03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...Դեկտեմբերի 4-ին անհայտ անձինք հարձակվել ու ծեծի էին ենթարկել ակտիվիստ Գոռ Առաքելյանին, որն առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում պատասխանել հեռախոսազանգերին։
Armversion.am-ի թղթակիցը նրա հետ կապ հաստատեց սոցցանցի միջոցով. «Քանի դեռ պարզված չէ, չեմ կարող հստակ ասել, թե կոնկրետ ովքեր էին այդ անձինք, բայց ենթադրելով նրանց արած արտահայտություններից, կարող եմ ասել, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, — տեղեկացրեց նա, — հիմնականում ականջս է վնասված, լավ չեմ լսում, աչքս է կապտած և թեթև կապտուկներ կան մարմնիս վրա»։
Այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, չի՞ դիմելու իրավապահ մարմիններին, Գոռը պատասխանեց. «Եթե ինքնազգացողությունս չլավանա, կդիմեմ բժշկի։ Ոստիկանություն չեմ դիմել, որովհետև նախ նրանք կորցրել են վստահությունն ինձ մոտ և, անկախ իմ դիմել չդիմելուց, հաստատ տեղյակ են միջադեպին և պարտավոր էին պատշաճ ձևով արձագանքել…»։
Դեպքի մանրամասները ներկայացնում ենք Գոռ Առաքելյանի նկարագրությամբ. «Գիշերը ժամը 1-2-ի կողմերն էր, տուն էի գալիս, տեսա՝ սիգարետս վերջացել էր, գնացի սիգարետ առնելու, երբ վերադառնում էի, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում մթության մեջ նկատեցի 3 հոգու, ովքեր ակնհայտորեն ինձ էին սպասում: Երբ անցա նրանց մոտով, մեկն ասաց՝ «էսի էդ……….-ը չի՞», արդեն ակնհայտ էր ինձ համար, որ իրենք կոնկրետ «միսիա» ունեն: Երբ գլուխս շրջեցի, որ տեսնեմ, թե ում կողմից «պատիվ ունեմ» վիրավորվելու, նրանցից մեկն ասաց. «Ի՞նչ ես նայում, արա, այ….», ես էլ պատասխանեցի, թե, տղերք, ձեր հետ խնդիր չունեմ, չեմ էլ ուզում, բայց պետք չի այդքան բանն անել. «Ինչքան բանը, այ ակտիվ մասսա», — ասաց ստահակներից մեկը, իսկ մյուսը կողքից ասաց՝ «Արա, սրանց հետ ինչ խոսալ, խոսալս որն ա, դրանք էտքան չկան, սրանց պետքա ա բռնես ու…»։ Սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ իմ անձի, ընտանիքի ու ընկերների հասցեին, ինչին ես պատասխանեցի հետևյալ կերպով՝ «… ով ինչ ասեց ինձ ու իմ ընտանիքին, թող հաշվի իրա հորն ու մորն ա ասել…»: Այդ պահին 4-րդ ստահակը, որը գաղտագողի մոտեցել էր ինձ հետևի կողմից, հարվածեց մեջքիս, կիսաընկած վիճակում փորձեցի պաշտպանվել ու կոչ անել, որ սթափվեն, ինչին ի պատասխան, եկան մնացած երեքը և սկսեցին խառը հարվածներ տեղալ:
Այնուհետև, երբ արդեն հայտնվել էի գետնին, մի պահ նրանցից մեկն ասաց. «Հլը սպասեք, տենամ, սա՞ղ ա էս համբալը, թե՞ սատկավ», — այդ պահին դադարեցրին խփելը: Երբ ձեռքը գցեց շորիս, որ ինձ քաշի, ես գլուխս բարձրացրեցի, ասացի՝ «կերազես, որ սատկեմ», — ու այդ պահին տեսա, որ մոտ 30 մետր այն կողմից իբր թե անտեղյակ գալիս են 3 ոստիկան: Մոտենալուց հետո միանգամից բռնեցին թևերս՝ գոռալով հետևյալը. «Հանգստացի, հլը, արա», — դա այն դեպքում, երբ նրանց ներկայությամբ ու, ինչու չէ, նաև օգնությամբ այդ ծեծողները դեռ շարունակում էին խփել, իսկ նրանք պինդ ու ամուր կերպով բռնել էին ինձ: Մութ էր, շատ մութ, ուղղակի անցնող մեքենաներից մեկի լույսն ընկավ մեր վրա ու տեսա, որ ոստիկաններից մեկը կոչումով ենթասպա է: Մոտ 5 րոպե համատեղ ծեծից հետո, ոստիկաններից մեկն ասաց. «Ապե լավ ականջից արյուն ա գալիս արդեն», — որից հետո ոտքերիս խփեցին՝ գետնին տապալելու նպատակով, մինչ խելքս եկավ տեղը ու բարձրացա, ոչ ոք չկար…»:
Գոռ Առաքելյանն իր հիմնական գործն ու նպատակը համարում է առողջ հասարակության, արդար ու ինքնիշխան պետության կերտման մեջ ներդրում ունենալը. « Չեմ ընկճվում, լավ է լինելու, բայց հիմա ավելի շատ զբաղվում եմ առողջական խնդիրները կարգավորելով, ի նկատի չունեմ միայն վերջին դեպքը. նստացույցի ընթացքում բոլորս էլ հյուծվել ենք ու առողջական խնդիրներ ձեռք բերել…»։
Անթալիայում ավարտվել է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Առաջնության հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ընտրանին:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 9 տուրից մասնակցելով 8-ին՝ վաստակել է 6 միավոր և նվաճել է ոսկե մեդալ: Նա 8 պարտիայից 4-ում հաղթանակ է տոնել, մյուս 4-ում էլ` ոչ ոքի խաղացել:
«Ընդդեմ Կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Կազմակերպվում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա մեքենաներով:
Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին ժամը 12:30 – ին մեքենաներով հավաքվում ենք Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիում (parking) և միասին դրոշներով շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ:
Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Քանի որ տվյալ ակցիան մեծ կազմակերպչական ջանքեր է պահանջում, մասնակցելել ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ ուղարկել հեռախոսահամարը es@dem.am էլ. հասցեին, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել և հաղորդել մանրամասները:
Ցանկալի է, որ յուրաքանչյուր մեքենայում լինի գոնե մեկ ուղևեր: Խնդրում ենք նաև բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել, սակայն չունեն մեքենա, նույնպես գրել es@dem.am հասցեին’ նշելով, որ մանակցելու եք որպես ուղևոր»:
Ազգային ժողովի իշխող մեծամասնության ներկայացուցիչները երկար մտածել ու վերջապես գտել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ընթացքում վերջինիս դրսևորած խիստ սառը պահվածքի բացատրությունը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ամեն ինչ, պարզվում Է, թաքնված Է նորագույն կոսմետոլոգիական տեխնոլոգիաների մեջ: Ըստ ՀՀԿ-ականների, բանն այն Է, որ Վլադիմիր Պուտինը դեմքը բոտեքս Է անում (ներարկման միջոցով կնճիռների հարթեցում), իսկ այդ միջամտությունից հետո դեմքի միմիկաները չեն արտահայտվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան այցի օրը Մաքսային միության (ոչ թե Պուտինի և Ռուսաստանի) դեմ բողոքող երիտասարդների «որակը» որոշակի հույսեր է ներշնչում:
Զգուշավոր լավատեսությամբ արձանագրենք, որ 22 տարում Հայաստանում մեծացել են հարյուրավոր երիտասարդներ, որոնք՝ ա/ Հայաստանից ոչ մի պարագայում չեն գնալու, բ/ ուզում են ապրել անկախ երկրում, գ/ ոչ մեկից չեն վախենում, դ/ ոչ մեկի ասածը հալած յուղի տեղ չեն դնում: Եթե նույնիսկ այդպիսի 500 երիտասարդ կա, դա արդեն իսկ նվաճում է, որովհետև 500 ակտիվ, համոզմունքներ ունեցող երիտասարդներն ավելի ընդունակ են փոխել իրավիճակը, քան 500 հազար կոմունիստական երշիկի մասին երազող թոշակառուները, որոնք ընտրությունների ժամանակ կգան հանրահավաքների, կփնթփնթան, կհայհոյեն, կանիծեն, հետո սուսուփուս կվերցնեն իրենց 5000 դրամանոցները և կգնան ընտրությունների:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի’ քաղաքացիրներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, արդեն երկու օր է` ընթացքի մեջ է 2013թ. ձմեռային զորակոչը: Այս զորակոչը անցնում է նոր կարգով. զինվորները իրենց ծառայության վայրերը ընտրում են վիճակահանությամբ, որին մասնակցում են նաև ծնողները: Նորամուծության նպատակը զորակոչի անցկացման գործընթացում արդարության, լիարժեք թափանցիկություն և փոխադարձ վստահություն ապահովելն է:
Մեկ անգամ եւս հորդորում ենք նորակոչիկների ծնողներին` չհավատալ բախտախնդիրների և չդիմել անօրինական քայլերի: Զորակոչի ընթացքին հետևելու հնարավորություն ունեն նաև լրատվամիջոցները: Առաջիկայում պլանավորվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն զորահավաքակայան»:
Այս պահին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում` ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի: Նշենք, որ Ազգային ժողովում այսօր քվեարկության կդրվի ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը 1 տարով հետաձգելու մասին օրենսդրական առաջարկությունը:
Ուղիղ միացումը՝ civilnet.am-ի
Մինչ ավտոկանգառների տնօրինումը և քաղաքի փողոցները կհանձնեին «Փարքինգ սիթի սերվիսին», Հայաստան էր եկել ռուսական մի կազմակերպություն, որի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը բավականին շահավետ առաջարկներ են արել։
Մեր տեղեկություններով ռուսական ընկերությունը պատրաստ է եղել որակյալ ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին՝ ավտոկանգառների մասով։
Ընկերության ներկայացուցիչները խոստացել են բերել որակյալ և վերջին թողարկման տերմինալներ, որոնք տեղադրված կլինեն Երևանի բոլոր փողոցներում, և ավտոկայանատեղի ծառայության գներն էլ առաջարկվել են ավելի քիչ, քան հիմա գործում է։
Ամենակարևորն այն է, որ ռուսական ընկերությունը պահանջել է շահույթի 1 տոկոսը, իսկ մնացած 99 տոկոսը նա համաձայնել է մուտք անել ՀՀ բյուջե:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, Volkswagen Vento մակնիշի 33 VՏ 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի և բախվել Камаз մակնիշի 336 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Volkswagen-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են և դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու Գավառի ոստիկանները հատուկ տեխնիկայի գործադրմամբ մասնատում են մեքենան, որպեսզի դիերը դուրս բերեն այնտեղից:
Վթարի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի, հրամատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի քննիչները:
Ոստիկանությունը պարզում է Камаз-ի վարորդի և Volkswagen-ի մահացած վարորդի և ուղևորի ինքնությունը: Եղանակը բավականին անբարենպաստ է, ճանապարհի շատ հատվածներ պատված են մերկասառույցով, իսկ ճանապարհը սպասարկող ճանշինականները «ուղտի ականջում քնած», «մատը մատին չեն խփում», որպեսզի ճանապարհներին լցնեն աղ ու ավազ:
Մանրամասներն` այստեղ:
Հովհաննես Ազոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եթե անարգում ես քո ժողովրդին, որպեսզի ընդգծես հարգանքդ իմպերատորին, ապա երբեք չես արժանանա իմպերատորի հարգանքին: Դու ուժեղ ես, երբ ժողովուրդդ է ուժեղ»:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.