02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից դեկտեմբերի 22-ին թեթև հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ, 1994թ. ծնված Հովհաննես Ժորայի Դավթյանը և 1994թ. ծնված Էրիկ Սլավիկի Կարապետյանը:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Հայաստանի ԱԺ պատգամավորներից մեկն օրերս ասել էր, թե երկրում 2,5 միլիոն մարդ Ռուսաստանից եկող միջոցների հաշվին են ապրում: Մի կողմ եմ թողնում փաստը, որ ինքս էլ գիտեմ ընտանիքների, որոնք ոչ մի օգնություն էլ չեն ստանում, բայց ապրում են: Մի ուրիշ մտքի բերեց այս հայտարարությունը. 2,5 միլիոնը… մի՞թե դեռ այդքան մարդ կա երկրում:
Ձմեռվա անքուն գիշերով մտքում սկսեցի հաշվել գյուղի մեր թաղի բնակիչներին: Նրանց, որ ճանաչում էի քսան տարի առաջ: Սարի տակի տունը դատարկ է, այդտեղ սովետական տարիներին էլ միայնակ տատի էր ապրում, մահից հետո որդին չգիտես որտեղից եկավ, մի քանի տարի ապրեց ու նորից կորավ՝ չգիտես ուր: Հաջորդ տունը գյուղական ատամնաբույժինն է, երբեք նեղված չեն եղել, չորս երեխաներից երկուսը դրսում են: Դրա վերի տան կինը լքեց ընտանիքը, երեխաներից մեկը Պիտերում ընկավ բարձրահարկից, մահացավ, մնացածներից տեղյակ չեմ՝ ու՞ր են: Նրանց կողքի տան հայրը սպանվեց Ռուսաստանում, երեք երեխաներն ու մայրը Մոսկվայում են հիմա: Մենք՝ ես ու մի քույրս մշտապես Ռուսաստանում ենք, ծնողներս ու եղբայրս՝ ՌԴ քաղաքացիներ, գնալ-գալու ճամփեքին: Մեր բազմանդամ ընտանիքից միայն երկու քույրերս են մնացել ՀՀ քաղաքացիներ:Մեզնից վեր՝ ընտանիքի չորս զավակներից երկուսը դրսում են: Նրանցից վեր երկու տուն կա, ամենքում երեք արու զավակով, բոլորն էլ դրսում են:
Անցա փողոցի դիմացի երեսը: Վերի երկու տներից հաստատ տեղեկություն չունեմ, ենթադրությամբ չեմ գրի: Դրանցից ցած գյուղի գյուղատնտեսի տունն է, ամենաառաջիններից գնաց Ամերիկա, հետո հոր հետևից մեկնեցին երեք արու զավակներից երկուսն էլ՝ իրենց ընտանիքներով: Մեր դիմացի հարևանը՝ ընտանիքի երկու արու զավակներն իրենց ընտանիքներով դրսում էին, արդեն թոռնատեր, աղջիկն է հերանց տանը տիրություն անում: Նրանց կողքինը՝ երեք զավակներից երկուսը դրսում են, աղջիկը Ուկրաինայում, որդին՝ Մոսկվայում: Նրանցից ցած երկու եղբայրների տներ են, ավագի մեծ աղջիկը դրսում է, փոքրը հանկարծամահ եղավ, որդու հետ են ապրում: Մի տասնյակ տարի Պիտերում թրև գալուց հետո եկավ: Կրտսերը դժբախտ դեպքի զոհ դարձավ, սրա աղջիկն էլ հանկարծամահ եղավ, կինն ու տղան Ռուսաստանում են, տան դուռը՝ փակ: Նրանց հարևանի ավագ որդին էլ Ռուսաստանում սպանվեց, կինը երեխուն առավ-գնաց, փոքր տղան ընտանիքով ապրում է հայրական տանը, ամռանը մեկնում է դրսերում աշխատելու, ձմռանը մի երկու ամիս տանն է լինում:
Եզրակացություն չեմ գրում: Ձմեռվա անվերջանալի գիշերով էսպիսի տխու՜ր- տխուր վիճակագրություն:
Ռուզաննա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Դեկտեմբերը ՀՀ-ում ցուրտ ու ձյունառատ է, և հատկապես Երևան քաղաքում, որտեղ մեկ միլիոնից ավել բնակիչ է ապրում, ուր կենտրոնացված է հանրապետության տրանսպորտային միջոցների մեծ մասը, անտանելի ու լարված իրավիճակ է տիրում:
Քաղաքապետը, որի նախընտրական քարոզչության հիմնաքարն էր «Ավելի լավ Երևան» կարգախոսը, մի քանի անգամ հայտարարեց, որ հսկայական աշխատանքներ են տարվում փողոցների մաքրման ու բարեկարգման համար: Սակայն տեղացած ձյունն ու սառնամանիքը Երևանի կենտրոնական փողոցները դարձրել են սառցե սահադաշտեր, իսկ շենքերի բակերն ու նեղ փողոցներն անանցանելի են ու խավար:
Էրեբունի թաղամասում ոչ մի փողոց, ոչ մի բակ չի մաքրվել: Եթե անհատ ձեռներեցներն իրենց հարակից տարածքների փոքրիկ մասը չմաքրերին, ապա կարելի է հստակորեն փաստել, որ քաղաքապետարանի միջոցներով ոչինչ չի արվել:
Մարդիկ հարգանքով են հիշում Անդրանիկ Մարգարյանին, որն ապրում էր ժողովրդին ծառայելու բարձր գիտակցությամբ և զուրկ էր քաղաքական պոպուլիզմից: Իսկ ահա, Տարոն Մարգարյանը, ի հակադրություն հոր, չի կարողանում կազմակերպել քաղաքապետարանի հսկա աշխատանքներն այնպես, որպեսզի աշխատակազմի պատասխանատուները լինեն տեղերում և զբաղվեն իրական գործերով:
Մեքենաների անվադողերի շփումից հալված ձյունն ու սառույցն աղաղակում է քաղաքապետարանի անգործունեության մասին, մարդկանց աղաղակների մասին էլ չենք խոսում, որոնք մնում են անարձագանք:
Վաղուց ժամանակն է, որպեսզի տուժած քաղաքացիները դատի տան այդ կառույցին և նրանից պահանջեն իրենց ջարդված մեքենաների ու առողջությանը հասցված վնասների փոխհատուցումը:
Արա Հարությունյան
Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ հայ-ռուսական գազային համաձայնագրի վավերացման:
Ուղիղ միացումը՝ Ազատություն ռադիոկայանի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Արման Բաբլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Արման Բաբլոյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ. օգոստոսի 22, ք. Երևան
Կրթություն
1996 – 2001 թթ. — Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետ
2001–2004 թթ. — Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա
2004–2007 թթ. — Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ֆակուլտետ, ասպիրանտուրա
2005–2007 թթ. — Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրա, մասնագիտություն՝ ձեռներեցություն, փոքր և միջին ձեռնարկությունների կառավարում
Աշխատանքային գործունեություն
2004-2007 թթ. — «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ մարզային մասնաճյուղերի տնօրեն
01.06.2007 – առ այսօր — «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն
2007-2008 թթ. — «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
2008 — 2010 թթ. — «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ,
2010-2013 թթ. — «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ
2013 թ. դեկտեմբերի 20-ից՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
2007 – 2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես բժշկական ծառայության լեյտենանտ, ատամնաբույժ: ՀՀ զինված ուժերի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է հոբելյանական մեդալով, կուսակցական, հասարակական-քաղաքական գործունեության համար պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահի կողմից: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների Շվեյցարիայի Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիայում՝ «Հիվանդոցային կառավարում-մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ» և «Հիվանդոցային կառավարում» թեմայով, Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Մարդկային ռեսուրսների կառավարում առողջապահության համակարգում», Ֆրանսիայի Մարսել քաղաքի Aix–Marseille 2 համալսարանում՝ «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա» թեմաներով: Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի։ «ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահն է, հանդիսանում է ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերով հանաձնաժողովի անդամ, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին կից հասարարական խորհրդի անդամ:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր. «Երեկ տեղեկացանք, որ առողջապահության փոխնախարար է նշանակվել Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, ով «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրենն էր։ Թե ինչու է արժանին հենց պաշտոնյայի որդին համարվել, ակնհայտ է, որ ոչ թե հմտությունների ու բացառիկ խելքի համար, այլ հայրիկի կապերն ու շրջապատն են դեր խաղացել»:
Ազատ Հարությունյանը երեկ զանգել էր ՀՀ կառավարաթյան թեժ գծի 52-70-00 հեռախոսահամարով և սպառնացել, որ ինքնասպանության կդիմի. սակայն, ինչպես Aravot.am–ին վստահեցրել է ազատամարտիկը, հեռախոսավարուհին ինքնասպանությամբ սպառնացողին հորդորել է՝ ինչ ուզում եք՝ արեք:
Ազատ Հարությունյանը երեկ «Առավոտ»-ի խմբագրություն էր զանգահարել անմիջապես այն բանից հետո, երբ նրան՝ հուսահատության շեմին կանգնած մարդուն, կառավարության թեժ գծից, այսպես ասած՝ դրդել էին իրականացնել մտադրությունը։ Մեր այն հարցին, թե ի՞նչն է ինքնասպանության դիմելու պատճառը, ազատամարտիկն ասաց. «Գազը թանկացրել են, չեմ կարում մուծեմ»։
Ազատ Հարությունյանի պատմելով՝ ընդամենը 25 հազար դրամ թոշակ է ստանում. «Աղջկաս, փեսուս ու 2 թոռներիս հետ եմ ապրում, սաղ իմ վզին են, ամսի 19-իննա, արդեն 40 հազարի գազ եմ վառել, հացի փող էլ չի մնացել»։ Մեր ճշտող հարցին՝ միայն գազի համա՞ր է ինքնասպանության միտքը ծագել, պարոն Հարությունյանն ասաց. «Մենակ դրա համար չէ, մեզ վաբշե ուշադրություն չեն դարձնում, մարդու տեղ չեն դնում։ Սաղի թոշակները բարձրացրին, մերը չէ, հունիս-հուլիսին, մենք մարդ չե՞նք»։ Այն հարցին թե փորձե՞լ է, որպես ազատամարտիկ, օգնության համար դիմել պաշտպանության նախարարություն, Ազատ Հարությունյանը վստահեցրեց, որ դիմել է և գումարային աջակցության էլ ստացել է, բայց այլևս չի ցանկանում այդ նախարարություն դիմել. «Խո՞ ամեն անգամ պարոն Օհանյանին չեմ դիմելու, վարչապետն ինչի՞ համար ա։ Զանգել եմ ասել ՝ գազի գինը գոնե կես գին սարքեք, որ կարենամ մուծեմ, ասեց՝ գնացեք մեռեք, քցվեք, ինչ ուզում եք արեք, մեզ պետք չեք։ Առաջին օրն էլ եմ զանգել ասել՝ ես մոստից քցվելու եմ, ասեց՝ գնացեք՝ ուզում եք քցվեք, ինչ ուզում եք՝ արեք։ Ըտենց են արդեն մեզ պատասխանամ, հա՞, էտ էլ իրանց թեժ գիծը»:
Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում։
Հերթական պաշտոնյայի որդուն բարձր պաշտոն են տվել։ Երեկ տեղեկացանք, որ առողջապահության փոխնախարար է նշանակվել Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, ով «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրենն էր։ Թե ինչու է արժանին հենց պաշտոնյայի որդին համարվել, ակնհայտ է, որ ոչ թե հմտությունների ու բացառիկ խելքի համար, այլ հայրիկի կապերն ու շրջապատն են դեր խաղացել:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում:
Չեմ ընդունում, որ անընդհատ դժգոհում ենք մեր երկրից. ոչ ոք իր լավը մեզ չի տա, պահանջատերը մենք ենք: Ու այդ տեսակետից գերմանացիները նախանձելի պահանջատեր են:
Այնպես չէ, որ առաջին անգամն էի արտերկրում ու հիացած — զարմացած եմ, պարզապես ձմռանը շատ վաղուց չէի ճամփորդել և այդ ֆոնին՝ զուգահեռներն ավելի ակնառու էին ու տխուր, նամանավանդ, երբ մեկնեցի, Երևանում ձյուն չկար, վերադառնում եմ ու սառցեպատ փողոցներ են շուրջս:
Չգիտեմ, ինչից սկսեմ, նախ առաջինը, որ նախանձ է արթնացնում, այն հարգանքն է, որ կա այդ երկրում սեփական ժողովրդի նկատմամբ: Հասարակ մահկանացուների համար ստեղծված էին ամենաիդեալական պայմանները՝ բոլոր բնագավառներում. այս տարի Եվրոպայում աննախադեպ ձմեռ էին կանխագուշակում, իրոք, հեքիաթային ձյուն էր ու շատ ցուրտ, բայց ես, որ տանել չեմ կարողանում ձմեռը, հաճույքով էի դուրս գալիս:
Այստեղ ձյունը մաքրում էին «օդում»: Փողոցներում, մայթերում ձյան փաթիլ անգամ չկար մաքուր, չսառած գետնին, ուղղակի ասֆալտը թաց էր: Երևանում հաշմանդամների համար իբր սարքված թեքահարթակները պատուհաս են դարձել բոլորի համար, դրանք, կարծես, հատուկ հարմարեցված են սայթաքելու համար: Պետք էր տեսնել, թե Գերմանիայում ինչ հմտությամբ էին սարքված թեքահարթակները:
Մարդիկ՝ խաղաղ, ժպտուն, առույգ: Ֆրանկֆուրտից քիչ հեռու գտնվող փոքրիկ քաղաքներից մեկի հրապարակում ամեն օր տոնախմբություն էր, իսկ Ռոտենբուրգը, ուր պահպանված էր 15 դարի քաղաքը, ուղղակի հրաշք էր: Պարսպի ներսում հոյակերտ եկեղեցին էր, (ի դեպ մոմերը չէին վաճառվում, այլ ազատ դրված էին, իսկ կողքին՝ գանձանակ. վճարումը կամավոր էր) ու երկհարկանի գեղեցիկ տներ, որոնց Ծննդյան տոների զարդարանքը հեքիաթային փայլ էր տվել:
Աշխարհի բոլոր ծայրերից զբոսաշրջիկներ կային, նրանք տեղաբնակների հետ վայելում էին տոնը, խաղաղ ժպտացող մարդիկ, որոնց մոտ «ամենակրիմինալն» միայն այն էր, որ քեֆները լավանալուց հետո, կարող էին բարձրաձայն երգել:
Չնայած Ռոտենբուրգի հրապարակում վերնորոգում էր, առևտուրը եռում էր: Քաղաքապետարանի և հարակից շինությունների վերականգնման աշխատանքները որևէ կերպ չէին ազդում միջավայրի վրա՝ դրանք խնամքով առանձնացված էին: Իսկ Ռոտենբուրգի քաղաքապետը և էլի ինչ-որ պաշտոնյաներ տոնավաճառում տաք գինի էին վաճառում:
Ռեստորաններում, որ մարդիկ ընտրում էին, ըստ խոհարարի հմտության, հերթեր էին: 15 -րդ դարի հրաշալի պահպանված քաղաքն ապրում էր հիմնականում տուրիզմի շնորհիվ. ամենուր հյուրանոցներ էին:
Այստեղ է գտնվում աշխարհի միակ խաղալիքի խանութը, որտեղ տոնածառի խաղալիքներ է վաճառվում ողջ տարվա ընթացքում և որը երբեք փակ չի լինում:
Իհարկե հասկանալի է, որ անհամեմատելի են մեր երկրները, բայց բաներ կան, որ կարելի է ունենալ, առանց մեծ ջանքերի: Շատ լավ կլիներ, որ մի օր մեր երկիրն էլ հասներ նման կենսամակարդակի:
Հա, ի դեպ մենք վերադարձանք Կիևով, չնայած, որ այդ օրը ձերբակալել էին Կիևի քաղաքապետին, ամեն ինչ շատ խաղաղ էր ու սպասարկումն էլ նորմալ էր: Թե այնտեղ, թե Ֆրանկֆուրտի օդանավակայանում ջերմաստիճանը նորմալ էր, իսկ այ մեզ մոտ շատ ավելի տաք էր: «Ստացվում է, որ ամենահարուստը մեր երկիրն է» դիտարկմանը, Զվարթնոցի աշխատակիցն ասաց. «Դե տեսնում եք, շա՛տ լավ է»:
Ռուզան Ավոյան
Նկարում ՝ Ռոտենբուրգի քաղաքապետն է՝ գինի վաճառելիս
Այսօր զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող ակցիայի տասնյակ մասնակիցներ:
Ոստիկանությունը հայտարարում է, որ տեղեկատվությունը ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը. ոստիկանության Արաբկիրի բաժին են բերվել երկու քաղաքացի՝ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-դ կետի համաձայն՝ Վարդգես Գասպարիի և 182-րդ հոդվածի համաձայն՝ Անտոն Իվչենկոյի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:
Զանգվածային լրատվության միջոցներին կրկին կոչ ենք անում՝ ապատեղեկատվություն չտարածելու և հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար տեղեկատվությունն անպայման ճշտել ոստիկանությունից:
ՀՀ ոստիկանություն
Աշխարհի ակումբային առաջնությունը լուրջ մրցաշար չեմ համարում. այս մասին խոստովանել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Եթե ակնեղծ, ապա կցանկանայի, որ «Բավարիան» դառնար հաղթող: Սակայն չեմ ասում, որ հանդիպումը հեռուստացույցի առաջ դիտելում եմ՝ կրելով մյունխենցիների մարզաշապիկը,-նշել է Կլոպը և հավելել, որ աշխարհի ակումբային առաջնությունն առայժմ լուրջ մրցաշար չէ»:
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.