Գլենդելի հայ երիտասարդական կենտրոնի դահլիճում արտակարգ եռուզեռ էր: ԱՄՆ-ի հայ վետերանների նախաձեռնությամբ և անմիջական կազմակերպմամբ կայացավ բուլղարուհի, կինոռեժիսոր, ժուռնալիստ, Արցախյան ազատամարտի մասնակից Ցվետանա Պասկալևային նվիրված երեկոն:
Հանդիսավոր երեկոյի պատվավոր հյուրերի թվում էին նաև Հայաստանի փոխհյուպատոս Եղիա Մանսուրյանը, «Մաշտոց» համալսարանի տնօրեն, դոկտոր Կարպիս Տեր-Եղիայանը, Հայ վետերանների միության պատվավոր անդամներ և հովանավորներ, դոկտոր Սարգիս Մեսրոպյանը, միության հոգեբարձու Հերի Մարշալյանը և այլ պաշտոնատար անձինք:
Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ-ի հայ վետերանների միության նախագահ, Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Վիգեն Ղազարյանը: Այնուհետև ելույթ ունեցան նաև ԱՄՆ Արևմտյան թեմի հոգևոր հայրերը, որոնք տերունական աղոթքից հետո փոխանցեցին Հովնան և Մուշեղ սրբազանների ուղերձը:
«Մաշտոց » համալսարանի կողմից Կարպիս Տեր-Եղիայանը Ցվետանա Պասկալևային շնորհեց պատվավոր դոկտորի կոչում: ԱՄՆ հայ վետերանների միությունը Պասկալևային շնորհեց պատվավոր անդամի տիտղոս, ինչպես նաև Մայք Վգայթոյի կողմից Կալիֆորնիայի նահանգի ասամբլիայի կողմից նրան շնորհվեց հատուկ պատվոգիր: Պատվոգիր շնորհվեց նաև US Armenian Veteran Association-ին (Ամերիկայի հայ վետերանների միություն) այդ գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար:
Երեկոյի վերջում ցուցադրվեց «Ղարաբաղյան վերքերը» փաստավավերագրական ֆիլմը: Վիգեն Ղազարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել էին երեկոյի կազմակերպմանը՝ հանձինս Գլենդելի Ահարոնյան կոմիտեի, և հայ երիտասարդական կենտրոնի տնօրինությանը, որոնք անվճար հատկացրեցին դահլիճը, աջակցելով, երեկոյի կազմակերպման գործին:
«Հայկական Վարկած» -ն, օգտվելով առիթից, փոքրիկ զրույց ունեցավ Պասկալևայի հետ.
—Կարո՞ղ ենք ասել, որ ավարտել եք այն, ինչ ցանկանում էիք անել:
— Իհարկե, իմ աշխատանքը դեռ անավարտ է, քանի դեռ Ղարաբաղյան հարցը լուծված չէ, քանի դեռ Ղարաբաղը կարգավիճակ չի ստացել և մենք չենք տեսնում Ղարաբաղը որպես անկախ պետություն: Երբ լուծվեն այդ խնդիրները, ես կհամարեմ, որ իմ կյանքի գործը՝ Ղարաբաղի հերոսապատումը, որը ես տեսել եմ, գնահատել եմ, և որը միշտ իմ սրտում է, ավարտված է. դա կլինի միայն Ղարաբաղի ճանաչման դեպքում: Իսկ մինչ այդ մեզ բավականին շատ աշխատանք է սպասվում:
—Արդյո՞ք հայ ժողովուրդը իշխանությունները Ղարաբաղի վերջնական լուծման հարցում այսօր դերակատարում ունեն:
— Ես գտնում եմ, որ մենք ևս մեկ անգամ պետք է բոլորին հիշեցնենք, որ Ղարաբաղի հարցի կարգավորման համար պետք է միավորվեն բոլոր գրասենյակները, կազմակերպությունները, պետական կառույցները: Ղարաբաղի ճանաչումը պահանջում է ողջ ուժերի վերջնական համախմբում: Կան ազդեցիկ շատ կազմակերպություններ և անհատներ Հայաստանում, որոնք կարող են և պարտավոր են ազդեցություն ունենալ՝ Ղարաբաղի հարցը ճիշտ լուծելու գործում:
Յուրաքանչյուրը պետք է կատարի իր առաքելությունը և պատասխանատվություն զգա Ղարաբաղի ճակատագրի համար: Ամեն ոք պետք է ասի. «Ես Արցախի դեսպանն եմ, ես պետք է իմ շրջապատից նվազագույնը 20 կամ 50 մարդու դրդեմ մտածել Ղարաբաղի մասին»: Դրա շուրջ պետք է աշխատել հիմա՝ Ղարաբաղի դիվանագիտական և քաղաքական ճանաչման համար, իսկ դա կախված է յուրաքանչյուրիցս: Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանի ներսում, և թե՛ Հայաստանից դուրս ապրող հայերի ակտիվանալու դեպքում կլինի այն արդյունքը, որը մենք ուզում ենք տեսնել: Կարծում եմ, որ աշխարհում արդեն կա նոր քաղաքական սերունդ, որը պատրաստ է լսել ողջ ճշմարտությունը Ղարաբաղի մասին, մենք պարզապես պետք է ներկայացնենք փաստերը, որպեսզի ողջ աշխարհն այդ մասին լսի: Եկեք աշխատենք. Ի գործ:
—Ի՞նչ եք կարծում, հարցի լուծումը մոտ է.
-Շատ քիչ է մնացել, սակայն սա ամենակարևոր քայլն է: Այն կարող է տևել մեկ տարի, միգուցե նաև ավելի քիչ՝ դա կախված է նրանից, թե մենք ինչքան ակտիվ կլինենք, ես կարծում եմ, որ եթե բոլոր հայերը համակենտրոնացնեն իրենց ուժերը, լուծումը կտեսնենք շատ մոտ ապագայում, ինչու չէ նաև այս տարի:
Ես մաղթում եմ, որ Ղարաբաղի անկախության հաղթանակը տոնենք այս նոր՝ 2014 թվականին: Ես ավելի քան համոզված եմ, որ հաղթանակը մոտ է, այնպես որ պետք չէ խնայել ուժերը: Ղարաբաղն արդեն 16 տարի է նոր կյանք է կառուցում՝ ժամանակակից, առանց պատերազմի հետքերի, դա արդեն հաղթանակ է մահի նկատմամբ և պատասխան աշխարհին, որ Ղարաբաղը լինելու է անկախ : Ղարաբաղցիներն ապրում են իրենց հողում ու կառուցում են այն ապագան, որը ցանկանում են իրենց երեխաների համար: Ով կամենում է տեսնել այդ իրականությունը, ուրեմն բարի գալուստ Ղարաբաղ:
[nggallery id=122]
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
- 14:10Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը
- 12:10Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
- 11:10Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան
- 14:10Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն
- 12:40Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.