03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Աշխարհում տհաճ քաղաքական երևույթներից ամենատհաճներից մեկը կուսակցությունների երիտթևերն են: Պարզ է, իհարկե, որ կուսակցությունները պետք է նախապատրաստեն իրենց հերթափոխը` մարդկանց, որոնք պետք է 10, 20, 30 տարի հետո դառնան պատգամավորներ, նախարարներ, մեծ ու փոքր «նաչալնիկներ»: Բայց արդյոք դրա համար անհրաժե՞շտ է լինել այդ աստիճանի «քառակուսի» և դատարկ: Քառակուսին, հիշեցնեմ, իմ կարծիքով, նա է, ով ենթարկվելով կուսակցական կարգապահությանը` չի ցանկանում որևէ երևույթի մեջ տեսնել որևէ երանգ, որը կհակասի իր պատկերացրած «կուսակցական գծին»: Այդպիսի մարդիկ ընդունակ են միայն շաբլոն մտածելակերպի և բովանդակազուրկ ճռճռան տեքստերի արտաբերման: Բացի այդ, հնարավոր չէ պատկերացնել «երիտթևի» որևէ ներկայացուցի` առանց թանկարժեք կոստյումի և փողկապի և առանց պսպղուն կուսակցական կրծքանշանի: Այս պահին առավել ակտիվ են ՀՀԿ և ԲՀԿ «երիտթևերը»: Դա ունի իր բացատրությունը, առջևում են Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ չի որոշվում համապետական իշխանության հարցը և, հետեւաբար, կարելի է քիչ թե շատ անկաշկանդ լինել: Բայց նույնիսկ այդ «անկաշկանդ» մթնոլորտում տվյալ կուսակցությունների «պառավթևերը» չեն կարող իրար «բզբզել» քիչ թե շատ բարձր մակարդակով` չափից դուրս շատ են ընդհանրությունները: Իսկ ահա երիտասարդներին կարելի է և նույնիսկ ցանկալի է կսմիթներ փոխանակել` գուցե ապագա ընտրություններից առաջ իրար թեթևակի «փչացնելը» ինչ-որ դիվիդենդներ կարող է բերել: Եվ սկսվում է «ավանդական» երկխոսությունը, «որոշ քաղաքական ուժերի ուզում եմ հիշեցնել», «որոշ չկայացած գործիչների ուզում եմ խորհուրդ տալ»: Մոտակա մեկ ամիսը դա է լինելու: Փորձեք հարցնել որևէ «երիտթևականի»` ինչո՞վ է տարբերվում իր կուսակցությունը մյուս կուսակցություններից: Նա կպատասխանի. «Իր գոյության ողջ ընթացքում իմ կուսակցությունն ապացուցել է, որ այն միշտ ժողովրդի կողքին էր, մշտապես ապրել է ժողովրդի ցավերով, մենք շատ չենք խոսել, մենք միշտ ժողովրդի մատից փուշ ենք հանել, ժողովրդի դարդին դարման ենք արել»: Եվ այլն: Կազմեք կարճ նախադասություններ «ժողովուրդ» բառով, և դուք արդեն երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ եք: Այդ ոչինչ չնշանակող, որևէ բովանդակություն չունեցող ֆրազները` գումարած այլ կուսակցությունների հասցեին թունոտ ակնարկները, փայլուն քաղաքական կարիերայի հիմքն են: Կարևորը չմտածելն է և պատրաստի ձևակերպումները վարժ առոգանությամբ կրկնելը:
Միայն մի հարց է ինձ հուզում`եթե 20 տարի բոլոր ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունները ժողովրդի մատից փշեր էին հանում, ինչո՞ւ են, այնուամենայնիվ, այդքան շատ փշեր մնացել:
Առավոտ
Մարտի 23-ին իր երկրային կյանքն ավարտեց Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ և ազդեցիկ օլիգարխը` Բորիս Բերեզովսկին. օտարության մեջ` Մեծ Բրիտանիայում, որպես վտարանդի:
Մահից ընդամենը շաբաթներ առաջ վերաիմաստավորելով ամեն ինչ, և գրավոր դիմելով Վլադիմիր Պուտինին` թույլ տալ վերադառնալ Ռուսաստան ցանկացած նախապայմանով:
Երբեմնի ստվերային տիրակալին, կոտրելով լոգասենյակի դուռը, մահացած գտավ թիկնապահը: Ինչպես սիրում են ասել ռուսները` «դագաղը գրպաններ չունի»:
ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ
Մինչ ԽՍՀՄ-ի կործանումը Բերեզովսկին ավելի շուտ հայտնի էր որպես միջին կարգի գիտնական: Վկայություններ կան նաև, որ 1979-ից նա եղել է ԿԳԲ-ի գործակալ` խոշոր հաշվով, ԽՍՀՄ-ում շատերի համար կարիերային նպաստող հանգամանք: Ակադեմիկոս նա դարձավ արդեն հարստանալուց հետո` այդ տիտղոսը որպես խաղալիք նետելով դարակի հեռավոր անկյունում: Հարստանալու պատմությունն էլ ստանդարտ է և անհետաքրքիր` ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում և ի սպառ զրկված լինել խղճից, և դա առանձնապես հետաքրքիր չէ, Ռուսաստանի բնակչության 90 տոկոսը բաղկացած է բերեզովսկիներից, պարզապես նրանք փող չունեն…
Առավել հետաքրքիր է նրա քաղաքական դերակատարությունը. Բերեզովսկին եղել է ԱՊՀ գործադիր քարտուղար, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար: Նրա անվան հետ կապվում են բազում քաղաքական սպանություններ ամբողջ հետխորհրդային տարածքով մեկ, այդ թվում` վարչապետ Ժվանիայի սպանությունը Վրաստանում և Յուշչենկոյի թունավորումն Ուկրաինայում:
Բայց գրեթե վստահաբար կարելի է ասել, որ նա կապ չի ունեցել «Հոկտեմբերի 27-ի» հետ, թեև 1999 թվականին քիչ ստվերային ջանքեր չի գործադրել, որպեսզի նպաստի Գոբլի ծրագրի կենսագործմանը… Սակայն ամենանշանակալին նրա դերն էր Ռուսաստանի իշխանության ներսում, հենց նա եղավ Վլադիմիր Պուտինին իշխանության բերողը: Դրանից և բխում է ամենահարգի վարկածը` Բերեզովսկուն սպանել են ռուսական հատուկ ծառայությունները:
ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔ. Հայտնի է, որ հենց նրա գաղափարն էր` համեստ պետականամետ ԿԳԲ-ի սպա Վլադիմիր Պուտինին ներկայացնել Բորիս Ելցինին որպես լավագույն իրավահաջորդ: Հենց Բերեզովսկու հորդորով Պուտինը նշանակվեց վարչապետ, և Բերեզովսկուն պատկանող հեռուստակայսրության շնորհիվ Ռուսաստանին անհայտ սպան ընտրվեց նախագահ: Բերեզովսկին վստահ էր, որ Պուտինը երբեք ռեալ չի ձգտի առաջին դերակատարմանը: Նա հույս ուներ, որ կստեղծի երկու կուսակցություն. մեկը`ազգային-պահպանողական, հենց Պուտինի ղեկավարությամբ, մյուսը` լիբերալ, և երկուսի ռեալ ստվերային ղեկավարումը կպահի սեփական ձեռքերում, փաստացի մինչև կյանքի վերջ մնալով Ռուսաստանի իրական տիրակալ: Սակայն այդ խորամանկ ծրագիրը տապալվեց` Վլադիմիր Պուտինը աստիճանաբար Բորիս Բերեզովսկուց խլեց իշխանական և լրատվական լծակները, ու ի վերջո երբեմնի ամենակարող օլիգարխը դարձավ վտարանդի: Բնականաբար, նա ատելությամբ լցվեց Պուտինի հանդեպ, և հետագայում ֆինանսավորեց բոլոր ընդդիմադիր շարժումները:
Ըստ «Ռուսական հետքի» վարկածի, Պուտինի վարչակազմը պարզապես որոշեց վերացնել Բերեզովսկուն, քանզի վերջինս գիտեր բոլոր մութ գաղտնիքներն այն մասին, թե ինչպես իրականում Պուտինը եկավ իշխանության, գումարած դրան` Բերեզովսկու ֆինանսներով են սնվում ռուսական բոլոր «նարնջագույն» շարժումները:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՏՔ. Մեծ Բրիտանիայում հաստատվելուց հետո, Բորիս Բերեզովսկին սերտորեն համագործակցում էր բրիտանական հատուկ ծառայությունների հետ, ինչը չի էլ թաքցրել իր հարցազրույցներում: Իրականում նա ռուսական ընդդիմությանը ֆինանսավորում էր ոչ թե սեփական, այլ բրիտանական հատուկ ծառայությունների փողերով: Նա միջնորդ եղավ ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում, այպես էլ Մերձավոր Արևելքում բրիտանական բազում դավադիր ծրագրեր իրագործելու գործում: Երբ նա մտադրվեց ցանկացած նախապայմանով վերադառնալ Ռուսաստան ու խնդրագրով դիմեց Վլադիմիր Պուտինին, բրիտանացիները որոշեցին նրան լիկվիդացնել` սեփական գաղտնի օպերացիաների մասին ճշմարտությունն ընդմիշտ գերեզմանելու նպատակով:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾ. Վերջին տարիներին Բորիս Բերեզովսկին հսկայական ֆինանսական կորուստներ ունեցավ, աստղաբաշխական գումարներ վճարելով ինչպես նախկին կանանց, այնպես էլ ատելի մրցակիցներին: Ամենադաժան հարվածը դատարանում իր ախոյան Ռոման Աբրամովիչին պարտվելն էր, ինչը գործնականում սննկացնում էր Բերեզովսկուն: Նախկին ամենազորն ընկավ դեպրեսիայի մեջ և վերջ տվեց կյանքին:
«ԱՐԳԵԼՎԱԾ» ՎԱՐԿԱԾ. ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՍԵՌԱԿԱՆ ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
Գոյություն ունի, սակայն, վարկած, որը անհարմար է աշխարհի զորավորաց համար, քանզի թույլ չի տալիս Բերեզովսկու մահը խաղարկել աշխարհաքաղաքական հակառակորդի դեմ և կիրառել դա որպես շահարկման լծակ: Դա յուրահատուկ պայմաններում տեղի ունեցած դժբախտ պատահարի վարկածն է:
Բերեզովսկու դիակի հերձումը ցույց տվեց, որ նա մահացել է կախելու կամ կախվելու հետևանքով, սակայն Սքոթլանդ-Յարդը բռնության գործադրման որևէ հետք չի հայտնաբերել: Բերեզովսկու դին հայտնաբերվել է ներսից կողպած լոգասենյակում, կողքն ընկած էր նրա շարֆը: Անշուշտ, կախվելու կամ կախելու համար շարֆը ամենահարմար գործիքը չէ, այդպիսի գործերի համար գոյություն ունի պինդ պարանների լայն տեսականի… Շարֆն առավել հարմար է մարդուն կիսախեղդ վիճակի հասցնելու համար: Ստացվում է, որ Բորիս Բերեզովսկին լոգասենյակում փակվել էր, որպեսզի բոլորից թաքուն ինքն իրեն հասցնի կիսախեղդ վիճակի, սակայն չափն անցավ և մահացավ: Սակայն նրա ինչի՞ն էր պետք ինքնակիսախեղդ լինելը…
Մի շարք ռուս բլոգերներ առաջ քաշեցին հետաքրքիր վարկած` յուրահատուկ այլասերված ինքնաբավարարման հակումների մասին, որը կոչվում է ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ:
Ուշագրավ է, որ այդ մասին բլոգային գրառումները ռեկորդային արագությամբ արգելափակվում էին բլոգոհոսթինգների ադմինիստրատորների կողմից: Տողերիս հեղինակը 5 օրում հայտնաբերեց այդպիսի արգելափակումների շուրջ 200 դեպք… Ուստի դիտարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սեռական այլասերումը:
ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ. Սեռական ինքնագրգռման կտրուկ ուժեղացում դեպի թոքեր և հետևաբար` ամբողջ օրգանիզմ թթվածնի հոսքի կտրուկ նվազման ժամանակ: Դա ենթադրում է ինքնախեղդում այնպիսի «կառավարելի» միջոցներով, ինչպիսիք են շարֆերը, ձիգ վիրակապերը, գլխին քաշած պոլիէթիլենե տոպրակները, և այլն: Դատական բժիշկներին հայտնի է այն փաստը, որ կախելու միջոցով մահապատժի ենթարկվածների մոտ երբեմն պատահում է սերմնաժայթքում մահից առաջ: Գլխուղեղի թթվածնային քաղցը առաջացնում է տարբեր տեսիլքներ և զգացողություններ, ու ինչպես ալկոհոլի, այնպես էլ թմրանյութերի կողմից էյֆորիկ վիճակի հարուցումը կապված է այն պարզ փաստի հետ, որ դրանք հարուցում են գլխուղեղի թթվածնային քաղց, որից մահանում է նյարդային բջիջների որոշակի քանակ, որոնք և մեռնելիս գոյացնում են տարբեր հաճելի զգացողություններ: Կիսախեղդելու վիճակները առավելագույնս ուժեղ արդյունք են տալիս հենց այդ տեսակետից:
Միայն ԱՄՆ-ում արձանագրվում են շուրջ 1000 մահեր աուտոասֆիքսոֆիլիայի ակտի պահին տեղի ունեցած դժբախտ պատահարներից: Որոշ դեպքերում անգամ խեղդող միջոցից վերջին պահին ազատվելը չի փրկում սիրտի կանգ առնելուց: Այդ եղանակով մահացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են կինոաստղ Դևիդ Քերրադայնը (խաղացել է Բիլլի դերը Տարանտինոյի «Սպանել Բիլլին» ֆիլմում), Արգենտինայի կառավարության անդամ Իվեն Հեյնը և բրիտանացի հռչակավոր հեռուստահաղորդավար Քրիսթիան Դիգբին:
Սակայն ի՞նչը պետք է Բերեզովսկու սեռական կյանքում բերեր սեռական այլասերության այդ ծայրահեղ տարբերակին: Պատասխանը գտնում ենք նրա սեքսուալ կենսագրությունում: Այդտեղ առկա է երկար տարիների մանկապղծություն, այդ թվում` սադոմազոխիստական դրսևորումներով:
ՄԱՆԿԱՊԻՂԾԻ ՈՒՂԵԾԻՐԸ. Բրիտանական մամուլը բավականին մանրամասն նկարագրել է Բերեզովսկու մանկապիղծ հակումները: Բրիտանիայում բնակվելու 12 տարիների ընթացքում նրա մոտ շատ հաճախ բերում էին անչափահաս աղջիկների: Այդ մանրամասները լույս աշխարհ դուրս եկան, երբ նրան դատի տվեց նախկին վարորդ-թիկնապահ, նախկինում հատուկջոկատային Մարկ Փենդլբերին: Վերջինիս վկայություններով, որոնք հնչել են նաև դատարանում, նա մանկահասակ` մինչև 16 տարեկան աղջիկներին, բերում էր օլիգարխի դղյակ:
Բացի այդ, Բերեզովսկին սիրում էր անչափահասների հետ սեքսով զբաղվել կատաղի արագությամբ սլացող ավտոմեքենայի մեջ և, վարորդի վկայությամբ, երբեմն դա անում էր միաժամանակ երկու աղջիկների հետ:
Սակայն մանկապղծությունն սկսվել էր դեռ Ռուսաստանում, դեռ 1990-ականներին: 1997-ին նա հանդիպեց այն դեռահասին, որի հետ երկար տարիներ պահպանում էր սադոմազոխիզմով ուղեկցվող սեռական կապ: Հայտնի լուսանկարիչ Լև Բորոդուլինի որդի, էրոտիկ լուսանկարչության գծով մասնագիտացած Ալեքսանդր Բորոդուլինը Բերեզովսկու մոտ բերեց 14 տարեկան Մարիանա Կոնովալովային: Նովոկուզնեցկ քաղաքից եկած այդ` արդեն իսկ որոշ քրեական հեղինակությունների ձեռքով անցած փչացած գեղեցկուհին այնքան էր դուր եկել Բերեզովսկուն, որ օլիգարխն այլևս հրաժարվեց անչափահաս պոռնիկների մատակարար ոմն Լիստերմանի ծառայություններից: Փչացած պարմանուհին և օլիգարխը իրար լավ համապատասխանում էին: Բերեզովսկին նրան հրապարակավ նվաստացնում էր` այսպես, 1999-ին «Էլդորադո» ռեստորանում, ռուս լրագրողների վկայությամբ, Մարիանան, մտնելով խնջույքի սեղանի տակ, Բերեզովսկուն մինեթ էր անում` չքաշվելով սեղանակիցների և մատուցողների ներկայությունից: Օլիգարխը նրան տներ և շքեղ ավտոմեքենաներ էր նվիրում, նա Մարիանայի ծննդյան օրերի տոնակատարություններին հրավիրում էր ամանահռչակավոր էստրադային աստղերին, բայց նաև ծեծում ու նվաստացնում էր սիրուհուն, և ըստ ռուսական դեղին մամուլի, նաև սադոմազոխիստական գործիքներ էին կիրառվում: Սակայն Մարիանան նույնպես նվաստացնում էր այդ ամենազոր օլիգարխին, վերջինիս ընկերների ներկայությամբ նրան անվանելով «կեղտոտ գարշելի ջհուդ»:
Նա բավականին հաճախ դավաճանում էր Բերեզովսկուն տարբեր երիտասարդների հետ, որոնք բոլորը (այդ թվում մեր հայրենակից Աղաջանովը) սպանվել են, և սպանությունները չեն բացահայտվել: Ի վերջո, երբ Մարիանան դարձավ չափահաս, նրանց կապը կտրվեց, և Մարիանա Կոնովալովան հայտնվեց արտերկրում (որոշ մանրամասներ տես տեսանյութում` http://youtu.be/-qbYc2g7_bI): Սակայն սադոմազոխիզմի տարրերով հակումը մանկահասակ աղջիկների նկատմամբ նրա մոտ պահպանվեց ընդմիշտ: Դա տարավ դեպի սեքսի էքստրեմալ տեսակներ (զորօրինակ` 250 կմ/ժամ արագությամբ Լոնդոնով սլացող ավտոմեքենայի մեջ), ու ի վերջո հանգեցրեց դեպի ինքնաբավարարում ինքնախեղդման պայմաններում: Ու սեփական շարֆը սպանեց երբեմնի գերհզոր և գերազդեցիկ օլիգարխին 67 տարեկան հասակում, գարնանային օրահավասարից երկու օր անց, որն ապրեց որպես հրեշավոր սրիկա և մեռավ անհեթեթ ու ծիծաղելի…
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի բարեկամներ,
Ձեզ եմ գրում, բայց չմոռանանք, որ նաեւ չարեկամներն են կարդում։ Դրանց արձագանքներից երեւում է, որ դրանք իսկապէս արժեքային համակարգի դէմ են կռիւ տալիս եւ աւելի յետեւողական են, քան ահաբեկիչները։
Այսօր երկու ջհել խօսում էին եւ անսքող յոյս յայտնում, որ Հայրիկեանի էջը փակուել է։ Մի հարցնող լինի, թէ այդ ինչ էջի մասին եք խոսում, երբ է այդ էջը բացուել, դուք ինչ կապ ունեք այդ էջի, նրա փակուելու ու Հայրիկեանի հետ… Բայց կրքոտ խօսում են, որ մտածես, թէ սրանք իրենց խակ մտքով փորձում են աւարտին հասցնել իրենց ձախողուած բոլշեւիկ տատիկ-պապիկների գործը եւ լրագրողական դաշտում տեռորիստութիւն անել։ Պարզ է, իրենց աշխատավարձ տուող իրենց տէրերի հրահանգն են կատարում, բայց մի դրանց խւսուածքին նայես, «կհիանաս» արտաբերած բառերի կույտով։ Աստուած իրենց հետ։ Այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել այս որոշումը.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
………. …………….. 2013 թվականի N ……… Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
——————————————————————————————————
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) 2013 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 20,500.0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի բուժումը արտերկրում իրականացնելու նպատակով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի վրա:
Պ.Հայրիկյանի բուժումը կազմակերպվել էր Երևանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով Պ.Հայրիկյանի ներդրած ավանդը Հայաստանի անկախացման գործում առաջարկում ենք ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գումար հատկացնել ՀՀ առողջապահության նախարարությանը բուժումը արտերկրի կլինիկայում կազմակերպելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆ
Փաստաթղթից երեւում է, որ անձեռնմխելիութեամբ օժտուած սակայն այդ կարգավիճակում մահափորձի ենթարկուած անձին երկու ամիս բուժել փորձելուց եւ յաջողութեան չհասնելուց յետոյ են որոշել բուժումն արտերկրում կազմակերպել։
Ապազգային տարրին կատաղութեան հասցրած հատուածը՝ «…ավանդը Հայաստանի անկախացման գործում…» «Ինչպէս նաեւ» հաւելումով է միայն նշւում։
Առայժմ այսքանը»։
Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Շատ հետաքրքիր օրինաչափություն է նկատվում:
Ընտրությունների շեմին, ընթացքում, հետո`տեղի են ունենում աղմկալից ինչ-որ դեպքեր:
Հիմնականում` մահափորձ, այսօր արդեն`սպանություն:
Հասկանալի է, կեսարինը` կեսարին, Աստծունը` Աստծուն: Իրավապահ համակարգը կպարզի` ինչ է տեղի ունեցել, ինչու, և չի կարելի խցկվել այդ ամենի արանքում:
Այնուհանդերձ, որոշակի օրինաչափություն, իսկապես, նկատվում է:
Հայրիկյանի դեմ մահափորձի մասին շատ խոսեցինք. բացարձակապես քաղաքական կոնտեքստում էր. խնդիր էր դրված հետաձգել ընտրությունները:
Ասել ենք` նման տեխնոլոգիա կիրառվել է նաև Ռուսաստանում` Պուտինի երկրորդ ընտրության ժամանակ, երբ թեկնածուներից Ռիբկինը առևանգվեց, բայց սցենարը տապալվեց: Ինչպես և մեզանում:
Դանակը ձեռքը հոգեկան հիվանդը, չգիտես ինչու, Րաֆֆու միտինգների «թեժ» պահին վազում է լավագույնս հսկվող Ազգային ժողով, ուր մի անգամ արդեն «վազել» է Նաիրի Հունանյանը:
Եվ դա այն պահին, երբ ոչ մի կերպ չի ստացվում «անհնազանդների» շարժումը լայնամասշտաբացնել. բրգացնել, դրանով վարակել ողջ երկինքն ու երկիրը` հայոց:
Հոգեկան հիվանդ մարդը չգիտի` ինչու է վազում ԱԺ, իրեն «վազեցնողները» լավ գիտեն` ինչու;
Կարդացեք և դիտեք ոչ անհայտ Իվաշովին. նա գիտակ-կորիֆեյ է` գիտակցության վրա վիրտուալ, չիպային, մագնիտնի ազդեցությունների գծով;
Հիմա, այսօրվա` Կոտայքի ազատամարտիկ գյուղապետի սպանությունը:
Դաշնակցական է: Կոտայքի մարզում: Հնչում է ՀՀԿ-ից` դավին «մասնակցի» անուն:
Կարելի՞ է ասել բոլորն էլ կոդային են:
Քաղաքականապես ասած` տաք ու պաղի արանքում: Եսի՞մ:
Երկրորդելով, որ պատճառ-հետևանքային կապի բացահայտումը բացառապես իրավապահների տիրույթում է, պարզապես շատ հետաքրքիր է, որ այս փուլում և կրկին տեղի է ունենում իրավիճակի որոշակի լարում, էսկալյացիա:
Ցուցա՞նքը: Դե որ իրավիճակը «կոնտրոլի» տակ չէ: Էս երկիր` երկիր չէ, էս ինչ բարքեր են, … մի խոսքով. արդարացի կոչեր, որոնք սակայն ոչ մի կապ չունեն այլևս երկնում ճախրող ազատամարտիկի հետ:
Այլ` հնարավոր է և ծառայում են շատ բանալ, պրակտիկ նպատակների: Նույնիսկ դրդումների:
Եվ այնուհանդերձ, անկախ այլևս ամեն ինչից.
-Խաղաղության մեջ ճախրիր, եղբայր»:
Սարդարապատ շարժման նախաձեռնող, Շուշի առանձնակի գումարտակի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը` անդրադառնալով Պռոշյանի գյուղապետ՝ իր մարտական ընկեր Հրաչ Մուրադյանի սպանությանը, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մարտական ընկերոջս՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մերձավորներին, հարազատներին ու ընկերներին: Հրաչն ազնիվ ու սկզբունքային մարդ էր և չէր հաշտվում անարդարության ու ապօրինության հետ: Նա անցավ Արցախյան ազատամարտի թոհ ու բոհով, սակայն սպանվեց հայրենի գյուղում՝ զոհ դառնալով երկրում տիրապետող հանցավոր բարքերին, որոնց համար մարդու կյանքը ոչ մի արժեք չունի»:
Լրագրողական դաշտում բավական հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել, ուրբաթ օրը աշխատանքից ազատվել է իշխանությունների շահերի սպասարկող «Հայոց աշխարհ» թերթի ամենածանր հրետանին` լրագրող Կիմա Եղիազարյանը:
Եղիազարյանը, ով այս տարիներին ամենօրյա ռեժիմով անխնա ջախջախում էր ընդդիմությանը, աշխատանքից ազատվել է, ինչպես ինքն է գրել «Ֆեյսբուքի» իր էջում արված ընդդիմադիր գրառումների համար: Գրառման վերջում էլ Եղիազարյանը հատուկ բարևներ է ուղարկել նախկին լրագրող, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին, ինչը թույլ է տվել եզրակացնել, որ վերջինս կապ ունի Եղիազարյանի ազատման հետ: Մարգարիտ Եսայանը երեկ հրաժարվել է որևէ մեկնաբանությունից` նշելով, որ FB-nւմ ամեն ինչ գրել է:
Թեմայի շուրջ մանրամասները կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում, իսկ հրապարակումից մի հատված ներկայացնում ենք ստորև.
««Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, մեր խնդրանքով մեկնաբանելով լրագրողին աշխատանքից ազատելը, ասաց հետևյալը. «Յուրաքանչյուր թերթ ունի իր քաղաքականությունը և նախապատմությունը: Յուրաքանչյուր լրագրողի գործունեությունը պետք է տեղավորվի այդ քաղաքականության մեջ: Չի կարելի օրվա մի կեսը գրել ըստ թերթի ուղղվածության, մյուս կեսը` սոցցանցերում` դրա հակառակը: Դա վտանգավոր է նաև լրագրողի տեխնիկայի համար: Կիմա Եղիազարյանինը այդ տարբերակն էր: էստեղ խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակ չկա»: Թերթի գլխավոր խմբագիրը հերքեց, թե լրագրողին աշխատանքից ազատել է նախագահական նստավայրի հրահանգով: «Կիման միշտ սովորություն է ունեցել գերագնահատել իշխանությանը: Եթե որևէ մեկը կարծում է , որ «Հայոց աշխարհ»-ի կադրային քաղաքականութունը ուղղորդվում է նախագահականից, ապա նա չարաչար սխալվում է: Բոլոր որոշումները ընդունում է միայն գլխ. խմբագիրը, և նա է պատասխանատու ցանկացած որոշման համար»,- ասաց Գագիկ Մկրտչյանը:
Հայկական ժամանակ
Ֆեյսբուքի օգտատեր Ձկան Աչք-ն իր էջում գրել է.
«Էսօր Րաֆֆին փաստացի ստորացրեց Լիցկային՝ գնալով Լիցկայի «թաղը», «թաղի» մեջտեղը կանգնելով ինչ մտածում էր այդ ճիվաղ մարզպետի մասին ասեց, ու իրան ոչ մի բան չկարացան անեին, իսկ հիմա Լիցկեն աբիժնիկություն ա անում ու Րաֆֆու հետից հոխորտում ա։ 1in.am-ը հարցազրույց ա վերցրել Սյունիքի փչացած սատրապից, որտեղ Լիցկեն սկզբում հայտարարել ա, թե ինքը սպասում էր, որ Րաֆֆին կայցելի իրեն ու տետատետ զրույց կլինի՝ առանց վկաների։ Լիցկեն մի քանի անգամ էդ հիմար միտքը կրկնեց, որն ասես իրա փրկարար օղակը լիներ…
Հետո ինքն իր ասածից Լիցկեն շախի ընկավ ու սկսեց էլ ավելի էշ զառանցանքներ արտաբերել, մեղադրել Րաֆֆուն ինչ-որ անկապ բաների մեջ։ Իր իսկ ձայնից երևի ոգևորված՝ Լիցկեն էլ ավելի առաջ գնաց ու հայտարարեց, որ Կապանի էն մի քանի սադրիչներն իրականում սովորական քաղաքացիներ են, ովքեր իրենց սրտի ասածն էին ասում ու լավ էին անում, իսկ Կապանի բնակիչները, ովքեր քվեարկել էին Րաֆֆու օգտին, արդեն փոշմանել են իրենց ընտրության համար ու ճիշտ ուղու են հետ եկել…
Տո ասա՝ այ ծալապակաս, այ ազգի թշնամի, այ խըդր… Ի՜նչ տետատետ հանդիպում, տենց ուժեղ դեմք էիր՝ ասածիդ տերը լինելով՝ գնայիր ու դեմ առ դեմ էսքանն ասեիր, գլուխ ջարդեիր, մի խոսքով, հոխորտանքներդ գործով ցույց տայիր… Ի՜նչ ճիշտ ընտրություն, դո՞ւ ես ճիշտ ընտրությունը հա՞, քառակուսի գլխով մակաբույծի նման ծծում ես ժողովրդի արյունը, ահաբեկում ես մարդկանց ու վախի մթնոլորտ ես ստեղծում և հետո ճիշտ-սխալ ընտրությունի՞ց ես խոսում։ Միակ ճիշտ ընտրությունը քո պարագայում ինկվիզիցիայի խարույկը կլիներ ու քո ողջակիզումը…
Րաֆֆին իմ կինոյի հերոսը չի, բայց մենակ նրա համար, որ ինքը բռնեց, ողջ ազգի առաջ փաստացի ցույց տվեց, որ «կռված տղա» Լիցկի դուխը մենակ կնանիքի վրա է հերիքում, իսկ տղամարդկանց ժամանակ նա վախկոտ տուզիկի նման թաքնվում է իր մանկլավիկների հետևում ու իր հակառակորդին հեռակա է վիրավորում։ Էդ չե՞ս, արա, տե՞նց ես կռվել, հա՞, տո քեզ դաժե Լիցկեն ա ճոխ մականուն, քեզ պետք ա Պուպսիկ ասեն»։
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մաշտոցի, Սայաթ-Նովա պողոտաներով, այլ փողոցներով երբ անցնում ես, մայթի սալիկները թռնում են ճակատիդ…
Այդ պողոտաներին, փողոցներին զուգահեռ, շուրջբոլոր ամբողջությամբ սուպերմարկետներ են, բրենդային խանութներ, սրճարաններ… Եթե նրանցից յուրաքանչյուրն իր դիմացի հատվածը վերանորոգի, ապա այլևս նման խնդիր չի լինի: Հատկապես, երբ նրանցից յուրաքանչյուրը հավանաբար կամայական կամ«թույլտվությամբ» ձևափոխել են դրանք կամ գուցե գիտակցում են նաև դրա կարևորությունը քաղաքի տեսքի, քաղաքացու և իրենց բիզնեսի համար:
Այդ պրոբլեմը հատկապես զգացնել է տալիս իր մասին տեղումների ժամանակ, երբ քայլելիս ակամա պղտոր ջուր ես ցփխում քեզ կամ կողքից անցնողին…
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը երևի թե պետք է կազմակերպի, համախմբի այդ սեփականատերերին, ձեռնարկի վերանորոգման աշխատանքները, ու լավ կլինի՝ ոտքով շատ քայլեն, շատ բան կտեսնեն…
Նաև առողջ կլինեն…»:
Ավարտվել են գրիպի համաճարակի պատճառով երկարաձգված գարնանային արձակուրդները:
Հանրապետության բոլոր դպրոցներում ուսումնական տարին շարունակվելու է ապրիլի 2-ից:
Մաղթում եմ առողջություն և բարձր առաջադիմություն:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրելի բարեկամներ,
Իմացայ, որ կրքեր են բորբոքուել իմ բուժմանը պետականօրէն աջակցելու հետ կեպուած։ Ծիծաղելին այն է, որ ես այդ դրամը դեռ չեմ ստացել, իսկ զարմանալին այն, որ այդքան չարակամներ ունենք։ Ինձ իրականում շատ աւելի մեծ փոխհատուցում է հասնում։ Պետականօրէն ներողութիւն են խնդրել կորցրածս 17 ու կէս տարիների համար ու առաջարկել փոխհատուցում 1991թ.-ին։ Ես այն ժամանակ չուզեցի մեր պետութեան հոգսն աւելացնել։
Գալով այդ հատկացուած գումարին, դա բուժհիմնարկների նախնական նշած գումարն է, որ կարող է աւելանալ եւ պակասել, կախուած ընթացքից։ Ճիշտ վարուեցին բոլոր այն անձինք՝ բժիշկներն ու պետական գործիչներն, ովքեր իմ առողջականը տառացիօրէն փրկելու նպատակով կատարեցին այդ հատկացումը։ Ես, իհարկէ, ունեմ այն փոխհատուցելու ծրագիր (դրա մասին ժամանակին կխօսեմ), բայց դա իմ կեանքի նպատակը չէ։
Ապրեն այն ընկերներս ու համեստ գործարարները, բարեկամներս, ովքեր ինձ զորակցում են թէ հւգեպէս, թէ նիւթապէս։
Այսօր երկրորդ բժիշկը հետազոտեց. նոր ցաւազրկողներ տուեց։ Զատիկից յետոյ, որ այստեղ էլ լուրջ նշում են, հաւանաբար, կսկսի հիմնական բուժումը։
Ամենայն բարիք բոլորին»:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.