03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:
Դեկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից կսկսեն իրենց քայլարշավը Երևանի փողոցներով: Նրանք ևս կիրազեկեն քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:
Մեր Ձմեռ պապերը կոչ կանեն մեր քաղաքացիներին միավորվել և համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք–երթին Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան:
Այսպիսով՝ հրավիրում ենք բոլորիդ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30–ին, Ազատության հրապարակ՝ ակցիայի մասնակիցը, ականատեսն ու լուսաբանողը լինելու:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Այս օրերին մայրաքաղաքի տարբեր պոլիկլինիկաների բժիշկներ բան ու գործ թողած հեռախոսավարի գործ են ստանձնել. Զանգում են քաղաքացիներին ու հարցուփորձ անում, ասենք՝ «Ալո, Արմեն Պողոսյանի բնակարա՞ն եմ զանգահարել»։
Բացասական պատասխան է լսվում, նորից հարց է հնչեցվում՝ «Իսկ այսինչ հասցե՞ն է», հետևում է պատասխանը՝ «Այո, բայց ոչ թե Արմեն, այլ՝ Արեն Պողոսյան»։ Եվ նմանատիպ անուն-ազգանունների կամ հասցեների անճշտությունններ բժիշկները հարյուրներով են հայտնաբերում։ Իսկ թե ինչու են բժիշկները տվյալներ ստուգողի դեր կատարում. որովհետև ղեկավարության կողմից հրահանգ կա՝ նախկինում հաշվառված բնակիչների տվյալները ստուգել, վերանայել և պոլիկլինիկաներում հաշվառվածների բազան թարմացնել։
Բանն այն է, որ տարիներ առաջ հավաքագրված և բուժհիմնարկների համակարգիչներում մուտքագրված տվյալներն ու բնակչության քանակը չեն համապատասխպանում ոստիկանությունից վերջերս ստացված տվյալներին, իսկ եթե պոլիկլինիկաներում հաշվառվածների թիվը նվազի այս ճշտումների արդյունքում, բժիշկների աշխտավարձը կնվազի։
Բացի այդ, կա բժիշկներին անհանգստացնող մեկ այլ խնդիր էլ։ Ինչպես ներկայացրին «Առավոտին» դիմած մի քանի բժիշկներ, ամբողջ օրը զբաղված են զանգեր կատարելով ու բազմաթիվ բնակիչների մեղմ ասած ոչ բարեհամբույր, երբեմն նույնիսկ վիրավորական պատասխանները լսելով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ամբողջ համացանցը բառիս բուն իմաստով տառապում է արձակագիր Լևոն Խեչոյանի ճակատագրով…
Լևոն Խեչոյանը Գերմանիայում կյանքի ու մահվան սահմանագծին է…
Սակայն անհասկանալի է ՀՀ գրողների միության լռությունը:Պարոնայք գրողներ, եթե նման իրավիճակներում դուք մտավորականին վայել պահվածք չունեք, էլ ում է պետք ձեր այդ միությունը…Եթե միջոցներ եք ձեռնարկել կամ ձեռնարկում, ապա գոնե իրազեկեք հանրությանը:
Հիշեք գոնե, որ քրիստոնյա եք ու գրող, մտավորական չի նշանակում միայն համագումարներին իրար կոկորդ կռծել…»:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.30-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի վնասվածքներ» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել Ռումինիայի քաղաքացի, 1960 թ. ծնված Իոան Դեիասի դիակը:
Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Ի. Դեիասին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 13-ին, ժամը 02.00-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Գառնիկ Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթը, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 876.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը’ 814 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81.6%‑ով և 76.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը’ նախորդ տարվա 80.9%-ի և 76.9%-ի դիմաց: Նախորդ տարվա տասն ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 16.5%-ով (123.9 մլրդ դրամ)` նախորդ տարվա 9.1%-ի (63 մլրդ դրամի) դիմաց. այն հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 827.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 81.3%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.7%‑ով կամ 118.4 մլրդ դրամով` նախորդ տարվա 10.4%-ի կամ 66.5 մլրդ դրամի դիմաց: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով և 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ: Այս հարկատեսակից պետական բյուջե է մուտքագրվել 200.2 մլրդ դրամ:
Ավելացել է նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 8.4% (62.9 մլրդ դրամ)` նախորդ տարվա 4.5%-ի (32.1 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Դրանք հաշվետու ժամանակահատվածում կազմել են 755.5 մլրդ դրամ: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 87.9 մլրդ դրամով (տարեկան ծրագրով նախատեսված էր 43.2 մլրդ դրամ):
Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարմենի փողոցի թիվ 23 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել է 1978 թ. ծնված Բ. Հ.-ի դին:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մոտ 67.5 մլն դրամ հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը: Նշված գումարը կտրամադրվի գործող երեք տեսչությունների միավորմամբ ստեղծված ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը` մինչև տարեվերջ իր գործառույթներն անխափան իրականացնելու, ինչպես նաև վերակազմավորման և կառուցվածքային փոփոխության արդյունքում աշխատանքից դուրս մնացած անձանց վերջնահաշվարկի և արձակման նպաստի գումարը վճարելու նպատակով: Տեսչությունների օպտիմալացման ծրագրով կմեծանա պետության կողմից ծախսվող միջոցների արդյունավետությունը:
Կառավարության լրատվական ծառայության տեղեկացմաբ, նիստում լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը թելադրված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի ընդունմամբ, որի նպատական է տեսչական բարեփոխման իրականացմամբ նոր ռիսկի վրա հիմնված ստուգման ներդրումը: Հաստատվել են այդպիսի ստուգման ստուգաթերթերը:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) կենտրոնական ապարատում ստեղծվել է բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժին:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ապահովագրության ծառայությունը փոխարինել պետության կողմից տրամադրվող (բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների) առողջապահական փաթեթով, բանկերի կողմից հաշվետվության ներկայացման ժամանակահատվածը բաշխել ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով և այլն:
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը որոշել է փակել հակատուբերկուլոզային այն բաժանմունքները, որոնք հիվանդներով թերծանրաբեռնված են, եղած հիվանդներն էլ ուղեգրվում են Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր: Որոշումը պայմանավորված է ՀՀ մարզերի առողջապահական համակարգերում ընթացող օպտիմալացման ծրագրով և մարզերում մատուցվող բժշկական ծառայությունների որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացմամբ: Նույնանման հիմնավորմամբ կառավարությունը որոշել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն», «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն», «Նորք» հոգեբուժական կենտրոն», «Ավան» հոգեկան առողջության կենտրոն», «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները:
«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ԱԱՀ-ի, գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտային հարկի գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 62.5 մլն դրամ:
Մենք խաղացինք մինչև վերջ և կարողացանք գոլ հեղինակել, ինչի համար շատ ուրախ ենք. այս մասին 20minutes-ին տված հարցազրույցում ասել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը:
Նշենք, որ երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Բորուսիան» 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Օլիմպիկի» նկատմամբ:
«Սա առաջին անգամ էր, երբ Չեմպիոնների լիգայի շրջանակներում խաղացի Ֆրանսիայում, և սա ինձ շատ երջանկացրեց: «Օլիմպիկը» լավ ակումբ է, և զարմանալի է, որ այս տարի նրանք միավոր չվաստակեցին Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ` հաջորդ տարի նրանք կպայքարեն փլեյ-օֆֆի համար: Խմբից դուրս չգալու մտավախություն կար: 1:1 հաշվի ժամանակ իմացանք, որ «Նապոլին» հաղթում է «Արսենալին», այնպես որ, եթե խաղը ոչ-ոքի ավարտեինք, ապա փլեյ-օֆֆի ուղեգիր չէինք նվաճի: Խաղացինք մինչև վերջ և հասանք ցանկալի արդյունքի»,-նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է և նա արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին մեզ հայտնեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը։ Նա նշեց, որ փորձաքննության արդյունքները դեռևս հայտնի չեն, եզրակացությունը պատրաստ կլինի մի քանի օր անց միայն։ Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է և նա արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին մեզ հայտնեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը։ Նա նշեց, որ փորձաքննության արդյունքները դեռևս հայտնի չեն, եզրակացությունը պատրաստ կլինի մի քանի օր անց միայն։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի հուշարձանի մոտ գտնվող վառելիքի բազայում, քաղաքացին ընկել է բենզինի դատարկ հորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 15.40-ի դրությամբ հրշեջ-փրկարարները հորից դուրս են բերել 2 քաղաքացու՝ Ա. Ա. և Մ. Զ.:
Տուժածներին շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանք մահացել են:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.