04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Ցյուրիխում ընթացող շախմատային գերմրցաշարի արագ խաղի երկրորդ տուրում Արոնյանը հաղթանակ տարավ Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Այժմ հայ շախմատիստն իր ակտիվում ունի 8 միավոր, առաջատարը Կարլսենն է` 9 միավորով:
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում անսպասելիորեն գրեթե ցնցումային իրավիճակ է ստեղծվել։ Գործարքների արդյունքում մեկ դոլարի գինը կազմել է 410 դրամ։ Դա այն դեպքում, երբ անցած շաբաթը ավարտվեց մեկ դոլարի դիմաց 407 դրամ փոխարժեքով։
Այլ կերպ ասած, դրամը այդ ընթացքում արժեզրկվել է միանգամից 0.75 տոկոսով։ Ուշագրավն այն է, որ երեկ բորսայում դոլարի առաջարկ ոչ մի բանկ չի ներկայացրել, իսկ պահանջարկը կազմել է 2.4 միլիոն դոլար։ Այդ ամբողջ պահանջարկը լրացրել է ՀՀ կենտրոնական բանկը։ Որն է դոլարի այսպիսի անսպասելի «դեֆիցիտի» պատճառը, առայժմ դժվար է ասել:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարությունը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հարցմանն ի պատասխան, ներկայացրել է 2009-2013 թվականների ընթացքում կառավարության, նախարարությունների և առընթեր մարմինների համար գնված բոլոր ծառայողական ավտոմեքենաների ցանկը, որում նշված են նաև մատակարար ընկերությունները, մեքենաների արտադրության տարեթվերը, մակնիշները, մոդելները, գնման եղանակները և գները։
Բավական ուշագրավ ցանկ է, ըստ որի վերջին չորս տարում պետական կառույցների համար ձեռք է բերվել 4,84 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 552 ավտոմեքենա։ Դա կազմում է 12 մլն դոլար։ Ավտոմեքենաների ձեռքբերման հարցում իրեն պարզապես հավասարը չունի ՀՀ ոստիկանությունը։ Վերջինս գնել է 237 ավտոմեքենա 1,818 մլրդ դրամ (4,45 մլն դոլար) արժողությամբ։ Սակայն ավտոմեքենաների գերակշիռ մասը ՊՊԾ և ՃՈ ծառայության համար են գնվել:
Չորրորդ ինքնիշխանություն
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին:
Դիմումի մեջ ասվում է.
«Հարգելի պարոնայք,
Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` «Օրենք») 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, պաշտոնապես հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Օրենքի 76-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում: Իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը:
Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սա նշանակում է նաև, որ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից կենսաթոշակին ֆոնդերի և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ընտրություն չկատարելը չի կարող հանգեցնել համակարգչային մոդուլի միջոցով վերջիններիս համար ֆոնդի ընտրությանը, հետևաբար` Օրենքով նախատեսված կուտակային պարտադիր բաղադրիչի վրա հիմնված համակարգի մեկնարկը սույն թվականի հունվարի 1-ից դարձել է անհնարին:
Ավաղ, ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը տարաբնույթ՝ ոչ միատեսակ ընկալման տեղիք է տվել: Որոշ գործատուներ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձերից արդեն իսկ կատարել են կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի փոխանցում կամ հաշվարկել և պահել են գումարներն իրենց հաշվին:
Ստացվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման ընդունման արդյունքում, վեճը տեղափոխվել է գործատու և աշխատող հարաբերությունների տիրույթ, որոնք պետք է փորձեն այսպես կոչված լեզու գտնել միմյանց հետ: Կգտնվեն աշխատողներ, ովքեր կարող են դա հաջողությամբ անել, իսկ ոմանք՝ ոչ: Այս երկու խմբերը խոցելի վիճակում են հայտնվել, քանի որ վախի ու հոգեբանական ճնշման արդյունքում համակերպվում են իրենց գործատուների կայացրած որոշումների հետ, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը, իսկ գործատուները՝ հարկային մարմինների հետ հարաբերվելիս հետագայում խնդիրներ չունենալու համար:
Ավելին, որոշ գործատուների կողմից արդեն իսկ կատարված պարտադիր կուտակային վճարների հետևանքով աշխատակիցները կարող են հետագայում կանգնել մեկ այլ խնդրի, այն է` վճարված գումարների հնարավոր անվերադարձվելիության խնդրի առաջ (այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը ի վերջո որոշում կայացնի Օրենքի խնդրահարույց հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին):
Թեև, մենք ընդունում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման ընդունումից հետո շարունակվում է գործողության մեջ մնալ Օրենքով սահմանված պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելու ընթացակարգերը, սակայն դա Հայաստանում կատարվում է վախի և ճնշման ազդեցության ներքո, մասնավորապես` անձանց ստիպում են ընտրել ֆոնդ և ֆոնդի կառավարիչ, իբրև թե աշխատողներն իրենք իրենց կամքով են ցանկանում որպեսզի իրենց աշխատավարձից կատարվեն համապատասխան վճարումը: Այնուամենայնիվ, այն անձանց համար, որոնք մինչև սույն թվականի հունվարի 1-ը չեն ընտրել ոչ մի ֆոնդ, Օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչը գործել չի կարող:
Մենք գտնում ենք նաև, որ քանի դեռ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցված է պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվության դրույթի գործողությունը, ապա որևէ գործատու կամ պարտադիր կուտակային վճարում կատարելու պարտավորություն ունեցող այլ անձ չի կարող պատասխանատվության ենթարկվել պարտադիր կուտակային պահում չկատարելու, ինչպես նաև այդ վճարումները չփոխանցելու համար:
Միևնույն ժամանակ, մենք պահանջում ենք, որպեսզի համապատասխան մարմինների կողմից, որևէ ուղղակի և անուղղակի ճնշում չգործադրվի այն անձանց վրա (ներառյալ գործատուների), ովքեր չեն կատարել և չեն կատարելու կուտակային պարտադիր վճարումները՝ Օրենքի 76-րդ, 86.3-րդ հոդվածների կասեցման ամբողջ ժամանակահատվածում:
Մեզ համար զարմանալի է, փոխարենը քայլեր ձեռնարկեք ՀՀ Սահմանադրական դատարանի վերը նշված աշխատակարգային որոշման կատարումն ապահովելու ուղղությամբ, ցուցաբերում եք բացարձակ անգործություն:
Սույն դիմումով պահանջում ենք, որպեսզի դուք, որպես Օրենքով ճանաչված պետական լիազոր մարմիններ, Ձեր անմիջական լիազորությունների շրջանակում, կատարեք բոլոր անհրաժեշտ գործողությունները, (հարկ եղած դեպքում ընդունեք/փոփոխեք համապատասխան ենթաօրենսդրական ակտերը) և/կամ ձեր պաշտոնական լիազորություններն իրականացնելիս ցուցաբերեք անհրաժեշտ ձեռնպահություն, որպեսզի քաղաքացիները և իրավաբանական անձինք անարգել օգտվեն ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ պայմանավորված կուտակային պարտադիր վճարումները չկատարելու հնարավորությունից, հաշվի առնելով նաև այն, որ Օրենքի պարտադիր բաղադրիչին առնչվող հոդվածները ակնհայտ հակասում են ՀՀ Սահմանադրությանը, և ներկայումս էլ վիճարկվում են ՀՀ սահմանադրական դատարանում:
Միևնույն ժամանակ, պահանջում ենք, որպեսզի դուք անհապաղ (սեղմ ժամկետում) որոշում կայացնեք էլեկտրոնային հաշվետվության ծրագրում փոփոխություն կատարելու մասին, այն է՝ հաշվետվության ձևից հանել պարտադիր կուտակային վճարների «դաշտը», ինչը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման հրապարակումից հետո դեռևս շարունակում է մնալ պարտադիր լրացման «դաշտ»:
Վերը թվարկվածն ապահովելու դեպքում գործատուներն ու աշխատողները հնարավորություն կունենան միատեսակ կիրառել խնդրո առարկա հանդիսացող Օրենքի գործողության մեջ գտնվող մյուս հոդվածների պահանջները, որոնք անմիջականորեն փոխկապակցված են նույն Օրենքի կասեցված հոդվածների հետ»:
Հիշեցնենք, որ այս օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:
Օրենքը դժգոհություններ է առաջացրել հասարակության որոշ շերտերում։ ԱԺ ոչ իշխանական 4 ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականությունը։
Ս.թ. հունվարի 24–ին ՍԴ–ն կասեցրել էր որոշ դրույթների կիրարկումը։ Կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում էր պատասխանատվությանը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելուն կամ ուշացումով կատարելուն։ Իսկ մյուսում՝ 86-րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ծաղկաձորի սպորտբազայի մոտ գտնվող «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է 35-ամյա Արչիլ Մաղրաձեի դին: Վերջինս աշխատում էր «Արմենթել» ՓԲԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն:
Արչիլ Մագրաձեի կարիերան հեռահաղորդակցության ոլորտում սկսվել է 1999 թ-ից` Վրաստանում առաջին բջջային օպերատոր MegaCom Ltd-ում: Այնտեղ նա աշխատել է 9 տարի` հաճախորդների սպասարկման մենեջերից մինչև մարքեթինգի և վաճառքի տնօրեն:
2006թ-ին Արչիլ Մագրաձեն միացել է Mobitel վրացական ընկերության թիմին, որտեղ ունեցել է իր ակտիվ մասնակցությունը Beeline ապրանքանիշի մեկնարկման ժամանակ: 2007թ — ից մինչև 2008 թ-ը ղեկավարել է ընկերության մասնաճյուղը Բաթումի քաղաքում, իսկ 2008թ-ին նշանակվել է Վրաստանում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:
2010թ-ին Արչիլ Մագրաձեն նշանակվել է Unitel ընկերության Տաշքենդի մասնաճյուղի տնօրեն: Այնտեղ կարճ ժամանակի ընթացքում նրան հաջողվեց կրկնապատկել ընկերության վաճառքները և եկամուտները, իսկ 2012 թ-ին նա նշանակվեց Կամբոջիայում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:
Արչիլ Մագրաձեն ամուսնացած էր, ուներ 4 երեխա:
2014թ. հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը: Հայկական ստորաբաժանման տեղափոխումը Հայաստանից Գերմանիա և հակառակ ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ զորավարժությանը հայկական ստորաբաժանման հետ միասին մասնակցում էին նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ալբանիայի և այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ: Զորավարժության նպատակն էր Կոսովոյին նմանեցված պայմաններում իրականացնել մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղարար, կայունացման գործողությունների, ամբոխի կառավարման, պարեկային ծառայության իրականացման և այլ վարժանքներ ու բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունների և փոխգործակցելիության մակարդակը: Առաջին անգամ նշված զորավարժության շրջանակներում անցկացվել է նաև կրակի հաղթահարման վարժանք:
Կոսովոյի առաքելությանը հայ խաղաղապահները մասնակցում են 2004 թվականից` սկզբում հունական, իսկ 2012թ. հուլիսից` ամերիկյան հրամանատարության ներքո:
Երևանի կենտրոնական փողոցներում արդեն մի քանի օր է, շրջում է մի ոստիկան՝ ոստիկանական համազգեստով, մոտենում մարդկանց, հայտնում, որ ոստիկանական ծառայությունն ավարտել է ու Արմավիր հասնելու համար իրեն գումար է պետք։
Երեկ նա մոտեցել է նաև «Հժ»–ի թղթակցին ու մարզ գնալու պատճառաբանությամբ 600 դրամ խնդրել։
Օրեր առաջ միևնույն պատճառաբանությամբ մի ոստիկան էլ մոտեցել էր լրագրող, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանին ու խնդրել 500 դրամ. «Մի քիչ առաջ փողոցում ինձ մոտեցավ մի ոստիկան և խնդրեց 500 դրամ՝ բացատրելով, որ նոր է ավարտել ծառայությունը, պետք է հասնի տուն, շրջան»,– ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Կիվիրյանը։
Երեկ մեր թղթակիցը Կիվիրյանի հետ կապ հաստատեց և նկարագրություններից պարզ դարձավ, որ խոսքը նույն երիտասարդ, կրտսեր ոստիկանի մասին է։ Վերջինս ենթադրաբար իսկապես Արմավիրի մարզից է, աշխատում է Երևանի բաժիններից մեկում և ամեն օր աշխատանքից հետո տուն հասնելու խնդիր ունի:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սոնա Երիցյանը հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչի արդյունքում աշակերտը կոտրվածք է ստացել։ Հետագայում այս հարցով զբաղվել են ոստիկանները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ 23-ամյա նորելուկ ուսուցչուհին այդ փաստից ամենևին էլ վատ չի զգացել, նա հայտարարել է, որ ինքը սկզբունքորեն մնալու է և աշխատելու է դպրոցում։ Ի դեպ, ուսուցչուհու մայրը մարզպետարանի իրավաբանն է։
«ՉԻ»–ն փորձեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկություններ ստանալ դեպքի կապակցությամբ։ Լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր աշխատակիցները զբաղվել են այղ գործով և ոնց որ նկարագրել են երեխան ընկնելիս է եղել, իսկ ուսուցչուհին բռնել է, որ չընկնի ու երեխայի մատը ղուրս է ընկել։ Հետո երեխային տարել են բուժկետ, այնտեղից տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի մատը դուրս ընկած է եղել և գիպս են դրել։ Ոստիկանները գնացել են, նյութեր են նախապատրաստել։ Երեխայի ծնողներն էլ որևէ բան չեն գանգատվել»։
Հ.Գ. «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ վերոնշյալ ուսուցչուհին սովորություն ունի մեծ ցուցափայտով ներկայանալ դասարան, չնայած ինքը աշխարհագրության դասատու չէ:
Չորրորդ ինքնիշխանությում
Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր հոգեհանգստին բացի Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) ներկա են եղել նաև պատգամավորի խնամին՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդոն), Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, սիրված երգիչներ Ներսիկ Իսպիրյանն ու նրա եղբորորդի Աղասի Իսպիրյանը։
Ներսիկ Իսպիրյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ մահացած Արթուր Սաֆարյանն իր հորեղբոր թոռն էր։ Մեր հարցին, թե ինչ գիտի կատարվածի մասին, ով կարող էր սպանել իր բարեկամին, Ներսիկ Իսպիրյանը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով թե դա իր ոլորտը չէ, և ինքը ոչինչ չի ցանկանում խոսել այդ մասին:
Ժողովուրդ
Հարգելի գործատուներ, Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտըպատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները դեռևս պարտավորված չեն կատարել կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն (Որոշման ամբողջական տեքստը՝http://concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-3.pdf):
Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք Ձեզ և հորդորում, հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել Ձեր աշխատակիցների աշխատավարձերից որևիցե պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով:
Հավատացած եղեք, որ Ձեր աշխատակիցները մշտապես Ձեր կողքին են եղել, բազմաթիվ աշխատողներ երախտապարտ են եղել այն գործատուներին, ովքեր շտապել են բարձրացնել իրենց աշխատավարձերը: Սակայն հարկ է նկատել, որ դա հարցի լուծման օպտիմալ և ընդունելի տարբերակը չէ: Համոզված ենք, որ շատ գործատուներ այսօր իրենց աշխատողների աջակցության կարիքն ունեն, իսկ աշխատողները պատրաստ են կանգնել իրենց գործատուների կողքին: Դուք՝ գործատուներդ, այժմ ՍԴ աշխատակարգային որոշման միջոցով հնարավորություն ունեք առանց որևէ տույժ կամ տուգանք կրելու կանգնել Ձեր աշխատողների կողքին:
Ավելին՝ եթե մարտի 28-ի դատաքննության արդյունքում օրենքի վիճահարույց դրույթները Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, աշխատողները չվերականգնվող ֆինանսական կորոստներ կարող են կրել, եթե նրանց աշխատավարձերից կուտակային ֆոնդերին կամ կամուրջ հաշվին փոխանցումներ իրականացվեն:
Մի՛ եղեք մասնակից հակաօրինական գործարքի, որի մասին բարձրաձայնել են հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատը, իրավապաշտպան ՀԿ-ներ, ԱԺ 4 խմբակցություններ: Մի մոռացեք, որ այս օրինական և արդարացի պահանջները բարձրացնող անձանց (պայքարողների) շարքերում են նաև Ձեր աշխատողները:
Արդյունքը երկար սպասել չի՛ տա՝ ՀՀ սահմանադրական դատարանը դիմումը քննության է առնելու ս. թ. մարտի 28-ին, և հավանականությունը մեծ է, որ օրենքի վիճահարույց հոդվածները կճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.