04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...ՀՀ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները համատեղ հայտարարությունը.
«Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հասարակության ընդվզումը նոր զարգացումներ է արձանագրում: Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, որ նվազում են մարդկանց իրական եկամուտները՝ արդեն ամբողջական աշխատանքային կոլեկտիվներ են բողոքի ակցիաներ կազմակերպում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, էլեկտրական ցանցերի աշխատակիցների՝ վերջին օրերի բողոքը սեփական շահերը պաշտպանելու մեր քաղաքացիների վճռականության դրսևորումն են: Շատ կարևոր է, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կանգնած են նրանց կողքին, ինչը քաղաքացիական հասունության նոր որակ է հաղորդում օրինական պայքարին:
ՀՀ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները անթույլատրելի ու դատապարտելի են համարում Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի՝ իրենց լիազորությունները գերազանցող մեկնաբանություններն ու պարզաբանումները, որոնք հակասում են Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը: Մենք ակտիվ, պայքարող, գիտակից քաղաքացիներին, երիտասարդներին կոչ ենք անում ավելի լայն թափով ու կազմակերպվածությամբ շարունակել պայքարը: Բոլոր գործատուներին հորդորում ենք՝ հետևել Սահմանադրական դատարանի իրավական պահանջին, բացառել աշխատակիցների հանդեպ ճնշումներն ու սպառնալիքները:
Մենք համոզված ենք՝ միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել, ետ կանգնել հասարակության ու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը ոտնահարող, վստահության խոր ճգնաժամ առաջացնող գործելաոճից: Մենք վստահ ենք՝ միայն հզոր շարժման առկայությամբ է հնարավոր հասնել Սահմանադրական դատարանի՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչող որոշմանը: Մենք ամբողջովին սատարում ենք մեր քաղաքացիների արդարացի շարժմանը և պատրաստ ենք անմիջական մասնակցությամբ շարունակել պայքարը մինչև հաղթանակ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
«Ժառանգություն» խմբակցություն
«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով’ 2014 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելացել է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական կազմակերպություններ: Չնայած դրան, նկատվում է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերի նվազում: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը: Վերջին շաբաթների ընթացքում հոսպիտալացված հիվանդների մոտ դիտվել է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքի աճ:
Այսպիսով, տարածաշրջանի հարավային երկրներում 80% դեպքերում արձանագրվել է գրիպի Ա(H1N1)pdm09 ենթատեսակը, իսկ արևմտյան հատվածի երկրներում հիվանդների 54% դեպքում դիտվել է գրիպի Ա տեսակի (H3N2) ենթատեսակը:
Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում: Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում ներկայումս արձանագրվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում’ գրիպի Ա տեսակի և՛ H1N1պնդ09, և՛ H3N2 ենթատեսակները:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում’ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Վերջինս պայամանավորված է առաջնային բժշկական օգնության կազմակերպություններ դիմելիությամբ:
Հանրապետությունում ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ առկա չեն, իսկ հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնց նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը և ադենովիրուսները:
Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով’ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
— խուսափե´ք հիվանդների հետ շփումից
— եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը
— եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ
— հագնվե´ք եղանակին համապատասխան
— պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը
— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ
— հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արմեն Աշոտյանը այն մարդը չէ՛, ով կարող է դատել ինչի առիթ ունեմ և ինչի առիթ՝ ոչ:
Բայց որպես ԱԺ պատգամավոր հավաստիացնում եմ՝ նա դեռ առիթ կունենա պատասխան տալու, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել Երևանի տնտեսագիտական համալսարանն ու Գյուղատնտեսական համալսարանը դարձնել քաղաքական (հանրապետական) խուլիգանների որջ:
Իսկ Մարտի 1-ի թեմայով մենք դեռ խոսակցություն կունենանք իր նախկին և ներկա բոսերի հետ»:
Փետրվարի 6-ին «Հժ»-ն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին խնդրել էր մեզ տրամադրել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից սլավոնական համալսարանին պատվիրած՝ արտագաղթի ուսումնասիրության արդյունքները, որոնք, ըստ համալսարանի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի, պետք է հրապարակվեին այս տարվա հունվարի 24-ին։
Հիշեցնենք, 2013թ. պետբյուջեից 13 միլիոն դրամ էր հատկացվել արտագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար։ Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան ձեր 06.02.2014թ. հարցման՝ հայտնում եմ, որ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման պետական ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին կնքված պայմանագրով կատարված ուսումնասիրման արդյունքների հրապարակում նախատեսված չէ»:
Հայկական ժամանակ
Հայաստանի ագրարային համալսարանի մի շարք ուսանողներ հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Երեկ մի շարք անձինք խոչընդոտեցին ՀԱԿ ակտիվիստների կողմից թռուցիկների բաժանումը, ինչը սահմանադրությամբ վերջիններիս տրված իրավունքն է: Ցավալիորեն այդ «մի շարք անձանց» շարքում էին ՀԱԱՀ-ի ուսխորհրդի և դասախոսական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ: Ուսխորհրդի, որը վեր է ածվել ՀՀԿ-ի տարածքային կառույցի, ուսխորհրդի, որը Երիտասարդական հիմնադրամների միջոցով տրամադրելով «կրթաթոշակներ», ուսանողներին է մատուցում Հանրապետական կուսակցության կուսակցական տոմսերը, հետագայում էլ՝ վերջիններիս օգտագործում ՀՀԿ-ի շահերը սպասարկելու համար:
Հաճախ է խոսվում ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացված լինելու անհրաժեշտության մասին: Սակայն ԲՈՒՀ-ը ոչ թե պետք է լինի ապաքաղաքականացված, այլ ապակուսակցականացված:
Ելնելով այս ամենից մենք, ՀԱԱՀ-ի որոշ ուսանողներ, գտնում ենք, որ ԲՈՒՀ-ը պետք է մասնակից դառնա քաղաքականությանը և լինի ապակուսակցականացված: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ուսխորհուրդները և կրթական համակարգը առհասարակ մաքրել նմանատիպ թափթփուկներից:
Նման անձինք չեն կարող ներկայացնել ՀԱԱՀ-ն: ՀԱԱՀ-ն «հայկուլիկները» չեն, ՀԱԱՀ-ն այստեղ ուսանող և դասավանդող բազմաթիվ արժանապատիվ ՀՀ քաղաքացիներն են:
Հետևաբար մենք հայտարարում ենք, որ այսուհետ մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից բխող այն բոլոր ակցիաները, գործընթացները, որոնք կխոչընդոտվեն փուչիկ կարենների, հայկուլիկներ, սաքուլիկների և նմանատիպ այլ ուլիկների կողմից, թափանցելու են համալսարաններ:
Առաջին քայլը արված է: Այսօր, ՀԱԱՀ-ի լսարաններում ևս բաժանվել են թռուցիկներ»:
Գործադիրը համաձայնություն է տվել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000թ. փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև նույն համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրերի կնքումը բխում է ՀՀ շահերից, քանի որ փաստաթղթերը Հայաստանի համար հնարավորություն են ստեղծում մասնակցել արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրմանն ու առավել արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովմանը:
2013թ. չորրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ավելի քան 250 անձնագիր, որոնց համար պետտուրք չի գանձվել: Այդ գումարը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանն է հատկացրել մոտ 17 մլն դրամ, որը պետք է վճարվի պետական բյուջե:
Կառավարության որոշմամբ և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մեղմացվել է Իրաքի հետ վիզային ռեժիմը:
ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Լրատվամիջոցներում, տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ ՀՀ Ազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, հաճախ հնչում են պարզաբանումներ, մեկնաբանություններ, որոնց հեղինակը որպես ազգային անվտանգության նախկին փոխնախարար ներկայացող Գուրգեն Եղիազարյանն է:
Հարցերին նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, շատ անգամ զավեշտի հասնող մեկնաբանությունները, հիվանդ երևակայությամբ ծնված հայտարարությունները հարկավ հանրության աչքին ևս մեկ անգամ երևալու, իր մասին հիշեցնելու համար են: Սակայն դա շատ վիրավորական է և զարյույթ է առաջացնում Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների և Գուրգեն Եղիազարյանին իսկապես ճանաչող մարդկանց մոտ: Քաղաքական դաշտում այդպես էլ իր տեղը չգտած, պարբերաբար կուսակցություններ ու քաղաքական թիմեր փոխած այս անձնավորությունն առանձնակի ուշադրության արժանի էլ չէ, բայց երբ փորձում է հանդես գալ, որպես <<վաստակավոր հետախույզ>> և մասնագիտական եզրակացություններ անել, վիրավորելով իրենց աշխատանքին իսկապես նվիրված, արհեստավարժ մասնագետներին, հարկ ենք համարում հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու համար հրապարակել որոշ փաստեր, որոնք կդիմակազրկեն Գուրգեն Եղիազարյան կոչվածին:
Նախկին միլիցիոներ Գուրգեն Եղիազարյանը ՆԳՆ կադրերի տրամադրության տակ էր, երբ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանի հետ ունեցած բարեկամական կապի շնորհիվ նշանակվեց ԱԱՊՎ պետի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 7-8 ամիս: Լինելով ղեկավար պաշտոնում՝ նա այդպես էլ չկարողացավ հասկանալ Ազգային անվտանգության համակարգի էությունն ու նշանակությունը, աշխատանքային նրբություններն ու յուրահատկությունները:
Պաշտոնի նշանակվելուն պես Գուրգեն Եղիազարյանը սկսեց կարգադրել հակահետախուզության աշխատակիցներին զբաղվել մի բանով, որը նրանց գործառույթներին բնորոշ չէր, գործունեության ոլորտի հետ ընդհանրապես կապ չուներ` բացահայտել կեղծ կոնյակի արտադրությամբ, բենզինի վաճառքով զբաղվողների և այլ հաջողակ տնտեսվարողների ինքնությունը: Պարբերաբար իր աշխատասենյակում «հյուրընկալում» էր հայտնի բիզնեսմենների և նրանց հետ «զրույցներ» ունենում:
Ապարանից եկած միջին տարիքի «գուշակ» կնոջ հետ նրա ամենօրյա հանդիպումներից հետո, ցուցումների տարափ էր թափվում հակահետախուզության աշխատակիցների վրա` ատոմակայանին, գնացքներին, ավտոմեքենաներին և այլ օբյեկտներին սպառնացող վերահաս վտանգների, պայթյունների մասին: Այս գուշակի «կանխատեսումներից» հետո բավականին ուժ ու միջոցներ էին կենտրոնացվում այդ ուղղություններով` խաթարելով համակարգի բնականոն աշխատանքը, և ոչ մի անգամ այդ «կանխատեսումները» չէին հաստատվում, իսկ Գուրգեն Եղիազարյանը դարձյալ ոչ մի հետևություն չէր անում: Ավելին, հավատացնում էր, որ ինքը ևս կապեր ունի տիեզերական ինչ-ինչ ուժերի հետ և շատ դեպքերում չհասկանալով , թե մենք ինչով ենք զբաղված, փորձում էր արտերկրային ինչ-որ ուժերի ազդեցությամբ մտնել մեր գործելաոճի մեջ ու թելադրել:
Գ. Եղիազարյանը ունակ էր ափերից դուրս գալ և անվայել վարք դրսևորել, եթե օպերատիվ աշխատակիցը, ինչ-որ փաստաթղթում, նրա ստորագրությունից ավելի բարձր տեղում էր ստորագրել: Ելնելով իր նախկին աշխատանքային փորձից նա չէր կարողանում պատկերացնել, որ հակահետախուզության օպերլիազորը կարող է և չտարբերել թմրանյութի մի տեսակը մյուսից` ամոթանք էր տալիս «չեռնյաշկան-պլանից» չտարբերողին: Նման վարքագծի պատճառներից մեկն էլ հավանաբար այն էր, որ Գուրգեն Եղիազարյանը իրեն թույլ էր տալիս պարբերաբար աշխատանքի ներկայանալ ոչ սթափ վիճակում, որը մեր հաստատությունում բնավ ընդունված չէ: Գալիս էր հարբած, ատրճանակը դնում սեղանին և ննջում բազկաթոռին:
Ռազմաարդյունաբերական համալիրները սպասարկող ազգային անվտանգության աշխատակիցներին Գուրգեն Եղիազարյանը կարգադրում էր աշխատել միայն համալիրի տնօրենի քարտուղարուհու հետ, իսկ մնացած միջոցներն ու մեթոդները անհուսալի ու ավելորդ էր համարում: Եվ այս մարդը մեզ սովորեցնում է լրտեսների հետ «պայքարելու» ձևերը:
ԱԱԾ աշխատակիցներն լավ են հիշում նաև նրա վարքը մեկուսարանում, ուր նա կարող էր ձեռքերին ազատություն տալ, ստիպողաբար կեղծ ցուցմունքներ կորզել և դրանով իսկ խաղալ մարդկային ճակատագրերի հետ: Գուրգեն Եղիազարյանն այդ մի քանի ամսվա ընթացքում այնպիսի ատելություն առաջացրեց, որ, չդիմանալով նման գործելաոճին, ԱԱ քննչական վարչության փորձառու պետ Վլադիմիր Սարգսյանը ստիպված եղավ հեռանալ համակարգից: Նրա համար շատ ծանր էր, որ երկար տարիներով ստեղծված համբավը, հատուկ մթնոլորտը ինչ-որ մեկը կարող է իր անբարո վարքով կազմաքանդել: Միայն Դավիթ Շահնազարյանի շնորհիվ հնարավոր եղավ համակարգ վերադարձնել իսկապես պրոֆեսիոնալ այդ աշխատակցին:
Գուրգեն Եղիազարյանն, ընկնելով մտածածին սենսացիաների ետևից, անգամ փորձեց կուսակցություններից մեկի դեմ ստեղծել շինծու, վարկաբեկիչ փաստեր` սուտը ճշմարտության տեղ մատուցելով: Մեծ դժվարությամբ հաջողվեց կասեցնել գործընթացը:
Նրա պարզունակ ուղեղը այդպես էլ չընկալեց, որ ազգային անվտանգությունը ունի գործունեության որոշակի առանձնահատկություններ և կաննոներ, պահանջում է մասնագիտական որակներ ու հմտություններ: Նրան հասու չեղավ, որ այս ոլորտում յուրաքանչյուր չմտածված «նորամուծություն» կարող է սպառնալիք դառնալ պետության անվտանգության համար:
Այժմ էլ իր կենսագրության նշյալ 7-8 անփառունակ ամիսները Գուրգեն Եղիազարյանն ուռճացնում է և ներկայանում որպես ազգային անվտանգության «պրոֆեսիոնալ» ու երկարամյա աշխատանքային փորձ ունեցող պաշտոնյա, ով իբր տիրապետում է համակարգի նրբություններին ու գործելաոճին: Հասկանալի է, որ դրանով նա փորձում է ինչ-որ կերպ կարևորել իր անձը և ազգային անվտանգության համակարգի մասին պատկերացում չունեցող իր գործընկերների մոտ լուրջ մասնագետի տպավորություն թողնել: Իրականում նա ինչ չափով առնչություն ունի Ազգային անվտանգության համակարգի հետ և արդյոք ունի բարոյական իրավունք խոսելու ազգային անվտանգության համակարգի շուրջ՝ պարզ է դառնում վերոշարադրյալից: Ինչ վերաբերում է նրա ներկայիս «գործունեությանը», ապա ժամանակին պատասխանատվության չենթարկվելը, ըստ երևույթին, նրան ամենաթողության պատրանքով է համակել և պատուհաս դարձրել հանրության համար:
ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի մասին մասնագիտական գնահատականներ փնտրելիս դիմել Ազգային անվտանգության ծառայությանը կամ վետերաններին, այլ ոչ թե պատահական մարդկանց, որոնք շատ հեռու են մեր համակարգից և, Աստծո սիրո, մի նշեք, որ նա մեր ծառայակիցն է եղել թեկուզ մի քանի ամսով, այն չափազանց վիրավորական է մեզ համար»:
Կրթության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե արտերկրում ուսանելու համար գրավ սահմանելով` փակում են բոլոր դռները, որոնցով մարդիկ խուսափում են ծառայությունից։
Իրականում, իհարկե, իշխանությունները ոչ թե «փակում են դռները», այլ այդ դռներից օգտվելու համար հստակ գին են սահմանում՝ 8,5 միլիոն դրամ (մոտ 21 հազար դոլար)։ Այսինքն՝ դռները փակում են միայն նրանց առաջ, ովքեր այդքան փող չունեն։ Սա նույնն է, թե բանտապետը հայտարարի՝ կալանավորները կարող են հանգիստ վճարել, ասենք, 21 հազար դոլար և հանգիստ գնալ տուն, ընդ որում՝ այդ որոշմամբ ինքը վերացնում է բանտից փախչելու բոլոր հնարավորությունները։ Եվ նա մեծ հաշվով իրավացի կլինի, որովհետև վճարելն ու տուն գնալն արդեն ոչ թե փախուստ է, այլ գործարք։ Եթե պահակներին կաշառեր և բանտից դուրս գար՝ այ դա կլիներ փախուստ:
Չորրորդ ինքնիշխանություն
Փետրվարի 14-ի երեկոյան երիտասարդները կճաշակեն աղի բլիթ, իսկ փետրվարի 15-ին կնշեն Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը։
Հայ առաքելական եկեղեցին տարբեր միջոցառումներ է կազմակերպել Սուրբ Սարգսի տոնի համար։ Qahana.am-ից տեղեկանում ենք, որ այդ օրը մատուցվելու է սուրբ պատարագ, իսկ երեկոյան կլինի համերգային ծրագիր:
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Նշենք, որ փետրվարի 15-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում (որոնք թեմում 3-ն են՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգիս) կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժ.22.00-ը:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.