13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...«Հայկական Վարկած»-ին հասած տեղեկություններով, հանրապետությունում ներքին կարգով «Կարանտին» է հայտարարված, իսկ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում բազմաթիվ երեխաներ են բուժվում:
Լուրը ճշտելու նպատակով, զրուցեցինք Առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման» վարչության պետ Կարինե Սարիբեկյանի հետ:
Վերջինս տեղեկացրեց, որ կարանտին չկա, եթե լինի հանրությանը ԱՆ տեղյակ կպահի, առավել մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով էլ, խորհուրդ տվեց դիմել «Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության» տեսչություն, իսկ ինչ վերաբերում է մեծ թվով երեխաների՝ հիվանդանոցում գտնվելու փաստին, Կարինե Սարիբեկյանը նշեց.
«Ես տեղեկություն ունեմ, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում 6 երեխա են պառկած: Վարակների կանխարգելման նպատակով, երկարացրել ենք արձակուրդները, այդքանը կարող եմ ասել»:
Չնայած Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ, ՀՀ ԱՆ ստեղծել է դեղերի շուկայում հակամենաշնորհային երևույթների զսպման մեխանիզմներ։ Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի շուկայում իրականացնում է մշտադիտարկում և արդյունքները մեկամսյա հաճախականությամբ ներկայացնում ՏՄՊՊՀ», մեր ստացած ահազանգերի արդյունքում, գները թե տարեսկզբին, թե այժմ կրկին բարձրացել են:
Ինչ խոսք, հանրապետությունում դեղերի գները ազատականացված են, և ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի գների աճի զսպան իրական լծակներ չունի, սակայն հարկ է, որ այս մասին առավել հանգամանալից քննարկում լինի կառավարությունում. այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, երբ մարդկանց մի ստվար մաս դեղի կարիք ունի և գումար չունի դեղ գնելու, նման թողտվությունը, մեղմ ասած, անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ներկրվել 2189 անուն դեղ (հոկտեմբերին` 1009, դեկտեմբերին` 1180): Երկու ամիսներին ներկրված 581 նույն դեղից 40-ի մոտ նկատվել է 10%-ից ավելի թանկացում և գրեթե նույնքան դեղի մոտ նույնչափ էժանացում։ Այդ ամիսներին ներկրված դեղերի կեսից ավելիի մոտ գները մնացել են անփոփոխ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, նշելով, որ դեղերի գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների և արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:
Հետագա դիտարկումների արդյունքներով, ըստ ԱՆ տվյալների, 2013թ. տարեսկզբից դեղերի գների տատանումների աստիճանի համեմատական նվազում է նկատվում. այսինքն կայուն թանկացե՞լ են:
Մահափորձի ենթարկված ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյան շարունակվում է մնալ Կարմիր խաչի հիվանդանոցում։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի բարեկամներ,
Երկար ժամանակ ոչինչ չեմ գրել, թեեւ գրել սիրում եմ եւ գրելու պահանջ ունեմ։ Հիմա ասելիքս թելադրում եմ։
Կարմիր խաչի հիվանդանոցում եմ։ Ձեռքիս վիճակը գնալով վատանում է, ու այս համակարգչի ստեղնաշարը վեր էր ածվում տանջանքի գործիքի։ Տիրոջ կամքով, մի օր կանցնի, բայց այս պահի դրությամբ ցավերից պարբերաբար տառապող կատարյալ հաշմանդամ եմ։ Ոչ թե նվնվում եմ, այլ ուզում եմ մոտիկներիս ներկայացնել իսկութիւնը։ Շաբաթ օրը առողջապահության նախարարության հետ պայմանավորվեցի, որ ընդունում եմ արտասահմանում բուժվելու, այդ թվում ճնշված ներվերս ճնշումներից ու կպումներից ազատելու համար վիրահատուելու առաջարկը։ Ուր եմ նախընտրում գնալ՝ հարցին պատասխանեցի, որ վստահում եմ իրենց, եւ նախընտրելին նա է, որը շուտ կազատի ինձ այս ցավերից ու կվերականգնի ձեռքիս աշխատանքը։ Գործնական հրավերներ կան ԱՄՆ-ից, Իսրաելից, Գերմանիայից։ Մի քանի ժամից կարծում եմ, կլինի նաեւ Հոլանդիայից։
Շարունակում եմ պաս (խստացված՝ միայն չեփած կանաչեղեն և միրգ) պահել։ Հավանաբար վաղվանից հնգօրյա ծոմի անցնեմ։ Անցած տարի՝ Զատիկից առաջ, տասներկու օր ծոմ պահեցի։ Զատիկը՝ Յարութեան տոնը, կարևորագույն տոներից է, ու դրա հետ կապված խոհեր ու մտահոգություններ ունեմ։
Րաֆֆի Յովհաննէսեանը (և որևէ հայ քրիստոնեա) չի կարող Զատիկի ժամանակ ծոմի մեջ լինել։ Նրանը ծոմ չէ, այլ քաղաքական բողոքի հացադուլ, բայց ըստ էության նաեւ ծոմ է։ Ո՞րն է ելքը։
Քաղաքական հարցադրումներին և խնդիրներին պետք է քաղաքական պատասխաններ և լուծումներ գտնել։ Եւ ես մտածում եմ Սերժ Սարգսեանին (ՍՍ) ու Րաֆֆի Յովհաննէսեանին (ՐՅ) առաջարկել նրանց իսկ յայտարարություններից բխող և իմ՝ պաշտոնապես ազդարարված նախընտրական ծրագրին համահունչ գործողութիւնների համակարգ։ ՐՅ-ն իրեն նախագահ ճանաչելով եւ ՍՍ-ին նախագահ չճանաչելով յանդերձ ՍՍ-ին ներկայացրեց պահանջներ, որոնք կարելի էր ներկայացնել միայն նախագահին, այսինքն՝ երկխօսութիւնն ամեն ինչից վեր դասեց։ ՍՍ-ն արձագանքեց երկխօսութեան առաջարկին, արհամարհելով իրեն նախագահ չճանաչելու հանգամանքը։ Սա բնականոն դրսևորում կարելի է համարել հաշվի առնելով հայ ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերները։ Որքան էլ մենք երջանիկ ու ինքնագոհ ներկայանանք, կանգնած ենք ՈՐՊԷՍ ԱԶԳ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԷՍ ԲՆԱՋՆՋՈՒԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋ։ Եւ այս արտահայտուող կամ քողարկուող մտահոգությունը առկա է բոլորիս մտքերում։ Դրանով էլ կարելի է բացատրել ՐՅ-ի և ՍՍ-ի ողջունելի փոխադարձ հանդուրժողականությունը։
Այս իրավիճակում ես իմ պարտքն եմ համարում յայտարարել, որ պատրաստ եմ գլխավորել սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովը (ՍԲՅ)։ Ես 98-99 թթ կատարել եմ այդ աշխատանքը։ Այդ գործընթացի առողջ զարագացումով կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլև ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրութիւններ կատարելու հարցում։
Առօրեական քաղաքական նպատակդրումներ ունեցող ՐՅ-ն բնականաբար չպետք է ընդուներ ՍԲՅ նախագահ դառնալու ՍՍ առաջարկը։ Իմ ծրագրահենքում Սահմանադրական բարեփոխուների իրականացումը՝ վեց ամսից մէկ՝ առաւելագոյնը երկու տարուա ընթացքում, առաջնահերթ նպատակների թվում էր։ Նաեւ այս իրողութիւնն է ինձ տրամադրում խորհել այս առաջարկն անելու մասին։
Հենց սկզբից բոլորը պէտք է իմանան, որ այդ բարեփոխումները կարող են լինել միայն ի նպաստ ժողովրդավարութեան և մարդու իրավունքների։ Ես այդ իմ գործը կանեմ անկախ իմ առողջական վիճակից եւ գտնուելու վայրից։ Իսկ առաջարկիս ՍՍ-ի եւ ՐՀ-ի համաձայնվելու դեպքում ՐՀ-ն կարող է անմիջապես դադարեցնել իր հացադուլը եւ լիաթոք մասնակցել քաղաքական գործընթացներին։ Ինչ որ հարցերում համախոհներ կլինենք, ինչ որ հարցերում ընդդիմախօսներ, սակայն հավատացնում եմ, որ իմ գլխավորած յանձնաժողովը չի անտեսի ոչ մի առաջարկ։
Ակնկալում եմ ընթերցողներիս արձագանքը։
Ձեր Պարոյր Հայրիկեան
P.S. Վաղը աջակցենք ու քաջալերենք (բայց ոչ երկրպագենք) մեր հավաքականին»:
Վահագն Չախալյանի հայտարարությունը Սաակաշվիլու կողմից իր հասցեին հնչեցված զրպարտող նոր մեղադրանքների վերաբերյալ.
«Օրերս Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ՝ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով ջավախքահայության նկատմամբ իր քաղաքականությանը, հանդես եկավ հերթական անհեթեթ գնահատականներով իմ քաղաքական գործունեությանը վերաբերող փաստերի կապակցությամբ:
Ազատ արձակվելուցս հետո Սաակաշվիլու կողմից իմ հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով, այն բանի համար, որ խաղաղ և օրինական միջոցներով պայքարել եմ Վրաստանի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար: Սաակաշվիլին նորից ու նորից փաստում է, որ ինձ բանտարկել է ազգային փոքրամասնությունների գծով երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու և դրա դեմ ջավախքահայության արդար բողոքի ձայնը լռեցնելու նպատակով:
Սաակաշվիլին իմ վերաբերյալ ապատեղեկատվություն և սուտ տարածելով այսօր փորձում է կոծկել այն պարզ իրողությունը, որ ինչպես ներքին և արտաքին շատ այլ հարցերում, այս հարցում ևս իր բռնած քաղաքական կուրսը ձախողվել է: Շինծու մեղադրանքներով ինձ դատապարտելը, ջավախքահայ այլ քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները ունեցան հակառակ արդյունք՝ դրանք օգնեցին սևեռել ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը:
Իմ ազատ արձակումը, այո, վրաց նոր իշխանությունների բարի կամքի դրսևորում էր, բայց այն նաև մեծ չափով պայմանավորված էր Ջավախքի բնակչության շարունակական կոչերով և միջազգային հանրային կարծիքի ճնշմամբ, մասնավորապես՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ինձ քաղբանտարկյալ ճանաչմամբ, ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրատարակվող մարդու իրավունքների ամենամյա զեկույցներում իմ խնդրի արծարծմամբ, Ֆրանսիայի խորհրդարանում, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իմ խնդրի բարձրացմամբ և այլն:
Ինչպես և Սաակաշվիլու կողմից իմ հասցեին նախկինում արված բոլոր հայտարարությունները՝ այս հայտարարությունը ևս իմ փաստաբանների կողմից որպես լրացուցիչ ապացույց ուղարկվելու է Մարդու իրավունքերի Եվրոպական դատարան, որտեղ ներկայումս քննվում է իմ բողոքը»:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շտա՛պ, շտա՛պ կամ Լենինի ոճով՝ բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն…
ՀՀ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանին նշանակել է նախագահի կադրերի ընտրության եւ տեղաբաշխման գծով ավագ խորհրդական… Նախագահի հրամանագիրը անբեկանելի է, խաչ քաշել կամ իքս գրել չկա…
Եվ իրոք, երեկ Թատերական հրապարակում համեմատած նախորդի հետ շատ էին՝ 3517 հոգի, սրանք էլ իմացան, որ պաշտոններ են բաժանում՝ գյուղապետի, թաղապետի, վազելով եկել էին… Նախագահի հրամանագիրը կապված է միտինգավորների թվի կտրուկ ավելացմամբ:
Չէ, արդեն իրոք զզվելի է, խեղկատակություն, էժանագին խաղեր…
Գարունն էլ մի կողմից, շատ է ազդում… Բարևողները շատանում են, էն որ ասում են՝ с приветом…
Շուտով նաեւ լիալուսին է, գիշերները լուսավոր կլինեն…»:
Վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ առողջապահության ոլորտում կատարվել 1240 մլն-ից ավելի տնտեսում: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել է, որ անցած մեկ տարվա ընթացքում ԱՆ կազմակերպած մրցույթների արդյունքում կնքվել 117 պայմանագիր, որոնց արժեքը կազմել է նախատեսվածից 424 մլն դրամ պակաս: Իհարկե, պետական միջոցների տնտեսումը խրախուսելի է, սակայն կոնկրետ այս դեպքում չի բացառվում, որ դա արվում է ի հաշիվ մարդկանց առողջության: Բանն այն է, որ շուրջ 4 ամիս ՀՀ առողջապահության նախարարությունը շաքարախտով հիվանդներին հատկացնում է բելառուսական ծագման անորակ ինսուլին, որն ընդունող հիվանդների վիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև հակառակը`վատանում է: «Ժողովուրդ»-ը հետաքննություն է սկսել` պարզելու համար ՀՀ քաղաքացիների առողջության հաշվին կատարվող «տնտեսումների» մանրամասները:
Ժողովուրդ
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ իմ բացասական վերաբերմունքը ես արտահայտել եմ այդ ակցիայի առաջին իսկ օրը: Ոչ ոք չի բացատրել, թե ինչու հնարավոր չէ նույն պայքարը նույն կամ նույնիսկ ավելի հզոր ուժգնությամբ ծավալել նույն Ազատության հրապարակում` նորմալ սնվելով: Մշուշոտ կրոնա-բարոյական հիմնավորումները ես չեմ հասկանում: Քաղաքական խնդիրներ լուծելու համար սեփական մահով սպառնալը նույնպես իմ գլխում չի տեղավորվում: Որքան գիտեմ, մարդկության պատմության մեջ ոչ ոք հացադուլ չի արել` նախագահ հռչակվելու կամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու, կամ պետության առանցքային պաշտոնների պահանջով: Այդ ամենը կարելի է պահանջել առանց որևէ ինքնազրկանքների: Բայց մյուս կողմից` այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում հաջողության չեն հասել իշխանափոխության գործում, դժվար թե իրավունք ունեն ծաղրելու «Ժառանգության» առաջնորդին ու պայքարի նրա մեթոդները:
Այսինքն` եթե, օրինակ, ՀԱԿ-ի դավանանքը realpolitic-ն է, ապա այդ ռեալիզմը պետք է տարածվի նախևառաջ սեփական գործունեության վրա: Եթե ես չկարողացա գալ իշխանության իմ որդեգրած մարտավարությամբ և ռազմավարությամբ, չհասա ռեալ արդյունքի, ապա դա պետք է որ սահմանափակի իմ քննադատության հնարավորությունները, երբ նմանատիպ իրավիճակում որևէ մեկ այլ գործիչ դիմում է այլ միջոցների: Կամ առնվազն ես պետք է խոստովանեմ, որ սխալվում էի, երբ ընտրություններից առաջ, մասնավորապես, այդ գործչին բնութագրում էի որպես «մարգինալ» և «ռեժիմը լեգիտիմացնող»: Այդ հետադարձ ռեֆլեքսի բացակայությունը Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի թերություններից մեկն է:
Իհարկե, այդ միջավայրում կան մարդիկ, ովքեր ընդունակ են ինքնաքննադատական հետադարձ հայացքի (օրինակ` Կարապետ Ռուբինյանը կամ Հովհաննես Իգիթյանը), և պատահական չէ, որ նրանք համակրում են Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը: Նման մարդկանց դիրքորոշումը, որքան հասկանում եմ, հետևյալն է. «մենք անում էինք այնպես, բայց դա իրեն չարդարացրեց, հիմա գուցե արժե անել այսպես»: Բայց, համաձայնեք, ՀՀՇ-ի mainstream-ն այլ է. մենք միշտ ճիշտ էինք` թե իշխանություն և թե ընդդիմություն լինելու ժամանակ, և այս երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ապացուցում է մեր հանճարեղ կանխատեսումների ճշմարտացիությունը: Այդ «կանխավարկածից» ելնելով` Րաֆֆի Հովհաննիսյանը երբեմն ենթարկվում է ոչ պատշաճ հարձակումների, ինչպես որ դա մեր թերթում արեց Գյումրիի ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Եթե գիտեք, թե ինչպես է պետք դուրս գալ այդ փակուղուց, ասեք: Եթե չգիտեք` զբաղվեք մայրաքաղաքի ավագանու ընտրություններով: Այսպես ասած` լեգիտիմացրեք Երևանի ապօրինի իշխանությունները:
Առավոտ
«Հայկական Վարկած»-ի արտերկրի ընթերցողները պարբերաբար իրենց մտահոգություներն են կիսում Հայաստանում տիրող անհամերաշխ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Նրանք, օրինակ բերելով Հռոմի նորընտիր Պապի քայլերը (այսօր Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ պատրաստվում է կրկին խախտել ավանդույթը՝ պահքի շրջանի կարևորագույն պատարագը մատուցելով ոչ թե Սրբ. Պետրոսի տաճարում, այլ երիտասարդների բանտում), նկատում են, թե արդյո՞ք դա չէ հոգևոր առաջնորդի իսկական դերակատարությունը՝ լինել տառապյալների կողքին։ Եվ հարց են տալիս՝ «Տեսնես մեր Կաթողիկոսը կանե՞ր նման մի բան»:
Ահա, թե ի՞նչ են մեզ գրում մեր ընթերցողները.
«Ինչ վատ կլիներ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին Ծաղկազարդի տոնին հրավիրեր Էջմիածին՝ պատարագին միասին աղոթելու, հետո գնային վեհարան՝ առանձնազրույցի, ու մտածեին այն ելքերի մասին, որ ազգը կհաներ այս վիճակից: Չէ՞ որ ամբողջ ազգը դրան է սպասում»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև ս/թ մարտի 31-ը երկարաձգելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՆ կայքից, նախարարի մեկ այլ հրամանով դադարեցվել է նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ (մարտի 25-ից մինչև մարտի 31-ը ներառյալ):
Հրամանների համար հիմք են ծառայել սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները (հիմք` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի` 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը):
Համաձայն հրամանների` մինչև ուսումնական տարվա ավարտը ուսումնական հաստատությունները պետք է ապահովեն առարկայական ծրագրերի կատարումը:
«Առավոտն» իր այսօրվա խմբագրականում Հովհաննես Թումանյան է հրապարակել. «Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան: Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը` կտեսնենք` օխտը կորածի մինը: Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, ճիշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով: Էդպես են և մարդ-կային ցեղերը: Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքիզգոո ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել: Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնելուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ: Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան: էդ ժողովուրդներից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, որ քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ` ազգային կյանքով ու կերպարանքով: Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժվար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից: Բայց մեր ուժերից վեր հո չի նայել, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը: էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր: Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժողովրդի կյանքն ու պատմությունը: Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը: Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բայց դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրինը: Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը: Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցի, և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թե ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին: Եվ ուր որոնենք էդ ոգին: Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում: Արդյոք հին վանքերի միստիկ կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»: Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքների՞ մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ:
Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ: Եվ ինչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության… Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա»:
Առավոտ
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.