16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...08.05.2024 | 13:10
ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգ...Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Թևոսիկի եղբոր հոգեհանգստին է մասնակցել նաև Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր)։ Փորձեցինք տեղեկությունը պարզել պատգամավորից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց անծանոթ մեկը և ստեց, թե Մ. Սեդրակյանը ՀՀ-ում չէ։ Մինչդեռ ականատեսները նրան տեսել են եկեղեցու բակում։ Թե ինչ կապ ունի Մ. Սեդրակյանը քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի ընտանիքի հետ, դժվար է ասել։
Սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան նաև, որ հուղարկավորության վայրում խոսվել է, թե Մ. Սեդրակյանն ինչ-ինչ խողովակներով խնդրել է Սերժ Սարգսյանին, որպեսզի նա թույլ տա Թևոսիկին վերադառնալ Հայաստան։ Այսինքն՝ նրան չկալանավորեն:
Ժողովուրդ
Oրերս ճամբարակի գյուղերից մեկում մենք տան այլընտրանքային ջեռուցման բավական հետաքրքիր լուծում տեսանք։ Տեղի բնակիչներից մեկը տունը գազաջեռուցման ամբողջ համակարգը քաշել է և այն միացրել փայտի վառարանին։ Հատուկ պատրաստված այդ վառարանում կա ջրի կաթսա, որին միացրել են գազաջեռուցման խողովակները։ Մի փոքրիկ շարժիչի միջոցով ապահովվում է ջրի շրջանառությունը (ցիրկուլյացիան)։ Նույնիսկ չափիչ սարք են տեղադրել համակարգին, որը ջրի ջերմաստիճանն է կայուն պահում։ Այսինքն, ստացվել է «Բաքսի», որը աշխատում է փայտով:
Թերթի հետ զրույցում տանտերն ասել է, որ եթե նախորդ տարի գազ օգտագործելիս ստիպված էր նաև ննջարանում էլեկտրական «պլիտա» օգտագործել, քանի որ միայն գազով տունը նորմալ չէր տաքանում, ապա այժմ նման խնդիր չկա, քանի որ փայտի վառարանով տունը նորմալ տաքանում է, բոլոր սենյակները, խոհանոցը, լոգարանը, տաք ջրի խնդիր էլ չկա։ Դեկտեմբերին այս վառարանով տունը տաքացնելու համար օգտագործվել է մոտ 2 խմ փայտ։ Տանտիրոջ խոսքերով, փայտի անցնելուց հետո նա ամսական խնայում է 35-40 հազար դրամ:
Չորրորդ ինքնիշխանություն
Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված Կարեն Գագիկի Գալստյանը գարնանը պետք է զորացրվեր:
Մեր տեղեկություններով, 20-ամյա զինծառայողը Սիսիանի Ույծ գյուղից է:
Թերթը մանրամասներ է հրապարակել քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի մասին, ում եղբորը՝ Արթուր Սաֆարյանին օրերս սպանեցին Երևանի Սարյան փողոցում:
Ժամանակին նա մեծ փոթորիկներ է արել նաև Մոսկվայում, որտեղ նկատելի ֆիգուր էր դեռ 90-ականներին: Հիշարժան է «տոմսերի» պատմությունն այն մասին, թե ինչպես 1994 թ. մարտին ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վնասազերծեց Թևոսիկի ղեկավարությամբ գործող հայերից կազմված հանցագործ խմբին, որի անդամները գոյություն չունեցող մարդկանց անուններով գնում էին ինքնաթիռների տոմսեր և մի քանի անգամ թանկ վերավաճառում Երևան թռչողներին:
Այն ժամանակ Սիրադեղյանի հանձնարարությամբ օպերատիվ խումբը հասարակ քաղաքացիների անվան տակ Մոսկվայում Թևոսիկի խմբի անդամներից թանկ տոմսեր գնեց, ապա պահանջեցին նրանցից, որ իրենց ուղեկցեն ինքնաթիռ, քանի որ գնված տոմսերն ուրիշների անուններով էին: Բանդիտները, որոնք գործում էին Մոսկվայի իրավապահների տանիքի տակ և ազատ ելումուտ ունեին ինքնաթիռ, կատարեցին պահանջը և կալանավորվեցին հենց շարժասանդուղքի տակ:
Թևոսիկի անունը, որպես գլխավոր կասկածյալի, շոշափվեց 1998 թ. Մոսկվայում սպանված հայ բիզնեսմենի՝ ոմն Հովսեփյանի սպանության գործում, սակայն նրան հարցաքննել չհաջողվեց, քանի որ նա ինչ-որ հրաշքով արտասահմանյան անձնագիր ստացավ և, ըստ մոսկովյան մամուլի, մեկնեց Եվրոպա, հետագայում խնդիրներ ունենալով Բելգիայի, Շվեյցարիայի և Իտալիայի իրավապահների հետ:
Հրապարակ
Հիշո՞ւմ եք, ժամանակին ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը միկրոավտոբուսներով թոշակառուներին տանում էր Սևան, այնտեղ խորոված հյուրասիրում, իսկ հետո ԱԼՄ-ի լուրերով մոտավորապես 10-15 րոպեանոց սյուժեներ էին հեռարձակվում, որոնց ժամանակ թոշակառուները երախտիքի խոսքեր էին ասում բարեգործի հասցեին։ Դա հայկական բարեգործության դասական մոդել է՝ քաղաքական գործիչը կամ պատգամավորը, որն ունի անհրաժեշտ գումարներ, բարեգործություն է անում՝ իր համար գրական PR ապահովելով և նկատի ունենալով, որ այդ բարեգործությունը պետք կգա իր հետագա քաղաքական ծրագրերում։
Կոնկրետ այս պարագայում գումարները իզուր էին ծախսված, որովհետև բացի բարեգործություններ անելուց և «ժողովրդի մասին մտածողի» իմիջ ձեռք բերելուց, քաղաքական հավակնություններ ունեցողը ընտրությունների ժամանակ պետք է փող բաժանի, լուծի մարդկանց սոցիալական խնդիրները։ Իսկ Տիգրան Կարապետովիչը, եթե նույնիսկ նման ցանկություն ունենար, պիտի դրա համար ստանար իշխանության թույլտվությունը, որովհետև ընտրակաշառք հնարավոր է բաժանել միայն այն դեպքում, երբ իրավապահ մարմինները դրա վրա աչք են փակում։ Մի խոսքով` Սևանում թոշակառուներին խորոված հյուրասիրելն այդպես էլ իր նպատակին չհասավ։
Այս մոդելի պատճառով «բարեգործություն» բառը Հայաստանում զգալիորեն վարկաբեկվել է, և բարեգործության «շահառուների» հրապարակային «շնորհակալություններն» էլ հնչում են չափազանց կեղծ և բռնազբոսիկ։ Դրա համար էլ, երբ դերասան Հայկ Մարությանը, որն, ինչպես հայտնի է, քաղաքական հավակնություններ չունի, սրտանց ցանկացավ օգնել «հացի խնդիր» ունեցող մարդկանց՝ կազմակերպելով շրջիկ ճաշարան, դա նույնպես քաղաքացիներից ոմանց մոտ կասկածներ առաջացրեց և նույնիսկ «նախագիծ» անվանվեց։ Ինչը դարձյալ բնական է, համընդհանուր կեղծավորության պայմաններում ոչ ոք ոչ մի բանի չի հավատում:
Առավոտ
Հանրահայտ Դոգը՝ Վարդան Ղուկասյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է մշտապես լքել Հայաստանը։ Նա դեռ օրեր առաջ զբաղեցնում էր Երևան քաղաքի ոստիկանության վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը, որից ազատվեց ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով։
Հիշեցնենք, որ Դոգը հանրությանը հայտնի է տարբեր աղմկոտ պատմություններով և ամիսներ առաջ նորից պաշտոնանկ արվեց լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով։ Ուշագրավ է, որ Դոգը, Վովա Գասպարյանի հրամանով, հանվել է նաև ոստիկանական համակարգից, թե ինչն է եղել ազատման պատճառը, պաշտոնապես որևէ մեկնաբանություն չի տրվում, սակայն ոմանք դա կապում են Nrnak.am կայքի հետ, որը կապվում էր նրա անվան հետ և որը խախտել է որոշ պայմանավորվածություններ։ Ակնհայտ է, որ Դոգին համակարգից հեռացնելու քայլը ոստիկանապետի կողմից սեփական վարկանիշը բարձրացնելու հերթական տրյուկն է:
Հրապարակ
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Միթարյանը Գերմանիայի Բադ Ցվիշենան քաղաքում ավարտված խոշոր օփենում 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և 210 մասնակիցների մեջ բաժանեց 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Միթարյանին շնորհվեց երկրորդ մրցանակը, իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Լի Չաոն (Չինաստան): Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:
Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Բանակի օրվա առթիվ և Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության ու անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ ևս պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ: Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր: Սա արդեն պատմական փաստ է և անհերքելի ճշմարտություն: Բայց դա չի նշանակում, որ բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը:
Բառացիորեն օրեր առաջ մենք վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով կատարեց իր առաջադրանքը՝ պաշտպանելով այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Այսօր մեր աչքի առջև նոր սերունդը շարունակում է մեր բանակի և զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք դեռևս ձևավորվել են Արցախյան հերոսամարտի օրերին՝ մարտի դաշտում:
2014 թվականի մայիսին կլրանա զինադադարի ստորագրման 20-րդ տարին: Արդեն երկու տասնամյակ է, ինչ մեր բանակը և ողջ հասարակությունը ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում: Սա առանձնահատուկ բարդ վիճակ է ցանկացած բանակի և առանձին վերցրած՝ յուրաքանչյուր զինվորի ու սպայի համար, բայց այս ընթացքում մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը:
Այսօր՝ մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է, և առիթ՝ հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրեցին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով: Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար, ինչպես նրանց համար օրինակ ու չափանիշ էին եղել իրենց հայրերն ու պապերը երկրորդ աշխարհամարտի օրերին: Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի: Նրանք դեռ բանակ չէին, և իրենց համեստորեն կոչում էին «ինքնապաշտպանության ուժեր»՝ ի տարբերություն այն հրոսակախմբերի, որ իրենց «բանակ» էին հորջորջում, բայց մեր ջոկատների կեսը չարժեին:
Մեր ժողովրդի բոլոր հատվածները միասին ձևավորեցին մեր բանակը ո՛չ թե թղթի վրա, այլ կռվի դաշտում: Իրավական ձևակերպումը եկավ ավելի ուշ, բայց ճիշտ ժամանակին: Դա այն պահն էր, երբ մենք ամենայն իրավունքով և հպարտությամբ մեզ կարող էինք կոչել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր: Հայոց բանակը և՛ պատերազմի դաժան օրերին, և՛ զինադադարի 20-ամյա ժամանակահատվածում ապացուցել է և ամեն օր ապացուցում է, որ հակառակորդի հոխորտանքները ոչինչ չարժեն, որովհետև սահմանին կանգնած է պատրաստված և գիտակից հայ զինվորականը: Եվ կանգնելու է: Քսան տարին մեր պատմության համար նույնիսկ ակնթարթ էլ չէ: Մենք կանգնելու ենք այնքան, որքան անհրաժեշտ է:
Հայաստանի զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը դեռևս իրենց ձևավորման պահին ասացին հակառակորդին և բոլորին մի պարզ բան. Արցախի ազատությունը վեր է ամեն ինչից, մենք գիտակցում ենք, որ մեզ ոչ ոք ազատություն չի նվիրելու, բայց մենք պատրաստ ենք պայքարի: Եվ մենք հաղթեցինք:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի տոնի առթիվ: Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և բարօրություն:
Այսօր Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր է այցելել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը լրագրողների հետ զրույցում նշել է, թե հաշվի առնելով պատերազմի վտանգը, պետք է համախմբվել և միասնական գործել։
«Բանակն ու իմ Կարեն տղեն նույնն են, իմ համար տարբերություն չկա։ Էն կինն ասում էր՝ երեխուս չեմ ղրգի, ասի՝ ես կեթամ տեղը ծառայելու»,- ասել է գեներալը և հավելել. «Մեզ, առաջնահերթ, հացից կարևոր զենք ա պետք մատակարարել առաջնագծին, որ հերոս սերժանտի պես տղերքը զենք-զինամթերք ունենան, կարենան դիմակայել թշնամուն։ Լավ գիտեք, որ ադրբեջանցին համ ֆինանսապես ա ուժեղ, համ օր-օրի վրա զինվում ա։ Ուզենք, չուզենք՝ մենք էլ պիտի զինվենք, մեր զինվորին պատրաստ պահենք»:
Մանվել Գրիգորյանը նկատել է. «էսօր որ քֆուր չեմ տվել, ուրեմն լավ օր է»։
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
10.05.2024 | 01:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պետրոսյան -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
10.05.2024 | 11:23
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.