Ահա թե ինչպես է Լիցկան արոտավայրերը հրամցնում Իրանին, իսկ ավելի ճիշտ՝ Իրանի ադրբեջանաբնակ հատվածին: Մեջբերում եմ Ատրպատականի ու Սյունիքի մարզի միջև կնքված համաձայնագրի այն կետերը, որոնցով էլ հենց արոտավայրեր են տրմադրվելու Իրանի ադրեջանցիներին․
1.4.7. Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնեց աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին:
1.4.8. Կողմերը համաձայնեցին աջակցել մասնավոր հատվածի կողմից` «Arman Agro industrial complex» ընկերության ստեղծմանը, որի գործունեությունը կիրականացվի ագրոարդյունաբերության ոլորտում իսլամական սպանդանոցի, արոտավայրերի բարելավման և օգտագործման, այգեգործության և այլ գործունեության զարգացման ուղղությամբ:
Նախ, ինձ խի՜ստ հետաքրքիր է պարզել «Arman Agro industrial complex» ընկերության սեփականատիրոջը: Պատրաստ եմ գրազ գալ, որ հենց Լիցկան է, դրա համար էլ այսպես համառորեն շարունակում է հայրենիքի դավաճանին հարիր այս որոշումն ի կատար ածել:
Բազմիցս է խոսվել այն մասին, որ Արցախյան պատերազմի ու հազարավոր զոհերի գնով մենք կարողացանք ձերբազատվել մեր սահմանամերձ գոտիներում ադրբեջանական/թյուրքական կոմպակտ համայքներից, բազմիցս է խոսվել հարցի էկոլոգիական կողմի մասին, որ ոչխարները փչացնում են արոտավայրերը, որովհետև խոտը արմատով են ուտում, ուստի չեմ կրկնվի:
Բայց, ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչպես կարելի է Լիցկայի պես հայրենիքի դավաճանին թույլ չտալ, որպեսզի նա Սյունիքի հողերը տնօրինի իր մասնավոր սեփականության պես, ինչպե՞ս հասկացնենք մեր այս իշխանություններին, որ արդեն հոգնել ենք տարբեր կիսագրագետ բաշիբոզուկների կամայականություններից:
Ախր սթափվել է պետք: Հասկացանք, որ Լիցկան չի հասկանում, որ իրա վերջը ամեն դեպքում վատ է լինելու, հասկացանք, որ իշխանություններն էլ կորցրել են կապը իրականության հետ, բայց ախր մեր իշխանություններն էլ պետք է հասկանան, որ կա մի հատ սահման, որից այն կողմ սկսվելու է անդառնալիության տարածքը, որտեղ իշխելու են ոչ թե լիցկաներն ու լիցկաներին հովանավորող իշխանությունները, ոչ էլ աբրի ու արդար ազգափրկիչները, այլ գազազած ու արյունարբու քաոսը:
Հ. Գ.Կին ծեծող Լիցկայից հայրենիք վաճառելը դեռ ամենամեծ ստորությունը չի, որ ես սպասում եմ:
Կոնստանտին Տեր-Նաքալյանի ֆեյսբուքյան էջից
- 13:10Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.