05.05.2024 | 17:12
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...«Արմավիա» ավիաընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝
Նամակում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Ձեզ կրկին անգամ բաց նամակով դիմում են «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները: Արդեն 10 ամիս է ինչ դադարել է գործել «Արմավիա» ավիաընկերությունը, սակայն չնայած բազմաթիվ մեր բողոքների տարբեր ատյաններ` Աշխատանքի պետ. տեսչություն, Ավիացիայի գլխավոր վարչություն, ՀՀ կառավարություն, երեք անգամ դիմել ենք նաև Ձեր նստավայր, այնուամենայնիվ, մինչ այսօր չի լուծվել մեր աշխատավարձների, վերջնահաշվարկների և օրապահիկների չվճարված գումարի հարցը:
Դիմել ենք նաև դատարան` մեզ 3 տարի չվճարած օրապահիկների գումարը ստանալու նպատակով: Արդյունքը եղավ ճիշտ հակառակ: Բաղդասարովը ( «Արմավիայի» ֆին. տնօրենի խոսքերով) «սարսափելի զայրացել էր մեր դատարան դիմելու փաստից» և հրաման էր տվել դադարեցնել արդեն իսկ կամաց-կամաց վճարվող աշխատավարձների վճարումը:
Նույն ֆին. տնօրենի միջոցով Բաղդասարովի կողմից մեզ առաջարկություն արվեց ետ վերցնելու դատարանից մեր հայտը, և միայն այդ պայմանով էին համաձայն շարունակելու մեր աշխատավարձների վճարումը: Անօրեն առաջարկությունը մեր կողմից մերժվեց: Դատը կայացավ, դատավճիռը եղավ, բնականաբար, մեր օգտին, սակայն սահմանված ժամկետում մեզ ոչ մի լումա չվճարվեց: Բաղդասարովը նաև հավատարիմ մնաց իր ստոր որոշմանը, իսկապես դադարեցնելով աշխատավարձների վճարումը:
«Արմավիան», որը մինչ այսօր չի հայտարարել իրեն սնանկ և, առավել ևս, չի ճանաչվել, այնուամենայնիվ, հրաժարվում է վճարել աշխատավարձների պարտքը` պատճառաբանելով, որ գումար չունի ( թեպետ մեկ ամիս առաջ վաճառեց 2 CRJ տիպի ինքնաթիռ), իսկ կառավարությունը, ըստ իր հայտարարության, «չունի ոչ մի լծակ» ադդելու մեր երկրում բացարձակ անօրեն վարվող գործատուի վրա:
Աշխատանքի պետ. տեսչությունը, որի հետ մենք կապում էինք բազմաթիվ հույսեր, և որը իսկզբանե շատ ջանասեր կերպով սկսեց զբաղվել մեր խնդիրներով, մեր պայքարի ամենակարևոր պահին, չգիտես ինչու, վերակազմավորվեց, կցվեց Առողջապահության նախարարությանը, իսկ ետ վերակազմավորվելուց հետո, միանգամից կորցրեց իր եռանդը: Ձևական գրությամբ օձիքներն ազատեցին` պատասխանելով, որ գործը հանձնել են վարչական դատարան, սակայն մինչ այսօր ոչ մի նիստ չկայացավ:
Խնդրում ենք վերջապես լուծում տալ մեր հարցին և, հանձնարարականներ տալով համապատասխան պետ. մարմիններին, ապահովել օրենքի կատարումը և մեր օրինական պահանջների բավարարումը:
Հարգանքներով, «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներ»
«Նաիրիտ» գործարանի շուրջ 100 աշխատակիցներ այսօր բողոքի ակցիան են անցկացրել Կառավարության շենքի դիմաց. նրանք պահանջում են իրենց 15 ամսվա աշխատավարձերը:
Աշխատակիցները նաև հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Չինաստանում բացվեց Շաթի-Նաիրիտ գործոնը՝ հայկական կողմի 40% մասնաբաժնով: Այդ Նաիրիտի գործարանի մեկ ամսվա բյուջեն կազմում է 1 մլն դոլար: Ստացվում է, որ եթե այդ գումարը հասներ ճիշտ հասցեատերերին, գործարանի աշխատակիցները վաղուց պետք է ստացած լինեին իրենց 15 ամսվա աշխատավարձերը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ քլորոպլենային կաուչուկի գինը թանկացել է միջազգային շուկայում՝ Երևանում գտնվող գործարանը պետք է անհապաղ աշխատեր, այլ ոչ թե ծառայեր փողեր լվանալու միջոց կոռումպացված իշխանությունների կողմից:
Թե ինչու չի աշխատում գործարանը, դրա պատասխանը միայն կիմանան Տիգրան և Սերժ Սարգսյաններն իրենց երկու եղբայրների հետ, որոնցից մեկն աշխատում է Նաիրիտում, իսկ մյուսը Չինաստանում Հայաստանի դեսպանն է»:
—-
Մի խումբ աշխատակիցներ քիչ առաջ հանդիպել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ :
Վերջինս խոստացել է մեկ ամսվա աշխատավարձը, սակայն գործարանի հետագա ճակատագրի մասին ոչինչ չի ասել:
Ցուցարարները, չբավարարվելով նախարարի տված պատասխանից, այս պահին շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։
Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը չեն մասնակցի սպրինտ դահուկավազքին, տեղեկացնում է Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը:
Հայ մարզիկներն ընդգրկված չեն սպրինտ մարզաձևի մասնակիցների ցուցակում: Այս մրցմանը կմասնակցի 86 մարզիկ:
Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը սքիաթլոն 30կմ դահուկավազքում, համապատասխանաբար, 46-րդ և 63-րդ հորիզոնականներում էին:
Փետրվարի 13-ին կանանց դահուկավազքի 10 կմ դասական մրցավազքում իր ուժերը կչափի Կատյա Գալստյանը (14:00-15:30): Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ասպարեզ կվերադառնան փետրվարի 14-ին (14:00-15:45): Նրանք կմրցեն դահուկավազքի 15 կմ տարածությունում:
Լեռնադահուկային հսկա ոլորավայրէջքում Հայաստանի միակ ներկայացուցիչն Արման Սերեբրակյանն է: Նա հանդես կգա փետրվարի 19-ին (14:30-16:00): Սերեբրակյանը կմրցի նաև փետրվարի 22-ին (16:45-18:15 և 20:15-21:45): Փետրվարի 23-ին Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը ժամը 11:00-13:55-ը կմրցեն դահուկավազքի 50 կմ մասստարտ տարածությունում:
Փետրվարի 7-ին Սոչիում մեկնարկած ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են չորս մարզիկներ. Բացման արարողության ժամանակ մեր երկրի դրոշը տանելու պատիվն ընձեռված էր 22-ամյա դահուկորդ Սերգեյ Միքայելյանին։
Ընդհանուր առմամբ, Սոչիի Օլիմպիադան 11-րդն է Հայաստանի պատմության ընթացքում, այդ թվում՝ 6-րդ ձմեռայինը։
Մեր մարզիկները դեռ երբեք մեդալներ չեն վաստակել ձմեռային Օլիմպիադաներում, բայց շատ յուրահատուկ ռեկորդի հեղինակ են դարձել»
1998թ. Նագանոյում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրն էր դահուկորդուհի Ալլա Միքայելյանը, ով Սոչիի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր Սերգեյ Միքայելյանի մայրն է։ Օլիմպիական խաղերի 100-ամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ մայր ու որդի արժանանում են երկրի դրոշակը տանելու պատվին:
Հայկական ժամանակ
Երեկ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացած հանդիպման ժամանակ Մակարավանքի վանահայր Հայր Սամվել Մխիթարյանն անդրադառնալով մարզի դպրոցներում հայ եկեղեցու պատմության դասավանդմանն ասաց, որ այդ առարկայի ուսուցիչները «սաղ զրո են», նրանց մեջ կան նաև աղանդավորներ։ Նրա խոսքերով՝ այդ առարկան դասավանդողների մի մասն աշխատանքի է տեղավորվում «խնամի, հորաքույրի» միջոցով, այլ մարզերում կան այդ առարկայի դասավանդման վերահսկողներ, որ շուտով Մայր Աթոռն այս գործը վերցնելու է իր վերահսկողության ներքո։
Հայր Սամվելի խոսքերով՝ ինչքանո՞վ արդյունավետ կարող է լինել այդ առարկայի ուսուցումը, եթե ուսուցիչներ կան, որ չեն հավատում մկրտությանը։
Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց, որ այդ առարկան դասավանդողները մասնագիտությամբ պատմաբաններ կամ բանասերներ են, և հարց է, թե նրանք որքանո՞վ են կայացած որպես պատմաբաններ և բանասերներ։ Ա. Փաշինյանի խոսքերով՝ այդ առարկան դասավանդողներն անպայման չէ, որ աշակերտների մեջ հավատ սերմանեն։
Իջևանի զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Սահակյանը հակադարձեց, թե չի կարելի ուսուցանել, առանց դաստիարակություն, չի կարելի եկեղեցու պատմություն սովորեցնել առանց հավատի:
Առավոտ
Փետրվարի 8-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի թափանցող վերք, կրծքավանդակի հետին պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ Նոր Նորքի 5-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխվել 30-40 տարեկան տղամարդ` ալկոհոլ օգտագործած վիճակում:
Ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Փետրվարի 9-ին, ժամը 09.40-ին, նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Պարզվել է, որ նա 1978 թ. ծնված Վարդան Մանուկյանն է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 8-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Վ. Մանուկյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1976 թ. ծնված Ակսել Ն.-ն:
Ժամը 12.30-ին Ակսել Ն.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն անդրադառնալով Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Ֆուլհեմի» դեմ հանդիպումը (2:2), նշել է, թե մի փոքր անզգույշ են խաղացել հատկապես պաշտպանությունում:
«Նման բան ընթացիկ մրցաշրջանում մեզ հետ արդեն պատահել է: Մենք անհավանական քանակությամբ պահեր ստեղծեցինք, չեմ հասկանում` ինչու չհաղթեցինք: Մենք պետք է շատ գոլ խփեինք: Տխուր եմ, որ հաշիվը չդարձրինք 3:1»,-ասել է Մոյեսը, մեջբերում է BBC-ն:
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ողբերգական կորուստ է բոլորիս համար: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մայկոնի ընտանիքին, ընկերներին և «Շախտյորի» նրա ընկերներին: Հանգչիր խաղաղությամբ»,-գրել է Մխիթարյանը:
Նշենք, որ Դոնեցկի «Շախտյորի» 25-ամյա ֆուտբոլիստ Մայկոնը մահացել է ավտովթարի պատճառով:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մեկնարկեց ընդդեմ կուտակային կենսաթոշակների նոր համակարգին դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության իրազեկման երթը և հավաքը:
Ուղիղ միացումը՝ civilnet.am-ի
Սոչիի օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալակիրն արդեն հայտնի է.
Սլոուփսթայլ մարզաձևում, որն առաջին անգամ է ընդգրկվել Օլիմպիական խաղերում, առաջին տեղը գրավեց ամերիկացի Սեյջ Կոթսենբուրգը` 93,5 միավորով:
Նրան հաջորդեց Ստոլե Սանդբեկը՝ Նորվեգիայից (91,75):
Իսկ երրորդ հորիզոնականը գրավեց կանադացի Մարկ Մաքմորիսը (88,75):
-
-
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.