04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրաս Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ըստ Սահմանադրության, Հայաստանում կուսակցությունները պարտավոր են նպաստել ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Եկել է այն պահը, երբ նրանց դիրքորոշումից է կախված գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման պահանջների բաց և թափանցիկ դատաքննության իրականացումը:
ՀՀ վարչական դատարանը անտեսեց 15 հազարից ավելի քաղաքացիների գրավոր դիմումները՝ այդ գործերը քննել դռնբաց դատարանում: Անցյալ տարի օգոստոսից սկսած՝ 4 ամիս ինքն իր հետ այս հանրային նշանակություն ունեցող հարցերը քննելու արդյունքում, 2013թ. դեկտեմբերի 17-ին վարչական դատարանը բնականաբար կայացրեց ակնհայտ անօրինական որոշումներ: Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է կրկնել առաջին ատյանի դատարանի ճանապարհը և 2014թ. փետրվարի 17-ից այդ գործերը ընդունել է վարույթ՝ դարձյալ գրավոր ընթացակարգով:
Թեպետ այս ընթացքում Հայաստանում բոլորը այս կամ այն կերպով իրենց կարծիքները սակագների բարձրացման վերաբերյալ արտահայտեցին, սակայն վարչական դատարանի դատավորները շարունակում են համառորեն պնդել , որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման անօրինականության հարցը չունի հանրային հնչեղություն:
Ակնհայտ է, որ այդ գործերի դռնբաց քննությունը ամենակարճ ճանապարհն է պատասխան ստանալ այն հարցերին, թե որտեղից ձևավորվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (արդեն «Գազպրոմ Արմենիայի») 300 մլն. դոլարի պարտքը Հայաստան ներմուծվող գազի դիմաց և մնացած բոլոր հարցերը «թե ինչպես եղավ, որ այդպես եղավ» շարքից:
Նման իրողության մեջ Հայաստանի կուսակցությունների պաշտոնական դիրքորոշումը գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման դատական գործերը դռնբաց դատարանում քննելու վերաբերյալ կարող են վերջակետ հանդիսանալ արհեստական բանավեճում՝ անկախ և արդա՞ր է Հայաստանում դատական համակարգը, թե՞ ոչ: Այսօր, երբ քամիները թե հյուսիսից, թե արևմուտքից Հայաստան են բերում հեղափոխության ոգին, հարցը դրված է այսպես. կամ կուսակցությունները կարձանագրեն իրենց սնանկությունը, կամ՝ կփորձեն բացահայտել դատական իշխանության սնանկությունը»:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր՝ փետրվարի 21-ին, կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե կենսաթոշակների հարցը մենք ո՞նց ենք լուծելու, եթե երկիրը ծերացող է։ Սա ցինիկ սուտ է։ Փորձում է հասարակությանը խաբելով «փրկել» այս անիմաստ կուտակայինը և իրեն։ Ինչո՞ւ է սուտ։
Առաջին, եթե մենք նույնիսկ կուտակայինի չանցնենք, ապա այսօրվա մեր սերունդների համերաշխության համակարգը (հետայսու անվանենք պետական) թերզարգացած է և լուրջ բեռ չէ մեր տնտեսության և հասարակության գլխին։ Մեր կենսաթոշակային հիմնադրամի ծախսը կազմում է ՀՆԱ սոսկ 5 տոկոսը։ Եվրոպայում (Ֆրանսիա), ՌԴ-ում, Բելառուսում կամ Ուկրաինայում այն կազմում է 10-15%։ Ի՞նչու։ Թոշակները Հայաստանում ցածր են։ Այսօր միջին թոշակը մեզ մոտ կազմում է միջին աշխատավարձի 23%-ը։ Ուկրաինայում այն 45%-ն, ՌԴում՝ 1/3-ը, ԵՄ-ում՝ 45 տոկոսը։ Մենք դեռ մի 30 տարի աճելու տեղ ունենք։ Այլ հարց է, որ անցյալ տարվանից այս վարչապետի նախաձեռնությամբ միասնական եկամտահարկի կիրառումը վաղ թե ուշ վերացնելու է պետական կենսաթոշակային համակարգը։
Երկրոդ, երբեք պետք չէ անբարեխիղճ ձևով չափազանցնել և նունացնել կյանքի միջին տևողության (ԿՄՏ) աճը և ծերացումը։ Գրագետ մարդը պետք է հասկանա, որ դրանք տարբեր բաներ են։ Երբ որ աճում է ԿՄՏ-ն մարդը կարող է երիտասարդանալ նաև։ Օրինակ, վերջին 50 տարում ԵՄ-ում ԿՄՏ-ն ավելացել է 14 տարով։ Եթե 50 տարի առաջ երիտասարդ էին համարվում մինչև 36 տարեկան մարդիկ, ապա այսօր՝ 50։ Դրան համապատասխան սահուն ձևով ավելացնում են կենսաթոշակային տարիքը։ Նորվեգիա 67, Գերմանիա 65-67, Իսլանդիա 67, Իռլանդիա 65-66, Ճապոնիա 65 և այլն։ Մեզ մոտ ներկայումս կենսաթոշակային տարիքը 63 է։ Այն բարձրանալու է։ Ի դեպ ԿՄՏ-ի ճիշտ և ժամանակին (չափազանցություններն անթույլատրելի են) բարձրացումը թույլ է տալիս երկարացնել ԿՄՏ-ն։ Մարդը երբ աշխատում է, ապրելու մոտիվացիան երկարում է։ Խոսքն իհարկե չի վերաբերում, ասենք, 80 ամյա մարդկանց։ Անկախ Հայաստանում ապրում են 74 տարի։ Այս ցուցանիշով մենք լավագույնն ենք տարածաշրջանում և ավել ենք, քան Հայկական ԽՍՀ։ ՌԴ-ում կամ Ուկրաինայում ԿՄՏ 68-69 տարի է, կենսաթոշակային տարիքը՝ 55-60 (Ուկրաինայում նոր-նոր են աստիճանաբար բարձրացնում)։ Այնպես որ, սրանից մի 15 տարի առաջ մեր կողմից կենսաթոշակային տարիքը մինչև 63 բարձրացնելն է հանգեցրել է ԿՄՏ աճին Հայաստանում։
Երրորդ, վարչապետը շանտաժ է անում։ Ասում է, մեր կուտակայինը եթե չլինի անթոշակ կմնաք։ Մենք, «դեմ եմ» շարժումը ոչ թե կուտակայինին ենք եմ (կուտակայինը վարչապետի գաղափարը չէ, շատ կուսակցություններ իրենց ծրագրերում դա ներ էին առել դեռևս 15 տարի առաջ իսկ որոշ հիմնարկ-ձեռնարկություն AIG-ի հետ բանակցում էին դեռ 2000թ), այլ այս ձևի կուտակայինին. երբ փողը վերցնում են 45 տարով (այլ ոչ թե 10 տարով, ինչպես երկրների մեծ մասում), երբ փողերի կեսը դուրս է տարվում, երբ հասկանալի չէ, թե 45 տարի հետո ի՞նչ փողով ենք ետ ստանալու, երբ նվազագույն եկամտաբերություն պետության կողմից երաշխավորված չէ։ Մի խոսքով՝ դեեեեեեեեեմ ենք։
p.s. նախորդ գրառման մեջ բանկերի շահույթի վերաբերյալ թվերում, հնարավոր է սխալ։ Ներողություն եմ խնդրում։ Դրանց կանդրադառնամ ևս մեկ անգամ՝ թվերը ճշտելուց հետո»։
«Հայկական Վարկած»-ին ուղղված հարցին, թե ինչո՞ւ 2000 թ. դեկտեմբերի 26-ից (ստորագրման պահից), ուժի մեջ մտած օրենքը՝ ըստ որի «Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը» (Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենք, 19-րդ հոդված, 3-րդ կետ), մինչև 2013 թիվը փաստացի չի գործել ՝ չնայած բազմաթիվ դիմում – բողոքների:
Հարցը վերահասցեագրել էինք Կառավարությանը, որից ի պատասխան՝ ստացել ենք պարզաբանում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից.
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթներ չեն գործում ՀՀ կառավարության համապատասխան որոշումների և այլ իրավական ակտերի բացակայության պատճառով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:
Վերոնշյալ նորմերից է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` «Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը»:
Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշման` գիտական աստիճանի հավելավճար են ստանում պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող պետական ծրագրերում և թեմաներում ներգրավված գիտությունների թեկնածուները և դոկտորները:
Այսօր՝ փետրվարի 21-ին, «Էլիտ պլազա» հյուրանոցում ընթանում էր Կենսաթոշակային երրորդ միջազգային տարեկան համաժողովը, որին մասնակցում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Սակայն համաժողովը տապալվել է «Դ!եմ եմ» նախաձեռնության շուրջ 50 անդամների շնորհիվ:
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները խոսքի հնարավորություն են խնդրել համաժողովի կազմակերպիչներից, սակայն վերջիններս պահանջել են մասնակցել քննարկմանը, սակայն «Դ!եմ եմ»-ի անդամները չեն համաձայնել:
Արդյունքում՝ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Կորյուն Սարգսյանն հայտարարել է, որ քննարկումը նման պայմաններում հնարավոր չէ շարունակել, և համաժողովը դադարեցվել է:
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ստուգում է Կիևում երկրորդ հայի զոհվելու մասին մամուլում տարածված տեղեկության իսկությունը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ Կիևում զոհվածների թվում կա նաև ազգությամբ հայ՝ Արաթունյան կամ Արությունով Գեորգին, մոտ 50 տարեկան, Ռովնո քաղաքից։
«Բանից պարզվում է 2013 թվականին քաղաքապետարանն ու «Երևան հիմնադրամը» միասին մոտ 25-30 միլիոն դրամ են հատկացրել անօթևանների խնդրի լուծմանը, մինչդեռ միայն քաղաքապետարանը թափառող շների դեմ պայքարելու համար հատկացրել է 220 միլիոն դրամ։
«ՉԻ» — Այս աղաղակող անարդարությունն, իհարկե, «օբյեկտիվ» պատճառներ ունի։ Նախ՝ Երևանում անօթևաններն անհամեմատ ավելի քիչ են, քան թափառող շները։ Երկրորդ` անօթևանները երևի դեմ կլինեին, եթե քաղաքապետարանն իրենց դեմ պայքարեր ճիշտ այնպես, ինչպես պայքարում է թափառող շների դեմ (գիշերային կրակոցները լսած կլինեք)։
Երրորդ` թափառող շների վրա ինչ գումար ասես կարելի է դուրս գրել, շները հազիվ թե դիմում-բողոքներ ներկայացնեն, հարցազրույցներ տան և այլն։ Իսկ ահա անօթևանների վրա փողեր դուրս գրելը վտանգավոր է, մեկ էլ տեսար՝ բողոքեցին։
Մի խոսքով՝ անօթևաններից քյար չկա։ Իսկ իշխանություններն, ինչպես հայտնի է, ցանկացած հարցում առաջնորդվում են առավելագույն շահույթի սկզբունքով:
Չորրորդ ինքնիշխանություն
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Վերջին օրերին ՀՀ կառավարությունը, օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն ու հնարքները, փորձում է ահաբեկել չարաբաստիկ օրենքի ազդեցության տիրույթում հայտնված ՀՀ հարկատու քաղաքացիներին ու գործատուներին, որպեսզի կատարեն պարտադիր կենսաթոշակային վճարները և ընտրեն կենսաթոշակային ֆոնդեր:
Քանի դեռ պարզ չէ, թե ինչ իրավական ռեժիմ կսահմանվի մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշման ընդունումը ֆոնդ ընտրած մարդկանց համար, հավանականությունն այնուամենայնիվ պահպանվում է, որ այժմ ձեր կողմից ֆոնդի ընտրության դեպքում, դուք կմնաք կուտակային «պարտադիր» փոսում`որպես ձեր «կամքով» ընտրություն կատարած քաղաքացիներ, և պարտավորված կլինեք կատարել այդ վճարները մինչև թոշակային տարիքը, անկախ նրանից դուք կաշխատեք ձեր ներկայիս աշխատավայրում, թե՛ այլ տեղ:
Սակայն, ֆոնդ չընտրելով, ձեր գումարները չեն կորչի, դրանք կմնան «կամուրջ» հաշվին՝ մինչև ձեր կողմից կամ ավտոմատ կերպով ֆոնդի ընտրությունը: Իսկ քանի որ ներկայումս ավտոմատ ֆոնդ ընտրվելու հոդվածը կասեցված է, ձեր գումարները կմնան «կամուրջ» հաշվին և ձեզ կվերադարձվեն, երբ ՀՀ Սահմանադրական դատարանն օրենքը ճանաչի հակասահմանադրական; Այդ դեպքում դուք լիովին իրավասու կլինեք պահանջելու ձեզ չվճարված աշխատավարձը, որը կարող է հնարավոր չլինել ֆոնդ ընրած լինելու պարագայում: Այդ իսկ պատճառով այժմ ձեզ ապօրինաբար պարտադրում են ֆոնդ ընտրել»:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրին, որի իրականացմամբ պետք է զգալիորեն բարձրանա երկրի ընդհանուր մրցունակությունը: Ձեռնարկվելիք միջոցները նպաստելու են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների արագ աճի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը:Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել առաջիկա 4 ամսվա ընթացքում համալիր ծրագիր կազմել և այդ փաստաթղթում ընդգրկել նշված հարցի քննարկմանը նվիրված վերջին խորհրդակցության ժամանակ արված առաջարկությունները:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 62 մլն դրամ: Նախարարին հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը`225 հազար ԱՄՆ դոլարը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով:
ՀՀ կենտրոնական բանկի գործառույթների անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև ԿԲ կողմից վարվող տեղեկատվական համակարգեր ներառված տեղեկության հավաստիությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է ԿԲ-ին բնակչության պետռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը: ՀՀ կենտրոնական բանկը վարում է ֆինանսական համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի շտեմարաններ, ինչպիսիք ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը, վարկային ռեգիստրը, որոնցում հաճախ են ծագում անձի նույնականացման հետ կապված խնդիրներ: Որոշման համաձայն նշված տեղեկությունը ԿԲ-ին կտրամադրի պետռեգիստրը, ինչի շնորհիվ կլուծվեն առկա խնդիրները, կապահովվի շտեմարանների բնականոն և արդյունավետ աշխատանքը:
Նիստում հաստատվել է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը: Մոնիթորինգի ընթացքում պետք է հայտնաբերել, վերլուծել և գնահատել քաղաքացիներին և կազմակերպություններին մատուցվող ծառայությունների նշանակությունը, այդ թվում` ծառայությունների վերջնական արդյունքի վրա ծախսված ժամանակը և ֆինանսական ծախսերը: Մոնիթորինգի իրականացման ժամանակ փոստային կապի ծառայությունների որակական գնահատման ցուցանիշներն են վիճակագրական և սոցիալական հարցման տվյալները:
Հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների գործունեության ոլորտային առանձնահատկությունները` մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատ և այլն, կառավարությունը նախարարին պարտավորեցրել է հաստատել հաստիքացուցակի օրինակելի ձև, պաշտոնների անվանացանկեր և պաշտոնների նկարագրերի օրինակելի ձևեր, աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մոտեցումներ և մեխանիզմներ: Որոշումը միտված է ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակին:
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ ապահովել է մինչև 2014թ. հունվարի 1-ը Հայաստանում ծնված երեխաներին ծննդյան միանվագ նպաստի հատկացման բնականոն գործընթացը:
Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է որոշ խախտումների համար բարձրացնել տուգանքների չափերը:
Ըստ Գասպարյանի, այժմ գործող օրենքով ստանդարտին չհամապատասխանող ազդանշանների տեղադրման ու կիրառման համար սահմանված 10.000 դրամ տուգանքի չափը հարկավոր է բարձրացնել մինչև 20.000 դրամ, իսկ եթե խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվի, տուգանքի չափը սահմանել 50.000 դրամ:
Նոր նախագծի համաձայն՝ այն քաղաքացիները, որոնք գիշերային ժամերին կխախտեն ձայնային ազդանշանների արձակման կանոնները, կտուգանվեն 20.000 դրամի չափով:
Ոստիկանապետը նաև առաջարկ է ներկայացրել առանց թույլտվության պահվող որսորդական հրազենային զինամթերքի մասով: Նա հիշեցրեց, որ եթե քաղաքացիները կամովին հանձնեն դրանք, կազատվեն պատասխանատվությունից:
Օրերս Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում խայտառակ ակցիա է անցկացվել Ավետ Բարսեղյանի և Ռիտա Սարգսյանի համահեղինակությամբ գրված «Արև ենք միասին» երգի տեսահոլովակում նկարահանված աստղերի մասնակցությամբ:
Հեռուստատեսությամբ ցուցադրվեց, թե ինչպես են Ա. Բարսեղյանն ու մյուս աստղերն արյուն հանձնում կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների համար, այսինքն՝ սեփական օրինակով էին փորձում կոտրել անտարբերությունը և հանրության ուշադրությունը սևեռել ուրիշի ցավի նկատմամբ: Բնականաբար, սա նաև լավ գովազդ էր՝ «սրտացավ» աստղերի վարկանիշը բարձրացնող, նրանց նկատմամբ երկրպագուների սերն ուժեղացնող: Սակայն, ըստ հիվանդանոցի մեր աղբյուրի, պարզվում է, աստղերը ձևեր են թափել և իրականում ոչ մի արյուն էլ չեն հանձնել, իսկ բուժքույրերն ուղղակի բեմադրել են Սոֆի Մխեյանի, Մկոյի, Էմմիի, Ավետ Բարսեղյանի, Նազենի Հովհաննիսյանի և մյուսների «արյան հանձնումը»:
Բուժքույրերին հանձնարարված է եղել բինտով փաթաթել «աստղիկների» թևերը և ասեղի մուտքի, նաև արյուն քաշելու իմիտացիա անել, իսկ տղամարդիկ շատ քիչ են հանձնել՝ ճիշտ այնքան, որքան քաշում են երեխաների մատից՝ արյան անալիզ տալու համար:
Հրապարակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.