02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Այսօր ԱԺ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության մի քանի հարյուր անդամներ։
Նրանք, «Ո՛չ պարտադիրին, ո՛չ պարտադիրին» վանկարկելով, պահանջում են օրենքում պարտադիր բաղադրիչի վերացումը:
Ուղիղ միացումն՝ Ազատություն ռադիոկայանի
Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Գյումրիում ձմեռվա կեսին Պուտինի գալուց սարսափած հանկարծ կանաչ խոտ է աճել։ Երևի տնակների վրա էլ հեսա շքեղ վիլլաների ֆոտոներ կպցնեն, ժողովրդին էլ թմրանյութ բաժանեն, որ Թագավորին բարձր տրամադրությամբ դիմավորեն։
Հ.Գ. Դեմից ասեմ միտքն իմն էր, այնպես որ հեղինակային իրավունքները պաշտպանված են» ։
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մեր մեջ ասած, ես եվրոպական կառույցնների մասին ավելի մեծ կարծիք ունեի: Սակայն Արևելյան գործընկերության ծրագիրը, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախապատրաստողների պրոֆեսիոնալ մակարդակը ինչ-որ կասկածների տեղիք է տալիս:
Մի քանի տարի աշխատել այդ փաստաթղթի վրա, բայց բացարձակ հաշվի չառնել աշխարհաքաղաքական գործընթացները, այդ երկրների անվտանգության խնդիրները, կոնֆլիկտային իրավիճակները, տնտեսական զարգացման մակարդակը, տնտեսական կապերը, տնտեսական ինտեգրացիայի աստիճանը և հատկապես այդ ամենը Ռուսաստանի հետ: Վրաստանի դեպքերը վառ օրինակ էին և պետք էր անպայման հաշվի առնվեր…Հաշվի առնվեր նաև այդ երկրների բազմամյա կապերը, նրանց էներգետիկ և այլ կախվածությունը, տնտեսական զարգացման առանձնահատկությունները և հնարավորությունները:
Հաշվի չառնել այդ ամենը, մեղմ ասած, անգրագիտություն է, ոչ պրոֆեսիոնալիզմ…Մի քանի տարի այդ եվրոպաշտոնյաները, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ` այդ եվրոյոնջաները, ուղղակի հաճույքով մսխել են եվրոպական կառույցների փողերը, մասնակցել այդ երկրներում կազմակերպված կերուխումի սեղաններին ու ժամանակ վատնել…Հետո էլ մեծ-մեծ խոսում են կոռուպցիայի ու մնացած բաների մասին…
Բնականաբար, արդյունքում ծնվեց ոչ «տղա» և ոչ էլ «աղջիկ», այլ ըստ իրենց ճաշակի` մի շատ աննշան, անորոշ, անդեմ «գենդեռիկ»`ինտերսեռ…
Եթե լուրջ մտադրություն կար, ապա Եվրոպան իր հզոր կառույցներով պետք է կանգներ այդ պետությունների կողքին, երաշխավորեր այդ երկրների տնտեսական զարգացման հնարավորությունը և զերծ պահեր կամ նվազագույնի հասցներ Ռուսաստանի հնարավոր հակաքայլերը:
Թե չէ հարուստ բարեկամի խորհրդի նման է ստացվում. «Տունդ վերանորոգի’ր, ես էլ կօգնեմ: Լավ խորհուրդներ, լավ նախագիծ, լավ մտքեր կտամ…»: Խեղճը ստիպված գնեց մի քանի էժանագին պաստառներ և, ինչպես միշտ, ընտանիքով մի կերպ պատերի կեղտը փակեցին…
Մի խոսքով, Ռուսատանը ռսավարի մաքրեց ճակատի քրտինքը և եվրոյոնջաներին շատ մեծ, կեղտոտ եղունգով, ցցուն բութ մատով երեք մատի կոմբինացիա ցույց տվեց…Այո’, «դասական» ռուսական երեք մատերի կոմբինացիա…»:
Այսօր՝ ՎԱՐԿԱԾ ակումբում, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ հրավիրված ասուլիսում ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնի «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի» բաժնի վարիչ Ժաննետա Պետրոսյանը կոչ արեց այն մարդկանց, որոնք իրենց կյանքում ունեցել են ռիսկային իրավիճակներ, դիմել համապատասխան ծառայություն և անցնել ՄԻԱՎ վերաբերյալ հետազոտություն:
«Մարդիկ տեղեկացված չեն, որ գոյություն ունի բուժում և կարծում են, թե ախտորոշումն արդեն իրենց կյանքի վերջն է: Այսօր այդ բուժումը կա, հասանելի է, անվճար է»,-ասաց Ժաննետա Պետրոսյանը:
Նույն կենտրոնից համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը ևս կոչ արեց մարդկանց՝ իմանալ իրենց կարգավիճակի մասին: Ըստ նրա, ՀՀ-ում բնակչության 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին:
«Ինչքան ախտորոշումը բարելավվի և ինչքան արձանագրվող դեպքերի թիվն ավելանա, այնքան ավելի շատ մարդ կիմանա իր կարգավիճակի մասին»,-նշեց Արշակ Պապոյանը և ընդգծեց, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդը, եթե ժամանակին ախտորոշվում է և ստանում է սպեցիֆիկ բուժում, նա կարող է ապրել այնքան, ինչքան որ կապրեր առանց ՄԻԱՎ վարակի:
Արշակ Պապոյանի տեղեկացմամբ, սկսած 1988թ.-ից, երբ Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը, մինչև այսօր ՀՀ-ում 1586 ՄԻԱՎ վարակի դեպք է գրացվել, իսկ այս տարվա 11 ամիսների ընթացում արձանագրվել է 205 դեպք:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը< խոսելով թմրամոլների, միասեռականների և մարմնավաճառների մոտ պայքարի եղանակների մասին, նշեց, որ իրականացվում է ասեղի փոխանակման ծրագիրը. «Նրանք միշտ իրենց հետ պետք է ասեղ ունենան, կոնկրետ թմրամոլությունը բուժելու համար կա մեթադոնային բուժումը, որի ընթացքում փորձում են վերացնել կախվածությունը թմրանյութից, հետևաբար նաև ՄԻԱՎ-ի և այլ վարակների տարածվածությունը»:
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե արդյո՞ք իրենց ՀԿ-ն վերահսկում է սեռական պաշտպանվածությունը, տրամադրում է բժշկական օգնություն, Մամիկոն Հովսեփյանը պատասխանեց. «Մենք ուղղորդում են սեռավարակների կենտրոն, բնականաբար նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն. անձի ցանկությունից է կախված, թե ինքն ուր կգնա»:
Ասուլիսի մյուս բանախոս «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանն իր հերթին նշեց, որ, ճիշտ է, այսօրվա դրությամբ բուժումը հասանելի է, բայց մի քանի տարի հետո խնդիրներ են ծագելու, քանի որ, նրա տեղեկացմամբ, «Գլոբալ» հիմնադրամը երկրից գնալու է:
Անահիտ Հարությունյանն անդրադարձավ մեկ այլ խնդրի, որը պակաս կարևոր չէ. «Հայաստանում բավականին տարածված է հեպատիտ C-ն, սակայն պետական ոչ մի ֆինանսավորում չկա, այդ թվում նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում: Ոչ մի գումար կառավարության կողմից չի տրամադրվում: Առողջապահության նախարարությանը նամակ ենք ուղարկել, արդեն մի քանի ամիս անցել է, սակայն ոչ մի արձագանք չկա»:
Ի դեպ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, վաղը Հյուսիսային պողոտայում ժամը 14.00-ից 18.00 անցկացնելու է ՀՀ-ում ամենամեծ ակցիան: Մարդիկ կարող են գնալ, անվճար հետազոտվել և 20 րոպեից իմանալ արդյունքները:
Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Անընդհատ լրատվամիջոցներում հայտնվում է տեղեկատվություն, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ի հակակշիռ գործող քաղաքապետարանի «հիմնել է երկրորդ քաղաքապետարան…Իսկական աբսուրդի թատրոն…
Չեմ հասկանում մանկապարտեզ է, թե «բուրատինոյի հիմարների դաշտը»…Չհասկացա, տունտունիկ ենք խաղո՞ւմ…Ով է նա, ով է նրան տվել այդ իրավունքը, ինչո՞ւ մարզպետարանը չի արձագանքում այդ լուրերին…Թե՞ լռությունը համաձայնության նշան է…
Ծուխն առանց կրակ չի լինում…
Վարչապետի այցի ժամանակ տեսակցության չարժանացավ, հիմա էլ կփորձի Պուտինի հետ հանդիպել, որպես «Գյումրի-2»-ի քաղաքապետ…Ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի»:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի, այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ գները Հայաստանում աճել են 6.6 տոկոսով:
Պարենամթերքը նշված ժամանակահատվածում թանկացել 15.4 տոկոսով:
Առաջին հայացքից այս տեղեկատվությունը արտառոց համարել չի կարելի: Մանավանդ, որ նախորդ ամիսներին ԱՎԾ-ն գնաճի ավելի մեծ ցուցանիշներ. Էր արձանագրում՝ 7.1 տոկոս, 8.2 տոկոս և այլն: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ԱՎԾ-ի հրապարակած գնաճի տեմպը նվազում է այն դեպքում, երբ իրական կյանքում գնաճը ավելի է ահագնանում: Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում պարենամթերքի գնաճ է արձանագրվում այն դեմքում, երբ աշխարհում պարենամթերքի գները կտրուկ նվազում են արձանագրում արդեն տևական ժամանակ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Այսօր տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 18.00-ի դրությամբ, փակ է Գյումրի-Լանջիկ ճանապարհահատվածը, իսկ Գյումրի-Վանաձոր և Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
Ժամը 18.00-ի դրությամբ առատ ձյուն է տեղում նաև Ապարան-Արագած ճանապարհահատվածում:
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Նոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:
Նույն օրը, ժամը 21.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին` դանակահարված վիճակում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.50-ի սահմաններում Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել է Արմեն Փ.-ին և բազմաթիվ վնասվածքներ պատճառել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Վաղը՝ նոյեմբերի 30-ին, ժամը 10.30, ՎԱՐԿԱԾ ակումբի (Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 417 սենյակ) հյուրերն են ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնի «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի» բաժնի վարիչ Ժաննետա Պետրոսյանը, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը և «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանը:
Թեման՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի վիճակագրական տվյալների հրապարակում, պայքարի եղանակները թմրամոլների, միասեռականների և մարմնավաճառների մոտ:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.