՝ ինչ զորակոչվել եմ բանակ։ Տպավորությունները լավ են, օրվա կարգացուցակը շատ խիտ է, օրերը շատ լավ են անցնում։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ տղա պարտավոր է ծառայել, հետո գնա շարունակի իր ուսումը, աշխատանքը»։ Մեկ այլ զինվոր նշեց, որ սկզբում անսովոր էր, բայց քիչ-քիչ ընտելացավ․«Լավ տեղ ենք ծառայում՝ բնության գրկում, անձնակազմն էլ շատ լավն է։ Հայ տղայի պարտքն ենք կատարում»։
«Ծառայությանն արդեն հարմարվել եմ որոշ չափով։ Մարտական դիրքեր դեռ չենք այցելել, պետք է սովորենք եւ հանձնենք քննություններ։ Քաղաքացիական կյանքում լրիվ տարբեր է, այնտեղ ունես հարազատներ, քեզ մոտ ընկերներ, իսկ այստեղ նոր ես գալիս, միայնակ ես ու պետք է ադապտացվես այս կյանքին, ձեռք բերես նոր ընկերներ, պետք է հաղթահարես նաեւ կարոտը»,– պատամեց նորակչիկը։
Վրաստանում լարված իրավիճակի կապակցությամբ Հայաստանում մտահոգություններ են առաջացել արտաքին հաղորդակցությունների առումով: Հարցն ըստ էության երկու կողմ ունի՝ գործող հաղորդակցությունը Վերին Լարսով, եւ դրան այլընտրանքային ճանապարհները:
Վրաստանն ու Ռուսաստանը մի քանի տարի բանակցում են Օսիայով ու Աբխազիայով ճանապարհների բացման հնարավորության շուրջ: Սակայն Վրաստանում հակառուսական այս ելույթներից հետո այդ հնարավորությունը կարելի է փակված համարել երկարաժամկետ կտրվածքով:
Ինչ վերաբերում է գործող հաղորդակցություններին, պետք է նշել, որ վերջին շրջանում Վրաստանում փորձ արվեց սահմանափակել հայկական բեռնափոխադրումների, մասնավորապես բեռնատարներով ցորենի տեղափոխման ծավալները: Առայժմ սահմանափակումներ չկան, սակայն դրա վերաբերյալ մտահոգությունները հայկական փորձագիտական շրջանակներում չեն դադարում:
Պետք է նշել, որ Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանը դիտարկում են որպես հարթակ Հայաստանի շրջափակումն ուժեղացնելու համար: Ադրբեջանական հետախուզական ծառայությունները ակտիվ աշխատում են Վրաստանում, օգտագործելով նաեւ տնտեսական ազդեցության լծակները:
Հայաստանի համար խնդիրներ կարող են առաջանալ նաեւ Իրանի ուղղությամբ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների ծայրահեղ լարվածության պայմաններում: Եթե այդ լարումը հանգեցնի ռազմական բախման, որի հնարավորությունը սակայն փորձագետները շատ բարձր չեն գնահատում, ապա հնարավոր է խնդիրներ առաջանան նաեւ Հայաստանի երկրորդ ճանապարհի հարցում: Ժամանակին, ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը խոսել էր հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին:
Արդյոք բանը կհասնի ռազմական բախման: Պետք է նշել, որ Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղղված են ոչ այնքան Հայաստանի դեմ, որքան կապվում են իրանական ուղղությամբ հնարավոր զարգացումների հետ:
Ինչ կարող է անել Հայաստանը, եթե իրադարձությունները զարգանան ամենաբացասական սցենարներով: Նման իրավիճակներում պետք է քննարկվեն «էքստերիտորիալ ճանապարհների» հնարավորությունները, ռազմա-քաղաքական ու դիվանագիտական խողովակներով:
Ադրբեջանական մարտական ինքնաթիռի ոչնչացման փորձի մասին ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը եւ ադրբեջանցի գործիչների բուռն երկեւակայության արդյունքն է»,- հայտարարել է Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊՆ-ը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական կողմի սադրանքի փորձի հետ: Ադրբեջանական կողմի պահվածքն այսօր մեկնաբանել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը:
Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ լրատվության բաժնից:
«Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:
ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա»,- ասված է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ:
Երբեւէ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի վերջին մայրաքաղից դեպի առաջին մայրաքաղաք կարելի էր հասնել ընդամենը 35 րոպեում և` ուղիղ չվերթով: Երևան-Վան ուղիղ չվերթ սա պատմական իրադարձություն է, որն իրականություն դարձավ մեր օրերում։ Առաջին անգամ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, ուղիղ չվերթով մեկնում է 2845 տարեկան Վան քաղաք։
Օդանավը ուղղություն վերցրեց դեպի հյուսիս-արևմուտք՝ անցնելով հայ-թուրքական ներկա սահմանը: Առաջին տեսարանը, որ բացվեց պատվիրակության առջև, Արարատ լեռն էր, բայց արդեն Արաքսի աջ ափից: Արեւոտ եղանակն էլ նպաստեց, որ Վան-Երեւան առաջին չվերթի ուղեւորները տեսնեն հայոց երկու սրբավայրերը՝ Բիբլիական Արարատն ու մայր Արաքսը, ապա ուղղություն վերցրերին դեպի Էրգրի խորքերը: Թռիչքն ընթացավ Երվանդաշատի, Կաղզվանի, Հայկական պարի ու Մանազկերտի վրայով, դուրս եկավ ձյունագագաթ Սիփան լեռան վրա, պտտվեց Վանա լճի վրայով դեպի արևելիք և մեր պատմական Արտամետ գյուղի մոտ վայրէջք կատարեց Վանի օդանավակայանում: Անհավատալի էր, որ օդանավից կարելի էր տեսնել Աղթամար կղզին և նրա վրա գտնվող միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց Սուրբ Խաչ եկեղեցին:
Պատվիրակության կազմում էին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փախնախագահներ ամերիկահայ Ալբեր Բոյաջյանը, լիբանանահայ Ստեփան Դերբեդրոսյանը, գրող- հրապարակախոս Ռոլանդ Շառոյանը, գործկոմի անդամ Պերճ Հալաջյանը, ԱԺ<Իմ քայլը > խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ,ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և ուրիշներ:
«Ինձ համար Սա հրաշք էր, գամ և տեսնեմ մեր առաջին մայրաքաղաքը, այս երկիրը որտեղ ապրել են մեր նախնիները: Շատ կուզեմ, որ բոլորը ունենան այս առիթը»,- օդանավից իջնելիս առաջին տպավորություններով կիսվեց Ալբեր Բոյաջյանն ու համբուրեց հողը:
«Մենք պետք պատկերացնենք, ընդամենը 35 րոպեում Հայաստանի մերօրյա մայրաքաղաքից ժամանեցինք մեր առաջին մայրաքաղաք Վան`շնորհիվ համահայկական խաղերի, սա աննախադեպ իրադարձություն է»,- ասաց պատվիրակության ղեկավար Իշխան Զաքարյանը:
Ռոլանդ Շառոյանի խոսքով մի վայրկյանում ապրեց 5000 տարվա կյանք:
Պատվիրակության բոլոր անդամների համար կատարվածը իսկապես երազ էր և բոլորը հույս էին հայտնում, որ Երևան- Վան առաջին չվերթը չի լինի վերջինը:
Հուսամ, որ սա կլինի ավանդաբար ուղեկցվող չվերթ և մենք կկարողանանք մեր հայրենակիցների հետ հաճախակի գալ և մեր պատմական հողերից մեր կարոտն այս կերպ գոնե առնել,- ընդգծեց Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով իրենք նոր ճանապարհի բացման առաջին մունետիկներն են:
Հայկական պատվիրակությանը Վանի օդանավակայանում դիմովորեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Ավելի ուշ պաշտոնական ընդունելությամբ քաղաքապետարանում պատվիրակությանը սպասում էին Վանի երկու քաղաքապետերը՝ այդպես է ընդունված կառավարել հնագույն քաղաքում:
Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչե Էրթանը նշեց որ, իրենց համար Վանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: «Մեր նպատակն է քաղաքը զարգացնել և ժողովրդին լավ ապագա մատուցել: Մենք գիտենք, որ դուք նախկինում էլ կապ եք ունեցել մեր քաղաքի հետ: Ձեր այցելությամբ մենք շատ ուրախ ենք ու փորձելու ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները»։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը քաղաքապետի հետ զրույցում ընդգծեց հայոց ազատամարտում Վանի առանձնահատուկ դերը։ Զաքարյանը կարևորեց հայոց հինավուրց քաղաքների միջև ճակատագրի բերումով ընդհատված կապերի վերահաստատման ու զարգացման անհրաժեշտությունը:
«Այսօր մեր բոլորի համար երազ էր, որ ընդհամենը 30 րոպեում մենք Երևանից իջանք Վան: Մենք առաջին ուղորներն ենք, որ ինքնաթիռով եկանք: Այս գաղափարը պետք է զարգացնենք ու հասնենք նրան, որ կապը լինի մշտական» -նկատեց Զաքարյանը:
Մարզական, զբոսաշրջային և մշակութային կապերի զարգացմանը կարող են նպաստել Համահայկական խաղերը, որոնք կազմակերպվում են 4 տարին մեկ և համախմբում աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում ապրող հայերին։ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հետաքրքիր մտահղացում ունի:
«Հաջորդ խաղերը Վանից սկսենք: Մի մասը այստեղ անենք, հետո տեղափոխվենք Երևան: Կարծում եմ՝ սա շատ լավ գաղափար է, որի հետ կապված մենք կարող ենք աշխատել և ծրագիրը անել: Ինչի մասին մենք հիմա խոսեցինք, կլինի շատ լավ կամուրջ մեր երկու քաղաքների մեջ: Հետո դա կարող է մշակութային կապեր զարգացնի, բիզնես կապեր զարգացնի, ուրիշ դրսևորումներ էլ ստանա: Արժե այս գաղափարի մասին մտածել, և արժե այս գաղափարը տանել առաջ»:
Զաքարյանի առաջարկը հետաքրքրեց, անգամ ոգեւորեց հայոց հնագույն մայրաքաղաքի մերօրյա քաղաքային իշխանությանը: Վանի քաղաքապետերը ողջունեցին հայկական պատվիրակության առաջարկը՝ ընդգծելով, որ մարզական նման ծրագրերը շատ գործուն միջոց են ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար։.
Վանի մյուս քաղաքապետ Մուսթաֆա Ավջը նշեց որ հայերի այցը բարձրացրեց իրենց տրամադրությունը: «Մենք մշակութային առումով միմյանցից օտար ժողովուրդներ չենք: Շատ լավ գիտենք, թե ինչեր են քաշել ժամանակին հայերը պատմության ընթացքում: Նույն աղետը կրում են նաև քրդերն այսօր: Ինչ-որ տեղ կարող ենք ասել, որ նույն ճակատագիրը կիսող ժողովուրդներ են: Մենք հիմա ձգտում ենք, որ մեր բարեկամների հետ եղբայրաբար ապրենք»:
Իշխան Զաքարյանը պաշտոնապես հրավիրեց քաղաքապետերին՝ մասնակցելու Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանդիսավոր բացմանը՝ նշելով, որ համահայկական նախորդ խաղերին իր մասնակցությունն էր բերել նաև Վանից ժամանած պատվիրակությունը: Կողմերը միմյանց փոխանցեցին նաև խորհրդանշական նվերներ։
Պաշտոնական հանդիպումից հետո պատվիրակությանը սպասում էր այցելություն պատմական վայրեր՝ Վանա լճով դեպի Աղթամար վանական համալիր և Սուրբ Խաչ եկեղեցի: Վանքի տարածք մուտք գործողը չի կարող շփոթել հայկական մշակույթի այս հոյակերտ նմուշը։
Հայկականության ևս մեկ լիցք վանքին հաղորդեց պատվիրակությունը՝ աղոթք հնչեցնելով առ Աստված։
Հաջորդ կանգառը Իգդիրն էր։ Այնտեղից անզեն աչքով տեսանելի է Սարդարապատի հուշահամալիրն ու ատոմակայանը, անգամ հասանելի են հայկական բջջային օպերատորները:
Իգդիրի քաղաքային իշխանության հետ զրույցի առանցքում ևս մարզական խաղերի միջոցով դրացիական հարաբերությունների հաստատումն ու տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի իրագործումն էին։
Իգդիրի քաղաքապետ Յաշար Աքքուշը ընդգծեց, որ ուզում են, որ սահմնը բացվի: Նաև շշեց, որ ջերմ կապեր է ունեցել Հայաստանի հետ : «Մենք ուզում ենք, որ սահմանը բացվի, հարաբերությունները լավ լինեն: Իմ պապերը մինչև 1988թ.-ը Ռանչպար գյուղում են ապրել»:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահից Իգդիրի քաղաքային ղեկավարությունը ևս մասնակցության հրավեր ստացավ:
-
-
27.01.2023 | 03:10
Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին -
28.01.2023 | 02:10
ՄԱԿ անտարբերությունը 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում -
27.01.2023 | 01:10
Ֆիքսում ենք, որ Երևանում, առանց ՀԱՊԿ-ի առաքելության ուղղությամբ աշխատանքն իր տրամաբանական ավարտին հասցնելու, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի. ՌԴ ԱԳՆ -
30.01.2023 | 03:10
Կարո՞ղ են ԵՄ դիտորդները կանխել Ադրբեջանի հարձակումը, ինչո՞ւ է ՌԴ-ն կոշտ արձագանքում․ «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» -
01.02.2023 | 12:10
Հայ-ադրբեջանական նոր պատերազմի սպառնալիքը չափազանց իրական է. Միջազգային ճգնաժամային խումբ հետազոտական կենտրոնի զեկույցը -
28.01.2023 | 01:10
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կինն 8 ամիս առաջ «մտել էր այդ շենք ու անհետացել». լրատվամիջոցներ -
27.01.2023 | 02:10
Բաքվից հենց այժմ էլ հորդող թշնամական հերթական հիստերիան արժանանալու է իրանական արձագանքին՝ Բաքվի վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում -
30.01.2023 | 12:00
Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան -
31.01.2023 | 11:10
Ո ՞ ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը՝ Հայաստանի ՞, Իրանի ՞, թե ՞Ռուսաստանի -
27.01.2023 | 02:10
Տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար. Արցախցի կանանց բաց նամակը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.