02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «ԻԴԵԱ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, հանդիպել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ:
Այցելությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ:
Սեյրան Օհանյանը և Ռուբեն Վարդանյանը եղել են ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ դպրոցում ստեղծված վիրտուալ հրաձգարանում, ռազմամարզական և խաղային հրապարակներում, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության կաբինետում, որը կրում է դպրոցի շրջանավարտ, Արցախյան պատերազմի հերոս Դավիթ Սարապյանի անունը: Հյուրերը հետևել են դպրոցի աշակերտների միջև վիրտուալ հրաձգարանում կազմակերպված մրցույթին:
Աշակերտները հյուրերի համար նաև Հայոց բանակին նվիրված երաժշտական ներկայացում էին պատրաստել: Ներկայացման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի հետ մարտի ժամանակ արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:
«Դիրքում կանգնած ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու: Մի՞թե սա հերոսություն չէ»,- որոշ մանրամասներ ներկայացնելով դիվերսիոն խմբերին ետ շպրտելու գործողության մասին` ընդգծել է Սեյրան Օհանյանը:
«Մասիս տոբակո» ՍՊԸ-ում կրքերը թեժանում են։ Աշխատակիցները դժգոհում են, որ արտաժամ աշխատանքի դիմաց նախատեսված աշխատավարձն ուշացնում են։ «Մեր աշխատանքային պայմանագրում նշված է, որ պետք է աշխատենք 8 ժամ, բայց վերջին շրջանում աշխատում ենք 12 ժամ, այն պայմանով, որ արտաժամ աշխատելու դիմաց պետք է հավելյալ վճարեն»,-թերթի թղթակցին ասել է ընկերության աշխատակիցը՝ հավելելով, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արտաժամի համար նախատեսված գումարը դեռ չեն ստացել։
«Մեր համբերության բաժակը չէր լցվի, եթե արտադրամասի տարածքը 5 րոպե շուտ լքելու դեպքում մեր հիմնական աշխատավարձից զգալի տոկոսներ չպահեին։ Մենք արտադրամասից 5 րոպե շուտ ենք դուրս գալիս, քանի որ հանդերձասրահ հասնելու համար ամենաքիչը 10 րոպե է պահանջվում»:
Հրապարակ
Հունվարի 19-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գեղադիր գյուղում վագոն տնակ է այրվում:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը վագոն-տնակում հայտնաբերել է 1931 թ. ծնված Բակուր Մանուկյանի այրված դիակը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.40-ին` 2 մարտական հաշվարկի ուժերով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
«Հայկական Վարկած»-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն Ամանորից հետո ստուգումները թողել է բնակչությունից ստացվող դիմումների հույսին. Տեսուչները դեռ ստուգումներ իրականացնելու հանձնարարականեր չեն ստացել:
«Մենք մտնում ենք խանութներ, տեսնում ենք անորակ սնունդ էլ, ժամկետանց սնունդ էլ, բայց ոչինչ չենք ասում, որ ավելորդ խոսակցություն չլինի: Սպասում ենք հրահանգի, որ սկսենք աշխատել: Փաստորեն, տեսչությունը սպասում է, թե ինչի՝ անհասկանալի է», -ասաց մեր զրուցակիցը:
Իրականությունը պարզելու նպատակով՝ զրուցեցինք Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանի հետ: Վերջինս նշեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը.
«Մեր մասնագետներին հրահանգներ են տրվել, և ամսի 14-ից ստուգումները մենարկել են: Ամբողջ հանրապետության տարածքով իրականացվում են հետամանորյա ստուգումներ»,-հավաստիացրեց Արմինե Սուքիասյանը:
Հ.Գ. Ամեն դեպքում, հակված չենք մտածելու, որ մեզ հետ զրուցած տեսուչը առիթ ուներ ստելու:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի հիվանդանոցում այսօր՝ ժամը 08:00-ի սահմաններում, մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից:
Այս պահին տեղում աշխատում են քննիչները:
Մանրամասները ճշտվում են:
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Հունվարի 18-ին` ժամը 14:00-ին, Ազատության հրապարակից մեկնարկվում է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» հավաք-երթը:
***
Հավաքին ելույթ է ունեցելԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան, որն իր խոսքում նշել է, թե օրենքը բխում է իշխանության, կլանի շահերից:
«Պատահական չէ, որ իշխանության պատգամավորներից մեկը անկեղծորեն խոստովանեց կապ չունի դուք հավատո՞ւմ եք, որ 20, 30, 40 տարի հետո կստանաք արժանապատիվ թոշակ, թե չէ, հիմա՛ բնակիչը պետք է իր ներդրումը ունենա Հայաստանի տնտեսության մեջ: Սա բացահայտ «նալոգ» և ռեկետ կորզելու բացահայտ խոստովանություն»,-նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, ինչքան պետք է չսիրել սեփական ժողովրդին՝ նման բան ասելու համար, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, «ցինզիմ» կամ «դաժանություն որակելը շատ մեղմ գնահատական է:
***
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ քաղաքական պատմության մեջ սա բացառիկ դեպք է, երբ մեր քաղաքացիները և քաղաքացիական նախաձեռնությունները ձևավորել են օրակարգ և այդ օրակարգին միացել են խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ առանց բացառության:
Ըստ նրա, պետության մեջ արմատական բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ է, որ և՛ հասարակությունը, և՛ քաղաքական ուժերը, որոնք չեն կիսում այսօր տարվող քաղաքականությունը, միավորվեն:
***
Հավաքն արդեն ավարտվել է, մեկնարկել է երթը։ Ցուցարարները կշարվեն Մաշտոցի պողոտայով, Սայաթ–Նովա, Աբովյան փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով կվերադառնան Ազատության հրապարակ, որտեղ էլ կավարտվի երթը։
Ուղիղ միացումը՝ civilnet.am-ի
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահից հետո բուհը կանգնած է նոր ռեկտորի ընտրության շեմին։ Որպես հավանական թեկնածու հաճախ շոշափվում է դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի անունը: Ռեկտորի պաշտոնում նրա աշխատելու հեռանկարը շատերը հավանական են համարում հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսի, ինչպես նաև Սերժ և Ռիտա Սարգսյանների գլխին ամպհովանի պահելու սկանդալային պատմությունից հետո:
Արմեն Էլբակյանից երեկ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք պատրաստվում է մասնակցել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին, որն առաջիկայում պետք է հայտարարվի: «Ես պիտի մասնակցե՞մ: Չէ, չեմ պատրաստվում»,– պատասխանեց Էլբակյանը:
Արմեն Էլբակյանից հետաքրքրվեցինք՝ եթե իրեն առաջարկվի այդ պաշտոնը, կընդունի՞: Ասաց, որ առաջարկ ստանալու դեպքում պետք է մտածի: «Ինձ հետ ոչ մի խոսակցություն չի եղել, ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,– հավելեց նա:
Հայկական ժամանակ
Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սկանդալային կրքեր են եռում։ Թատրոնի տնօրենի և նկարիչ-բեմադրողի միջև ծագած աշխատանքային վեճը, որը մոտ երկու տարվա պատմություն ունի, ստացել է հանրային հնչեղություն։ Բանն այն է, որ թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանն աշխատանքից ազատել է նկարիչ-բեմադրող Հովսեփ Մեսրոպյանին՝ պատճառաբանելով որ նման հաստիքի կարիք թատրոնը չունի։
Մեսրոպյանը, սակայն, կարծում է, որ առիթն այլ է։ Իր գործընկերներից մեկը հայտարարել է, թե թատրոնում տասը տղամարդուց յոթը միասեռական են։ Իսկ բեմադրող-նկարիչը չի ժխտել դա, ավելին, պաշտպանել է նման հայտարարություն տարածողին. «Ինչ-որ թերթում ինտերվյու էր տվել, ասել էր, որ թատրոնում 10 հոգուց 7 հոգին հոմոսեքսուալիստ են։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե քանի հոգին են հոմոսեքսուալիստ, անձամբ ես կին սիրող տղամարդ եմ»:
Ժողովուրդ
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.