21.03.2023 | 15:10

21.03.2023 | 14:10

21.03.2023 | 13:10

21.03.2023 | 11:10

21.03.2023 | 0:10

20.03.2023 | 15:10

20.03.2023 | 14:10

20.03.2023 | 13:10

20.03.2023 | 12:10

20.03.2023 | 11:10

18.03.2023 | 14:10

18.03.2023 | 13:10

18.03.2023 | 12:10

18.03.2023 | 11:10

17.03.2023 | 15:10

17.03.2023 | 14:10

17.03.2023 | 13:10

17.03.2023 | 12:10

17.03.2023 | 11:10

16.03.2023 | 15:10

16.03.2023 | 14:10

16.03.2023 | 13:10

16.03.2023 | 12:10

16.03.2023 | 11:10

15.03.2023 | 15:10

15.03.2023 | 14:10

15.03.2023 | 13:10

15.03.2023 | 12:10

15.03.2023 | 11:10

14.03.2023 | 15:10

14.03.2023 | 14:10

14.03.2023 | 12:10

14.03.2023 | 12:10
Եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է ...14.03.2023 | 11:10

13.03.2023 | 14:10

13.03.2023 | 13:10

13.03.2023 | 11:10

11.03.2023 | 15:10

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալիրզա Թանհոյը Ադրբեջանին զգուշացրել է՝ Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ISNA-ն, ելույթ ունենալով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը, ԻՀՊԿ-ի գեներալը հայտարարել է․
«Ադրբեջանի Հանրապետությունը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի (1979-2003 թվականներին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյն-խմբ․) սխալները և իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանում հզոր երկիր, երբեք թույլ չի տա, որ իր սահմանները վտանգի ենթարկվեն»։
Թանհոյն ընդգծել է՝ ցանկացած քայլի, որն ուղղված է Իրանը և նրա հարակից շրջաններն անապահով դարձնելուն, կհաջորդի վճռական պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից:
Միջազգային հանրությանը ցավալիորեն չի հաջողվել դադարեցնել Ադրբեջանի կողմից շարունակվող ահաբեկչական պատերազմը, որը 21-րդ դարում սանձազերծվել է հայկական պատմական հող հանդիսացող Լեռնային Ղարաբաղում (որը Ստալինի կողմից հանձնվել էր Ադրբեջանին) ապրող հայերի դեմ և իրականացվում է միջնադարյան ոճով պաշարման միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն են տարածել Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Լիվերպուլի լորդ Ալթոնը, Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս լորդ Ռոուեն Ուիլյամսը, Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Քոքսուորթը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ, դոկտոր Ջոն Էյբները և պատգամավոր Թիմ Լաութոնը:
Նամակի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջին անհրաժեշտության պարագաների սուր դեֆիցիտ է առաջացել, և արդեն մահվան դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում բուժօգնությունից օգտվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով:
«Համաձայն միջազգային իրավունքի՝ կա պատասխանատվություն կանխատեսել և կանխել ցեղասպանությունը, պաշտպանել տուժածներին և պատժել ագրեսորին: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային կառույցների կողմից դատապարտմանը, Ադրբեջանի այս բռնությունների մասին ԶԼՄ-ների փաստացի լռությունը շարունակվում է, ինչն Ադրբեջանին հնարավորություն է տալիս անպատիժ կերպով զարգացնել իր ցեղասպանական քաղաքականությունը», — նշվում է նամակում:
Նամակի հեղինակները միջազգային առաջնորդներին կոչ են անում «անհապաղ կերպով զբաղվել այս սարսափելի ողբերգությամբ»:
«Հուսով ենք, որ խիզախ և վաստակաշատ լրագրողները լույս կսփռեն մի ժողովրդի տառապանքների վրա, որը, ցավոք, շատ լավ գիտի ցեղասպանական հանցագործությունների բնույթը», — գրված է նամակում:
Գերմանական ամենամեծ օրաթերթը՝ Bild-ը, անդրադարձել է Ադրբեջանից ԵՄ էներգակիրների ներմուծմանը` գրել է 1lurer.am-ը։
Ըստ 1lurer.am-ի՝ պարբերականը նշել է. «Ադրբեջանի նախագահ Ալիևը կռվում է, մարդկանց զրկում լույսից ու սննդից, իսկ ԵՄ-ն նրան գովում է որպես «վստահելի անձի»:
«Ռուսաստանն այլևս մեզ նավթ ու գազ չի մատակարարում, բայց դրանից էներգակիրների ներմուծումը բարոյապես ավելի մաքուր չէ: Ընդհակառակը, ԵՄ-ի այս նոր գործընկերը բռնապետ է, որը պատերազմում է իր հարևանի հետ և չի վախենում խաղաղ բնակիչներին էլեկտրաէներգիայից ու սննդից զրկելուց:
Իսկ ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս խարդախ և խաբեբա մարդուն գովում է որպես «վստահելի գործընկեր»,- գրել է Bild-ի հեղինակը։
Հավանաբար Ռուսաստանի տարածքի ուղղությամբ նոր հարվածներ կհասցվեն, ABC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ չհստակեցնելով, արդյոք դրանց հետեւում կանգնած կլինի Ուկրաինան։
Ուկրաինան չի ստանձնել դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի Էնգելս ավիաբազայի վրա, որը տեղակայված է ուկրաինական սահմանից ավելի քան 800 մղոն հեռավորության վրա, կատարված հարձակման պատասխանատվությունը, սակայն Բուդանովը խոստովանել է, որ «ուրախ է դրա համար»:
Ղրիմի վրա հարձակումների մասին հարցին Բուդանովը պատասխանել է. «Ղրիմն ուկրաինական տարածք է, մենք կարող ենք ցանկացած զենք կիրառել մեր տարածքում»։
Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին տրամադրած օգնության համար։
Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են, որ մոտ ժամանակներս Ուկրաինա կուղարկվեն ամերիկյան «Բրեդլի» մարտական զրահապատ մեքենաները։
Բուդանովն ասել է, որ ակնկալում է, որ մարտին մարտերը կլինեն «ամենաթեժը»՝ հավելելով, որ Ուկրաինան գարնանը խոշոր հարձակում է ծրագրում:
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ամփոփել է 2022 թվականը և տարեվերջյան իր զեկույցում ներկայացրել տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ կապված են ցեղասպանության հետ: Զեկույցում տեղ են գտել նաև Հայաստանը և Արցախը:
Լեմկինի ինստիտուտը նշում է, որ 2022 թ.-ին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ է դրվել հարևան Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից: Զեկույցում ներկայացվում են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի մշտական խախտումները, ինչպես նաև սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ագրեսիան Հայաստանի դեմ, հայ ռազմագերիների հանդեպ վայրագությունները:«Չնայած արտաքին աշխարհն արագ արձագանքեց՝ վերջ դնելու Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, սակայն Հայաստանի ինքնիշխան տարածքի 140 քառակուսի կիլոմետրը, ինչպես նաև Արցախի կարևոր հատվածները, այդ թվում՝ Շուշի քաղաքը, դեռ օկուպացված են Ադրբեջանի կողմից», — նշվում է զեկույցում:
Ինստիտուտը նաև հայտնում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով մարդասիրական ճգնաժամ, որը կարող է արագ վերածվել աղետի:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը երկրում բացահայտ կերպով վարում է դաժան հակահայկական քաղաքականություն՝ տոնելով պատերազմական հանցագործությունները և միևնույն ժամանակ արտաքին աշխարհին ներկայանալով որպես հանդուրժողականության բաստիոն», — գրում են Լեմկինի ինստիտուտի փորձագետները՝ հավելելով, որ Թուրքիան և Ադրբեջանը, ցանկանալով Հայաստանից ստանալ «Զանգեզուրի միջանցք», Հայաստանին սպառնում են պատերազմով, բռնազավթմամբ և ցեղասպանությամբ:Ինստիտուտն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հզոր երկրները, ինչպես նաև Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և այլ կառույցներ շարունակում են բացահայտ կերպով աջակցել Թուրքիայի և Ադրբեջանի վարչակարգերին:
«Ադրբեջանը Freedom House-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենաքիչ ազատ երկրներից մեկը: Վերջին տարիների ընթացքում այնտեղ ավելացել են լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների, էթնիկ փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության նկատմամբ հալածանքները՝ այլախոհությունը վերացնելու համար օգտագործելով ներքին, ինչպես նաև անդրազգային բռնաճնշումներ», — եզրափակում են փորձագետները:
Ամերիկյան Foreign Policy ազդեցիկ հրատարակությունը փորձագիտական հանրության ուշադրությունն է հրավիրել աշխարհի ամենակարևոր տասը հակամարտությունների։ Հրապարակման մեջ նշվում է Ուկրաինայի պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, ինչպես նաև քաղաքացիական առճակատումը Իրանում, Եմենում, Եթովպիայում, Կոնգոյում և Պակիստանում, և, վերջապես, Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը որպես ժամանակակից աշխարհի ամենասուր խնդիրներ: Հրատարակությունը հատուկ ուշադրություն է դարձրել և մանրամասն մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը. գրում է «Հրապարակը»։
Foreign Policy-ի փորձագետները համոզված են, որ ուկրաինական պատերազմն ամենամեծ ազդեցությունն է ունեցել Հարավային Կովկասում ուժերի նոր հավասարակշռության վրա։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ավարտից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի նոր առճակատում»,- նշել են ամերիկացի վերլուծաբանները։ Նրանց կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումը խախտեց տարածաշրջանի հետ կապված սկզբնական ծրագրերը։
Ամերիկացի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր անխուսափելի պատերազմը կարճատև է լինելու, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Պարբերականը զուգահեռներ է անցկացրել հայ-ադրբեջանական վերջնական կարգավորման երկու նախագծերի՝ ռուսական պլանի և «վաշինգտոնյան գործընթացի» միջև՝ պնդելով ամերիկյան տարբերակի առավելությունը։ Սակայն ամերիկացի վերլուծաբանները կանխատեսում են, որ խաղաղ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի, և նոր պատերազմ կսկսվի։
Եվրամիությունը կսկսի կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված երկու պատգամավորների խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ դա արվում է բելգիական ոստիկանության պահանջով։ Ընդ որում, նրա հայտարարության մեջ չեն նշվում այդ գործին մասնակից Եվրախորհրդարանի պատգամավորների անունները։
Սկանդալը ծագել է անցած ամիս այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի մեկ պատգամավոր եւ եւս երեք անձ ձերբակալվել են կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքով:
Չնայած իշխանությունները չեն նշել կաշառակերության սխեմայի հետեւում կանգնած երկիրը՝ ԵՄ-ում բազմաթիվ աղբյուրներ մեղադրել են Կատարին:
Այնուամենայնիվ, Կատարը կտրականապես հերքում է մեղադրանքները։
Մեցոլան, որը հայտարարել է, որ սկանդալը ցույց է տվել, որ բաց, ազատ, ժողովրդավարական հասարակությունները վտանգված են, հայտարարել է, որ այժմ կսկսի ոստիկանության խնդրանքով Եվրախորհրդարանի երկու պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու անհետաձգելի ընթացակարգ։
Եմ աղբյուրը BBC-ին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ոստիկանությունը կապ է հաստատել իր գրասենյակի հետ:
Հունվարի 16-ին հարցումը պետք է ներկայացվի Եվրախորհրդարանին, այնուհետեւ այն կփոխանցվի այդ կազմակերպության իրավաբանական հարցերով կոմիտեին։
Մեցոլան նշել է, որ կցանկանար, որ ամբողջ գործընթացն ավարտվի մինչեւ փետրվարի 13-ը։
Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորներն ունեն որոշակի անձեռնմխելիություն, ինչը նրանց երաշխավորում է իրենց աշխատանքը կատարելու, կարծիք հայտնելու եւ ազատ քվեարկելու հնարավորություն՝ առանց ձերբակալության կամ քաղաքական հետապնդումների վախի:
Այնուամենայնիվ, պալատը կարող է քվեարկել գաղտնի դատավարությունից հետո նրանց այդ անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Այս գործընթացը հնարավորություն է տալիս Եվրախորհրդարանի կասկածյալ պատգամավորներին ներկայացնել իրենց ապացույցները եւ պաշտպանվել մեղադրանքներից։
Պալատի փոխնախագահներից մեկը՝ Հունաստանից Եվրախորհրդարանի անդամ Եվա Քայլին, ի թիվս մի քանի այլ կասկածյալների, ձերբակալվել է անցյալ ամիս ոստիկանական ռեյդի ժամանակ։
Սակայն Եվրախորհրդարանի սոցիալիստ 44-ամյա պատգամավորը, որը հերքում է որեւէ իրավախախտում, արդեն անձեռնմխելիությունից զրկված է։ Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը հայտնաբերել է «կանխիկ գումարով պայուսակ»։
Նրա փաստաբանը հերքել է պնդումները, թե նա կաշառք է վերցրել՝ չնայած տեղեկություններին, որ իր բրյուսելյան բնակարանում 150 հազար եվրո են գտել։
Որոշ աղբյուրների համաձայն՝ եւս 600 հազար եվրո է հայտնաբերվել կասկածյալներից մեկի տանը, եւս 750 հազար եվրո՝ Բրյուսելի հյուրանոցի համարի ճամպրուկում:
Եվա Քայլին նախնական կալանքի տակ է գտնվում իր գործընկեր Ֆրանչեսկո Ջորջիի եւ Իտալիայից Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Պիեռ Անտոնիո Պանցերիի հետ։
Եթե մարդիկ նման հայտարարություններ են անում՝ փաստեր չներկայացնելով, եւ ընդ որում՝ կոնկրետ նշում են երկիրը, եւ ոչ թե որպես միտման են մասին խոսում՝ անմիջականորեն հավակնություններ ներկայացնելով երկրին, ապա բարի եղեք փաստերով ներկայացնել դրանք։ Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնք իբր վկայակոչվում են, որ դրանք եղել են, դե, ուրեմն ցույց տվեք, պատմեք։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ-ն հարկադրում է Հայաստանին միջանցք տրամադրել Ադրբեջանին, միանալ միութենական պետությանը։
«Իսկ կարելի՞ է մի հարց. ո՞ւմ են վկայակոչում մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին։ Այն մասին, որ նրանց հարկադրում են։ Ի՞նչ փաստեր են վկայակոչում։ Կա՞ն ինչ-որ փաստեր, թե ինչպես է տեղի ունեցել հարկադրանքը. բարեկամական իրադրությունո՞ւմ, կարմիր գինու գավաթի շո՞ւրջ, թե՞ կոշտ է տեղի ունեցել այդ հարկադրանքը։ Ինչպե՞ս են հարկադրել։ Պետք է, չէ՞, հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Թե՞ մարդը վեր է կացել եւ ասում է. «Գիտեմ, որ հարկադրել են։ Անգամ հիշում եմ, բայց չեմ հիշում թե ով եւ չեմ հիշում, թե ինչպես։ Հասկանո՞ւմ եք, որ պետք է գոնե ինչ-որ փաստեր լինեն։ Եթե մարդիկ նման հայտարարություն են անում՝ փաստեր չներկայացնելով, եւ, ընդ որում, կոնկրետ հիշատակում են երկիրը, եւ ոչ թե որպես միտում են խոսում, այլ անմիջականորեն հավակնություն են ներկայացնում երկրին, ապա բարի եղեք, ամրագրեք դա փաստերով։ Չէ՞ որ փաստերը, որոնք իբր վկայակոչվում են, թե իբր դրանք եղել են. դե, ցույց տվեք, պատմեք։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ բան ասել ի հավելումն այն բանի, ինչն ասվել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կողմից այն մասին, որ ռուս պաշտոնյաներից ոչ մեկը երբեք նման ոչ մի բան չի ասել։ Ես նկատի ունեմ Հայաստանի միանալը միութենական պետությանը։ Դե, այս տեսակ բոլոր արտահայտությունների գնահատականները տրվել են։ Եվ մեկ անգամ եւս. ինչ-որ բան գոնե պե՞տք է ներկայացնել։ Եվ, ի դեպ, նույնը կարելի է ասել այն պնդման մասին, որ մենք, իբր, Երեւանին պարտադրում ենք իր կողմից չվերահսկվող մի ինչ-որ միջանցք Հայաստանի տարածքով։ Սա ֆեյք է, ինչի մասին նույնպես բազմիցս խոսել ենք։ Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ղեկավարների 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ճանապարհներ, այդ թվում, Հայաստանի հարավում երկաթուղային ճյուղի վերականգնման հետ կապված։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չեն վիճարկում ոչ Երեւանը, ոչ Բաքուն, այնպիսին է, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն երկրին, որի տարածքով այն անցնում է»։
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․Վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։ Այս մասին գրում է ermenihaber-ը
Քըլըչը թուրքական կողմի մոտեցումների բացահայտման տեսնակյունից կարևոր դիտարկումներ է արել Հայաստան-Թուրքիա գործընթացի մեկնարկի, ներկա փուլի և այլ էական հարցերի մասին։
Քըլըչը նախ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործընթացին։ կա: Նրա համոզմամբ՝ փոխադարձ ըմբռման և երկու կողմերի՝ երկարաժամկետ շահերը հաշվի առնելու պարագայում կհաղթահարվեն առկա խնդիրները:
«Պետք է գիտակցենք, որ գործընթացներից մեկում դրական տեղաշարժը դրականորեն է ազդում մյուս գործընթացի վրա և նմանապես գործընթացներից մեկում բացասական զարգացումը ազդում է մյուսի վրա: Այս երկու գործընթացներն առանձին-առանձին են, բայց հնարավոր չէ լիովին տարանջատել իրարից»:
Այնուհետև գալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ խոսակցություններ կան, թե Թուրքիան և Հայաստանն իրականում եռակողմ բանակցություններ են վարում, որովհետև Ադրբեջանն էլ է մաս կազմում այդ գործընթացին:
«Իհարկե Ադրբեջանն էլ կա, Հայաստանի հետ երկխոսություն ունեցող որոշ երկրներ էլ կան: Սակայն դրանք ֆիզիկապես այս գործընթացի մեջ չկան, և չեն կարող պայմաններ թելադրել այս գործընթացում: Այս գործընթացը բացառապես երկկողմանի մակարդակում տարվող գործընթաց է: Բացառապես իմ և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի միջև է տեղի ունենում: Իր հետ նաև որպես բարեկամ հարաբերություններ ունենք»։
Քըլըչը հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցած տարբեր մակարդակի հանդիպումների դրական մթնոլորտը, այնուամենայնիվ շեշտել է, որ ներկա փուլում որոշակի խնդիրներ կան: Նրա կարծիքով՝ առկա խնդիրների լուծմանը հետամուտ պետք է լինեն տարածաշրջանային երկրները, բայց վերջին շրջանում ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը սկսել են միջամտել և խնդիրը միջազգայնացնել, ինչը թուրք դեսպանը սխալ է համարում։
«Տարածաշրջանային երկրներն իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց: Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել»:
Սերդար Քըլըչը շեշտել է, որ կարգավորման գործըթնացի շրջանակներում առարկայական քայլեր են կատարվում: Դրանցից մեկն այն է, որ շատ կարճ ժամկետում Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային երկկողմանի ավիաբեռնափոխադրումներն են սկսվելու:
«Մեր կարգավորման գործընթացի մեկնարկից առաջ Հայաստանի հետ ինտերնետային կապի հնարավորություն չունեինք։ Թուրքիայի մի որևէ քաղաքացի ինտերնետի միջոցով մեզ հետ կապվելու համար Թբիլիսիի միջոցով էր կապվում ․․․ Այս կարգավորման գործընթացի արդյունքում այս հնարավորությունն էլ արդեն ապահովվեց, արդեն ուղիղ ինտերնետի հնարավորություն կա Թուրքիայի և Հայաստանի միջև»։
Քըլըչը կողմնակից է այն տեսակետին, որ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացն անցնում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի միջով: Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների կայուն հիմքերի վրա դրվելն էլ Թուրքիա-Հայաստան գործընթացի հաջողությունից է կախված:
«Եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում և բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է: Հիմա պատկերացրեք՝ երկու սահմանային անցակետ ունենք, մեկը երկաթուղային, մյուսը՝ ավտոճանապարհային: Դրանք բացվելու պարագայում, Ալիջան սահմանային անցակետի առջև Երևանն է գտնվում: Երկաթուղու համար նախատեսված Աքյաքա անցակետի դիմաց էլ Գյումրին է գտնվում…
Այժմ Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում եթե Հայաստանի հետ առևտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ»։
Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է «վերադարձվի» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանին. այս գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և այս գյուղերը պետք է «վերադարձվեն» (չակերտները՝ Tert.am)։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով՝ սահմանազատման շուրջ բանակցությունները Հայաստանի հետ քննարկումների կարևոր ուղղություն են։
«Սահմանազատման գործընթացը, որքան էլ այն բարդ լինի, պետք է իրականանա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգահեռ։
Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ։ Այս համատեքստում է 8 գյուղերի հարցը, որոնցում «հարյուրամյակներ շարունակ» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցիներ են ապրել։ Այդ պատճառով այդ գյուղերը պետք է «վերադարձվեն» Արրբեջանին»,- ասել է Բայրամովը՝ ասուլիսի ժամանակ։
-
-
18.03.2023 | 01:10
Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող զինծառայողի մոր հեռախոսազանգերը հսկել են՝ զինծառայողի հետ հնարավոր կապը պարզելու համար.փաստաբան -
17.03.2023 | 11:10
Չեմ պատրաստվում մանդատս վայր դնել. Արսեն Թորոսյանը հերքեց նաև տեղեկությունը, թե Դատախազությունը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով -
16.03.2023 | 02:10
Ցուցադրական անհարգալից վերաբերմունք և դիվանագիտական սկանդալ բարեկամ Վրաստանի նկատմամբ -
15.03.2023 | 02:10
Ես երբևե որևէ միջանցքի մասին ոչինչ չեմ ասել, այլ ասել եմ ու կասեմ, որ Փաշինյանը հայ ժողովրդին դավաճանած անձ է. Մարգարիտա Սիմոնյան -
17.03.2023 | 01:10
Առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են. Մեսրոպ Առաքելյանը քաղաքային իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ -
21.03.2023 | 03:10
Եթե Բաքուն փորձի ռազմական գործողություն սկսել հայ-իրանական սահմանին, Իրանն այլընտրանք չի ունենա, քան միջամտելը.իրանագետ -
17.03.2023 | 03:10
Խոշոր չափի փողերի լվացում՝ Վ. Գասպարյանի աջակցությամբ. մեղադրվում է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան -
15.03.2023 | 11:10
Ի՞նչ էր անում Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին․ նա հիփոթեքային պայմանագիր է կնքել. Փաշինյանի պնդման հետքերով. Civilnet -
21.03.2023 | 11:10
Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին -
18.03.2023 | 02:10
Իրավիճակը մեզ համար աղետալի է. Ռասմուսենի Հայաստան գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.