03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ծիծեռնակաբերդից քիչ առաջ վերադարձա, ուր բարձրացել էի հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Այս անգամ այնտեղ բարձրանալիս մոտս մի քանի խոհեր էին միախառնվել:
Նախ, որ երկու տարի հետո արդեն կլրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը նույնիսկ նվազագույն հատուցումը դեռևս չի ստացել՝ ոչ միայն Թուրքիայի, այլև առհասարակ մարդկության կողմից: Կասեի անգամ հակառակը՝ Թուրքիայի ժխտողականությունը, Հայաստանի շրջափակումը և միջազգային հանրության անտարբերությունը կարծեք թե 1915 թվականի իրադարձությունների շարունակությունը լինեն: 100-ը, ամեն պարագայում, խորհրդանշական թիվ է, բայց նաև բացարձակ հիշեցում է, որ Ցեղասպանության հիշողություններ ունեցող վերապրողներ արդեն չկան:
Երկրորդ մտորումս այն էր, որ այսօր Մեծ եղեռնի հուշարձան բարձրացող հարյուրհազարավոր մեր հայրենակիցների շարքում նաև Սիրիայի ողբերգությունից Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցներն են: Նրանք Ցեղասպանությունից մազապուրծ եղած, Սիրիայի անապատներում քայլած և Հալեպում ապաստան գտած վերապրողների այն սերունդն են, որը երկրորդ անգամ տեղահան է լինում մի հակամարտության արդյունքում, որի գլխավոր բորբոքողներից մեկը կրկին Թուրքիան է: Համենայնդեպս, նման ողբերգության պայմաններում ինչպիսի բախտավորություն է, երբ այդ մարդիկ անվտանգ գտնվում են իրենց հայրենիքում և այս օրն իրենց ցեղասպանված նախնիներին հարգանքի տուրք են մատուցում մայր հողի վրա:
Երրորդ մտորումս այն էր, որ 100-րդ տարելիցի նախաշեմին մեր և՛ քաղաքական, և՛ հոգևոր, և՛ ընդհանրապես հասարակական մտածողության մեջ Ցեղասպանության և դրա հետևանքների վերացման հարցում շեշտադրումների հստակ փոփոխություն է նկատվում: Իսկապես, արդեն ժամանակն է, նույնիսկ ուշացել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը պահելով մեր տեսադաշտում՝ մեր գլխավոր թիրախը դարձնենք դրա հետևանքների վերացումը: Դա նշանակում է պահանջատեր լինել մեր իրավունքներին, նյութական, հոգևոր, մտավոր և բարոյական կորուստներին:
Իհարկե, խնդիրը այսպիսի հարթության վրա դնելը հայ ժողովրդի կողմից նետված լրջագույն մարտահրավեր է: Սա չի կարող զուտ հայտարարությունների տիրույթում մնալ, այլ ենթադրում է այդ նպատակի հետևողական և գործնական իրագործում:
Այս խնդրի լուծումը ենթադրում է երեք գլխավոր նախապայման.
1. Ուժեղ, միասնական, ժողովրդավար և արդար Հայաստան:
2. Կազմակերպված Սփյուռք, որը հավատում և վստահում է առաջին հերթին Հայաստան պետությանը, պատրաստ է համագործակցության և բոլոր հնարավոր ռեսուրսները ներդնելու:
3. Խնդրի քաղաքական, դիվանագիտական և իրավական այնպիսի ձևակերպում, որը հնարավորություն կտա ապահովել միջազգային առավել լայն շրջանակների համակրանքն ու ներգրավվածությունը»:
Թերթը մոտ օրերս շրջայց է կատարել Երևանի մի քանի դեղատներում և արձանագրել որոշակի թանկացումներ: Ըստ թերթի` հիմնականում թանկացել են սրտանոթային, ճնշման, աչքի հիվանդությունների բուժման համար նախատեսված և տարբեր տեսակի ցավազրկող դեղամիջոցները: Այսպես, «Սերվիեր» դեղագործական ընկերության «Նոլիպրել ֆորտե» կոչվող դեղը, որը նախկինում վաճառվում էր 7200 դրամով, հիմա դարձել է 8200 դրամ: «Դելտրալեքս 60»-ը 8200-ից դարձել է 8800 դրամ, «Պռեդուկտալ MR»-ը`7150-ից 7800 դրամ, «Պրեստարիում 5 մգ»-ն` 4500-ից 5000 դրամ, իսկ «Պրեստանս 10/5»-ը 8600-ից դարձել է 9950 դրամ:
Թանկացել է նաև «Սանոֆի ավենտիս» դեղագործական ընկերության «Էսենցիալ» դեղամիջոցը` 3450-ից դառնալով 4350 դրամ, իսկ հիմա արդեն`4850: Այս դեղամիջոցը երկու անգամ է թանկա-ցել: Աչքի համար նախատեսված «Տաֆտոլան» կոչվող կաթիլները ևս թանկացել են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը փոխանցել է. «ՏՄՊՊՀ մոնիթորինգի խումբը գների որոշակի բարձրացում արձանագրել է: Այս պահին շուկան ուսումնասիրվում է, և ավարտին դրանց արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը»:
Ժողովուրդ
Քաղքենի կանանց մի տեսակ կա, որը երբ հարազատ է կորցնում, առաջին հերթին մտածում է, թե սգո արարողությունների ժամանակ ի՞նչ հանդերձով ներկայանա, որի մեջ ավելի գեղեցիկ-տպավորիչ լինի ու ավելի ազդեցիկ-սգավոր: Այսինքն` «համապատասխան տեսքով» հանրությանը ներկայանալը բոլոր հարցերի մեջ առաջին տեղում է: Ապրիլի 24-ին և ընդհանրապես ցեղասպանության հետ կապված հարցերում մեր պետությունը հիմնականում նմանվում է քաղքենի կնոջ այդ տիպին` առաջնորդվելով հետևյալ «կարգախոսով»` ամեն ինչ` ինչը բխում է ձևից ու ամեն ինչ` հանուն ձևի:
Արդեն մենք սովոր ենք, որ ապրիլի 24-ին առավոտից երեկո հեռուստատեսությամբ ու ռադիոյով հեռարձակվելու է սգո երաժշտություն, որի ներքո` պետության ղեկավարների ու ժողովրդի երթ, անմար կրակի շուրջ դրվող ահռելի քանակությամբ ծաղիկներ, որն, ի վերջո, կրակի շուրջը դառնում է պարիսպ, հիշատակի արցունքոտ խոսքեր, սահմռկեցուցիչ նկարներ, դեռևս կենդանի` հատուկենտ ականատեսների սարսափազդու պատմություններ. այնպիսի տպավորություն է, կարծես մի ամբողջ ժողովուրդ մազոխիզմով է զբաղված ու կառավարությունը նպաստում է դրան: Ամեն տարի մի նոր բան մտածող է լինում, որն անմիջապես «փորձարկվում» ու հաջորդ տարի արդեն դառնում է ավանդույթ… գիշերային երթեր, մոմերով երթեր, պատուհաններին` մոմեր… և ոչ ոք մի պահ կանգ չի առնում ու ասի` ի՞նչ խոսք, շատ գեղեցիկ ու հուզիչ է, որ ամեն հայ իր սրբազան պարտքն է համարում՝ գնալ Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ դնել անմեղ զոհերի հիշատակի համար վառվող անմար կրակի մոտ, ամեն հայ պարտավոր է գոնե այդ օրը մի պահ լռելյայն գլուխ խոնարհել, բայց ամեն հայ նաև պարտավոր է ընդունել, որ չի կարելի մի առումով ընկնել ծայրահեղությունների գիրկը, մյուս առումով` ոչինչ չանել:
Միայն լացը չի կարող աշխարհին ստիպել ճանաչել ցեղասպանությունը, պետք է նաև գործ, և այդ գործը գիտության լեզվով խոսելն է:
Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը, երբ գնում էր Եվրոպա, իր խոսքերով` «հայերու համար ազատություն բերելու», նրան հարցրին` ինչպե՞ս պիտի խոսես, չէ՞ որ օտար լեզվով խոսել չգիտես, նա պատասխանեց` հայու լեզվով կխոսեմ. լաց կլինեմ:
Դար է անցել, բայց, ավաղ, հայի` աշխարհին ներկայանալու լեզուն դեռ մնացել է լացը:
Հայաստանում գործում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ունենք հումանիտար ոլորտի բազմաթիվ գիտնականներ, պատմաբաններ, ցեղասպանագետներ… Ու այդ ամենի կողքին` մի զարմանալի ու անբացատրելի իրողություն` մեր «գիտելիքահենք տնտեսություն ունեցող» պետության հումանիտար ոլորտի գիտնականներից և ոչ մեկը ցեղասպանության թեմայով և ոչ մի տպագրած հոդված չունի՝ ազդեցության գործակից ունեցող հեղինակավոր միջազգային ամսագրերում, այնինչ գիտնականի գլխավոր գործը հոդվածների տպագրությունն է, պետության (ինչպես նաև անհատ-բարերարների) գործն էլ` իր համար այդքան կարևորություն ներկայացնող թեմայի շուրջ տպագրություններին խրախուսելը կամ գոնե դրանց լինել-չլինելով հետաքրքրվելը: Զարմանալիորեն, մինչ այժմ այդ մասին ոչինչ չի խոսվել, կարծես թե նորմալ երևույթ է, որ համարյա մեկ դար աղաղակվում է ցեղասպանության ճանաչման հարցն ու համարյա չկան միջազգային ակադեմիական հեղինակավոր տպագրություններ:
Թե ինչո՞ւ է պետությունն այսքան անհաղորդ, դժվար է ասել: Կան միայն ենթադրվող վարկածներ, օրինակ, որ դա գիտության հետ կապված խնդիր է ու ղեկավարության տեսադաշտում է այն չափով, ինչ չափով նա կարևորություն է տալիս գիտության հետ կապված մյուս խնդիրներին: Մյուս վարկածը` որ իրենց կարծիքով «հայու լեզվով» խոսելն աշխարհին ավելի շատ բան կներկայացնի, քան գիտելիքի ու գիտնականի լեզվով խոսքը, կամ` տեղյակ չեն, որ գիտնականի գործը տպագրությունն է։ Այնինչ, ազդեցիկ խոսքն աշխարհում գիտական փաստերի լեզվով խոսքն է: Վարկածներ կարելի է էլի թվարկել, բայց դրանցից ոչ մեկն էլ չի փարատում զարմանքը: Թվում էր, թե` ինչպես ծնողն է ասում` օրագիրդ բեր, տեսնեմ` ի՞նչ ես արել, այնպես էլ, պիտի որ, «պետություն-ծնողը» վաղուց հարցրած լիներ, թե ի վերջո, ի՞նչ արդյունքներ ունենք… իսկ աշխարհին որևէ լուրջ բան կարող է ասել գիտական արդյունքը և ոչ թե արցունքը` իր տարբեր դրսևորումներով:
Իհարկե, շտապեմ ասել, որ այս առումով, ուղիղ մեկ տարի առաջ մենք լուրջ նորություն ունեցանք. «Նուշիկյան ասոցիացիայի» կողմից տրվեց 500-հազարանոց խրախուսավճարի խոստում նրան, ով այսօր աշխարհում գոյություն ունեցող ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային երեք պարբերականներից ((Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies և Genocide Studies and Prevention)) որևէ մեկում կտպագրի առնվազն 5000 բառ պարունակող հոդված:
Այդ պահին Գարեգին Նուշիկյանի խոստումը նման էր Թեհլերյանի կրակոցին, որ նոր շրջանի ու նորովի մոտեցման սկիզբ էր դնում: Ի վերջո, գտնվեց մեկը, ով այս հարցը դրեց աշխարհին գիտականորեն ներկայացնելու հողի վրա:
Որախալի է նաև, որ Գարեգին Նուշիկյանն առաջինը եղավ, բայց ո՛չ միակը. նրան կարճ ժամանակ անց հաջորդեց «Տաշիր» հիմնադրամի և Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության համատեղ ջանքերով, ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, կազմակերպած մրցանակաբաշխությունը՝ ինդեքսավորվող կամ ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության մասին գիտական հոդվածների տպագրության համար (ԾՐԱԳԻՐ՝ ՀՑ100_ՊԳՖԱ-Տ.3_Ա)։ Այստեղ սահմանները բավական ընդլայնվեցին՝ չկար սահմանափակում՝ տպագրելու միայն նշված երեք պարբերականներում, չկար բառաքանակային պայման, հետևաբար, այստեղ գրանցվեց նաև արդյունք: Իհարկե, ըստ «Տաշիր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանի՝ «Տաշիր» բարեգրծական հիմնադրամն ակնկալում էր շատ ավելի մեծ թվով հրապարակումներ և պատրաստ էր խրախուսել բոլորին հավասարապես, ընդ որում, յուրաքանչյուրի ստանալիք գումարը չէր փոխվելու՝ մասնակիցների քանակից կախված, քանի որ ոչ թե հաստատվել էր ընդհանուր բյուջեն, այլ յուրաքանչյուրին տրվելիք գումարի չափը՝ անկախ քանակից, բայց էլի ոգևորող հանգամանք է, որ մրցույթին եղավ երեք դիմող՝ Վահրամ Ռաֆիկի Այվազյանը (Զորյան Ինստիտուտի Ցեղասպանագիտության և մարդու իրավունքների 2012 թ.-ի համալսարանական ծրագրի շրջանավարտ), «Ցեղասպանություն. Մտադրությունը, հիմնավորումը և տիպոլոգիան» աշխատությամբ, Տիգրան Նորայրի Սարուխանյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կոնստանցի համալսարանի այցելու գիտաշխատող), «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Արմին Թ. Վեգների (1886-1978թ.թ.) հրապարակախոսական վկայությունները և Հայոց ցեղասպանությունը» աշխատությամբ և ազգությամբ տաջիկ Շավքաթ Կասիմովը (Shavkat Kasymov, University of Notre Dame, Indiana, USA), «Հայոց ցեղասպանության օրինակը և միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» աշխատությամբ։
Ուրեմն` «Նուշիկյան ասոցիացիան» և «Տաշիր» հիմնադրամն առաջարկեցին ոչ թե արցունք, այլ արդյունք:
Արդարացի լինելու համար, պիտի ասենք, որ ցեղասպանության ճանաչման գործը միայն պետությանը չի վերաբերում. դա մեր ազգային խնդիրն է, հետևաբար խնդիրն է յուրաքանչյուր հայի, մանավանդ այն անհատի, որը կարող է իր ձայնը հասանելի դարձնել աշխարհին: Նման հնարավորություն ունեցող անհատներ շատ ունենք, մնում է՝ նրանց մեջ գտնվեն այնպիսիք, որոնք հետևեն «Նուշիկյան ասոցիացիային» և «Տաշիր» հիմնադրամին և մեր ազգային այդքան կարևորություն ունեցող խնդիրը կարևորեն գործով:
Այնուամենայնիվ, հարկ է նշել նաև, որ նման անհատների գործն է խրախուսելը, գիտնականի գործը, անկախ մրցանակաբաշխություններից, գիտական հոդված գրելը, ցեղասպանագիտությամբ զբաղվողներինը՝ այդ հարցը գիտական հողի վրա դնելը:
Այսինքն` ո՛չ լացին ու` առա՜ջ ի գործ…
ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ի պատասխան ՀՅԴ նախընտրական շտաբի «արձագանքի»
Մտքովս չէր կարող անցնել, որ ֆեյսբուքյան մի անմեղ գրառման ու հարցադրման ՀՅԴ ընկերները կարձագանքեն նախընտրական շտաբի մակարդակով ու մերժելի բառապաշարով: Որքան էլ ՀՅԴ ընկերները դրանում նշում են, թե ՀՅԴ-ը քաղաքական կուսակցություն է (բարեբախտաբար, ես էլ այդպես եմ համարում), գռեհիկ այդ արձագանքը, մեղմ ասած, «տղայական» մակարդակում է’ համեմված ոչ քաղաքական լեքսիկոնին հատուկ ձևակերպումներով:
ՀՀԿ ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանի կողմից իրենց ուղղված անուղղակի մեղադրանքին (որ ՀՅԴ-ի հետ կապ ունեցող «Նիկոլ Դուման» ԱԿ-ն է թուջե նստարանները թանկ գնահատում, և եթե այլ կուսակցություն առաջարկի ավելի էժան, ապա քաղաքապետարանը կգնի էժան առաջարկը) պատասխանելու փոխարեն ՀՅԴ ընտրական շտաբը նախընտրել է վերլուծել ինձ: Դա միայն ճաշակի և ընտրության հարց չէ. հավանաբար դժվար է պատասխանել ՀՀԿ-ականի մեղադրանքին, և շատ ավելի հեշտ է ցեխ արձակել իմ ուղղությամբ: Իրենց իրավունքն է, բայց նաև պետք չէ նեղվել նստարանների գնի հետ կապված քննադատությունից, անկախ նրանից’ ՀՅԴ-ը կամ նրան հարող որևէ ընկերություն ինչպիսի և ինչքան առնչություն ունեն նստարանների’ ֆորմալ հայտարարվող գնի հարցում:
Ֆեյսբուքում գրառում կատարելիս գրեթե համոզված էի, որ ՀՅԴ-ը անպայման կհերքի մեղադրանքը: Մինչդեռ դրա փոխարեն վիրավորանքների տարափ է տեղում իմ գլխին… Նման պահվածքի դեպքում ազնիվ չէ խոսել այլոց կողմից պատվեր կատարելու մասին, եթե բավականին կոպտորեն շրջանցվում է հարցը, ու վիրավորանքներ հասցվում ՀՀԿ-ականի ակնարկից ծնված հարցը հղողի ուղղությամբ:
Չեմ իջնելու այդ մակարդակ: Չեմ արդարանալու ու ապացուցելու «որևէ պատվերի բացակայություն», քանի որ ես երբեք այդ դաշտում չեմ եղել: Ինձ երբեք և ոչ մեկ չի հանձնարարել, չի խնդրել անել որևէ հայտարարություն որևէ թեմայով, և չի կարելի հասարակության մեջ բոլորին չափել սեփական արշինով:
ՀՅԴ-ին չեմ համարել ու չեմ էլ համարելու մրցակից այս ընտրություններում, մաղթելու եմ միմիայն հաջողություն»:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինձ համար վտանգավորը շիկահեր, եվրոպական արտաքինով թուրքն է, որին անմիջապես դժվար է ճանաչել…Սուտ, սին, փուչ հայրենասերը, գառան մորթով սրիկան, ազնիվ ձևացող խաբեբան, մաքուր ձևացող կաշառակերը, շորթողը, հավատարիմ ձևացող դավաճանը, մտերիմ բացբերանը, հիպոկրատի երդումը դրժող բժիշկը, հանցագործներին հովանավորող ոստիկանը…
Վտանգավոր է ՀՀԿ-ական դարձած ԲՀԿ-ականը, ԲՀԿ-ական դարձած ՕԵԿ-ականը, կամ հակառակը, «Ժառանգական» դարձած ՀԱԿ-ականը կամ այլ համանման ականները, մեղվի նման այս կամ այն կուսակցությունից , այս կամ այլ քաղաքական շարժումից այլ քաղաքական շարժում թռնող, հաշվենկատ պատեհապաշտը, մի քանի քաղաքական լարերի վրա խաղացողը, այդ լարերի վրա «խաղադրույք դնող» պաշտոնյան…
Վտանգավոր են մարդասիրական, ազնիվ, համամարդկային արժեքների համար պայքարի իմիտացիա ստեղծող գրանտակերները, միասեռականների դեմ ցուցադրական պայքարող թաքնված միասեռականները, անտառահատ անտառապահները, բնությունը ավերող բնապահպանները, կյանքում ոչ մի լավ բան չարած ամեն ինչից դժգոհները, անգրագետ, անդաստիարակ, հաբռգած, լկտի, փուչ զավակով հիացող, հպարտացող ծնողները…
Մի խոսքով վտանգավոր է թաքուն, գաղտագողի, դավադիր, կեղծավոր, ձևական ամեն ինչը…»:
«Խուժան» բառն ինձ համար կապված է մանկական հիշողությունների հետ: Լենինգրադյան փողոցի այն շենքում, որտեղ ես էի ապրում, շատերը (նաև իմ ծնողները) բնակարան էին ստացել Գիտությունների ակադեմիայից: Իսկ մեր կողքի շենքերից մեկում ապրում էին մարդիկ, ովքեր այդ շրջակայքում մինչև 60-ականների սկիզբը տնակներ են ունեցել, որոնք քանդվել էին` խռուշչովյան բազմաբնակարան շենքեր կառուցելու համար: Այդ շենքը մենք անվանում էինք «խուժանների շենք»: Առաջին սեռական բնույթի հայհոյանքները ես լսել եմ այդ շենքի տղաներից: Ի դեպ, «ավտարիտետ» («հեղինակություն»` թաղային իմաստով) եզրը ես նույնպես նրանցից եմ լսել` այդպիսիք էին համարվում «Չուգուն» մականունով եղբայրները: Բայց դա «խուժանի», այսպես ասած, ապաքաղաքական ընկալումն է: Քաղաքական իմաստով «թաղի խուժան» բառակապակցությունը ես առաջին անգամ լսեցի 1995 թվականին, երբ խորհրդարանական ընտրությունների օրը գործարարների թիմակիցները (այն ժամանակ թիկնապահների ինստիտուտը դեռ ձևավորված չէր) ծեծի էին ենթարկում ընդդիմադիրներին: Դրանից հետո ոչ մի ընտըություն առանց նման միջադեպերի չէր անցնում: Հանուն արդարության նշենք, որ վերջին խորհրդարանական և նախագահական ընտրություններում նման դեպքերը քչացել էին: Բայց «թաղի խուժան» ինստիտուտը գոյություն ունի, և այդ խուժանի երեկվա բախումը ՀԱԿ-ի ակտիվիստների հետ դրա ապացույցն է: Եթե մարդիկ պարզապես խուլիգանական հակումներ ունեն, նրանց համար միևնույն է՝ ՀԱԿ-ն է քարոզչություն անում, թե ՄԱԿ-ը` նրանք ուշադրություն էլ չեն դարձնի, թե ով է եկել իրենց «մայլեն» և ինչ թռուցիկ է բաժանում: (Ուրիշ հարց է, եթե գային, օրինակ, «թաղի աղջկա հարցով»): Բայց այս խուժանը, որը խառնվում է քաղաքական գործընթացներին, ինքնուրույն չէ, ուղղորդված է և ակնհայտորեն քաղաքական գործիք է հանդիսանում: Այդ քաղաքականացված խուժանը համախմբվում է սովորաբար թաղապետարանների, հիմա` վարչական շրջանների շուրջ: Բնականաբար, նրանց գործունեությունը չի սահմանափակվում մարդ ծեծելով` այսօր դա ծայրահեղ միջոց է, որից հնարավորության դեպքում հանձնարարված է խուսափել: Սովորական իրավիճակում խուժանի գործառույթները երեքն են` խմբով ներխուժել ընտրատարածքներ և լցոնումներ կատարել, ընտրակաշառք բաժանել և կաշառված մարդկանց «Գազելներով» տանել տեղամաս և խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքին:
Մայիսի 5-ին մենք կտեսնենք, թե ինչպես է աշխատում այդ «գործիքակազմը», ընդ որում`շեշտը, հավանաբար, դրվելու է խաղաղ՝ «ընտրակաշառքային» մեթոդների վրա: Առանց քաղաքական առաջադրանքի խուժանները պարզապես խուժան են, իսկ առաջադրանքով` «պետական գործիչներ»: Գուցե երբ ԵԽԽՎ զեկուցողները գրում են պետության և իշխանության սերտաճման մասին, նրանք հենց դա՞ նկատի ունեն:
Առավոտ
Ապրիլի 22-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 125-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 16.15-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում` բազմոցին, հայտնաբերել 1939 թ. ծնված Մարգարիտա Ավագյանի դին:
Իր դեմ հարուցված քրգործն ու ընթացող դատավարությունը քաղաքական համարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ հյուրընկալվելով «Վարկած» մամուլի ակումբում:
Նա այս հանգամաքնով է պայմանավորում նաև խորհրդարանական ընտրություններից հետո՝ մանդատից հրաժարման իր որոշումը:
«Ես հրաժարվեցի մանդատից, որովհետեւ գիտեի, որ դատախազ Աղվան Հովսեփյանը պիտի գա ու ինքն ինձ զրկի մանդատից՝ շինծու թղթերի հիման վրա»,- նշեց քաղաքագետը:
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզում:
Եվ Օսկանյանի կարծիքը, թեպետ անձնական է, այնունամենայնիվ տեղավորվում է նաև ներկուսակցական քննարկումների համատեքստում:
Սակայն Վարդան Օսկանյանի այսօրվա գրառումը կրկին մի շարք հարցեր է առաջացրել:
1. Ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին է խոսքը, եթե’
ա. Իշխանությունները ձևավորվել են համապետական ընտրությունների արդյուքնում, այնպես, ինչպես ցանկացել է ընտրողը:
բ. ՀՀ Կառավարությունը կոալիցիոն է, բաղկացած երկու կուսակցություններից
գ. ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը 53 է. շատ ավելին, քան նախորդ գումարման խորհրդարանում
դ. Նույն ԲՀԿ-ն ունի քաղաքապետեր Գյումրիում, Սիսիանում, Իջևանում, Եղեգնաձորում, Նոր Հաճընում, Աբովյանում, Բյուրեղավանում, չհաշված մոտ հարյուր գյուղապետեր
2. Հայաստանի իշխանությունները իրականում շահագրգիռ լինելով ուժեղ ընդդիմության կայացման գործում, որքանո՞վ պետք է արհեստականորեն ստեծղծեն այդպիսին կամ ուղղորդեն նման զարգացումներ:
3. Քանի՞ հոգի կմնա ԲՀԿ խմբակցությունում, եթե Օսկանյանի տեսակետը ԲՀԿ-ի ներսում դառնա որոշիչ:
4.Եվ ամենակարևորը, ինչու՞ ընդդիմադիր կուսակցություն դառնալու ցանկությունը չհայտնվեց և չիրականացվեց այս տարվա փետրվարին, երբ նման հնարավորություն կար: Կամ ինչու դա չանել մինչև սեպտեմբեր, թեկուզ հրապարակային հայտարարության մակարդակով, մինչև ԱԺ աշնանային նստաշրջանը:
Հ.Գ. Ասեմ նաև, որ Օսկանյանի այսօրվա գրառումը նաև ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն էր, քանզի Երևանի ավագանու գալիք ընտրություններին ընդդիմադիր կեցվածք որդեգրած և սուր քննադատություն հնչեցնող ուժի առաջին համարը կրկին ընդգծում է, որ իրականում ԲՀԿ-ն ընդդիմություն չէ:
Հետևաբար ընդդիմադիր ընտրողներին մոլորեցնելու փորձը Օսկանյանի ինքնախոստովանական գրառումով ձախողվում է և ավելանում է իրական ընդդիմադիր կուսակցությունների հաջողության հավանականությունը»:
Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի դիազննությունն ավարտվել է: Հելսինկյան ասոցիացիայից Արման Վեզիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, դիակի վրա բռնության հետքեր չկան:
Նրա խոսքով` կրակոցը եղել է AKM տեսակի ինքնաձիգից` ծնոտի ներքևի մասից վերև: Արման Վեզիրյանը շեշտել է, որ սա դեռևս հիմք չի տալիս` պնդելու, թե զինվորը ինքնասպանություն է գործել: Նախնական վարկածով` զինծառայողը կրակել է իր ինքնաձիգից, բայց դեռևս փորձաքննություն չի կատարվել: Երկուշաբթի օրը նրանք ավելի մանրամասն կանդրադառնան այս դեպքին:
Ի դեպ, որդու դիազննությանը ներկա է եղել նաև նրա հայրը, ում սիրտը, սակայն, չի դիմացել: Սենյակից դուրս գալով` նա ուշաթափվել է, ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ինչից հետո վերջինս հայհոյելով դուրս է եկել շենքից:
Րաֆֆի Մարաշլյանն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ավարտել էր Մ.Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը: Տանը կրտսերն էր, ուներ իրենից մեծ եղբայր: Մի ամիս առաջ զինծառայողը արձակուրդ էր եկել, և հոր խոսքով, շատ ուրախ, զվարթ էր, չէր բողոքել բանակային կյանքից: Ծնողները չեն հավատում, որ նա կարող էր ինքնասպանություն գործել:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը: ՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՔՕ-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել): Այդ հոդվածով սահմանվում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.