02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության համագործակցության շրջանակներում 2010թ.-ից ՀՀ-ում գտնվող բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին տրամադրվում են հիփոթեքային վարկեր:
Ծրագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «Հայկական Վարկած»-ը հանդիպեց մայրաքաղաքի բանկերից մեկի հիփոթեքային վարկավորման աշխատակցի հետ, որի տվյալները հասկանալի պատճառներով չենք հրապարակում:
— Արդեն հայտնի է, որ հիփոթեքային վարկեր տրամադրվում են ՀՀ տարածքում բնակելի տներ ու բնակարաններ ձեռք բերելու համար, որոնց արժեքը չի գերազանցում 16.000.000 ՀՀ դրամը: Վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել 11.200.000 ՀՀ դրամը: Հայտն ուսումնասիրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, տարեկան տոկոսադրույքը կազմում է մայրաքաղաքում` 10,5 տոկոս, որից ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվում է 2 տոկոսը, (մարզերում 4 տոկոս ):
—Իսկ ին՞չ տարիքային խումբ է ընդգրկված ծրագրում և ին՞չ պահանջներ է ներկայացվում վարկառուին:
-Վարկառուի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է ցածր լինի 21-ից, ամուսինների ընդհանուր տարիքը չպետք է գերազանցի 60-ը, ամուսիններից յուրաքանչյուրի տարիքը չպետք է գերազանցի 35-ը, ամուսինները չեն կարող ունենալ 18 քռ. մետրից ավել սեփականություն: Վարկի ժամկետն է 120 ամիս, մարումը` ամենամսյա անուիտեռային մարումների ժամանակացույցով` վարկի ամբողջ ժամկետի ընթացքում:
— Արդյո՞ք ծրագիրը հասանելի է բոլոր երիտասարդ զույգերին:
-Ոչ, նախ տարիքային սահմանափակումը, այնուհետև վարկառուները պետք է համապատասխանեն որոշակի պահանջներին: Վարկառուն պետք է կատարի 30 տոկոս կանխավճար, ապահովված լինի հիմնական աշխատանքով, այսինքն լինի վճարողունակ: Այնուհետև կատարվում է անշարժ գույքի գնահատում, որն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կողմից արտոնագրված անձանց կողմից, որոնց հետ բանկը կնքել է համապատասխան պայմանագիր: Անշարժ գույքը` սեփականության վկայականը, ի պահ է հանձնվում բանկին` պարտադիր պայմանով ու երաշխավորությամբ: Գրավի պայմանագրի վավերացման և գրանցման բոլոր ծախսերը իրականացվում են գրավատուի կողմից, իսկ վարկի մարումները ուշացնելու կամ չմարելու դեպքում գրավադրված գույքը ենթակա է բռնագանձման` պայմանագրով նախատեսված կարգով:
—Փաստորեն, պետծառայողները, որոնց աշխատավարձը ցածր է, չե՞ն կարող օգտվել այս ծրագրից:
— Այս դեպքում նրանք կարող են օգտվել համավարկառուների տարբերակից, այսինքն, որպես այդպիսին, կարող են հանդես գալ հարազատները` իհարկե բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ու պայմանների առկայության դեպքում:
— Ծրագիրը համարում ե՞ք ամբողջական ու դրական:
— Այն ամբողջական տեսքով դրական է, «Ազգային հիփոթեքային» կազմակերպության տրամադրվող վարկերի համեմատությամբ այս ծրագրում տոկոսադրույքները նկատելիորեն ցածր են: Ծրագրից դեռևս շատ քչերն են օգտվում, այն, գուցե, ժամանակի ընթացքում կատարելագործվի, մասնավորապես, երիտասարդ ընտանիքի տարիքային նոր խումբ ընդգրկվի, վարկառուին հնարավորություն տրվի ձեռք բերել արդեն 3-4 սենյականոց բնակարաններ,նվազեն տոկոսադրույքները, երկարաձգվի վարկի ժամկետը, հստակեցվի ապահովագրությունը:
—Չե՞ք կարծում, որ ծրագիրը ռիսկային է քաղաքացու համար: Բանկը 11մլ 200 հզ ՀՀ դրամ վարկ տրամադրելով` ստանում է 5,5 մլ եկամուտ, դրան գումարենք ամենամյա ապահովագրությունը` պատկերը հստակ է: 10 տարում քաղաքացին ինչքանո՞վ վստահ լինի, որ ապահովված կլինի կայուն աշխատանքով :
-Երիտասարդ ընտանիքները այս առումով պետք է գտնվեն առավել պատասխանատու, որոշում կայացնելուց առաջ ավելի լավ մտածեն, քանի որ յուրաքանչյուր վարկային գործարք ինքնին ռիսկային է, ուստի բանկը հայտերը հաստատելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրում է վարկառուի վճարողականությունն` հետագա թյուրիմացություններից նրան զերծ պահելու համար:
Հովիկ Պետրոսյան
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադարձավ կուտակային կենսաթոշակների համակարգի դրական և բացասական կողմերին:
«Եթե 1988 թվականին Հայաստանում ծնվել է 80 հազար երեխա, հիմա՝ 40 հազար, դա նշանակում է, որ վերջին տարիների ծնվածները կրկնապատիկ գումար պետք է տան, որպեսզի կարողանան նրանց թոշակները փակեն: Կուտակային ֆոնդերը դրական առումով, նոր աշխատատեղեր են ստեղծում, բյուջեն են մեծացնում և ամենակարևորը՝ դրված գումարին տարեկան որոշ տոկոսներ է ավելացվում»,-նշեց սոցիոլոգը:
Ըստ Ադիբեկյանի, այս համակարգի թերություններից է, որ բոլոր հարկերը միասին կազմելու են աշխատավարձի 26 տոկոսը, որն էլ գնալով հարկ՝ տակը գումար չի թողնելու:
Նրա խոսքով, ապահովագրական կենսաթոշակն ապահովում է աղքատության մակարդակը, կուտակայինը՝ ձգտում է ապահովել աշխատելու ժամանակ ունեցած կենսամակարդակը. «Որոշ երկրներում՝ օրինակ Շվեցարիայում, թոշակը պետք է կազմի աշխատավարձի 70 — 80 տոկոսը, Ռուսաստանը փորձում է 30 տոկոսից բարձր պահել, մեզ մոտ, չգիտեմ ինչ կանեն, բայց կարծես թե խոսքը գնում է 30 տոկոսի մասին»,- նշեց Ադիբեկյանը:
Սոցիոլոգը գտնում է, որ կուտակային համակարգը թույլ է տալիս ավելի շատ աշխատել ու ավելի շատ ունենալ, մյուս դրական կողմը, ըստ նրա, սպառողական ակտիվությունն է. «Եթե այդ ակտիվությունը չլինի, կկանգնենք ճգնաժամի առաջ: Այս կուտակային ֆոնդը թույլ կտա, որ թոշակառուները դառնան սպառողական ակտիվ խումբ»:
Ադիբեկյանի համոզմամբ, համակարգի գործելու դեպքում, թոշակառուները, հետևելով եվրոպացի թոշակառուների օրինակին, կարող են շրջել տարբեր երկրներում:
«Մինչդեռ Հայաստանում թոշակների չափը նման է ծաղրանկարի: 30 հազար դրամը բավականացնում է միայն կոմունալ ծախսերին, իսկ մնացածի համար միջոցներ չեն մնում: Եթե դիմենք ռիսկի, 1974 թվականից հետո ծնվածները շամպայն կխմեն, եթե ռիսկի չգնանք՝ սովորական ջուր»,- կարծում է բանախոսը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկի վիրահատության է ենթարկվել:
«Սպարտակի» պաշտոնական կայքի տեղեկացմամբ, վիրահատությունը, որը կատարվել է ԱՄՆ-ում, բարեհաջող է անցել:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Զենիթի» հետ հանդիպմանը:
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է:
Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում: 1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:
1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Երեք երդ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն:
Ազգային ազատագրական պայքարն և Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում և միանում Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:Առհասարակ, հայրենիքի ճակատագիրը Չարենցի ստեղծագործության գլխավոր թեմաներից մեկն էր նրա ամբողջ կյանքում. նրա լավագույն գործերից շատերը` «Մահվան տեսիլ» (1920), «Ես իմ անուշ Հայաստանի…» (1921) և այլ բանաստեղծություններ, մի շարք պոեմներ, «Երկիր Նաիրի» վեպը, նվիրված են հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրին:
1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երևան և սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:
1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետևանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:
1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության և ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:
Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:
Չարենցի կերպարին անդրադարձել են ինչպես գրականության մեջ, այնպես էլ կերպարվեստում և կինոյում. նրա մի շարք բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր:
Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: Երևանում գործում է նրա տուն-թանգարանը:
Չարենցի անունով են կոչվել մի շարք փողոցներ, դպրոցներ, գրադարաններ, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը: Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը (1985 թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:
***
Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի – բայց երգս կա, կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ – դու գիտե՞ս – ինձ ոչ ոք չի ճանաչում՝
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս:
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում – ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…
Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:
ուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
— Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում միտք է հայտնել` իբր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող սակագները բարձր են, և դա իր անդրադարձն է ունեցել «Արմավիայի» սնանկացման վրա: Այս ամենն ասվում էր արդարացնելու համար պետական արտոնություններից օգտվող «ազգային փոխադրող» ունենալու անհրաժեշտությունը` ի հակադրություն «Բաց երկնքի» քաղաքականության, որը հավասար պայմաններ է ենթադրում բոլոր ավիաընկերությունների համար:
Կուզենայինք հիշեցնել պարոն Սաֆարյանին, որ Հանրային Խորհրդի առաջարկությունից հետո ՀՀ կառավարությունը վարձեց ՄաքՔինզի խորհրդատվական ընկերությանը` ՀՀ ավիացիոն քաղաքականության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: ՄաքՔինզի ընկերությունը, որն օդային փոխադրումների բնագավառում ամենահեղինակավոր խորհրդատվական ընկերություններից մեկն է աշխարհում, ավելի քան 3 ամիս անցկացրեց Հայաստանում` ուսումնասիրելով Հայաստանի ավիացիոն շուկան:
Այս ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարությունը որոշեց ազատականացնել Հայաստանի օդային փոխադրումների ոլորտն ու հայտարարեց «Բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին: ՄաքՔինզին եզրակացրեց` ՀՀ տնտեսությունը կշահի, քանի որ տուրիզմի զարգացումը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի:
Ինչ վերաբերում է օդանավակայանի ենթադրյալ բարձր սակագներին, ապա ՄաքՔինզի ընկերությունը հայտարարեց, որ սակագները բարձր չեն և համապատասխանում են մատուցվող որակյալ ծառայություններին: Ուստի ասել, թե այս կամ այն ավիաընկերությունը սնանկանում է օդանավակայանի բարձր սակագների պատճառով ուղղակի անհիմն է և պարզունակ:
Պարոն Սաֆարյան, դուք ցանկացած ժամանակ կարող եք հանդիպել մեզ հետ և մենք պատրաստակամ ենք պարզաբանել, որ Արմավիա ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ:
Ներկայումս «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ` բոլոր ուղղություններով թռիչքներն ավելացնելու ուղղությամբ: Հավելյալ թռիչքների մի մասն արդեն իրականացվում են, մի մասն արդեն հայտարարվել են հաջորդ ամառվա համար, և դեռ շատերի մասին կհայտարարվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը նաև սերտ կապի մեջ է «Էյր Արմենիա» տեղական ավիաընկերության հետ և փորձում է լավագույն պայմանները ստեղծել վերջինիս հաջողության համար:
Դեռևս մեկ ամիս է, ինչ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում նոր քաղաքականություն է որդեգրել, ուստի կխնդրեինք պրն. Սաֆարյանին չխոչընդոտել` հնարավորություն տալով շուկայում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին (Կառավարություն, օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Տուրիզմի վարչություն, Ազգային Մրցունակության Հիմնադրամ) գոնե մի որոշ ժամանակ աշխատել «Բաց երկնքի» քաղաքականության զարգացման ուղղությամբ»:
Վերջին շրջանում քաղտեխնոլոգիայի ասպարեզում մաստեր-կլասներ ցուցադրող, տեղեկատվական պատերազմում «տոպկելու» հնարքը լավագույնս բանեցնող Սամվել Ալեքսանյանի մտերիմները նախ իրենց հիացմունքն են հայտնել վերջինիս նրա կիրառած քաղաքական նոր հնարքների` «այծերի ու ավանակների» առումով, ապա խորհուրդ են տվել. քանի որ քաղակտիվիստները Փակ շուկայի մոտից պատրաստվում են տեղափոխվել Եռաբլուրի մոտ բողոքի ակցիաների, որտեղ ԱԺ պատգամավորը ծրագրեր ունի, լավ կլինի, որ դինոզավրերի գլխին դեղին գլխարկներ դնի, նրանց միջոցով պայքարի ակտիվիստների դեմ: Լիմինդրովիչը խայծը կուլ է տվել:
«Որդի՞ց բերեմ դինոզավրեր»,- հարցրել է նա: «Դուբայից»,- խորհուրդ են տվել զրուցակիցները` «ջոկելով», որ վերջինս չգիտի, որ դինոզավրերը վաղուց վերացել են աշխարհի երեսից:
Հրապարակ
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում, տեղեկատվության միջազգային օրվա առթիվ հրավիրված ասուլիսին, տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ վերջին մեկ տարում յուրահատուկ գլոբալ փոփոխություն է արձանագրվել, որը կապված է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոդենի բացահայտումների հետ:
«Ինչպես պարզվեց, այդ մարդը մոտ 200.000 փաստաթուղթ է իր հետ տարել, և դեռ միայն մի մասը գիտենք: Բայց արդեն իսկ կարելի է խոսել տեղեկատվության հետ կապված վստահության ճգնաժամի մասին: Անընդհատ խոսվում է, որ տեղեկատվությունը պետք է լինի անվտանգ, միջոցներ պետք է ձեռնարկել, սովորեցնում են մարդկանց՝ ինչպես անվտանգ օգտվել համացանցից, հակավիրուսային ծրագրեր և երկար գաղտնաբառեր ունենալ, բայց իրականությունը շատ ավելի դաժան է, քան պատկերացնում ենք»,- պարզաբանեց նա:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ինչ էլ, որ արվի, ասենք, ֆեյսբուքի պրոֆիլը պաշտպանելու համար, միևնույն է գոյություն ունի մարդ, որը կարող է սերվերի վրայից շրջանցելով հակավիրուսային ծրագրերը, կարդալ նամակագրությունը: Ըստ նրա, մենք ավելի թեթև վիճակում ենք, քան, ասենք, գերմանացիները: Նա օրինակ բերեց այն դեպքը, երբ ամերիկացիները գաղտնազերծել էին Անգելա Մերկելի հեռախոսահամարը:
«Մենք ավելի թեթև վիճակում ենք, ոչ թե նրա համար, որ մեզ մոտ այդ ամենը չի կատարվել, այլ որովհետև մեզ մոտ այդքան էլ ուշադրություն չենք դարձնում: Մեզ սկսում է մտահոգել, երբ անմիջական հակառակորդն է ներխուժում կատարում»,- ընդգծեց բանախոսը:
Սամվել Մարտիրոսյանը շատ ճիշտ նկատեց, որ այս մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերը վերջնականորեն կլանեցին մեդիադաշտը, քանի որ այսօր, նրա գնահատմամբ, լրատվական ոլորտը սարսափելի կերպով կախյալ վիճակում է գտնվում Ֆեյսբուքից: Ըստ փորձագետի, եթե ֆեյսբուքը մի երեք օրով անջատվի, շատ կայքեր ուղղակի չեն ընթերցվի:
Ինչպես գիտենք, այս օրերին մեծ թվով վիրուսներ գոյություն ունեն, որոնք կարող են վնասել համակարգիչը, Սամվել Մարտիրոսյանը այդ ամենից խուսափելու համար, խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել և չբացել այն լինկերը, որոնք առաջարկում են պարզել, թե ովքեր են մտել պրոֆիլ, կամ օտարերկրացիների գրառումներն այն մասին, թե որոշակի գումար եք շահել:
Սննդի անվտանգության տեսչությունն անցել է ընդհատակ. այստեղ ոչ հեռախոսազանգերի են պատասխանում, ոչ էլ, դատելով իրավիճակից ու հանրության բողոքների արձագանքից, մտահոգվում շուրջը տիրող իրավիճակի մասին:
Մասնավորապես՝ խայտառակ իրավիճակ է ԳՈՒՄ-ի շուկայի տարածքում. Խորենացի փողոցի մի մայթում, կրպակից գոռացող «ռաբիսի» տակ, ուղիղ մայթի կենտրոնում, լայն տաշտերի մեջ խաշ են վաճառում, ու ջուրը թափում մադկանց ոտքերի տակ, (այստեղից անցնելիս` չգիտես ականջներդ բռնես, թե՞ քիթդ, ու ինչպես անցնես որ խաշի ջուրը չլցվի վրադ, և դա այն դեպքում, երբ դիմացը՝ շուկայի մեջ կառուցված շինությունը կարող է հանգիստ ծառայել այդ նպատակին:) Իսկ մյուս մայթում ուղղակի աներևակայելի բան է՝ արյուն, աղբ, կենդանիների լեշի զանազան մասեր և գարշահոտ:
Դեռ անցյալ տարի ՍԱ ծառայությունը մսի պասաժների տերերին պարտադրեց վերակառուցել կրպակները, ապրանքը ներս տանել, ու, կարծես թե, մի կարճ ժամանակ վիճակը կարգավորվել էր: Այսօր շատ ավելի վատ է:
Երևանի քաղաքապետարանն էլ, կարծես, ձեռքերը լվացել է, մասնավորապես կենտրոնի թաղապետարանում կամ չեն տեսնում կատարվածը, կամ տեսնում են ու աչք փակում:
Իսկ այս ամենաթողությունից տուժում է հետիոտն քաղաքացին, որի համար մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկի մայթերը անանցանելի են:
Երևանի Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի հաստաբուն հսկա սոսիների վրա արված անցքերը փակվել են, դրանց մեջ այլևս թունավոր նյութեր չեն լցվում։ Դրան ականատես է եղել «ՉԻ» թղթակիցը, որը երեկ այցելել է շուկայի տարածք։
Նշենք, սակայն, որ թեև անցքերն արդեն փակվել են և ծառերին այլևս թունավոր նյութեր չեն կարող ներարկվել, չի բացառվում, որ մինչ այդ ներարկված թույնը արդեն վատ ազդեցություն թողած լինի ծառերի վրա և գարնանը դրանք ոչ թե ծաղկեն, այլ չորանան:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հայտարարում է ՄՐՅՈԻՅԹ Ծառայության պաշտոնական դրոշի և քայլերգի համար: Բոլոր ստեղծագործողներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 25-ը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության անձնակազմի կառավարման բաժին` Kadrer-2@harkadir.am էլ. հասցեով:
ԴԱՀԿ ծառայության դրոշի նկարագիրը պետք է համապատասխանի ՀՀ օրենքների պահանջներին: Էսքիզները պետք է ներկայացվեն JPG ֆորմատով:
Քայլերգը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրության պահանջներին և չխախտի որևէ հեղինակային իրավունք:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին, իսկ հաղթող ստեղծագործությունների հեղինակներից յուրաքանչյուրը (դրոշի և քայլերգի համար) կստանան 500 հազարական դրամ պարգև:
Հիշեցնենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (010)34-15-66 հեռախոսահամարով:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.