02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Հայաստան) Բելգիայի Լյովեն քաղաքում անցկացված օփենում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ 105 մասնակիցների մեջ նվաճեց 2-րդ մրցանակը: Հովհաննիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից’ միջազգային վարպետ Սթիվեն Ջեյրներից (Բելգիա). այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած հոկտեմբերի 20-ին վթարի հետևանքով կալանավորված և «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը նշել է, որ դերասանի առողջական վիճակը վատացել էր, սրտի հետ կապված խնդիրներ ունի, որոնք նախկինում ևս առկա էին, այժմ սրվել են: Հարազատները դիմել էին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նրան տեղափոխելու խնդրով:
Վարդան Պետրոսյանն այժմ հետազոտությունն է անցնում կենտրոնում, և փաստաբանի փոխանցմամբ, դատելով առողջական վիճակից, հավանաբար կմնա այնտեղ: Առայժմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որևէ որոշում չի ստացվել, նշել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորվել էր:
Այսօր ուսանողների միջազգային օրն է. ստորև ներկայացնում ենք Լուսին Վայաչյանի հոդվածներից մեկը, որը պատմում է երիտասարդի տեսակի մասին՝ մեր հասարակության մեջ:
Ինձ հյուր էին եկել երիտասարդների մի խումբ, որոնց հետ զրույցն էլ միտք առաջացրեց հետաքրքրվել ինչպիսի՞նն են 15-20 տարեկան մեր պատանիները: Ովքե՞ր են նրանք, ի՞նչ պրոբլեմներ ունեն, ինչո՞վ են ապրում, ո՞ր սուբկուլտուրաներն են գերակշիռ, ու ո՞ր գաղափարախոսությունն է նրանց մոտ հարգի: Նաև՝ բնորոշիչ ինչպիսի խմբավորումներ կան:
Համլետն ու Ռուզաննան աշակերտներ են, Վարդուհին՝ առաջին կուրսի ուսանողուհի,Մայիսը՝ կամավորական աշխատանքներով զբաղվող բանակի զորակոչման սպասող մի երիտասարդ, նաև Արմենը, ով ինքն իրեն, բնականաբար, «քյարթու» չի համարում, բայց ըստ մեր դասակարգման՝ էդպիսին է:
Համլետ՝ ռոքեր
— Աշխատում եմ, իմ շրջապատում լինեն երաժշտասեր (ցանկալի է ռոք ուղղվածության) մարդիկ, արվեստագետներ, մտավորականներ: Աղանդավորներին տանել չեմ կարող, հոգնացնում են իրենց քարոզներով: Ձգտում եմ խուսափել «քյարթու» մասսայից, բայց վատ է ստացվում, քանի որ ապրում եմ Բանգլադեշում, պրոբլեմներ չունեմ իրանց հետ, բայց եթե շփվեմ՝ կլինեն:
Ցավոք, սուբկուլտուրաներից, եթե դրանց մեջ դասենք նաև «քյարթուներին» , ապա ամենատարածվածն իրանք են: Չեմ ընդունում իրանց պաշտած «երաժշտությունը»: Իրանք ունեն շատ հին մտածելակերպ: Ու չեմ կարծում, որ երբևիցե կփոխվի, ավելի շուտ դա կփոխանցվի իրանց երեխաներին ու էդպես կմնա: Մի քանի տարի առաջ ոստիկանների կողմից բռնություններ էր գործադրվում «նեֆորմալ» մարդկանց հանդեպ: Իսկ հիմա դա էլ չկա, երևի այն պատճառով, որ շատացել են «նեֆորմալները»։
Վարդուհի՝ արդարություն փնտրող աղջիկ
— Աշխատում եմ, որ ինձ շրջապատեն իմ աշխարհայացքի մարդիկ: Ես ունեմ ընկերների մի քանի տեսակ: Մի տեսակը՝ դա երաժիշտներ, նկարիչներ, մի խոսքով՝ արվեստագետներ են, ովքեր իմ ուսման տեղի հետ բոլորովին կապ չունեն: Նրանք վառ մարդիկ են, գերի չեն հասարակական կարծիքին, լայնախոհ են ու հնարավորինս անկեղծ ու ազնիվ շփման մեջ:
Մյուս խումբը՝իմ համակուրսեցիներն են, ովքեր էն տիպիկ հայ երիտասարդությունն ա, որը, ցավոք, կազմում ա ընդհանուրի 80%-ը, եթե ոչ ավելին: Սրանք ձևավորում են հասարակական կարծիքը իմ սերնդի մեջ, թելադրում իրենց հիմար օրենքներն ու բարոյականությունը: Լավ մարդիկ են, բայց անգույն են, մեկը մեկին նման, բայց ազդեցություն ունեն, ճնշում են, եթե ճնշվում ես : Բայց ես փորձում եմ լեզու գտնել և հասկանալ իրենց մտածելակերպը, քանի որ ժամանակին ուզում էի հոգեբան դառնալ:
Հաջորդ խումբը էն մասսան ա, որն էությամբ էդպիսին չլինելով, ընկնում ա երկրորդ խմբի՝ մեծամասնության ազդեցության տակ: Նրանք սեփական կարծիք ընդհանրապես չունեն:
Սուբկուլտուրաներից էմոներն էին շատ մեր դպրոցում: Իրանք հետաքրքիր անձնավորություններ էին, մեկը ստեղծագործում էր, մեկը՝ կիթառ էր նվագում, մեկը՝ դաշնամուր, մի խոսքով, արվեստագետի հոգի ունեին: Հագնվում էին էմոյական ոճով՝ սևը սպիտակի մեջ, բայց էմոյավարի՝ վարդագույն ինչ-որ աքսեսուարներ անպայման պետք է լինեին հագուստի մեջ: Մասնակցում էին բոլոր փոփ-ռոք համերգներին: Անշառ մարդիկ էին, կային դժբախտ էմոներ ու տխուր էմոներ, ես ուրախ էմո դեռ չեմ հանդիպել:
Մայիս՝ «ռաստաման»
— Իմ մասսայում կան կլասիկ ռոքերներ, պանկեր, էմոներ և լիքը դեբիլ «քյարթուներ» կան, նաև՝ ռեփերներ: Քանի որ աշխատում եմ Բանգլադեշում, հետևաբար գործի բերումով շփվում եմ հիմնականում քյարթուների հետ,բայց չեմ ընդունում իրանց, այսպես կոչված, «գաղափարախոսությունը», իրանց «ճիշտը», որովհետև իրանց «ճիշտը» գաղութի ճիշտն ա: Բայց, իհարկե, ունեմ ինձ հոգեհարազատ ընկերներ, որոնց հետ շփվում եմ: Հաճախակի եմ այցելում բարեր, հիմնականում՝ նորմալ մասսայի հետ. գնում եմ ռոք և ռեգգի համերգների:
Ռուզաննա, նախկին «էմո»
— Իմ շրջապատում էլ են ռոքերներ, ռեփերներ, գոթեր և այլ «նեֆորմալներ»: Ռեփերները և ռոքերները հիմնականում միանման են հագնվում: Իմ կարծիքով՝ ռեփերներն ավելի շատ են, քան ռոքերները, բայց ռոքերները լավն են, էլի…Հայաստանում գոթերը շատ քիչ են: Գոթերը հիմնականում միշտ իրար հետ են լինում ,բայց առանձին-առանձին շփվում են նաև ուրիշների հետ, բացի քյարթուներից, իհարկե: Հայաստանում մի քիչ ձևական ա էդ ամենը: Իրականում իրենք սատանիստներ են, բնույթով կոպիտ են:
Արմեն՝ «քյարթու»
— Իմ համար ամենակարևորը իմ ընտանիքն ա, որը որ ինձ համար սրբություն ա: Դրա մեջ մտնում ա լավ բարեկամությունը, հետո՝ ընկերությունը: Ամեն մեկս ունենք մեր «քուչեն», ու մենք էդ քուչի տղեքից ենք: «Քուչի» տղեն պետք ա ընենց անի, որ իրան հարգեն, իրան տղավարի պտի պահի: Մի խոսքով, «գծերից չընկնի», ճշտով ապրի:
Իսկ էդ ջակիներն էլ տուֆտ դեմքեր են, ինչ արտասահմանյան զիբիլ կա, բերում — գցում են մեր ազգի մեջ, ազգը կեղտոտում ու փչացնում են: Դրանց պետք ա քշել ստեղից, որ Հայաստանը մաքրվի: Դե, երգերն էլ, տարբեր երգեր եմ լսում, հիմնականում մեր հայկականը, օրինակ՝ շատ հարգում եմ Արամ Ասատրյանին ողորմի իրան, լավ մարդ էր, լավ ա, տղեն գործը շարունակում ա՝ Արտաշը, հալալ ա իրանց, ճիշտ երգեր են երգում:
Ինչպես հասկացա, «քյարթուները» չեն սիրում մնացած բոլորին, բոլորն էլ՝ «քյարթուներին» ։
Լուսինե Վայաչյան
Այսօր` նոյեմբերի 16-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության էրեբունու բաժին, որ Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ ծայրահեղ ծանր վիճակով երիտասարդ տղա կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին նշված փողոցի թիվ 12 տուն են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` Էրեբունու ոստիկանապետ Անդրանիկ Ազարյանի և օպերգծով տեղակալ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Խումբը պարզել է, որ նշված հասցեից մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ավանեսովի նրբանցքի բնակչուհի 24-ամյա Աստղիկ Աղաջանյանին և ազգությամբ հնդիկ մի երիտասարդ տղայի:
Վերջինս, ով պարանոցի կտրված մասով տեղափոխվում էր, հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տան ներսում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի բջջային հեռախոսներ արյունոտված դանակներ, որոնցից երկուսը կոտրված: Տան ներսում հատակն ու պատերն ամբողջովին պատված են արյունով և այս պահին նշված հասցե են ժամանել ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները, ովքեր քննիչների հետ դեպքի վայրում տեղազննություն են կատարում:
Մանրամասները՝shamshyan.com-ում:
Նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1990 թ. ծնված Մարատ Ստեփանյանի վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Էջմիածին ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Նոյեմբերի 15-ին` ժամը 20.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1939թ. ծնված Ու. Հ-ի դին:
Նոյեմբերի 14-ին Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) պատկանող «Ռենեսանս» ռեստորանում տեղի է ունեցել հերթական «էլիտար» հարսանիքը։ Նշենք, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական դառնալուց հետո էլ Լոնդիկը շարունակում է մարզի հարուստ բնակիչներին պարտադրել բոլոր խնջույքները կազմակերպել իր ռեստորանում։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանն է ամուսնացրել իր որդուն, իսկ շքեղ հարսանիքին մասնակցել են իշխանական վերնախավի բազմաթիվ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ փոխնախարարը Արարատի մարզի Քաղցրաշեն զյուղից է, սակայն գյուղացիների խոսքերով մատը մատին չի տալիս սեփական գյուղին օգնելու համար։ Ավելին, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Գալստյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ համատեղ ջանքերով «լվացել» է գյուղի մանկապարտեզի համար տրամադրված դրամաշնորհը՝ այդ կերպ պատժելով քաղցրաշենցիներին նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին բավարար ձայներ չտալու համար։ Գյուղի մանկապարտեզն առ այսօր գտնվում է անմխիթար վիճակում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
Մոտ մեկ ամիս առաջ «Հայկական Վարկած»-ը տեղեկություն ստացավ, թե Մարգարյանի անվան ծննդատանը վերջին մի քանի ամսում ծնված երեխաների մի ստվար մասի հայրություն են ճանաչել ազգությամբ իրանցիները:
Տեղեկությունը բավական հետաքրքիր էր, նամանավանդ, որ այն մեզ փոխանցվեց կալանավայրից:
Ի դեպ, նշենք, որ այդ նույն ժամանակահատվածում նշված տեղեկությունը շրջանառվեց նաև համացանցում, և պիտի ասել, որ ոչ բուռն, բայց քննարկումներ ու կոշտ որակումներ եղան:
«Հայկական Վարկած»-ը չցանկացավ չստուգված ինֆորմացիա տրամադրել իր ընթերցողին և որոշեց իրավասու ատյաններից առավել հիմնավոր պարզել իրականությունը:
Մարգարյանի ծննդատնից մեզ ասացին, որ չեն կարող տեղեկություն տրամադրել, Առողջապահության նախարարությունից ևս հրաժարվեցին տրամադրել հաշվառման տվյալները ՀՀ -ում նորածինների հայրություն ճանացած անձանց ազգային պատկանելիության վերաբերյալ՝ դա համարելով արդարադատության նախարարության ֆունկցիան, և պատճառաբանեցին, որ քաղաքացիական ակտերի գրանցումը կատարվում է այդ կառույցում:
Արդարադատության նախարարությունից ինչպես բոլոր գրավոր, թե բանավոր հարցերի դեպքում, կամ կիսատ — պռատ պատասխան է ստացվում, կամ ընդհանրապես «ցրում են»: Այս անգամ էլ ԱՆ-ից տեղեկության տրամադրումը համարեցին վիճակագրական ծառայության իրավասությունը:
Իսկ ՀՀ Վիճակագրական ծառայությունից ստացանք հետևյալ պատասխանը.
««Վիճակագարական գաղտնիքի» դրույթը սահմնաված է ըստ Միավորված ազգերի կազմակերպության «Պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից» 6-րդ սկզբունքի՝ «Գաղտնիության» հիման վրա, համաձայն որի «Վիճակագրական տեղեկատվության պատրաստման համար վիճակագրական գերատեսչությունների կողմից հավաքագրվող անհատական տվյալները, անկախ այն հանգամանքից, թե դրանք վերաբերում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պետք է կրեն խիստ գաղտնի բնույթ և օգտագործվեն բացառապես վիճակագրական նպատակների համար»:
Ինչ խոսք, մեր պահանջած տեղեկությունը չէր վերաբերվում անձնական կամ գաղտնի համարվող ինֆորմացիային: Խոսքն ընդամենը նորածինների քանակի և ազգային պատկանելիության մասին էր:
Եվ այսպես, որևէ պատասխանատու ատյան չփարատեց հանրության մտավախությունը, որ մեր ծննդատներում բավականին մեծ թիվ են կազում այն հայ կանայք, ովքեր լույս աշխարհ են բերում իրանական ազգանունով և ծագմամբ քաղաքացիներ:
Ռուզան Ավոյան
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ «Անձը և պաշտոնը» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախկին փոխոստիկանապետ Հովիկ Հունանյանը, Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ:
Նշենք, որ գրքի հեղինակներն են՝ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն՝ Ա.Ջավադյանը, հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ՝ Մ. Պետրոսյանը և ԵՊՀ համալսարանի դասախոս, «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» գիտական խորհրդի անդամ ՝ Դ.Ամիրյանը:
Գիրքը, որը հրատարակված է Կառավարման Ակադեմիայի պատվերով և աջակցությամբ, սահմանում է անձի և պաշտոնի համապասխանությունը՝ հոգեբանական առանձնահատկությունների միջոցով:
Մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերություններ տուգանվել են 45 մլն դրամի չափով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր իր հերթական նիստի ժամանակ ներկայացրել է այդ երեք ընկերություները. դրանք են՝«Երեքնուկը», «Ամարաս Յուսը» և «Սեար Գրուպը»:
ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, նրանցից յուրաքանչյուրը կտուգանվի 15 մլն դրամի չափով:
«Մեր կողմից ուսումնասիրվել են 88 հաստատությունների՝ մանկապարտեզների, ծերանոցների, գիշերօթիկ մանկապարտեզների կազմակերպած շուրջ 200 մրցութային փաթեթներ: Պարզվել է, որ այս ընկերությունները վարել են համատեղ փոխհամաձայնեցված քաղաքականություն»,-նշել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա հիշեցրել է, որ հենց այս ընկերություններն են մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդ մատակարարել և նախկինում ևս օրենսդրության խախտումներ են թույլ տվել:
Շաբոյանի խոսքով, առաջիկայում ընկերությունների անունները իրենք կուղարկեն Ֆինանսների նախարարություն, որպեսզի որոշ ժամանակով նրանց թույլ չտան մասնակցել պետական գնումների մրցույթներին:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.