29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդմանը, թե մոտիկից դիտարկման տակ են պահում Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը, նշեց՝ ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր են վերահսկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:
«Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու երկարությամբ կան այդպիսի 30 տեղամասեր՝ այդ թվում առաջնային նշանակության ճանապարհներ, որ հակառակորդը կարող է մշտապես դիտարկել: Տավուշի մարզում 20-ից ավելի բնակավայրերի համար ևս վտանգ կա: Դրան ի պատասխան՝ մեր զինված ուժերը ունեն այդպիսի հնարավորություն ադրբեջանական շուրջ 50 բնակավայրի նկատմամբ»,-ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ խոսնակի կարծիքով՝ վերահսկելու գործոնը ինչ-որ կերպ շահարկելը Ադրբեջանի օգտին չէ: «Հայկական կողմն առնվազն 2 անգամ ավելի շատ բնակավայրեր է տեսնում և վերահսկում: Մենք պարզապես դրա մասին չենք բարձրաձայնում»,-նշեց Հովհաննիսյանը:
Նրա հավաստմամբ՝ վերահսկողության մեջ վտանգ կա, բայց ռազմական գործողության ժամանակ այն լուրջ վտանգ չի ներկայացնի և դեր չի խաղա:
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Մինչ նախարարը կներկայացներ նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե զեկուցի՞ հարցը, թե՞ թողնի վերջում փակ քննարկմանը, քանի որ համաներման վերաբերյալ ակտը ֆինանսական հետևանքներ ունեցող է և ԱԺ պետաիրավական հանձնաժողովը իրականացրել է այս հարցում փակ քննարկում:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե հանրությանը իրազեկելու հետ կապված ի՞նչ խնդիր ունեն, քանի որ այս նախագիծը վերաբերում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ի իրավախախտումներին և իր համար անհասկանալի էր՝ ինչու պետք է նախագիծը թողնեն:
«Այս քննարկման պրոբլեմը ո՞րն է, որ մարդիկ կարող են իմանալ և չվճարե՞լ», — ասաց նա և հետաքրքրվեց e-gov.am-ում արդյոք կա նախագիծը ներկայացրած և դրական պատասխան ստացավ:
Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Նա նշեց, որ խոսքը 13,3 միլիար դրամի համաներման մասին է:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքը չի վերաբերում մինչև 2017 թվականի բոլոր վարչական խախտումներին:
«Սիրելի քաղաքացիներ, ձեր վարքագիծը փոխելուց առաջ սպասեք ԱԺ-ում ընդունվի նախագիծը և համոզվեք, որ այս օրենքը վերաբերում է այն իրավախախտմանը, որը դուք կատարել եք, որից հետո ձեր վարքագիծը փոխեք: Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ տեսալուսանկարահանման քաղաքականությունում խնդիր կա, և ոստիկանությունը արդարադատության նախարարության հետ համատեղ մշակում է օրենքի նախագիծ վարչական իրավախախտումների մասին օրենքում, որով առաջինը՝ կթեթևացնենք քաղաքացիների տուգանքային բեռը, բայց կբարձրացնենք երթևեկության մասնակիցների կարգապահությունը», — ասաց նա:
Վարչապետը կարևորեց, որ օրենսդրությունը պետք է լինի երթևեկության կարգապահությունը բարձրացնելը և, կարծես թե, բավականին լավ առաջարկներ է ներկայացրել ոստիկանությունը:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ տեսանկարահանող և լուսանկարահանող խախտումները կազմում են 150 հազար, իսկ ճանապարհապարեկային ոստիկանության կողմից՝ յոթ հարյուր հազար:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս որոշումը և նշեց, որ մարդկանց մի մասը, այսպես թե այնպես, չէր վճարելու այդ տուգանքները, ինչը հետևանքների էր բերելու:
«Այս մեր քաղաքականությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, ես ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր քաղաքականությունը այն չէ, որ բոլորը ազատվում են բոլոր տուգանքներից և ով ինչպես ցանկանում է, մեքենան կարող է վարել, քավ լիցի, դրա մասին խոսք լինել չի կարող: Խոսքը նրա մասին է, որ մինչ այս իրականացվող քաղաքականությունը ուներ ֆիսկալ նշանակություն և մարդկանց տուգանելու խնդիր էր դրված», — ասաց նա:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորեց հասցեական զիջումը, այսինքն՝ եթե որևէ քաղաքացի խախտում է արել, նրան ներվի, ոչ թե, օրինակ, արել է Ա-ն, բայց ներվի Բ-ին:
Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ հանցավոր գործունեության հետևանքով, եթե վնաս է հասցվել և եթե ներվում է պարտքը, ապա կարող է խնդիր առաջանա քրեական առումով:
«Այնպես չլինի, որ վարչական համաներումը դե ֆակտո դառնա քրեական համաներում», — ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կառավարության նպատակը կոռուպցիայի դեմ պայքարում այն է, որ պետության հասցված վնասը փոխհատուցվի:
Երկար քննարկումներից հետո նախագիծն ընդունվեց միաձայն:
Ըստ նախագծի՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ վարչական ակտերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձինք կազատվեն պատասխանատվությունից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
[medium=left]https://hayacq.com/uploads/posts/2018-07/1530526196_02arm1.jpg[/medium]
Երևան քաղաքում`
Հուլիսի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:
Հայկական կողմի կրակից ամբողջությամբ ավերվել ու այլրվել է հակառակորդի դիրքերից մեկը:
Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»:
Հայաստանի քաղաքացիները, որոնք մտադիր են Վրաստան մեկնել իրենց չպատկանող ավտոմեքենաներով, պետք է անպայման ունենան մեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը։
Այդ տեղեկատվությունը Sputnik Արմենիայիհետ զրույցում հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնից։
Սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր բուռն բանավեճեր են ընթանում վարորդների շարքերում։ Ոմանք ասում են, որ իրենց թողել են առանց լիազորագրի, մյուսները նշում են, որ իրենցից փաստաթուղթ են պահանջել։
«Նրանք պետք է լիազորագիր ունենան, որում գրված է, որ մեքենայի տերը վարորդին վստահում է իր ավտոմեքենան։ Փաստաթուղթը պետք է նոտարի կողմից հաստատված լինի», — հաղորդել են բաժնից։
Վրաստանում ուրիշի ավտոմեքենան առանց համապատասխան լիազորագրի վարելն օրենքի խախտում է, ուստի հունիսի 1-ից Վրաստանը արգելք է սահմանել ուրիշի մեքենան առանց համապատասխան փաստաթղթի վարելու վրա ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև օտարերկրացիների համար։
Վրաստանի քաղաքացիների համար ուրիշի ավտոմեքենայով վրաց-հայկական սահմանը հատելիս լիազորագրի առկայությունը պարտադիր է արդեն մի քանի տարի։ Հայ մաքսայիններն արդեն երկար տարիներ պահանջում են ներկայացնել փաստաթուղթը։
Վրաստանի քաղաքացիները համապատասխան լիազորագիր ստանում են արդարադատության նախարարությունում, դրա արժեքը 12 լարի է (մոտ 5 դոլար)։
Առայժմ հասկանալի չէ, թե որքան արժե լիազորագիրը Հայաստանում։ Հայտնի է, որ այն պետք է գրված լինի անգլերենով և կարելի է ձեռք բերել նոտարի գրասենյակում։
ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» վերլուծական հաղորդման ժամանակ նշել է, թե որքան գումար է ավելացվել ՀՀ բյուջեում կոռուպցիոն բացահայտումներից հետո։
«Ներկա պահին կարելի է խոսել 18 միլիարդ դրամի (շուրջ 35 մլն դոլար) մասին՝ վերականգնված հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում»,- հայտարարել է Մանուկյանը ռադիոկայանի եթերում։
Նա կարծում է, որ պետք է ուշադրությունը սեւեռել ոչ թե գումարի չափի վրա, այլ այն բանի, որ դրանք կարող էին ներդրված լինել տարբեր նախագծերում։ Այդ տեսանկյունից գումարի չափը մի քանի անգամ աճում է, իսկ վերադարձված գումարի ճիշտ օգտագործման դեպքում կարելի է երկրում շատ խնդիրներ լուծել։
Այս տարի Հայաստանում անցկացվում է Ֆրանկոֆոնիայի օրեր, և հայ-ֆրանսիական հարաբերությունները բոլոր ուղղություններով նոր զարգացումներ են ապրում: Այս և այլ թեմաների շուրջ «Հայկական Վարկածը» զրուցեց Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքի նախագահ, ՀՀ ում Ֆրանսիայի Lorraine մարզի առևտրի պալատի Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ավետյանի հետ:
-Պարոն Ավետյան, ի՞նչ նոր ծրագրեր կան կապված Հայաստան-Ֆրանսիա կապերի զարգացման հետ, մասնավորապես տնտեսության ոլորտում:
-Արդեն մեկ տարի է, ինչ մենք հայկական պահածոները ներկայացնում ենք ֆրանսիացի սպառողին, և բավական մեծ հետաքրքրություն կա: Իմ նպատակներից մեկն էլ հայկական պահածոների համար ֆրանսիական շուկայում կայուն տեղ ապահովելն է, նաև նպատակ ունեմ զարգացնել Հայաստանում գյուղատնտեսությունը՝ ֆրանսիական փորձով: Հայաստանում հիմնադրել ենք AGRO FRANCE ընկերությունը, որի նպատակն է ֆրանսիական գյուղատնտեսության փորձի փոխանակում՝ համագործակցություն ֆրանսիացի գյուղատնտեսների, ֆերմերների, խաղողագործների հետ: Նախնական պայմանավորվածություն ունենք հայկական որոշ գյուղմթերքներ ֆրանսիական շուկա բերելու հարցում: Պիտի նշեմ, որ Lorrain-ի առևտրի պալատի կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ ևս, պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ֆրանսիայում Ռումինիայի հյուպատոսի և Ստրասբուրգում Ռումինիայի առևտրի պալատի նախագահի հետ հայկական գյուղմթերքը Ռումինիայում ներկայացնելու գործում:
AGRO FRANCE-ի հիմնական նպատակն է զարգացնել Հայաստանում գյուղատնտեսությունը՝ ֆրանսիական փորձի փոխանակմամբ:
Արթուր Ավետյանը համասեփականատեր է նաև համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիական Grand Champagne Paris կոնյակների, որը կոնյակ սիրողներին հայտնի է դեռևս 1875 թվականից, իսկ 2017-ին ճանաչվեց աշխարհում առաջինը: Բաժնեմասը ձեռք բերելուց հետո ապրանքանիշը վերաբրենդավորվել է և տուփերի վրա տեղ է գտել նաև Ավետյան ազգանունը:
ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամանյանի ֆեյսբուքյան էջում կատարվել է գրառում, համաձայն որի 2134 մետր հեռավորությունից հայկական ԶՈւ-երը խոցել են հակառակորդին։ Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում բավականին ակտիվ զորաշարժեր և զորքերի կուտակումներ են իրականացրել առաջնագծում, և հատկապես ակտիվ են եղել դիպուկահար և հատուկ նշանակության խմբերը, հայտնում է Banak.info-ն:
Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում երեկ՝ հունիսի 22-ին, պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորաասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»,-գրել է Ա. Հովհաննիսյանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2063837537269964/
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.