Թե հարցադրումը, և թե ակնկալվող պատասխանը փոքր-ինչ հարաբերական են:
Մամուլի ազատությունը կամ անազատ լինելը բացարձակ չեն և միշտ էլ գնահատվում են համեմատության մեջ:
Օրինակ, այսօրվա մեր թերթերն, իրենց ազատությամբ, զիջում են 90-ականների սկզբի թերթերին: Մյուս կողմից՝ այսօր մամուլն ավելի, անհամեմատ ավելի ազատ է, քան, ասենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին:
Գոնե իմ համար մամուլի ազատությունն ու էֆեկտիվությունը գնահատվում են կոնկրետ չափանիշներով, որոշակի գործոնների առկայությամբ:
Առաջին, ազատ մամուլ կարող է լինել ժողովրդավարական երկրներում:
Այս առումով՝ մեր երկիրը կատարյալ ժողովրդավարության չի ձգում, բայց նաև՝ ավտորիտար էլ չէ: Ասենք, Հայաստանում չկա պաշտոնական գրաքննություն կոչվածը, «վերևի» կոշտ միջամտությունը: Բայց հաճախ թերթերն ինքնագրաքննվում են՝ իրենց ասելիքը հարմարեցնելով իշխանության կամ իրենց համակրելի քաղաքական ուժի ցանկություններին:
Երկրորդ, ազատ մամուլի գոյության կարևոր երաշխիք է ֆինանսական անկախությունը: Հայաստանում դա լինելու բան չէ՝ հաշվի առնելով բիզնեսի օլիգարխիկ բնույթը:
Երրորդ, մամուլի ազատության կարևոր երաշխիք է այն, որ թերթը լինի մասսայական, այսինքն՝ պատկանի հազարավոր ընթերցողների: Հայաստանում, այս առումով ևս, անմխիթար վիճակ է. թերթերն ունեն մի քանի հազար տպաքանակ և գործում են, ըստ էության, «մենք գրում ենք, մենք կարդում ենք» սկզբունքով:
Եվ վերջապես, ազատ մամուլը կայացնողը պրոֆեսիոնալներն են: Հայաստանի ժուռնալիստիկայի դպրոցը լավագույնը չես համարի:
Տպագիր մամուլն այսօր ամբողջ աշխարհում կանգնած է մեկ այլ կարևոր մարտահրավերի առաջ:
Քանի զարգանում է ինտերնետը, այնքան ակնհայտ է դառնում թերթերի, ամսագրերի ճգնաժամը. նրանք չեն դիմանում մրցակցությանը:
Բայց ինչքան էլ բարձր տեխնոլոգիաները զարգանան, թերթը, մամուլն իրենց ուրույն քաղաքակրթական դերն ունեն հասարակության մեջ: Եվ ես ուզում եմ, որ այդ դերն վերաարժևորվի՝ նոր իրողությունների, հասարակության նոր սպասելիքների համատեքստում:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.