21.04.2021 | 13:10

21.04.2021 | 12:10

21.04.2021 | 11:10

21.04.2021 | 11:03

20.04.2021 | 15:10

20.04.2021 | 14:10

20.04.2021 | 13:10

20.04.2021 | 12:10

20.04.2021 | 11:10

19.04.2021 | 15:33

19.04.2021 | 14:10

19.04.2021 | 12:10

19.04.2021 | 11:10

17.04.2021 | 15:10

17.04.2021 | 14:10

17.04.2021 | 13:10

17.04.2021 | 12:10

17.04.2021 | 11:10

16.04.2021 | 15:10

16.04.2021 | 14:10

16.04.2021 | 13:10

16.04.2021 | 12:10

16.04.2021 | 11:10

15.04.2021 | 14:10

15.04.2021 | 13:10

15.04.2021 | 12:10

15.04.2021 | 11:10

14.04.2021 | 15:10

14.04.2021 | 14:10

14.04.2021 | 13:10

14.04.2021 | 12:10

14.04.2021 | 11:10

13.04.2021 | 15:10

13.04.2021 | 15:10

13.04.2021 | 14:10

13.04.2021 | 13:10

13.04.2021 | 13:10

13.04.2021 | 12:10

Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցած Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան.այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ ԽաչատրյանըL:
Նա նշեց, որ դատաքննությունը նախատեսված է սկսել առաջիկա երկու շաբաթում:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը նշեց, որ հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ավելի քան 30 վարձկան:
«Հիմնավորվել է միջազգային մի շարք, մասնավորապես` «Սուլթան Սուլեյման Շահ», «Սուկուր, «Համզա», «Սուլթան Մուրադ» և այլ նմանատիպ անդամ հանդիսացող ավելի քան 30 վարձկանների կողմից սանձազերծված պատերազմին ներգրավվելու, ինչպես նաև վերջիններիս կողմից տարբեր պատերազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը»,- ասաց Խաչատրյանը:
Իրավապահները պարզել են նաև միջազգային ահաբեկչական այդ խմբավորումներից մեկի ղեկավարի ինքնությունը, հիմնավորվել է նրա կողմից խաղաղության, մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների փաստը:
«Պարզվել է «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ-ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամադ ալ Ջասիմի ինքնությունը, որն ազգությամբ արաբ է, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի: Վարույթ իրականացնող մարմինը ներգրավել է նրանց որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց Խաչատրյանը:
ՀԻշեցնենք, որ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը:
Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով:
Իրավասու պետական մարմինները և պետական պաշտոնատար անձինք պատերազմի ժամանակ պարտավոր են առաջնորդվել ստորև նշված իրավակարգավորումներով և իրենց լիազորությունների շրջանակում առավելագույնը անել՝ դրանցում նշված նպատակներին հասնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
Նա, մասնավորապես, գրել է․
«1. ՀՀ օրենքը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» հոդված 1-ին՝
«Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում»:
2. ՀՀ օրենքը «Պաշտպանության մասին»՝
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական-իրավական ձևից` կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:
3. Հրամանատարի որոշումը պաշտպանության մասին: Ցանկացած մակարդակի հրամանատար սկսած ջոկի հրամանատարից մինչև բանակի հրամանատար, ունենում է ընդունված որոշում հաստատված վերադաս հրամանատարի կողմից պահպանության կամ պաշտպանության իրեն վստաահված հատվածում թշնամու կողմից գործողություններ սկսելու դեպքում համապատասխան գործողությունների դիմելու մասին:
Ստորև տեղադրված նկարում պատկերված անձինք պատասխանատու էին 44 օրյա պատերազմի ընթացքում այս իրավակարգավորումների, ինչպես նաև տասնամյակներով մասնագետների կողմից մշակված պաշտպանության պլանի իրագործման համար:
Այժմ հարց. արդյոք սույն անձինք լինելով պատասխանատու՝ վերը նշված կարգավորումներում նշված պահանջները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար քրեաիրավական և «բարոյագիտական» իմաստներով մեղավոր են պատերազմում կրած պարտության, չարդարացված մարդկային, տարածքային և այլ կորուստների համար, թե՝ ոչ:
Ի վերջո սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի»:
Երկու վիժվածք, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ ադրբեջանում: Մեկն ասում է՝ հայ մայրեր ձեր որդիներին փնտրեք դիահերձարաններում, մյուսը՝ մեր զոհված զինվորների սաղավարտներից ճեմուղի է կառուցում: Նման գրառումով հանդես է եկել «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Երկուսն էլ մարդկության այն թերմացքն են, որոնց նույնիսկ աղբանոց նետելն է վնասակար շրջակա միջավայրի համար:
Կամ մեր ժողովրդի ինքնագիտակցությունը կարթնանա և այս աղետի ճանապարհը փակելու կամք ու խիզախություն կդրսևորի, թաղելով վիժվածքին պատմության ամենախարանված փոսում, կամ, կկորցնենք մեր պետականությունը։
Այսօր էլ Անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել, անվտանգությունը զրոյացրաց պանթուրքիստական հարճերը, ամենայն հավանականությամբ հաստատելու Սյունիքի հանձնման «թավշյա» մեթոդնեն ու գործիքակազմը: Եվ այս ամենին զուգահեռ՝ Վրաստանում ռուսական նախկին 62-րդ ռազմաբազայի տեղում թուրքիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում` իր ռազմաբազան տեղակայելու նպատակով և ինտենսիվորեն, առանց դադարի, հսկայածավալ ռազմական աջակցություն է ցուցաբերում ադրբեջանին։
Մի կողմից թուրքերը դիրքավորվում են տարածաշրջանում, իսկ մյուս կողմից էլ, այս ազդադավ սրիկայի օգնությամբ, մեր երկրում պրոթուրքական ակտիվ քարոզչություն են իրականացնում։ Իսկ սա նշանակում է, որ թուրքերը հաշվարկելով իրենց ռիսկերը, հենվելով նիկոլի հետ իրենց ստացված գործարքի՝ Արցախի հանձնման վրա, պատրաստվում են հարմար պահի օղակի մեջ առնել նաև Հայաստանը և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից:
Այսպիսով՝ էրդողան-նիկոլ- ալիև եռյակը այժմ զբաղված է Հայաստանի վիլայեթացման նախապատրաստական աշխատանքներով»,- գրել է Գևորգյանը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երեկ այցելել եմ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնք, որտեղ ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող համայնքի բնակիչների ուղղությամբ:
Տեղանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դաշտը, որտեղ համայնքի բնակիչները իրականացնում էին գյուղատնտեսական աշխատանքներ, գտնվում է ադրբեջանցիների կողմից ուղիղ դիտարկման ներքո, ուստի վարկածը, որ ադրբեջացնի դիրքապահները կրակել են իբր ինժեներական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ, մտացածին ու անտրամաբանական է, քանի որ իրենց զբաղեցրած դիրքերից առանց սխալվելու կամ շփոթվելու հնարավորության տեսանելի է ինչպես մեր քաղաքացու կողմից վարվող գյուղատնտեսական նշանակության տեխնիկան, այնպես էլ աշխատանքի բնույթը:
Ադրբեջանական զինված ուժերը, իրենց գործողություններով ակնհայտ խախտելով քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, ոչ միայն խոչընդոտել են համայնքի բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին, այլև իրական ոտնձգություն գործել նրանց կյանքի իրավունքի նկատմամբ:
Այս ամենը ծնում է Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղու ողջ երկանքով անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այդ ճանապարհով ադրբեջանական շարասյուների տարանցման ժամանակ մերձակա համայնքների բնակչության անվտանգությունը երաշխավորելու համար խիստ կարևոր է տարանցումները հստակ որոշված ժամանակացույցով կազմակերպելը, ինչը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին թույլ կտա փոխգործակցության շրջանակում կանոնակարգելու և կարգավորելու այն բոլոր իրավիճակները, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքը, առողջությունը կամ սեփականությունը:
Ժամանակացույցը նաև լրացուցիչ ու անհրաժեշտ պայման է քաղաքացիների համար` սեփական վարքագիծը որոշակիացնելու և հոգեբանական ներկա փուլում անվտանգության համար սպառնալիք դիտարկվող երևույթների մասին նախապես տեղեկացված լինելու տեսանկյունից:
Գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանում սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից մշակվող դաշտերում Արցախի զինված ուժերի և ռուսական խաղաղապահների ներկայությունը ուղղակի պարտադիր է՝ ադրբեջանական հնարավոր սադրանքներից խուսափելու համար»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ արտասահմանյան որոշ մայրաքաղաքներում «իրեն տապալելու ծրագիր է մշակվում»:
«Իմ դեմ պետական հեղաշրջման փորձեր են եղել: 2005-ին նրանք ցանկացել են «նարնջագույն հեղափոխություն» կազմակերպել Ադրբեջանում: Նրանք արդեն նարնջագույն թեւկապներ ունեին: Բերել էին նարնջագույն վրաններ: Ո՞րն էր նպատակը։ Նպատակը դավաճաններին իշխանության բերելն էր, Ղարաբաղը հայերին հանձնելն ու Ադրբեջանը ղեկավարելը»,- ասել է Ալիեւը: «Այն ժամանակ նորաձեւ էր «նարնջագույն հեղափոխությունը»: Այստեղ-այնտեղ հեղափոխություններ էին տեղի ունենում: Այժմ բոլորը կարող են տեսնել, թե ինչ տեղի ունեցավ այս հեղափոխությունների հետ: Երկրները գտնվում են անմխիթար վիճակում, չեն կարողանում դուրս գալ ճգնաժամից, ճգնաժամը տեւում է 15-17 տարի: Այս երկրները դժվար թե դուրս գան ճգնաժամից»,- հայտարարել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» բացումը ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է, որը մի կողմից արտահայտում է ադրբեջանական հասարակության շրջանում հայության նկատմամբ ատելության հսկայական պաշարը, մյուս կողմից հանդիսանում է այդ պաշարը սնուցող աղբյուր: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը:
NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության տեքստը.
«Այս ամենի մեջ ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը:
Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհված զինծառայողների, անհայտ կորած ու գերեվարված անձանց հարազատներին:
Ցավակցությունների և մարդու իրավունքների համընդհանրության մասին աղաղակելու փոխարեն միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար»
Իլհամ կեղծարարը հայոց պատմությունն ու մշակույթը լկտիաբար կեղծելու, հայ ժողովրդի պատմական բնօրրան Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն իր մայրաքաղաքով սեփականաշնորհելու փորձերից հետո որոշել է իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, երկխոսության տեքստեր հորինել և իբրև ուղիղ մեջբերումներ՝ ցիտել այդ հորինվածքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը:
Հայտարարությունում նաեւ ասվում .
«Եվ գտել է իր ստերը իրականության փոխարեն մատուցելու «հնարքը»՝ ամեն առիթով նույն բանը հետևողականորեն կրկնել այնքան, մինչև դիմացինը հոգնի դրանք հերքելուց կամ պարզապես արհամարհի իր պես ստախոսին, ու հրապարակում մնան միայն սեփական ստերը՝ որպես «իրականության» վկայություններ:
Եթե Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Իլհամ Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, երբ անվտանգության գոտի համարվող տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները՝ Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Հայաստանի և Արցախի միջև անխափան և հուսալի ցամաքային սահմանի (ցամաքային կապի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության ապահովման ուղղությամբ:
Դիվանագիտական ճակատում և պատերազմում Սերժ Սարգսյանին պարբերաբար պարտված Ալիևի ներկայիս ոգևորությունը որքան էլ հասկանալի է, միաժամանակ զավեշտալի են այդ ոգևորությունից գլուխը կորցրած Ադրբեջանի նախագահի՝ ժամանակ առ ժամանակ հնչող իրարամերժ հայտարարությունները.
Սերժ Սարգսյանը, ըստ Ալիևի, մեկ մերժում էր հողերը վերադարձնել, և Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք, միևնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, ուստի 2020 թվականին իրենք վերջապես հերոսաբար գրավեցին դրանք (bit.ly/2Rl3dhV), մեկ էլ՝ Սերժ Սարգսյանը խոստանում էր հանձնել հողերը ու չէր հանձնում, մի երրորդ դեպքում՝ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին (bit.ly/329iXa1):
Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր «Հաղթանակի այգու» բացման ժամանակ ասել էր, որ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրեն խոստացել է հողերը վերադարձնել՝ իրենից երկու շաբաթ խնդրելով:
Երեխաներին խաբել, պոստից հանել ու տարել են մտցրել մսաղացը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինվորի հայրը։
«Երեխաներին խաբել եւ դիրքերում ասել են, որ տանում են պահեստ։ Մինչեւ մեր երեխաներին տեղափոխելը, 10–րդ վաշտի հրամանատարը, որը տեղյակ է եղել, որ Հադրութը թշնամու վերահսկողության ներքո է, հրաժարվել է, ասելով՝ ինչ դատաստան ուզում եք իմ նկատմամբ արեք, ո՛չ ես կգնամ, ո՛չ էլ իմ տղաներին կուղարկեմ։ Երեխաներին խաբել, պոստից հանել ու տարել են մտցրել մսաղացը։ Մենք ԱԱԾ–ից պահանջում ենք, որ բերման ենթարկեն այդ ժամանակվա ՊԲ հրամանատարին՝ Ջալալ Հարությունյանին, որովհետեւ հրամանը ինքն է տվել։ Տեսնենք՝ ինչի համար են իմանալով հանդերձ, որ տարածքը մերը չէ, մեր երեխաներին տարել են մսաղաղ»,– վրդովված ասաց զոհվածի հայրը։
Նա նշեց, որ իր ձեռքի տակ է այդ հրամանը եւ անհրաժեշտության դեպքում դա կարող են ներկայացնել ԱԱԾ։
«Մեզ ոչ մի պատասխան չեն տվել, թե ինչ պատճառաբանությամբ են տարել մեր երեխաներին։ Այն տպավորությունն է, որ չեն էլ հետաքրքրվում։ Իսկ կոնկրետ իմ կարծիքով՝ թուրքերի հետ նախօրոք պայմանավորված են եղել, որ «այսքան մարդ բերենք, այսքան գումար տվեք», դրանից առաջվա գումարտակը գնացել է, մազապուրծ է եղել ու հետ եկել, հիմա ինչի համար են հաջորդ օրը երեխաներին տարել մտցրել մսաղացը»,– նկատեց նա։
Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն նախօրեին հայտարարություն է տարածել, որում նշվում է դեպի Թուրքիա կանադական ռազմական տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները չեղարկելու վերաբերյալ, որոնք կասեցվել էին 2020թ. հոկտեմբերին՝ Արցախի դեմ կիրառման հետևանքով։
«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր կայուն ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրեց ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվությունները Թուրքիա՝ մինչև Լեռնային Ղարաբաղի ռազմական բախման ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին մեղադրանքների հետաքննության արդյունքների հետաքննությունը։
Այդ կասեցումները հետևեցին 2019-ի աշնանը Թուրքիա արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը կասեցնելու որոշմանը՝ Սիրիայի հյուսիս-արևելք նրա ռազմական ներխուժումից հետո»,-ասվում է հայտարարության մեջ։
ԱԳ նախարարը նշում է, որ այդ ժամանակից ի վեր մանրազննին ուսումնասիրվել է բոլոր կասեցված և վավեր արտահանման թույլտվությունները՝ բոլոր ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների համար, որոնք նախատեսված են եղել Թուրքիայի համար:
«Այս վերանայումից հետո, որը հայտնաբերեց հավաստի ապացույցներ այն մասին, որ Թուրքիա արտահանված կանադական տեխնոլոգիաներն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, այսօր ես հայտարարում եմ այն թույլտվությունների չեղարկման մասին, որոնք կասեցվել էին 2020-ի աշնանը։
Այս օգտագործումը չէր համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը, և ոչ էլ Թուրքիայի կողմից տրված վերջնական օգտագործման երաշխիքներին»,-ասում է Կանադայի ԱԳ նախարարը։
Նշվում է, որ Գարնոն խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ վերահաստատելով Կանադայի մտահոգությունը։
ՀՀ ՀՔԾ մամուլի բաժինը հաղորդագրություն է տարածել, պարզաբանելով․
«Քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Նազարյանի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը և Սասուն Ռաֆաելյանն այսօր հայտարարություն են տարածել` նշելով, թե իբրև ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին տարածած հաղորդագրությամբ փորձել է տպավորություն ստեղծել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երևակայական չարաշահումների կատարմանը` միաժամանակ ՀՔԾ-ին հորդորելով օգտագործել դեռևս առկա հնարավորությունը և առարկայազուրկ գործը չհասցնել դատարան:
Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ:
Այսպիսով` փաստաբաններին հերթական անգամ կոչ ենք անում պաշտպանական մարտավարություն ընտրելիս մնալ կոռեկտության և մասնագիտական էթիկայի շրջանակներում և քրեական գործի նյութերում առկա փաստերը աղավաղված ներկայացնելու կամ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հիմնազուրկ հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվել բուն մասնագիտական գործունեությամբ: Հակառակ պարագայում նրանք առաջին հերթին կասկածի տակ են դնում հենց իրենց` պաշտպանների` որպես իրավաբանների կոմպետենտությունը»:
-
-
15.04.2021 | 11:10
Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում -
19.04.2021 | 11:10
Երբեք չենք հրաժարվելու պահանջատիրությունից․ Հայ մայրերի ուղերձն աշխարհին Ծիծեռնակաբերդից -
15.04.2021 | 03:10
Ջալալ որտեղ ես եղել այն գիշեր, որից հետո առավոտյան քո նկատմամբ մահափորձ եղավ -
21.04.2021 | 11:10
Հակառուսական հիստերիա՝ ոչնչից․ Երևանի արձագանքը՝ Ստրասբուրգին (տեսանյութ) -
16.04.2021 | 12:10
Փաշինյանի սկանդայալին հայտարարությունը Ռուսաստանի հայ իրավաբանների հետ հանդիպմանը․ձայնագրություն․Armvoice -
21.04.2021 | 11:03
Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին -
15.04.2021 | 01:10
«Թող անուն տա, թե չէ ինքն ապացուցում է, որ անգրագետ և սուտասան է». Օհանյանը` Փաշինյանին -
20.04.2021 | 11:10
Ադրբեջանում գտնվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ -
20.04.2021 | 01:10
Գերիների վերադարձման հարցով Հայաստանի առաջնային պատասխանատվության մասին հայտարարությունից հետո Բորիս Ավագյանն ազատվել է պաշտոնից ու հրավիրվել ԱԱԾ -
20.04.2021 | 02:10
Վերջին շաբաթներին ավելի քան 1 մլն նամակ է ուղղվել Սպիտակ տուն՝ քաջալերելու Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.