Հայաստանի ԱԺ պատգամավորներից մեկն օրերս ասել էր, թե երկրում 2,5 միլիոն մարդ Ռուսաստանից եկող միջոցների հաշվին են ապրում: Մի կողմ եմ թողնում փաստը, որ ինքս էլ գիտեմ ընտանիքների, որոնք ոչ մի օգնություն էլ չեն ստանում, բայց ապրում են: Մի ուրիշ մտքի բերեց այս հայտարարությունը. 2,5 միլիոնը… մի՞թե դեռ այդքան մարդ կա երկրում:
Ձմեռվա անքուն գիշերով մտքում սկսեցի հաշվել գյուղի մեր թաղի բնակիչներին: Նրանց, որ ճանաչում էի քսան տարի առաջ: Սարի տակի տունը դատարկ է, այդտեղ սովետական տարիներին էլ միայնակ տատի էր ապրում, մահից հետո որդին չգիտես որտեղից եկավ, մի քանի տարի ապրեց ու նորից կորավ՝ չգիտես ուր: Հաջորդ տունը գյուղական ատամնաբույժինն է, երբեք նեղված չեն եղել, չորս երեխաներից երկուսը դրսում են: Դրա վերի տան կինը լքեց ընտանիքը, երեխաներից մեկը Պիտերում ընկավ բարձրահարկից, մահացավ, մնացածներից տեղյակ չեմ՝ ու՞ր են: Նրանց կողքի տան հայրը սպանվեց Ռուսաստանում, երեք երեխաներն ու մայրը Մոսկվայում են հիմա: Մենք՝ ես ու մի քույրս մշտապես Ռուսաստանում ենք, ծնողներս ու եղբայրս՝ ՌԴ քաղաքացիներ, գնալ-գալու ճամփեքին: Մեր բազմանդամ ընտանիքից միայն երկու քույրերս են մնացել ՀՀ քաղաքացիներ:Մեզնից վեր՝ ընտանիքի չորս զավակներից երկուսը դրսում են: Նրանցից վեր երկու տուն կա, ամենքում երեք արու զավակով, բոլորն էլ դրսում են:
Անցա փողոցի դիմացի երեսը: Վերի երկու տներից հաստատ տեղեկություն չունեմ, ենթադրությամբ չեմ գրի: Դրանցից ցած գյուղի գյուղատնտեսի տունն է, ամենաառաջիններից գնաց Ամերիկա, հետո հոր հետևից մեկնեցին երեք արու զավակներից երկուսն էլ՝ իրենց ընտանիքներով: Մեր դիմացի հարևանը՝ ընտանիքի երկու արու զավակներն իրենց ընտանիքներով դրսում էին, արդեն թոռնատեր, աղջիկն է հերանց տանը տիրություն անում: Նրանց կողքինը՝ երեք զավակներից երկուսը դրսում են, աղջիկը Ուկրաինայում, որդին՝ Մոսկվայում: Նրանցից ցած երկու եղբայրների տներ են, ավագի մեծ աղջիկը դրսում է, փոքրը հանկարծամահ եղավ, որդու հետ են ապրում: Մի տասնյակ տարի Պիտերում թրև գալուց հետո եկավ: Կրտսերը դժբախտ դեպքի զոհ դարձավ, սրա աղջիկն էլ հանկարծամահ եղավ, կինն ու տղան Ռուսաստանում են, տան դուռը՝ փակ: Նրանց հարևանի ավագ որդին էլ Ռուսաստանում սպանվեց, կինը երեխուն առավ-գնաց, փոքր տղան ընտանիքով ապրում է հայրական տանը, ամռանը մեկնում է դրսերում աշխատելու, ձմռանը մի երկու ամիս տանն է լինում:
Եզրակացություն չեմ գրում: Ձմեռվա անվերջանալի գիշերով էսպիսի տխու՜ր- տխուր վիճակագրություն:
Ռուզաննա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
- 14:10Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը
- 12:10Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
- 11:10Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան
- 14:10Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն
- 12:40Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
08.05.2024 | 15:10
08.05.2024 | 14:10
08.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.