02.05.2024 | 14:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշ ԶԼՄ-ների կողմից հորինվում և շրջանառության մեջ են դրվում Վարդան Ղուկասյանի անձին և ընտանիքին առնչվող բացահայտ սուտ տեղեկություններ:
Ստից նոր ստեր թխելը, դրանցով սնվելը, հասարակությանն ապակողմնորոշելը, շառով տալը դարձել է «վճարովի» աշխատանք, որը , ցավոք, մնում է անպատիժ: Պարզ է դառնում, որ նմանօրինակ շինծու նյութերի տարափը և որոգայթներ լարելը ինչ-որ խմբակների նպատակային և հեռահար պատվերն է:
Ասել և վերստին ասում ենք, որ այս ամենի ետևում, հավանաբար, կանգնած են 2007 թվականին Վարդան Ղուկասյանի նկատմամբ մահափորձն ու 2012 թվականին Կարեն Եսայանի սպանությունն իրականացրած,մինչև կոկորդը արյունի մեջ թաղված մարդասպանները: Այդ հանցագործությունները այդպես էլ մնում են չբացահայտված:
Իսկ մի քանի ԶԼՄ-ներում տարածվող ինտրիգների հեղինակներն այնքան են սանձարձակվել, որ շարունակում են անտեսել, ճզմել-անցնել բոլոր նորմերն ու օրենքները: Մենք չէինք արձագանքի լրատվական այս «ակցիաներին», եթե ակնհայտ չլիներ այս ամենը շոուի վերածելու ոմանց հակումը: Հուդայի ձագերին մեզ մնում է ասել, որ մեր քարավանը գնում է, իսկ շունը` հաչում:
Գլենդելի հայ երիտասարդական կենտրոնի դահլիճում արտակարգ եռուզեռ էր: ԱՄՆ-ի հայ վետերանների նախաձեռնությամբ և անմիջական կազմակերպմամբ կայացավ բուլղարուհի, կինոռեժիսոր, ժուռնալիստ, Արցախյան ազատամարտի մասնակից Ցվետանա Պասկալևային նվիրված երեկոն:
Հանդիսավոր երեկոյի պատվավոր հյուրերի թվում էին նաև Հայաստանի փոխհյուպատոս Եղիա Մանսուրյանը, «Մաշտոց» համալսարանի տնօրեն, դոկտոր Կարպիս Տեր-Եղիայանը, Հայ վետերանների միության պատվավոր անդամներ և հովանավորներ, դոկտոր Սարգիս Մեսրոպյանը, միության հոգեբարձու Հերի Մարշալյանը և այլ պաշտոնատար անձինք:
Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ի հայ վետերանների միության նախագահ, Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Վիգեն Ղազարյանը: Այնուհետև ելույթ ունեցան նաև ԱՄՆ Արևմտյան թեմի հոգևոր հայրերը, որոնք տերունական աղոթքից հետո փոխանցեցին Հովնան և Մուշեղ սրբազանների ուղերձը:
«Մաշտոց » համալսարանի կողմից Կարպիս Տեր-Եղիայանը Ցվետանա Պասկալևային շնորհեց պատվավոր դոկտորի կոչում: ԱՄՆ հայ վետերանների միությունը Պասկալևային շնորհեց պատվավոր անդամի տիտղոս, ինչպես նաև Մայք Վգայթոյի կողմից Կալիֆորնիայի նահանգի ասամբլիայի կողմից նրան շնորհվեց հատուկ պատվոգիր: Պատվոգիր շնորհվեց նաև US Armenian Veteran Association-ին (Ամերիկայի հայ վետերանների միություն) այդ գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:
Երեկոյի վերջում ցուցադրվեց «Ղարաբաղյան վերքերը» փաստավավերագրական ֆիլմը: Վիգեն Ղազարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել էին երեկոյի կազմակերպմանը՝ հանձինս Գլենդելի Ահարոնյան կոմիտեի, և հայ երիտասարդական կենտրոնի տնօրինությանը, որոնք անվճար հատկացրեցին դահլիճը, աջակցելով, երեկոյի կազմակերպման գործին:
«Հայկական Վարկած» -ն, օգտվելով առիթից, փոքրիկ զրույց ունեցավ Պասկալևայի հետ.
—Կարո՞ղ ենք ասել, որ ավարտել եք այն, ինչ ցանկանում էիք անել:
— Իհարկե, իմ աշխատանքը դեռ անավարտ է, քանի դեռ Ղարաբաղյան հարցը լուծված չէ, քանի դեռ Ղարաբաղը կարգավիճակ չի ստացել և մենք չենք տեսնում Ղարաբաղը որպես անկախ պետություն: Երբ լուծվեն այդ խնդիրները, ես կհամարեմ, որ իմ կյանքի գործը՝ Ղարաբաղի հերոսապատումը, որը ես տեսել եմ, գնահատել եմ, և որը միշտ իմ սրտում է, ավարտված է. դա կլինի միայն Ղարաբաղի ճանաչման դեպքում: Իսկ մինչ այդ մեզ բավականին շատ աշխատանք է սպասվում:
—Արդյո՞ք հայ ժողովուրդը իշխանությունները Ղարաբաղի վերջնական լուծման հարցում այսօր դերակատարում ունեն:
— Ես գտնում եմ, որ մենք ևս մեկ անգամ պետք է բոլորին հիշեցնենք, որ Ղարաբաղի հարցի կարգավորման համար պետք է միավորվեն բոլոր գրասենյակները, կազմակերպությունները, պետական կառույցները: Ղարաբաղի ճանաչումը պահանջում է ողջ ուժերի վերջնական համախմբում: Կան ազդեցիկ շատ կազմակերպություններ և անհատներ Հայաստանում, որոնք կարող են և պարտավոր են ազդեցություն ունենալ՝ Ղարաբաղի հարցը ճիշտ լուծելու գործում:
Յուրաքանչյուրը պետք է կատարի իր առաքելությունը և պատասխանատվություն զգա Ղարաբաղի ճակատագրի համար: Ամեն ոք պետք է ասի. «Ես Արցախի դեսպանն եմ, ես պետք է իմ շրջապատից նվազագույնը 20 կամ 50 մարդու դրդեմ մտածել Ղարաբաղի մասին»: Դրա շուրջ պետք է աշխատել հիմա՝ Ղարաբաղի դիվանագիտական և քաղաքական ճանաչման համար, իսկ դա կախված է յուրաքանչյուրիցս: Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանի ներսում, և թե՛ Հայաստանից դուրս ապրող հայերի ակտիվանալու դեպքում կլինի այն արդյունքը, որը մենք ուզում ենք տեսնել: Կարծում եմ, որ աշխարհում արդեն կա նոր քաղաքական սերունդ, որը պատրաստ է լսել ողջ ճշմարտությունը Ղարաբաղի մասին, մենք պարզապես պետք է ներկայացնենք փաստերը, որպեսզի ողջ աշխարհն այդ մասին լսի: Եկեք աշխատենք. Ի գործ:
—Ի՞նչ եք կարծում, հարցի լուծումը մոտ է.
-Շատ քիչ է մնացել, սակայն սա ամենակարևոր քայլն է: Այն կարող է տևել մեկ տարի, միգուցե նաև ավելի քիչ՝ դա կախված է նրանից, թե մենք ինչքան ակտիվ կլինենք, ես կարծում եմ, որ եթե բոլոր հայերը համակենտրոնացնեն իրենց ուժերը, լուծումը կտեսնենք շատ մոտ ապագայում, ինչու չէ նաև այս տարի:
Ես մաղթում եմ, որ Ղարաբաղի անկախության հաղթանակը տոնենք այս նոր՝ 2014 թվականին: Ես ավելի քան համոզված եմ, որ հաղթանակը մոտ է, այնպես որ պետք չէ խնայել ուժերը: Ղարաբաղն արդեն 16 տարի է նոր կյանք է կառուցում՝ ժամանակակից, առանց պատերազմի հետքերի, դա արդեն հաղթանակ է մահի նկատմամբ և պատասխան աշխարհին, որ Ղարաբաղը լինելու է անկախ : Ղարաբաղցիներն ապրում են իրենց հողում ու կառուցում են այն ապագան, որը ցանկանում են իրենց երեխաների համար: Ով կամենում է տեսնել այդ իրականությունը, ուրեմն բարի գալուստ Ղարաբաղ:
[nggallery id=122]
Շարունակվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոք-ակցիաները, որոնց միացել են նաև ճանաչված մարդիկ՝ շոու-բիզնեսի և այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Ռադիո-հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի և «Էմփիրեյ» ռոք խմբի դաշնակահարուհի, երաժիշտ Գիսանե Պալյանի դեպքում օրենքը չի կարող գործել. ծնվել են 1973 թվականին, սակայն նրանք նույնպես դեմ են պարտադիր բաղադրիչին։
Եգոր Գլումովը նշում է, թե հարյուր-հազարավոր մարդիկ կան, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի մեկից հետո, և չի կարող միայն իր մասին մտածել. «Դեմ եմ, քանի որ կարծում եմ, որ մենք պատրաստ չենք, չգիտենք, թե ինչ կկատարվի 30 տարի հետո։ Կուտակել գումարներ՝ տարիներ հետո ծախսելու համար։ Ո՞նց են մարդիկ ստանալու, ի՞նչ տարբերակով»։
«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին հավաք-երթ է նախաձեռնել, որի մասին Գլումովն արդեն տեղյակ էր. «Եթե քաղաքում լինեմ, անպայման կմասնակցեմ»։
Իսկ թե ի՞նչ արդյունք կտան բողոքի ակցիաները, նա ասաց. «Հավատում եմ, որ ուշ թե շուտ արդյունքի կհասնենք։ Ես կարող եմ դրա մասին եթերում խոսել, ասել՝ դեմ եմ, մեկ ուրիշը կարող է այլ կերպ պայքարել։ Ամեն մեկն ինքը պիտի որոշի, թե ինչ անել»։
Գիսանե Պալյանը նույնպես դեմ է համակարգի ներդրմանը՝ համարելով մարդկանց իրավունքների խախտում. «Արագ փոխվող աշխարհում ո՞նց կարելի է գումարներ գանձել՝ հետո ստանալու համար, մանավանդ մեր ժողովրդի սոցիալապես վատ վիճակի դեպքում։ Ինձ համար լրիվ անընդունելի ու անհասկանալի է։ Ես քաղաքացի եմ, և պարտադիր չէ, որ միայն ինձ վերաբերվի։ Հարց, որը հուզում է իմ կողքի մարդկանց, շրջապատին, միգուցե հետագայում իմ երեխաներին։ Մեր մենթալիտետի մեջ կա, երբ որևէ խնդիր մեզ առնչվում է, նոր ենք սկսում բարձրաձայնել»։
Գիսանեն հունվարի 18-ի երթի մասին դեռ չէր լսել, սակայն հետաքրքրություն ցուցաբերեց՝ ասելով, թե ինքն էլ այդ մասին սոցցանցով կտարածի, որ բոլորը իմանան. «Եթե գրաֆիկս թույլ տա, մեծ հաճույքով կմասնակցեմ»։
Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունի նմանատիպ բողոք-ակցիաներից, նա պատասխանեց. «Մեր երկրում չեմ հավատում դրական փոփոխությունների, բայց ինչպես տեղի ունեցավ «100 դրամ» ակցիան երթուղայինների հետ կապված, փոքր-ինչ արդեն հավատի նշույլ կա։ Եթե ինչ-որ բան ուզում ենք փոխել մեր երկրում, պետք է ինքնաբուխ քաղաքացիական շարժում լինի»։
Մարինե Ամիրյան
Մոսկվայի նորակառույց հայկական եկեղեցուն (որն իսկապես հրաշալի կառույց է) կից գործում է թանգարան, որտեղ ներկայացված են Ռուսաստանում գործունեություն ծավալած հայորդիների մասին պատմող բազմաթիվ նյութեր, լուսանկարներ, գրություններ, նամակներ: Այստեղ ցուցադրվում են մի շարք արժեքավոր գրքեր, (այդ թվում նաև հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը»), որոնք թանգարանում են հանգրվանել մոսկվաբնակ բարերարների աջակցությամբ:
Գովելի նախաձեռնություն է, և ասեմ, որ այցելուներն էլ բավականին հետաքրքրությամբ էին ուսումնասիրում ներկայացվածը, սակայն մի հետաքրքիր բաց կար.
Բացատրական գրառումները, չգիտես ինչու, կատարված էին միայն ռուսերեն լեզվով. դրանք երկար էին ու բավականին անընթեռնելի, դա էլ մի կողմ, այցելուներից մեկը, որ ակնհայտորեն արևմտահայ էր, բարձրաձայն դժգոհում էր, որ ինքը ռուսերեն չգիտի ու չի կարողանում կարդալ:
Իրոք, մեր աշխարհասփյուռ ժողովրդի միայն ռուսերեն իմացությամբ հատվածը չէ, որ այցելում է Մոսկվա և հայկական եկեղեցի:
Նախիջևանի և Ռուսատանի թեմն այս հարցը, չգիտես ինչու, չի կարևորել: Հուսով ենք, որ մեր հրապարակումը կօգնի, և Մայր Աթոռի համար լսելի կլինի հայության մի ստվար հատվածի բողոքը:
Ի վերջո, հայ ազգի պատմությանը նվիրված հայկական եկեղեցու տարածքում գործող թանգարանում տեղեկությունները միայն ռուսերեն լեզվով մատուցելը որևէ արդարացում չունի:
Ռ. Ա.
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Տեղի մասնագետների հետ կազմակերպվել և իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) ախտորոշումը և նշանակվել է բուժում:
Պիոդերմիան (մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ) մաշկային հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերն են: Հատկապես վտանգավոր են երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները, որոնց մաշկը և ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ: Առողջ մարդկանց մաշկային ծածկույթների վրա գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկեր: Որոշակի պայմաններում դրանք դառնում են ախտածին` առաջացնելով թարախաբշտիկային հիվանդություններ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների առաջացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ, օրինակ` ժամանակին չմշակված քերծվածքները, կտրած վերքերը, մաշկի մշտական կեղտոտումը, օրգանիզմի գերսառեցումը և գերտաքացումը, վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, հյուծող քրոնիական հիվանդությունները, անձնական հիգիենայի կանոնների խախտումը և այլն: Այս հիվանդությունների խումբը չի կարող ունենալ զանգվածային տարածում և վարակը կարող է առաջանալ վերոհիշյալ գործոնների առկայության պայմաններում:
Հիվանդների առողջական վիճակի հսկողությունը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության ներքո:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գործող նախագահ Կարեն Ավագյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
Երեկ նախկին նախագահի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ։ Ըստ ամենայնի, օրեր շարունակ արբանյակ գրասենյակների տարբեր տրամաչափերի պատասխանները չէին գոհացրել նախկին նախագահին, և որոշել էր հանդես գալ գլխավոր գրասենյակի շուրթերով՝ հավանաբար սիրտը հովացնելու համար։ Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի՝ որևէ մեկի հետ բանավեճի մեջ չմտնելու հայտարարությունը 2 օրվա կյանք ունեցավ։ Ստացվում է՝ մարդը հաստատ պարապ է մնացել ու չի դիմանում չբանավիճելու և յուրաքանչյուր տեսակետ հայտնողին առանձին-առանձին «տեղը դնելու» գայթակղությանը։
Սակայն պետք է նշենք, որ գրասենյակի շուրթերով տարածած հայտարարության մեջ առկա էր էական տարբերություն. այն շարադրված չէր օսկանյանական բառապաշարով, այլ հավատարիմ էր մնացել առաջին հարցազրույցի ձեռագրին, որ հիշեցնում է տարիների խորքից եկող ծանոթ ոճը։ Հայտարարության մեջ նշված էր հանրության իբր դրական արձագանքը Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած հարցերին։
Սակայն այն տպավորությունն էր, թե այդ տեղեկությունները հավաքված էին ճիշտ այնպես, ինչպես իրենց սոցհարցումներն են արվում՝ ցածրորակ քարոզչություն հիշեցնող, մերձավոր շրջապատում կամ գրասենյակի աշխատակիցներից և դռնապանից։ Հակառակ դեպքում կնկատեին այն ողջ, մեղմ ասած, քննադատությունն ու հակափաստարկները, որ հնչում էին նախկին նախագահի հարցազրույցների վերաբերյալ։ Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության՝ արձագանքել Ռ. Քոչարյանի հարցազրույցների սերիալային հավակնություններ ունեցող շարքին:
Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք պաշտոնաթող նախագահի հարցազրույցների շարքի առաջին երկու սերիաներից հետո Հայաստանից ու սփյուռքից եկող իրական արձագանքներին, որպեսզի պատկերը շատ ավելի հասկանալի լինի հարցազրույցների տեքստերը պատրաստող երկու խմբերին:
Այսօր առավոտյան «Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության անդամները հերթական ակցիան են անցկացրել Հանրապետության հրապարակում` հասարակությանն իրազեկելու հունվարի 18-ին ժամը 14-ին Ազատության հրապարակում կայանալիք հավաքի մասին:
Հավաքի մասնակիցները մեքենաների վրա փակցված համապատասխան պաստառներով քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցրել են օրենքի հակասահմանադրականության մասին:
Տեսանյութը՝ Civilnet.am-ի
Թեպետ օրենսդրական հայտնի փոփոխություններից հետո Փարաքարի ճանապարհի կազինոները շատ արագ փակվեցին, սակայն նոր այդպիսի համալիրներ կծլեն, այս անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում: Մեր տեղեկություններով, երկրի մեծահարուստներից մի քանիսն այս շրջանում մտմտում են Երևանի հենց սրտում խաղատնային համալիր բացել, որը, բնականաբար, աստղաբաշխական եկամուտներ կապահովի տիրոջը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ին ուժի մեջ է մտել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով խաղատուն կամ շահումով խաղեր կարող են գործել միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի քաղաքներում: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան ազատ տնտեսական գոտու» տարածքներում կամ Երևանից դուրս գտնվող հարակից տարածքներում կարող են խաղատներ բացել և շահումով խաղեր կազմակերպել միայն այն գործարարները, ովքեր կներդնեն 40 մլրդ դրամ կամ մոտ 100 մլն դոլար և կունենան կառավարության աջակցությունը:
Նշենք, որ վերջերս նաև հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարության աջակցությամբ պատրաստվում է 150 մլն դոլար արժողությամբ նոր կազինո կառուցել Վերին Պտղնի գյուղում: ՀՀ կառավարությունն անցյալ տարվա վերջին հավանություն է տվել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծին, որով թույլատրել է «Օնիրա քլաբ» ընկերությանը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի և հանգստի կենտրոն կառուցել` խաղատուն կամ շահումով խաղ, կամ ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու համար: «Օնիրա քլաբ» ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների ցանկում է:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Այսպես ասած Արտագաղթի ուսումնասիրման հանձնաժողովը մինչև հունվարի 24-ը կհրապարակի իր ուսումնասիրության արդյունքները։ Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, նախնական տեղեկություններ արդեն կան և դրանք աղետալի են։
Հիշեցնենք, Միգրացիոն պետական ծառայությունն առա֊ ջարկելԷր բյուջեից գումար հատկացնել’ արտագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար: Սույն ուսումնասիրությունը գիտության պետական կոմիտեն պատվիրել Էր հայ-ռուսական սլավոնական համալսարանին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում արտագաղթի վերաբերյալ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել էր. որ ուսումնասիրություն է իրականացվում՝ արտագաղթ երևույթի պատճառներն ավելի լավ հասկանալու, շարժառիթներն ավելի մանրակրկիտ հասկանալու համար՝ այն նպատակով, որպեսզի իրենց գործողությունները լինեն արդյունավետ:
ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, ով ևս մասնակցել է ուսումնասիրման աշխատանքներին, երեկ մեզ փոխանցեց, որ «Միգրացիոն հոսքերի վերաբերյալ ընտրանքային հետազոտության» արդյունքները, ըստ պայմանագրի, պետք է պատրաստ լինեն հունվարի 24-ին։ Թվեր նա չցանկացավ նշել՝ խորհուրդ տալով սպասել ուսումնասիրության հրապարակմանը։ Մեր տեղեկություններով, հարցվածների 80 և ավելի տոկոսը արտագաղթը կապել են սոցիալ-տնտեսական, մեղմ ասած, վատ պայմանների, աշխատատեղերի բացակայության հետ:
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պատերազմների ժամանակ, երբ ուզում ես հարձակվես, նախ հետախուզական մարտեր ես սկսում թշնամու դիրքերի ամրությունը, զինվածությունը, ոգին, մարտնչելու պատրաստակամությունը ստուգելու նպատակով: Հիմա էլ Հայաստանի քաղաքական կյանքում են նման «մարտեր» ընթանում…
«Հետախուզվում է» հասարակական կարծիքը, քաղաքական ուժերի, քաղաքացիների՝ հասարակ ընտրողների վերաբերմունքը, արձագանքը և հատկապես հիշողությունը…
Բանավեճը՝ բանավեճ, սակայն դա իմ կարծիքով նմանվում է մութ սենյակում կատու բռնելու փորձին…Թարմ է՝ հիշողությունները «կատվի»… Դա լրիվ անիմաստ գործ է, քանի որ կատուն էլ գիտի, որ ինքը սև է, իրեն բռնել հնարավոր չէ, բռնողն էլ ձեռքերը փրփուրներին է գցում, չնայած ինքն էլ շատ լավ գիտի, որ մութ սենյակում սև կատու բռնելն անլուրջ զբաղմունք է…
Այս «հետախուզական մարտերը, կտցահարումները», հետագա բուռն, «դաժան» քննարկումները, դրանց վերաբերյալ արձագանքներն ապացուցում են վերը նշվածը:
Փետրվարի՞ 18, «Մայդա՞ն»…Ովքե՞ր, ի՞նչ ուժերով, ի՞նչ ռեսուրսներով…
Ախր այդ «պայքարողները» բոլորն էլ կորցնելու շատ բան ունեն…Բոլորը ու շատ-շատ…»:
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում -
02.05.2024 | 02:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.