04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ կոչ է ներկայացրել: Ինքնին երևույթը վատը չէ, սակայն մեր հանրությունը հոգնել է անպտուղ կոչերից և «Պետք է անել» ձևակերպումից: Սա այն դեպքն է, երբ գործարարը, կարող էր հանդես գալ առաջարկով, նշելով թե՝ կոնկրետ ինքը ինչ է պատրաստ անելու, որ «Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ» ծնվի»:
Ի հիշատակ մեր զոհերի, նա առաջարկել է նախագիծ՝ անվանելով այն «1.500.000 Հայ Արմատ» և կոչ է արել ամեն հայ ընտանիքին՝ 2014-2016 թվականներին ունենալ առնվազն ևս մեկ երեխա:
Սուքիասյանի կոչն՝ ամբողջությամբ.
Շուտով Հայ ազգն ու աշխարհի շատ երկրներ ու քաղաքացիներ նշելու են 20-րդ դարի՝ մարդկության դեմ կատարված ամենամեծ ոճրագործություներից մեկի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
20-րդ դարում ցանկացած նման արհավիրքից հետո մեր ազգը միշտ դրսևորել է իր կենսունակությունը, ապրելու մեծ ցանկությունը` կյանք տալով նոր, ավելի առողջ սերունդների, որոնք կարողացել են ոչ միայն վերացնել դրանց հետևանքները, այլև՝ ապահովել ազգի դիմացկունությունը: Մեր պապերը չեն սահմանափակվել հայտարարություններով կամ բողոքով, այլ դրսևորել են ապրելու և գործելու մեծ ցանկություն: Այդպես է եղել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերից հետո, երբ Ցեղասպանությունից և պատերազմներում մեծ կորուստներից հետո ընտանիքներում ծնվել են բազմաթիվ մանուկներ, այդպես էր նաև 1988 թվականի երկրաշարժից հետո: Ընդ որում, նոր սերնդին, նոր մանուկին կյանք էին տալիս ոչ միայն մարդկային կորուստներ ունեցած ընտանիքները, այլև նրանք, ովքեր հավատացել են մեր վաղվա օրվան, տեսել են մեր ազգի վերածննդի ամենակարևոր նախապայմանը: Եվ այդ ամենն արել են սոցիալ-տնտեսական ավելի ծանր պայմաններում, քան այսօրվա իրավիճակն է։
Ուստի, Հայոց ցեղասպանության նախօրեին ՀՀ կառավարությունը, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, Սփյուռքում գործող մեր կառույցները պետք է հնչեցնեն համազգային կոչ` «Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ»: Այդ մանուկն է, որ 2-3 տասնամյակ հետո շարունակելու է մեր կորսված սերունդների գործը, վառ է պահելու նրանց հիշատակը, հետապնդելու է ազգային և պետական շահերը: Մեր մեծերը հաճախ են ասում, որ «ես կենդանի եմ այնքան, որքան ապրում է ինձ հիշող սերունդս»: Հետևելով այս խոսքին` վերոնշյալ կարգախոսը դառնում է արդիական ու Հայաստանի Հանրապետության կենսագործունեության կարևոր նախապայման:
Այս կապակցությամբ առաջարկում եմ ՀՀ իշխանություններին, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերին, գործարարներին, լրատվամիջոցներին, ՀԿ-ներին լծվել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի նախագծի, որի նպատակը կլինի Հայերի թվի կրկնապատկումը: Ի հիշատակ մեր զոհերի, անվանելով այս նախագիծը «1.500.000 Հայ Արմատ»՝ կոչ անել ամեն հայ ընտանիքին՝ 2014-2016 թվականներին ունենալ առնվազն ևս մեկ երեխա: Միևնույն ժամանակ, ծրագրի շրջանակներում ձեռնամուխ լինել միջոցառումների շարքի, որոնք կխրախուսեն ծնելիությունը: Այդ նույն ծրագրի շրջանակում կարգադրել ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ արագ և հեշտացված կարգով քաղաքացիություն շնորհել Սփյուռքում այս տարիներին ծնված հայ մանուկներին: Հայաստանում ծնված երեխաների համար ՀՀ բանկերում անվճար, ավտոմատ կերպով բացել անվանական հաշվեհամարներ, որոնց վրա դրվող 18 տարվա անձեռնմխելիության պայմանով գումարները կարող են ապագա սերունդներին զգալի աջակցություն լինել և կապել հայրենիքի հետ: Ինչպես նաև հանդես գալ այլ նմանատիպ նախաձեռնություններով:
Վստահ ենք, որ միայն այսօրինակ նախագծերը կարող են լավագույն պատասխանը լինել այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը:
Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տասերորդ տարելիցը։
2004թ. փետրվարին Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը մասնակացում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաև Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը:
Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը և կացնահարել քնած հայ սպային: Սաֆարովը փորձել էր սպանել Մակուչյանին, բայց վերջինիս սենյակի դուռը, բարեբախտաբար, փակ էր եղել:
2006թ. ապրիլի 3 -ին Բուդապեշտի դատարանը մարդասպան Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի, սակայն 2012թ.-ի օգոստոսի 30-ին հունգարական իշխանությունները մարդասպանին արտահանձնեցին Ադրբեջան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը հրամանագիր ստորագրեց Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին:
Գուրգեն Մարգարյանը թաղված է Եռաբլուրում:
Այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին՝ ստանալով այս տարվա հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները։ Դրանցում արտացոլված գումարն աննախադեպ մեծ է։ Ստացված հաշիվներից դժգոհ են թերևս բոլորը։
Ըստ «ՀԷՑ»-ից մեզ տրամադրած պաշտոնական տեղեկությունների՝ այս տարվա հունվարին ՀՀ բնակչությունը սպառել է 359 մլն կվտ/ժամ էլէներգիա, ինչն անցած տարվա հունվարի ցուցանիշից մեծ է ընդամենը 10 տոկոսով։ Բայց դրա դիմաց բնակչությունը վճարել է 13 մլրդ դրամ, ինչն անցած հունվարի ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսով։
Յուրաքանչյուր ընտանիք այս տարվա հունվարին անցածի համեմատ ավել է վճարել միջինը 5 հազար դրամ:
Հայկական ժամանակ
ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին վարչության անդամ են ընտրվել անձինք, որոնց պատերազմին մասնակցել — չմասնակցելու հարցը դարձել է քննարկաման առարկա, իսկ որոշ մարդկանց մասով ասում են, որ նույնիսկ բանակում չեն ծառայել:
ԵԿՄ վարչության անդամ են դարձել պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք:
Շմայսը հիշում է Ալեքսանյանի մասնակցությունն Արցախյան պատերազմին, իսկ այն խոսակցությունները, թե Սամվել Ալեքսանյանը Մեղրիում պեսոկի բիզնեսով է զբաղված եղել ու չի կռվել Ղարաբաղում, Շմայսը News.am -ի թղթակցին ասել է. «Ես պեսոկը չեմ հիշում, բայց 1993թ Մեղրի կռվել է Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ, Սամվել Ալեքսանյանը մեզ հետ կռվել է՝ մեր կողքին»:
Շմայսը և իր հորեղբոր որդիներն այն կռվողներից են եղել, որոնք բիզնեսը զուգակցել են ինքնապաշտպանության հետ, իրենք էլ՝ ազգականների հետ մեկտեղ տարաբնույթ մութ գործերով են զբաղվել այն տարիներին, այնպես որ՝ Ալեքսանյանին սատարողների փորձերը ինքնապաշտպանական շերտ ունեն նաև:
«Էդ Սուրիկ Խաչատրյանին 25 տարի առաջ, երբ ճանաչում էի, էն ժամանակ ոչ մեկը ոչ մի վատ բան չէր ասում: Երբ շան տղեն, զենքը վերցրած, չանթիկը վզին գցած, սահման էր պահում»,- Aravot.am-ին ասել է գեներալ Մանվելը: Թղթակցի դիտարկմանը, թե նրան ազատամարտիկները սահմանին չեն տեսել, ասում են պատերազմի ժամանակ թալանով էր զբաղված, գեներալն ասել է. «Ղալաթ են անում, ես տեսել եմ: Էն ժամանակ թալան կա՞ր»: Իսկ հարցին` տեղյա՞կ է, որ Սուրիկ Խաչատրյանին տարբեր հանցագործությունների մեջ են մեղադրում, նա պատասխանել է. «Երբ որ հանկարծ դատարանով մեղադրանքի որոշում լինի, ես ու դու գնանք մի հատ էլ տանք բերանին»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Երկրապահի համագումարում ղեկավար կազմի անդամ է ընտրվել: Վարչության անդամ է ընտրվել նաև փառապանծ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Երբ Մանվել Գրիգորյանին լրագրողները հարցրել են, թե որտեղ է կռվել Սամվել Ալեքսանյանը, գեներալը պատասխանել է, թե նա եղել է իր բրիգադի սպա: Թե ինչպես, երբ և ում հրամանով է սպայական կոչում ստացել Սամվել Ալեքսանյանը, գեներալը չի ասել:
Պատերազմի ժամանակ հարավային պաշտպանական շրջանում, որտեղ գտնվում էր նաև գեներալ Մանվելի բրիգադը, Սուրիկ Խաչատրյանին բավական լավ են հիշում: Գումարտակների հրամանատարները պատմում են, որ Հորադիզի «մսաղացների» ժամանակ Գորիսի գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանը լքել է դիրքերը, որը պատճառ է դարձել մարդկային մեծ կորուստների:
Փոխարենը, մարտական հրամանատարները պատմում են, որ Սուրիկ Խաչատրյանը «պոստեր» էր տեղադրել հարավային գոտու ճանապարհներին և «համակարգում» էր անցուդարձը: Ի դեպ, այդ ճանապարհով էին անցնում նաև գեներալ Մանվելի «գռուզները»:
Սակայն, եթե մարտական հրամանատարներն այս կամ այն կերպ «հիշում» են Սուրիկ Խաչատրյանին, ապա Սամվել Ալեքսանյանի պարագան նրանց մեծ զարմանք է պատճառել: Օրինակ, Շմայսին հիշում են, ով գեներալ Մանվելի «ադյուտանտն» էր և հարավի հայկական գյուղերում զբաղված էր «ազգին ծառայելով»: Սակայն Սամվել Ալեքսանյանին այդպես էլ չեն հիշում:
Փոխարենը, գեներալ Մանվելը երևի դեռ հիշում է Տողի Արմենչոյին, Էրիկին, Վիգենին, հարյուրավոր քաջ ու նվիրյալ տղաների (թող ներվի նրանց անունները չտալու համար), որոնց կռած հաղթանակի դափնիները բաժին հասան բոլորին, բացի իրենցից: Այդ հաղթանակի վրա Սուրիկ Խաչատրյանը, Սամվել Ալեքսանյանը, պատերազմի այլ «հերոսներ» արագորեն անցան «կապիտալի նախնական» կուտակմանն ու սկսեցին կերտել իրենց հերոսական կենսագրությունը, հաստատելով «պատերազմի իրավունքը», որի տակ Հայաստանում ուզուրպացվեց իշխանությունն ու պետական ինստիտուտները:
Գեներալ Մանվելն այս ամենը լավ գիտե, և եթե համաձայն չլիներ այս իրավիճակին՝ վաղուց ապտակած կլիներ Սուրիկ Խաչատրյանին էլ, շատ շատերին էլ:
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը միաձայն քվեարկությամբ ընտրվել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանն օրեր առաջ դիմում էր ներկայացրել՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնն ազատելու վերաբերյալ:
Փետրվարի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետությունում նոր պատվաստանյութերի սահուն ներդրման և հաջող իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել ռոտավիրուսային վարակների և հեմոֆիլուսային Բ մանրէով հարուցված մենինգիտների (ուղեղի թաղանթի բորբոքում) կանխարգելման և վերահսկման գործընթացներում:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, հայտնի է, որ ռոտավիրուսային վարակները ծանր ընթացքով և ջրազրկումով ուղեկցվող դիարեաների հիմնական պատճառն են: Դրանք տարածված են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Հաշվի առնելով այս հանգամանքները` առողջապահության նախարարությունը 2012թ. նոյեմբերից ներդրեց ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումները: Դրանց արդյունավետությունը դրսևորվեց կարճ ժամանակամիջոցում: Մինչ ներդրումը յուրաքանչյուր տարի ռոտավիրուսային վարակների սեզոնային առավելագույն բարձրացման (փետրվար-մարտ) ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվում էր ռոտավիրուսային վարակներով պայմանավորված առնվազն 50-60 տոկոս հոսպիտալացում: Պատվաստումների ներդրումից հետո` 2013թ. սեզոնին բոլոր տարիքային խմբերում դիտվեց հոսպիտալացման մակարդակի կրկնակի նվազում (2012թ. փետրվար-մարտին` 52%, 2013թ. փետրվար-մարտին` 23%): Նվազումն ակնառու է հատկապես պատվաստման ենթակա տարիքային խմբում` մինչև 1 տարեկան երեխաների շրջանում (2012 թվականին` 196 դեպք, 2013 թվականին` 68 դեպք):
Մանրէային մենինգիտներն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մանկական հիվանդացության, հաշմանդամության և մահացության պատճառահետևանքային կառուցվածքում: Այդ իսկ պատճառով, 2009թ. առողջապահության նախարարությունը ձեռնամուխ եղավ մինչև 1 տարեկան երեխաների շրջանում հեմոֆիլուսային Բ բաղադրիչով հնգավալենտ պատվաստումների իրականացմանը: Ներդրումից հետո 4 տարվա կտրվածքով հանրապետությունում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2.4 անգամ նվազել է մենինգիտներով հիվանդացությունը` 2009թ. 19.3 (100000 մինչև 5 տարեկան երեխաների հաշվարկով), 2013թ` 7.9:
Մենինգիտների վերլուծությունը, ըստ առանձին հարուցիչների (հեմոֆիլուսային, մենինգակոկային, պնևմակոկային, տուբերկուլոզային և այլն), ցույց է տալիս, որ 2009-2010թթ. գրանցված դեպքերի 20-24 %-ը բաժին է ընկել հեմոֆիլուսային Բ վարակին: 2011թվականից հետո հեմոֆիլուսային Բ վարակով մենինգիտի դեպքեր չեն գրանցվել` բացառությամբ 2013թ. 1 դեպքի. չպատվաստված երեխայի մոտ: Մենինգիտներով հիվանդացության նվազումը նպաստել է հանրապետությունում մանկական մահացության և հաշմանդամության իջեցմանը, քանի որ նույնիսկ ճիշտ բուժման դեպքում հեմոֆիլուսային մենինգիտներով հիվանդ երեխաների մինչև 25 %-ի մոտ կարող է դիտվել մահացու ելք, իսկ իսկ մինչև 35%-ի մոտ կարող են մնալ կայուն նյարդաբանական բարդություններ (շարժունակության սահմանափակումներ, մտավոր զարգացման արատներ և լսողության կորուստ):
Օրերս ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ցուցում տվեց` կտրուկ բարելավել ծառայության որակը, շեշտելով, որ այլևս չի հանդուրժվելու նույնիսկ որևէ զանցանք:
Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 9-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության կապակցությամբ ծառայողական քննություն էր իրականացվել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչներ Գևորգ Ասլանյանի և Հայկ Հարությունյանի նկատմամբ: Քննության արդյունքով Ասլանյանը ենթարկվել էր կարգապահական տույժի` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն չկազմելու համար:
Սա միակ թերացումը չէր. բնակչության մեջ որոշակի դժգոհություններ կան այս ծառայության գործունեության նկատմամբ, և բոլորովին պատահական չէր ոստիկանության պետի խիստ ու վերջնագրային ցուցումը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը:
Ու չեղավ: 2014 թվականի փետրվարի 13-ին կրկին ուսումնասիրվեց Գևորգ Ասլանյանի և Հայկ Հարությունյանի համատեղ ծառայությունը, ու պարզ երևաց, որ տեսուչները, մեղմ ասած, հետևություններ չեն արել:
Ճանապարհային ոստիկանության մեքենան կանգնեցված է երկրորդ շարքում, քաղաքացին նստում է ծառայողական մեքենան:
Երկրորդ շարքում են կանգնած և ոստիկանության, և քաղաքացու մեքենաները, տեսուչը ծառայությունն իրականացնում է առանց գլխարկի:
Քաղաքացու հետ շփվելիս տեսուչը ծխում է, հետը խոսում է առանց մեքենայից իջնելու:
Դարձյալ` առանց գլխարկի:
Մութն ընկնելուց հետո ծառայությունն իրականացնում է առանց լուսային բաճկոնի, քաղաքացին այստեղ էլ անարգել նստում է ծառայողական մեքենան:
Ամենատարածված խախտումներից մեկն էլ, որը միայն այս տեսուչներին չի վերաբերում, քաղաքացիների հետ երկար-բարակ, անհարկի պարզաբանումներն են: Քիչ չեն նաև դեպքերը, երբ տեսուչները չեն գրանցում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Իսկ թե ինչու չեն գրանցում` կպարզի իրականացվող ծառայողական քննությունը:
Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Գևորգ Ասլանյանն ու Հայկ Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում: Նշենք նաև, որ քաղաքացու դիմումի կապակցությամբ նույն տեսուչների նկատմամբ ստուգում է իրականացվում նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնում:
Ճանապարհային ոստիկանության ծառայության որակը բարձրացնելուն ուղղված միջոցառումները շարունակվում են:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երեք մեքենավարներ՝ Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանը, հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք մասնակցել էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային:
«Ազատության» հետ զրույցում աշխատանքից ազատվածներից Անդրանիկ Գևորգյանը փոխանցել է, որ իրենց աշխատանքից հեռացրել են առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու:
«15 տարի աշխատում ենք մետրոպոլիտենում, որևէ նկատողություն չենք ստացել: Այսօր տնօրինությունը ընդամենը տեղեկացրել է, որ գործատուի ցանկությամբ պայմանագիրը խզվում է»,-նշել է Անդրանիկ Գևորգյանը:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.