03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը` Սամվել Մարկոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է կատարվածի մանրամասները և հայտարարել, որ չի լռելու:
Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը և հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է զրուցել նաև ծեծի ենթարկված Դավիթի հետ: Վերջինս պատմել է, որ իր հետ փախուստի դիմած տղաները եղել են իր ընկերները` Ռազմիկը, Արոն և Արշակը. «Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են: Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար: Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել: Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք: Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Պարզվում է՝ հանրապետության տարբեր դպրոցներում այս օրերին ժողովներ են հրավիրվում տնօրենների կողմից, որտեղ մանկավարժները տեղեկանում են, որ իրենք ավելի քիչ աշխատավարձ են ստանալու:
Այս մասին «168 ժամ»-ին տեղեկացրել են խմբագրություն զանգահարած ուսուցիչները: Ոլորտի պատասխանատուները փողերը խնայելու ձև են գտել: Այսպես, նախկինում գրավոր աշխատանքներ ստուգելը կամ դասվարությունը համարվում էին լրացուցիչ աշխատանք, և ուսուցիչները դրա համար հավելյալ վարձատրվում Էին: Այժմ որոշվել է, որ դա լրացուցիչ աշխատանք չէ, այլ պարտադիր աշխատանքի մաս, և, հետևաբար, դրա համար հավելյալ վարձատրություն չի լինելու: Դա նշանակում է, որ շատ ուսուցիչների առանց այդ էլ խղճուկ աշխատավարձը՝ ամսական 60-70 հազար դրամ, նվազելու է 10-15 հազար դրամով: Ի դեպ, հանրապետության մի շարք դպրոցներում այդ նորամուծությունը վաղուց է արվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:
Հանգստյան օրերին քննարկվող գլխավոր թեման «ԿԱՆԱԶ»-ի կայազորի կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպն էր, երբ մի քանի զինծառայողներ իրար հետ վիճաբանել էին, քաշքշել նաև նույն բաժանմունքի հերթապահ բժշկին, ապա՝ փախուստի դիմել (այս պահի դրությամբ 4 զինծառայողն էլ վերադարձվել են):
Որպես կանոն, մանավանդ զինծառայողների հետ կապված հարցերին, հասարակությունը բավականին զգացմունքային է արձագանքում: Իսկ վերջին տարիներին բանակում տեղի ունեցող միջադեպերը, հասարակության ակտիվ զանգվածի շրջանում բավականին սուր քննարկման առարկա են դառնում:
Այս միջադեպի առնչությամբ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ կարևոր հանգամանքներին: Առաջին` ովքե՞ր էին այս զինծառայողները, ի՞նչ հանգամանքներում էին վերջիններս հայտնվել «ԿԱՆԱԶ»-ում, ի՞նչ զարգացումների արդյունքում է վեճին ներգրավվել հերթապահ բժիշկը (ի դեպ, բժշկի՝ վեճին ներգրավվելու ու որպես տուժող ներկայանալու խնդրին, կարծես, անդրադարձ չարվեց), և, վերջապես, ինչո՞ւ է ռազմական ոստիկանության կերպարը շարունակում է ընկալվել որպես «պատժիչ», «արյունարբու»:
Միգուցե, վերջին տարիներին ՌՈ-ում որակական փոփոխություններ են իրականացվել, ինչը դեռևս հասարակության համար նկատելի չէ, սակայն պետք է արձանագրել, որ ռազմական ոստիկանի այն կերպարը, որը ձևավորվել էր դեռ 1990-ականներին, էական փոփոխությունների չի ենթարկվել: ՌՈ-ն հիմնականում ընկալվում է որպես մի մարմին, որը նույնիսկ նախկինում զինվորական ծառայության մեջ գտնվողների մոտ ասոցացվում է «բութ գործիքի» հետ, որը «ահ ու սարսափ» է տարածում զինծառայողների շրջանում:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ «ԿԱՆԱԶ»-ի հոսպիտալի անունը շրջանառվում է տարբեր «չեպեների» համատեքստում (այնտեղ նաև որոշակի կոռոպցիոն ռիսկեր են առկա, ինչի մասին լուրեր տարբեր ժամանակաշրջանում մամուլում շրջանառվել է): Վաղուց ժամանակն է մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել այդ հաստատությունում ու առհասարակ այն պահել ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ հասարակական:
Երկրորդ, ՌՈ-ն, կարծես թե, դարձել է այն «աքիլլեսյան գարշապարը», որը ժամանակ առ ժամանակ, բավականին ծանր հարվածներ է հասցնում ոչ միայն ՊՆ հեղինակությանը, այլև` հաճախ հայտնվում «աղմկոտ միջադեպերի» կիզակետում: Համենայն դեպս, տպավորություն է ստեղծվել, որ ՊՆ-ում իրականացվող բարեփոխումները շրջանցել են ՌՈ-ն: Ակնհայտ է, որ այն լուրջ բարեփոխումների կարիք ունի:
Երրորդ, համապատասխան մարմինը պետք է հնարավորինս կարճ ժամկետում ավարտի հետաքննությունը ու պատշաճ պարզաբանում ներկայացնի տեղի ունեցած միջադեպի պատճառների մասին՝ ֆիքսելով կոնկրետ պատասխանատուներին:
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, դերասան Վարդան Պետրոսյանին դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Բժիշկների հավաստամամբ, դերասանի վիճակը լավ է, նա իր ոտքով է գնացել տուն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից երկուսը` 16-ամյա Էդուարդն ու Էդգարը մահացել են:
Հայաստանում շրջանառվող դեղերի վերաբերյալ Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցադրումների և դրանց առնչվող որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունների առթիվ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնը պարզաբանում է:
Այսօր Հայաստանում փորձ է արվում օրինական համարել չգրանցված դեղերի ներկրումը` անվանելով այն «զուգահեռ ներմուծում», մինչդեռ եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուրջ կարգավորման կարիք ունի: ՀՀ կառավարությունը 2011 թվականին թույլատրելով փաթեթավորման ոչ էական փոփոխություններով դեղերի ներմուծումը, բնականաբար, նպատակ չէր հետապնդում գների իջեցման միջոցով վտանգել բնակչության առողջությունը։ Որոշման մեջ հստակ նշված է, որ բոլոր դեղերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված։ Թյուր է այն կարծիքը, որ դեղերը գրանցված համարելու համար բավական է համընկնեն դեղերի անունները: Օրենսդրական հստակ պահանջ է, որ ներկրվող դեղը բոլոր ցուցանիշներով պետք է համապատասխանի գրանցանմուշին և գրանցամատյանում ընդգրկված տվյալներին` անվանում, բաղադրակազմ, դեղաձև, դեղաչափ, թողարկման ձև, փաթեթավորում, արտադրող (ներառյալ` գրանցման հավաստագրի իրավատեր), արտադրող երկիր, դեղատնից բացթողնման կարգ: Հայաստանում շրջանառվող դեղի որակի անվտանգության և արդյունավետության ապահովման համար պատասխանատվություն է կրում միայն գրանցման հավաստագրի իրավատերը: Եթե այս ցուցանիշերից առկա է անգամ չնչին տարբերություն, ապա հավաստագրի իրավատիրոջից բացի որևէ մեկը չի կարող հայտարարել, որ խոսքը Հայաստանում գրանցված նույն դեղի մասին է: Առավել ևս, եթե դեղերի փաթեթները սպառողի համար անհասկանալի օտար լեզուներով են, որոնց վրա բացակայում է արտադրողի մասին նշումը։ Մամուլում շահարկվող «զուգահեռ ներմուծմանն» առնչվող բոլոր դեպքերում գրանցման հավաստագրի իրավատերը հրաժարվում է պատասխանատվություն կրել գրանցանմուշին չհամապատասխանող դեղերի համար: Միջազգային փորձագետների դիտարկումներով «զուգահեռ ներմուծում» երևույթը լի է կեղծ դեղերի տարածման վտանգով։ Եվրոպայի Խորհրդի զեկույցում արձանագրված է. «Դեղերի իրացումից ստացվող եկամուտների և զուգահեռ ներմուծման մյուս ասպեկտների վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները հստակ ցույց են տալիս, որ զուգահեռ ներմուծումից պացիենտները չեն շահում (շահողը միայն ներմուծողներն են) և բավարար հիմքեր կան պնդելու, որ դեղերի զուգահեռ ներկրումը հանրության համար բացասական երևույթ է, քանի որ այն հնարավորություն է ստեղծում դեղերի կեղծման համար»: Ասվածը հաստատում է Վրաստանի փորձը, որտեղ «զուգահեռ ներմուծման» հսկողություն չի իրականացնվում: Արդյունքում վրացական շուկայում առկա են կեղծ դեղեր, որոնք փորձ է արվում ներկրել Հայաստան նույնիսկ օրինական ճանապարհով: Ի դեպ, դեղերի ներմուծման հավաստագրման քսանամյա պատմության ընթացքում նման դեպք չէր արձանագրվել:
Հարկ է նշել, որ գրանցանմուշի հետ անհամապատասխանության ցանկացած ոչ էական թվացող տարբերություն կարելի է դիտարկել որպես դեղի կեղծման ահազանգ: Այդ է պատճառը, որ ներմուծվող դեղերի փորձաքննության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի փորձագիտական կենտրոնի մասնագետներն, անմիջապես մաքսային պահեստներում ստուգելով դեղի տեղափոխման և պահպանման պայմանները, կատարում են նմուշառում, ներկրվող խմբաքանակներից վերցված նմուշների փաթեթները և կիրառման հրահանգները կենտրոնում համեմատվում են գրանցված դեղի հետ: Փաթեթի անհամապատասխանության ժամանակ իրականացվում են լաբորատոր փորձաքննություն, մանրամասն ուսումնասիրություններ, ինչպես նաև պարզաբանումներ դեղի համար պատասխանատու կազմակերպության հետ, որպեսզի հնարավորինս կանխվի անորակ և ոչ անվտանգ դեղերի մուտքը հանրապետություն: Այս գործընթացի արդյունքում էր, որ հնարավոր եղավ հայտնաբերել Վրաստանից Հայաստան ներկրվող երեք կեղծ դեղերը (սանդոստատին, դոստինեքս, ռոցեֆին), որոնց կեղծման դեպքը հաստատվել է նաև դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերի կողմից: Վերջին մեկ տարվա ընթացքում դեղերի ներկրման փորձաքննության արդյունքում չի թույլատրվել ևս 12 անորակ դեղի ներմուծումը հանրապետություն:
Դեղի առանձնահատկությունն այն է, որ դրա նկատմամբ երբեք չպետք է կորցնել զգոնությունը, քանի որ բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի: Բացի այդ, դեղի որակը կարող է փոփոխվել ոչ ճիշտ պահպանման հետևանքով: Ուստի, պետք է հսկողություն իրականացնել շրջանառության բոլոր փուլերում: Այդ նպատակով ստեղծվել է նախարարության տեսչական ծառայությունը, որը հսկողություն կիրականացնի նաև դեղատնային գործունեության նկատմամբ:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են նաև, որ «Նատալի ֆարմի» դեղատներում ուսումնասիրությունների ժամանակ «Պրեգնիլ» դեղի նշված սերիան չի հայտնաբերվել: Սովորաբար, նման փաստերի հրապարակումից հետո դժավարանում է խախտման բացահայտման գործընթացը: Այս առթիվ հիշեցնում ենք, որ ինչպես բազմիցս է ասվել, Դեղերի փորձագիտական կենտրոնը տեսչական ստուգումներ անելու, ինչպես նաև պատժելու լիազորություններ չունի։ Շուկայից ստացվող յուրաքանչյուր ահազանգ ուսումնասիրվում և ընդունվում են համապատասխան կարգավորիչ որոշումներ:
Ինչ վերաբերում է դեղերի մատչելիության խնդրին, ապա պետք է նշել, որ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ նաև այդ խնդրի լուծման նպատակ է հետապնդում` սահմանելով գների կարգավորման պահանջ:
Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարոն Մարգարյանն ասել է՝ «Թող շատերը հիշեն 90-ական թթ.-ի սկիզբը, երբ տրանսպորտի լուրջ խնդիր կար: Ես երբևիցե չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին»: աղբյուրը՝ yerkir.am:
Ցավում եմ, որ Երևանի քաղաքապետարանը համեմատում է այսօրվա Հայաստանը նորաստեղծ և պատերազմի մեջ գտնվող Հայաստանի հետ: Այսպիսով նա մեծ հարվածի տակ է դնում իր կուսակիցներին և կառավարությանը, ուղղակիորեն ասելով, որ նրանք Հայաստանը հասցրել են նման վիճակի: Ասեմ ավելին՝ անելով այս հայտարարությունը, նա իրեն դրել է շատ անհարմար դրության մեջ: Դուրս է գալիս՝ եթե մենք հասել ենք 90-ականներին պատերազմող Հայաստանի տնտեսական վիճակին, ապա դրան երկու բացատրություն կա: Կամ «Հանրապետական» կուսակցությունը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին, կամ էլ պարզապես Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է:
P.S. Քաղաքակիրթ աշխարհում քաղաքային տրանսպորտը շահույթ չբերող կամ անգամ վնասով աշխատող կառույց է, որը մշտական պետական սուբսիդավորման կարիք ունի: Եվ պատկերացրեք այլ քաղաքների քաղաքապետերը կարողանում են գտնել այդ միջոցները և ապահովել տրանսպորտի հասանելիություն բոլոր բնակիչների համար»:
Նոյեմբերի 3-ին լրանում է, բժիշկ, ազատամարտիկ, գնդապետ, Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանի ծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված զինվորական բժշկի հերոսական կյանքին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, ժամկետային զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լեգենդար բժշկի հարազատները և զինակից ընկերներ:
Հարգանքի և երախտիքի խոսքերով հանդես եկան Վալերի Մարությանի մարտական ընկերները, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերհիշելով և արժևորելով արցախյան ազատամարտի դրվագները, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ազատամարտի մասնակից բազմաթիվ քաջորդիների շարքում կարևորեց Վալերի Մարությանի դերը, ընդգծելով, որ հայրենիքի հանդեպ նրա նվիրումը պետք է վառ օրինակ ծառայի ներկա և գալիք սերունդների համար: «Վալերի Մուրաթյանի անմիջական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հիմնադրվել են բազմաթիվ զինվորական հոսպիտալներ: Արցախյան պատերազմի տարիներին Վալերի Մարությանը դաշտային հոսպիտալներում կատարել է հազարավոր վիրահատություններ և ավելի քան 8 հազար մարտիկների վերադարձրել է ռազմի դաշտ»,- իր խոսքում մասնավորապես նշեց նախարարը:
Հուշ-ցերեկույթի ընթացքում ներկայացվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստված «Այրվելով լույս եմ տալիս ուրիշներին» փաստավավերագրական ֆիլմը` նվիրված Վալերի Մարությանին: Ֆիլմը ռազմական բժիշկի գործունեության ամփոփ գնահատականն է, հայրենիքի նվիրյալ սքանչելի մարդու և ընկերոջ նկարագիրը:
Հուշ-ցերեկույթի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Վալերի Մարությանի որդին` Արթուր Մարությանը, ռազմաբժշկության զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:
Հատկանշական է, որ ինչպես Վալերի Մարությանի որդին` Արթուր Մարությանը, այնպես էլ նրա թոռը` Մարութ Մարությանը, այսօր շարունակում են լեգենդար բժիշկի սկսած գործը: Մարութ Մարությանն այժմ ծառայում է զինված ուժերում, բուժծառայության լեյտենանտ է:
ՀՀ պաշտպանության նախարարություն
Օրաթերթը գրում է, որ նախօրեին ողբերգություն է տեղի ունեցել Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում:
Տնօրինությունը հրաժարվել է վճարել իր աշխատակիցներից 49-ամյա Արմենի 5 ամսվա աշխատավարձը, որից հետո վերջինս հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է:
Հիշեցնենք, որ այս գործարանը պատկանում է ծնունդով բաքվեցի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին: «Միկա ցեմենտ»-ի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, պատճառաբանելով, թե գտնվում է Լեռնային Ղարաբաղում, հրաժարվել է «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում մեկնաբանել կատարվածը: Իսկ գործարանի գլխավոր ինժեներ Ռազմիկ Ջոռուխյանը, թեև հաստատել է, որ Արմենը մահացել է գործարանի մուտքի մոտ, սակայն նշել է, թե կատարվածը որևէ կապ չունի աշխատավարձի հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Այսօր ժամը 11:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Առողջապահության նախարարոթյան լրատվական ծառայությունից հայտնում են, որ տուժածներից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 6-ը` տարբեր աստիճանի կոտրվածքներով այս պահի դրությամբ հետազոտվում են:
«Արմենիա» ՀԲԿ-ից 3 տարեկան և 5 տարեկան 2 երեխա կոտրվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.43-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի 76 շենքի մի բնակիչ, Ուկրաինայի վիզա չստանալու պատճառով, ուզում է կտրել երակները։
Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները նշված շենքի բնակարաններից մեկից Մալաթիայի բաժին են հրավիրել Գուրգեն Հ.-ին:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, կատարված ստուգմամբ պարզվել է, որ նա հոկտեմբերի 31-ին դիմել է ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունք՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար իր անձնագրում համապատասխան նշում կատարելու, սակայն մերժվել է, քանի որ անձնագրի էջերը պատռված են եղել, ինչի կապակցությամբ բաժանմունքի աշխատակիցն առաջարկել է նախ դիմում գրել անձնագիրը փոխելու համար, որից հետո հնարավոր կլինի նոր անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականությունը հավաստող կնիք դնել։
Քաղաքացին դժգոհելով` դուրս է եկել, սակայն նույն հարցով մի քանի անգամ դիմել է բաժանմունքի աշխատակցին` ստանալով նույն պատասխանը։ Որոշ ժամանակ անց անձնագրային բաժանմունք է եկել ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցն ու հայտնել, որ այդ քաղաքացուց ահազանգ է ստացվել, թե իբր իր անձնագիրում կնիք չդնելու պատճառով ինքը ցանկանում է իրեն վնասել:
Գուրգեն Հ.-ն իր բացատրության մեջ նշել է, որ ինքն իրեն որևէ վնաս պատճառելու նպատակ չի ունեցել, զայրույթի պահին է նման քայլի դիմել, բացի այդ, իրեն պարզաբանվել է օգտագործման համար ոչ պիտանի անձնագրում վավերականության հաստատման կարգը, և ինքը ներկայումս ոչ ոքից որևէ բողոք կամ պահանջ չունի։
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.