23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև ս/թ մարտի 31-ը երկարաձգելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՆ կայքից, նախարարի մեկ այլ հրամանով դադարեցվել է նաև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ (մարտի 25-ից մինչև մարտի 31-ը ներառյալ):
Հրամանների համար հիմք են ծառայել սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները (հիմք` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի` 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը):
Համաձայն հրամանների` մինչև ուսումնական տարվա ավարտը ուսումնական հաստատությունները պետք է ապահովեն առարկայական ծրագրերի կատարումը:
«Առավոտն» իր այսօրվա խմբագրականում Հովհաննես Թումանյան է հրապարակել. «Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան: Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը` կտեսնենք` օխտը կորածի մինը: Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, ճիշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով: Էդպես են և մարդ-կային ցեղերը: Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքիզգոո ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել: Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնելուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ: Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան: էդ ժողովուրդներից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, որ քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ` ազգային կյանքով ու կերպարանքով: Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժվար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից: Բայց մեր ուժերից վեր հո չի նայել, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը: էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր: Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժողովրդի կյանքն ու պատմությունը: Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը: Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բայց դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրինը: Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը: Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցի, և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թե ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին: Եվ ուր որոնենք էդ ոգին: Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում: Արդյոք հին վանքերի միստիկ կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»: Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքների՞ մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ:
Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ: Եվ ինչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության… Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա»:
Առավոտ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Կամո Աղաջանյանին, նրա փոխարեն նշանակելով Փարվանյանին:
Կ. Աղաջանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ. Գեներալ-մայոր Կամո ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
ՀՀ նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որտեղ ասվում է. »Տ. Փարվանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ որոշում եմ. Գնդապետ Տիգրան ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով»:
Մեր ունեցած ոչ հավաստի տեղեկության համաձայն, Կամո Աղաջանյանը նշանակվելու է ԼՂՀ ՆԳ նախարար:
Ֆեյսբուքի օգտատեր Անկախ Հայաստանն իր էջում գրել է.
«Խորը ցավով ու սրտի մեծ կսկիծով հայտնում եմ բոլորիս՝ ընտրողներիս, համար տխուր նորություն՝ «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցում ավագանու ընտրություններին»: Իհարկե շնորհավորում եմ Ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին. այս ծանր բեռը փեշներից թափվեց: Ես գիտեի, թե ինչպես էիք սպասում այս նորությանը ու գիտեմ, ինչքան էիք վախենում ձեր տոկոսների համար, որոնք իհարկե միանշանական այս հայտնի կուսակցությանն էր գնալու: Այժմ ուրախացեք, ցնծացեք, մարդիկ ձեզ թույլ տվեցին պայքարել 😀 Էխ էս կուսակցության վրա հաստատ նավս կա, թուղթ ու գիր անողի մոտ պիտի գնան, ինչ անում են չի ստացվում :(»:
Պարզվում է` մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իրենց կարևոր ներդրումն են ունենալու նաև մարզերի բնակիչները: Երեկ «ՀԺ»-ն տեղեկացել է, որ մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցներում աշխատող ուսուցիչների վրա պլան է դրվել: Ուսուցիչներն, ըստ այդմ, պետք է ներկայացնեն Երևանում բնակվող իրենց ծանոթ-բարեկամների անձնագրային տվյալները, թվով 5-6 անձի, և հոգ տանեն, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին` քվեարկելով Հանրապետական կուսակցության օգտին: Երեկ թերթի թղթակիցը զրուցել է նման հրահանգ ստացած ուսուցիչներից մեկի հետ, որի անունը հասկանալի պատճառներով չի հրապարակել:
— Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հրահանգներ եք ստացել կասե՞ք` կոնկրետ ի՞նչ է պահանջվում ձեզնից:
— Հարցնում էին` հարազատ ունե՞ք Երևան քաղաքում, վստահելի մարդիկ: Ասացինք` այո: Դե, հնարավոր չէ, որ գոնե մի հոգի գտնվի, որը չունենա թեկուզ մեկ վստահելի մարդ: Ընտրությունների համար անձնագրերի տվյալները ուզեցին, իսկ այսօր ես տեղեկացա, որ ովքեր արդեն բերել ներկայացրել են, պարզվել է, որ պարտադիր է եղել նաև տան հասցեն և այն տեղամասի համարը, որտեղ այդ մարդիկ պետք է քվեարկեն:
— Իսկ ինչու է կարևորվում, որ վստահելի մարդ լինի:
— Դե, չգիտեմ ինչի համար են իրենք այդքան կարևորում, բայց դե ասում էին, որ պետք է ընտրել Հանրապետական կուսակցությանը: Եթե հրաժարվես, չաջակցես, խնդիրներ կունենաս: Ես հաստատ համոզված եմ, որ եթե գոնե մեկ հոգու անուն չներկայացնեմ, այդպես կլինի: Ինչքան էլ լավ աշխատես, հաստատ կարող են, չէ՞ վատը տեսնել: Ասացին՝ ուզում ենք իմանալ, թե որ համայնքում ինչքան մարդ կա ընտրության մասնակցող: Իրենք մեզ ասում են, որ այնքան էլ կարևոր չէ՝ այդ մարդիկ ում կընտրեն: Ընդհանուրի մոտ չէ, բայց ներքին կարգով բոլորիս ասվել է, որ պետք է Հանրապետականին ընտրել:
-Իսկ ժամկետ ասվե՞լ է, թե մինչե երբ պիտի ներկայացնեք Երևանում բնակվող ձեր հարազատների տվյալները:
— Այս շաբաթ արձակուրդ էինք, և ասացին` այդ ընթացքում կարգավորեք:
Հայկական ժամանակ
Երկու անձի մոտ, որից մեկը` Վրաստանի քաղաքացի, ախտորոշվել է սիբիրյան խոց` մաշկային ձևը:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:
Հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց:
Պարույր Հայրիկյանը պետական լիազոր մարմնից պահանջում է ողջամիտ ժամկետում բացահայտել իր դեմ իրականացված մահափորձի իրական պատվիրատուին. Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարուր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, որը «ողջամիտ ժամկետ» ասելով՝ նկատի ունի մինչև 4-5 ամիս:
Այն հարցին, թե նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն որքանով կապ ունի գործի հետ, փաստաբանը պատասխանել է. «Կալանավորված է, և նախաքննությունը գնում է: Մենք վստահում ենք նախաքննության մարմնին, մենք չենք կասկածում, նրա պրոֆեսիոնալիզմին»։
Սակայն Լևոն Բաղդասարյանի հավաստմամբ, իրական պատվիրատուներն են այս պահին ձերբակալված չեն, և փաստաբանը, դժվարանալով պատասխանել, թե արդյոք Վարդան Սեդրակյանը գործի՞ք է եղել ինչ-որ ուժերի ձեռքում, հորդորել է հարցն ուղղել նախաքննության մարմնին:
Իսկ ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Այվազյանի տեղեկացմամբ, առողջապահության նախարարության ցուցումով որոշվել է, որ Պարույր Հայրիկյանը բուժումը պետք է ստանա արտերկրում:
«Պարույր Հայրիկյանի առողջության առաջընթաց չի նկատվում: Կրակոցից ճզմվել է ներվային համակարգը, ոչ մի բժշկական կենտրոն չունի այնպիսի զինվածություն, որ համապատասխան բուժօգնություն ստանա»,- մանրամասնել է նա:
Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 1,3 անգամ։ Եթե մարտի 4-ից 10-ն արձանագրվել է հիվանդության 8433 դեպք, ապա մարտի 11-ից 17-ը` 11404:
Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքներով վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության աճ է արձանագրվել հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչի արդյունքում Երևանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված։
Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ անկախ այդ հանգամանքից, բոլոր հիվանդները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ելնելով իրավիճակից` ուժեղացվել է հսկողությունը նախադպրոցական կազմակերպություններում։
Ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում բուժում են ստանում`
Մարզերում`
սուր շնչառական վարակներով` 270 հիվանդ,
թոքաբորբերի թեթև ձևերով` 90 հիվանդ,
Երևանում`
սուր շնչառական վարակներով` 384 հիվանդ,
թոքաբորբի թեթև ձևերով` 89 հիվանդ:
Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Վերջին շաբաթվա ընթացքում իրականացվել է լաբորատոր 86 հետազոտություն, որի արդյունքում 20 դեպքում հայտնաբերվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, 25 դեպքում` գրիպի Բ տեսակը, իսկ մնացած դեպքերում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել։
Հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:
2013 թվականի մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրվել է 7 տարեկան երեխայի մահվան դեպք։ Երեխայի մոտ գրեթե մեկ շաբաթ նկատվել են գրիպանման երևույթներ, սակայն բժշկական օգնության չեն դիմել։ Հետագայում երեխայի մոտ զարգացել է շնչառական անբավարարություն: Երեխայի եղբայրը ևս հիվանդ է գրիպով։ Նա հոսպիտալացվել է ժամանակին և ստացել անհրաժեշտ բուժում, ինչի արդյունքում ունի առողջացման դրական տեղաշարժ։ Նրա մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, իսկ մահացած երեխայի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են։
Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ինչպես նաև ներկայումս սուր շնչառական վարակներով հիվանդացության աճը ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է.
1. Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ
2. Չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման
3. Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ
4. Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն
5. Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն
6. Պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը
7. Խստորեն հետևել անձնական հիգիենային
8. Հագնվել եղանակին համահունչ
9. Հաճախակի օդափոխել փակ տարածքները:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարվա ընթացքում Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների քանակը նվազել է:
Ըստ Հայկ Սարգսյանի, թվի նվազումը կապված է տեսախցիկների և արագաչափ սարքերի գործարկման հետ: Նրա տեղեկացմամբ, Երևան քաղաքի 50 խաչմերուկում տեղադրված են երթևեկության կանոնների խախտումներն ամրագրող 63 արագաչափ սարքեր:
«Զոհվածների քանակը, նախորդ տարվա համեմատությամբ, 29-ով պակասել է, դա արդեն մեծ արդյունք է, և վարորդներն ուշադիր են երթևեկում, ինչն էլ բերում է տրանսպորտային պատահարների նվազեցմանը»,-ավելացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը:
Ասուլիսի մյուս բանախոս Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլտոյանը ցանկություն հայտնեց, որ Ճանապարհային ոստիկանության տուգանքներ նշանակողներն ավելի լիբերալ վերաբերմունք ցույց տան, ամեն մի մանրուքին ուշադրություն չդարձնեն:
Ի պատասխան Փիլտոյանի, Հայկ Սարգսյանը նշեց, որ տեսախցիկով հայտնաբերված խախտումները հայտնաբերողի կողմից օնլայն կարգով փոխանցվում են սպայական անձնակազմի տեսուչներին, որոնք մասնագետներ են և նրանք քննարկում են խախտում առկա է, թե ոչ: «Եթե խախտման մեջ մի փոքր անգամ դեպի վարորդի կողմն է, այսպես ասած, մենք դա վճռում ենք հօգուտ վարորդի»,-ընդգծեց նա:
Հայկ Սարգսյանն, անդրադառնալով, Ճանապարհային երթևեկության նշաններին, հայտնեց, որ շուտով բուռն կերպով կսկսվի գծանշման աշխատանքները: «Երթևեկության նշանները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, եթե որևէ նշանի հետ կապված խնդիր է առաջանում, անմիջապես մենք անմիջապես լուծում ենք տալիս: հատկապես մեծ ուշադրություն են դարձվում դպրոցամերձ տարածքներին»:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլտոյանն իր հերթին տեղեկացրեց, որ շուտով ֆեդերացիան Կառավարությանը կներկայացնի մի նախագիծ՝ ստեղծել ներկայացնելու է Ճանապարհային նշանների վերականգման, փիլիսոփայությունը փոխելու հայեցակարգ:
«Ինչպես է պատահում, որ մեկ հրապարակային երթևեկության մեջ մեկ սկզբունք լինի, մյուս հրապարակային երթևեկության մեջ՝ ուրիշ»,-հարցրեց Փիլտոյանը:
Հայկ Սարգսյանն էլ բացատրեց. « Օրվա տարբեր ժամերի տարբեր խաչմերուկներում երթևեկության տարբեր ինտեսիվություն է նկատվում, տրանսպորտի քանակն ութ անգամ գերազանցում է նորմայից»:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մեր կյանքի այն արարքները, որ մենք բարի և ազնիվ ենք համարում, և որոնց մասին թեթև սրտով ու հաճույքով ենք պատմում, դրանք որպես կանոն բոլորն էլ վերաբերում են այն այսպես կոչված «հեշտ», բնական, առօրեական համարվող տեսակին, որոնք մենք հեշտությամբ էլ մոռանում ենք: Մյուս արարքները, որոնց մասին դժվարանում ենք խոսել կամ խուսափում ենք, մենք երբեք չենք կարողանում մոռանալ, դրանք ինչ-որ չափով ավելի շատ են մերը, ավելի շատ են մեզ հուզում, ազդում մեր վրա, մեր կյանքի վրա, փոխում մեր կյանքը, քան առաջինները, և բնականաբար նրանց երկար ու ձիգ ստվերները փռվում են մեր կյանքի բոլոր մնացած օրերի վրա:
Յուրաքանչյուրիս կյանքում լինում են նաև սպասման պահեր: Մարդը սպասում է ինչ-որ մի իրադարձության, մի որոշումի, երջանկության…Մինչդեռ կյանքը շարունակվում է և այդպես էլ կյանքի երջանկությունը ցավոք մնում է օդից կախված…Ստեղծվում է մի իրավիճակ, երբ այնքան էլ չես վստահում կյանքին և վախենում ես, որ քեզ հետ ինչ-որ մի բան կկատարվի ու սպասումներդ այդպես էլ չեն իրականանա, չես հասնի քո երազած երջանկությանը: Դե իսկ երջանկության ամենակարճ ճանապարհը, իհարկե հիմարությունն է: Եվ պատկերացնո՞ւմ եք, սարսափելին հենց այն է, որ շատ-շատերին դա գրավում է և հաճույքով ընտրում են այդ ճանապարհը:
Եվ ինչ, մնում է մի բան`անտիկ սուրհանդակի նման նպատակին հասնել մեռնելով…Տեսնել, թե ինչպես երջանկությունն ու մահը միաժամանակ ոտք են դնում քո շեմին: Տիրանալ սիրած կնոջը, երբ սերն արդեն հանգչում է: Անկարող լինել հաճույք վայելել, երբ վերջապես ձեռք է բերված երջանիկ լինելու իրավունքը: Հասնել նպատակին, երբ այն այլևս քեզ պետք չէ…
Եթե միայն մարդ ծնվելիս գիտակցեր, թե որքա~ն խենթանալու չափ տանջալից է կյանքը…
Բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր…»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.