02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն, անդրադառնալով Սուրբ Ծննդյան պատարագին իր ամպհովանի բռնելուն, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պատահական չէ, որ հենց Սուրբ Ծննդյան օրը լույսը բացահայտեց խավարը…
Ցավում եմ,որ մեզանում ապրում են մարդիկ, որոնք սեփական անձը քննելու և հետևություն անելու ընդունակություն չունեն,այլ զբաղված են այս կամ այն մարդուն վիրավորելով և վարկաբեկելով ,փոխանակ որևէ հանրօգուտ գործով զբաղվելու…Ինչքան էլ փորձեք աղտոտել կամ շահ փնտրել արարքներիս մեջ չի ստացվի…Մի տառապեք …. Ես հորիցս ժառանգել եմ թանկարժեք պատգամներ,անշահախնդիր ծառայել իմ ժողովրդին, սիրել հայրենիքը, սիրել Աստծո եկեղեցին, իմանալ ու կատարել Նրա պատգամները:Ամպհովանին բռնելը և «ՊԻՆԴ ԲՌՆԵԼԸ» անձամբ ինձ համար մեծ խորհուրդ ունի, ցավում եմ , որ անգամ դա կարող է դառնալ ծաղրի առարկա:Փորձում եմ հասկանալ, որ լավ օրից չէ , որ ոմանք չարությամբ են արձագանքում, գուցե նրանց սիրտը լցված է ցավով հավատացեք իմն էլ, շատ անարդար երևույթների հանդեպ, բայց եկեք սիրելիներս ցավի մեջ էլ Մարդ մնանք…
«Քիչ է այս աշխարհը վատն է , ուզում եք ավելի վատը դարձնել, սարքել ձեզ նման…»Վիլյամ Սարոյան»:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քաղաքական գործիչները տեղին-անտեղին տարփողում են, թե իրենք ժողովրդի համար են ապրում, առանց ժողովրդի կյանք չունեն, մշտապես ժողովրդի մասին են մտածում, ժողովրդի հետ են, գիշեր ցերեկ նրանց համար են տառապում…
Բա ո՞ւր եք…Բդակոծված, բլինչիկախառն կերուխումից, ինչու չէ նաև էկզոտիկ, թանկարժեք հանգստյան վայրերում իսպառ մոռացել եք «տառապյալ » ժողովրդին…Հիմա էլ ուտել-խմելուց եք տառապո՞ւմ…Ձեր գործն էլ գործ չի…
Բայց կարծես ժողովուրդը իրեն առանց ձեզ ավելի լավ է զգում, այնպես որ շարունակեք ձեր կերուխումն ու լռեք…
Էքսպերիմենտ անենք՝ եկեք լռեք այս տարի, ընդհանրապես մի խոսեք, կարող է ժողովուրդն իրեն ավելի լավ զգա՞…Կարևորն այն է, որ այս օրերին գրեթե բոլորը՝ ահել, ջահել, կին, տղամարդ, բոլորը ժպտում էին իրար…Երևի լուռ էիք դրանից էր… »:
Հունվարի 7-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում` Երանոս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ «Մերսեդես E320» մակնիշի 50 CC 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ` Ս. Կ. (ծնվ. 1988 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր` Հ. Մ. (ծնվ. 1993 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ս. Կ.-ի դին:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` հատակին, հայտնաբերվել է վարձակալ 1950թ. ծնված Մ. Հ.-ի դին:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՕԿԿ կրտսեր տեսուչը և «1-04» ծառայության հերթապահը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վաղը Երևանի Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների Ամանորյա ընդունելություն է կազմակերպում Ազգային ժողովում:
Կարծում եմ՝ պարոն Աբրահամյանը նախ պետք է լրագրողներից ներողություն խնդրի երեկ Տնտեսագիտական Համալսարանում տեղի ունեցածի կապակցությամբ եւ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով (ՔՕ, հոդված 164` նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով) հանցագործության մասին հաղորդում ներկայացնի ՀՀ ոստիկանություն»:
Տարբեր ապրանքների թանկացման մասին տեղեկատվությունն այլևս զարմանալի չէ ՀՀ քաղաքացիների համար։ Գրեթե ամեն օր մամուլում հրապարակվում է այս կամ այն ապրանքի այսքան կամ այնքան տոկոսով թանկանալու մասին տեղեկատվություն։
Բայց որ Հայաստանում կթանկանա շախմատ խաղալը, ճիշտն ասած՝ անակնկալ էր։
Շախմատի ակադեմիայում պարբերաբար անց են կացվում արագ շախմատի մրցաշարեր, որին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում էին 1500-ական դրամ։ Դեկտեմբերի 30-ին կայանալու է «Ակադեմիայի գավաթ» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը, որի մուտքավճարը սահմանվել է 2000-ից 3000 դրամ՝ կախված մասնակցի վարկանիշից։ Փաստորեն, շախմատ խաղալու գնաճը կազմում է 33-ից 66 տոկոս:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
«Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի դերասաններից Կարեն Մկրտչյանը չի կարողանում հասկանալ՝ ովքեր և ինչու ծեծի ենթարկեցին իրեն։ «Ոչ մի թշնամի չունեմ ու, առհասարակ, որևէ մեկի հետ էլ խնդիր չունեմ։ Գիշերը՝ ժամը 2:00-ի կողմերն է եղել, թատրոնից տուն էի գալիս, ձայն լսեցի, անկախ ինձնից՝ շրջվեցի ու հարված ստացա գլխիս։ Միջանցքում շատ մութ էր, ոչ ոքի չեմ տեսել։ Այնտեղ երկար ուշագնաց մնացել ու սառել էի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է դերասանը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենն իր հետ որևէ կապ չունի, քանի որ ինքը այնպիսի կյանքով չի ապրում, որ իր հետ այդպես վարվեին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի պայքարող երիտասարդները կոչ են արել այսօր՝ դեկտեմբերի 27-ին՝ (ժամը 13.00-ին, բոլոր այն մարդիկ, ովքեր «Անելիք» բանկում հաշիվ ունեն, փակեն դրանք։ «Այս բանկը այն բանկն է, որը բարձրաձայն հայտարարեց, որ իր աշխատողները սխալմամբ են ստորագրել նախագահին ուղղված «ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակի» դեմ նամակի տակ։ Դա խայտառակություն է մեզ համար, այդպիսի հիմնարկները աշխատողներին պահում են ճնշած և կարծես քաղաքական կառույցները թույլ չեն տալիս, որ աշխատողները ինչ-որ արդար, լավ բանի համար պայքարեն։
Հենց նման խայտառակ բանկի դեմ է ուղղված ակցիան։ Բոլորով հավաքվենք և բոյկոտենք «Անելիք» բանկը։ Եվ նաև շատ կարևոր մի բան՝ իրենք հայտարարել են, որ կողմ են ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակին։ Լավ կլինի, որ հաշիվ փակողների թիվը հնարավորինս շատ լինի։ Բոլոր–բոլոր ուսանողներին, ովքեր հաշիվ ունեն «Անելիքում», ասեք, փոխանցեք, որ գան և փակեն, եթե, իհարկե, համաձայն են։ ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) ուսանողները «Անելիքում» են թոշակ ստանում», ասված է երիտասարդների տարածած հայտարարության մեջ:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա պաշտպանության հետ կապված որոշ շրջանակներ, արդեն քանի օր է, կրքեր են փորձում բորբոքել:
Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ
1. Հայաստանում գործում է գիտական աստիճանների շնորհման համապատասխան կարգ, որով կորոշվի այս, ինչպես մնացյալ բոլոր պաշտպանությունների համարժեքությունը:
2. «Գիտականության» շահարկումը արվում է բացահայտ քաղաքական նկատառումներով, ինչը անթույլատրելի է այս ոլորտի համար:
3. Պաշտպանությունները տեսաձայնագրվում են, ըստ կարգի: Որևէ բան թաքցնելու իմաստ այս դեպքում էլ չկա:
4. Որոշ լրատվամիջոցների դժգոհություններին ի պատասխան ուզում եմ հարցնել: Հայաստանում տարեկան միջինը 500 պաշտպանություն է լինում: Եթե «գիտության ջահակիր» եք, ապա քանիսին եք ցանկացել մասնակցել և լուսաբանել:
5. Քաղաքականացված բեմադրությունները պահեք կրթության և գիտության ոլորտներից հեռու:
Այս դեպքում էլ գիտական աստիճան շնորհելու հարցում ՀՀ ԿԳՆ լինելու է օբյեկտիվ և անաչառ»:
Հիշեցնենք, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել ՀՀ տնտեսագիտական համալսարանի ուսանողների և լրագրողների միջև: Մի խումբ տղաներ թույլ չեն տվել լրագրողներին մասնակցել Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությանը, ինչպես նաև հայհոյանքներ են հնչեցրել նրանց հասցեին:
Տեսանյութը՝ epress.am-ի
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազարի փոխարեն 2014թ. կկազմի շուրջ 36 հազար դրամ: Կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ):
Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:
Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից, հաջորդ որոշմամբ կառավարությունը ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազար դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազարից (երրորդ խումբ) մինչև 19 հազար 600 դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ:
Արդյունքում 2014թ. հունվարի 1-ից կվճարվեն վերը նշված սոցիալական նպաստները, որոնց չափերը կլինեն այնքան, որքան կլիներ անձանց վճարվող սոցիալական կենսաթոշակի կամ թաղման նպաստի չափը:
Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին, որի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել բնակարանային ֆոնդի ինստիտուտի ներդրման հիմք և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց խառը բնակեցման միջոցով ապահովել ինչպես նրանց ինտեգրումը հասարակություն, այնպես էլ ֆոնդի արդյունավետ կառավարումը:
Կառավարության որոշմամբ նախկինում ընդունված որոշումներից մեկում կատարվել է փոփոխություն, ըստ որի ընտանեկան նպաստի համակարգ ընդգրկելու միավորների շեմը իջեցնելու միջոցով ընդլայնվել է այն կարիքավոր անձանց շրջանակը, ովքեր կօգտվեն անվճար բուժօգնության իրավունքից. նրանց թիվը կհասնի 270 հազար մարդու:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը մտադիր է ապահովել ԱՊՊԱ համակարգի հուսալիությունը և վերահսկելիությունը, չապահովագրված մեքենաների հայտնաբերումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և կապիտալ նորոգման գծով աշխատանք կատարելու համար ներգրավված վարկային միջոցների մարման նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին հատկացվել է 850 մլն դրամ: Սահմանվել է, որ սույն որոշմամբ հատկացված գումարի մասով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ազատվում է 2013թ. գործունեության արդյունքով ՀՀ 2014թ. պետբյուջե շահութաբաժնի վճարումից:
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.