03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբի հյուր թատերագետ — հրապարակախոս Լևոն Մութաֆյանը խոսեց նաև իր հիմնական գործի՝ թատերագիտության խնդիրների մասին, նա դժգոհեց, որ թատրոնի համար չկա համապատասխան մթնոլորտ և միջավայր:
Ըստ նրա, խորհրդային տարիներին մշակույթը, թատրոնը մտնում էին պետական հոգածության տակ, իսկ այսօր պետությունն այն ստրատեգիական խնդիր չի դիտարկում:
Մյուս խնդիրը, թատերագետի խոսքով, սոցիալական է. « Որքան էլ ունենք թատրոնի նվիրյալներ, սակայն 45 հազար դրամով դերասանին չես կարող պահել թատրոնում, նրանից ստեղծագործական թռիչքներ չես կարող պահանջել, հիմա դերասանի ուշք ու միտքը, սերիալն է, համերգային ծրագրերը, որպեսզի կարողանա լուծել հանապազօրյա հացի խնդիրը: Երրորդ հանգամանքը, թատրոն- հանդիսատես կապը որոշակիորեն ընդմիջվել է»,-նշեց նա:
Ըստ Լևոն Մութաֆյանի, թատրոնը պետք է գտնի ժամանակի բանալին, որսա, թե ինչ է հետաքրքրում հանդիսատեսին: Նրա կարծիքով, այսօր շատ ավելի տաղանդավոր դերասաններ կան, քան 70-80-ական թվականներին:
«Թատրոնն այսօր ՊՈԱԿ է, որը ղեկավարում են տնօրենները, իսկ դրանք կարող են լինել ապաթատերական մարդիկ. գեղարվեստական ղեկավարի ինստիտուտը վերացել է, դրանք դարձել են կցորդներ»,-նշեց թատերագետը:
Լևոն Մութաֆյանն ընդգծեց, որ շատ հաճախ մարդիկ ասում են, թե հաճախում են թատրոն, բայց երբեմն դժվարանում են անգամ հիշել՝ երբ են գնացել, ինչ ներկայացում են դիտել: «Բիշարյան Հեղինեին, որն իմ ուսանողն էր, մի օր հարցրի՝ թատրոն գնո՞ւմ եք, ասաց՝ հա, իհարկե: Ասացի՝ ո՞ր թատրոնն եք գնում, ասաց՝ էն, որ օպերայի մոտերքն է»,- պատմեց Մութաֆյանը:
Այն խոսակցությունը, թե ինքը վատաբանում է կինոարվեստի և թատերարվեստի ներկայացուցիչներին, քանի որ իր դստերն կարգին դերեր չեն տալիս՝ Մութաֆյանը որակեց էությամբ անբարոյականի հայտարարություն: Նա նշեց, որ գիտի ով է այդ մարդը, սակայն հրաժարվեց որևէ անուն նշել:
Անդրադառնալով իր և Արմինե Գրիգորյանի, Սամվել Գրիգորյանի, Դիանա Գրիգորյանի, Ալբերտ Մկրտչյանի և այլոց հետ իր կոնֆլիկտներին, Մութաֆյանը նշեց, որ զարմացած է, քանի որ իրենք մինչև վերջերս լավ բարեկամներ են եղել. «Ես ֆեյսբուքյան էջում գրառում էի թողել այն մասին, թե Սայաթ-Նովայի 300-ամյակի մոսկովյան խայտառակ համերգը չներկայացրեց Սայաթ-Նովային, բացի Թովմաս Պողոսյանի անսամբլի երկու երգից, Սայաթ-Նովա լավ առումով չկատարվեց»,-նշեց Մութաֆյանը և արդարացավ. «Ես անդրադարձ եմ կատարել կոնֆերանսին, մատուցմանը և քննադատել եմ Սամվել Գրիգորյանին, որ այդ ոճով, ռուսերենի այդ իմացությամբ, այն էլ Կրեմլյան պալատում, համերգ չեն վարում: Գեղցին, խոպանչիական ճաշակը ես գրել եմ հանդիսատեսի վերաբերյալ: Արմինեն հոխորտաց, չնայած հասկանում եմ՝ դա նաև հացի խնդիր է»:
Մեր այն դիտարկմանը, թե Սամվել Գրիգորյանը շատ պատրաստված և ռուսերեն լեզվին տիրապետող հանդիսավար է, Մութաֆյանն ասաց. «Սամվել Գրիգորյանից շատ ավելի շնորհալի, ռուսերենին տիրապետող երիտասարդներ կան, որոնք կարող են համերգներ վարել», բանախոսը, սակայն, անուններ չնշեց:
«Ալբերտ Մկրտչյանը զանգեց, ներեղություն խնդրեց՝ ասելով, որ իրեն շփոթմունքի մեջ են գցել, ասել, թե իբր ես իր փոխարեն հարցազրույց եմ տվել», — այս մասով էլ՝ որպես պարզաբանում, տեղեկացրեց թատերագետը:
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք Սարդարապատ գյուղում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնաձիգից կրակոցներ են արձակել օրերս Ռուսաստանից վերադարձած մի տղամարդու վրա:
Վերջինս տեղում մահացել է, իսկ կրակոցներ արձակողներն ավտոմեքենայով դիմել են փախուստի: Այս պահին Սարդարապատ գյուղ են ժամանում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ-քննչական խմբերը՝ մարզի ոստիկանապետ Գագիկ Ավետիսյանի և քննչական բաժնի պետ Թեմուր Ջնդոյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, արմավիրցիներն իրեն հայտնել են, որ սպանվածը Արմեն Եփրեմյանն է՝ «Ստուկաչ» մականունով: Արմավիրում նրան ավելի շատ ճանաչում են «Թեփ Արմեն»:
Սպանվելուց առաջ նա գյուղում մասնակցել է թաղման արարողության և թաղումից հետո այցելել է իր աներոջ տուն և այնտեղից դուրս է եկել գյուղամեջ, որտեղ էլ սպանվել է: Նրա հետ է եղել նաև ընկերը, ով արդեն մահացածին տեղափոխել է Արմավիրի հիվանդանոց: Արմավիրցիները ֆոտոլրագրողին հայտնել են նաև, որ սպանվածը 10 տարի դատապարտված է եղել ազատազրկման և պատիժը կրել է ՌԴ-ում:
Արդեն Արմավիրի մարզ են ժամանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանի, վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով: Մանրամասնրը՝ քիչ ուշ:
«…Թույլ տվեք մի փոքրիկ պատմություն ներկայացնել։ Մինչև 1980-ականների կեսերը Նյու Յորքը հանցավորության առումով աշխարհի ամենավտանգավոր քաղաքն էր՝ ամեն տարի հազարավոր ծանր հանցագործություններ էին կատարվում։ Ամենավտանգավոր տեղերից մեկը մետրոն էր, որտեղ գրեթե ամեն օր տեղի էին ունենում դանակահարություններ, ավազակային հարձակումներ, բռնաբարություններ, թմրանյութերի անսպառ օգտագործում և այլն։
Այդ տարիներին մետրոպոլիտենի տնօրեն նշանակվեց Դեյվիդ Գաննը, որն իր պայքարը սկսեց վագոններից գրաֆիտիները ջնջելով։ Նրան կշտամբում էին՝ «Մարդիկ իրար են մորթում, իսկ դու դիզայնի հետևից ես ընկել»։ Դրան Գաննը առարկում էր. «Գրաֆիտին համակարգի տապալման խորհրդանիշն է»։ Այսինքն՝ կրիմինալը զարգանալու միտումներ ունի կեղտոտ, փնթի, կամայական, անկազմակերպ, մենք կասեինք՝ բոմժական մթնոլորտում։
Այդ պայքարին միացավ Ուիլյամ Բրաթոնը, որը նշանակվել էր քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ, և որը կիսում էր Գաննի տեսությունը։ Նա էլ սկսեց անտոմս ուղևորներին բռնելուց՝ մի բան, որով ոստիկանությունն առաջներում ընդհանրապես չէր զբաղվում՝ կենտրոնանալով միայն ծանր հանցագործությունների վրա։ Համառ պայքարի շնորհիվ հանցավորությունը մետրոյում, ի վերջո, կտրուկ նվազեց։ Իսկ դրանից հետո սկզբունքը տարածվեց ամբողջ քաղաքի վրա. 1994 թվականին քաղաքապետ ընտրված Ռուդոլֆ Ջուլիանին Բրաթոնին նշանակեց քաղաքի ոստիկանապետ, որը դարձյալ շատ խիստ էր նրանց նկատմամբ, ովքեր հասարակական վայրերում ոչ պատշաճ վարք էին դրսևորում։
Հետևություն թիվ 1. բնավորության անձնական գծերը, հակումները, գենետիկան պակաս կարևոր են, քան մթնոլորտը, միջավայրն ու իրավիճակը։ Հետևություն թիվ 2. չփորձենք լուծել գլոբալ խնդիրներ, այլ որոշակի «էկոլոգիա» հաստատենք մեզ վստահված «տեղամասում»։ Ահա թե ինչու, մասնավորապես, ես համաձայն եմ հետևյալ աֆորիզմի հետ. «Բանավեճի ոճն ավելի կարևոր է, քան դրա առարկան»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում
Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանյան մեծագույն սենսացիաներից մեկը.
ԱԺ ՕԵԿ արդեն նախկին պատգամավոր ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշանակվում է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր…
Հայաստանի ամենատգետ և ամենաամբիցիոզ մարդկանցից մեկը նշանակվում է ակադեմիայի ռեկտոր…
Ուրեմն, իսկապես պետք է գնալ այս երկրից, ինչքա՞ն կարելի է ամեն ինչ ծաղրել, ոչնչացնել… Մի՞թե կուսակցական պատկանելիությունն ավելի է, քան գիտելիքը…
ԱՄՈԹ Է ՄԵՐ ԵՐԿՐԻՆ…
Եթե նախագահն ուզում է, որ չսասանվի իր հանդեպ հարգանքը, այս նշանակումը չպետք է անի: Պահեստապետից ի՞նչ ռեկտոր…»:
Երեկ իր ավանդական տեղում՝ «Մարիոթի» սրճարանում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ընկերակցությամբ:
Թերթի հարցին. «Փորձի փոխանակո՞ւմ եք անցկացնում», հնչել է պատասխան.
«Չէ, Վլադիմիր Միհրանիչի գրքի պրեզենտացիային ենք սպասում, ամսի 16-ին էլ ծննդյան օրն է՝ ութանասունն է լրանում, կշնորհավորենք»: Մինչև ամսի 16-ը պիտի նստեք-սպասե՞ք «Մարիոթում»: «Չէ, ինչի՞, էնքա՜ն գործ կա»,- ասել է Սուրեն Խաչատրյանը:
Ղուլարյանը գլխով համաձայնության նշան է արել: Նոր հանքն արդեն շահագործո՞ւմ եք, ոսկի՞ պիտի հանեք, ինչքա՞ն վարկ վերցրիք: «Ոսկի, մոլիբդեն, ցինկ, վարկն ամսվա վերջին եմ վերցնելու»: Ինչքա՞ն: «Տասնհինգ միլիոն»: Դոլա՞ր: «Բա հինչ. Գորիսի հրապարակն եմ սարքում, էրկու հարիր հազար փող եմ տվալ՝ հուշարձան ենք կառուցում, Սիսիանի շենքերի կրիշներն եմ սարքում…»:
Բա Սյունիքի մարզպետ Վահեն չի՞ խանդում, փաստորեն, հլը մարզպետություն եք անում, էլի, ուզում եք հե՞տ գնաք: «Իր գործն ա, ինչի՞ պտի խանդի, ես իմ գործն եմ անում»: Ո՞նց եք իր հետ: «Նորմալ»: Իսկ Բուդաղյանենց հե՞տ, ասում են՝ ուզում են բարիշացնեն, բարիշե՞լ եք: «Չէ… շուտ է, չեն համաձայնում բարիշեն»:
Հրապարակ
Օրաթերթը երեկ տեղեկություն է ստացել, որ ՀՀ ՊՆ Արարատ քաղաքի զորամասում զանգվածային թունավորում է գրանցվել։
Դեպքը եղել է չորս օր առաջ։ Թունավորվել է մոտ 40 զինծառայող։ Զինվորներն ասել են, որ թունավորվել են զորամասի թեյարանի սնունդից և ճաշարանում մատուցված հավի մսից։ Ըստ այդ նույն տեղեկությունների, չնայած զինվորների պնդումներին, Ռազմական ոստիկանությունը փորձում է թունավորումը բարդել զորամասի հարևանությամբ գտնվող սննդի օբյեկտների վրա։
Այս կետերից ինչ-որ նմուշներ են տարել փորձաքննության, ստուգումներ անցկացրել, անգամ փորձել են «պլոմբել» դրանցից մեկը։
Արծրուն Հովհաննիսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ոչ թե թունավորում է եղել, այլ աննշան բան է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Վարոս Հովակիմյանի ստեղծագործություններն ինձ միշտ են հետաքրքրել: Հայկական կինոյում ավելի հզոր թարգմանիչ, քան նա է, անկեղծ ասած, ես չգիտեմ: Միշտ հիացել եմ, թե ինչ լավ է հնչել հայերեն խոսքը ռուսական ֆիլմերից, և թե ինչ վարպետությամբ են կրկնօրինակում հայ էկրանի տաղանդավոր դերասանները: Շատ դեպքերում ավելի էմոցիոնալ ու ավելի տպավորիչ ու հետաքրքրող: Հնարավոր է, որ մայրենի լեզուս իր մոգական ազդեցությունն էր ունենում, սակայն երբ ավելի ուշ իմացա Վարոս Հովկիմյան խմբագրի և մեծ թարգմանչի մասին, հասկացա, որ իմ երանելի րոպեների և կրկնօրինակված ֆիլմերից ստացած մեծ բավականության համար պարտական եմ նրան: Նրա թարգմանած ֆիլմերի վերնագրերն արդեն ամեն ինչ ասում են. «Ասք Ռոստամի մասին», «Ոսկե հորթը», «Ռոստամ և Սոհրաբ», «Համլետ»: Մասեհյանի փայլուն թարգմանությունը ռուսական ֆիլմի հետ առնչեցնելու և կերպարների երկխոսությունները վարպետորեն հայերենացնելու համար վստահ եմ, որ Հովակիմյանից տիտանական աշխատանք է պահանջվել, որը մենք` դիտողներս, չենք էլ նկատում, մենք միայն վայելել ենք նրա քրտնաջան աշխատանքի արգասիք բարձրարվեստ թարգմանությունները: Լսելով այդ ֆիլմերը` ակամա կրկնում ես խոսքերը ու հանկարծ հայտնաբերում, որ խոշոր հատվածներ արդեն անգիր ես արել: Առավել շատ սիրել եմ արտասաննել Ռոստամ և Սոհրաբ ֆիլմի վերջաբանը:
«Լեռների մեջ կա մի բարձունք ծաղկատարած,
Որի անունն այդ օրվանից արենագույն կակաչների հովիտ մնաց:
Քաջ Ռոստամը երկար չապրեց, որդու ցավից, վշտից հալվեց ու համբարնեց այս աշխարհքից,Թեհմինան էլ շիրիմ մտավ անհիշատակ,բայց թե նրանք հանգիստ չառան սեվ հողի տակ:
Ասում են թե գիշերային խուլ մթարքից,
երբ արնագույն ծաղիկներն են տնքում ցավից,
Ռոստամ զալը և Թեհմինան ուրու դառած թափառում են և ունկընդրում լացը ծաղկանց:Սա վաղեմի ասք է,խրատ մի իմաստուն,մինչ այսօր էլ պետք է գալու արնատենչիկ տհաս մարդուն»:
Այսքանից հետո, ինձ հանգիստ չէր տալիս մի միտք, որ ես պիտի անպայման ծանոթանամ Վարոս Հովակիմյանի նաև օրիգինալ գործերին, ոչ թե Բայրոնից, Բյորնսից, Մարշակից ու Ֆիրդուսուց կատարած թարգմանություններին, որոնք անզուգական են, այլ իր իսկ մտքից բխած ու իր հոգու ճիչ պոետական գործերին: Ցավոք Վարոս Հովակիմյանի գրական ստեղծագործություններից համացանցում բացարձակապես ոչինչ չգտա: Եվ նրա գրվածքներին ծանոթանալու տենչը ինձ տարավ հայրենիք` Հայաստանում տեղում կարդալու նրա ձեռագրերը: Վստահ էի,
որ դրանք կգտնեմ ազգային արխիվում: Ոչինչ չկար: Ծանոթացա արձակագիր, սցենարիստ Անահիտ Արփենի հետ, որը վարպետի կենդանության օրոք նրանից նվեր էր ստացել «Լեգենդ կրակի մասին» հրատարակված միակ գրքույկը և նրա հետ ծանոթության օրերին իր ձեռքով արտագրել «Հեթանոս երգ» — ի վերջաբանը և մի քանի քառատողեր: Կարդացածս ավելի բորբոքեց հետաքրքրությունս, ես տեսա, որ գործ ունենք հայ պոետական մտքի մեծության հետ: Անահիտն ինձ տարավ այն տունը, որտեղ ապրել և ստեղծագործել էր Վարոս Հովակիմյանը: Ես մտա նրա սենյակը, որն արդեն դատարկ էր, լքված ու անտեր, նոր կենվորները դեռ չէին զբաղեցրել տան այդ սենյակը, որը Արփենի հավաստմամբ նրա ճգնարան — երկնարանն էր եղել, որտեղ մի գրասեղանի առաջ նա գրում էր ու պատի տակ դրված թախտին հանգիստ առնում: Այդ արարումների առնչությամբ Վարոսը Անահիտ Արփենին պատմել էր, որ Ռոստամի ու Թուլադի երկխոսությունը թարգմանելիս աշխատել էր երկար, անքուն ու լարված և մի փոքրիկ հատված թարգմանելիս իր ուզածը չգտնելով, գերլարվածությունից ուշաթափվել էր… Եվ այդտեղ էլ, սթափվելուց հետո, եկել էր պայծառացումը, երբ սաստիկ հոգնածություն էր զգացել և անմիջապես գրել. «Քունս տանում է, թող քնեմ, Թուլադ»:
Ինչպես ասացինք, դա նրա ստեղծագործելու անկյունն էր եղել, իսկ իր բազմաթիվ հյուրերին, որոնց այցելություններն անպակաս էին, նա ընդունել և հյուրասիրել էր իր մշակած այգում, իր խնամած ու աճեցրած ծառերի հովին ու սոսափի տակ դրված երկար ու լայն սեղանի շուրջ:
Ցավոք արդեն վաճառված օտար տանը որևէ ձեռագիր գտնելն անհնար էր և մենք լծվեցինք որոնումների: Ազգականուհու` Լիլիթ Մխիթարյանի, և նախկին մտերիմի` Հայկ Գալստյանի օգնությամբ մեկնեցինք նրա ծննդավայր` Ստեփանավան, հանդիպեցինք նրա քրոջը, որն Անահիտի պատմելով չափազանց նման է եղբորը և արտաքուստ, և խոսվածքով ու շարժուձևով: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի ցուցաբերած անշահախնդիր օգնության շնորհիվ, որի համար նրան հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը, մենք կարողացանք նկարահանել ստեփանավանյան կադրերը և Լիլիթենց ամառանոցում հայտնաբերած սևագրերի պատառիկները, ինչպես նաև` Ստեփանավան քաղաքում այն տան բակը, որտեղ իր մանկությունն էր անցկացրել Վարոս Հովակիմյանը, որին Հովիկ էին կանչել ու մինչև կյանքի վերջ էլ բոլորը Հովիկ էին ասել: Շատ կարևոր նկարահանում ենք համարում նրա քրոջ` Լելիկի հետ ունեցած զրույցը, և վերջինիս տված նյութերը, իրեն նվիրած բանաստեղծությունը, ընտանեկան լուսանկարները, լրագրերը:
Այսպիսով, ունենալով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի աջակցությունը, արդեն ձեռնամուխ ենք եղել Անահիտ Արփենի սցենարով նկարահանելու Վարոս Հովակիմյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ և վստահ ենք, որ այն կներկայացվի հանդիսատեսին: Սովորականի նման չենք ասում` շուտով, քանի որ Վարոս Հովակիմյանի գրական ժառանգության որոնումները մեզ
ստիպել են մինչև գարուն դադարեցնել ֆիլմի աշխատանքները, որպեսզի մինչ այդ շատ բան պարզած լինենք և ֆիլմի նկարահանման աշխատանքները շարունակենք ձեռքի տակ ավելի շատ նյութ ունենալով: Լիահույս ենք, որ այդպես էլ կլինի, այլապես կավարտենք ունեցած արդեն ոչ քիչ նյութերով և նրա նախկին համախոհների ու ծանոթների մասնակցությամբ:
Շտապելով ուրախացնել Վարոս Հովակիմյանի պոեզիայի երկրպագուներին` հայտնեմ, որ գտել ենք նաև Վարոս Հովակիմյանի ընթերցմամբ իր իսկ ձայնագրած «Տաճար» պոեմը և ես ու Անահիտն արդեն բավական հարուստ ենք զգում մեզ: Թեև սխալ պատկեր չստեղծելու համար շտապեմ ասել, որ Վարոս Հովակիմյանի մաքրագիր գրվածքներ այդպես էլ չգտանք ոչ մեկի մոտ: Իսկ սևագրերի պատառիկներով առաջնորդվել և դրանցից նրա երկնած ամբողջական գործերը դուրս բերելը անհանար է և ոչ բավարար Վարոս Հովակիմյանի գրական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու համար: Եվ քանի որ մտադիր ենք հավաքել, կազմել և հրատարակել Վարոս Հովակիմյանի գրական և թարգմանական երկերի հատընտիր ժողովածու, գրում ենք սույն նյութը և մեր խնդրանքը հղում բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնց մոտ ինչ — ինչ առնչությամբ կարող է պահպանված լինեն Վարոս Հովակիմյանի գրչի տակից դուրս եկած տողեր, ցանկացած տեսքով` թեկուզ հիշողության մեջ մնացած կամ ինչ — որ մեկի արտասանության ձայնագրության ու տեսագրության: Խնդրում ենք Վարոս Հովակիմյանի հետ առնչվող ամեն մի նյութի առկայության մասին տեղեկացնել նրա անունով բացված ֆեյսբուքյան էջում, ինձ Կրասնոդարում և Անահիտ Արփենին` Երևանում: Այցելելով «Վարոս Հովակիմյան» ֆեյսբուքյան էջ, այնտեղ դուք կարող եք թողնել ձեր հաղորդագրությունները, ինչպես նաև գտնել էլ փոստի հասցեներ և հիշյալ հարցով անմիջական կապ հաստատել մեզ հետ: Մենք երախտապարտ կլինենք յուրաքանչյուրին, ով որևէ տեղեկություն կհայտնի Վարոս Հաովակիմյանի մասին կամ թեկուզ չնչին նյութով կթեթևացնի սևագրությունների հետ տարվող մեր ծանր աշխատանքը:
Այսպես կաթիլ — կաթիլ հարստանում ենք ու մեզ ավելի ուժեղ զգում` բարի նպատակ ունենալով հարստացնել նաև ազգային մշակույթը, հայ ստեղծագործողներից մեկի գրական ժառանգությունը ևս դարձնել հանրության սեփականությունը:
Արմեն Բուրանյան
Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երբ Րաֆֆին հանրահավաքներ էր անում,Վարդան Պետրոսյանը Ֆրանսիայից եկավ Հայաստան հատուկ ժողովրդի և Րաֆֆու կողքը կանգնելու համար:
Հիմա ,երբ Վարդանը դժբախտության մեջ է,ես անընդհատ սպասում էի ,որ Րաֆֆին ինչ-որ ձև կարձագանքի,կփորձի բարոյապես սատարել:
Այսօր մի տեսակ հույսս կորցրեցի և որոշեցի կիսվել»:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբի հյուր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակից Լիլիթ Ավետիսյանը, խոսելով սուր շնչառական վիրուսների, այդ թվում՝ գրիպի ներկայիս համաճարակային իրավիճակի մասին, նշեց, որ բազմաթիվ վիրուսների մեջ ամենածանրը գրիպն է, որն ունի արագ տարածվելու հատկություն և կարող է առաջացնել պանդեմիաներ:
«Հիմա գրիպի սեզոնը սկսվել է, բնակիչները պետք է իմանան, թե ինչ անել, որ հնարավորինս կանխարգելեն վիրուսի ներթափանցումն իրենց օրգանիզմ: Ամենակարևորը, գրիպով հիվանդը անպայման պետք է հրավիրի բժիշկ և չզբաղվի ինքնաբուժմամբ»,- խորհուրդ տվեց Լիլիթ Ավետիսյանը և հավելեց. « Մեր հասարակությունը սիրում է հակաբիոտիկներ օգտագործել, իսկ դրանով ոչ միայն օգուտ չեն տալիս իրենց, այլև վնասում են: Դիմելով բժշկին նրանք օգնում են նաև առողջապահական ծառայություններին, որպեսզի ճիշտ ստատիստիկա վարեն »:
Նրա խոսքով, ցանկալի է այս սեզոնին սնվել այնպիսի սննդատեսակներով, որոնք հարուստ են վիտամին C-ով և կարող են իմունիտետ բարձրացնել, շատ կարևոր է օգտագործել նաև ընկույզ, մեղր, և ամենակարևորն, ըստ Լիլիթ Ավետիսյանի, եղանակին համապատասխան հագնվելն է:
Բանախոսը նշեց, որ ամեն տարի գրանցվում է գրեթե նույն թիվը՝ այս տարի ևս բացառություն չէ, և վերջին շաբաթվա մոնիթորինգի համաձայն՝ սուր շնչառական հիվանդությունների շուրջ 2000 դեպք է գրանցվել:
Լիլիթ Ավետիսյանի տեղեկացմամբ, հանրապետությունում իրավիճակը հսկողության տակ է, այդ հարցում մեծ դեր է խաղում նաև բնակչությունը, որը բարձրաձայնելով, օգնում է կանխարգելել հիվանդությունները:
Անդրադառնալով «իրանական վիրուսի» վերաբերյալ տարածված լուրերին, Լիլիթ Ավետիսյանը նշեց. «Նման որևէ պաշտոնական տեղեկատվություն իրանական կողմից չի եղել, իսկ մենք ունենք միջպետական պայմանավորվածություն, որ եթե մեր, կամ իրենց մոտ ինչ-որ բան լինի, անպայման մյուս կողմին տեղյակ են պահում, իսկ նման բան դեռ չի եղել: Եվ ընդհանրապես, Հայաստանում որևէ արտառոց վիրուս չի ախտորոշվել, որի անունն էլ դեռ դնենք իրանական»:
Մեր շնորհալի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հետ կապված կա երկու ծայրահեղություն։ Առաջինը՝ առանց խորանալու խնդրի մեջ՝ նրան մեղադրելն ու ճախարակելն է։ Բացի նրանից, որ այդպիսով խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը, դա նաև կասկածելի է բարոյական տեսանկյունից՝ հաշվի առնելով դերասանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը։ Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին մեղավոր համարել մինչև այն պահը, երբ հրապարակվում է դատավճիռը, որը, նորմալ արդարադատության դեպքում, պետք է տա բոլոր հարցերի պատասխանը։
Որպես խիղճ և պատիվ ունեցող մարդ՝ Վարդանը չի կարող ծանր ապրումներ չունենալ, և նրան առանց լուրջ հիմնավորման անազատության մեջ պահելը, իհարկե, խորացնում է այդ ապրումները։ Միանում եմ արվեստագետի խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդություններին։ Մեր դատարանները պարզապես մոլուցք ունեն բոլոր կասկածյալներին կալանավորելու, ինչը բացատրվում է «կոռուպցիոն ռիսկերով» և այդ քաղաքացիների վրա ճնշում գործադրելու ձգտումով։ Ի՞նչ է՝ մտածում են, որ դերասանը փախչելո՞ւ է Հայաստանից կամ գնալու է դեպքի վայր և ապացույցնե՞րն է փոխելու։ Դա կատարյալ անհեթեթություն է։
Բայց կա նաև մյուս ծայրահեղությունը՝ դերասանին հերոսացնելը, նրան համարյա թե «խղճի կալանավոր» կամ «քաղբանտարկյալ» ներկայացնելը։ Ես էլ եմ այդ դերասանի տաղանդի ջերմ երկրպագուն և գիտեմ, որ երկրպագուների մեծամասնությանը իմ գրածը դուր չի գա, բայց հիշեցնեմ, որ խոսքը ոչ թե քաղաքական կամ հասարակական գործունեության կամ նույնիսկ ոչ թե «գմփցնելով երթի» մասին է (որտեղ մեծ ցանկության դեպքում կարելի է քաղաքական մոտիվներ գտնել)։ Խոսքը վթարի մասին է, որին զոհ գնացին երկու պատանիներ, և նրանց հարազատներն ավելի ծանր ապրումներ ունեն։
Պոպուլիստն, իհարկե, կհարցնի. «Իսկ եթե նման վիճակում հայտնվեր որևէ իշխանավորի կամ օլիգարխի որդի, նրանց կալանավորելո՞ւ էին»։ Ուղիղ հարցին ուղիղ պատասխան՝ ոչ միայն չէին կալանավորելու, այլև ազատելու էին որևէ պատասխանատվությունից՝ նախադեպերը բազմաթիվ են։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Վարդան Պետրոսյանի նման նորմալ մարդիկ չպիտի պատասխան տան օրենքի առաջ, եթե մեղավոր են։
Իհարկե, սատարենք մեր սիրելի դերասանին։ Բայց՝ առանց չափազանցությունների մեջ ընկնելու, որոնք կարող են միայն բարդացնել Վարդանի վիճակը:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.