05.03.2021 | 15:10

05.03.2021 | 14:10

05.03.2021 | 13:10

05.03.2021 | 12:10

05.03.2021 | 11:10

04.03.2021 | 15:10

04.03.2021 | 14:10

04.03.2021 | 13:10

04.03.2021 | 12:10

04.03.2021 | 11:10

03.03.2021 | 15:17

03.03.2021 | 14:10

03.03.2021 | 13:10

03.03.2021 | 12:10
Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավ...03.03.2021 | 11:10

02.03.2021 | 15:10

02.03.2021 | 14:10

02.03.2021 | 13:10

02.03.2021 | 12:10

02.03.2021 | 11:10

01.03.2021 | 15:10

01.03.2021 | 14:10

01.03.2021 | 13:10

01.03.2021 | 12:10

01.03.2021 | 11:10

27.02.2021 | 15:10

27.02.2021 | 13:10

27.02.2021 | 12:10

27.02.2021 | 11:10

27.02.2021 | 3:10

26.02.2021 | 14:56

26.02.2021 | 14:10

26.02.2021 | 13:10

26.02.2021 | 12:10

26.02.2021 | 11:10

25.02.2021 | 15:10

25.02.2021 | 14:10

25.02.2021 | 13:12

25.02.2021 | 13:05

25.02.2021 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության Էրեբունու բաժնի հարկային տեսուչները խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար տնտեսվարողից պարբերաբար որպես կաշառք պահանջել և նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր չափերի գումարներ:Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Այսպես, 2020 թվականի ապրիլին ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն և հարկային տեսուչ Վ. Ս.-ն այցելել են Երևան քաղաքում գործող քաղցրավենիքի վաճառքի խանութ, որտեղ կատարված հսկիչ գնման ժամանակ նրանց ՀԴՄ կտրոն չի տրամադրվել։ Բացի այդ, խանութում վաճառք իրականացնող անձը գրանցված չի եղել որպես աշխատող։ Հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար հարկային տեսուչները խանութի տնօրենից պահանջել են կաշառք։ Այնուհետև, հետագայում ևս խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու համար, 2020 թվականի ընթացքում Ա. Պ.-ն ու Վ. Ս.-ն խմբով և նախնական համաձայնությամբ խանութի տնօրենից պարբերաբար պահանջել և ստացել են կաշառք։
Վերը նշված արարքների կատարման համար 04.03.2021թ.-ին Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Վ. Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ա. Պ.-ին դեռևս 28.01.2021թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել և Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ-ից և դարձնել վարչապետին ենթակա մարմին:
Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այդուհանդերձ, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև Ազգային անվտանգության ծառայության աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ, և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում: Ավելին, պետական պահպանության ծառայության որոշակի ինքնուրույնության արտացոլումն է նաև վարչապետի անմիջական մասնակցությունը նրա ղեկավար կազմի ձևավորման հարցում (ծառայության ղեկավարը նշանակվում և ազատվում է Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթնաժողովին, խոսել է Արցախից և Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունների մասին։Այս մասին գրում է ermenihaber-ը։
Խոսելով արցախյան վերջին պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից, Էրդողանը պնդել է, թե Թուրքիայի գլխավոր խնդիրը Ղարաբաղում անվտանգության ապահովումն է։
«Մեր տնտեսական և առևտրային հարաբերությունները կարող ենք ամրապնդել մեր անվտանգությանը և կայունությանը ուղղված սպառնալիքները չեզոքցնելու միջոցով: Հավատում եմ, որ որպես կազմակերպություն նույնպես այս գործընթացում Ադրբեջանիի հետ ամբողջական համերաշխության մեջ կլինենք: Հույս ունենք, որ Հայաստանն էլ իր կատարելիք խաղաղությանը միտված քայլերով տարածաշրջանային կայունությանը մաս կկազմի»:
Այնուհետև, ակնարկելով Հայաստանի ներքաղական վերջին լարված իրադարձությունները, Էրդողանը նշել է.
«Ցանկանում եմ կրկնել, որ մենք երբեք չենք ընդունել և չենք ընդունելու ժողովրդի կամքը առոչինչ համարող հակաժողովրդավարական միջամտությունները»:
Նշենք, որ Էրդողանը մի քանի օր առաջ էլ էր սադրող հայտարարություն արել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին՝ որակելով դրանք որպես «հեղաշրջման փորձ»։
Հիշեցնենք, որ «Տնտեսական համագործակցության կազմակերպությունը» հիմնադրվել է 1985թ.-ին։
Շուռնուխում թշնամին ինժեներական աշխատանքներ չի իրականացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Որ օրն այստեղ նման աշխատանքներ կատարեն, հերները կանիծենք։ Եթե լինի նման բան, առաջին խոչընդոտը ես կհանդիսանամ նրանց համար։ Մեր տարածքում եթե նման բան նկատենք, դա անգամ մեր կանայք չեն հանդուրժի»,-ասաց Հակոբ Արշակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը ահազանգել էին՝ Որոտանում թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել։ Իրինա Յոլյանը գրել էր, որ որոշ ժամանակ անց հնարավոր է տեսնենք՝ Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել։
Հակոբ Արշակյանը նկատում է՝ Որոտանի համայնքապետը հասկանում է, թե դա ինչ է նշանակում և եթե նա արտահայտվում է այդ մասին, բնականաբար անհանգստանալու առիթ կարող է լինել։
Չնայած Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին Շուռնուխի համայնքապետը վստահեցնում է՝ իրենք զգոն են, այս պահին էլ գյուղում հայկական մեր դրոշն են բարձրացնում․ «Մեր աշխատանքներն ինժեներական չեն, այլ՝ բարոյական»։
Լուսանկարում Շուռնուխում բարձրացվող Հայոց Եռագույնը։
Արցախի Վերածննդի հրապարակում այսօր՝ մարտի 4-ի առավոտյան, արցախցիները բողոքի ակցիա է տեղի ունեցել։Քաղաքացիների գերակշռող մասը Հադրութի բնակիչներ են եղել։ Արցախցիները պահանջում են իշխանություններից սոցիալական պայմաններ ստեղծել ապրելու համար կամ հնարավորություն ստեղծել, որ գնան ադրբեջանական վերահսկողության տակ մնացած իրենց տներում ապրեն։
NEWS.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատմեց, որ նույն պահանջով մոտ մեկ ամիս առաջ իրենք իրականացրել էին նաեւ ստորագրահավաք եւ ուղարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին.
«Հստակ պահանջն այն էր, որ մենք այդ տարածքի բնիկ ժողովուրդ ենք եւ հնարավորություն ստեղծեն այդ տարածքում ապրելու։ Մեզ հայտնեցին, որ այդ հարցը քննարկվում է, բայց առ այսօր պատասխան չենք ստացել»։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախում սոցիալական վիճակը գնալով հայտնվում է փակուղում. «Չեմ պատկերացնում՝ այս վիճակից ինչպես ենք դուրս գալու։ Մոտ մեկ տասնյակ մարդ ամեն օր սոցիալական խնդիրներով հանդիպում է ինձ հետ։ Մարդիկ ապրելու նորմալ պայմաններ չունեն։ Վարձով բնակարանների արժեքը մինիմալ 150 ՀՀ հազար դրամ է, իսկ իշխանությունների կողմից տրվող օգնությունը 60 հազար ՀՀ դրամ։ Մարդիկ այս ցուրտ օրերին ունեն նաեւ ջեռուցման խնդիր։ Ինձ մոտ վերջերս եկել էր մի կին, որն ապրում էր ծեր ծնողների եւ մանկահասակ երեխաների հետ, միայն 80 հազար ՀՀ դրամի էլեկտրաէներգիա էին ծախսել, դրա դիմաց իշխանությունները 12 հազար 500 ՀՀ դրամն են փոխհատուցում։ Այդ բնակարանում գազ էլ չկա, այսինքն՝ այլ միջոց չունեին ջեռուցելու»։
Պատգամավորը շեշտեց, որ Արցախում օրվա հացի խնդիր է առաջացել։
«Հայտարարվեց 68 հազար ՀՀ դրամ պետք է յուրաքանչյուր արցախցի ստանա, գրանցումը նոր է սկսվել, ասում են՝ մարտ ամսի վերջից նոր կսկսեն վճարել։ Զուտ պոպուլիզմ է, զուտ խոսքեր են։ Ինչքա՞ն կարելի է զուտ խոսքերով մարդկանց պահել։ Մեծամասնությունն այսօր տարրական հնարավորություն չունի ապրելու»,- ասաց նա։
Հակոբյանն անդրադառնալով պատերազմի հետեւանքով տունը կորցրած քաղաքացիներին բնակարանների տրամադրման գործընթացին՝ նշեց. «Այն գերատեսչության ղեկավարը, որը պիտի զբաղվի բնակարանների հարցով։ Ենթադրենք, որ ինչ-որ մի ժամանակ տալու եք բնակարաններ, ունե՞ք ինչ-որ ծրագիր, թե ո՞ւմ եք նախապատվությունը տալու։ Այդ հարցերն անպատասխան են։ Բնականաբար 20 հազար բնակարան միանգամից չի կարող լինել։ Ենթադրենք, որ կա 2 հազար բնակարան, ո՞ւմ եք տալու այդ բնակարանները»։
Նրա խոսքով՝ նույնիսկ այն տների համար, որոնք պատերազմի ընթացքում վնասվել են, որեւէ կանոնակարգված աջակցություն չկա. «Մարդիկ են մեկը մյուսին օգնում, սննդի տեսքով են անգամ աջակցում։ Քաղաքացի էր մեզ դիմել, առողջական խնդիր ուներ, որովհետեւ նկուղում են ապրում»։
Անդրադառնալով Արցախում գյուղատնտեսական խնդիրներին՝ Հակոբյանն ասաց, որ Արցախի բարիքների համից այլեւս ոչինչ չի մնացել. «Արցախում բոլորս առավոտյան սիրում էինք շուկա գնալ, որտեղ արվեստի հասնող գործեր էին։ Արցախի բարիքների համն ուրիշ էր։ Հիմա այլեւս շուկա էլ չենք գնում, այլեւս այդ տարբերակն էլ չկա։ Այն մարդը, որ ինքն էր աճեցնում ու վաճառում, հիմա ինքն է գնում»։
Պատգամավորն ընդգծեց, որ սոցիալական խնդիրներին գումարվում է նաեւ հոգեբանական ճնշվածության խնդիրը. «Եթե մենք այս պատերազմում հաղթած լինեինք, էլի կլիներ սոցիալական խնդիրներ, բայց հիմա պարտված լինելու զգացումը… 2 օր է որոնողական աշխատանքները կատարվում են, բայց որեւէ արդյունք չկա, Արցախում որտեղ նայում ես՝ անհետ կորած կա։ Մարդիկ այլեւս լավ ապագայի հույս չեն տեսնում»։
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ, որ Հայաստանի իշխանությունները հանրային ինչ-որ լուրջ աջակցություն ունեն, հաղորդում է Sputnik Արմենիան:
Խոսելով մարտի 1-ին Հանրապետության հրապարակում իշխանության աջակցության համար հավաքված մարդկանց թվի մասին՝ Քոչարյանը նշել է, որ իշխանությունները երեք օր ժողովրդին հավաքում էին հանրահավաքի՝ օգտագործելով ողջ վարչական ռեսուրսը։ Ընդ որում, 20 հազար մարդ են քերել, դա ինչ – որ հզոր աջակցության վկայություն չէ։
«Եթե վարչական ռեսուրսի միջոցով հավաքված մարդկանց փակագծերից դուրս թողնենք և դիտարկենք միայն նրանց, ովքեր իսկապես համակրում են իշխանությանը, ապա Բաղրամյան պողոտայում մոտավորապես նույնքան ժողովուրդ կար։ Խնդիրն այն է, որ շատ մարդիկ ապատիայի և բոլորի հանդեպ անվստահության վիճակում են։ Բայց դրանք բոլորովին ներկա իշխանության կողմնակիցներ չեն, համամիտ եմ՝ նաև նախկին», – Հայաստանի նախկին նախագահի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Քոչարյանը կարծում է, որ վարչապետն այսօր ամենաբարձր հակառեյտինգն ունի։ Ոչ մի քաղաքական կուսակցություն չունի այնպիսի հակառեյտինգ, ինչպիսին ներկայիս իշխանությունն է։
«Մենք յուրահատուկ իրավիճակ ունենք հետխորհրդային երկրի համար՝ ունենք պատասխանատու ընդդիմություն և անպատասխանատու իշխանություն», – հավելել է նա:
Քոչարյանն առաջարկում է ոչ թե նայել, թե որքան մարդ է աջակցում ընդդիմությանը, այլ թե որքան մարդ չի աջակցում իշխանությանը: Նա միաժամանակ կարծում է, որ դաշտի կոնսոլիդացիայի ձգան կարող է լինել ցանկացած միջադեպ։
ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ պատերազմում պարտությունը ծրագրված էր
«Ե՛վ պատերազմի ժամանակ, և՛ հիմնականում դրանից հետո շատ լուրջ կասկածներ առաջացան կառավարության և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ: Դրանք արտահայտվել են իմ, երկու գեներալ-գնդապետների, երրորդ նախագահի և մի շարք այլ մարդկանց կողմից»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ միայն ողջամիտ բան չեն ասել, այլև, ընդհանուր առմամբ, ոչ մի կասկած չեն փարատել։
«Նորմալ չէ, երբ իշխանությունները չեն կարողանում հասկանալի բացատրություններ տալ: Օրինակ՝ ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը դադարեցվեց զորահավաքի հիմնական բաղադրիչը` զինված ուժերի համալրումը: Ինչո՞ւ փոխարինվեցին փորձառու ռազմական սպաները, գեներալները, գնդապետները կամ հեռացվեցին պատերազմից առաջ։ Հոկտեմբերի 19-ին ինչո՞ւ չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը, երբ 4-րդ օրը գիտեին, որ պատերազմում պարտվելու են»,- ասել է Քոչարյանը:
«Դրանք հաղորդում են այն հանցագործությունների մասին, որոնցով հետաքննող մարմինները պետք է զբաղվեն: Դրդապատճառները պետք է ուսումնասիրեն հետաքննող մարմինները: Պատասխանների բացակայության դեպքում կարող է առաջ գալ ցանկացած ենթադրություն»,– նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
Ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանը հրապարակել է դիպուկահարի զենքի լուսանկարն ու գրել.
«Օրինակ այս դիպուկահար հրացանները Շուշիի պաշտպանության ժամանակ շատ լավ կաշխատեին…
Այսպես կոչված «քաղաքային մարտերի» համար սա շատ լավ զենք ա։ Կարելի էր շատ հեշտ շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին… Դե բայց վիժվածքի հրամանով մեր տեղացի «յաշմիստները» սրա օպտիկայի «խաչը» միայն սեփական ժողովրդի վրա են պահում…»։
Օրինակ այս դիպուկահար հրացանները Շուշիի պաշտպանության ժամանակ շատ լավ կաշխատեին… Այսպես կոչված “քաղաքային մարտերի”

Նա ունի որոշակի խարիզմա, նրա խոսքը լայն զանգվածների համար ընկալելի է։ Բայց տարիներ շարունակ ինքն իրեն անընդհատ կրկնում է և արդեն մարդկանց վրա չունի այն ազդեցությունը, ինչ առաջ ուներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին, նրա պահվածքին, արտահայտություններին։
«Մանիպուլյացիայի զոհ լինելը մարդկանց համար վիրավորական է։ Վերջին հանրահավաքը դրա ապացույցն էր։ Չմոռանանք, որ 2018–ին մարդիկ ինքնաբուխ էին լցվում, հավատում էին, վստահում էին։ Սարերի, ձորերի տարբերություն կա։ Ես մեկն եմ այն մարդկանցից, որոնք նրան ուղղակի լսել չեն կարողանում։ Նրա ձայնը որոշ մարդկանց նյարդերի վրա այնքան է ազդում, որ ի վիճակի չեն լսել»– ասաց Կարինե Նալչաջյանը։
Հոգեբանի խոսքով՝ Փաշինյանի համար այսօր կա մեկ գերխնդիր՝ պահպանել իշխանությունը, նրա մեջ բացակայում է պետական մտածողությունը, խղճի խայթը, մեղքի զգացումը։
«Ես արդեն երրորդ տարին է՝ լսում եմ այդ անձնավարությանը։ Տեսնում եմ հատկանիշներ, որոնք, այսպես ասած, շատ արդյունավետ են ամբոխավարական իմաստով։ Նիկոլ Փաշինյանի նման մարդիկ չունեն խղճի զգացում, խղճի խայթը պարզապես խորթ է այդ մարդկանց։ Նրան խիղճը չի կարող տանջել, նա մեղքի զգացում ունենալ չի կարող, դա ընդամենը բեմականացում է միամիտների համար»,– ասաց նա։
Կ․Նալչաջյանը նշեց, որ այս պահին խղճահարություն առաջացնելու աճպարարությունը ձեռնտու է Փաշինյանին, «Ժողովուրդ» բառն արդեն մաստակ ծամելու պես մի բան է դարձել։
«Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում։ Այդ կեղծիքը երևում է, նայեք նրա աչքերի արտահայտությանը, իր և իր տիկնոջ պահվածքը, շատ ավելի հակված են ժպտալու, զուսպ և հավաք են փորձում իրենց պահել, ինչը միշտ չէ, որ ստացվում է։ Ի՞նչ ներողության մասին է խոսքը, մարդկանց զավակները գնացել են ու չեն վերդարձել։ Մարդկանց մասունքները, մասնիկները հիմա նոր են իրենց հարազատներին հասնում։ Սա աննկարագրելի ողբերգություն է, մի հատ ասել ներողություն և ակնկալել, որ պիտի ներվես դա բարոյականության բոլոր սահմաններից այն կողմ է»–նշեց նա։
Հոգեբանն ասաց, որ վարչապետի «կեցցեն մեր զոհերը» արտահայտության ներքին տրամաբանությունն իր համար այն է, որ բոլորն էլ զոհ են՝ Արցախն էլ, ժողովուրդն էլ։
«Զոհ են նաև այն մարդիկ, որոնք հավաքված էին այնտեղ։ Ցավոք սրտի, իրենք իսկապես զոհեր են, հոգեբանական զոհեր են, այն մարդիկ, որոնք ստիպողաբար էին եկել։ Հոգեբանության մեջ կա այսպիսի բանաձեւ՝ «ներքաշման ողբերգություն». եթե դու ինչ–որ պատճառներով ներքաշվում ես ինչ–որ մի գործողության, արարքի մեջ, ինչը ներքուստ քեզ, քո համոզմունքներին դեմ է, երբ առաջին քայլը կատարում ես, դու արդեն ներքաշված ես։ Այս մարդիկ ներքաշված զոհեր են և իրենք մասնակից են դառնում Հայաստանի կազմաքանդմանը»– նշեց հոգեբանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ 2020 թվականին Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ժամանակ հայտարարել, թե ինքը գերագույն գլխավոր հրամանատար է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ ՌԴ պատգամավորը նշել է, որ Փաշինյանը նման իրավունք բացարձակապես չուներ նախեւառաջ այն պատճառով, որ խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին: «Երկրորդ, վարչապետը պետք է գերագույն գլխավոր հրամանատար դառնա բացառապես ռազմական գործողությունների ընթացքում: Պատերազմ պաշտոնապես չի հայտարարվել»,- ընդգծել է Զատուլինը ու ավելացրել. Փաշինյանը պարզապես օգտագործել է գերագույն գլխավոր հրամանատարի կերպարը` ապագա քաղաքական դիվիդենտների համար:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:
Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում:
Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ»:
-
-
27.02.2021 | 03:10
Գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են. Արման Թաթոյան -
04.03.2021 | 01:10
Այդ լացին, գավառական դերասանությանը, դերասանին հարիր այդ պահվածքին արդեն քչերն են հավատում. հոգեբանը՝ Ն․ Փաշինյանի մասին -
05.03.2021 | 11:10
Արցախում օրվա հացի խնդիր կա. բնակիչները Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել -
04.03.2021 | 11:10
ԱԺ պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է -
05.03.2021 | 03:10
Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան -
04.03.2021 | 02:10
Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին -
27.02.2021 | 12:10
Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք․ Լենա Նազարյան -
05.03.2021 | 01:10
Էրդողանը նորից խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից -
05.03.2021 | 12:10
Որ օրն այստեղ թշնամին նման աշխատանքներ կատարի, հերները կանիծենք․ Շուռնուխի գյուղապետը՝ խրամատ փորելու մասին -
04.03.2021 | 12:10
Փաշինյանը բացարձակապես իրավունք չի ունեցել իրեն գլխավոր հրամանատար հայտարարել. Զատուլին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.