03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում 2004-ին սպանված զինծառայող Ռոման Եզիազարյանի եղբայրն ազատվել է զինվորական ծառայությունից` համաձայն Վազգեն Սարզսյանի` ՊՆ նախարարի պաշտոնավարման ժամանակ ընդունված օրենքի, ըստ որի` բանակում սպանված զինվորի եղբայրն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից: «Իմ սպանված տղայի` հորեղբոր տղան` Եղիազարյան Մուրադը, նոյեմբերին պետք է զորակոչվի: Ես թույլ չեմ տալու, որ Եղիազարյանների ցեղը զինվոր տա բանակին: Մեր տղաները չեն խուսափում ծառայությունից: Բայց ես մտածում եմ` ինչո՞ւ տանք, որ տանեն նրանց էլ սպանեն: Եղիազարյան Մուրադին հոկտեմբերից իմ տանն եմ պահելու և թույլ չեմ տալու նրան տանեն բանակ: Ես հայտարարում եմ` մինչև չբացահատվի իմ որդու սպանությունը, մինչև մեղավորներր չպատժվեն, էդ ցեղից ոչ մի տղա բանակ չի զնալու», -ասել է սպանված զինվորի մայրը` Գոհար Մելքոնյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր «Էրեբունի Պլազա»ի սրահում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը խրախուսական մրցանակներ է հանձնել գիտության ոլորտի հիմնախնդիրներն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ-ի ներկայացուցիչներին, այդ թվում «Հայկական Վարկած» էլ. օրաթերթին (armversion.com):
Մրցանակաբաշխության վերաբերյալ մանրամասներ է հաղորդել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը.
«Արդեն ավանդական է դարձել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, Կարեն և Սամվել Կարապետյանների գործունեության ոլորտների ու աշխարհագրության պարբերաբար ընդլայնումը: Եվ այն, որ հիմնադրամն այսօր չի սահմանափակվում միայն Հայաստանով և իր բարեգործության շրջանակներում ընդգրկում է նաև Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը, արդեն որևէ մեկի համար նորություն չէ: Նույնը կարելի է ասել նաև ոլորտների մասին»: Այս մասին այսօր հայտարարել է Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ հայտարարված գիտական լրագրության մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ:
Այսօր պարգևատրվել են մրցույթի 14 մասնակիցները՝ գիտության ոլորտի հիմնախնդիրները ԶԼՄ-երում ակտիվորեն լուսաբանելու համար: Մրցույթի հաղթողը ստացել է 500 հազար դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 400 հազար, երրորդ մրցանակակիրը՝ 300 հազար դրամ: Մյուս 11 մասնակիցները պարգևատրվել են 150 հազարական դրամով:
«Բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ գիտության ոլորտում այսօր առկա են զգալի խնդիրներ: Սակայն Կարապետյան եղբայրների հավատամքն է, որ ցանկացած պարագայում պետք է առաջ շարժվել ոչ թե խնդիրների կուտակման, այլ դրանք լուծելու ճանապարհով»,-նշել է Ա.Ճաղարյանը՝ հավելելով, որ այս առումով ուղղակի անհնար է թերագնահատել այն մարդկանց ներդրումը, ովքեր զանգվածային լրատվության միջոցներով բարձրաձայնում են այդ խնդիրների մասին, լուսաբանում են գիտության հիմնահարցերը:
Իսկ ՊԳՖԱ ներկայացուցիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը իր խոսքում նշել է, որ «Տաշիր» ԲՀ համատեղ իրականացվող նման ծրագրերը նախևառաջ մշակույթ են ձևավորում և այսպիսով հնարավոր է դառնում ոչ միայն կոնկրետ աջակցություններ իրականացնել, այլ նաև պետության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել գիտության ոլորտի խնդիրների վրա: Նա նաև շեշտել է, որ էապես մեծացել է հետաքրքրությունը գիտական թեմաներով հրապարակումների նկատմամբ»,-ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
2013 թվականի մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա։
Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, նրան կլինիկա տեղափոխելու միջնորդություն դատարան է ներկայացրել դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը, քանի որ պարզվել է, որ Վրեժ Գալստյանը 2012թ. մայիսի 14-ից հաշվառված է Մասիսի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում՝ «շիզոֆրենիա պարանոիդ ձև, աֆեկտիվ-զառանցական համախտանիշ» ախտորոշմամբ:
Միաժամանակ մարտի 28-ին քննիչը նշանակել է Վրեժ Գալստյանի վերաբերյալ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի փորձագետներին:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, 2013թ. մարտի 22-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը՝ Վ. Գալստյանը, ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների օրինական պահանջներին:
Նախաքննության տվյալներով՝ Վրեժ Գալստյանը ձեռքին եղած դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Ապօրինի տեղաշարժը կանխելու և վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից Ս.-ն իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի գոտկատեղից ներքև՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում’ պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։
Վրեժ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։
Փաստինֆո
«ԱԻՄ» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի բարեկամներս,
Երեկ երախտագիտութիւն յայտնելով հրաժեշտ տուեցի Կարմիր Խաչի բուժաշխատողներին եւ այսօր վաղ առաւօտեան ճանապարհուեցի Եւրոպայ։ Վախենում էի երկար ճանապարհի դժուարութիւններից, բայց յաղթահարուեց։ Օգնեց այն, որ կանգառ կար Կիեւում։ Կէսօր չեղած արդէն Ամստերդամում էի։ Մերոնք դիմաւորեցին եւ արդէն հասցրինք առաջին նախնակալ այցն անել բժշկին։ Առաջին խօսքն այն էր, որ այդպիսի կրակոցից յետոյ հրաշք է ողջ լինելս։
Իմացայ, որ որոշ խղճուկներ խիստ յուզուել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր առողջապահական համակարգն է մասնակցելու։
Ուշադրութիւն մի դարձրեք. անորակութիւններ եղել են ու կմնան։ Երբ երկու ամիս տառապագին ցաւերի մէջ էի, դրանք չկային, ինչպէս եւ չկային դրանց ծնողները, երբ իմ ծնողները երկու տասնամեակ իմ վերադարձին էին սպասում։ Հիմա երբ լսել են, որ պետութիւնն իմ հանդէպ էլ է անում այն, ինչ պարտաւոր է անել ցանկացած պետութիւն, կատաղել են։ Իրենք իրենց թոյնով ու նախանձով էլ թող տապակուեն…
Հոլանդնայում եմ, բայց ամեն ինչ կախուած է ապաքինման ու վերականգման ընթացքից…
Ամենայն բարիք բոլորիս…»։
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հաղթականորեն կյանքի ուղեգիր ստացավ «ոչ իշխանական ուժեր» արտահայտությունը: Եվ իրոք, չկա ընդիմություն որպես այդպիսին, կան ուժեր, որոնք մշտապես կանգնելով ընդդիմադիր, դժգոհ, սոցիալապես անապահով, ազնիվ քաղաքացիների ուսերին փորձում են ստանալ իշխանություն, ձեռք բերել իշխանական լծակներ…
Իշխանություններ, ոչ իշխանական ուժեր…
Առաջինները բնականաբար փորձում են չզիջել իրենց իշխանական լծակները, իսկ ոչ իշխանականները փորձում դառնալ իշխանական:
Իսկ քաղաքացինե՞րը…
Քաղաքացիները արդեն գիտեն, որ մեծ հաշվով նույնն է, էական տարբերություն չկա ու չեն ուզում հերթական անգամ օգտագործվողի դերում լինել: Ինչպես ժողովուրդն է ասում` «Հասան քաչալ, քաչալ Հասան» նույնն է…
Իսկ այ իշխանություններին դեղին քարտ պետք էր ցույց տալ, ինչը և արեցին ՀՀ քաղաքացիները ընտրությունների ժամանակ…Իսկ իշխանությունները պետք է հիշեն, որ յուրաքանչյուր պահի կարող են կարմիր քարտ ստանալ, դառնալ ոչ իշխանական, ուստի մնում է, որ հիշեն` հաճախ հիշեն այդ քարտ ցույց տվողներին, թեթևացնեն նրանց հոգսը, ամեն ինչ անեն նրանց վիճակը բարելավելու համար: Բայց ոչ խոսքով, այլ գործով` իրական…»:
Այսօր Կառավարության նիստի ժամանակ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների վերաբերյալ իրավական ակտերի փաթեթը, տեղեկացրել է, որ տաքսիների բիզնեսի համար կխնայվի 1.5 մլրդ դրամ:
Ըստ նոր որոշման, ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան զբաղվելու ուղևորափոխադրումներով՝ առանց գրանցվելու որպես անհատ ձեռներեց և առանց հարկային տեսչություն հաշվետվություններ ներկայացնելու:
«Առաջարկվում է մեկ վճար սահմանել նրանց համար՝ ամսական 12 հազ. դրամ, իսկ մարզերում 4 000 դրամ: Միայն հաշվետվությունը չներկայացնելը հնարավորություն կտա տաքսիստներին խնայել 3 000 դրամ»,- հավաստիացրել է Արմեն Եղիազարյանը:
Նրա խոսքով, 2-3 մեքենա ունեցող անհատ ձեռներեցներին հնարավորություն է տրվում կրճատել ծախսերը. եթե նախկինում անհատ ձեռներեցը 1 մեքենա ունենալու դեպքում վճարում էր 25 հազ. դրամ, իսկ երկրորդի դեպքում՝ արդեն 100 հազ. դրամ, ապա բարեփոխումների արդյունքում երկրորդի դեպքում կվճարի՝ 50. հազ. դրամ:
Ըստ փաթեթի, տաքսու վարորդները կազատվեն ամենօրյա բուժզննման, տրանսպորտային միջոցի տեխզնման ծախսերից, որոնք տարեկան կտրվածքով կազմում են շուրջ 110-120 հազ. դրամ:
«Դեղին համարը տարեկան 17 հազ. դրամի ծախս է պահանջում: Կտրոնը նախատեսվում է տալ անվճար, սա ընդգծում եմ, քանի որ մի քանի շաբաթվա հանդիպումները տաքսիստների հետ ցույց են տալիս, որ մարդիկ անվստահություն ունեն այս հարցի նկատմամբ: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ աշխարհում գրեթե ոչ մի տեղ նման պահանջ չկա և մեզ մոտ էլ իրականում չի իրականացվում: Եվ տաքսիներին տրվող լիցենզիաները կտրամադրվեն 5 օրվա ընթացքում, ոչ թե նախկինի պես՝ 35»,- նկատել է Արմեն Եղիազարյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է.
«Այսպիսով, պարզ կլինի, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումն ընդհանուր առմամբ բյուրոկրատական քաշքշուկի նվազեցման, վարչարարական ծախսի կրճատման և հարկային բեռի էական մեղմացման ասպարեզում, մի խնդիր, որը վերաբերելու է բոլոր տաքսիստներին, և ոչ միայն Երևան քաղաքի։ Այս որոշումով տաքսու վարորդները 3000 դրամ ավելի քիչ են վճարելու, այսինքն` սա ավելի մեծ տնտեսում է, քան օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում էր` 9 հազարը դարձնել 7 հազար դրամ, ավելի շոշափելի խնայողություն է»։
Վարչապետը հատկապես ընդգծել է, որ ընդունված որոշումներով փոքր բիզնեսի համար ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Դրանք քննարկվել են շահառուների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում, հատկապես վերջին 10 օրերի ընթացքում։ «Եթե թվարկելու լինենք, ապա ստացվում է, որ առաջարկվող բարեփոխումն էապես մեղմացնում է միջավայրը, վճարներն են էականորեն կրճատվում, հաշվետվություններն են նվազեցվում, կարճացվում է արտոնագիր ստանալու ժամկետը, ներդրվում է «մեկ պատուհանի» սկզբունք, այսինքն բոլոր կետերը դրական են», — ասել է վարչապետը։
Ակնհայտ է, որ բողոքի ակցիա կազմակերպողներն ամենևին էլ տաքսու վարորդները չէին, այլ որոշ սեփականատերեր, որոնց ձեռնտու չէ այս բարեփոխումը։ «Դա նշանակում է, որ մենք հանրությանը պետք է ավելի ակտիվ ներկայացնենք դրական կետերը, որ իրականում փոքր և միկրո բիզնեսով զբաղվողներն էական շահ ունեն այս որոշումից, — հավելել է Տիգրան Սարգսյանը։
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր Ավագ հինգշաբթի է: Խավարումն է: Ոտնլվայից հետո:
Ես այսօր նամակներ եմ գրելու «իմոնց»:
Սկսում են Վանոյից:
Դու չես ուզում քեզ մոռանան. դու կարող ես հաշտվել ամեն ինչի, բայց ոչ այս կյանքին քո մասնակցության բացակայության հետ. արտիստիկ բնավորությունդ դա քեզ չի ների, խենթությունդ էլ: Ու նաև` պատասխանատվությանդ զգացումը Երկրի հանդեպ: Ու բոլորիս:
Իշխանությունները, « հայրենի պառլամենտն» այն օրերին ամեն ինչ անում էին, որ քեզ մոռանան: Ու համարյա ստացվում էր նույն հին պատմությունը, երբ արքայի հրամանով ամեն առավոտ հույները հավաքվում էին հրապարակում և երեք անգամ, էքստազի մեջ ընկած, պատասխանում իրենց ուղղված հարցին`մոռանալ ո՞ւմ:
¬Հերոստրատին:
Ո՞ւմ: Ո՞ւմ:
-Հերոստրատին:
Ու այդպես ամեն առավոտ «մոռանում» էին:
Հիմա քաղաքական թատրոնն ու բեմն այլևս քոնը չեն:
Այն մշտապես և առավել ևս հիմա ընդունում է լոկ զանգվածներին, իսկ անհատներին` նրանցից մնացած «կամուֆլյաժներով»: Այնտեղ ոչ միայն չեն սիրում մարգարեներին, այլև մարգարեները դադարում են մարգարեանալուց:
Դա ևս դիալեկտիկա է:
Վերադարձի քո ճամփեն վաղուց շեղվել է իր ուղեծրից: Քեզ պարտադրվածը բոլորովին նոր` Հնազանդություն անունված փուլն է:
Քեզ հատուկ վզի պտույտով չասես` թվաց: Կընդվզես, ինչպես ընդվզում էիր, երբ ասում էիր Աստված չկա, երբ ասում էիր` Գրող չեմ, որովհետև այլևս չեմ գրում, ընդվզում էիր, երբ ասում էի` մենակ ես, ու գրությամբ պատասխանում էիր, որ Կարմեն Դավթյան, ուշադիր նայի ու տես, որ մենակ չեմ:
Հիշեցնեմ` կա ընդվզումի ժամանակ, կա հնազանդության ժամանակ:
Քո-իմ իմացած հնազանդության մասին չէ խոսքը: Խոսքը ներքին` ինքն իր հետ հնազանդ լինելու, այլ խոսքով` տիեզերքի հետ ներդաշնակ լինելու մասին է:
Համ էլ, երբ Պտույտի ծրագիրն սկսում է, որոշակի ժամանակ անց այն նաև ավարտվում է: Ծրագիրն ի օգուտ Անապատ ելածի է: Կքայլի անապատական Մենակն այնքան ժամանակ` մինչև հոժարվի ու հնազանդվի Տիեզերքի կամքին:
Վիրտուալ հայրենիքից անդին կամքը մեկն է` ոչ թե իջնել ուրիշի, օտարի, հասարակության, քաղաքականության` միով բանիվ զանգվածի մեջ, այլ նրան բարձրացնել դեպ քեզ:
Դավ ու սարսափ պատճառող գործընթաց, որ տեղի է ունենում ոչ թե հրապարակներում, այլ երակներում, ուր մաս-մաս գոլորշիանում է արտաքին մակերեսը ու Հոբի համբերատարությամբ պոկվում ու հողի հենքի մեջ է մտնում հողինը` ճամփա բացելով իսկական ցավի համար, որը հնազանդ է ու խոնարհ` ուրիշներին իր մեջ տեղ տալու չափ:
Մանավանդ այն ուրիշներին, որ քո փոխարեն իշխանության են եկել, որ քեզ <սպանել> են ու «մոռացել», իրենցով լցրել են պարապը ու վերադարձիդ համար տեղ չեն թողել:
Ու հիմա` վերադարձի ճամփեն անցնում է քո միջով:
Համարյա չլինող բան: Հրե շրջանակ, որի ժամանակ խելագարվում են:
Խելագար մարդը ճիշտ ապրող մարդն է: Այդ սահմանագծում է, որ արժևորվում է Ամենը:
Ու մինչ բիբերը լայն բացած կլլում են խելագար ճշմարտությունը, ինքնորեն դանդաղ կայանում է Հնազանդությունը:
Այդ մեծ խելագարության կողքին` իշխանություն-պաշտոն-քաղաքականություն` այնքա¯ն չնչին են, որ մարդու համար մեղքդ գալիս է. ախր ամբողջ կյանքը նրանք մսխեցին դրա վրա. իրար կոկորդ պատռեցին. սպանդ կազմակերպեցին. բեռը բարդ-բարդ դիզեցին իրենց ու իրենց զավակների ուսերին` ուրիշների համար տեղ չթողնելով, կեր դառնալով ու դարձնելով թե այս հայրենիքը, թե պետականությունը, թե դժվարորեն ձեռք բերված ազատությունը:
Հ.Գ. Եկել է վերադարձիդ ժա՞մը, թե դեռ` մի քիչ էլ կա: Սիրելի Վանո»:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ որոշեց.
Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) 2013 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 20,500.0 հազ. դրամ(մոտ 50 հազ. դոլար) Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի բուժումը արտերկրում իրականացնելու նպատակով:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության նախագահ Արման Մուշեղյանն այսօր մտահոգություն է հայտնել , թե ճանաչված դերասան Արմեն Էլբակյանը հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում վիրավորել է հաշմանդամ մարդկանց, նրանց մասին ասելով՝ «շաշ, լալոշ, չոլախ»….
Մինչդեռ, Մուշեղյանի խոսքով, մարդկանց անգիտակցաբար վիրավորելիս պետք է հիշել, որ կյանքում որևէ մեկն ապահովագրված չէ հաշմանդամությունից: Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Էլբակյանն ասաց, որ որևէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել:
«Խնդիրն այն է, որ կոնտեքստից դուրս կարելի է խոսքը մեջբերել և ձևակերպել՝ ոնց ուզում են: Իրականում իմ խոսքն այն մասին էր, որ հեռուստատեսությունում և թատրոններում հայտնվում են դերասաններ, որոնք ունեն խոսքի արատ, որը եթե կյանքում նորմալ է, բեմի համար, սակայն, լավ չէ: Բոլորը չէ, որ դերասանի խոսք են ունենում կամ արտաքին: Օրինակ՝ Մհեր Մկրտչյանն էլ գեղեցկությամբ չէր փայլում, բայց երբ խոսում էր, աշխարհի ամենագեղեցիկ մարդն էր դառնում: Համենայնդեպս, ես իմ խոսքում ասել եմ, որ Աստված բոլոր մարդկանց ստեղծել է համաչափ՝ անկախ գեղեցկության այն չափանիշներից, որոնք մեզանում կան: Նաև ասել եմ, որ գեղեցկության չափանիշները խիստ փոփոխական են. Ռուբենսի կանայք այսօրվա գեղեցկության չափանիշներին չեն համապատասխանում: Խոսքը ոչ թե ֆիզիկական խնդիր ունեցող մարդկանց մասին է, այլ այն մարդկանց, որոնք իրավունք ունեն հարթակ բարձրանալու և հնչեցնելու այն, որը պետք է համապատասխանի արտիստի խոսքին, իսկ եթե ոմանք ուզում են նենգափոխել ասածները կամ սխալ են ներկայացնում, դա արդեն իրենց խնդիրն է»,- պատասխանեց սիրված արվեստագետը:
Aravot.am
Շաբաթներ առաջ Կարեն Հակոբյանը մեկնել է արտերկիր՝ ասպիրանտական ծրագրով ուսումը շարունակելու և աշխատելու, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում արդեն իսկ պաշտպանել է թեկնածուականը: «Մեկնում եմ, իհարկե, աշխատանքային լավ հույսերով, բայց, հավատացած եղեք, մեծ թախիծով»: Մասնագիտական աճն ու կայացումը փաստացի արտասահմանում է տեսնում, քանի որ դա պարզապես անհնար է Հայաստանում, բայց նա լավատես է և հույս ունի, որ ոչ հեռու ապագայում հնարավոր կլինի վերադառնալ և մասնագիտությամբ աշխատել հայրենիքում:
Գիտական աշխատանքով զբաղվելը Կարենը դիտում է՝ որպես ամենօրյա անընդհատ ստեղծագործ աշխատանք, նաև ապրում այն զգացողությունը, որ նման յուրաքանչյուր օրը կարծես հարստացնում է իրեն:
Կարեն Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը, 2011թ.-ին պաշտպանել է ատենախոսություն՝ ակուստիկա մասնագիտությամբ: Հետագայում փոխել է հետաքրքրության շրջանակը և հիմա ուսանում է ասպիրանտուրայում՝ քվանտային օպտիկա մասնագիտությամբ՝ արտերկրում։
Հայաստանում ասպիրանտական տարիներին աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի Սառը պլազմայի լաբորատորիայում: Ուսումնասիրել է գազապարպումային լազերներում սառը պլազմայի պարամետրերի կախվածությունը արտաքին ակուստիկ դաշտից: Հիմա մուտք է գործում նոր բնագավառ և, հուսով է, որ կարճ ժամանակում կունենա հաջողություններ նաև այս ոլորտում:
Դեռ ընդամենը մի քանի շաբաթ է, որ գտնվում է արտասահմանում, հետևաբար, առայժմ դժվարանում է ընդհանուր գնահատականներ տալ, բայց մի բան արդեն ակնհայտ է` խումբը, որի կազմում նա աշխատում է, շատ սերտ կապերի ու համագործակցությունների մեջ է միջազգային մի շարք խոշոր կենտրոնների հետ:
-Կարեն, իսկ ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։
-Համագործակցություն` ինչ-որ մակարդակի, իհարկե, կա։ Բայց Հայաստանի գիտության ֆինանսավորման խղճուկ մակարդակի պատճառով այդ համագործակցության և, ընդհանրապես, գիտության ողջ ոլորտի զարգացման ու ամրապնդման համար հիմքեր համարյա չկան։ Ամուր կապերի համար անհրաժեշտ են ամուր միավորներ, իսկ ինչպե՞ս ամրանալ նման ֆինանսավորման պայմաններում:
-Միայն ֆինանսակա՞ն խնդիրներ են։
-Մյուս բարոյահոգեբանական խնդիրներին չեմ էլ անդրադառնում, քանզի դրանք ի վերջո կրկին ֆինանսական խնդիրների արդյունք են: Ինչպես իմ ընկեր Հրայրն է ասում՝ ֆինանսն է ծնում իրավունք և արդյունքում՝ հարգանք և արժանապատվություն:
-Զրուցենք Ձեր աշխատանքներից։ Քանի՞ համահեղինակ է ընդգրկված դրանցում, և որքա՞ն մասն է կազմում Ձեր անձնական ներդրումը։
-Նախկին թեմայում աշխատելիս ունեցել եմ 12 աշխատանք՝ 7-8 համահեղինակների հետ: Դրանցից մեկն իմ անհատական աշխատանքն է եղել, մյուսները՝ համահեղինակների հետ և, կախված աշխատանքից, ունեցել եմ փոքր կամ ավելի մեծ մասնաբաժին:
-Ի՞նչ եք կարծում՝ «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք պետք է ընդունել տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը։
-Նման մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելու ավելի ճշգրիտ բանաձևեր պետք է լինեն՝ միաժամանակ հաշվի առնող երկուսն էլ՝ և՛ տպագրությունների քանակը, և՛ հղումների թիվը, և միգուցե կա՞ն արդեն նման բանաձևեր համաշխարհային պրակտիկայում, ինչպես օրինակ h-ինդեքսը: Սա ինքնին առանձին լուրջ ուսումնասիրության կարիք ունեցող հարց է: Կարծում եմ, կան զբաղվողներ:
-Ի՞նչ կասեք, եթե մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառների, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ազդեցության գործակցի վրա։
-Եթե տարբեր բնագավառների ամսագրերի գործակիցները որոշվում են նմանատիպ սկզբունքների հիման վրա, այսինքն՝ առկա է հավասարություն ամսագրերի ազդեցության գործակիցների գնահատման մեջ՝ հաշվի առնելով բնագավառների յուրահատկությունները, ապա տպագրությունների նորմավորված ազդեցության գործակիցն իմաստ կունենա, հակառակ պարագայում, եթե յուրաքանչյուր բնագավառում առկա են ամսագրերի ազդեցության գործակիցների գնահատման սկզբունքային տարբեր մոտեցումներ, այն կորցնում է իր իմաստը:
-Փորձարարները երբեմն բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և իրենց՝ նյութական խղճուկ բազայի պատճառով։ Ի՞նչ պետք է անել, որ պայմաններն ավելի ընդունելի դառնան։
-Չեմ կարծում, որ մրցանակաբաշխության պայմաններում պետք է ուղղումներ կատարել՝ դրա հետ կապված։ Ինձ թվում է, որ պարզապես անհրաժեշտ է անընդհատ աշխատել փորձարարական նյութական բազայի բարելավման ուղղությամբ:
-Գիտաչափական ինչպիսի՞ մոտեցում է պետք՝ կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելիս, ինչպիսի՞ չափորոշիչներ կիրառել, h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է։
-Նման դեպքերում, համատեղ աշխատանքների պարագայում, կարծում եմ՝ հ-ինդեքսը կարող է օգնել, բայց պետք է հստակեցնել դրա օգտագործման չափանիշները, օրինակ՝ մի քանի խմբերի պարագայում, որպես հիմք, ընդունել միջինացված ինդեքսը կամ միաժամանակ հաշվի առնել նաև նվազագույնը:
-Որքա՞ն է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում։ Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականի աշխատանքը լաբորատորիաների վարիչները և տիտղոսակիր կամ պաշտոնատար այլ անձինք:
-Կարծում եմ, որ կոռուպցիան գիտական աշխարհում տարածված է ավելի քիչ, քան մնացած բնագավառներում, բայց, ընդհանրապես, կոռուպցիայի խնդիրը ես չեմ դիտարկում՝ որպես կոնկրետ բնագավառի խնդիր. դա հասարակական ու համապետական` համակարգային խնդիր է: Անձամբ ես կոռուպցիայի ուղիղ ձևերից չեմ տուժել, բայց շրջապատում բոլորս էլ շատ ենք հանդիպում: Այնուամենայնիվ, բոլորս էլ կոռուպցիայի անուղղակի զոհեր ենք դառնում ամեն օր՝ առանց դա գիտակցելու: Եթե ողջ միջավայրը թաթախված է դրա մեջ, ուզես թե ոչ, ուղղակի թե անուղղակի, դու էլ ես հայտնվում այդ ցանցում: Ինչ վերաբերում է շահագործմանը, մենք դեռ չենք ազատվել այն արմատացած մոտեցումից, որ եթե քեզանից վեր կանգնած աշխատողը կատարում է իր աշխատանքային պարտականությունները, ապա համարում է, որ դա լավություն է իր կողմից, և դու պետք է փոխհատուցես: Շահագործումն էլ իր տեղն ունի, իհարկե այնտեղ, որտեղ տեղ չունի ուղղակի կոռուպցիան: Այս բոլոր խնդիրները՝ ֆինանսա-սոցիալական, կոռուպցիոն… առանձին-առանձին չեն, դրանք մի ամբողջ համակարգ են. դրանք միաժամանակ պետք է լուծվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է պետական կամք:
-Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞. սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա։
-Այնտեղ, որտեղ հիմա ես սովորում եմ, կարծես թե նման խնդիր չկա, իհարկե թվաքանակի տարբերություն կա, բայց դա գենդերային խնդրի արդյունք չէ: Ինչ վերաբերում է Հայաստանին, իհարկե նման խնդիր փոքր-ինչ առկա է, և դա մեր հասարակությանը բնորոշ է, կարծում եմ:
-Ի՞նչ կմաղթեք հայաստանյան երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանը։
-Կմաղթեմ բեղմնավոր աշխատանք, լավ արդյունքներ և, իհարկե, համբերություն՝ այս անցումային շրջանի բարդություններին դիմակայելու համար, իսկ իրենց ձայնը բարձրացնող երիտասարդներին՝ կամք ու վճռականություն՝ պայքարն առաջ տանելու:
Մանե Հակոբյան
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.