29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ վարչապետը Ֆրանսիական լրատվամիջոցին պատմել է, թե ինչի մասին է խոսել Ալիևի հետ և ինչպես է տեսնում արցախյան հակամարտության լուծումը:
Այն, ինչը ես պարոն Ալիեւի հետ քննարկել եմ, արցախյան հակամարտության լուծում չէ, այլ այն, թե ինչպիսի իրադրություն է պետք է ստեղծել, որ խաղաղ բանակցությունների հնարավորություն լինի:
Ֆրանսիական France 24-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած զրույցին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ «անհնար է լուծման մասին խոսել՝ չունենալով դրան հասնելու համար անհրաժեշտ պայմանները»:
Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և որ Հայաստանը երբեք բանակցային ձևաչափի փոփոխության խնդիր չի առաջադրել:
Իսկ ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, Փաշինյանը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե չի ցանկանում խոսել Արցախի հետ: «Ղարաբաղն ինչպե՞ս կարող է Ադրբեջանի իշխանության տակ լինել, եթե Ադրբեջանը Ղարաբաղի ժողովրդի հետ նույնիսկ խոսել չի ցանկանում»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ուզում է ստանալ Արցախի միայն հողը` առանց ժողովրդի: «Նրանց գլխավոր մտահոգությունը Ղարաբաղն իր բնակիչներից մաքրելն է»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետը սեպտեմբերի 29-ին, Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից վերադառնալով, ասել էր, որ Ալիևի հետ «ոտքի վրա» հանդիպման ընթացքում որոշվել է օպերատիվ կապ հաստատել:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ կապն առ այսօր էլ հաստատված չէ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կանցկացվի եւ կնպաստի հայերենի ու ֆրանսերենի տարածմանը, ֆրանկոֆոն երկրների հետ երկկողմ եւ բազամակողմ ձեւաչափով Հայաստանի համագործակցությանը եւ միջազգային հեղինակության բարձրացմանը:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը:
Մեկնաբանելով այսօր Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ արված իր հայտարարությունը, թե հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չհասնենք նաեւ տնտեսական հեղափոխության, վարչապետ Փաշինյանն ասել է, որ կառավարության գլխավոր խնդիրն է լինելու ստեղծել հնարավորություններ եւ այդ հնարավորությունները դարձնել իրական, որ մարդիկ տնտեսական առումով կարողանան ստեղծագործել:
«Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունները կան եւ կստեղծվեն եւ կուժեղանան: Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի եւ որեւէ կասկած չկա, որ այդպես էլ կա, ամեն ինչ վկայում է դրա մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդրին եւ այդ հարցը Ֆրանկոֆոն երկրների ղեկավարների ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ քննարկելու անհրաժեշտության մասին հարցին, վարչապետն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբեր ամսին:
Անկախ այս ամենից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն:
Այս մասին ասված է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է:
Մեր պատկերացմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետը մայիս-հունիս ամիսներն են, որի դեպքում հնարավոր կլինի խորհրդարանական պետությանը հարիր խորհրդարան ձևավորելու համար լիարժեք քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում գործող միջազգային կառույցների, դեսպանությունների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻԳ մոնիթորինգի հանձնաժողովի հետ:
Բացի դրանից, նշված ժամանակահատվածում հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել միջազգային կառույցների հետ՝ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցների ձեռքբերման համար:
Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բոլոր քաղաքական ուժերի հետ մայիս-հունիս ամիսներին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ միասնական հայտարարությամբ հանդես գալու համար:
Անկախ այս ամենից, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները՝ Հանրապետական խմբակցությունը չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: Մեր արտահայտած այս մոտեցումների նպատակը մեկն է` ապահովել ժողովրդավարական սկզբունքներով նոր խորհրդարանի ձևավորումը»,– ասված է խմբակցության հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին, զորահանդես չի լինելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան նշեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գեւորգ Ալթունյանի փոխանցմամբ՝ տարբեր զորամասերում լինելու են տարբեր մասշտաբի միջոցառումներ:
Հայաստանի Հանրապետության Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, մայրաքաղաքում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրն ամբողջ hանրապետությունն ունենալու է տոնական խորհրդին համապատասխան ձեւավորում: Կազմակերպիչները, կառավարությունն արել են ամեն ինչ, որպեսզի այդ օրը վերածվի իրական տոնի ողջ Հայաստանի տարածքում: Միջոցառումների մեկնարկը տրվելու է Երեւանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին: Միջոցառումները կսկսվեն կավճանկարչությամբ, որին կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ: Ժամը 13:00-ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո, Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարչության ցուցահանդեսը: Ժամը 13:00-ից սկսելու են աշխատել նաեւ Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը, որոնք աշխատելու են մինչեւ 23:00-ն: Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ամբողջ երկայնքով: Մայրաքաղաքում լինելու է փողային նվագախմբերի երթ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ միջոցառումները ֆինասավորելու են կառավարության աշխատակազմն ու մշակույթի նախարարությունը՝ 100 մլն դրամի շրջանակներում:
Սեպտեմբերի 21-ին տեղի կունենա նաեւ պարգեւատրման ավանդական դարձած միջոցառումը: Պարգեւները վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հանձնելու է նախագահ Արմեն Սարգսյանը՝ իր նստավայրում:
Արենիում ամեն օր կրակոցներ են հնչում, այրվում են սահմանին մոտ գտնվող մշակովի այգիները:
Պարզելու համար, թե իրականում ինչ է կատարվում գյուղում, զրուցեցինք տեղի բնակիչների հետ, որոնց խոսքով՝ կրակոցներն ավելի հաճախակիանում են առավոտյան և երեկոյան:
«Մեզ դա շատ է անհանգստացնում, իրենք ամրապնդել են իրենց դիրքերը, ճանապարհները սարքել են»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը՝ հավելելով, որ վերջին 20 տարում կրակոցներ չէին հնչել, բայց այս վերջին ժամանակներս միմյանց դիրքերի վրա են կրակում, ոչ՝ գյուղի վրա:
«Թեև այդ կրակոցներին բանի տեղ չենք դնում, բայց վախը սրտներումս է»,- ասաց մեր զրուցակիցներից մի կին և հավելեց, որ ինքը տեղյակ չէ, թե որքանով են կրակոցները կապված դիրքերի տեղաշարժի հետ:
Նրանք նշեցին, որ այժմ ամենավատ շրջանն է՝ բերքահավաքի շրջանը, և մարդիկ դժվարությամբ են իրենց բերքը հավաքում. «Ես էլ ուզում եմ շինարարություն անել, տանիքը փոխել, բայց ռիսկ չեմ անում: Սկզբում մի քիչ խուճապ կար, բայց հիմա արդեն կրակոցների ձայնից ճանաչում ենք՝ որն են մերոնք կրակում, որը՝ նրանք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել` պետբյուջե վերադարձնել 100 մլն դրամ:
Այս մասին սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
ՊՎԾ պետի խոսքով` ֆինանսական խախտումները կապված են Սփյուռքի նախարարության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ:
«Ունենք դեպք, երբ Սփյուռքի նախարարությունից հանձնարարվել է 75 մլն դրամ փոխանցել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, բայց ֆիլմերը նկարահանվել են Հ 1-ի միջոցներով: Հանրայինը մեզ տվել է տեղեկանք, որ իր միջոցների հաշվին է այդ ֆիլմը նկարահանել: Իրավապահները կպարզեն, թե այդ փողը ուր է գնացել»,- նշեց նա:
Դավիթ Սանասարյանի խոսքով` Սփյուռքի նախկին նախարարն ու իր աշխատակիցները պետք է նշեն, թե որտեղ են Հանրային հեռուստաընկերությանը փոխանցված գումարները:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր՝ օգոստոսի 24-ին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ երկու երկրների պատվիրակությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Ողջունելով Անգելա Մերկելին ու գերմանական պատվիրակությանը՝ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս պատմական այցը նոր հորիզոններ կբացի հայ-գերմանական հարաբերությունների զարգացման համար: Սա կանցլեր Մերկելի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, բայց նա մեր երկրում եղել է նաև ավելի վաղ:
«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման եւ խորը վստահության վրա: Գերմանիան Հայաստանի համար շատ կարեւոր գործընկեր է, բայց մեր համագործակցությունը հնարավորություն ունի շատ ավելի ընդլայնվելու տարբեր ոլոտներում: Եւ, իհարկե, չեմ կարող գոհունակությունս չհայտնել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու նաեւ այն քաղաքական աջակցության համար, որ զգում ենք Եվրամիության հետ մեր համագործակցության ընթացքում, քանի որ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները շատ կարեւոր նշանակություն ունեն մեզ համար»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Կանցլեր Անգելա Մերկելն իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար. «Ուրախ եմ հյուրընկալվելու ձեր երկրում եւ ուրախ եմ մեր հանդիպման համար: Անցյալ տարի մեր երկրները նշում էին դիվանագիտական հարաբերությունների հաստաման 25-ամյակը, եւ մենք այսօր արդեն կարող ենք ամփոփել, որ մեր հարաբերությունները դրական են: Համամիտ եմ Ձեզ հետ այն առումով, որ մեր հարաբերություններն ունեն չիրացված ներուժ, եւ այն պետք է օգտագործել ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ գիտահետազոտական եւ տեխնոլոգիաների ոլորտներում: Մենք ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ուշադրությամբ հետեւում էինք գարնանը ձեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին եւ գործընթացներին: Պատրաստ ենք շարունակել համագործակցել այս թերեւս դժվարին, բայց կարեւոր ճանապարհին»:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները տարբեր՝ մշակութային, կրթական եւ գիտական ուղղություններով խորացնելու հնարավորություններին:
Ոստիկանության զորքերն այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն՝ փոխարինելով ժամկետային զինծառայողներին: Այդ մասին ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում էր ծառայողների՝ մարտական հերթապահության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը։
«Ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են զինված ուժերին՝ բանակին, նրանց աջակցելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության գործին։ Մենք եկել ենք իրականացնելու ճանապարհելու հանդիսավոր արարողությունը, և արդեն շնորհակալություն եմ հայտնել ոստիկանության զորքերի ծառայողներին, նրանց հարազատներին՝ այս կարևոր առաքելությունն իրականացնելու պատրաստակամության համար», — ասաց վարչապետը՝ բարի և հաղթական ծառայություն մաղթելով նրանց։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի մասին որոշում է ստորագրել:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2018 թվականի օգոստոսի 24-25-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`
1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.
3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական սրահում:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել պատվո պահակային վաշտի և զինվորական նվագախմբի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության մոտոցիկլիստներ և ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր ըստ անհրաժեշտության:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նշված պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»,- ասված է որոշման մեջ:
Հայաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ, համաձայն որի՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդում այդ երկիրը կներկայացնի վարչապետը։ Այս մասին, ըստ «Ինտերֆաքսի»՝ չորեքշաբթի օրը հայտարարել է Կազմակերպության մամլո ծառայությունը։
ՀԱՊԿ լրատվական ծառայության տվյալներով՝ նախաձեռնությունը բարձրաձայնվել է Կազմակերպության մշտական խորհրդի՝ երեքշաբթի օրը տեղի ունեցած նիստի ընթացքում։
«Դիտարկվել են նաև 1992թ. մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի, ինչպես նաև՝ 2002թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ կանոնադրության արձանագրությունների մեջ փոփոխություններ մտցնելու նախագիծը, որոնք Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջարկվել են Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների՝ուժի մեջ մտնելու կապակցությամբ։ Համաձայն դրանց՝ ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության կողմից դիտարկվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը վերապահված է Հայաստանի Հանրապետության վարչապետի իրավասությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ մամլո ծառայությունից նշեցին, որ Կազմակերպության մշտական խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթերի նախագծերը մի փաթեթով ուղարկել ներպետական համաձայնեցման։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայումս Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն է։ Հուլիսին նա հայկական իրավապահ մարմինների կողմից ենթարկվեց քրեական հետապնդման։
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է ներկայացրել 2008թ. մարտի մեկի ցույցերը ցրելու գործի շրջանակներում։ Այդ ժամանակ նախագահական ընտրությունների (որում հաղթել էր Սերժ Սարգսյանը) արդյունքների դեմ բողոքող բազմահազարանոց ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառվեց, ու ցույցերը ցրվեցին։ Այդ ժամանակ զոհվեցին 10 անձինք, ավելի քան 250-ը վիրավորվեցին։
Այդ ժամանակաշրջանում Խաչատուրովը Հայաստանի Զինված ուժերի Երևանի կայազորի պետն էր։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար վերջինս նշանակվել է 2017թ. 3 տարով։
Հուլիսի 28-ին Ընդհանուր իրավասության Երևանի դատարանը որոշում կայացրեց ձերբակալել Խաչատուրովին։ Հատուկ քննչական ծառայությունը նրան թույլ տվեց լքել Հայաստանն ու աշխատանքի վերադառնալ Մոսկվա՝ պարտավորեցնելով նրան անհրաժեշտության դեպքում ներկայանալ քննչական մարմնին։
Հայաստանը ՀԱՊԿ անդամ-պետություններին առաջարկեց սկսել Կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց։
Հայաստանում 2008թ.Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ձերբակալվեց նաև Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն օրերս նա ազատ արձակվեց։
Հայաստանի կառավարությունը ներկայումս գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.