02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նոր բիզնես-նախագիծ է մշակել։ Բանն այն է, որ նախարարը հիմա էլ որոշել է էլեկտրոնային ստորագրություններ վաճառել ՀՀ քաղաքացիների վրա։ Փորձենք հասկանալ,թե խոսքն ինչի մասին է։
ՀՀ քաղաքացիներն այսօր տարբեր նախարարություններ, ինչպես նաև գերատեսչություններ կարող են դիմել նամակով՝ բարձրացնելով իրենց հուզող հարցը կամ խնդիրը։
Կարգն այնպիսին է, որ քաղաքացիները ստիպված են նամակ գրել, հետո այն ստորագրել և առձեռն հանձնել նախարարության համապատասխան բաժին։ Դրանից հետո միայն իրեն կարող են ստացված բանալու կոդով հետևել իրենց նամակի ընթացքին ու շարժերին, հետո էլ պատասխանի մասին տեղեկանալ նախ տվյալ գերատեսչության էլեկտրոնային կայքի համապատասխան բաժնից։ Ասել է թե՝ քաղաքացիները, որոնք օգտվել գիտեն համակարգչից, կարոդ են օպերատիվ տեղեկություններ ստանալ գործընթացից։
«ՉԻ» տեղեկություններով, սակայն, Հայաստանում գրանցված կազմակերպություններից մեկը որոշել է «հեշտացնել» գործընթացը և վաճառել էլեկտրոնային ստորագրություններ։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացին, որ կգնի էլեկտրոնային ստորագրություն կոչվածը, կկարողանա նամակը մուտք անել միանգամից համակարգչով։ Էլեկտրոնային ստորագրության համար պետք է վճարել 3000 դրամ, իսկ ID-ի համար ևս լրացուցիչ 3000 դրամ։ ID-ի համար վճարվում է մեկ անգամ, իսկ էլեկտրոնային ստորագրության համար տարին մեկ անգամ պետք է վճարել 3000 դրամը։
«ՉԻ» տեղեկություններով՝ էլեկտրոնային ստորագրություն վաճառող ընկերությունը պատկանում է Դավիթ Սարգսյանին։ Մտահղացումը ևս ֆինանսների նախարարինն է։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
Եվրոպայի թիմային առաջնության ավարտից անմիջապես հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնեց Անթալիա , որտեղ մասնակցելու է աշխարհի թիմային առաջնությանը:
Այստեղ թիմը հանդես կգա նույն կազմով, ինչ Վարշավայում. Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, մարզիչ` Արշակ Պետրոսյան: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Նախորդ մրցաշրջանի եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու, «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:
Նշենք, որ նա մինչ այժմ արդեն երկու անգամ նվաճել էր այդ մրցանակը:
Մեսսին իր մրցանակը նվիրել է ընտանիքին և խաղընկերներին:
«Առանց իմ ընտանիքի և թիմակիցների, ես չէի կարող արժանանալ այս պարգևին: Շնորհակալություն նրանց: Սա մեր ընդհանուր մրցանակն է: Ինչ վերաբերում է իմ վնասվածքին, ապա ես ինձ, այժմ, ավելի լավ եմ զգում: Իմ նպատակն է խաղադաշտ դուրս գալ և չանհանգստանալ ոչ մի առիթով», — նշել է ֆուտբոլիստը:
Մեկ տարի առաջ այս օրը՝ Լոս Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով կյանքից հեռացավ Ֆլորա Մարտիրոսյանը:
ՀՀ ժողովրդական արտիստուհի, Հայ ազգի Ծովաստղիկը՝ Ֆլորա Մարտիրոսյանը, ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում: Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան ամենափոքր երեխան էր: Վոկալ տվյալները ժառանգել է մորից: Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 1973 թ. նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին: Ֆլորա Մարտիրոսյանն ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: 1987 թ. ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ:
1991 թ. նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ, Լոս Անջելես: 1997 թ. վերադառնալով Երևան, երգչուհին գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 2001 թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը կրկին տեղափոխվում է Լոս Անջելես: 2002 թ. Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա:
2007 թ. հիմնում է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ:
Վարդան Պետրոսյանը վաղը Վերաքննիչ դատարանում նախանշված դատին չի մասնակցի: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` հավելոլվ, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը չի ներում դատարան գալ:
Վաղը` նոյեմբերի 21-ին` ժամը 16:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Վ.Պետրոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է վճռվի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերանայելու հարցը:
Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Եվ այժմ հակառակ կողմն է միջնորդություն ներկայացրել` այդ որոշումը վերանայելու հայցով: Հիշեցնենք` դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և նրան դատարանի դահլիճից շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Իսկ նոյեմբերի 18-ին Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի էլ ավելի վատացման հետևանքով նրան «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել էին «Քանկոր» սրտանոթային բժշկական կենտրոն: Այստեղ 3 օր շարունակվող հետազոտությունների արդյունքում այսօր առավոտյան վճռվել է, որ Վարդան Պետրոսյանին սրտի վիրահատության ենթարկելու անհրաժեշտություն չկա:
«Վիրահատության խնդիր չկա, բայց նա այսօր էլ դեռ կմնա բժիշկների հսկողության տակ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նախորդ հինգ տարիների ընթացքում Հայաստանում փակվել են հինգ-վեց դպրոցներ: «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Փակված դպրոցների թիվը նա «ոչ մեծ» է համարել: Այսօրվա դրությամբ գործում է մինչև հարյուր հոգի համակազմ ունեցող ավելի քան 300 դպրոց: Աշոտյանն ասել է, որ կառավարությունը կփորձի զերծ մնալ դրանք փակելուց, կամ խոշորացնելուց:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ բուժման նպատակով Ֆրանսիայում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ արտասահմանցի բժիշկների միջամտությանն այս տարի արդեն երրորդ անգամ է դիմում գեներալը: Ըստ նրա ընտանիքին մոտ կանգնած թերթի աղբյուրի` Մանվել Գրիգորյանի մոտ թոքերի հետ կապված շատ լուրջ հիվանդություն է, որն աստիճանաբար քայքայում է գեներալի օրգանիզմը:
Երեկ էլ Ֆրանսիա է մեկնել նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետարանի թերթի աղբյուրի փոխանցմամբ` քաղաքապետի մեկնումը բոլորի համար անսպասելի է եղել:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ’ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է.
2013 թվականի դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013 թվականի դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր:
Այսպիսով քաղաքացիները կկարողանան իրենց հանգիստը կազմակերպել և տոները նշել 10 օր, հաջորդ աշխատանքային օրը կլինի հունվարի 7-ը:
2014 թվականի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ը, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:
«Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումն նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերին այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը, ով 2008թ պաշտոնավարում է, փոխվելու է։ Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները։
Մեր տեղեկություններով՝ նրա փոփոխության պատճառները մի քանիսն է։ Ինչպես հայտնի է, նրա հայրը «ԲԱՄՕ»-ի սեփականատերն է, իսկ «ԲԱՄՕ»-ն վերջին տարիների ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։
Պատճառներից է նաեւ այն, որ մի քանի օր առաջ ավարտված բռնցքամարտի աշխարհի առաջնությունից հայ մարզիկները վատ արդյունքներով են վերադարձել։
Մյուս պատճառն էլ այն է, որ Արման Մուրադյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, եւ նա այլեւս ցանկություն ու ժամանակ չունի ֆեդերացիայով զբաղվելու։
Ի դեպ, ֆեդերացիան նախորդ շաբաթ գործադիր մարմնի նիստ է ունեցել, օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ֆեդերացիայի նախագահի փոփոխության հարցը եւ նախագահի ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 20-ին։
Մեր տեղեկություններով՝ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը կմասնակցեն անվանի բռնցաքամարտիկներից, ըստ ամենայնի՝ ներկա կլինեն նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Մեր տեղեկություններով՝ Յուրի Վարդանյանը հանդիպում է ունեցել Արման Մուրադյանի հետ, ինչպես նաեւ նրան փոխարինող ամենահավանական թեկնածուի՝ ՀՀԿ-ական պատգամավոր, բռնցքամարտիկ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանի հետ
Նշենք, որ վերջին շրջանում խիստ նորաձեւ է դարձել ֆեդերացիայի նախագահի պաշտոններ զբաղեցնելը։ Պատահական չէ, որ ֆեդերացիայի նախագահներ են Ռուբեն Հայրապետյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ռուսաստաբնակ Սամվել Կարապետյանը, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Աշխատանքի պետական տեսչության մի խումբ աշխատակիցներ հայտնվել են լուրջ խնդրի առաջ։ Երեկ «Ժողովուրդ»–ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները հայտնել են, որ առողջապահության նախարարությունը տեսչության մոտ 20 աշխատակիցների անհիմն կերպով հեռացրել է աշխատանքից, ավելին, մինչ օրս չի վճարել նրանց աշխատավարձը.
«Իրենց ծանոթ, բարեկամ մարդկանց են ընդունում, անգամ հղի մի կնոջ էլ են հեռացրել աշխատանքից։ Սա վերաբերմունք չէ, ինչո՞ւ չեն վերահսկում, թե ինչ է կատարվում»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.