Շարունակվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոք-ակցիաները, որոնց միացել են նաև ճանաչված մարդիկ՝ շոու-բիզնեսի և այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Ռադիո-հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի և «Էմփիրեյ» ռոք խմբի դաշնակահարուհի, երաժիշտ Գիսանե Պալյանի դեպքում օրենքը չի կարող գործել. ծնվել են 1973 թվականին, սակայն նրանք նույնպես դեմ են պարտադիր բաղադրիչին։
Եգոր Գլումովը նշում է, թե հարյուր-հազարավոր մարդիկ կան, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի մեկից հետո, և չի կարող միայն իր մասին մտածել. «Դեմ եմ, քանի որ կարծում եմ, որ մենք պատրաստ չենք, չգիտենք, թե ինչ կկատարվի 30 տարի հետո։ Կուտակել գումարներ՝ տարիներ հետո ծախսելու համար։ Ո՞նց են մարդիկ ստանալու, ի՞նչ տարբերակով»։
«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին հավաք-երթ է նախաձեռնել, որի մասին Գլումովն արդեն տեղյակ էր. «Եթե քաղաքում լինեմ, անպայման կմասնակցեմ»։
Իսկ թե ի՞նչ արդյունք կտան բողոքի ակցիաները, նա ասաց. «Հավատում եմ, որ ուշ թե շուտ արդյունքի կհասնենք։ Ես կարող եմ դրա մասին եթերում խոսել, ասել՝ դեմ եմ, մեկ ուրիշը կարող է այլ կերպ պայքարել։ Ամեն մեկն ինքը պիտի որոշի, թե ինչ անել»։
Գիսանե Պալյանը նույնպես դեմ է համակարգի ներդրմանը՝ համարելով մարդկանց իրավունքների խախտում. «Արագ փոխվող աշխարհում ո՞նց կարելի է գումարներ գանձել՝ հետո ստանալու համար, մանավանդ մեր ժողովրդի սոցիալապես վատ վիճակի դեպքում։ Ինձ համար լրիվ անընդունելի ու անհասկանալի է։ Ես քաղաքացի եմ, և պարտադիր չէ, որ միայն ինձ վերաբերվի։ Հարց, որը հուզում է իմ կողքի մարդկանց, շրջապատին, միգուցե հետագայում իմ երեխաներին։ Մեր մենթալիտետի մեջ կա, երբ որևէ խնդիր մեզ առնչվում է, նոր ենք սկսում բարձրաձայնել»։
Գիսանեն հունվարի 18-ի երթի մասին դեռ չէր լսել, սակայն հետաքրքրություն ցուցաբերեց՝ ասելով, թե ինքն էլ այդ մասին սոցցանցով կտարածի, որ բոլորը իմանան. «Եթե գրաֆիկս թույլ տա, մեծ հաճույքով կմասնակցեմ»։
Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունի նմանատիպ բողոք-ակցիաներից, նա պատասխանեց. «Մեր երկրում չեմ հավատում դրական փոփոխությունների, բայց ինչպես տեղի ունեցավ «100 դրամ» ակցիան երթուղայինների հետ կապված, փոքր-ինչ արդեն հավատի նշույլ կա։ Եթե ինչ-որ բան ուզում ենք փոխել մեր երկրում, պետք է ինքնաբուխ քաղաքացիական շարժում լինի»։
Մարինե Ամիրյան
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
- 14:10Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը
- 12:10Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
- 11:10Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան
- 14:10Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն
- 12:40Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.