02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 6 մլն դրամ` 19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազոտություն կատարելու նպատակով: Այդ շենքերի երկարամյա շահագործման և ֆիզիկական մաշվածության հետևանքով առաջացել է նորոգման հույժ անհրաժեշտություն, խաթարված է ուսումնական բնականոն գործընթացը:
Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից, ևս մեկ վերաբաշխում է կատարվել ընթացիկ տարվա պետբյուջեում, փոփոխվել և լրացվել է կառավարության նախկին որոշումներից մեկը. նոր փաստաթղթի նպատակն է 2013թ. ավարտել ազատամարտիկների գերեզմանների կառուցումն ու բարեկարգումը, ինչպես նաև արագ թափ հաղորդել Երևանի ռազմական ինստիտուտի տարածքում ուսումնական ակադեմիայի մասնաշենքի կառուցմանը և Չոբանքարայի և Խաչիկ գյուղի շենքերի նորոգմանը:
Կառավարության որոշմամբ Երևանի Պ. Սևակի փ. 11 հասցեում գտնվող մարզադահլիճը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամին, որը վերջին հինգ տարում կատարել է շուրջ 38 մլն դրամի չափով ներդրում և անվճար մարզել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին և Լ. Արիսյանի անվան դպրոցի աշակերտներին: Հիմնադրամի բարեխիղճ գործունեության շնորհիվ մարզվել ցանկացողների թիվն ավելացել է:
Գործադիրը որոշել է «Գյումրու N 33 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ին: Այժմ ավագ դպրոցն ունի ընդամենը 102 աշակերտ: Ակնկալվում է, որ վերակազմակերպման շնորհիվ կրթօջախը կկարողանա մեծացնել աշակերտների թիվը և կազմակերպել ուսումնական պատշաճ գործընթաց:
Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով հարցաքննվել է նաև Հայկական 2-րդ հեռուստալիքով եթեր հեռարձակվող «Չէին սպասում» հաղորդման հեղինակ և վարող Սուրեն Շահվերդյանը:
Նա կանչվել է հարցաքննության, քանի որ մինչև վթարը եղել է Վարդան Պետրոսյանի հետ: Սուրեն Շահվերդյանը հաստատեց NEWS.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ արդեն հարցաքննվել է: «Սարալանջ գյուղում գտնվող իր առանձնատանն ենք եղել, նկարահանել ենք մեր հաղորդումը՝ «Չէին սպասումը»: Մենք իրենից շուտ ենք դուրս եկել, ժամը 18.00-ին, ինքը՝ ավելի ուշ»,- պատմեց Սուրեն Շահվերդյանը:
Նա նշեց, որ ալկոհոլ չեն օգտագործել և շեշտեց, որ դերասանը կատեգորիկ ալկոհոլ չի օգտագործում իր ներկայացումներից առաջ, իսկ դրա հաջորդ օրը նրա «Ամեն երկուշաբթի» ներկայացումն էր:
Սուրեն Շահվերդյանն ասաց, որ այժմ կոռեկտ չէ այդ հաղորդումը եթեր տալը՝ հաշվի առնելով տուժող մյուս կողմի վիճակը: «Մի օր կտանք, բայց հիմա տեղին չէ: Ցավում եմ շատ դեպքի համար, պատկերացնում եք մյուս կողմի վիճակը, երբ տեսնի, որ ինքը այնտեղ ուրախ, զվարթ ներկայացնում է իր առանձնատունը: Շատ ուրախ, զվարթ, ինչպես միշտ, հետաքրքիր հաղորդում է, բայց ցավում եմ, որ այս պահին չենք կարող եթեր տալ, անտակտություն կլինի»,- ասաց հաղորդման հեղինակը և վարողը:
Մանրամասներն` այստեղ:
«Մինչև տարեվերջ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքներից գանձվող գումարը կավելանա առնվազն մեկուկես մլրդ դրամով՝ ելնելով նրանից, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք է գանձվել քաղաքացիներից։ Այսպիսով՝ մեկ տարվա կտրվածքով այս սարքերը մոտ 6 մլրդ դրամի եկամուտ կապահովեն, որից ընդամենը 1.8 մլրդ-ն կգնա ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ, իսկ մնացած 4.2 մլրդ դրամը կմտնի բիզնեսի սեփականատիրոջ գրպանը։
Ինչպես «Ժողովուրդ»–ին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից, մինչև 2036թ. ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող վարչական շենքը հատկացվել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին՝ վերջինիս և ՃՈ-ի միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան։ Փաստորեն, եկամտաբեր այս բիզնեսը 24 տարի շարունակ ուրախացնելու է տիրոջը, ում ինքնության մասին ո՛չ ոստիկանությունն է տեղեկություն տալիս, ոչ էլ որևէ այլ պաշտոնական աղբյուր։
«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություն է ստանձնել մինչև 2017թ. մոտ 9 մլն 849 հազար եվրոյի ներդրում իրականացնել, 25 տարվա պայմանագիր է կնքել, և ստացված տուգանքների 70%-ն ինքն է վերցնում իր ներդրած գումարը հետ ստանալու նպատակով։ Պարզագույն թվաբանությունը, սակայն, ցույց է տալիս, որ հիշյալ 9 մլն 849 հազար եվրոն մեկ տարվա ընթացքում արդեն հատուցվել է, իսկ գալիք տարվանից էլ ընկերությունը տարեկան առնվազն 6-7 մլն եվրո եկամուտ կստանա՝ դրա դիմաց իրականացնելով 0 դրամի ներդրում:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Որպես Նախախորհրդարանի աջակից գրանցված քաղաքացի Արման Արշակյանը երեկ` նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պուրակում հայտարարություն է արել, որ ինքը Նախախորհրդարանի աշխատող է, սակայն դրա համար չի վճարվել:
Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Նախախորհրդարանը կամավորական հիմունքներով գործող ազգային-քաղաքական նախաձեռնություն է և աշխատողներ չունի, իսկ նրա անդամներն ու աջակիցներն իրենց գործունեության համար վճար չեն ստանում:
Քաղաքացի Արման Արշակյանը որպես Նախախորհրդարանի աջակից է գրանցվել շուրջ երկու ամիս առաջ: Առաջին իսկ օրերից մեզ հայտնի է եղել, որ նա աշխատում է ոստիկանության և Սամվել Ալեքսանյանի համար: Եվ երբ նա արդեն սկսեց Նախախորհրդարանի աջակիցների շրջանում Սամվել Ալեքսանյանի օգտին քայքայիչ աշխատանք կատարել, որոշում կայացվեց նրան հեռացնելու մասին»:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ, արդեն 10- րդ տարին անընդմեջ, անցկացվում է «Լավագույն ուսուցիչ» մրցույթը:
Այս տարի ևս՝ սահմանված կարգով այն անցկացվել է: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո, ստանալու էին պատվոգրեր, մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար նախատեսված էր նաև դրամական պարգևներ:
Հաղթողների անունները պետք է հրապարակվեին սեպտեմբերին, իսկ մրցանակների հանձնումը հոկտեմբերին, սակայն մինչ օրս մրցանակաբաշխությունը տեղի չի ունեցել.Կրթության ազգային ինստիտուտում տեղյակ չէին ուշացման պատճառների մասին. «Որ իմանաք, մեզ էլ ասեք»,-խնդրեցին ինստիտուտից:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ.Վահրամ քահանա Մելիքյանը ի պատասխան «Հայկական Վարկածի» հարցի, թե ինչո՞ւ է մրցանակաբաշխությունը ձգձգվում , ասաց, որ մրցանակաբաշխությունը հետաձգվել է սկզբում ԿԳ նախարարի բացակայության, իսկ այժմ՝ Վեհափառի երկրում չլինելու պատճառով. «Ամենայն հավանականությամբ՝ այն տեղի կունենա, նոյեմբերի մեջ, սակայն օրը դեռ հստակ որոշված չէ»:
Այս պահին Կասյան 3 հասցեում գտնվող «Փաստինֆո»-ի թղթակիցը հայտնում է, որ Էրեբունի բժշկական կենտրոնին պատկանող «վերակենդանացում» գրությամբ արդեն 2-րդ շտապ օգնության ավտոմեքենան է ժամանել շենք, որտեղ այս օրերին բնակվում է դերասան Վարդան Պետրոսյանը:
Շտապ օգնության բրիգադը պատգարակով բարձրացել է բնակարան, դերասանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Դերասանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց
Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն լրագրողներին առայժմ չի տրվում:
Նշենք, որ նույն հասցեում այսօր առավոտից գտնվում են նաև Ոստիկանության աշխատակիցները, ովքեր եկել են դերասանին ձերբակալելու:
Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալում են, և ոստիկաններն այս պահին Պետրոսյանի տանն են՝ նրան ձերբակալելու նպատակով:
Հայտնի է նաև, որ Վ. Պետրոսյանին հիվանդանոցից հետո տեղափոխել են քրոջ բնակարան, քանի որ նա նորմալ քայլել, խոսել և ինքնուրույն ուտել առայժմ չի կարող: Նրան քույրն էր խնամում:
ԳԱԼԱ-ն նրա քրոջից՝Աշխենից փորձել է տեղեկանալ, թե հավաստի՞ են արդյոք այն լուրերը, որ Վ. Պետրոսյանին ձերբակալում են: Քույրը՝Աշխենը, չի հերքել տեղեկությունը, միաժամանակ փոխանցել է, որ եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել է և ստիպված են եղել բժիշկ հրավիրել.«Երեկ էլ այդպես եղավ, այսօր էլ, նա հիմա շատ վատ է զգում իրեն, շտապ օգնության բրիգադը այս պահին մեր տանն է և փորձում են օգնել Վարդանին…միայն այսքանը կարող եմ ասել»:
Երեկ Երևանի Ազատության հրապարակի շրջակայքում տեղի ունեցած իրադարձություններին սովորականից շատ սադրիչներ էին մասնակցում: Դրանց առնվազն մի մասը, ինչպես ակնհայտ է դառնում տեսագրություններից, ոստիկաններ են:
Քաղաքացիական հագուստով այդ ոստիկանները ակտիվ գործողություններ են իրականացրել քաղաքացիների նկատմամբ, ինչը ՀՀ «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի կոպիտ խախտում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մշտապես կարդալով խորովածի, հարիսայի տոների, խաշի սեզոնի բացման մասին գրառումները, հեռուստատեսային տեղեկատվությունները, գովազդները, ակամա հիշում եմ այն բազմատեսակ ազգային կերակուրները, որոնք վերացել են, չքացել են մեր ճաշասեղաններից, հասարակական սննդի օբյեկտներից:
Յուրաքանչյուրդ` անկախ տարիքից, հավանաբար կհիշեք ձեր տատիկների, մայրիկների եփած ճաշերը, զանազան համով ուտեստները, խորտիկները, գաթաներն ու քաղցրավենիքները: Եթե հիմա սկսենք թվարկել մեր ազգային ուտելիքները, երևի թե երկու ձեռքի մատերը հերիքի: Իսկ եթե հիշենք, թե ազգային ինչ ճաշատեսակներ են մատուցում մեր ռեստորաններում, պանդոկներում, սրճարաններում, ապա մի ձեռքի մատերն էլ հերիք է…
Ցանկացած տեղ գրեթե նույն ճաշատեսակն է, նույն սահմանափակ ուտեստները:
Ես դեմ չեմ, որ լինեն աշխարհի բոլոր ժողովուրդների խոհանոցների ընդունված, սիրված լավագույն կերակուրները, խորտիկները: Քավ լիցի, ես ուղղակի ցավում եմ, որ մեր ազգային լավ ուտեստները մոռացվել են և մոռացվում են:
Միայն թե չասեք խորովածի, քյաբաբի, խաշլամայի, իքի բիրի, լահմաջուի, մնացած համանման կերակուրների մասին, որոնք կամ մերը չեն, կամ բոլորի խոհանոցներում կա, կամ վիճարկելի է դրա ազգային պատկանելիությունը: Լավ խոհարարներ, նվիրյալներ, ազգագրագետներ, փորձառու տնային տնտեսուհիներ են պետք…Էնտուզիաստներ, լավ նախաձեռնող, սրտացավ մարդիկ են պետք, պետական հոգածություն, հիմնադրամներ, բարերարներ են պետք…
Ի վերջո, այդ զանազան հիմնադրամների նպատակը միայն նյութականը, միայն ճանապարհները, ջրատարները, պոմպակայանները, մնացյալ կառույցները չեն…Այո’, համաձայն եմ, դրանք կարևոր են, սակայն մենք մոռանում ենք մարդուն, նրա հոգևոր արժեքները, մշակույթը, ավանդույթները, պատմական-ազգային արժեքները: Ժամանակն է այդ բարեգործական, համահայկական և մյուս տարաբնույթ հիմնադրամների գումարները ուղղել նաև մեր ազգային արժեքների, մշակույթի, երգ ու պարի, ժողգործիքների, տարազների, խոհանոցի վերականգնմանը, պատմական հուշարձանների վերակառուցմանն ու պահպանմանը…
Ինչու պետք է այսօր թուրքական նվագախմբերում ավելի շատ հայկական երաժշտական գործիքներ, ազգային տարազի տարատեսակներ, տարրեր օգտագործվեն քան մեզանում: Ինչու պետք է այսօր դեպի վանքային համալիրներ, դեպի Արագածի լիճ տանող ճանապարհները լինեն խրամատների նման քարուքանդ վիճակում: Ինչու պետք է Ամբերդը վերականգնված չլինի և ՀՀ տարածքում քիչ թե շատ պահպանված այս ամրոցը չդառնա մեր տասերորդ դարի բնակավայրի, ամրոցի, բերդի գոնե միակ ցուցադրական պատմական վայրը` իր զբոսաշրջային ժամանակակից , բայց հնաոճ անհրաժեշտ կառույցներով, որտեղ զբոսաշրջիկը, այցելուն կարող են վայելել բացառապես միայն հայկական ազգային ճաշատեսակներ ու երաժշտություն` առանց բայաթիների ու կլկլոցների…
Իհարկե նման օրինակներ շատ կարելի է բերել…
Իսկ մենք աջ ու ձախ խոսում ենք զբոսաշրջության զարգացման մասին, բերումամպագորգոռ տվյալներ ու ինքնաբավ նստում մեր նախարարություններում, մարզպետարաններում, աշխատասենյակներում…Որովհետև հիմնականում ցանկացած ղեկավար ստանալով պաշտոնը, ցավոք միայն իր և իր մերձավորների բարեկեցության մասին է մտածում…
Այո’, ցավոք խոսում ենք, միայն խոսում…Աչքներս չռելով միայն մայրաքաղաքի իրական կամ կասկածելի պատմական, ճարտարապետական հուշարձանների վրա, հաճախ նաև անձնավորված պայքար տանում` մոռանալով մեր դարերի խորքից եկող, խնամքի և ուշադրության կարիք զգացող հուշարձանները…Իսկ այդ հուշարձանները աղտոտում ենք, հաճախ նաև քանդում, մրոտում, պղծում պատերը, խաչքարերը` թուրքերի, բարբարոսների, վանդալների նման, մոռանում մեր ազգային ամեն ինչ`ավանդույթ, մշակույթ, տարազ, երաժշտական գործիքներ, խոհանոց, սովորույթներ…
Չէ’, լավ է…Լսեք արաբա-թուրքական կլկլոցներ, ա լյա ռուսականացված, անհասկանալի լեզվով արտաբերվող «Օլյա բուչաներ», պարեք պորտապարեր, քարշ եկեք պարսիկների հետ ու կերեք…
Ու կերեք ինչ ուզում եք…»:
Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը` Սամվել Մարկոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է կատարվածի մանրամասները և հայտարարել, որ չի լռելու:
Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը և հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է զրուցել նաև ծեծի ենթարկված Դավիթի հետ: Վերջինս պատմել է, որ իր հետ փախուստի դիմած տղաները եղել են իր ընկերները` Ռազմիկը, Արոն և Արշակը. «Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են: Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար: Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել: Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք: Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.