23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Հայկական Վարկած»-ի ստացած հավաստի տեղեկություններով, արդեն երկու օր է Սամվել Ալեքսանյանին պատկանող օղու արտադրամասում մարդիկ են թունավորվում: Աշխատակիցներից մոտ 10-15 հոգի երեկ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն թունավորման դեպքերը շարունակվում են, այսօր ևս մոտ 5 հոգի տարվել են հիվանդանոց: Աղմուկից խուսափելու նկատառումով՝ հիվանդների հետ կատարվող գործողությունները վերահսկվում են Ալեքսանյանի կողմից և գերգաղտնի են պահվում:
Թե ինչն է եղել թունավորման պատճառը, դեռ պարզ չէ:
Հայաստանի 2012/13թթ. առաջնությունում վերջին հորիզոնականը զբաղեցրեց Երևանի «Բանանցը»: Ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանն որոշել է հրաժարական տալ: Այս մասին տեղեկանում ենք «Բանանցի» պաշտոնական կայքից:
Սարգիս Իսրայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Ավարտվեց ևս մեկ ֆուտբոլային առաջնություն, ևս պատմությանմեկ էջ թերթվեց «Բանանց» ֆուտբոլային ակումբի համար:Դժբախտաբար այս մրցաշրջա-նում թիմը հանդես եկավ շատ ցածրարդյունքներով, թիմը հայտվեց առաջնության ետնամասում:Ունենալով լավ տրադիցիաներով հարուստ պատմություն այսօրստացվեց այն ինչ ստացվեց:
«Բանանց» ակումբի պատմությունը սկսվում է 1992 թվականից:
Հայաստանը նոր էր ձեռք բերել իր անկախությունը, և որոշվեց անցկացնել Հայաստանի ֆուտբոլի անկախ առաջնություն, քանի որերկիրը ուներ ֆուտբոլային պատմության հարուստ էջեր : Եսլինելով աշխարհի ամենատարածված խաղերից մեկի ֆուտբոլիսիրահար և լեգենդար ՙԱրարատ՚ ֆուտբոլային թիմի երկրպագու,որոշեցի ներդնել կարողություններս, հնարավորություններս ու միջոցներս ստեղծելու մի թիմ, որտեղ կընդգրկվեին այնֆուտբոլիստները, որոնք ժամանակին տարբեր պատճառներով չէին ներգրավվել «Արարատ» թիմի կազմի մեջ: Նրանք իսկապեսբարձրակարգ ֆուտբոլիստներ էին, և օժտված էին ոչ միայն բարձր պրոֆեսիոնա-լիզմով այլ մարդկային որակներով, ես նրանցգիտեի մանկուց և վստահ էի, որ կա-րող են հանդես գալ ամենաբարձ մակարդակով և ամենաբարձրակարգ թիմերում:
1992 թվականին թիմը ստեղծվեց և իմ առաջարկությամբ անվանվեց իմ ծննդավայրի «Բանանց» անունով:
Թիմը տղաների էնտուզիազմի, հայրենասիրության և իրենց գործի մեջ ունեցած տաղանդների շնորհիվ հենց նույն տարին 1992թ. մայիսին դարձավ Հայաստա-նի առաջին գավաթակիրը և ազգային առաջնության բրոնզե մեդալակիրը:
Նորաստեղծ թիմը մասնակցելով Հայաստանի Հանրապետության առաջնությանը նոր վերելքով հանդես գալով իր փայլունանունը գրեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ, դառնալով նրա առաջատարներից մեկը:
Հայացք նետելով թիմի ելույթներին և ցույց տված արդյունքներին պարզ է դառնում, թե ինչու «Բանանցը» կարողացավ գրավելերկրպագուների սրտերը:
Երկար տարիներ իմ հովանավորությամբ և ղեկավարությամբ թիմը ցուցադրել է կայուն տեխնիկապես գրագետ խաղ ևտարբեր մասնագետների կարծիքով «Բանանց» այդ տարիներին հանդիսանում էր Հայաստանի ուժեղագույն ֆուտբոլային թիմերից մեկը:
Հետագայում երկրի սոցիալական և տնտեսական ծանր վիճակը ազդեց նաև «Բանանց» թիմի գործունեության վրա:Կարճատև դադարից հետո ի ուրախություն ինձ և թիմի երկրպագուների, ակումբը նորից վերածնունդ ապրեց ֆուտբոլիաշ-խարհում հայտնի հայրենասեր բարերար հովանավորի շնորհիվ: Նա պատրաստ էր իր անձնական միջոցները ներդնելհայկական ֆուտբոլի զարգացման գործում: Ես շատ շնորհակալ եմ նրան, որ վստահեց ինձ համագործակցել և շարունակելղեկա-վարել ակումբը: Իմ միակ խնդրանքը եղել է այն, որ պահպանվի ակումբի անունը: Նրա կողմից այն ընդունվեցըմբռնումով:
Ոգևորվելով փոփոխություններով, նոր ծրագրերով ակումբը իր առաջ դրեց ի կատար ածել ամենաբարձր նպատակներ և այդպատճառով բոլոր մակարդակներով ձգտեց բարձր պրոֆեսիոնալիզմի: Բնորոշ ցուցանիշներ կարող են համարվելառաջնություններում թիմի գրաված բարձր տեղերը և այժմյան ստեղծված ենթակառույցների առկայությունը, որտեղ կարողեն ներգրավվել և ֆուտբոլով զբաղվել տարբեր տարիքի 600 երեխաներ: Ակումբը շարունակական ճիշտ քաղաքականություն էվարել ֆուտբոլի զարգացման գործում: Ճիշտ է կարող է և թվացյալ թերացումներ են եղել, բայց դրա արդյունքները կերևանհետագայում, ժամանակ է պետք:
Տարիների ընթացքում «Բանանց» տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք ընդգրկվել և այժմ էլ ընդգրկված ենհանրապետության տարբեր հավաքականների կազմերում: Այսօր հանրապետության տարբեր թիմերում հանդես են գալիսակումբի բազմաթիվ շրջանավարտներ: Սա վկայում է այն մասին, որ ակումբը մեծ աշխատանք է կատարել հայկականֆուտբոլի զարգացման և կայացման գործում: 2012թ. ակումբը ստեղծել է իր մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիան,որտեղ փորձի փոխանակման նպատակով Հոլանդիայից հրավիրվել են ֆուտբոլի հայտնի մասնա-գետներ, ավարտվել էմարզաբազայի շինարարությունը, ստեղծվել են ֆուտբոլի զարգացմանն անհրաժեշտ բոլոր ենթակառույցներ:
Այժմ ակադեմիան լիարժեք գործում է:
Լինելով ակումբի նախագահը աշխատել եմ պահպանել ակումբի ավանդույթները, միշտ հորդորել եմ մարզչական կազմինձգտել կատարելության, զբաղվել եմ երիտասարդ մասնագետների պատրաստմամբ:
Ակումբի ձեռք բերած այս հաջողությունների ֆոնի վրա աններելի եմ համարում այս տարվա ֆուտբոլի բարձրագույն խմբերիառաջնությունում «Բանանց» թիմի անհաջող ելույթները: Ես չեմ ուզում այստեղ նշել որևէ մեկի սխալը, աշխատանքում եղածթերությունները: Ես համարում եմ, որ լինելով ակումբի նախագահը չպետք է թերանայի իմ աշխատանքի որոշ օղակներում, որը հանգեցրեց նրան, այն ինչ ունենք:
Նորից ու նորից ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ակումբի հովանավորին ինձ վստահելու համար: Եսբարեխղճորեն կատարել եմ իմ պարտականությունները արդարացնելով նրա վստահությունը:
Ուզում եմ եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք միշտ ինձ սատարել են, օգնել են դժվար պահերին ի կատար ածելու մեր բոլոր մտահղացումները: Վստահ եղեք, մենք բոլորս կատարել ենք շատ հայրենանվեր աշխատանք, որիարդյունքները ես համոզված եմ կգնհատվեն հետագայում:
Այս ամենից ելնելով, հաշվի առնելով «Բանանց» թիմի անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա և պատրաստ եմ հրաժարվել իմ պարտականություններից:
Մոտակա ժամանակներս այս ամենի մասին պարտավորվում եմ տեղեկացնել ակումբի հովանավորին և ակումբիաշխատակազմին:
Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր ֆուտբոլասերներից «Բանանց» թիմի երկրպագուներից, այսօրվաանհաջողությունների համար:
Միևնույն ժամանակ հպարտ եմ, ակումբի ստեղծման, կայացման համար, հպարտ եմ, որ կարողացել եմ բարձր պահել ակումբի անունը, որ մասնակցություն եմ ունեցել Հայկական ֆուտբոլի զարգացման գործին, հպարտ եմ, որ բարեխղճորենկատարել եմ իմ բոլոր պարտականությունները»:
Արմավիրի մարզի Արևիկ, Սովետական, Շենավան, Հայկավան, Գետաշեն և Մրգաշատ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. նրանք չեն ցանկանում լսել գյուղատնտեսության փոխնախարարներին, այլ պահանջում են, որ իրենց այցելի կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այս համայնքներում կարկուտը ոչնչացրել է ամբողջ բերքը: Գյուղերը գտնվում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարյուրավոր ծիծաղելի, անհեթեթ կամ սարսափելի, աննպատակ ճակատամարտերի տարեթիվ ես սերտում դպրոցում, զանազան թագավորների, փարավոնների, կայսրերի անուններ սովորում, ամեն օր հոդվածներ կարդում հարկերի, սակագների, քաղաքականության մասին, սակայն բուն մարդ արարածի մասին մենք ոչինչ չենք սովորում, ոչինչ չգիտենք… Ինչ էլ գիտենք, կցկտուր…
Երբ մեզ շրջապատող կյանքում ինչ-որ բան է փչանում, մեքենայի կամ այլ սարքավորման հետ կապված, անմիջապես գլխի ես ընկնում, թե ինչն է պատճառը կամ որտեղ փնտրել պատճառը և արագ կարողանում ես շտկել, կարգավորել…Սակայն, եթե մեր մեջ է ինչ-որ բան «կատարվում», մեր մեջ է «ջարդվում» այն «զսպանակը», «պտուտակը», որը միակ իմաստն է մեր կյանքի, որը մեր մեջի միակ զգացումն է, որ ունակ է հաճույք ու ցավ զգալու, երջանկություն տենչալու և վայելելու, ահա հենց դա է անծանոթ մեզ և որի վերաբերյալ ոչինչ չգիտենք… Ու ցավն այն է, որ երբ այն հիվանդանում է, հիվանդանում է հոգիդ` նրան գրեթե ապաքինում կամ բուժում չկա…
Հենց դա է ցավը, անարդար, դաժան, վայրենի խելագարության աստիճանի ցավը…»:
Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր Կրասնոդարի Կուբանին և մրցավեճը ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի`0-0: Ոչ ոքին ԲԿՄԱ-ի համար չեմպիոնական էր և նա երկրորդ տեղում ընթացող Զենիթից առաջ է անցել 6 միավորով, իսկ իր հերթին պետերբուրգյան թիմը ապահովեց երկրորդ հորիզոնականը, այս մասին գրել է footballcity.am-ը:
Ավելացնենք, որ մրցավեճին որակազրկման պատճառով չի մասնակցել Արազ Օզբիլիզը: Չնայած Մարկոս Պիզելին հայտավորված էր հանդիպման, նա նույնպես չմասնակցեց մրցավեճին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատները:
Երևանի նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին՝ Կառավարություն շենքից դուրս գալուն պես, Վարգդես Գասպարին և մի շարք քաղաքացիներ դիմավորել են «սրիկա» վանկարկումներով:
Այժմ Վարդգես Գասպարին, սովորության համաձայն, ի նշան բողոքի՝ պառկել է Կառավարության շենքի դիմաց:
http://www.youtube.com/watch?v=1D7Yr2MsWxc
Տեսանյութը՝ tert.am-ի
Ժողովուրդը կապստամբի՞,թե՞ կարտագաղթի:Այդ հարցը վերջերս շատ է հնչում: Իհարկե, անչափ ցանկալի է, որ չանի ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետև երկուսն էլ կործանարար են: Արտագաղթի տեմպերի պահպանումը կբերի մեր պաշտպանունակության աստիճանական կորստի, որից ինչ-որ մի պահի կօգտվի հակառակորդը: Իսկ ապստամբություն, սոցիալական «բունտ» անող ժողովուրդը չի ենթարկվում ոչ մեկին, ոչ ոքի չի լսում` ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ նույնիսկ նախախորհրդարանին` գնում է, ջարդում-փշրում է, թալանում է խանութները, հարուստների տները: Դա նշանակում է քաոս, և մեր հակառակորդը պարզապես հիմար պետք է լինի, եթե այդ քաոսից չօգտվի: Բնականաբար, այդ երկու անցանկալի երեւույթների դեմն առնելու պարտականությունը նախևաոաջ իշխանությանն է: Ինքնապահպանության պարզ բնազդը պետք է դրդեր նրան քայլեր անելու` սեփական ազդեցությունը փոքր-ինչ թուլացնելու և պետությունը փոքր-ինչ ուժեղացնելու ուղղությամբ: Ոչ մի սարսափելի բան չէր պատահի, օրինակ, եթե Երևանի ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն չունենար: Չարժեր այս վերջին ընտրություններում այդքան «հուպ տալ»` ընտրակաշառքների վրա այդքան մեծ գումարներ ծախսելով և թաղի լակոտ-լուկուտին քաղաքացիների վրա «քսի տալով»: Կամ` այս, մեղմ ասած, ոչ այնքան հաջողակ կառավարության վերանշանակումը նույնպես դիտվում է որպես մարտահրավեր հասարակությանը: Այդ երկու իրադարձությունների և շարունակվող արտագաղթի կամ հնարավոր «բունտի» պատճառահետևանքային կապը, կարծում եմ, պետք չէ երկար բացատրել: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և խոսքը, հետևաբար, ոչ թե իշխանությունը հանձնելու, այլ պարզապես ռացիոնալ վարքի` անհրաժեշտ, նվազագույն բարեփոխումների մասին է: Թե չէ` վատ կլինի բոլորի, այդ թվում` իշխանությունների համար: Բայց ես չեմ նսեմացնում նաև մեր պատասխանատվությունը: «Մեր» ասելով տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր նրանց, ում խոսքը հասարակության համար ինչ-որ նշանակություն ունի` քաղաքական գործիչներին, հրապարակախոսներին, մեկնաբաններին, լրագրողներին և այլն: Մեր գործիքը միայն խոսքն է, բայց ո՞վ ասաց խոսքը կարտևոր չէ: Եթե 20 տարի շարունակ մեզնից շատերը կրկնում են, որ Հայաստանը աշխարհի ամենավատ երկիրն է, որ այստեղ ապրում է կիսա-սոված, կիսավայրենի, ճնշված, խեղճուկրակ ժողովուրդ [«դե, ճիշտ են անում խեղճ մարդիկ, որ գնում են»], ապա գուցե ամբոխի աչքին չափազանց խիզախ և ճշմարտախոս ենք երևում, բայց հաստատ որևէ դրական ուղերձ հասարակությանը չենք հղում: Հատկապես այս թեզերը սիրում են կրկնել այս 20 տարում Հայաստանից գնացածները` արդարացնելու համար իրենց բացակայությունը:Տագնապի, փախուստի, անհավատության տրամադրությունները սերմանելով` պետք չէ էժան դիվիդենդներ շահել` ոչ մի կործանում էլ հայ ժողովրդին չի սպառնում: Պետականությունը, այո, կարող ենք կորցնել, եթե այսպես շարունակենք` մենք բոլորս, ովքեր ապրում ենք Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունում: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, եկեք սկզբի համար արձանագրենք` Հայաստանը մեզ համար աշխարհի ամենալավ երկիրն է, այստեղ ապրելը մեծ երջանկություն է: Ինձ համար, համենայնդեպս, այդպես է:
Առավոտ
Անգլիացի հայտնի 38-ամյա ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ավարտում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
«Ես շատ շնորհակալ եմ ՊՍԺ-ից այն բանի համար, որ ինձ թույլ տվեց շարունակել խաղալ, սակայն ես հիմա հասկանում եմ, որ կարիերաս ավարտելու ժամանակն է»,-իր որոշումն այսպես է մեկնաբանել Բեքհեմը:
Այժմ Բեքհեմը պատրաստվում է Ֆրանսիայի առաջնության նախավերջին` 37-րդ տուրի` «Բրեստի» դեմ խաղին:
Ձեր ուշադրության ենք ներկայացնում նրա` տուգանային հարվածից խփած բոլոր 65 գոլերը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:
Հանձնաժողովն առաջարկել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ և տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:
Հիշեցնենք, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը 2013 թ. փետրվարի 21-ին «Հետք օնլայն» էլեկտրոնային էջում հրապարակել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր. Վանաձորի քաղաքապետ» վերնագրով հոդվածը, որտեղ պարզաբանել էր Վանաձորում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը և նշել. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում’ ինչ է անում»: Իսկ լրագրողի այն հարցին, թե միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչությն ընթացքում և քվեարկության օրը, Վանաձոր համայնքի ղեկավարը պատասխանեց. «Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի է անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով’ միշտ գալիս է հասնում մինչև +1»:
Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տված բացատրություններում Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանը նշել է, որ լրագրողի տված հարցին պատասխանելիս ոչ տեղին օգտագործել է «անգիտակից» բառը’ բնավ մտադրություն չունենալով վիրավորել որևէ մեկի, առավել ևս հանրության մի մասի ինքնասիրությունը:
Վանաձորի քաղաքապետը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել:
Կից ներկայացվում է հանձնաժողովի որոշումը:
Լեհաստանում ավարտվեց շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը. տեղեկացնում է armchess.am-ը:
Հայաստանի 14 ներկայացուցիչներից ամենաբարձր՝ 7-րդ տեղը զբաղեցրեց Սերգեյ Մովսեսյանը:
Հայ շախմատիստներ զբաղեցրին հետևյալ տեղերը.
Վլադիմիր Հակոբյան- 76
Սերգեյ Մովսեսյան — 7
Գաբրիել Սարգսյան- 31
Տիգրան Պետրոսյան — 39
Հրանտ Մելքումյան — 10
Ավետիք Գրիգորյան — 109
Զավեն Անդրիասյան — 68
Ռոբերտ Հովհաննիսյան — 65
Արման Փաշիկյան — 58
Կարեն Գրիգորյան — 150
Հովհաննես Գաբուզյան — 136
Էլինա Դանիելյան -157
Ռոբերտ Աղասարյան — 63
Վլադիմիր Պողոսյան — 237
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.