03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Մարտի 9-ին, ժամը 13:17-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին ժ.18:57-ին Գյումրի-Մոսկվա № НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի քաղաք Մոսկվա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ճանապարհին` Պետուշկի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացիներ`
1. Արմեն Վարդանյան («ԳԱԶել»-ի վարորդ, ծնվ.1966թ.), հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի ԲԿ, վիճակը միջին ծանրության:
2. Զուրաբ Ավագյան — տեղում զոհվել է,
3. Սասունիկ Սարգսյան (ծնվ.1963թ.) — տեղում զոհվել է,
4. Վարդան Վարդանյան (ՀՀ, ք. Արթիկ) — տեղում զոհվել է:
Մյուս զոհված անձանց ինքնությունը պարզվում է:
Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի բարեկամներս,
նկատում եմ, որ լրատուական միջավայրն արդարացուած կամ չարդարացուած ամբողջութեամբ հագեցած է ապրիլի 9-ով։ Այդ օրուայ հետ ինչ-որ յոյսեր կապողները դժուար թէ կարողանան յոդաբաշխ բացատրել, թէ հատկապէս ինչ են սպասում։ Վախեցողներն էլ, չգիտեն, թէ ինչից են վախենում…
Եւ բոլորը միասնաբար լռում են մի կարեւոր ու շատ ակնյայտ իրողութեան մասին։ Զանգուածաբար իրենց աւանակի տեղ դնելով ճշմարտութեան առաքեալ լինելու յայտ են ներկայացնում։
Հանրութեան հաճելի ստեր ու առասպելներ հնարելով, դու միայն դրանց քանակն ես աւելացնում եւ մազաչափ իսկ չես մոտենում Ճշմարտութեանը, աւելին՝ հեռանում ես Նրանից։
Եւ սա այն դէպքում, երբ ցանկացած մարդ գիտէ, որ առանց Նրա ոչինչ տեղի չի ունենում…
Բաւարարուեմ այսքանով. թող ես չլինեմ սրանց շքերթի ժամանակ անձրեւ բերողը։ Բայց յետոյ կխօսեմ, ուղղակի պարտաւոր եմ խօսել։
Այսօր ուզում էի ձեզ յայտնել, որ երկարատեւ ստուգումներից ու քննարկումներից յետոյ հոլանդական յայտնի Էրազմուս բժշկական կենտրոնի մասնագէտները եկան այն եզրակացութեան, որ ապաքինումս պէտք է ընթանայ առանց վիրահատութեան՝ դեղորայքային եւ ֆիզեո կոչուած վերականգնողական մարզումային աշխատանքներով։ Սա այն դէպքում, երբ մեր Հայաստանցի մասնագէտները ի վերջոյ միահամուռ համաձայնեցին Հայֆայի Շեմեռ բժշկական կենտրոնի բժիշկների այն կարծիքի հետ, որ շտապ վիրահատում է պէտք։ Ինձ սարսափեցնողն այն է, որ այդ ընթացքում ամբողջական ապաքինման ուրեւէ երաշխիք չի տրւում, որ կիլոգրամներով ցաւազրկողներ եմ ընդունելու եւ գործընթացը տեւելու է մոտ երեք ամիս (գուցէ եւ աւելի, ինչի մասին դեռ Երեւանում ինձ զգուշացնում էր բարեկամս՝ այդ գործի մեծ մասնագէտ Արտաւազդ Սահակեանը)…
Հնարաւորութիւն կայ նաեւ մերձակայ Բելգիայի մասնագէտներին լսելու եւ արդէն նախնական քայլեր արել եմ, բայց վաղը չէ միւս օրուանից սկսելու են բուժումները։ Եթէ նկատեմ, որ յատուկ որակ չեն ներկայացնում եւ հիմնական գործոնը ժամանակն է, ապա ամեն բան կթողնեմ ու կվերադառնամ Հայաստան։
Ամենայն բարիք բոլորիս …»:
Արմեն Գալստյանն աշխատում է Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետում՝ որպես ուսումնական լաբորատորիայի վարիչ, միաժամանակ «Քվանտ» վարժարանում դասավանդում է քիմիա: Քիմիական գիտությունների թեկնածու է, 2007թ. պաշտպանել է «Սինթեզներ ոչ սիմետրիկ օքսիդների բազայի վրա» վերնագիրը կրող ատենախոսական աշխատանքը: Մասնագիտական ուղվածությունի է օրգանական քիմիան` կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզը։
Արմենի երազանքը զարմանալի ուղի է անցել. նա փոքրուց մտադրվել էր դառնալ խոհարար, և խոստովանում է, որ ճակատագրի բերումով է ընդունվել քիմիայի ֆակուլտետ։ Դեռևս ընդունելության քննությունների համար պարապելիս իր համար բացեց մի աշխարհ, օրգանական քիմիան, և որոշեց, որ եթե դառնա քիմիկոս, ապա անպայման օրգանական քիմիայով է զբաղվելու։ Իսկ ուսանողական տարիներին, երբ նորից անցավ այդ առարկան, այն լիովին գրավեց իրեն։ Հետագայում՝ կուրսային, դիպլոմային, ապա նաև մագիստրոսական աշխատանքները կատարեց հենց այդ բնագավառում: «Հիշում եմ՝ երբ կուրսեցիներով խոսում էինք, թե ապագայում ինչ կարգավիճակում ենք ինքներս մեզ տեսնում, ես ասացի, որ ուզում եմ փորձեր անել, գիտությամբ զբաղվել։ Այդ ժամանակ ինձ դասավանդումը չէր ձգում՝ չնայած իմ ընտանիքում բնագիտական հոսքի մանկավարժների պակաս չկա։ ։) Հիմա, երբ նայում եմ հետ, հասկանում եմ, թե ինչու ընտրեցի հատկապես օրգանական քիմիան. քանի որ այն իրենում ամփոփում է ամբողջ քիմիայի էությունը և, որպեսզի լավ օրգանական քիմիկոս դառնաս, պետք է բոլոր բնագիտական բնագավառներից կարողանաս գլուխ հանել, հա՛. մեկ էլ այն շատ է նման ճաշ եփելուն»: 🙂
Չնայած քիմիկոս դառնալուն՝ միևնույնն է, Արմենը շատ է սիրում նաև խոհարարությունը՝ միշտ իմպրովիզներով լի, այսինքն՝ նա շատ հաճախ սնունդը պատրաստում է «գիտության ներմուծմամբ»: Խոհարարությունից բացի, սիրում է նկարել աբստրակտ ոճով, հիմնականում՝ գրաֆիկա: Սիրում է լեռները, բնությունը, ճամփորդություն, արշավներ. «Հաճախ ընկերներով գնում ենք հայաստանի տարբեր վայրեր՝ ըմբոխշնելու մեր բնությունը… Սրանք հետաքրքրություններ են, որոնցով զբաղվելիս կարողանում եմ ցրվել առօրյա հոգսերից»:
Հաճախ է օգտագործում «Աշխատիր դիմացինիդ համար, սովորիր քեզ համար» իմաստուն խրատը. «ճիշտն ասած, սա իմ «ամենասիրելին» չէ, բայց կյանքում միշտ հետապնդում է ինձ: Իսկ, օրինակ՝ «Արա բարին` չսպասելով փոխհատուցման», ա՛յ սրանով ես շաժվում եմ՝ չնայած հասկանում եմ, որ շատ հաճախ դա ինձ օգուտ չի բերում և նույնիսկ վնասում է»:
Կյանքում շրջադարձային է համարում այն պահը, երբ ԵՊՀ-ում սովորելիս, օրգանական քիմիայի դասի ժամանակ փորձ անելիս իրեն նկատել է պրոֆեսոր Մեսրոպյանն ու ասել՝ Կգաս մոտս՝ կուրսային, հետագայում նաև դիպլոմային աշխատանք անելու»։
Մասնագիտական ուղվածությունն է օրգանական քիմիան` կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզը, մասնավորապես՝ այրան շրջանառության վրա ազդող: Վերջին տասնամյակում շատացել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` արյան ճնշման բարձացումով բնորոշվող, սրտի իշեմիկ, ուղեղի անոթային հիվանդություններ և այլն, երևույթը բացատրվում է օրեցօր վատացող էկոլոգիայով և ծանր սոցիալական վիճակով: Այդ և նմանատիպ հիվանդությունների բուժման համար օգտագործում են այնպիսի դեղանյութեր, որոնք ունեն ակնհայտ թերություններ` կողմնակի ազդեցություն, երկարատև և մեծ չափաքանակների օգտագործման պարագայում` կուտակում օրգանիզմում, օրգանիզմի այլ ֆունկցիաների խանգարում և այլն: Իսկ ժամանակակից գիտության կարևորագույն հարցերից մեկն է՝ ստանալ այնպիսի դեղանյութեր, որոնք չունենան կողմնակի ազդեցություն, քիչ չափաքանակների դեպքում ազդեն ավելի երկար ժամանակ, չկուտակվեն օրգանիզմում, կախվածություն չառաջացնեն և այլն: «Ելնելով վերը նշվածից, մեր նպատակն է՝ սինթեզել այնպիսի համակարգեր որոնք ունենան ընտրողական ազդեցություն և, միաժամանակ, հնարավորին չափ չունենան կողմանակի ազդեցություն»,– ասում է Արմենը:
Իրենց սինթեզած միացություններից շատերի նախնական կենսաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենակարևոր կողմնակի ազդեցություններից մեկը` թոքսիկությունը, հաջողվել է հասցնել նվազագույնին՝ դարձնելով անվտանգ: Նաև ի հայտ են եկել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են հակահիպօքսիկային և հակադեպրեսային ակտիվությունները: Այդ նյութերի ակտիվությունները գերազանցում են օգտագործվող հայտնի պրեպարատների ակտիվությունները: «Ճիշտ է՝ կան նաև այլ ուղղություններ, որոնց հետազոտություններով ես զբաղվում եմ, չնայած այս պահին դրանք երկրորդական են, բայց չի բացառվում, որ մի գեղեցիկ օր դրանցից մեկը դառնա առաջնային»:
Ունի 25 տպագրած գիտական հոդված և մեկ արտոնագիր: «Ինչ վերաբերում է գիտաժողովներին, ճիշտն ասած, այդքան էլ շատ չեն իմ մասնակցությունները գիտաժողովներին, բայց ունեմ երեք տպագրված թեզիսներ միջազգային գիտաժողովներում, որոնք անցկացվել են ՌԴ Կազան քաղաքում և Երևանում։»
Համատեղ աշխատանքներ արտերկրի հետ դեռևս չի արել, բայց ունի բազում ընկերներ արտերկրում, որոնց հետ շփվում է և գիտական հարցեր քննարկում. «Շատ օգտակար նյութեր (հոդվածներ, տեղեկություններ) նրանք են ինձ տրամադրում, քանզի մեր հանրապետությունում գիտնականի գործը հեշտացնող բազում գործիքներ բացակայում են: Օրինակ` գրականության ուսումնասիրությունը համացանցի օգնությամբ և այլ նմանատիպ բաներ: Ես այն մտքին եմ, որ շփումները գիտնականների միջև ազատ պետք է լինեն՝ փոխօգնության տարբերակով:
Իսկ ինչ վերաբերում է հեռանկարներին, կարող եմ ասել, որ նոր կապերի ստեղծումը կբերի նրան, որ գիտությունն ավելի կզարգանա, քանի որ գիտության զարգացումը չի կարող լինել մեկ երկրի ուսին: Ռեսուրսները ոչ մի տեղ էլ չեն բավարարում, բայց, օրինակ, արտերկրում մտածում են՝ ի՞նչ նոր սարքի համար փող հայթայթեն, որ նորացնեն իրենց եղած ժամանակակից սարքերը, իսկ մենք կանգնած ենք՝ շվարած մեր հետխորհրդային սարքերի վրա: Այսինքն՝ օգտագործելով մեր մտքերը և արտերկրի սարքերը, կարելի է հասնել լավ արդյունքների:
Ներպետական համագործակցություններ կան, բայց մեկ–մեկ ինչ–ինչ պատճառներով խզվում են, մարում. «Օրինակ, դրամաշնորհիս շրջանակներում կարողացանք կատարել որոշ կենսաբանական ուսումնասիրություններ, բայց գումարի ավարտից հետո այլևս չշարունակեցինք, որովհետև այլևս ուսումնասիրության համար առնետներ չկարողացանք ձեռք բերել:»
Ստացել է 3 գիտական մրցանակ՝ 2012թ. միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթի հաղթող («Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» և «Տաշիր» բարեգործական հիմնադրամ); 2011թ. ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրված գիտական հոդվածների համար մրցանակ («Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» և «Գ. Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ); 2010թ. «Երիտասարդ գիտնականների ներդրումը կենսատեխնոլոգիայի բնագավառում» խորագրով գիտաժողովի երրորդ մրցանակ: Ստացել է նաև մեկ դրամաշնորհ՝ 01.2010-06.2012թթ. «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009», ECSP-09-80-SASP, եղել է դրամաշնորհի ղեկավարը։
Արմենը գտնում է, որ «Մրցանակները երկրոդական են, բայց իհարկե պետք են, հաճելի է, որ ինչ-որ մեկը կամ կազմակերպություն գնահատում է կատարածդ աշխատանքը. ի վերջո, պահանջված ու պետքական ես զգում քեզ: Այսինքն՝ զուր չես այդքան ջանք ու եռանդ թափում կյանքի համար վտանգավոր պայմաններում աշխատելիս («քիմիկոս լինելն էլ մի բան չի»): Իսկ դրամաշնորհների առկայությունը խիստ անհրաժեշտ է գիտության զարգացման համար՝ նոր նյութերի, սարքավորումների ձեռքբերում, երիտասարդ աշխատողների ներգրավում հատկապես բնագիտական թևի համար, որովհետև մենակ աշխատելն ունի շատ փոքր արդյունավետություն»:
Հրատարակումների համահեղինակների թիվը մեկից մինչև չորսն են: «Վաղ աշխատանքներում ես հիմնականում կատարող էի՝ պրոֆեսոր Է. Մեսրոպյանի ղեկավարությամբ, ով և իմ հոդվածների հիմնական համահեղինակն է։ Մինչ այսօր մենք միասին կատարում ենք գիտական հետազոտություններ: Մագիստրատուրայից սկսեցի գիտական մտքերով կիսվել նրա հետ, գիտական մոտեցումներ առաջարկել և այդպես սկսվեց իմ «բուռն» գիտական գործունեությունը: Այսինքն՝ ես առաջարկում էի, իրականացնում, ապա համատեղ քննարկումններից հետո ամփոփվում էր աշխատանքը, որի արդյունքում հրատարկվում էին նոր հոդվածներ: Որոշ համահեղինակներ եղել են այն մարդիկ, որոնք այս կամ այն հարցում ինձ աջակցել են՝ տվյալ գիտական աշխատանքն իրականացնելիս»:
Թե իր կարծիքով ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում Հայկյան մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը՝ հղումների թի՞վը, թե՞ հոդվածների քանակը, պատասխանում է՝ «Ճիշտն ասած, ես գտնում եմ, որ երկու ինդեքսներն էլ շատ կարևոր չափանիշներ են։ Առաջին հերթին, եթե մեծ ազդեցության գործակցով ամսագիրը ընդունում և տպագրում է տվյալ հոդվածը, նշանակում է՝ այն ժամանակակից հարցերի լուծումներով և գիտական նորույթներով աշխատանք է, որը ևս կարող է պատիվ բերել ամսագրին` միաժամանակ բարձրացնելով նրա ազդեցության գործակիցը: Վերջինս հենց տվյալ հոդվածի վերաբերյալ վերջնական տվյալ չի տալիս՝ չնայած հղման ինդեքսը նույնպես բաղադրիչն է ազդեցության գործակցի հաշվարկման համար: Այսինքն՝ իչքան շատ մեջբերեն տվյալ հոդվածը, այնքան լավ կլինի տվյալ ամսագրի համար. հետագա տարիների նրա ազդեցության գործակիցը կբարձրանա:
Իմ կարծիքով, պետք է համադրել այդ երկու գաղափարները, բայց ոչ նոր հոդվածների համար, ասենք, 3-5 տարվա կտրվածքով հրատարակված հոդվածների համար: Իմ կարծիքով, նաև պետք է հաշվի առնել, թե որ ամսագրում և ինչ որակով է այն մեջբերվել (կարող է, օրինակ, հերքման համար են հղում կատարել): Պետք է մտածել ընդհանուր գնահատման մի բանաձև, որի արդյունքը կախված կլինի ամսագրի տվյալ տարվա ազդեցության գործակցից, այդ հոդվածի հղման ինդեքսից, հղումների որակական բնութագրերից (հիմք, համեմատություն, հերքում, տվյալների խումբ կամ այլ որակավորում), ինչպես նաև կախված լինի տվյալ գիտնականի այդ ընթացքում հրատարակած հոդվածների թվից: Ճիշտ է՝ դա շատ բարդ աշխատանք է, բայց ավելի իրական և հուսալի, իսկ ստացողը կլինի արժանավորը: Եվ այս պարագայում ոչ թե ինչ-որ աննշան գումար պետք է տրվի, այլ մոտ 15-20 միլիոն դրամ (որն էլի քիչ է) իր գիտական գործունեությունը բարելավելու, ասենք, 2 միլիոնը պարգևավճար, իսկ մնացած գումարը` նյութական ռեսուրսների բարելավման համար»:
Փորձեցի իմանալ Արմենի կարծիքն այն մասին, թե արդյոք ինչպե՞ս է վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը և արդյո՞ք գիտնականի միակ գործը չի համարում բացառապես գիտությամբ զբաղվելը՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու՝ ինչպես երբեմն պնդում են. «Գիտնականները պետք է լինեն լուռ այնքան ժամանակ, երբ իրենց երկրում ամեն ինչ նորմալ է, բայց մեզ մոտ այդպես չէ: Իմ կարծիքով, արդեն շատ վաղուց այդ գործընթացը պետք է լիներ: Գիտնականներս շատ համբերատար և ճկուն ենք, բայց «հասցրին»` համբերության բաժակը լցվեց և շուռ եկավ, ու հասկացանք, որ եթե այսպես շարունակվի, ՀՀ-ում այլևս լիարժեք գիտնական չի մնա՝ ինչպես ցանկանում են գերտերությունները։
Այսինքն՝ Հայաստանը կլինի տուրիստական-ագրարային պետություն, անմիտ, ճորտ, և հեշտ կառավարելի՝ թեև այժմ արդեն այդ թաքուն քաղաքականությունը երևան է գալիս, չնայած բոլոր քաղաքական գործիչների կողմից հնչում է գիտահենք և գիտելիքահենք պետություն «ճոռոմ» բառերը: Այս պահին ՀՀ-ում գիտությունը կոնվուլսիաների մեջ է, մի քայլ ևս այն կողմ, և այլևս ՀՀ-ում գիտություն չի մնա, Իսկ ՀՀ-ի կառավարությունը չնչին ներդրումով պահում է «գիտության շունչը»: Պետք են լուրջ և հատկապես նպատակաուղղված ներդրումներ անել գիտության մեջ, որպեսզի, այսպես ասած, «եկամուտը» տեսանելի լինի, իհարկե, ներդրումներից 10-15 տարի անց: Պետք չէ մտածել, որ գիտությունն անմիջապես փող պետք է բերի, այն փող կբերի ինքնաբերաբար, եթե աշխատի լիարժեք, այլ ոչ թե կոլվուսիայի մեջ գտնվելով:
Գիտնականը նույնպես մարդ էակ է և ուզում է ապրել, իսկ ապրելու համար անհրաժեշտ են «հողեղեն-նյութական» բաներ: Ի՞նչ է, գիտնականը պետք է հաց չուտի՞, չհագնվի՞, թատրոն չգնա՞, ընտանիք չկազմի՞, սիրած էակին նվեր չհրամցնի՞, չլողանա՞, չհանգստանա՞ : Բա էլ ինչո՞վ գիտնականներս փող պետք է վաստակենք. գնանք տաքսի՞ քշենք կամ փողո՞ց ավլենք… թեև շատ–շատերը, թողնելով գիտությունը, գնում են այդ ուղով, որ իրենց երեխաներին կերակրեն և ամենանվազագույն կարիքները հոգան: Անհեթեթություն է մի խոսքով, այլ բան չունեմ ավելացնելու»:
Տեսնո՞ւմ է արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում, պատասխանում է, որ որոշակի շարժ կա, բայց դա միայն ֆինանսավորող կազմակերպությունների փիառն է, այլ ոչ թե լուրջ ներդրում:
Իսկ թե ի՞նչ չափով տեղ ունի կոռուպցիան գիտության համակարգում, գտնում է, որ, ճիշտ է, այդպիսի բաներ կան նաև գիտության մեջ, բայց, ի համեմատ այլ բնագավռների, շատ նվազագույն է:
Գիտական աշխարհում գենդերային խնդիր, կարծում է, որ կա, հատկապես բնագիտական թևում, քանի որ այնտեղ անհրաժեշտ են ավելի դիմացկուն և ճկուն ուղեղով մարդիկ, որոնք հիմնականում տղամարդիկ են. «Բայց, ես կասեի, որ այս պահի դրությամբ երևի ավելի շատ կին կա գիտությունում աշխատող, քան տղամարդ, երևի դրա պատճառն այն է, որ ընտանիք պահելը, որը հիմնականում ընկած է տղամարդկանց ուսերին, գիտությամբ զբաղվելով ՀՀ-ում շատ բարդ է»:
Արմեն, և «ավանդական» վերջին հարցը՝ երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
Մեզ մոտ կան լավ մասնագետներ, որոնք կնպաստեն ինչ–որ չափով աճի, բայց կասեի, որ արտերկրում հնարավորություններն ավելի են, և իրական մասնագիտական աճը կարող է լինել այնտեղ, քանի որ մեզ մոտ գիտությունը մոտ 50-70 տարի հետ է:
Ի՞նչ կմաղթեք երիտասարդ գիտնականներին ու, ընդհանրապես, գիտական հանրությանը։
Պայքարել՝ մեր պետությունում գիտական ներուժը չկորցնելու, բարելավելու, դեպի պայծառ ապագա շարժվելու համար: Իսկ հանրությանը կուզենայի ցանկանալ ըմբռնում այն իմաստով, որ մենք էլ ենք մարդ արարած, և քրտնաջան աշխատում ենք: Եվ այսօր ինչը որ իրենց շրջապատում է, դա գիտության և գիտնականների շնորքն է, այլ ոչ թե քաղաքական գործիչների և «ախպերնյակների», որոնք սիրում են «թոզ փչել» կուրացնելով բոլորիս:
Մանե Հակոբյան
Արձագանքելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ուղղված հարցումներին՝ նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ապրիլի 9-ին Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում ընթանալու է ամենօրյա բնականոն ուսումնական գործընթաց: Ի պատասխան լրատվամիջոցների այն հարցին, թե արդյոք ՀՀ ԿԳՆ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկելու վաղվա կապակցությամբ, հայտնում ենք, որ որևէ հավելյալ կարգապահական միջոցառումներ և հրահանգներ գոյություն չունեն, որովհետև ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում են կարգապահական հարցերը ուսումնական հաստատություններում, մասնավորապես, «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են.
«5. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, այս մասին տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանը գտնվում է արտերկրում և ամենայն հավանականությամբ կվերադառնա 2 կամ 3 օրից։
Սաղ մեզ մոտ խառն ա:
Հիմա իմ մաման ո՞վ ա, մամաս ա՞, թե՞ տատիկս ա:
Հիմա իմ մամայի մաման ո՞վ ա, իրա մաման ա՞, թե բաբոս ա:
Հիմա իմ տատիկն ինձ մամա ա՞, թե տատիկ ա:
Հիմա ո՞վ ա մաման, ով բերե՞լ ա, թե՞ ով պահել ա:
Հիմա ո՞վ ա մաման, ով կերակրել ա՞, թե՞ ով դաստիարակել ա:
Հիմա ո՞րն ա, մաման ի՞նչ ա…
Մամաս ինձ չպահեց ու չդաստիարակեց՝ ոնց կուզեր, իսկ տատուս պահածին հավան չի, այսինքն՝ ինձ, ոնց ստացվել եմ:
Մամայիս մաման՝ Լուսիկ տատիկս, 37 տարեկանում թոքաբորբից մահացավ՝ երջանիկ, սիրված, ու հենց տենց էլ մահացավ: Մամաս որբ մնաց, բաբոս պահեց իրան, ու մորաքույրս: Մամաս 7 տարի ա մորաքրոջ հետ չի խոսում, բայց նա էլ ա իրան մամա:
Երբ ես ծնվեցի, ուսանող էին ծնողներս, տատս տարավ ինձ պահի վեց ամսականից: Մամա տեսնում էի ամիսը մեկ՝ լավագույն դեպքում: Մամաս գալիս էր «Միշկա» վաֆլիով, շոկոլադով, ապելսին-մանդարիններով, թազա շորերով, որ հեչ պետքս չէին, ինձ ջահել, սիրուն մամա էր պետք:
Տատիկս հրեշտակ ա ինձ համար, նրան նույնիսկ հարսներն են սիրել: Տատիկս ձեռս բռնած ման էր տալիս ինձ, հեքիաթներ պատմում, տառեր սովորացնում, ասում՝ ինչն ա վատ, ինչը՝ լավ, բայց չէր դաստիարակում ընդունված իմաստով, այսինքն՝ չէր արգելում ոչինչ, եթե վատ բան չէր տեսնում: Դե, ես էլ խելոք երեխա էի՝ ընդունակ, ուշիմ ու անպրոբլեմ:
Մամաս գալիս էր ու անպայման ինչ-որ բան արգելում: Բայց սիրում էի իրան ու կարոտում: Որ մանկապարտեզ էի գնում ու դպրոցի ցածր դասարաններում էի, ուզում էի իմ մաման էլ սիրուն լինի ու ջահել, այսինքն՝ տանող-բերող մաման, որը տատս էր ու էլի որ սիրուն էր, բայց մամաս ինձ համար ամենասիրունն էր: Հետո էլ չուզեցի՝ սովորեցի:
Դպրոցս ավարտեցի, եկա Երևան՝ ինստիտուտ, ու մամաս սկսեց մամայություն անել՝ է´ս արգելել, է´ն արգելել: Ես էլ սկսեցի խաբել, որովհետև ինքն ուզում էր խաբված լինել, տենց հանգիստ էինք ավելի՝ ես էլ, ինքն էլ: Ու էդ ժամանակվանից հա խաբում եմ: Եթե չխաբեմ չգիտեմ ինչ կլինի: Եղել ա, ուզել եմ չխաբեմ, ուզել եմ՝ հասկանա, ընկալի ու ընդունի ինձ նենց, ոնց կամ, սիրի՛ վերջապես: Չսիրեց:
Հենց մեծացա, մամաս էլ ինձ չսիրեց: Բայց ես էլի սեր էի փնտրում՝ մամայիս սերը, որը չգիտեմ ո՞ւր էր կորել ու ինչո՞ւ: Ի՞նչ էի արել ես, որի պատճառով մամաս ինձ սկսեց չսիրել: Երևի առաջին անգամ ինքն ինձ չսիրեց, երբ ես սկսեցի գեշանալ անցման շրջանում՝ կարող ա մամաս ամաչեց, որ գեշ եմ, հիմա ծանոթները չեն ասի. «Վա՜յ, ի՜նչ սիրունիկն ա աղջիկդ»: Բայց՝ դժվար, երևի իմ այլասերված ֆանտազիաներն են, ո՞նց կարար մերս ինձ չսիրեր մենակ նրա համար, որ գեշացել էի: Չգիտեմ, մի խոսքով: Ես չիմացա դա կյանքիս 42-րդ տարում, ու հույս էլ չունեմ էլ իմանալու:
Մամաս մեր արանքը պատ ա դրել: Ես փորում-փորում եմ, ծակ եմ անում, նայում եմ իրան, որ տեսնեմ, ու ամեն անգամ ինքը մի բիզ ա աչքս կոխում ու ծակում: Ես ուզում եմ մամաս ինձ սիրի, ի՞նչ անեմ: Ասում ա՝ դու ուրիշներով ես ապրում: Բա ի՞նչ անեմ, ուրիշներն ինձ գոնե ինչ-որ կերպ տեսնում են՝ աբալոչկիցս զատ, իսկ ինքը չի տեսնում: Իմ մեջ յանի ոչ մի բան չկա՞, որի համար ինքն ինձ սիրի: Էդ հլա հեչ սաղ: Բա աղջիկս, բա նրան խի՞ ա անընդհատ ներշնչում, որ ես վատ մեր եմ:
Բա ես ի՞նչ անեմ, որ փող չունեի, որ տուն առնեմ, երեխուս հետ մնամ, որ երեխուս սեր տայի ու առնեի, որ էսօրվա օրով, որ հենց գիտակցեցի, որ իրա Գերմանիա գնալը ռեալ ա, անհիշելի ժամանակներից արցունք չթափած աչքերս դադար ունենային տեղի ունենալիքի անխուսափելիությունից ու էն մտքից, որ մենք էլ միասին չենք ապրելու, էլ ընտանիք չենք լինելու…
Ափսոս…
Աղջիկս իր ծնվելուն մորս ա պարտական, որովհետև մարդս համոզել էր աբորտ անեմ, իսկ մամաս իմացավ ու ասեց՝ ես կպահեմ, բեր: Ու պահեց, ամեն ինչով, էրեխես ոչ մի բանի կարիք չունեցավ էս 21 տարվա ընթացքում, բացի մայրական սիրուց, որին նա կարոտ էր: Իմ մայրական սիրուց: Ես վատ մայր եմ: Ես լավ ընկեր եմ իրան: Գնում ա շուտով, թող գնա, նորմալ քաղաքակիրթ երկրում ապրի, դա ճիշտ ա, ու ապրի ինքը, որ հասավ դրան, ինքը հասավ:
Ամեն օր արթնանում եմ մահվան դատապարտվածի զգացողությամբ վերջերս: Գիտեմ, որ էլ չի լինի նենց, ոնց կար, էլ ժամերով չի խոսա հեռախոսով, էլ անկապ փողեր չի ծախսի, ես էլ վրեն չեմ խոսա, էլ չեմ ասի՝ անբան ես ու ծույլ, չեմ ասի՝ կիսուրություն մի արա վրես, ես եմ քո մաման, ոչ թե դու՝ իմ, էլ չի հիստերիկանա, երբ իրա մտապահած ու սառնարանը բացելուց համով պատառը չգտած վախտը ձեռի տակ ընկնեմ՝ վատ մամա եմ, մոռացել եմ ու կերել կամ հյուրասիրել: Ինքը չի ափսոսում, ուղղակի որ տրամադրվում ա, հետո գալիս տեսնում ա չկա իրա իմացածը, որ պիտի լիներ՝ լոմկվում ա, ու կատաղում անկապ: Վա՜խ, ո՜նց եմ ես կարոտելու էդ ճղճղոցը… Խեղճ էրեխուս տանջել եմ, բա ես մե՞ր եմ:
Տարիուկես ալկաշություն եմ արել. ո՞նց սկսվեց՝ չեմ հիշում, հիշում եմ՝ ոնց վերջացավ… Բոլորը յան տվին ինձանից՝ մամաս, աղջիկս, ընկերներս… Տատս լացում էր, բոլորը լացում էին, ես էլ էի լացում, բայց ես հիվանդ էի…
Հետո, կլինիկայից հետո սաղ հետ եկան, բացի մամայիցս, որը հետ ա եկել, բայց և չի եկել, որովհետև մամաս չունի ինձ տեսնելու ու ներելու ունակություն, բացի նարկոմանից՝ ես իրա համար հիմա նաև ալկաշ եմ մնալու սաղ կյանքումս: Մամայիս հետ մեր կոմունիկացիոն պրոբլեմը իմ ամենածանր ու բարդ բեռն ա, դա էն բանն ա, որից ազատագրվելով միայն կարող եմ ասել, որ ազատ եմ: Շատ բարդ ա մեր մոտ:
Այսինքն՝ ամեն տեղ ա բարդ, ինչ որ կապված ա մամայության հետ: Ո՞վ ա որոշում, ի՞նչ չափանիշներով, կամ տենց չափանիշներ կա՞ն, որ որոշեն՝ ո՞րն ա մաման, որը՝ չէ…
Գրվում ա՝ գրում եմ, բայց որ գրեմ՝ հա կգրվի: Բայց չեմ կարա գրեմ, քանի դեռ կյանքիս էս էջը փակված չի: Իսկ էջը փակելուց առաջ ուզում եմ համոզվել, որ ամբողջն եմ կարդացել, որ բան չեմ բաց թողել, որ հետո չփոշմանեմ չապրածիս համար, չարածիս համար, չասածիս համար:
Բոլոր աղջիկներիս, մամաներիս, բոլորի աղջիկներին ու մամաներին ուզում եմ ասել՝ սիրեք ու թողեք ձեզ սիրեն, թողեք ձեզ տեսնեն ու մի վախեցեք իրանց տեսնելուց` մեկս մամա ենք, մեկս՝ աղջիկ ամեն դեպքում:
Բայց մամաս ո՞վ ա:
Լուսինե Վայաչյան
Պատմվածքը ներկայացնում ենք կրճատումներով
Երկու օր առաջ տեսա Կիմա Եղիազարյանին Պետրոսի մոտ ու վերջնականապես համոզվեցի, որ Հայաստանում նվիրյալները դատապարտված են՝ անկախ նրանից, թե նրանք ինչին և կամ ում են նվիրված։ Գրոշի արժեք չունի Հայաստանում նվիրումը՝ գաղափարին կլինի, մարդուն, թե քաղաքական ուժին։ Ամենուր պահանջված, ընդունված ու հարգված են յոթ գյուղի շպիոնները, նրանք, որ առանց շահի, էլ չեմ ասում՝ շահին հակասող, ոչինչ չեն անի, նրանք, որ երբեք չեն այրում կամուրջները և միշտ բաց են թողնում հետդարձի ճանապարհները առուտուրի ու սակարկման համար, նրանք, որ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՆՎԻՐՎՈՒՄ, նրանք, որ երբեք չեն մոռանում՝ էս ամենը պայմանական խաղ է։ Հայաստանը շուստրի խաղացողների՝ «իգռոկների» երկիրն է, իսկ նվիրվելու սխալը մեկ անգամ թույլ տվածները երկու ճանապարհ ունեն՝ «Հայրենակիցներ» ծրագիրը կամ ԱՄՆ դեսպանատունը, որովհետև շուստրիների համահայկական համերաշխությունը ամեն բան անում է նրանց հոգեպես և ֆիզիկապես ոչնչացնելու համար՝ մոռացած անձնական, դասակարգային, կուսակցական և ամեն տեսակ թշնամանք։
Ու որպեսզի հենց այնպես արված հոռետեսական դատողություն չլինի այս գրառումս, գամ եզրահանգման. ընդդիմությունը, իսկական ընդդիմությունը, պետք է հակառակ լինի ոչ միայն գործող իշխանությանը, սրա վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը և այլն, այլ գոյություն ունեցող Հայաստանի մոդելին ամբողջությամբ՝ իր այ էս տեսակ մեծ մանրուքներով։ Ընդդիմությունը իր օրինակով պիտի լինի նոր, այլ, այլընտրանքային, Հայաստանի մանրակերտը, պետք է բարոյականության կրող լինի և ոչ թե բարոյական պատկերացումներով մանիպուլյացիաների ենթարկի հանրային գիտակցությունը, ինչպես եղել է մինչ այժմ։ Այ դա կլինի իսկական ընդդիմություն, թե չէ մնացածը պայմանական խաղ է, որը գոնե ինձ բացարձակ չի հետաքրքրում։
Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ և, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք և համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան և ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը ձևակերպի ինչ-որ իրատեսական, շոշափելի նպատակներ: Երբ այդ նպատակները ձևակերպում է Րաֆֆի Հովհաննիսյանի հարգարժան պապը, ես դրա դեմ ընդվզում եմ (հասկանալով, իհարկե, որ իմ սփյուռքահայ եղբայրները այլ կարծիքի են): Ես էլ եմ, իհարկե, ուզում, որ մեր փոքր Հայաստանը դառնա ավելի մեծ` ընդհուպ մինչև «ծովից ծով»: Բայց ես նաև հասկանում եմ, որ քաղաքական օրակարգում նման էմոցիոնալ զեղումների ձևակերպումն անիմաստ է, եթե ոչ` վտանգավոր: Գրական երեկոյի, դպրոցական հանդեսի համար Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` Կարինի ելույթը հրաշալի էր, սրտաբուխ էր, հուզիչ: Դա նաև հասկանալի է, երբ Սփյուռքում երեխան սկսում է ինքն իրեն գիտակցել որպես անձ, նա հարցնում է հորը` «մենք ո՞վ ենք»: Եվ հայրը պատասխանում է` «հայ ենք»: Երեխայի հաջորդ հարցը` «իսկ ինչո՞ւ մենք Հայաստանում չենք ապրում»: Պատասխան` «թուրքերն են մեզ քշել մեր հայրենիքից»: «Վայ, ես դրանց…»: Միանգամայն բացատրելի զգացմունքներ են` զարմանալի, աններելի կլիներ, եթե հոր և որդու միջև նման երկխոսություն տեղի չունենար: Բայց հայկական պետության մեջ նման էմոցիաները, ինձ թվում է, չպիտի բարձրանան քաղաքական դիսկուրսի մակարդակի: Նման մտածողության մեջ կա նաև մի տարր, որն ինձ համար ընդունելի չէ: Այդ մոտեցումը ենթադրում է ինչ-որ իմպերատիվ պահանջներ` եթե դու հայ ես, ուրեմն պարտավոր ես անել այս կամ այն բանը: Անձամբ ես չեմ ընդունում որևէ հասարակական պարտավորվածություն, որը չի բխում օրենքի պահանջներից: Մնացածը ցանկություններ են, տեսակետներ են, իրավունքներ են: Պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը` լավ եք անում, Ձեր իրավունքն է: Պահանջո՞ւմ եք Թուրքիայից, Իրանից և Վրաստանից մեր պատմական հայրենքը` էլի նորմալ է: Գտնո՞ւմ եք, որ բոլոր թուրքերին պետք է պայթեցնել` որպես վրեժ Ցեղասպանության համար` այդ տեսակետն էլ գոյության իրավունք ունի: Բայց մի պահանջեք, որ աշխարհի բոլոր հայերը նույն կերպ մտածեն: Վերջերս կարդացի, որ հայը «իրավունք չունի» հայտնելու տեսակետ, որը տարբերվում է Դաշնակցության դիրքորոշումից: Նրանք, ովքեր այդպես են կարծում, պետք է պահանջեն իրենց Բյուրոյից, որ վերջինս ամեն օր 10 միլիոն շրջաբերական թողարկի, որ մենք բոլորս այդ «ծիրին մեջ» ենք: Հետաքրքիր է, որ նորագույն պատմության մեջ Հայաստանը «ավելի մեծ» դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում: Դա էլ է, երևի, օրինաչափ;
Առավոտ
Կեսգիշերին հնչեց ծանոթիս զանգը: Ծանոթս ասում էր՝ տեսա՞ր ոնց սարքեցին Արաբկիրի Զորոյի գլխին: Ինձ զանգողը տեղի ունեցածի վերջնական եզրակացությունն արդեն ուներ՝ դեպքից բառացիորեն մի քանի րոպե հետո: Այդ «երկաթյա» տրամաբանության համաձայն՝ քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը մարդկային և քաղաքական հավատափոխություն է արել՝ ՀՀԿ-ի և Նեմեց Ռուբոյի «տանիքը» փոխարնելով ԲՀԿ-ի ու նրա «թագավորի» «օրհնանքով», հին ընկերները նրան պատժել են:
Հետո լրահոսից իմացա, որ Զոհրաբ Զոհրաբյանի հետ պատահածն ավտովթար է, գուցե սովորական ավտովթար, որն, Աստված մի արասցե, կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Բայց սովորական ավտովթարի վարկածին հասարակության առնվազն մի մասը չի հավատում. Գուցե նույն այն մասը, որն երեկ Զորիկին դավաճան էր համարում՝ իր հովանավորյալ Ռուբեն Հայրապետյանին «գցելու» և նրա հակառակորդ Գագիկ Ծառուկյանի աջը համբուրելու համար: Զորիկի շրջապատն էլ ավտովթարի քաղաքական ենթատեքստը չի բացառում: «Մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք»,- ասված է նախկին պատգամավորի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Մարտի 19-ին ավտովթարից զոհված Արարատի մարզի Սուրենավան գյուղի ղեկավարի եղբայրն էլ պնդում է, որ համայնքապետի հետ պատահածը գուցե սպանություն էր: Այսինքն, մարդիկ էլի փնտրում են վարկած, որը դուրս է պաշտոնականից:
ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց վերջնական վերդիկտը կայացրել են Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հարցում՝ դրա մոտիվի հիմքում դնելով քաղաքական շարժառիթը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասում է, որ Հրաչի մահը քաղաքական սեփականություն դարձնել չի կարելի՝ չնկատեկով, որ նահատակված գյուղապետի հոգեհանգիստը հենց ինքը վերածեց իր «երդնմնակալության» գործընթացի մի կարևոր դրվագի: Բայց երեկ Րաֆֆիին գերազանցեցին Հրաչի հիշատակի մոմովառության կազմակերպիչները, ովքեր մոմերով լուսավորված Ազատության հրապարակում ոչ միայն խրոխտ խոսքեր էին ասում, այլ նաև երգում էին:
Տեղի ունեցած ավտովթարների, սպանության հարցում յուրաքանչյուրը կարող է ունենալ սեփական կարծիք, սակայն մտահոգիչ է, որ հասարակությունը չի հավատում պաշտոնական վարկածին:
Ես չգիտեմ՝ ինչո՞ւ են սպանել Հրաչին: Որովհետև ինքնուրույն գյուղապե՞տ էր և դաշնակացակա՞ն ու սասանո՞մ էր հանրապետական կամ մարզային իշխանության դիրքերը: Եթե այդպես է, թող քաղաքական ենթատեքստ փնտրողներն ուղիղ ասեն: Եթե ուղիղ խոսքը լղոզում են տարբեր ձևակերպումներով, շահարկման հոտ է գալիս:
Սակայն ամենամեծ պատասխանատուն, հասարակական անվստահության և անհանդուրժողականության գլխավոր սերմանողը պետությունն է:
Տարիներ շարունակ բարձր մակարդակով ձևավորվել է արատավոր մի «մշակույթ», ըստ որի՝ Հայաստանում քաղաքական, տնտեսական հարցերը լուծվում են բռնությամբ, հակառակորդի հետ ոչ թե բանավիճում են, այլ նրան բանտարկում, սպանում են: Մարդիկ տեսել են, որ մեզանում մեկը «անգլիական թագուհուց» նախագահի վերածվեց միայն ու բացառապես խորհրդարանում հնչած կրակոցների հետևանքով: Տեսել են ու հիմա էլ մտածում են, որ գուցե Հրաչը նեղացրել էր զոռբա մեկին կամ, որ մեկը աչք ուներ նրա աթոռին:
Մարդիկ այդպես են մտածում, որովհետև չեն հավատում արդարադատությանը, իրավապահ մարմիններին՝ համարելով, որ վերջիններս ծառայում են ոչ թե օրենքին, ճշմարտությանը, այլ՝ իշխանությանը՝ նրա քրեաօլիգարխիկ և երիտօլիգարխիկ թևերով հանդերձ: Հենց նույն պատճառով մարդիկ վստահ են, որ Զորոյի ավտովթարը սարքած էր ու երբեք տեղի չէր ունենա, եթե նա «նժդեհականությունը» չզոհաբերեր հայտնի օլիգարխի քսակին:
Բայց մի ուրիշ զգացողություն էլ ունեմ. կարծես թե՝ անտեսանելի մի ուժ հարամել է ուզում Սերժ Սարգսյանի ինագուրացիան՝ Ապահով Հայաստանը դարձնելով վիրտուալ մի բան, բոլորիս ներշնչելով, որ Սերժի ասած Ապահով-ի ժամանակ մոմ պետք է վառենք՝ կենդանի մնալու, վթարի զոհ չդառնալու համար: Այդ անտեսանելին երևի ինչ-որ բան է շշնջացել նաև մեր Րաֆֆիի ականջին: Թե չէ էդ Ասվածավախ մարդն երեկ դժոխքի երկու տոմս բրոնիա չեր անի իր ու Սերժի համար:
Այսօր հողին հանձնեցին Հրաչին: Աստված թող լուսավորի նրա հոգին: Ու չգիտեմ էլ՝ ո՞վ է մեզանից ապահովը. նա՞, որ բռնեց երկնայինի ճանապարհը, թե՞ մենք՝ Ապահով Հայաստանի անապահովներս…
Սուրեն Սուրենյանց
Երեկ կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։
Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09UL425 պետհամարանիշի ավտոմեքենաները:
«Արմենիա» Բժշկական կենտրոնից երեկ գիշերը «Ժամանակին» հաղորդեցին, որ տուժողներից մեկը՝ Զոհրաբ Զոհրաբյանը, անգիտակից վիճակում է բերվել հիվանդանոց և այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նա մեր զանգի պահին գտնվում էր հետազոտման փուլում, կոմպյուտերային տոմոգրաֆիա էր անցնում, այնպես որ՝ վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկը չկարողացավ ասել, թե ինչ վնասվածքներ ունի։ «Դեռևս հետազոտվում է, վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց նա։
Մեր հարցին՝ նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, բժիշկը պատասխանեց. «Չեմ կարող ասել, դեռևս հետազոտման փուլում է»։ Մեր զանգի պահին՝ գիշերը ժամը 2-ին, հիվանդանոց էին գնացել ոստիկանները։ Ըստ մեր տեղեկությունների՝ Զոհրաբյանի մեքենայի հետ վթարված մյուս մեքենայի վարորդը «Շառ» մականունով թմրամոլ է, որին տեղափոխել են վիրահատարան:
Ժամանակ
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.