03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախորդ երկու օրերի ընթացքում Հայաստանի լրատվական դաշտին վերաբերող երկու հետաքրքիր հետազոտութուններ հրապարակվեցին:
Ըստ Freedom House-ի տարեկան զակույցի, Հայաստանը մամուլի ազատության ոլորտւմ լրջագույն առաջընթաց արձանագրած երկրների շարքում է: Ինչ խոսք, հաճելի լուր, մանավանդ, որ իրականությանը ամբողջությամբ համապատասխանող է:
Իսկ Երևանի մամուլի ակումբը հրապարակել էր ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013Թ. ՄԱՅԻՍԻ 5-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի մեդիածածկույթը, զեկույցի հեղինակները մի շարք դիտարժան փաստեր են հայտնաբերվել:
Նախ, աննախադեպ է որակվել ՀՀԿ-ի մեդիածածկույթը ողջ հեռուստաեթերում, որն ընդամենը 3-րդ էր ԲՀԿ-ից և ԲԱՐԵՎԻՑ հետո:
Մեկ այլ տվյալներով հաստատվում են այն մտահոգությունները, որ կուսակցական շաղկապում, իսկ երբեմն բացահայտ պատկանելություն ունեցող հեռուստաալիքները խիստ միակողմանի և ուղղորդված լրահոս են ապահովում:
Եթե ԵՐԿԻՐ-ՄԵԴԻԱ-ի դեպքում իրավիճակը ավելի քաղաքակիրթ է, ապա ԿԵՆՏՐՈՆ-ի պարագայում ամբողջությամբ տեղավորվում է բանանային պետությունում ԹՎ-րի որևէ խոշոր սեփականատիրոջ տրամաբանության մեջ:
Պարզվում է, բազմակարծությանը, ժողովրդավարության զարգացմանը, խոսքի և տեղեկատվության ազատութունների իրագործմանը նպաստելու փոխարեն սույն հեռուստաընկերությունը ավագանու ընտրությունները լուսաբանել է, ինչպես կլուսաբաներ որևէ գյուղական հարսանիք:
ՀՀԿ-ի մասին արձանագրել 0 (!) դրական և 16 (!) բացասական անդրադարձ: Իսկ ԲՀԿ-ի մասին 8 դրական և 0 (!) բացասական հիշատակում:
Սա է հավասարակշռված, անկողմնակալ և օբյեկտիվ գործունեությունը:
Իրավիճակը ավելի հստակ է դառնում, երբ վերհիշում ենք մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ ԿԵՆՏՐՈՆԻ-ի լրատվական բլոկը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի հսկողության տակ է:
Ճշմարիտ լինելու համար նաև ասել, որ Պետրոս Ղազարյանի ՈՒՐՎԱԳԻԾ հաղորդաշարում հյուրընկալվելու հրավերներ հանրապետականները ստացել են և մերժել, քանզի աղմկոտ հեռուստաեթերները չեն մտնում մեր քարոզչական ռազմավարության մեջ:
Ինչևէ, տարբեր երկրներում կան հարուստ մարդիկ, որոնք սեփական ԹՎ ունեն:
Սակայն դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Բերլուսկոնիին պատկանող մեդիաները իրենց թույլ տային նման բացահայտ, ոչ պրոֆեսիոնալ և անզուսպ գործելաոճ»:
Երբ փոքր էի, Մայիսի 1-ը մի տեսակ ուրիշ խորհորդ ուներ:
Համենայն դեպս, մարդիկ ուրախ էին՝ գուցե ոչ այն պատճառով, որ տնօրենի ցուցումով անպայման շքերթի պետք է մասնակցեին: Մարդկանց ուրախության առիթն այն էր, որ իրենք աշխատանք ունեն, ընտանիք են պահում և գնահատված են՝ ծնողի, երեխայի, կոլեկտիվի, շրջապատի կողմից:
Խորհրդային միությունն այլևս պատմություն է, մայիսի 1-ն էլ՝ համաժողովրդական տոն չէ:
Այսօրվա խորհուրդը վերաիմաստավորվել է. այն տոն են համարում մարդիկ, ովքեր կամ նոստալգիկ տրամադրություններ ունեն, կամ էլ՝ ձախ հայացքների կրող են:
Ես ոչ սովետիզմով եմ տառապում և ոչ էլ՝ սոցիալիստական հայացքների կրող եմ:
Սակայն յուրաքանչյուր Մայիսի 1 ինձ խորհելու առիթ է տալիս:
Թեկուզ այն պատճառով, որ աշխատավոր մարդն ամենաանպաշտպանն է Հայաստանում՝ լինի պետական, թե մասնավոր հատվածում:
Պետական ծառայողը ցանկացած պահի ենթակա է քաղաքական փոփոխությունների զոհը դառնալու, համարակալված քվե է օրվա կառավարող կուսակցության համար:
Մասնավոր սեկտորում աշխատող մեր հայրենակիցները դառնում են այս կամ այն փողատիրոջ կամ օլիգարխի կամայական և սուբյեկտիվ ցանկությունների պատանդը:
Էլ չեմ խոսում ցածր աշխատավարձերի, գործազրկության, աղքատության մասին: Մարդն իր աշխատանքով ընտանիք պահել, երեխա մեծացնել չի կարողանում:
Եվ վերջապես Հայաստանում բացակայում է իրական արհմիութենական շարժումը, որն ամբողջ աշխարհում աշխատավորների շահերի պաշտպանն է:
Մեզանում արհմիությունները հիմնականում թղթի վրա են. արհկոմի նախագահները որևէ հիմնարկության տնօրենի մարդիկ են և ավելի հաճախ հենց տնօրենին են «պաշտպանում» աշխատակիցներից, քան՝ հակառակը:
Դատական դեգրադացված համակարգը թույլ չի տալիս, որ մարդիկ իրենց աշխատանքային հարցերը լուծեն իրավական հարթության մեջ: Երեկ մենք ևս մեկ անգամ համոզվեցինք դրանում, երբ «Վարկած» ակումբում հյուրընկալվել էր Մարզահամերգային համալիրի նախկին մի աշխատակից, որը ոչ միայն չէր կարողացել ստանալ իր մի քանի ամիսների աշխատավարձը, այլ նաև՝ դարձել է իր նախկին տնօրինության ապօրինի պահանջների թիրախը, զոհը:
Այսօրվա Հայաստանը շատ նման է այն Ֆրանսիային, որի մասին խոսում էր Վիկտոր Հյուգոն՝ իր «Թշվառները» գրքում:
Տոնի իրական հատկանիշն այն է, որ փողոցում մարդկանց դեմքին երջանկություն և ուրախություն ես տեսնում:
Այսօր Երևանում ես նման մարդկանց չհանդիպեցի…
Սուրեն Սուրենյանց
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այս շաբաթ ամերիկյան հեղինակավոր «Արտաքին հարաբերությունների խորհուրդ» հետազոտական կազմակերպության նախագահ Ռիչարդ Հաասը հրատարակել է «Արտաքին քաղաքականությունը սկսում է տանը» (Foreign Policy Begins at Homе) խորագրով մի գիրք, որտեղ պնդում և հիմնավորում է, որ Միացյալ Նահանգների հիմնական մարտահրավերը ոչ թե դրսից է գալիս, այլ հենց ներսից: Նա փաստերով հիմնավորում է այն միտքը, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կարող է լինել արդյունավետ և ազդեցիկ միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները ներսում ուժեղ և բարեկեցիկ լինեն:
Գիրքը դեռ չեմ կարդացել, բայց ծանոթացել եմ դրա մի քանի գրախոսականների և ընդհանուր բովանդակությանն ու գլխավոր թեզին: Կարծեք թե Հաասը այդ գիրքը Հայաստանի համար գրած լինի: Այնտեղ առաջ քաշված մտքերն ու եզրահանգումները առավել քան կիրառելի և այժմեական են նաև մեզ համար՝ այս շաբաթ Երևանում կայանալիք ընտրությունների համատեքստում, քանի որ մենք կրկին կանգնած ենք լինելու զարգացման մեր ճանապարհը որոշելու ընտրության առջև:
Իմ առջև նման ընտրություն կար 2008 թվականի ապրիլին, երբ թողել էի արտգործնախարարի պաշտոնը: Այն ժամանակ նախագահն ինձ առաջարկեց լինել իր՝ արտաքին հարցերով խորհրդականը և շարունակել զբաղվել արտաքին քաղաքականությամբ: Ես նախագահին ասացի, որ կցանկանայի ներգրավված լինել ներհայաստանյան և ոչ թե արտաքին քաղաքական խնդիրներով, որովհետև համոզված եմ, որ մեր առջև կանգնած մարտահրավերները առաջին հերթին ներքին են, և միայն դրանց հաջող հաղթահարումով մենք կկարողանաք լուծել մեր արտաքին հարցերը: Նախագահն ինձ հարցրեց՝ կոնկրետ ինչ կուզենայի անել, պատասխանեցի, որ միգուցե կուսակցություն ստեղծեմ կամ միանամ կուսակցություններից մեկին և այդ ճանապարհով ներդրում ունենամ պետության կայացման գործում:
Այդ օրվանից սկսած, առավել ևս այսօր, մեր քաղաքական գործընթացներում իսկապես նոր մշակույթ մտցնելու, առողջ քաղաքական դիսկուրս և մրցակցություն ունենալու, քաղաքական դաշտում հակակշիռներ ստեղծելու մղումները միշտ ուղղորդել և ուղղորդում են իմ քաղաքական գործունեությունը:
Մարդիկ ինձ հաճախ ասում են, թե ունենալով Լեռնային Ղարաբաղի խնդիր և պատերազմի մշտական սպառնալիք՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ լիակատար ժողովրդավարության, լիակատար իրավունքների ու ազատությունների, լիակատար հանդուրժողականության «շռայլությունը»: Ես կպնդեի ճիշտ հակառակը հատկապես մայիսի 9-ի հաղթանակների նախօրեին:
Ես կրկին կասեմ, որ ղարաբաղյան մեր հաղթանակները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիվանագիտական ամրագրումը պետք է լինեն մեր հավատի, հույսի ու խանդավառության աղբյուրը և երկրի առաջընթացի ու զարգացման հիմնական խթանը, իսկ Ադրբեջանի հոխորտանքները, սահմանային ոտնձգություններն ու պատերազմի սպառնալիքները չեն կարող մեզ կաշկանդելու, հաճախ մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների ասպարեզում մեր անգործությունն արդարացնելու և հետևաբար՝ երկրի առաջընթացն ու ժողովրդավարացումը խանգարող գործոններ լինել:
Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս պետք է ամրապնդենք ժողովրդավարությունը:
Որովհետև մենք ունենք Ղարաբաղի խնդիր, մենք առավել ևս պետք է ազատ, արդար, մրցունակ և գրավիչ տնտեսություն ստեղծենք»:
Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք հնարավորինս արագ և անկեղծորեն պետք է ընդունենք մեր ազգային արժեքներին համահունչ եվրոպական արժեհամակարգը և ինտեգրվենք եվրոպական կառույցներին:
Որովհետև մեր գլխին կախված է պատերազմի վտանգը, մենք առավել ևս պետք է ստեղծենք քաղաքական հակակշիռների վրա գործող քաղաքական-պետական համակարգ:
Ահա սա է այն հնարավորությունը, որ մենք ունենք այժմ՝ կիրակի օրը: Երևանի բնակիչների 60 տոկոսը պետք է ՈՉ ասի իշխող կուսակցության մենաշնորհին: Այդժամ մենք ընտրած կլինենք ավելի ծաղկուն քաղաք, երկիր և խաղաղ հարևաններ ունենալու մեր ճանապարհը»:
Երեկ՝ առավոտյան, դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: 38-ամյա Արկադիկ Սուքիասյանը կախվել է իր մեքենայի բեռնախցիկից՝ «կուզովից»: Վարդենիսի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել են, որ Արկադիկն ինքնասպան է եղել որդու պատճառով: Բանն այն է, որ Արկադիկի որդին երկու տարի առաջ որսորդական հրացանով կրակել էր իր կոկորդին այն պատճառով, որ հայրը ծխելու համար բարկացել էր նրա վրա: Եվ ահա երկու տարի շարունակ հայրը չի կարողացել համակերպվել որդու մահվան հետ:
Ինքնասպան եղած տղամարդու հարազատներից միայն Կամոն է համաձայնել զրուցել «Ժողովուրդ»-ի հետ և ասել է հետևյալը. «Երկու տարի առաջ իր երեխայի կորուստն այնքան մեծ հարված էր նրա համար: Իսկ թե կոնկրետ ինչն էր այդ քայլին դիմելու պատճառը, չեմ կարող ասել: Շատ ցավալի դեպք է»:
Ժողովուրդ
Բոստոնի մարաթոնի պայթյունների տարօրինակ հանգամանքներն ու կասկածելի անուններն առաջ են բերել բազմաթիվ հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց պատասխանին կառավարության պաշտոնյաների և լրագրողների կողմից:
Առավել առեղծվածային անձնավորությունը «Միշան» է, ում Բոստոնի պայթյունների հեղինակների հորեղբայր Ռուսլան Ցարնին ներկայացրել է որպես իսլամացած մի հայ, որն իբր «լվացել» է կասկածյալ Ցարնաև եղբայրներից ավագի՝ Թամերլանի ուղեղը և նրան դարձրել արմատական: Ռուսլանը «Միշային» բնութագրել է որպես խոշոր կազմվածքով, ճաղատ և երկար շիկամորուսով մի դիվահալած:
Սկզբում ոչ ոք չէր կարողանում գտնել «Միշային»: Մինչ Թամերլանի հետ նրա ենթադրյալ կապն ու հայկական ծագումը բազմիցս հայտնվեցին ու հիշատակվեցին լրատվամիջոցներում, իշխանություններից տասն օր պահանջվեց հայտարարելու համար, որ իրենք գիտեն, թե ով է «Միշան», և նա կապ չունի ահաբեկչական գործողությունների հետ:
Անցյալ կիրակի «Նյու Յորք Ռիվյու oֆ Բուքս» երկշաբաթաթերթի լրագրող Քրիստիան Քերիլին վերջապես հաջողվեց գտնել և հարցազրույց ունենալ աներևութացած «Միշայի» հետ, Ռոդ Այլենդում գտնվող նրա տանը: Անգամ այն բանից հետո, երբ Քերիլը բացահայտեց, որ «Միշան» Բաքվից է, հայ հոր և ուկրաինացի մոր զավակ, և նրա ազգանունը Ալախվերդով է, լրատվամիջոցները շարունակում են ներկայացնել նրան միայն որպես «հայ»: Հատկանշական է, որ ոչ Քերիլը, ոչ էլ մեկ ուրիշը չի նշել, որ քրիստոնեական «Միշա» կամ «Միքայել» անունը չի կարող մահմեդականի անուն լինել: Բացի այդ, Խորհրդային Միության փլուզումից հետո, բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում դիմել են ապաստանի հայցով՝ իրենց ներկայացնելով որպես հալածված հայ քրիստոնյաներ: Շատ տարօրինակ է, որ ենթադրյալ քրիստոնյա «Միշան» փախչելով Բաքվի իսլամական հետապնդումներից, Ամերիկայում կրոնափոխ է եղել:
Հետաքրքիր է, Քերիլը հաղորդում է, որ «Միշան» ոչ մի կապ չունի Բոստոնի պայթյունների հետ, այսինքն հենց այն, ինչն ավելի վաղ հայտարարել էին պետական քննիչները: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները Քերիլի համար կապ էին ստեղծել «Միշայի» հետ, որպեսզի հաստատեն նրա անմեղության վերաբերյալ իրենց հայտարարությունը, ինչը թույլ է տալիս որոշ վերլուծաբանների ենթադրել, որ հնարավոր է «Միշան» եղել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) իրազեկիչ, որի քողարկումն այժմ եռանդուն կերպով պաշտպանվում է:
Հաջորդ կասկածյալը հորեղբայր Ռուսլանն է, որը մեղադրում է «հայազգի Միշային» Թամերլանի վրա ունեցած հզոր ազդեցության համար: Ռուսլանն ունեցել է շատ խայտաբղետ անցյալ՝ աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման բաժնում
Կասպից ծովի մի շարք էներգետիկ ընկերություններում, այդ ընթացքում ամուսնացած լինելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) բարձրաստիճան պաշտոնյա Գրահամ Ֆուլերի դստեր՝ Սամանտա Անկարա Ֆուլերի հետ: Հաշվի առնելով Ռուսլանի ազգակցական կապը պայթյունների հեղինակների ընտանիքի հետ, նրա աշխատանքը Կենտրոնական Ասիայի նավթային ընկերություններում, ներառյալ Halliburton-ում, ինչպես նաև ԱՄՆ ԿՀՎ բարձրաստիճան պաշտոնյայի դստեր հետ ամուսնացած լինելու հանգամանքը, որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ առեղծվածային հորեղբորը պետք է ավելի մոտիկից հետաքննել:
Անցյալ շաբաթ հայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Կիրակոսը CNN գործակալության եթերում խստորեն քննադատեց Ռուսլան Ցարնիին, առաջարկելով, որ «մեկը պետք է ստուգման ենթարկի այս հորեղբոր սթափությունը, քանզի, ես կարծում եմ, որ այս մարդը ինչ-որ բանի ազդեցության տակ է»: Կիրակոսը ցասման մեջ էր, որովհետև Ռուսլանը Բոստոնի պայթյունները կապել էր «հայազգի Միշայի» հետ այն ժամանակ, երբ աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Այնուհետև Ռուսլանը փորձել էր հեռախոսով կապվել Կիրակոսի հետ, ցանկանալով «հստակեցնել» իր ավելի վաղ արած հայտարարությունը, սակայն Կիրակոսը մերժել էր ընդունել նրա զանգը:
Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը հավաքագրված է եղել ռուսական գաղտնի ծառայությունների կողմից՝ չեչեն ծայրահեղականներին լրտեսելու համար, անցյալ տարի Չեչնիայում և Դաղստանում նրա անցկացրած վեց ամիսների ընթացքում: Հնարավոր է, որ ռուսական գաղտնի ծառայությունները, ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին տեղեկացնելով իսլամիստական խմբերի հետ Թամերլանի ունեցած կապերի մասին և բավարար պատասխան չստանալով Միացյալ Նահանգների պաշտոնյաներից, գործը վերցրել են իրենց ձեռքը և հավաքագրել գործազուրկ ու կարիքավոր չեչեն երիտասարդին Ռուսաստանում նրա երկարատև այցելության ընթացքում:
Այլ վերլուծաբաններ ենթադրում են, որ հնարավոր է Թամերլանը եղել է Միացյալ Նահանգների կառավարության իրազեկիչը: Նման ենթադրությունն ավելի արժանահավատ է, քան թե այն, որ ՀԴԲ-ը և ԿՀՎ-ն ի զորու չեն եղել կամ շատ զբաղված են եղել Թամերլանի անցյալի մանրակրկիտ հետաքննությունն անցկացնելու համար, երբ ռուսական գաղտնի ծառայությունները նրանց ուշադրությունը հրավիրել են Թամերլանի անվան վրա: Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ լավ գիտեին Թամերլանին և հնարավոր է նույնիսկ խրախուսել են նրա այցը Ռուսաստան՝ որպես իրենց լրտես ջիհադական շրջանակներում:
Վերջապես, կան նաև այնպիսի վերլուծաբաններ, որոնք կարծում են, թե ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Թամերլանը դավաճանեց թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան հետախուզական ծառայություններին, փոխարենը որոշելով աջակցել արմատական իսլամիստական խմբավորումներին՝ «Իրաքում և Աֆղանստանում Միացյալ Նահանգների պատերազմների նկատմամբ զայրույթից դրդված»՝ ըստ նրա կրտսեր եղբայր Ջոխարի՝ բանտում արած խոստովանության:
Իհարկե, տարբեր վերլուծաբանների կողմից առաջ քաշված այս ենթադրությունները՝ հիմնված նախնական տեղեկատվության վրա, ակնկալում են համակողմանի հետաքննություն Կոնգրեսում՝ իրական փաստերը բացահայտելու համար: Բոստոնի պայթյուններից սպանված և խեղված ամերիկացիներն արժանի են անկեղծ պատասխանի:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին աշխատակից Արման Մեխակյանը ներկայացրեց իր բողոքն ընդդեմ համալիրի տնօրինության:
Մեխակյանը տնօրինությունից պահանջել է 4 ամսվա չստացած աշխատավարձը, փոխարենը՝ ընկերության տնօրեն Հարություն Մուրադյանը գումարների յուրացման մեղադրանքով աշխատակցի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կորուստի գումար պահանջելով շուրջ 57 միլիոն 290 հազար ՀՀ դրամի չափով գումար:
«Իբրև 2009թ-ից մինչ 2010թ-ի դեկտեմբերը ես ստացել եմ նման գումար և ոչ մի ծառայություններ և նյութեր ձեռք չեմ բերել: Սակայն ընկերության հաշվապահություն փաստերը և թղթերը նայելուց հետո պարզեցինք, որ իմ կողմից ստացված յուրաքանչյուր լումա ծառայել է իր նպատակին: Ընկերության հետ փոխվստահությամբ աշխատելով` ինձ մոտ միայն չի եղել դրամարկղի հետմուտքի մնացորդային` 1 միլիոն 252 հազար 918 դրամը: Փոխվստահությամբ ես մուտք եմ արել դրամարկղ, սակայն անդորրագիրը չեմ վերցրել: Այդ փաստն ինձ մոտ չլինելու պատճառով դատարանը որոշում կայացրեց իմ դեմ` ինձանից բռնագանձելով այդ 1 միլիոն 252 հազար 918 դրամը: Ես դիմեցի Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ՝ պահանջելով ընկերության դրամարկղի գրքի պատճենը, որտեղ երևում է, որ ես գումարը մուտք արել եմ, բայց մերժվեց դա, և հիմա հարկադիրը բնակարանս գրավի տակ է դրել»,-պատմեց Արման Մեխակյանը:
Մեխակյանի փաստաբան Մարինե Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Վճռաբեկ դատարանը կարող էր վճիռը հետ վերադարձնել Առաջին ատյան, սակայն դատախազությունը հրաժարվել է վճիռը բեկանել՝ պատճառաբանելով, որ փաստերը պետք է ներկայացվեին Առաջին ատյանի դատարանում, այդ պատճառով որոշել է չքննել նոր փաստերի առկայությունը:
Արման Մեխակյանը բաց նամակով դիմել է նաև ՀՀ նախագահին և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին:
Նամակում ասվում է.
«Բազմիցս դիմել էի Ձեզ՝ աջակցություն խնդրելով ազատել ինձ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Մուրադյանին կրկնակի գումար վճարելուց:
ՀՀ Վճռաբեկ դատարանը, վերադարձնելով վճռաբեկ բողոքս, չի գնահատել ֆինանսական տնօրենի կողմից տրված հայտարարությունն այն մասին, որ ես իրականում վճարել եմ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից պահանջված 1.252.918 ՀՀ դրամ գումար: Ընդհանուր իրավասության դատարանում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն թաքցրել է իրականությունը և սուտ տեղեկություններ ներկայացրել, իսկ իմ կողմից ներկայացված վճարման ապացույցները ձեռք են բերվել վճիռ կայացնելուց հետո:
Դիմել էի ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն մեզ պատասխանել է, որ դա քաղաքացիաիրավական հայց է և պետք է դիմել դատարան:
Այս պահին թույլ տրված դատական սխալի արդյունքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սեփականությունս դնում է հրապարակային սակարկության, և կանգնած եմ բնակարանս կորցնելու վտանգի առջև:
Այժմ իրավասու մարմինների կողմից չստանալով օրենքի պաշտպանություն՝ կրկին անգամ խնդրում եմ Ձեր աջակցությունը նշված իրավիճակին լուծում տալու համար»:
«Սիվիլիթաս» հիմնադրամը հեռախոսային հարցում է անցկացրել` պարզելու համար, թե ո՞ր խնդիրներն են հուզում երևանցիներին: Այդ հարցման դեմ կարկառուն սոցիոլոգները գուցեև ընդվզեն, բայց ես այն դիտարկում եմ որպես մեր գործընկերների փորձ` ավագանու ընտրություններից առաջ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու մեր մայրաքաղաքի բնակիչներին հուզող հարցերի վրա: Աոաջին հարցը դրված է ընդհանուր ձևով` ո՞րն է Երևանի առաջնային խնդիրը: 27 տոկոսը նշել է աղբահանությունը և քաղաքի մաքրությունը, բայց 20 և 6 տոկոսը այդպիսի խնդիրներ են համարում, համապատասխանաբար` գործազրկությունը, ինչպես նաև աղքատությունը և սոցիալ-տնտեսական վիճակը: Հասկանալի է, որ այդ խնդիրները «երևանյան սպեցիֆիկա» չունեն, ճիշտ հակառակը` մայրաքաղաքից դուրս շատ ավելի ցայտուն են արտահայտված: Սակայն հենց սոցիալական դժգոհությունն է ինձ թվում այն հիմքը, որի վրա կառուցվում են մնացած բոլոր դժգոհությունները` ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում: Բայց սպասել, որ Երևանի ավագանին կամ քաղաքապետը կարող են այդ դժգոհությունը մեղմել` իրատեսական չէ: Նմանատիպ ոլորտ է Երևանում առողջապահությունը, այս առումով հարցվածների ճնշnղ մեծամասնությունը` 42 տոկոսը, առաջնային է համարում բժշկական ծառայությունների գինը: Թեև պոլիկլինիկաները քաղաքապետարանի կառույցն են համարվում, չեմ կարծում, որ բուժման գները, բժիշկների կոռուպցիան, հերթերը և քաշքշուկը նույն պոլիկնիկաներում Երևանի մասշտաբներով լուծվող խնդիրներ են: Փոխարենը հանրային տրանսպորտի խնդիրը, որն առաջնային է համարում հարցվածների 7 տոկոսը, ամբողջությամբ տեղավորվում է քաղաքապետարանի իրավասությունների մեջ, և այստեղ ոչ մի կախարդական փայտիկ պետք չէ: Պարզապես քաղաքապետը, պատգամավորները և այլ ազդեցիկ մարդիկ պետք է հրաժարվեն երթուղային տաքսիների իրենց գծերից, և այդ դեպքում նորմալ հասարակական տրանսպորտը, տվյալ դեպքում`ավտոբուսները, զգալիորեն կբեռնաթափեն Երևանի փողոցները: Իսկ ավտոբուսները չեն աշխատի այնպես, ինչպես որ հիմա աշխատում են երթուղային տաքսիները` 3 շարքով չեն «խմբվի» կանգառում և իրար հետ խելահեղ մրցավազքի մեջ չեն մտնի: Ավտոբուսները կգան այն ժամանակացույցով, որը փակցված կլինի կանգառներում: Պատահական չէ, որ տրանսպորտի վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածների 10 տոկոսը որպես առաջնային խնդիր նշել է ժամանակացույցի բացակայությունը: Խոստովանենք, որ այդ հարցը Երևանում լուծված չէր նաև կոմունիստական դարաշրջանում, բայց ո՞վ ասաց, որ մենք ընդունակ չենք կազմակերպել մասնավորապես, քաղաքային տրանսպորտի աշխատանքը եվրոպական մակարդակով: Պարզապես մեր «գծատեր» իշխանավորները պետք է լինեն պակաս չտես ու ագահ: Առավել մանրամասն այս հարցմանը հնարավորություն չկա անդրադառնալու, սակայն այս մի քանի օրինակով պարզ է, թե որ խնդիրները կարող են լուծվել քաղաքային, իսկ որոնք` հանրապետական մակարդակով: Հարցման մեջ նման հարց էլ կա’ «ո՞վ պետք է լինի նշված խնդիրների լուծման առաջնային պատասխանատուն»: 34 տոկոսը նշում է քաղաքապետին, 20-ը` ՀՀ նախագահին: Համաձայն չեմ: Ինձ թվում է` հակառակն է;
Առավոտ
Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ»` 010-53-32-73 հեռախոսահամարով:
Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Թեժ գիծ» է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Հեռախոսահամարները՝ 010-58-02-02, 010-56-50-62:
ՀՀ ոստիկանություն
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վարդան Օսկանյանի հերթական գրառումը ապշեցրեց իր նույնանմանությամբ և միատեսակությամբ:
Տպավորությոն է ստեղծվում է պարոն Օսկանյանի statuswriter-ներին (փորձեմ թարգմանել` գրառումագիրներին) փոխելու ժամանակն է:
Գրառման հեղինակային իրավունքները ստանձնած Վարդան Օսկանյանը կրկին դրսևորում է “Երևանի մասին” օրենքի լիակատար չիմացություն: Կամ էլ պարզունակ նենգափոխություն: Ինքը կիմանա:
Երկրում քաղաքական հակակշիռների համակարգի տեսաբան-ճարտարապետը իր ողջ ճարտասանությամբ և ճկունամտությամբ այդպես էլ չի կարողացել արտաբերել գեթ մեկ ընկալելի բացատրություն, թե ինչու իր քաղքական թիմը “ձեռքերը լվաց” նախագահական ընտրություններին:
Երևանի մասին հանկարծակի հիշած գործիչները այդպես էլ չեն կարողանում ընկալելի բացատրությոն տալ, թե ինչու երևանցու խնդիրներով սկսեցին մտահոգվել միայն ընտրությունների նախաշեմին, մինչ այդ էլ ունենալով հրաշալի հնարավորություններ բարձրաձայնելու մայրաքաղաքային բազում հոգսերի մասին թե Ազգային Ժողովում, թե Կառավարությունում, թե Երևանի ավագանիում:
Երևանի դարդ ու ցավով “ահավոր’ մտահոգված Վարդան Օսկանյնաը քարոզարշավի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացավ երևանցիների հետ հանգիստ ու նորմալ շփում հաստատել, այդպես էլ չկարողացավ միայնակ գեթ մեկ հանդիպում անցկացնել:
Ավելի լավ չէ՞ր լինի գոնե Գագիկ Ծառուկյանի ձեռքը բռնած շրջել Երևանում, քան տիկին Զոհրաբյանի փեշի տակ աքլորանալ խոսացող դեմքերից խրոնիկ հոգնած և աշխատող ձեռքեր գնահատող երևանցիների առջև:
Երևանը, իհարկե, ոչ ոք “բռոնյա” չի արել: Իդեպ, մեր բհկակական գործընկերները այդպես էլ չեն կարողանում մատնանշել այդ արտահայտության սկբնաղբյուրը:
Սակայն, հարգելի պարոն Օսկանյան, հիշեք, խնդրում եմ, որ Երևանը հաստատ նաև քաղաքական “խոպանի” տեղ չէ:
Այս պահին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի երթ են անցկացնում: Նրանք երթով գործարանից շարժվում են դեպի Կառավարության շենք:
Աշխատակիցները պահանջում են վճարել իրենց տասը ամսվա աշխատավարձները, ինչպես նաև ցանկանում են, որ երեք տարվա դադարից հետո գործարանը նորից աշխատի:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.