03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Մեր շնորհալի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի հետ կապված կա երկու ծայրահեղություն։ Առաջինը՝ առանց խորանալու խնդրի մեջ՝ նրան մեղադրելն ու ճախարակելն է։ Բացի նրանից, որ այդպիսով խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը, դա նաև կասկածելի է բարոյական տեսանկյունից՝ հաշվի առնելով դերասանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը։ Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին մեղավոր համարել մինչև այն պահը, երբ հրապարակվում է դատավճիռը, որը, նորմալ արդարադատության դեպքում, պետք է տա բոլոր հարցերի պատասխանը։
Որպես խիղճ և պատիվ ունեցող մարդ՝ Վարդանը չի կարող ծանր ապրումներ չունենալ, և նրան առանց լուրջ հիմնավորման անազատության մեջ պահելը, իհարկե, խորացնում է այդ ապրումները։ Միանում եմ արվեստագետի խափանման միջոցը փոխելու բոլոր միջնորդություններին։ Մեր դատարանները պարզապես մոլուցք ունեն բոլոր կասկածյալներին կալանավորելու, ինչը բացատրվում է «կոռուպցիոն ռիսկերով» և այդ քաղաքացիների վրա ճնշում գործադրելու ձգտումով։ Ի՞նչ է՝ մտածում են, որ դերասանը փախչելո՞ւ է Հայաստանից կամ գնալու է դեպքի վայր և ապացույցնե՞րն է փոխելու։ Դա կատարյալ անհեթեթություն է։
Բայց կա նաև մյուս ծայրահեղությունը՝ դերասանին հերոսացնելը, նրան համարյա թե «խղճի կալանավոր» կամ «քաղբանտարկյալ» ներկայացնելը։ Ես էլ եմ այդ դերասանի տաղանդի ջերմ երկրպագուն և գիտեմ, որ երկրպագուների մեծամասնությանը իմ գրածը դուր չի գա, բայց հիշեցնեմ, որ խոսքը ոչ թե քաղաքական կամ հասարակական գործունեության կամ նույնիսկ ոչ թե «գմփցնելով երթի» մասին է (որտեղ մեծ ցանկության դեպքում կարելի է քաղաքական մոտիվներ գտնել)։ Խոսքը վթարի մասին է, որին զոհ գնացին երկու պատանիներ, և նրանց հարազատներն ավելի ծանր ապրումներ ունեն։
Պոպուլիստն, իհարկե, կհարցնի. «Իսկ եթե նման վիճակում հայտնվեր որևէ իշխանավորի կամ օլիգարխի որդի, նրանց կալանավորելո՞ւ էին»։ Ուղիղ հարցին ուղիղ պատասխան՝ ոչ միայն չէին կալանավորելու, այլև ազատելու էին որևէ պատասխանատվությունից՝ նախադեպերը բազմաթիվ են։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Վարդան Պետրոսյանի նման նորմալ մարդիկ չպիտի պատասխան տան օրենքի առաջ, եթե մեղավոր են։
Իհարկե, սատարենք մեր սիրելի դերասանին։ Բայց՝ առանց չափազանցությունների մեջ ընկնելու, որոնք կարող են միայն բարդացնել Վարդանի վիճակը:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի
ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն
ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նախ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, որոնց կորուստն անդառնալի է:
Այս ողբերգության զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես և վթարից մյուս տուժածները, գտնվում է առողջական ծանր վիճակում: Նա տարել է ծանր վիրահատություն, մի շարք միկրովիրահատություններ, շատ արյուն է կորցրել, անհրաժեշտ է վերականգնում, հատուկ սննդակարգ, հոգեբանական աջակցություն: Տեղի է ունեցել մի ցավալի իրողություն, որի պայմաններում Վարդան Պետրոսյանը նույնպես կարող էր զոհվել:
Ցավով և վրդովմունքով արձանագրում ենք, որ իրավապահ մարմինները Վարդան Պետրոսյանի հետ վարվում են, ինչպես հույժ վտանգավոր մի հանցագործի, այն դեպքում, երբ նրա մեղքը հաստատված չէ: Նախաքննական մարմինը, առանց հաշվի առնելու վերը նշված հանգամանքները, առանց հիմնավոր պատճառաբանության, «Էրեբունի» հիվանդանոցից դուրս գրվելուց երկու օր անց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կայացրեց, ապա և նրան մեղադրանք առաջադրեց: Իսկ նոյեմբերի 9-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, նրան «Սթրես» կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ուր մոտ 10 ժամ նրան սթրեսի ենթարկեցին, որից միայն 5 ժամը նրա մոտ անցկացրեց շտապօգնության բժիշկը: Սա մենք դիտարկում ենք անմարդկային վերաբերմունք և խոշտանգում առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ:
Դատարանի կողպված դռները բացվեցին միայն ժամը 23-ից հետո, երբ Վարդան Պետրոսյանին պատգարակով դուրս բերեցին դատարանի շենքից ու տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»: Դատարանը բավարարեց որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Որոշման հիմքում դրված են բարոյական գնահատականներ, այն է՝ «կատարվածը առաջացրել է ծանր հետևանքներ՝ խլելով երկու երիտասարդների կյանք՝ ծաղկուն տարիքում»: Գտնում ենք, որ դատարանի որոշման ձևակերպումների մեջ անմեղության կանխավարկածի խախտում կա, քանի որ դատավորը, կարծես, որպես հաստատված իրողություն է ներկայացնում Վարդան Պետրոսյանին վերագրվող մեղադրանքը: Այնինչ դեռ նախաքննություն է ընթանում, և յուրաքանչյուր հանգամանք դեռ պետք է քննվի քրեական դատավարության բոլոր փուլերում:
Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի վաստակը, քաղաքացիական անբասիր կենսագրությունը, նրա հրապարակային հայտարարությունն այն մասին, որ չի խուսափի դատաքննությունից, նկատի ունենալով, որ գտնվում է առողջական և հոգեբանական ծանր վիճակում, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նրա գործընկերները, պահանջում ենք անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ՝ հիմք ընդունելով սույն երաշխավորագիրը: Վստահեցնում ենք և երաշխավորում, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափի դատաքննությունից ու չի խոչընդոտի դատաքննությանը:
Հարգանքով՝
Ռուբեն Բաբայան՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հովհ.Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, ԵԹԿՊԻ «Դերասանի վարպետության և ռեժիսուրայի» ամբիոնի վարիչ, UNIMA-ի անհատական անդամ
Նարեկ Դուրյան՝ բեմադրիչ, դերասան
Վիգեն Ավետիս՝ քանդակագործ, Ֆլորենցիայի պատվավոր քաղաքացի
Արամ Թոփչյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող
Կարինե Ջանջուղազյան՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի
Արծվի Բախչինյան՝ բանասիրական գիտոթյունների թեկնածու, կինոգետ, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող
Հենրիկ Բախչինյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր
Զարուհի Մուրադյան՝ նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ
Վիգեն Չալդրանյան՝ կինոռեժիսոր
Գոհար Մուրադյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող
Արամ Մեհրաբյան՝ «Փրինթինֆո» տպագրատան տնօրեն
Նարեկ Հարությունյան՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր
Տիգրան Խզմալյան՝ կինոբեմադրող
Աննա Մայիլյան` ՀՀ վաստակավոր արտիստուհի
Վահան Արծրունի` երգիչ, կոմպոզիտոր
Մարիետա Բադալյան` երգչուհի
Կարինե Հոկոբյան՝ մշակութաբան
Էդգար Բաղդասարյան`կինոռեժիսոր
Նարինե Ռշտունի` փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Գագիկ և Աննա Փարադյաններ՝ «Այրուձի» ակումբ
Հասմիկ Գուլակյան՝ «Վեմ» ռադիոկայանի լրագրող-մեկնաբան
Անահիտ Բախշան` Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցություն
Ստեփան Սաֆարյան`Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցություն
Հենրիկ Հովհաննիսյան` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Տիգրան Հեքեքյան` խմբավար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
Արա Խզմալյան` ԱԹՍՄ ՀԿ նախագահ
Միքայել Պողոսյան` դերասան
Անժելա Թովմասյան` «Հայելի» ակումբի նախագահ
Գոհար Հակոբյան` «Առավոտ» թերթի լրագրող
Սյուզան Կարդալյան` կինոռեժիսոր
Ռուզան Ավոյան՝ «Հայկական Վարկած» էլ. օրաթերթի խմբագիր
Վաղը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, «Վարկած» ակումբի (Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 417 սենյակ) հյուրն է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Լիլիթ Ավետիսյանը, որը կխոսի սուր շնչառական վիրուսների, այդ թվում՝ գրիպի ներկայիս համաճարակային իրավիճակի մասին:
Սուր շնչառական վիրուսներ. Իրանական վիրուս. ի՞նչ է դա իրենից ներկայացնում
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կոչը` ՀՀ ԿԳ Նախարար Ա. Աշոտյանին, ՀՀ Վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ ԱԺ Նախագահ Հ. Աբրահամյանին, ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին.
Պետության հարգելի՛ այրեր
Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է:
Առաջարկում ենք հանդես գալ Հայաստանի Հանրապետության գիտնականներին ուղղված շնորհավորական ուղերձով` շնորհավորել ՀՀ գիտնականներին իրենց մասնագիտական տոնի` Գիտության համաշխարհային օրվա առթիվ (World Science Day for Peace and Development, http://www.un.org/en/events/scienceday/messages.shtml)` նշելով Գիտության օրվա խորհուրդը և գիտության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար։
Առաջարկում ենք այսօրինակ ուղերձները դարձնել ամենամյա ավանդույթ։
Հարգանքով`
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում»նախաձեռնություն
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Աբովյանի դատարանում դռնփակ դատական նիստ է սկսվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ շտապօգնության մեքենայով դատարան է բերվել ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը:
Այս պահին Վարդան Պետրոսյանը ոստիկանների ուղեկցությամբ մտել է դատարանի շենք և մինչ ներս մտնելը, բացառիկ հարցազրույց է տվել SHAMSHYAN.com-ին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ ճանաչված դերասանը հայտարարում է, թե իր նկատմամբ կատարվել են ապօրինի գործողություններ, քանի որ ինքը երբևիցե չի հրաժարվել ներկայանալ քննչական մարմնին և և հայտնել, որ ցավակցում է մահացածների ընտանիքներին, որ իր մեղքով տեղի ունեցավ այդ ողբերգությունը:
***
Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ արդեն սկսվել է դռնփակ դատական նիստը, որը նախագահում է նշված դատարանի դատավոր Արիս Միսակյանը, իսկ Վ. Պետրոսյանի փաստաբանն է Նիկոլայ Բաղդասարյանը: Դատարանի շենքում են գտնվում ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դատարան են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը և նույն վարչության Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանը: Դատարանի շենքում ուժեղացված ծառայություն են կատարում նշված դատարանի դատական կարգադրիչները:
Մանրամասներն` այստեղ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը պետական բյուջեից միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում մոտ 2 մլն դրամ է ծախսել Կենտրոնական բանկից հուշանվերներ գնելու համար:
Իսկ ԿԲ-ից նրանք գնել են ոսկյա հուշադրամներ: «ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 10-ին կառավարությունը գնել Է 3 հատ «Թորոս Ռոսլին» և 2 հատ «Սայաթ-Նովա», իսկ հոկտեմբերի 21-ին՝ 4 հատ «Թորոս Ռոսլին» և 2 հատ «Սուրբ Սարգիս» ոսկյա հուշադրամներ: Փաստորեն, այն վարչապետը, ում կառավարման տարիներին Հայաստանում տնտեսությունն ուղղակի քայքայվել է, իսկ աղքատության մակարդակը 35 տոկոսն անցել է, ՀՀ պետբյուջեի հաշվին իրեն նման շռայլություններ է թույլ տալիս:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«էմփիռեյ» ռոք խմբի նախկին մեներգիչ Սարգիս Մանուկյանը, ով արդեն մոտ կես տարի է (մայիսի վերջից) ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երեկ բացառիկ հարցազրույց է տվել «Հայկական ժամանակին»:
Իրեն հատուկ անկաշկանդ ու սուր շեշտադրումներով խոսքում նա մասնավորապես անդրադարձել է Հայաստանից հեռանալու պատճառներին՝ նշելով, որ իր համար՝ թե որպես երաժշտի և թե որպես մարդու, հոգեբանորեն շատ ծանր էր ապրել մեր երկրում:
Երգիչն ասել է, որ մտավախություն ուներ, թե մնալով Հայաստանում՝ կարող էր կորցնել իր տեսակը: «Որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի կյանքիս այս հատվածն ապրեմ հայրենիք կոչվող տարածքից հեռու, որովհետև այդ տարածքը ինձ կարող էր փոխել, դարձնել ուրիշ մարդ, որը ես չեմ ուզում: Այդ տարածքում այս պահին գործող բարքերը, բարոյական արժեքները, կյանքի կոդեքսները ինձ համար անընդունելի են»,- հայտարարել է նա և ընդգծել, որ Հայաստանում առկա մթնոլորտը մտածող մարդուն կարող է ուղղակի հանցագործ դարձնել:
Մանուկյանը ափսոսանք է հայտնել, որ 20 տարի շարունակ ինքն ու իր խումբը փորձել են ինչ-որ բան փոխել գոնե երաժշտության մեջ, բայց էական հաջողությունների չեն հասել, որովհետև իրենց ստեղծած երաժշտությունը չէր համապատասխանում մեր երկրում «մթնոլորտ» ստեղծողների քյաբաբախորովածային ճաշակին: Նաև մնացել են «չկայացած» ու «չգնահատված», որովհետև չեն սովորել քծնել ու շողոքորթել: Գտնվելով օվկիանոսի այն կողմում՝ երաժիշտը շարունակում է հետևել մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Մեր օրերում բավականին դժվարացել են մարդկանց սոցիալական պայմանները. մարդիկ մի կերպ են հոգում իրենց հանապազօրյա հացի ու կենցաղային ծախսերը:
Այսօրվա դժվար պայմաններում,եթե ունես աշխատանք, ուրեմն կարող ես հոգալ վերը նշված ծախսերի մի մասն ու հազիվ գոյատևել:
Չեմ ուզում խոսել այն մասին,թե որքանով է դժվարացել հասարակական ու քաղաքային տրանսպորտի վիճակը: Մարդիկ, մի կերպ իրենց խցկելով այս կամ այն երթուղայինը կամ երբեմն ավտոբուսն ու տրոլեյբուսը, հազիվ հասնում են աշխատանքի, ծառայության, մի խոսքով քաղաքի մի ծայրից մյուսը:
Վերջերս հանդիպեցի իմ ծանոթներից` Մառլենա Մինասյանին: Նա զոհված ազատամարտիկի ծնող է: Նա ինձ պատմեց մի բարեխիղճ ու պարտաճանաչ վարորդի մասին, նա այնպիսի ոգևորությամբ ներկայացրեց նրան, որ ես որոշեցի ներկայացնել նրա պատմածը, գրել սովորական մարդու մասին, որը պարզապես լավ է կատարում իր գործը ու դրանով իսկ արժանի է գնահատանքի:
Արթուր Արզումանյանը սպասարկում է մայրաքաղաքի թիվ 26 երթուղին. այն սկսվում է Նոր Նորքի զանգվածից ,ավարտվում Լուկաշին փողոցով: Արթուրը պարզ ու հիանալի անձ է, բայց իր յուրահատուկ վարքի ու մասնագիտական հմտության շնորհիվ վայելում է գրեթե բոլոր ուղևորների վստահությունն ու հարգանքը:
Նրա ջերմությանն ու յուրաքանչյուրին ցուցաբերած յուրահատուկ վերաբերմունքը բոլոր ուղևորներին լավ տրամադրություն է հաղորդոմ: Մարդիկ բարիանում են նրա մոտեցումից: Արթուրի մշտական ուղևորները տարբեր են` դասախոսներ, ուսանողներ, զինծառայողներ և այլն: Նրանք չգիտեն՝ ինչպես շնորհակալություն հայտնեն վարորդից, թեպետ նա ընդամենը իր գործն է կատարում: Երթուղու մշտական ուղևորներից է նաև ազատամարտիկ վետերան, թոշակառու Հրայր Ստեփանյանը, որը խնդրեց իր անունն էլ գրել վարորդի մասին գրվող այս պատմության մեջ:
«Թող նրա ղեկը միշտ աջ լինի»,- մաղթում են Արթուրի ուղևորները:
Գարիկ Ավետիսյան
Այսօր երեկոյան ԱՄՆ-ում կկայանա հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի (39-5-1, 28 նոկաուտ)- ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրի (31-2-0, 20 նոկաուտ) մենամարտը:
Դարչինյանը, մենամարտից առաջ տված հարցազրույցում շնորհակալություն է հայտնել Աստծուն, ինչպես նաև Top Rank-ին և HBO-ին՝ մենամարտը կազմակերպելու համար:
«Բոլորը գիտեն, որ այս մենամարտին երկար եմ սպասել: Մի քանի անգամ այն չեղյալ էր համարվել, բայց այս անգամ ամեն ինչ կարգին է: Վստահ եմ ուժերիս և մոտիվացված: Դուք կտեսնեք՝ որքան հզոր եմ և որքան լավ եմ նախապատրաստվել մենամարտին»,- հայտարարել է Դարչինյանը:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.