01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումՀունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հայկ Մակարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Տեսակցության արգելքը հանել են: Մեր պայքարի առաջին պտուղները ստացանք: Այժմ գնում եմ պապայի մոտ, իսկ հետո կշարունակենք պայքարը հանուն նրանց ազատության:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ: ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ»:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով մեծ աղմուկ հանած ձեռնարկին, ֆեյսբուքի իր էջում գրել է.
«FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրները» Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից են: Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է:
Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:
Երեկ հայտնի դարձավ, որ օրերս ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում միջադեպ է տեղի ունեցել՝ ինչի հետևանքով երեկ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակով Երևանի ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի 18-ամյա բնակիչ Մհեր Խլղաթյանը։ Հոսպիտալից երեկ մեզ հայտնեցին, որ զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հայտնեցին նաև, որ զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել թոքաբորբ ախտորոշմամբ։ Նշենք, որ Խլղաթյանը բանակ էր զորակոչվել ընդամենը 27 օր առաջ՝ դեկտեմբերի 18-ին։
Մեր ունեցած տեղեկություններով՝ մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի հետ կապված խնդիր։ Ըստ որոշ տեղեկությունների, զորամասի բուժկետում զինծառայողի նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները։ Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո միայն տեղափոխել են Երևան։ Մհերը բանակ էր զորակոչվել 2013թ. ղեկտեմբերի 18-ին, Կենտրոնի զինկոմիսարիատի կողմից. նա բնակվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ քրոջ և մոր հետ, իսկ հայրը գտնվում է արտասահմանում։
ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը երեկոյան մեզ հայտնեց, որ զինծառայողի գիտակցությունը տեղն է:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի` «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» (ԵԹԿՊԻ) պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն և նշանակումը:
Քաղաքական, հասարակական գործիչներն են իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:
Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի գրառումները.
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյան.
«Ժողովուրդ ջան, ասում եմ մարդ ինչքա՞ն ՏԽՄԱՐ պետք է լինի, որ ԿԲ–ի նախագահ նշանակի ու տաս տարի այդ պաշտոնին պահի մի մարդու, որը հիմա, «պարզվում» է, տնտեսությունից ոչինչ չի հասկանում («անհույս» է), հոգևոր և մտավոր դեգրադացված է (այսինքն՝ «հիվանդ» է)… »:
Նիկոլ Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանը` շարքային ընդդիմադիրի դերում, քամի տատանողի ամպլուայով…
Իսկ գուցե Հյուսիսային պողոտայում անժամկետ նստացու՞յց սկսի իր հավատարիմ բանկիր Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով, որի հետ միասին վաճառեցին ՀՀ ոսկու պաշարները:
Դավիթ Սանասարյան.
Քոչարյանը բարձրացել է քյանդրբազի լարի վրա…
Նախ առանձացնեմ մի քանի մեսիջներ.
1. Մեսիջ ՀՀԿ պատգամավորների մի մասին, օգնեք գամ, ձեր համար լավա լինելու.
2. Մեսիջ Տիգրան Սարգսյանին վրա տվող իր “ընդդիմացողներին”. գազ տվեք բլին.
3. Մեսիջ Ռուսաստանին՝ ես քու հավատարիմ գուբերնատորն եմ.
4. Մեսիջ իշխանությունից դժգոհ զանգվածին, ես ամեն ինչ տեսնում եմ, ու կփոխեմ եթե հետ գամ.
5. Մեսիջ Սերժ Սարգսյանին. ախպեր, քեզ բան չեմ ասում, բայց դե էս իմ լակոտին պիտի քացու տակ քցեմ, որ կարողանամ հետ գամ…
Մեսիջ Դավիթ Սանասարյանի՝
1. Ты кто такой?, վերցրու քո անբաժանելի մասնիկներին ու Давай, до свидания…
2. Տիգրան Սարգսյան, տղա ես դուրս արի ծառայի քո հոգեբանությունից, Քոչարյանը իր ձեռքն է վերցրել ստրուկներին հնազանդեցնելու իր մտրակը, իսկ դու այդ ֆոնի վրա նրան ազգային հերոս ես ասում…
Կարեն Ավագյան
Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի։ Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը։ Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել՝ ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և կուտակված փորձն ուսանողներին փոխանցելով, ինչպես արվում է շատ երկրների նախկին նախագահների կողմից։
Առաջին հարցազրույցին չարձագանքեցինք՝ մտածելով, որ մարդը փորձում է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում ծագած շատ խնդիրներ և պարզապես ուզում է ամանորյա հետաքրքրություն մտցնել ներքաղաքական կյանքում։
Անկեղծ ասած՝ Քոչարյանից սպասում էինք քաղաքական լուրջ վերլուծություն, անդրադարձ Մաքսային միությանը, Ասոցացման համաձայնագրին, ղարաբաղյան հիմնախնդրին։ Բայց նման ոչ մի բան, փոխարենը՝ օսկանյանական բառապաշարով մի ճառ` համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով։ Եթե ցանկություն չուներ բանավիճել, կարող էր դա չանել։ Մանավանդ եթե խոսքը հիմնավոր ու համոզիչ է լինում, մարդ, որպես կանոն, վիրավորական բառապաշարի օգնությանը չի դիմում:
Ռուբեն Հակոբյան
Առավոտ կանուխ տարբեր լրատվամիջոցներից բազմաթիվ հեռախոսազանգեր էին հնչում՝ պրն. Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին անդրադառնալու խնդրանքով: Խոստացա ծանոթանալ և պատասխանել: Քիչ առաջ կարդացի հարցազրույցը, և, որպեսզի առանձին-առանձին նույն պատասխանը տարբեր լրատվամիջոցներին չփոխանցեմ, որոշեցի համառոտ ներկայացնել իմ մոտեցումները այդ հարցազրույցի վերաբերյալ.
1. Կողմնակից եմ պրոֆեսիոնալ և քաղաքակիրթ մատուցմամբ ցանկացած բանավեճի, առավել ևս, եթե դրանք վերաբերում են մեր պետության կենսական խնդիրներին, ինչն առկա է այս հարցազրույցում: Այս դեպքում, հատկապես ասելիքի մատուցման առումով, հարցազրույցը շահեկանորեն տարբերվում է Ռ. Քոչարյանի մյուս անդրադարձներից:
2. Ըստ էության, պրն. Քոչարյանի մոտեցումները հիմնականում շարունակում և լրացնում են ԱԺ-ում քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած գնահատականներին: Այլ խոսքով՝ պրն. Քոչարյանը իր այս հարցազրույցով ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը այս կարևորագույն խնդիրների հարցում:
3. Չեմ կարծում, որ որևէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծանրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի կառավարության մեջ: Անշուշտ, կառավարությունը ստեղծված իրավիճակի կարևոր պատասխանատուններից է, բայց ոչ հիմնականը: Ի դեպ, կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ իմ ելույթում պրն. Տ Սարգսյանին և ամբողջ կառավարությանը առաջարկեցի հրաժարական տալ, հիմնավորելով, որ երկու տասնամյակ շարունակ ձևավորված այս հակահամակարգին պայմաններում, անհնար է որևէ իրական ծրագիր իրականացնել, անկախ նրանից՝ ով է վարչապետը, կամ ովքեր են կառավարության անդամները: Խնդիրը ձևավորված համակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է ՀՀ նախագահը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է 2013 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցված մահացության դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունը:
Այսպես, ըստ ուսումնասիրության արդյունքների, 2013 թ-ին գրանցվել է մահացության 31 դեպք, որոնցից 5-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 8-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ առողջական խնդրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 4-ը սպանության, որոնցից 1-ը՝ դիտավորյալ, 1-ը` մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման և 2-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով, 3 դեպք՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանք են:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 26 դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, 1 քրեական գործ՝ ենթակայության կարգով ուղարկվել է այլ մարմին, իսկ երեք գործի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը:
Հարուցված քրեական գործերից 4-ի վարույթը հետագայում կարճվել է, 2-ի վարույթը կասեցվել է, 2 գործ ուղարկվել է դատարան, 4 քրեական գործէ գտնվում է դատաքննության փուլում, 1 գործ ենթակայության կարգով ուղարկվել է այլ մարմին: Հարուցված քրեական գործերից 13-ը դեռևս գտնվում են նախաքննության փուլում:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:
— Հայ ընթերցողի համար Լևոն Խեչոյանի հայտնությունը իրական պարգև է: Կարդում եմ նրա գործն ու հաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճվանքով որպես գյուտ էի անելու, իր համար սովորական իրողություններ են:
Կյանքը գիտի և գիտի՝ գրականությունն ինչ է: Մեր դժվար, ինչ-որ տեղ նույնիսկ հակագրական պայմաններում իր ճշմարիտ էջերը շարադրել է: Լավ արձակագիր է գալիս, աշխատում է, իր հացը գրականությամբ է վաստակում, քաջ տղա է, մարմինը նույնպես պինդ, և ես վստահ եմ, որ այսօր և վաղը մեր գրականությունը նրանով է շարունակվելու․․․․
Նշանակում է՝ մեր մշակույթի վերջը չի և հակառակը՝ գրականությունը մի լավ ժամանակի առաջին օրերն է ապրում:
Հրանտ Մաթևոսյան
Անահիտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկել է «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարը:
Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Հարիկրիշնայի հետ:
Այսպիսով, Արոնյանն իր ակտիվում ունի 0,5 միավոր:
Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցը Կարուանան է:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հին եբրայական մի սուրբ գրքի մեջ ասված է. «Եթե սպանես մի մարդու խորտակած կլինես մի ամբողջ աշխարհ »: Այս ճշմարտությունը բացահայտվում է մանավանդ բացառիկ, տաղանդավոր, ճանաչված, սիրված անհատականությունների կյանքով և գործունեությամբ:
Մեզ համար առեղծվածային, անհասկանալի օրենքներով Աստված իր շնորհները առատապես բաշխում է ընտրյալներին: Այսպես է, որ ծնունդ են առնում բոլոր ժողովուրդների կյանքում, բոլոր ժողովուրդների պատմության մեծերը, տաղանդները, հանճարները, արվեստագետները, գրողները… Մեզ համար բնականաբար շատ ցավալի և ծանր էր այս տարվա այն կորուստները, որ ունեցանք մենք՝ բոլորս… Նրանք ունեին իրենց անցած ուղին, իրենց հետքը, իրենց վաստակը և սիրված ու հարգված էին իբրև Հայաստանի քաղաքացի, իբրև հայրենասեր, բայց մանավանդ ստեղծագործող՝ գրող, ճարտարապետ, քանդակագործ, թատերական գործիչ: Երբ մահը գալիս է հանկարծ, անսպասելի, անժամանակ՝ չես հավատում…Ոչ էլ կարողանում ես հաշտվել դրա հետ: Մենք պետք է մխիթարվենք այն մտքով, որ նրանք կան և կմնան կենդանի մեր և գալիք սերունդների գիտակցության մեջ: Փա՛ռք, և լու՛յս, և սե՛ր, և պաշտամունք մեր ազգի արժանավոր որդիների անթառամ հիշատակին… »:
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.