Հայաստանի Հանրապետությունում նոր պատվաստանյութերի սահուն ներդրման և հաջող իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել ռոտավիրուսային վարակների և հեմոֆիլուսային Բ մանրէով հարուցված մենինգիտների (ուղեղի թաղանթի բորբոքում) կանխարգելման և վերահսկման գործընթացներում:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, հայտնի է, որ ռոտավիրուսային վարակները ծանր ընթացքով և ջրազրկումով ուղեկցվող դիարեաների հիմնական պատճառն են: Դրանք տարածված են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Հաշվի առնելով այս հանգամանքները` առողջապահության նախարարությունը 2012թ. նոյեմբերից ներդրեց ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումները: Դրանց արդյունավետությունը դրսևորվեց կարճ ժամանակամիջոցում: Մինչ ներդրումը յուրաքանչյուր տարի ռոտավիրուսային վարակների սեզոնային առավելագույն բարձրացման (փետրվար-մարտ) ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվում էր ռոտավիրուսային վարակներով պայմանավորված առնվազն 50-60 տոկոս հոսպիտալացում: Պատվաստումների ներդրումից հետո` 2013թ. սեզոնին բոլոր տարիքային խմբերում դիտվեց հոսպիտալացման մակարդակի կրկնակի նվազում (2012թ. փետրվար-մարտին` 52%, 2013թ. փետրվար-մարտին` 23%): Նվազումն ակնառու է հատկապես պատվաստման ենթակա տարիքային խմբում` մինչև 1 տարեկան երեխաների շրջանում (2012 թվականին` 196 դեպք, 2013 թվականին` 68 դեպք):
Մանրէային մենինգիտներն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մանկական հիվանդացության, հաշմանդամության և մահացության պատճառահետևանքային կառուցվածքում: Այդ իսկ պատճառով, 2009թ. առողջապահության նախարարությունը ձեռնամուխ եղավ մինչև 1 տարեկան երեխաների շրջանում հեմոֆիլուսային Բ բաղադրիչով հնգավալենտ պատվաստումների իրականացմանը: Ներդրումից հետո 4 տարվա կտրվածքով հանրապետությունում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2.4 անգամ նվազել է մենինգիտներով հիվանդացությունը` 2009թ. 19.3 (100000 մինչև 5 տարեկան երեխաների հաշվարկով), 2013թ` 7.9:
Մենինգիտների վերլուծությունը, ըստ առանձին հարուցիչների (հեմոֆիլուսային, մենինգակոկային, պնևմակոկային, տուբերկուլոզային և այլն), ցույց է տալիս, որ 2009-2010թթ. գրանցված դեպքերի 20-24 %-ը բաժին է ընկել հեմոֆիլուսային Բ վարակին: 2011թվականից հետո հեմոֆիլուսային Բ վարակով մենինգիտի դեպքեր չեն գրանցվել` բացառությամբ 2013թ. 1 դեպքի. չպատվաստված երեխայի մոտ: Մենինգիտներով հիվանդացության նվազումը նպաստել է հանրապետությունում մանկական մահացության և հաշմանդամության իջեցմանը, քանի որ նույնիսկ ճիշտ բուժման դեպքում հեմոֆիլուսային մենինգիտներով հիվանդ երեխաների մինչև 25 %-ի մոտ կարող է դիտվել մահացու ելք, իսկ իսկ մինչև 35%-ի մոտ կարող են մնալ կայուն նյարդաբանական բարդություններ (շարժունակության սահմանափակումներ, մտավոր զարգացման արատներ և լսողության կորուստ):
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 11:53Անսպասելի բացահայտում. գեյ տղամարդիկ և բիսեքսուալներն ավելի հաճախ են տառապում մաշկի քաղցկեղով
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.